ԷՍ Ո՞˜ՒՐ, ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ

Ինքնաոչնչացում

Խելահեղ վիճակում է հայտնվել մարդկությունը և խելակորույս արագությամբ շարունակում է դեպի վախճանի անդունդը սլանալ: Անփառունա´կ վախճանի անդունդը` դեպի ինքնաոչնչացում:

Ժողովրդավարական դաշինք` հանուն խորհրդարանական Հայաստանի

ՀՀ քաղաքական դաշտում արդեն զգացվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների շունչը: Խորհրդարանական կառավարման անցնող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեծամասնություն ունենալու համար ընդդիմադիր դաշտը հարկադրված է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և մնացած մի քանի ամիսներն օգտագործել, որպեսզի քաղաքացիների վստահությունը շահի:

Գլխավոր խնդիրը` ստեղծել ազգային հանրագիտարան

Հայկական հանրագիտարանի հրատարակչությունը 50 տարեկան է: Հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը նշում է, որ նախկինում գրքերի 100 000 տպաքանակը սպառվել է աննախադեպ արագությամբ` մեկ-երկու շաբաթների ընթացքում, այն էլ` բացառապես բաժանորդագրությամբ:

ԱՄԵՆԱԴԺՎԱՐԻ ՄԱՍԻՆ ԴԺՎԱՐ Է ԽՈՍԵԼ

Զրույց նկարչուհի Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆԻ հետ

Այցելելով Սարյանի այգի, կարող ես ծանոթանալ հայ ժամանակակից նկարիչներին, նրանց երփնագրերին: Այս անգամ մեզ հետաքրքրեցին Մարիամի կտավները:

ԵՐԵՔ ԱՐՄԱՎԵՆՈՒ ԷԼԵԳԻԿ ՍՈՍԱՓՅՈՒՆԸ

Հայ մշակույթի սյուները. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ - 145 Սպենդիարյանի երաժշտությունը լի է հմայիչ թարմությամբ, անկեղծությամբ, կերպարային արտահայտչականությամբ և հայ արվեստի հետ օրգանական կապով: Դմիտրի Շոստակովիչ

Աստվածային շնորհների ծլարձակումը Տավրիկյան նահանգի Դնեպրովյան գավառի Կախովկա ավանում ( իմա` Ուկրաինայի Խերսոնի մարզ) բնակություն հաստատած անեցի նախնիներից է սերում հայ դասական երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանը: Սիմֆերոպոլյան նրա մանկությունն ու պատանեկությունը մշակութային բազմերանգ մթնոլորտում են անցել:

Արմեն ՄԽԵՅԱՆ   ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

(Սկիզբը` -ի թիվ 7-18-ում)

*** «Սա արդեն չափից դուրս է,- մտածում էր Մեսրոպյանը,- սպանությունից երկու ժամ անց դեռ չեն կարողանում ճշտել սպանվածի ինքնությունը»: Հերթական անգամ Գալստյանին հրահանգել էր արագացնել սպանվածի ինքնության ճշտումը:

Հետաքննությունն ընդդեմ Ցուկիի

Չէ˜, խոսքի ազատություն, ժողովրդավարություն ասվածները սկսել են զայրացնել հենց դրանց մունետիկներին: Նրանց, ովքեր գրաքննության մաղով մաղող Սովետմիությունը տոտալիտար էին համարում և փութացին կազմաքանդել այն:

Քվեաթերթիկները կարող են տեղադրել սոցցանցերում

Բացարձակ բացախոսության և թափացիկության չափանիշներով` քվեաթերթիկը լրացնողն ինքը պետք է որոշի` բարձրաձայնե՞լ իր ընտրությունը, թե՞ ոչ: Ընտրություն ներն ամենուր համարվում են գաղտնի, սակայն նրբին մի հարց կա` ո՞ւմ գաղտնիքն է դա` պետության, քվեարկվող թեկնածուների՞, հանձնաժողովների՞, թե՞ ընտրողի:

Որտեղ են ամենից շատ աշխատում մարդիկ

Եթե մասնագիտական տքնանքները փոխհատուցվում են աշխատանքային առաջընթացով, ապա աշխատանքային գերհոգնածությունը, որպես կանոն, ավարտվում է առողջության կորստով, երբեմն` ողբերգությամբ: Դիցուք, սակավադեպ չեն Ճապոնիայից ստացվող տագնապալի հաղորդագրությունները:

Մամուլի թշնամիները` Պուտին, Էրդողան և ԻՊ

«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ազատ մամուլի գլխավոր հակառակորդների ցանկը: Դրանում ներառված են պետությունների ու կառավարությունների 35 ղեկավարներ, ծայրահեղական և հանցավոր խմբավորումներ, որոնք ԶԼՄ-ների ազատությունը ճնշում են գրաքննությամբ, ձերբակալություններով, խոշտանգումներով և սպանություններով:

Անվճար դեղորայք` ՄԻԱՎ-ի դեմ

Իր վերջին փուլում ՁԻԱՀ դարձող քրոնիկ վարակային այս հիվանդության կանխարգելումն առանց պետական միջամտության, երևի, իսկապես անկարելի է: Իսկ պետության համար գլխավորն իր քաղաքացիների առողջությունը պետք է լինի:

Էրդողանը դժգոհ է Արևմուտքից

Եվրամիության դռները բախելուց հուսահատված` Թուրքիա նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանն ակնարկել է, թե Թուրքիան փոխել է իր հայացքը և իր համար նոր ուղի է նախանշել: Նա հայտարարել է, որ արևմուտքն իր երկրի համար որևէ լավ բան չի արել (տեղեկացրել է «Անադոլու» գործակալությունը):

Նախընտրական <հիգիենա>

Ինչեր միայն չեն մոգոնի նախընտրական տենդով բռնկվածները` իրենց թեկնածուների գովազդի կամ մրցակցի հակագովազդի համար: Միացյալ Նահանգների նախագահի նախընտրական թեժագույն քարոզարշավի վերջին պահին ամենահմուտ փորձագետներն անգամ դժվարանում էին կանխորոշել, թե Քլինթոն-Թրամփ մրցամարտն ինչ ելք կունենա:

Դեռ չմոռացված հինը

Նորաձևն ասում են` լավ մոռացված հինն է: Մարդկության մեծ մասը դեռ չի մոռացել, շատերն էլ շարունակում են օգտագործել սկավառակային հեռախոսները, սակայն մատնահպումներով հեռախոսահամար հավաքելը կամ տարբեր էջեր բացելն առավել նախընտրելի են ու կատարելագործվում են:

ԻԼԻՊ-ի 20 հետևորդ` գերմանական բանակում

Այսքանը բացահայտվել են, բայց ևս 60 զինծառայողի կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Բունդեսվերի (Գերմանիայի պաշտպանության նախարարություն) ևս 30 նախկին զինվորականներ այսօր մարտնչում են ահաբեկիչների շարքերում (տեղեկացրել է Berliner MorgenΘost-ը` վկայակոչելով Գերմանիայի ռազմական հակահետախուզության հայտարարությունը):

Միսս <Բում-բում>-ների արարքը նման է իրենց անվանը

Այսպիսիները չեն կարող նեղացնել Աստծուն, որովհետև սրտեր քննող Արարչին հայտնի է դրանց նմանների էությունը: Բայց հավատացյալներին խոցել է իրենց հետույքներով մրցող այս խմբի վարմունքը:

Ընդդեմ տնային հանձնարարությունների

Իսպանիայում ծնողական կոմիտեների դաշինքը դեմ է` աշակերտներին տնային աշխատանքներով ծանրաբեռնելուն Դաշինքը, որում ընդգրկված են երկրի 12 հազար դպրոցների ծնողկոմիտեներ, ծնողներին կոչ է արել ընդվզել չափից ավելի մեծ ծավալով տնային հանձնարարութ յունների դեմ և նոյեմբեր ամսին բոյկոտել հանգստյան օրերին ուսուցիչների հանձնարարությունները տանը կատարել:

Մտրակահարել են արքայազնին

Թագավորական ընտանիքի անդամ լինելը, փաստորեն, արտոնություն չէ Սաուդյան Արաբիայում: Արքայազն արտոնյալ չէ այնքան, որ կարողանա անպատիժ մնալ` հանցանք գործելուց հետո: