Միխայիլ Շուֆուտինսկին համերգով հանդես կգա Հայաստանում

Մարտի 28-ին Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա ՌԴ վաստակավոր արտիստ, շանսոնի լեգենդ Միխայիլ Շուֆուտինսկու համերգը։
 
Այն նվիրված է արտիստի 75-րդ հոբելյանին։ Հնչելու են Շուֆուտինսկու բոլոր ժամանակների հիթային երգերը՝ լեգենդար շոու-բալետի և կենդանի երաժշտության ուղեկցությամբ։
 
Արտիստը, ով 10 տարուց ավելի Հայաստանում հանդես չի եկել, հայ հանդիսատեսին ուղղված իր տեսաուղերձում նշում է․
 
- Իմ սիրելի հայեր, շուտով կգամ ձեզ մոտ այս ծաղիկներով, դրանք բոլորիդ համար են։ Իմ երգերը ծաղիկներ են ձեզ համար, իսկ ձեր ծափահարությունները՝ երջանկություն և ուրախություն ինձ համար։
 
Վաղուց չեմ տեսել ձեզ։ Վաղուց չեմ եղել Հայաստանում։ Մարտի 28-ին անհամբեր կսպասեմ ձեզ իմ համերգին։