Սփյուռքը կթու կով չէ

ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՉՏՐՎԵԼ

Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք  Դաշնակցությանը, որը սահմանադրական բարեփոխումներն իրենց դափնին են համարում: Սակայն զարմանալի է, որ Սփյուռքում կայացած կուսակցությունը Դահմանադրության ծրագիրը ներկայացնելիս   հաշվի չի առել  արտերկրում ապրող մեր հայրենակիցների պարագան ու չի կարևորել քաղաքական գործընթացներին նրանց մասնակցության անհրաժեշությունը: 
 
Սփյուռքի ներուժն արդյունավետ օգտագործելը կարևորում է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: Ավելին` ընդդիմադիր ուժերից ՕՐՕ-ն ու «Ելք»-ն առաջարկում են երկպալատանի  խորհրդարան` սփյուռքահայերի համար: 
Նախ հիշեցնենք, որ այս մասին խոսել է Սփյուռքի նախարարությունը՝ դեռևս մինչ սահմանադրական բարեփոխումները: Սահմանադրության այսօրվա կաղապարը, սակայն, Սփյուռքի նախարարության գաղափարը թողեց թղթի վրա:  Սակայն  քաղաքական  որոշ ուժեր  իրենց նախընտրական խոստումներում նորից վերակենդանացրին գաղափարը, որն իսկապես այժմեական է և օգտակար: Բայց այսօր արդեն հստակ , որ  երկպալատանի խորհրդարանը կստեղծվի Սահմանադրության փոփոխությունից հետո:  Իսկ ինչքանո՞վ է  ճիշտ օրումեջ երկրի գլխավոր օրենքը փոխել ` հանուն ինչ-որ նախընտրական խոստումների: 
Դժվարին կացության մեջ հայտնված Հայաստանն ու հայաստանաբնակները Սփյուռքում ծվարած հայրենակիցներից են ֆինանսական օգնություն ակնկալում՝ թույլ չտալով, որ օգնող ձեռքերը Հայաստան հասնեն: ԵՎ ՀՀ-ում ամեն ինչ չէ, որ հասկանալի է արտերկրում ապրող քաղաքացիներին: Իսկ օտարված մարդը հազիվ թե «սիրով-սեղանով» գրպան ու քսակ բացի: 
Ավելին, սփյուռքահայն իր հայացքը պետք է հառի Հայաստանին` որպես  իր միակ ապավենի:  Հայաստանն էլ ճիշտ ազդակներ պետք է  ուղարկի մեր հայրենակիցներին, ոչ թե նրանց դիտարկի սոսկ որպես  «կթու կով»:  Սա էլ բավական չէ, կրակի վրա յուղ են լցնում քաղաքական ուժերը, որոնք, իրարից զատ, իրենց քաղաքական շահերի սպասարկման  համար են փորձում «կթել» Սփյուռքին: Սա,  կարծում ենք, վտանգավոր, պառակտիչ քայլեր սերմանող գործընթաց է, որը պետք է հասկանան մեր հայրենակիցները և չտրվեն սադրանքների: