Երբ ԿԸՀ-ն «չի լսում»
ՀՈՒՇՈՒՄ Է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԸ
Պարզվում է, որ պատգավորի որոշ թեկնածուների համար ակտիվ, քափ ու քրտինքի մեջ կորած՝ աշխատում են նաեւ քաղաքապետերը: Նրանցից մեկ, օրինակ, Սպիտակի քաղաքապետ ԳագիկՍահակյանը, նաևմարզումՀՀԿտարածքայինցուցակովառաջադրվածԱրկադիՀամբարձումյանիշտաբիպետնէ: Վերջինս հայտարարել է, որ ցանկանում է 100% ձայն ապահովել Արկադի Համբարձումյանի համար:
Ո՞վ է Արկադի Համբարձումյանը: Բիզնեսնմեն երեսփոխան, ով տարիներ շարունակ համալրել է «գերազանցիկ կոճակ» սեղմող երեսփոխանների շարքը:
Քաղաքապետը վերջերս խրոխտ հայտարարել է, որ հանդիպելու է դպրոցներիուսուցիչների, ծնողներիհետ`նրանցհորդորելու, որընտրենհենցԱրկադիՀամբարձումյանին։
Այն, որ քաղաքապետն իր քայլը վարչական ռեսուրսի կիրառում, հետևաբար օրենքի խախտում չի համարում՝ զարմանալի չէ: Քանզի թևավոր խոսքն ասում է՝ նպատակն արդարացնում է միջոցները:
Զարմանք է առաջացնում ԿԸՀ-ի լռությունը, որը որոշ թեկնածուների դեպքում լեղապատառ հիշեցնում է նախընտրական քարոզարշավի անցկացման օրենքի տառն ու դրանից շեղվելու անթույլատրելիությունը:
Ու եթե պատկան կառույցը այս ահազանգը չի «լսում» կամ «չի տեսնում», որոշեցինք ինքներս հիշեցնել այս մասին ու հորդորել` օրենքը բոլորի համար պետք է կիրառվի: