ՕՐԻՆԱՉԱՓ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ

Հայաստանյան հերթական խորհրդարանական ընտրությունները, որ ամիսներ շարունակ լարվածության մեջ պահեցին հայրենի քաղաքական ուժերին և շահագրգիռ ընտրազանգվածին` պատմություն դարձան: Եվ այդ «պատմությունը», որն օրինաչափորեն խոր հետագիծ է թողնելու Հայաստանի առաջիկա 10 տարիների «ճակատագրում»` դեռ երկար ժամանակ կմեկնաբանվի և կվերլուծվի տարբեր դիտանկյուններից:

Հանրահավաքը չկայացավ. մեկ քայլ առաջ

Պատմության գիրկն անցան հերթական խորհրդարանական ընտրությունները. ի՞նչ տվեցին, ի՞նչ ավելացրեցին դրանք 15-ամյա հանրապետության կենսագրությանը: Նախընտրական քարոզչության մեկնարկում արձանագրված մահափորձն ու դեռևս չբացահայտված սպանությունները, մեղմ ասած, տագնապ էին առաջացնում:

Դիտորդները յոլա չգնացին

Կոմիտաս 29 հասցեում հանգրվանած «Հայերկրաբան» գիտահետազոտական ինստիտուտի և Բնապահպանության շրջակա միջավայրի մոնիտորինգի լաբորատորիայի շենքում էր տեղակայված թիվ 4 ընտրատարածքի թիվ 20 ընտրատեղամասը:

Անուղղելի «թուլեքը»

Ընտրություններից դեռևս շատ առաջ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը (և ոչ միայն նա) մտահոգություն էր հայտնել, թե կլինեն առանձին անհատներ, որ իրենց գործողություններով կփորձեն խոչընդոտել ընտրությունների արդար ընթացքը: Ցավոք, այդ մտահոգություններն արդարացան:

Ընտրությունների տված դասը

Ընտրությունների դասերից մեկը քարոզչության, քարոզարշավի ճիշտ կազմակերպումն էր. ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը գերազանցեց 50 տոկոսը: Թերևս, ոմանք դա փոքր տոկոս կհամարեն նախորդ բոլոր ընտրությունների համեմատությամբ:

ՀԱՄՈԶԻՉ ԵՎ ՀՈՒՍԱԴՐՈՂ

Վերջապես փարատվեցին հայաստանյան ընտրությունների առնչությամբ թերևս ամենահիմնական կասկածներն ու մտահոգությունները. ընտրություններն իսկապես անցան ազատ, արդար և թափանցիկ:

Հայաստանը բարձրացրեց իր հեղինակությունը

Իհարկե, ճիշտ է այն պնդումը, որ ազատ, արդար ընտրությունների անցկացումն առաջին հերթին կարևոր է հայ ժողովրդի ու Հայաստանի պետության բնականոն զարգացման, քաղաքակիրթ հասարակական հարաբերությունների և քաղաքացիական հասարակության կառուցման համար:

Քաղաքական կայունությունը` գերխնդիր

Մայիստասներկուսյան ընտրությունները, հիրավի, ինքնօրինակ նախադեպ էին Հայաստանի 3-րդ հանրապետության ընթացքի մեջ: Դրանց տրված բազմաթիվ ու բազմապիսի գնահատականները հաճելի մի նորություն արձանագրեցին. պարտված գործիչները չսկսեցին պարսավել հաղթող ուժին:

Հանրապետականը բանակցել պատրաստ է

ՀՀԿ մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը 2007 թ. մայիսի 12-ի ընտրությունները համարել է 21-րդ դարում Հայաստանում անցկացված լավագույն ընտրությունները: Ի՞նչ է հաջորդելու Էդ. Շարմազանովի գնահատմամբ, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններին, որտեղ ՀՀԿ-ն ստացավ ընտրողների ձայների գերակշիռ մասը:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Ճաշակին ընկեր չկա ԱԺ ընտրությունների արդյունքներից պարզ դարձավ, որ ՄԱԿ _ի ղեկավարի և ԱՄԵՆՔԻ ուզածի միջև ոչ մի ընդհանուր բան չկա: Ճաշակների այս տարբերությունն էլ կանխորոշեց ՄԱԿ-ի պարտությունը:

ԼՍԵ՞ Լ ԵՔ, ԱՍՈՒՄ ԵՆ...

Թե ինչպիսի վերադասավորումներ կլինեն 4-րդ գումարման խորհրդարանում, փորձեցինք ճշտել 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից: Որքան էլ անորոշ և խուսափողական էին պատասխանները, այդուհանդերձ, հնարավոր եղավ ի մի բերել պտտվող որոշ լուրեր:

Ֆր. Նանսենը և նրա ոգու կրողները..

Ճակատագրի անակնկալ շրջադարձը մեր ժողովրդին նետեց կյանքի և մահվան սահմանագիծ: Բայց Բարձրյալի կամքով ողբերգական այդ պահերին էլ եղան անհատներ, ովքեր հավատացին հայի լուսավոր ապագային:

Մի քիչ ընդդիմադիր...

- Մենք գիտենք, որ մեր գործընկերներից ոմանք դիմելու են սահմանադրական դատարան, նախընտրական գործընթացի օրինականությունը, վավերականությունը վիճարկելու հայցով: «Ժառանգությունը» կմասնակցի այդ գործընթացին` մատուցելով իր տրամադրության տակ ունեցած փաստերը ընտրախախտումների վերաբերյալ:

ՇՈՒՇԻՆ` ՄԵՐ ՊԱՅՔԱՐԻ ԴԱՓՆԵՊՍԱԿ

15 տարի առաջ արցախահայության համար կյանքի կտրուկ շրջադարձը բացեց մի նոր ակոս£ Տասնամյակներ շարունակ արհեստականորեն օտարին բռնակցված արցախահայությունը, որ շնչահեղձ էր լինում ադրբեջանական մամլիչի տակ, Հայաստանից և Սփյուռքից կամավորագրված հայորդիների հետ համախմբված նվաճեց իր անկախությունը£ Հազարավոր արևներ խամրեցին, որպեսզի խաղաղ բացվեն անառիկ Շուշիի արշալույսները£ Ամիսը դարձյալ մայիսն էր, ամիս, որին վերապահված են մեր հաղթանակները£ 270 տարի գերության մեջ տառապող հայաշեն Շուշի բերդաքաղաքն ավերակների միջից ժպտաց աշխարհին£ Շուշիի ազատագրումը հայի արթնացած ոգու խորհրդանիշը դարձավ£ ¬ Նախնյաց մարտական ոգին ու նվիրումը հայրենիքին` որպես գենետիկ ժառանգություն ու պատգամ, արժանավայել կյանքի կոչեց մեր սերունդը, ում արիության շնորհիվ տասնամյակ ներ անց` 1992 թվականի մայիսի 9¬ին ազատագրվեց Արցախի վաղեմի վարչական և հոգևոր¬մշակութային կենտրոն Շուշի բերդաքաղաքը£ Շուշիի ազատագրումը ամրապնդեց մեր կամքը, ապագայի հանդեպ մեր հույսն ու հավատը, հիմք տվեց մեր զորական ուժի` ԼՂՀ Պաշտպանական բանակի ծնունդին£ «Պաշտպանության բանակը մեր նորանկախ հանրապետության ռազմական պատմության անդաստանում իր կենսագրությունը գրեց ոսկե տառերով», ահա այսպես է արժեվորում անկախությունն ու բանակը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը£ Շուշին գագաթնակետն էր մեր պատերազմի առաջին փուլի, ես կասեի` կամավորների պայքարի ծաղկեպսակը£ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ Մեզ պետք է խաղաղ երկինք Ազատագրական պայքարի վերելքի ամեն մի շրջան ծնում է իր հերոսներին, իսկ հերոսների շարքից առանձնանում է առաջնորդը£ 1992 թվականի մայիսի 9¬ին` Արկադի Տեր¬Թադևոսյանի (Կոմանդոս) գլխավորած կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշի քաղաքը£ ¬ Շուշիի ազատագրումով թշնամու ողնաշարը ֆիզիկապես և բարոյապես փշրվեց£ Դրվեց Արցախի կանոնավոր բանակի հիմքը£ Միանգամայն բնական էր, որ Շուշիի ազատագրման 15 ամյակի առթիվ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Պաշտպանության բանակի շքերթին ներկա գտնվող լեգենդար Կոմանդոսի տրամադրությունը բարձր էր£ ¬ Հաղթանակած մարդու տրամադրությունը միշտ բարձր է£ Մեր ժողովրդի հերոսությունը մեկ անգամ ևս ապացուցեց հարատևելու անկոտրում կամքը£ Իր երկրի, հողի մասնիկը կազմող յուրաքանչյուր մարդ կաներ այն, ինչ մենք արեցինք£ Մենք մեր պատմական հողում ենք գտնվում, մեր արմատներն այստեղ են, հենց դա է հայի հպարտությունը£ Մենք պատերազմ չենք ուզում, մեզ այսօր խաղաղություն է պետք, որի պահպանության համար ունենք բավարար ուժ£ Արցախի այսօրն ու վաղը պատկերացնում եմ ազատ ու անկախ£ Անհանգստանալու հարկ չկա£ Միևնույն է, մենք կգտնենք ամեն մի իրավիճակից դուրս գալու ելքը, քանի որ մեծ է ազատ ապրելու մեր ձգտումը£ :

Այստեղ ապրելն իսկ հերոսություն է

Մայիսի 9¬ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացրած զորահանդեսից հետո ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը չթաքցրեց իր հպարտությունը Պաշտպանության բանակի առումով£ ¬ Բանակն այսօր մեր անկախության և անվտանգության երաշխիքն է£ Այս տոնը մենք նշում ենք նախ և առաջ մեզ համար և ոչ թե ադրբեջանցիներին վախեցնելու նպատակով£ ¬ Ո՞րն եք համարում առաջիկա ամենամեծ խնդիրը£ ¬ Խաղաղ երկինք ապահովելն ու ԼՂ միջազգային ճանաչման հասնելը£ Մեր ճակատագիրն է մշտապես արթուն վիճակը, քանի որ ունենք Ադրբեջանի նման հարևան£ Կարծում եմ` Ադրբեջանի ղեկավարության կառուցողական քաղաքական երկխոսության որոշումն ավելի ողջամիտ կլիներ£ ¬ Ինչպե՞ս եք վերաբերվում Ալիևի ռազմատենչ հայտարարություններին:

Արցախի վերաբնակեցումը համազգային խնդիր է

Թեև ԼՂ¬ում տիրող նախագահական ընտրություններին նախորդող տրամադրությունների մեկնաբանումից ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը հրաժարվեց, այնուամենայնիվ, սիրով պատասխանեց «Ավանգարդի» մի քանի հարցերի£ ¬ Ղարաբաղյան բանակցությունների շուրջ Իլհամ Ալիևի պարզաբանումն այն մասին, թե հայկական կողմը պատրաստ է զիջել ազատագրված շրջանները` ունի՞ արդյոք հիմնավորում£ ¬ Ադրբեջանական կողմը պարզաբանում է այնպես, ինչպես կերազեր, որ լինի£ Կարծում եմ` Ալիևի բացահայտումները մեկնաբանելու արժանի չեն£ Այն, ինչ ասել է, պարզապես անհեթեթություն է£ Եթե լուրջ բան ասեր, թերևս մեկնաբանեի£ ¬ Այսինքն, Դուք հերքո՞ւմ եք բանակցությունների օրակարգում այդ հարցի առկայությունը£ ¬ Միանշանակ£ ¬ Արցախի և մասնավորապես Շուշիի վերաբնակեցումը որքանո՞վ է իրականացված և ինչպիսի՞ն են տնտեսական աճի տեմպերը£ ¬ Արցախի բնական ռեսուրսները (հողային, ջրային, անտառային) համարժեք չեն բնակչության թվին£ 150 հազարանոց բնակչությունը այս մեծ տարածքի համար շատ քիչ է, ուստի վերաբնակեցման գործընթացն օրակարգի խնդիր է£ Արդեն 5¬րդ տարին է, ինչ անընդմեջ մեխանիկական աճ է գրանցվում£ 1999¬ից սկսած արձանագրված է բնական աճ£ Վերաբնակեցման ծրագրերով առաջիկա տարիներին կապահովենք 1/3¬րդով աճ և դա հիմնականում կլինի սեփականաշնորհված հողատարածքների, վարկավորման, աշխատատեղերի շնորհիվ£ 2000 թվականին սահմանամերձ գյուղերի գերաբնակեցման գործընթացի արդյունքում Քաշաթաղի և Քարվաճառի (Քելբաջար) շրջաններում կառուցվել են 2 տասնյակ գյուղեր իրենց ենթակառուցվածքներով£ Հիմնականում Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցներով վերաբնակեցվում են նաև հյուսիսից հարավ սահմանի երկայնքով ձգվող 3-4 տասնյակ գյուղերը£ Ուստի Արցախի, այդ թվում Ձեզ մտահոգող Շուշիի վերաբնակեցումը համազգային-համահայկական խնդիր է, և առաջիկա 10-20 տարիներին այդ քաղաքականությունը պետք է շարունակվի, որովհետև ԼՂՀ բնական ռեսուրսները հնարավորություն են տալիս ունենալ նվազագույնը կես միլիոն բնակչություն£ :

Տեղաշարժ ԼՂՀ Պաշտպանության նախարարությունում

ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ստանձնեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը£ Իսկ ՊԲ հրամանատար է նշանակվել ԼՂՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Մովսես Հակոբյանը£ Շուշիի ազատագրման 15-ամյակի առթիվ Շուշիի Ղազանչեչոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մատուցված պատարագից հետո Սեյրան Օհանյանը Արցախի ՊԲ¬ի և զորահանդեսի մասին արտահայտվեց այսպես. ¬ Տարեցտարի Արցախում և ՊԲ¬ում առաջընթացն ակնհայտ է£ Հատկապես այս զորահանդեսը ես կոչում եմ մարտունակության զորահանդես£ Այն ցույց տվեց, որ մենք առանց երրորդ ուժի պահպանել ենք խաղաղությունը, մեր սահմանները£ Սա էլ իր հերթին կանխարգելիչ միջոց է, որով մենք փաստում ենք, որ չպետք է վախենալ հակառակորդի ռազմական տեխնիկայի և անձնակազմի քանակից, քանի որ մենք դրան հակազդում ենք մեր զորքերի մարտունակությամբ, ուսուցման, դաստիարակության և կարգապահության բարձր մակարդակով£ Սեյրան Օհանյանը նշեց, որ զորահանդեսին մասնակցում էին նաև արցախյան պատերազմի ազատամարտիկները, դրանով իսկ ապացուցելով իրենց պատրաստակամությունն ու նվիրվածությունը հայրենիքի պաշտպանության գործին£ - Ցավոք, դեռևս ունենք չլուծված խնդիրներ, որոնցում առանձնանում է ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավումը£ Մեր նորաստեղծ երկրի հնարավորությունները սահմանափակ են, թեև դա չի նշանակում, որ ԼՂ¬ի անկախությունը նվաճած ազատամարտիկները կմնան անտեսված£ Քայլ առ քայլ ձգտում ենք լուծել նրանց խնդիրները£ Նրանք արժանի են լավագույնին£ :

Եղածն ամրապնդվեց ու դեռ ավելացավ

ՆԱՏՕ¬ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Ս. Խամփերյանցի անվան ՀՀ ՊՆ Ռազմաավիացիոն ինստիտուտում անցկացվող զորավարժությունն ավարտվեց հաջողությամբ£ Այդ ընթացքում մասնակից երկրների կապավորներն ամբողջովին բացազատեցին զորավարժության համար նախատեսված սարքավորումները, գործարկվեցին հաղորդակ ցության միջոցների միջև համապատասխան ներքին և արտաքին ցանցերն ու ուղիները£ ՀՀ ԶՈՒ Կապի զորքերի պետ, Գլխավոր շտաբի Կապի և ավտոմատ կառավարման ավտոմատ համակարգերի վարչության պետ, գեներալ¬մայոր Արմեն Բաբուրյանը հայտնեց, որ հերթական բազմազգ զորավարժությունը ծառայեց իր նպատակին և որ բոլորի համատեղ աշխատանքի շնորհիվ այն անցել է մասնագիտական և կազմակերպչական բարձր մակարդակով£ ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ռասել Գրիմլիի խոսքերով` այս զորավարժությունը ապացուցեց «Համատեղ ձգտում-2007» նախաձեռնության կարևորությունը£ Նա նշեց, որ 2 շաբաթվա ընթացքում զորավարժության մասնակիցներն անցան կապի միջոցների 50 թեսթավորում£ Ռ. Գրիմլին շնորհակալություն հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը` համագործակցության համար£ Հայկական պատվիրակության անդամների կարողություններն արժանացան զորավարժության ամերիկյան համանախագահ, մայոր Ջոն Դոնալթսոնի բարձր գնահատականին. ¬ Հայ զինվորներն ընդունակ են, նրանք այս կարճ ժամանակահատվածում կարողացան տիրապետել տեխնիկայի նորությունները£ Զորավարժության ամենամեծ ձեռքբերումն, ըստ իս, այն է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքը օգնեց ճանաչել միմյանց, ամրապնդել բարեկամությունն ու հետագա համագործակցությունը£ Ի դեպ, հայերը հիանալի ընկերներ են£ Շնորհակալ եմ նաև հայկական հյուրընկալությունից£ Հայաստանը հիանալի բնություն և մշակույթ ունի£ Կապիտան Հարություն Իսկանդարյանը, զորավարժությունը համարելով միջազգային կապի համակարգի բարելավման նախապայման, ուրախությամբ նշեց, որ հայ կապավորների թեսթավորումն արժանացավ գերազանց գնահատականի£ Պարզվեց, որ Հայաստանում անցկացրած օրերը այլազգի զինվորների համար առավել տպավորիչ են դարձրել մշակութային միջոցառում ները£ Մեր հրաշագեղ Սևանի, Գառնիի, Գեղարդի, Էջմիածնի մասին անմոռանալի հուշերով ու հյուրընկալությունից խորապես տպավորված` նրանք կհեռանան Հայաստանից, անշուշտ, դարձյալ այցելելու ակնկալիքով, քանի որ Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի հանձնած հուշանվերները նրանց մշտապես կհիշեցնի Հայաստանի մասին£ :

Ընտրողի պատգամ Վստահի°ր ուժերիդ, հավատա... քվեիդ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքից այս անգամ գոհ մնացին ոչ միայն ԵԱՀԿ և ԱՊՀ դիտորդական առաքելությունները` այն համարելով միջազգային չափորոշիչներին համարժեք, այլ այդ ընտրությունների գլխավոր դերակատարը ` ընտրողը: Սակայն, ինչպես և ենթադրվում էր, ընտրություններին այս անգամ էլ ազգովի չմասնակցեցինք:

Նոր Կենտրոնը հին Կենտրոնից լա՞վն է

Երևանցիներս ասում ենք Կենտրոն ու հալվում ենք: Հալվում ենք այստեղ ապրելու, գտնվելու, զբոսնելու ցանկությունից:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴԱՍԵՐ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու արևելյան մասում 1950թ. բացվեց «Ժողովուրդների առաջնորդ» Ստալինի պղնձակուռ արձանը, որի հեղինակն էր գյումրեցի քանդակագործ Սերգեյ Մերկուրովը: Արձանը դրվեց հանճարեղ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված 50 մ բարձրությամբ պատվանդանի վրա:

Անսահման նվիրում

Երեխաների հանդեպ անսահման սեր և նվիրում պետք է ունենա մանկավարժը: Իր գործի իսկական նվիրյալ է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 միջն. դպրոցի ուսուցչուհի Կարմելա Գյուլբուդաղյանցը:

Երբ գործը խոսքից առավել է

Տարբեր բնագավառներում մարդիկ հաճախ են շռայլ խոստումներ տալիս, որոնք, ցավոք, չեն իրականանում, կամ էլ մասամբ են իրականանում... Սակայն, երբ խոստացվածը գերազանցվում է և շատ ավելին իրականացվում, դրանք եզակի, բացառիկ դեպքեր են... 15 տարի է անցել այն օրից, երբ Արծվաշենում քաջի մահով ընկավ երևանաբնակ Սամվել Վիրաբյանը` թողնելով տարեց ծնողներին, երիտասարդ կնոջը և 3 անչափահաս դուստրերին£ Վիրաբյանների ընտանիքը բնակվում էր Արաբկիր համայնքի Վ. Փափազյան 21 շենքում, որտեղ թիվ 4 սննդառի 501 խանութի տնօրենն էր համակրելի արտաքինով մի բարեկիրթ երիտասարդ` Ալբերտ Երիցյանը£ Նա սատարում էր թե° աղետի գոտուն (ստեփանավանցի հաշմանդամ դարձած 28-ամյա Անժելա Գրիգորյանին և ուրիշներին), թե° Երասխում ու Արցախում զոհված բազմաթիվ քաջարի հայորդիների ընտանիքներին£ Նշյալներին սատար կանգնելու գործելակերպ ունեցող Ալբերտ Երիցյանը չէր կարող անարձագանք մնալ իր իսկ օբյեկտի տարածքում բնակվող Վիրաբյանների խոր վշտին£ Անմիջապես օգնության ձեռք մեկնեց կերակրողին կորցրած ընտանիքին, ամեն ամիս անհրաժեշտ գումար հատկացրեց և խոստացավ մինչև երեխաների չափահաս դառնալը շարունակել աջակցությունը£ Շատ վաղուց արդեն 3 աղջիկները չափահաս են դարձել, նույնիսկ նրանցից մեկը ամուսնացել է, զոհվածի ծնողներն էլ մահացել են, սակայն Ալբերտ Երիցյանը չի ընդհատել օգնությունը, ամեն ամիս շարունակում է զգալի գումար հատկացնել և ոչ միայն այդ ընտանիքին£ Այդ մասին ինձ հանդիպեց և խնդրեց գրել զոհվածի կինը` Օֆելյան, որն առողջական լուրջ պրոբլեմներ ուներ… «Երախտապարտ եմ Ալբերտ Երիցյանին, «Հայր ու որդի Երիցյաններ» ընկերությանը, նրա որդիներին` Ռոբերտին ու Արտակին, հրաշալի գերդաստանին,¬ հուզմունքը զսպելով ասում է Սամվելի կինը` Օֆելյան,¬ 1992 թվականից մինչ օրս Ալբերտը մեզ չի մոռանում, մինչ օրս այդ դժնդակ տարվա օգոստոսից սկսած ամեն ամիս զգալի գումար է հատկացնում, չնայած երեխաներս վաղուց արդեն չափահաս են, ես էլ տատիկ եմ դարձել, և 15 տարի առաջվա իր տված խոստումը կարող էր լիովին ավարտված համարել… ես կրկին շնորհակալ կլինեի£ Ալբերտի մոտ գործը խոսքից առավել է£ Անձամբ ես նման 5 ընտանիքների ևս գիտեմ, որոնց Ալբերտը նույն կերպ անժամկետ աջակցում է£ Ես օրհնում եմ այդ ազնիվ, բարեսիրտ ու շնորհալի գործարարին, որի մոտ բարեգործությունը ցուցադրական ու ձևական բնույթ չի կրում, այլ բխում է հոգու խորքից և իր ի սրտե է…»£ Դեռևս 1995 թվականին ես զոհված հայորդիների և նրանց երեխաների մասին հոդվածներ էի գրել «Երկիր», «Լուսավորիչ» և «Կանչ» թերթերում, ուստի զոհված Սամվել Վիրաբյանի կինը երկար տարիներ անց խնդրեց ինձ երախտիքի խոսք գրել Ալբերտ Երիցյանին ուղղված, որը սիրով արեցի£ Ես հանդիպեցի Ա. Երիցյանին, նաև հետաքրքրվեցի, թե չի՞ ցանկանում արդյոք պատգամավոր դառնալ… Նա ասաց, որ իր համար կարևորը գործարարի իր գործունեությունն է, հացատեսակների և «Աթենք» մսամթերքի արտադրության ընդլայնումը, նոր աշխատատեղեր ստեղծելը, իր կողմից հովանավորվող ընտանիքներին աջակցությունը£ Իսկ Սամվել Վիրաբյանի աղջիկները` Անուշիկն ու Անահիտը, հիշեցին այն ծանր օրերը, երբ հայրը խոստացել էր 1992 թ. ամռանը տուն գալ, և նա եկավ… վերջին անգամ օգոստոսի 5¬ին ընդամենը 2 օրով և ընդմիշտ ուղևորվեց Եռաբլուր` այնտեղ անմահանալու… :

«Ինձ դպրոցում պահողը երեխան է»

Գյուղական դպրոցը, ինչպես և գյուղն ինքը, կարևոր առանձնահատկություններ ունի: Ում համար ընդունելի, ում համար` ոչ, սակայն դրանք անվիճելի առավելություններ են, որ ոչ միայն պատիվ են բերում համայնքին ու դպրոցին, այլև կարող են դիտվել ազգային նկարագրի դիմագիծ, հայեցի դաստիարակության բաղադրիչ:

Ֆենոմենի բացահայտումը

Համաշխարհային ճանաչում ձեռք բերած անհատի դիմանկարը նույնիսկ ժամանակն է անզոր մոռացության քողով խամրեցնել£ «Ձայնի ու մեղեդու մասին խոսելիս` ցանկացած հայի հոգում, ուր էլ որ նա գտնվելիս լինի` հնչում է մի թանկ ու հարազատ անուն` Գոհար Գասպարյան»,¬ իր «Գոհար Գասպարյան ֆենոմենը» գիտական աշխատության մեջ գրում է Արմինե Մելիք¬Իսրայելյանը (Նահապետյան), ում շնորհիվ մեկ անգամ ևս բացահայտվում է ճշմարիտ արվեստագետի, իրական նվիրյալի էությունը£ Եռամաս այս վերլուծությունն իր երեք` «Եգիպտական արյուն», «Գոհար Գասպարյան ֆենոմենը» և «Գոհար Գասպարյանի հետխորհրդային ներկան» բաժիններում խորին ակնածանքով ընթերցողին է մեկնում նոր բացահայտումներ և իրողություններ երգչուհու կյանքից ու բեմական նվաճումներից` չշրջանցելով, իհարկե, նրա ապրած այսօրը£ Աշխատությունը միաժամանակ յուրօրինակ անդրադարձ է խորհրդային և հետխորհրդային մամուլի ձեռքբերումներին, բացթողումներին ու թերություններին, ինչպես նաև` մամուլի վերաբերմունքը համաշխարհային ճանաչման հասած արվեստագետին£ Վերլուծությունները, որոնք կատարված են հիմնավոր փաստարկների, Գոհար Գասպարյան երևույթի արժանավոր խոսքի, արխիվային ծավալուն նյութերի հիման վրա, ինչպես հեղինակն է գրում` «Վեր են բարձրացնում ճշմարտության քողը նորանոր բացահայտումների և մինչ օրս չհրապարակված փաստերի լուսաբանման միջոցով»£ Երիտասարդ հեղինակի բեղուն գրչով, որին հատուկ է գեղարվեստական արձակի պատկերավորությունը, ընթերցողին է ներկայացվում գեղեցիկ, գրագետ հայերենով հյուսված մի յուրատիպ իրապատում£ Հեղինակը երաժշտագետներին հորդորում է խորությամբ ուսումնասիրել Գոհար Գասպարյանի մարմնավորած կերպարները` դրանցով լրացնելով երաժշտավերլուծական գրականության ցանկը£ Եվ, որ ամենակարևորն է, անտարբերության ճահճից փրկել Հայաստանի սոխակի երբեմնի փայլը, որն, հիրավի, ազգային պարծանք էր£ :

ՍԻՐՈՎ` ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏԻ ՆԱՀԱՊԵՏԻՆ…

Գեղեցիկ ավանդույթ է նախաձեռնել Կամերային երաժշտության տունը` նշանավորել արդի հայ երաժշտարվեստի նահապետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը մայիսյան քնարաշունչ համերգով£ Լուրջ արվեստի փշոտ ճամփան ոտք դրած նոր սերնդի երախտիքի տուրքով` 7 տասնամյակ ազգային ոգով ներթափանցված իր ստեղծագործությամբ բարձրարժեք ավանդները զարգացնող մաեստրոյին£ Հենց սերունդների մշտարթուն հիշողությունն է հիմնասյունը մշակութային ժառանգության պահպանման ու հարատևության£ Երաժշտական ունակությունները ձևավորելով Վ. Տալյանի և հղկելով Գ. Լիտինսկու ստեղծագործական արվեստանոցներում` Միրզոյանը ինքնամոռաց տրվել է մանկավարժական-արարչական գործունեությանը` կրթելով մեծերին արժանի մի քանի սերունդ, վառ անհատականություններ` Զ. Տեր¬Թադևոսյան, Կ. Օրբելյան, Ա. Տերտերյան, Ստ. Ջրբաշյան, Խ. Ավետիսյան, Ռ. Ամիրխանյան, Լ. Չաուշյան… Հասարակական բեղուն աշխատանք է կատարել` 1956¬ից 35 տարի շարունակ գլխավորելով Հայաստանի կոմպոզիտորների միությունը£ Հնչյունների նրա ստեղծած համանվագի ամենադյութիչ ելևէջներն այսօր էլ շարունակում են հուզել ու հմայել` Իսահակյանի խոսքերով գրված «Ասում են, թե…», «Երազ տեսա» ռոմանսները, «Հայրենիքն է կանչում» խմբերգը. հայ կամերային երաժշտութ յան մեջ դրամատիկ բնույթի առաջին նշանակալի երկը` 1947¬ին գրված լարային կվարտետը. «Տոնական», «Հայաստան» կանտատները, թավջութակի և դաշնամուրի սոնատը. սիմֆոնիան` լարային նվագախմբի և լիտավրների համար. կինոերաժշտությունը… նաև` վերջերս ավարտած «Տարվա եղանակներ» ռոմանսների շարքը£ Գույների հյութեղությամբ, դինամիկայով, ազգային վճիտ ակունքներից բխող երաժշտաոճով հոգեհարազատ լինելով Ա. Խաչատրյանին` Միրզոյանի ինքնատիպ արվեստը արժանացել է միջազգային ճանաչման` իր հարուստ տարեգրությամբ վարպետության ինքնօրինակ դասընթաց դառնալով ինքնահաստատման ձգտող սկսնակ երաժիշտների համար£ Մայիսյան համերգային նվերը կենսական բացառիկ էներգիայով հարստացրեց ծանրակշիռ երաժշտարվեստի սիրահարներին, ովքեր անսպասելի հուզմունք ապրեցին Տաթևիկ Սազանդար յանի անվան հանրապետական մրցույթի հաղթող, չինացի երգչուհի Ու Մեյի` հայկական ոգուն զարմանալիորեն հարազատ, Լուսինե Զաքարյանին ու Էլվիրա Ուզունյանին հիշեցնող կատարում ներն ունկնդրելիս£ Իրեն` ծերունազարդ վարպետին ծննդյան այս անսովոր տոնակատարությունը լուսաշող մի թախիծ ներշնչեց նաև£ Գաղտնիքը, կարծում եմ, պետք է որոնել իր վերջին ռոմանսների տրտմաշուք տողերում` քաղված չինական պոեզիայից. Բայց անզոր ես դու, գարուն, սիրելիս, Որ հալեցնես ձյունը մազերիս… :

Ամենայն Հայոց Բանաստեղծի օջախում

...«Էս է, որ կա, ճիշտ եմ ասում, թասդ բեր...». երևի թե հենց այսպես, ինքնաբուխ են ծնվել մշակութային մթնոլորտով հագեցած խնջույքները Ամենայն Հայոց Բանաստեղծի Թիֆլիսի տանը£ Հյուրընկալ տանտիրուհին, այսօր` տիկին Վերժինեն, շուրջը համախմբած ընտանիքի անդամներին` Թումանյանի տուն-թանգարանի ներկայիս աշխատակազմը, սրտաբաց ժպիտով դիմավորում է թումանյանասեր արվեստի մշակներին` պատրաստակամ պահպանելու ազգային ոգու անգերազանցելի թարգման տանտիրոջ ամրագրած կենսախինդ ավանդույթները£ Հայր և որդի Աղաբաբյանների նախագծած վեհաշուք շինության հիմնանորոգված պատերի ներսում, խնամքով փայփայվող մասունքներով` Լոռվա ձորի համայնապատկերով, Ձմեռային այգով, բանաստեղծի Թիֆլիսի տան նմանողությամբ ստեղծված միջավայրով, ստեղծագործության հանրահայտ էջերն անմահացնող գեղանկարչական կտավներով ու թեմատիկ ցուցադրութ յուններով ապահովված է Մեծն Թումանյանի աներևույթ ներկայության պատրանքը, որը, Մատենադարանի աշխատակիցների գործուն աջակցությամբ կազմակերպված տիտանական հնգամյա վերականգնողական աշխատանքներից հետո, լրացվում էր ամենակարևոր մի մանրամասնով` անձնական գրադարանի բաց ցուցադրությամբ£ Բացառիկ արժեքավորությամբ Գյոթեի ու Տոլստոյի գրադարաններին չզիջող մի հավաքածու, XVI-XVII դարերից մինչև 1920¬ականները հրատարակված հազվագյուտ, տարալեզու մոտ 8000 գիրք ամփոփող հոգևոր գանձարան, որ մունջ պերճախոսությամբ վկայում է սիրելի պոետի հետաքրքրությունների բազմազանության ու ծանրակշիռ լրջության մասին£ Նաև` «Ստեղծողի գաղտնիքներին» տիրապետելու հնարավորություն ընձեռած ակունքների, որոնց մանրակրկիտ ուսումնասիրությունը, անկասկած, նոր ներդրում կլինի թումանյանագիտության մեջ£ Այդուհանդերձ, Թումանյանի անձնական գրադարանի բաց ցուցադրության փաստը հազիվ թե վերափոխվեր աննախադեպ ընտանեկան տոնի, եթե չզուգակցվեր մեկ այլ նշանակալի փաստի` բանաստեղծի դստեր` Թամար Թումանյանի ծննդյան 100-ամյա տարեդարձին£ Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում ստեղծագործած ճարտարապետը, թանգարանի հիմնադիր տնօրեն քրոջից` Աշխենից ընդունելով հայրական ժառանգության կարևորման ջահակրի հայրենասիրական առաքելությունը` շինարար բանվորի նման օժանդակել է վաստակավոր ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանին նոր մասնաշենքի կառուցումը նախաձեռնելիս£ Առաջամարտիկի ակտիվությամբ ժողովրդական տոնախմբության է վերածել Բանաստեղծի 100-ամյա հոբելյանը£ Հայ գրականագիտական մտքի հսկաների սիրահոժար մասնակցությամբ զարգացրել է թանգարանի գիտահետազոտական գործունեությունը` 23 տարի անընդմեջ լինելով տերը և ծառան հայրական օջախի£ Այսօր էլ շեն է մնում Թումանյանի տունը` իր կանգուն պատերով, սրբասուրբ մասունքներով, շարունակվող ընտանեկան ավանդույթներով և հին ու նոր բարեկամներով, ովքեր արժեքավորող իրենց հուշերով, երգ ու ասմունքով առանձնահատուկ փայլ հաղորդեցին Թամար Թումանյանի ծննդյան տոնակատարությանը` Վարազդատ Հարությունյանը, Ավիկ Իսահակյանը, Սվետլանա Խանումյանը, Արմինե Հայրապետյանը, նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը, վերջին տարիների լավագույն Անուշը մեր օպերային բեմում` Անահիտ Մխիթարյանը… Տարբեր սերունդների ներկայացուցիչ բոլոր թումանյանապաշտ ներկաները£ Մշակութային բարձրարժեք փոխշփում ների կարոտ մտավորականներ, որոնց հոգևոր միասնությամբ հերթական անգամ բանաստեղծի հարկի տակ թևածեց ասես հանպատրաստից բռնկված, հոգևոր լիցքեր ճառագող համընդհանուր ուրախությունը£ Անկախ տխուր հանգամանքից` թանգարանի շուրջ չարակամությամբ բորբոքված, օրավուր ավելի անտրամաբանական բովանդակությամբ ժայթքող կրքերից... Շեն մնա օջախդ, անմահ Լոռեցի£ :

Մի թևանի «խնգահոտ» թռչունը

Ազգագրական պարի թատրոն հիմնելու մասին Գագիկ Գինոսյանի հայտարարությունը խանդավառ հետաքրքրություն առաջացրեց «Խնգահոտ Էրգիր» առաջին ներկայացման (բեմադրիչ` Գոհար Տրդատյան) հանդեպ:

ԳԵՂԵՑԻԿԻ ՈՒ ԲԱՐՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Աշխարհահռչակ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը 15 տարեկան է£ Հոբելյանական համերգաշարի անդրանիկ ելույթը Փարիզում էր, Շարլ Ազնավուրի հետ` Ֆրանսիայում Հայաստանի տարվան նվիրված միջոցառումների շրջանակում£ Այնուհետև ծրագրված է շրջագայություն ՀՀ մարզերում և Արցախում, համերգներ Երևանի տարբեր դահլիճներում և նոյեմբերին` հիմնական համերգը Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում երգչախմբի և արտասահմանից հյուրերի մասնակցությամբ£ Երգչախմբի ղեկավարի` մաեստրո Տիգրան Հեքեքյանի ջանքերով արվում է գրեթե անհնարինը£ Առանց փորձատեղ ունենալու` խումբը հաջողեցնում է մնալ «լավ մարզավիճակում»` նշելով բոլոր հիշարժան ամսաթվերը գեղեցիկ կատարումներով£ Դրանցից մեկն էլ Երևանի Սլավոնական պետական համալսարանի դահլիճում ուսանողների հետ համերգ¬հանդիպումն էր` նվիրված Հայրենական պատերազմի հաղթանակին, Շուշիի ազատագրման և ՀՀ բանակի ծննդյան 15-ամյակներին£ Համերգն, ըստ տեղի ավանդույթի, բացվեց համալսարանի հիմնով£ Հետևեցին ներածական մի քանի ելույթներ դասախոսների, համերգի կազմակերպիչ Մայա Բագդասարովայի կողմից, խոսքեր` ի պատիվ մեծ հաղթանակի, 1 րոպե լուռ խոնարհում պատերազմում ընկածների հիշատակին£ Մեկ առ մեկ ներկայացվեցին երեկոյի պատվավոր հյուրերը` շքանշաններով և հարուստ կենսագրությամբ զարդարված Հայրենականի վետերանները£ Նրանցից յուրաքանչյուրի, այդ թվում` նաև «Հայ փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի փոխնախագահ Էլմիրա Հեքեքյանի կենսագրութ յունը հայրենասիրության դասեր են. մի¬մի ընդհատված մանկություն` նվիրաբերված վեհ գաղափարին£ Դահլիճում մեծ ոգևորություն էր տիրում, ուսանողները, համակ ուշադրություն դարձած ըմբոշխնում էին երեխաների արտաբերած ամեն հնչյուն և հիացմունք արտահայտում ջերմ ու երկարատև ծափողջույններով£ Երգչախմբի երգացանկն, ինչպես միշտ, բազմազան էր, բարդ ու շատ հետաքրքիր£ Մաեստրո Հեքեքյանն ընտրել էր հիմնականում հանրամատչելի, հեշտ ընկալելի ստեղծագործություններ£ Ամեն երգից առաջ իր կատակներով համեմված մեկնաբանություններում խոսում էր վեհի, գեղեցիկի, ճիշտ փոխհարաբերությունների, հայրենասիրության մասին£ Լիներ դա Ռ. Պետրոսյանի «Ապարանը», թե Չեսնոկովի «Խնձորենին», Գարլենդի «An the mood»¬ը, թե Ամիրխանյանի «Դինգ-դոնգը»` դահլիճն ընդունում էր ոգևորությամբ, մեծ ուրախությամբ£ Հուզիչ էր մաեստրոյի խոսքը հայ ազատամարտիկների մասին Ա. Բաբաջանյանի «Տղերքը, որոնք չկան» ստեղծագործությունից առաջ£ Ինչպես միշտ, հաջողությունը ցնցող էր Ռ. Պետրոսյանի «Ագռավները մեր քաղաքում» երգից հետո, իսկ գագաթնակետը վերջին երգերն էին` «Թ սպրց տՐՌ ՒՐՏվՑՏՉՏՎ», «ԺպվՖ կՏոպՊօ» (մենակատար` Ա. Վարդանյան), «ԽՈՑþՔՈ»£ Դահլիճն ունկնդրում էր հոտնկայս, երգում էր երգչախմբի հետ հավասար, իսկ վետերանների աչքերին արցունքներ էին երևում… Համերգն ավարտված էր£ Եվս մի տոն` իսկական հաղթանակ, հայրենասիրության և արվեստի, գեղեցիկի ու բարության հաղթանակ, հաղթանակի տոն£ :