Բարեկամության նոր կամուրջ

ԿԼԻՆԻ՞ ԵՐԿՈՒՍՏԵՔ ՇԱՀԱՎԵՏ

 
Պարզվում է` առաջիկայում  երկու չճանաչված պետությունների` Աբխազիայի եւ Արցախի ԱԳ նախարարները փոխգործակցության հուշագիր են ստորագրելու: Աբխազիայի  կառավարությունը  ցանկանում է Հայաստանի ու Արցախի հետ սերտ հարաբերություններ հաստատել, խթանել  տնտեսական հարաբերությունները: 
Այս  և, ընդհանրապես, հայ-աբխազական հարաբերությունների մասին այսօր  տեսակամուրջով խոսել են Աբխազիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Լևոն Դաշյանը, Աշոտ Մինասյանը,  Լևոն Գալուստյանը:
 
Աբխազիայի կառավարության  ցանկությունը և ակնկալիքները կարելի է հասկանալ: 25 տարվա անկախ, տարանցիկ, պատերազմ հաղթած և Աբխազիայի համեմատ փոքր-ինչ ավելի զարգացած երկրի հետ  համագործակցությունը երկուստեք կարող է շահավետ լինել: Ինչու չէ, հետագայում  նաև պաշտոնական Սուխումիի կողմից՝ Արցախի, վերջինիս կողմից էլ Աբխազիայի անկախությունը ճանաչելը կարող է այս համագործակցության ցանկալի արդյունքը դանալ: Դա՝ հետագայում: Իսկ մինչ այդ՝ բարեկամական կամուրջ պիտի երկու երկրների միջև:
Աբխազիայի հետ հարաբերությունների հաստատումը նաև Հայաստանի շահերից է բխում:  Հիշենք, որ «բարեկամ» Վրաստանը, տրվելով թուրք-ազերիական տնտեսական էքսպանսիային` հակահայկական քայլեր  է  անում թե՛ քաղաքական, թե; տնտեսական ասպարեզում: Վառ օրինակներ են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարությունները, հայկական եկեղեցիների վրացականացումը, Ջավախքի  աստիճանական հայաթափումը...   
Այնպես որ, հայ-աբխազական հարաբերությունների  զարգացումը բոլոր ոլորտներում  հակակշիռ կլինի Վրաստանին և  թուրք-վրացական տանդեմին:    Ուրեմն՝ ի գործ: