«Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար»

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը պաշտոնանկությունից հետ բարձրաձայնում է, որ ամաչում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի արածների համար։
 
X-ի իր միկրոբլոգում Մարուքյանն արձագանքել է Շառլ Միշելի՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ գրառմանը.
 
- Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեգնանքով շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանում նախագահական ընտրությունների մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով, որ չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն։ Ես չէի արձագանքի այս հեգնական շնորհավորանքին, եթե ԵՄ չափանիշները հավասարապես կիրառվեին Շառլ Միշելի կողմից։
 
Նույն Շառլ Միշելն օրեր առաջ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ և իր բարեմաղթանքները հայտնել նոր մանդատի կապակցությամբ։ Տարօրինակ է, բայց Ալիևին ուղղված շնորհավորանքը, ով 2003 թվականին հորից ժառանգել է Ադրբեջանի նախագահությունը, 21 տարի իշխանության ղեկին է և 92,05%-ով ստացել է իր հինգերորդ ժամկետը որևէ սարկազմ կամ հեգնանք չի պարունակում։
 
Նաև չի ասում, որ Ադրբեջանում ընդդիմություն, ազատություն, ընտրություն չկա։ Ոչ մի խոսք քաղբանտարկյալների, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների, Ադրբեջանում և աքսորում գտնվող հալածված լրագրողների և բլոգերների մասին։
 
Քանի որ մենք երկուսս էլ Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) անդամ ենք, ես ամաչում եմ այս մարդու վարքագծի և երկակի ստանդարտների պրակտիկայի համար, և այս մարդը ներկայացնում է ԵՄ-ն։
 
Բայց ես ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է, և ես հույս ունեմ, որ ապագայում ԵՄ-ի գլխին ավելի ադեկվատ գործիչներ կտեսնեմ։