Հայաստան է ժամանում «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում՝ Հայաստան է ժամանում «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ Ապրիլի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (ղեկավար՝ Սայմոն Հեբերլե) և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի  (ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան) համատեղ համերգը։ 
 
Համերգը բաղկացած է երկու բաժնից՝ հոգևոր և աշխարհիկ։ 
Ծրագրում՝ ֆրանսիական, իտալական, անգլիական, սկանդինավյան, գերմանական, իսպանական և այլ ժողովուրդների խմբերգեր։ 
 
Բացի երևանյան համերգից, ապրիլի 12-ին Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում կկայանա «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը։ 
 
Համերգներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի համակազմակերպմամբ: