ՈՒՐԻՇԻ ՈՒՐԻՇ ԽՈՀԱՆՈՑԸ

Իբրև Ազգային ժողովի նախագահ, Տիգրան Թորոսյանն արդեն անցյալում է: Այնպես, ինչպես խորհրդարանի բազմաթիվ այլ ղեկավարներ, բայց այնպիսի հարայհրոց բարձրացնելով… Անկախ մոտեցումների տարբերություններից ու նմանություններից` փաստացի ամեն ինչ արդեն վերջացած է, և հայրենի խորհրդարանն էլ, հանձին Հովիկ Աբրահամյանի, արդեն նոր ղեկավար ունի:

«Կպատրաստես Սուրբ օծության համար յուղ... «Դա սրբություն է և ձեզ համար սրբություն էլ թող

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ (Հատված) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 28 սեպտեմբերի, 2008 թ. Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:

ՕՐ ԾՆՆԴՅԱՆ 01 հոկտեմբերի, 2008թ

Այսօրվանից իր գործունեությունն է սկսում ՀՀ Սփյուռքի նախարարությունը, որի կազմավորման յուրօրինակ ընթացքն էր Արտաքին գործերի գերատեսչության կազմում ձևավորված նույնանուն կոմիտեն` ճանաչված քաղաքական գործիչ, բազմաթիվ ձեռնարկումների հեղինակ Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ ղեկավարությամբ£ Բնականաբար, նա նաև նորաստեղծ նախարարության ղեկավարն է£ Եվ հատկապես նրա թեկնածության ընտրությունը պատահական չէ, որովհետև մանավանդ այս պարագայում, առավելագույնս կարևորվում է անհատի հեղինակությունը, փորձը, մարդկանց հետ հարաբերվելու ունակությունը£ Հրանուշ Հակոբյանի պարագայում այդ ամենն առկա է. առավել ևս` Հայաստանում իր բարձր վարկանիշը պահպանած հասարակական գործիչը բարի համբավ է վայելում նաև Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում:

Շնորհավորական ուղերձներ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀՀ նախագահ

Հարգելի պարոն Աբրահամյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ£ Ձեր երկար տարիների աշխատանքային փորձը և կարողություններն այսօրվանից Դուք ի սպաս եք դնելու մեր երկրի խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

«Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Ձեզ և շնորհավորում ՀՀ Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Տարիներ շարունակ պատասխանատու տարբեր պաշտոններում Դուք Ձեր ջանքերն եք ի սպաս դրել հանուն հայրենի մեր երկրի և մեր ժողովրդի բարօրության` ներդրում բերելով մեր անկախ պետականության զորացմանը:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 2008 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրած որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, վաղը` հոկտեմբերի 2-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում` Հայաստանի Հանրապետության նախագահի ուղերձը ժողովրդին և Ազգային ժողովին:

ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՀԱՅԱՑՔ ՄԱՍԻՍԻՆ

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակում «Աշխարհի հետ` մեր ինքնությամբ. Հայաստանը համայն հայության հայրենիքն է» կարգախոսով սեպտեմբերի 17¬22¬ը անցկացված համահայկական լրատվամիջոցների ղեկավարների չորրորդ համաժողովը ընդհանուր դաշտ ձևավորելու իր գործնական ջիղով շահեկանորեն առանձնացավ նախորդ երեքից£ Հայաստանի և Սփյուռքի հարյուրավոր պարբերականների բազմափորձ նվիրյալների ծաղկաձորյան երկօրյա նպատակասլաց ստեղծագործական աշխատանքի պրկված ռիթմում ի հայտ եկան արդի հայ մամուլի ջանքերի միասնականացմամբ համայն հայության հայրենիքի գաղափարական հիմքերը XXI դարի մարտահրավերներին համահունչ ամրապնդելուն ի նպաստ ծառայող իրատեսական հայեցակետեր£ Առկա հիմնախնդիրների լուծման առաջնահերթության գիտակցությամբ մասնակիցները IV համաժողովի բանաձևում հստակ կանխորոշեցին ներկա փուլի մարտավարության հիմնական բովանդակությունը£ ՀՀ իշխանությունների նյութական ու բարոյական կայացնող աջակցությամբ խանդավառված` պատրաստակամություն հայտնեցին պահպանելու համաժողովի մերձեցնող ուժը` գեղեցիկ խոսքերից գեղեցիկ գործերի անցնելով£ Յուրաքանչյուրն իր տեղում, սեփական մտավոր ներուժի սահմաններում£ Մեր միասնության խորհրդանիշ Մասիսին հառած երկկողմանի հայացքի համահայկական տեսադաշտում£ Մեր ընթերցողին ներկայացնելով համաժողովի միջնարարներին տեղի ունեցած զրույցներից մի քանի դրվագներ` լիահույս ենք գեթ մասամբ հաղորդակից դարձնել աշխարհասփյուռ հայության համախմբման առումով կարևոր նշանակություն ձեռք բերած համահայկական այս հավաքի գերհագեցած բովանդակությանը£ ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ (ՀԺՄ նախագահ) - Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողովին տրված մեծ նշանակության մասին է վկայում ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությունը, որի շնորհիվ մենք Հայաստան-Սփյուռք մերձեցման զգայական, ջերմ խոսքերի շռայլումից հեռանում ենք և գնում գործնական առաջարկների, առկա հիմնախնդիրների լուծման ուղիով£ Համաժողովից համաժողով հանդիպումը որևէ արդյունք չի տալիս£ Այսուհետ, ամենամյա պարբերականությամբ, հնարավորություն կունենանք արդյունավետ ուղիներ մշակելու մամուլի հզոր ուժը գործնական հունով առաջ մղելու համար£ Առայժմ չենք կարողանում օգտվել համացանցի տեխնիկական լծակներից միմյանց տեղեկատվություն փոխանցելու համար£ Մինչդեռ հասունացել է պահանջը` մշտապես գործող համակարգող մի մարմին ձևավորելու£ ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական նորաստեղծ կոմիտեն (նախագահ` Հրանուշ Հակոբյան) արդեն ձեռնարկել է կոնկրետ քայլեր£ Մնում է Սփյուռքի և Հայաստանի լրագրողներից կազմված ոլորտային համահայկական լրատվական նորակազմ խորհրդի ակտիվ ջանադրությամբ նպաստել հայապահպանությանը, մայրենիի անաղարտությանը, հին ու նոր սփյուռքի ինքնահաստատման նոր ուղիների որոնումներին£ Նախևառաջ, պետք է լծվենք այն գաղափարի, մտայնության արմատավորմանը, որ սփյուռքն ընդամենը բնակավայր է այնտեղ գտնվող հայի համար£ Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ բնակվի, պիտի ապրի Հայաստանով ու Հայաստանի համար£ Սփյուռքի գործելակերպը չպետք է սահմանափակվի այս կամ այն ձեռնարկի իրագործմանը նյութական օգնություն ցուցաբերելով£ Հայ լրագրողներս ձեռք-ձեռքի պետք է աջակցենք մեր կառավարությանը, որպեսզի մեր տուն-հայրենիքն արագ կառուցվի£ 10 միլիոնը հսկայական ուժ է£ Միայն հարկավոր է, որ յուրաքանչյուրս մտածի, առաջին հերթին, Հայաստանի մասին£ Առկա է լուրջ պետական մոտեցումը հաջողելու համար£ Մասիսին, ուրեմն` արմատներին, գամված է մնում ամեն մի հայի հայացքը£ Փառք Աստծո, որոշակի առաջընթաց ունենք£ Մերձեցումը պետք է ամրապնդել լիարժեք փոխտեղեկատվությամբ£ Գործող թերթերը հարկ է, որ հատուկ սյունակ ունենան` «Լուրեր Սփյուռքից» և, համապատասխանաբար, «Լուրեր Հայաստանից» խորագրերով£ Ճանաչենք, հասկանանք ու սատարենք միմյանց, որպեսզի կարելի լինի շուտով իրագործել միասնական հզոր հայրենիքի գաղափարը£ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ (ՀՀ վարչապետ) - Սեպտեմբերի 11-ից հետո աշխարհը սկսեց տարաբաժանվել ըստ քաղաքակրթությունների:

Հա՞ որ....

Այնպես է ստացվել, որ բնակչությանը որոշակի կենցաղային ծառայություններ մատուցող ընկերությունների անուններն արդեն ինքնաբերաբար ասոցացվում են թանկացում կոչվող պատուհասի հետ: Դիցուք` «ՀայՌուսգազարդի» մասին երբ սկսում են մի փոքր ավելի հաճախ խոսել, ուրեմն արդեն հեռու չէ նաև այն օրը, երբ գազի սակագնի թանկացման հերթական հայտարարությունն է հրամցվելու:

«ԻՄ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ» Ասում է ՀՀ ոստիկանապետ Ալիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Որ ոստիկանության համակարգում իրական ու ներկայացվող պատկերները տարբեր են` գաղտնիք չէ ոչ մեկի համար£ Բայց որ ոստիկանապետը կարող է անձամբ բարձրաձայնել հանցագործությունների մի մասը թաքցնելու արատավոր պրակտիկայի մասին, ոչ միայն զարմացնում է հաճելիորեն, այլ նաև հավաստում ղեկավարի պատրաստակամությունը` ոլորտն իսկապես կարգի բերելու և «համազգեստի պատիվը» իսկապես բարձրացնելու£ Այո, ոստիկանության «բախտը չի բերել». նրանք ուղղակիորեն են հարաբերվում հասարակության հետ, այն էլ` մեծամասամբ օրինախախտների կամ հանցագործության հակում ունեցողների հետ£ Եվ այդ ամենը նույն հասարակության անդամների աչքի առաջ£ Ասել է թե` հանցագործությունը չհաշվառելու կամ թաքցնելու արատավոր պրակտիկան իրականում ինքնախաբեություն է, լավագույն դեպքում` ղեկավարությանը մոլորեցնելու տարբերակ£ Մինչդեռ Հանրապետության նորանշանակ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը` թերևս ոլորտի առաջին ղեկավարը, չի խուսափում հենց դա բարձրաձայնել£ -Երկրի նախագահի կողմից առաջադրված 3 կարևոր հիմնախնդիրների ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվել£ Ճիշտ է, կատարված աշխատանքների կողքին դեռևս առկա են լուրջ թերություններ, և անելիքները բազմազան ու բազմաթիվ են, բայց ՀՀ ոստիկանությունը, նորովի կազմակերպելով իր աշխատանքները, կկարողանա պատվով իրականացնել իրեն վերապահված գործառույթները£ Թող Ձեզ չզարմացնի այն հանգամանքը, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 500¬ով աճել են հանցագործության դեպքերը£ Դա պետք չէ կապել ոստիկանության աշխատանքի հետ, ուղղակի պահանջներն են փոխվել£ Հանցագործությունը հաշվառումից թաքցնելու պրակտիկան իսպառ վերացել է,¬ ասում է նա£ Մերօրյա անուրախ իրողություններից է և այն, որ թվերից ու հաշվետվություններից բացի կա նաև իրականություն, որը հակառակ անդրադարձ է դառնում, և արդյունքում կորում է հավատը իրավապահների նկատմամբ£ Եվ եթե ՀՀ ոստիկանության պետի այդ անկեղծությունը համարենք իրավիճակը ճիշտ վերլուծելու և օպերատիվ ու ժամանակին արձագանքելու աշխատաոճ, ուրեմն կարելի է հուսալ, որ փաստերն ու իրողությունը ճիշտ կներկայացվեն այսուհետ, և արդյունքը տեսանելի կլինի£ Իզուր չեն ասում, որ ճիշտ ախտորոշումը արդյունավետ բուժման երաշխիքն է£ Կառուցողական և օրենսդրական դաշտերում նախատեսված բարեփոխումների մասին Ալիկ Սարգսյանի լավատեսությունը ևս հավատընծա է£ Գուցե՞ արմատախիլ արվի նաև այն հանցագործ «մոգոնելու» արատավոր պրակտիկան, երբ մի հանցագործ բռնելու դեպքում մի քանի հանցագործություններ «կարվում» են նրա ուսերին£ Համոզված ենք, որ Ա. Սարգսյանը` իբրև համակարգում նախկինում ևս պաշտոնավարած անձ, տեղյակ է այդ մասին ու այդ ուղղությամբ էլ պիտի հետևողական լինեն նրա քայլերը£ Չբացահայտված գործ չունենալու «մարմաջով» բռնկված ոստիկանները, հաճախ ոչ թե պրոֆիլակտիկ աշխատանքներն են ուժեղացնում, այլ «տանիք» չունեցող հանցագործի վրա են բարդում չբացահայտված գործերը£ Համակարգում չկարևորված խնդիր, որը նորովի է կարևորել ոստիկանության պետը. Ա. Սարգսյանը կոռեկտ չի համարում իր նախորդներին գնահատական տալ£ ¬ Իմ փոխարեն երկրի ղեկավարի կողմից նշանակված կլիներ մեկ այլ ոստիկանապետ, ընդհանրապես իրադարձությունների զարգացումներից ելնելով, նոր ժամանակաշրջանի հետ կապված պահանջները կլինեին այդ կերպ, նույն կերպ կաշխատեին նաև մյուսները£ Մեր աշխատանքը ժամանակի պահանջն է£ Հիմա պահանջներն ավելի խիստ են, ավելի նպատակուղղված և կոնկրետ նշվում է` որ հարցին ինչպիսի մոտեցում պետք է ունենալ£ Կրկնում եմ` դա ժամանակի պահանջն է£ Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ Հ. Գ. Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նախաձեռնությամբ ոստիկանությանը կից ստեղծվելու է հանրային խորհուրդ, ուր ընդգրկված կլինեն հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները£ Հուսանք, որ այդ կառույցը ևս կնպաստի ոստիկանության հանդեպ հանրության վստահությանը և նրա հեղինակության բարձրացմանը£ :

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ ԿՈՎԿԱՍՈՒՄ Մարտահրավերներն ու բարենպաստ զարգացումները 50:50 են

Վերջին մեկ ամսվա ընթացքում հայ քաղաքագիտական և լրագրողական շրջանակների հաճախակի քննարկման նյութը հիմնականում Կովկասում անվտանգության համագործակցության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությունն էր:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ս.Օհանյանն ընդունեց ՀԱՊԿ Խորհրդարանական ասամբլեայի մշտական հանձնաժողովի անդամներին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Վ.Վասիլևի գլխավորած ՀԱՊԿ Խորհրդարանական ասամբլեայի մշտական հանձնաժողովի պատվիրակութ յանը: Հանդիպմանը ներկա էին ՀԱՊԿ անդամ-պետությունների տարբեր ներկայացուցիչներ:

«Մաղթում եմ արդյունավետ աշխատանք և հաջողություններ»

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.ՕՀԱՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր» զորավարժությունների բացման արարողության ժամանակ Պարոնայք գեներալներ, սպաներ Հարգելի հյուրեր Զորավարժությունների հարգելի մասնակիցներ Այսօր Երևանում մեկնարկում են «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր» զորավարժությունները:

Նորամուտ` անկախության 17-րդ տարեդարձին

Հայաստանի Երրորդ Հանրապետության համար պատմական Սեպտեմբերի 21-ը հետայսու կրկնակի խորհուրդ կունենա ոչ միայն իր խաղաղ կեցությունը վերագտած ողջ հայ ժողովրդի, այլև պաշտպանության համակարգի աշխատակիցների և Հայոց բանակի սպայակազմի ու զինծառայողների համար:

Խաբկանքի խայծով

Բոլորովին վերջերս անբեկանելի գույժի նման հնչեց հերթական թանկացման լուրը` 2009 թ. ապրիլի 1¬ից գազի սակագինը կաճի մոտավորապես 40 %¬ով£ Փաստն, անշուշտ, խիստ մտահոգիչ է ու նաև վրդովեցուցիչ, որովհետև իրողությունը թույլ է տալիս մտածել, որ սա, վերջին հաշվով, աստիճանաբար ձևավորված խաբկանքի բացահայտումն էր£ Մարդիկ, մի կերպ կցմցելով, համեմատաբար էժան արժեցող երկնագույն վառելիքը նախընտրեցին` գազաֆիկացնելով բնակարանները£ Բայց արի ու տես` մատչելիության խայծը կուլ տված սպառողների ստվար բանակ հավաքագրելուց հետո, մատակարարները առաջին անհրաժեշտության այլընտրանքային արտադրատեսակների թանկացման ուղին նախընտրեցին£ Այսինքն` գերշահույթը£ Ու կարծես թե հիմնավորվում է այն մտավախությունը, որ այդ «հիվանդությունը» խրոնիկական բնույթ է ստանալու` տարվա կտրվածքով£ Իսկ այսպես շարունակվելու դեպքում, ինչը այնքան անհավանական չէ, էլեկտրաէներգիայի և գազի սակագների միջև էական տարբերություն չի լինի£ Ստացվում է` բնակչությունը գրեթե անտեղի՞ է գումարներ ծախսել£ Բացի այդ, անհամատեղելի է անապահով խավի` օրինակ թոշակառուների, ցածր ու միջին աշխատավարձով գոյատևող ների եկամտի և այս թանկացման տոկոսային աճերի հարաբերակցությունը£ Կենսաթոշակը 2009 թ. հունվարի 1¬ից բարձրանալու է 17,5 %¬ով, իսկ գազի սակագինը` 40 %¬ով£ Շատերն ակամայից հայտնվելու են կենսագոյության երկընտրանքի առջև. Սառչե՞լ, թե՞ քաղցել, Ո՞րն է ավելի տանելի… Թե՞ «ՀայՌուսագազարդ»-ի ղեկավարությունը նկատի է ունեցել, որ սկսվում է ձվածեղի շրջանը£ Ավելին. գիտենք նաև, որ գազի թանկացումից հետո, փաստորեն, անխուսափելի է դառնում նաև էլեկտրաէներգիայի և մյուս բոլոր արտադրատեսակների տրանսպորտի գնաճը£ Հանգամանք, որ կասկածի տակ է դնում 2009 թ. բյուջեում ներկայացված 4"1,5 % սղաճը, քանի որ կարելի է ասել` թանկանալու է ամեն ինչ£ Սակայն ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, գազի թանկացումն ու պետբյուջեի սղաճը համադրելիս, նշում է. - Թանկացումը լինելու է ապրիլի 1¬ից, որը շատ սկզբունքային խնդիր է, որովհետև գիտեք` գազի հիմնական ծախսը լինում է, փաստորեն ձմեռային շրջանում. այդ առումով, որպես ռեալ թանկացման էլեմենտ, դա կազդի հաջորդ տարվա նոյեմբերից£ Ապրիլի մեկը դա սկզբունքային համաձայնություն է£ Այսինքն` «ձվածեղային» սեզոնում արտադրությո՞ւնն էլ է կանգ առնում, և կենցաղային կարիքներն էլ վերանո՞ւմ են£ Ա¯յ քեզ «սկզբունքայնություն»£ Գուցե կոմունիստական խաբեության ոգով նաև ասվի, թե «մարդկանց խնդրանքով» է տարին մեկ գները բարձրացվում ու թանկացումներն էլ ժողովրդի շահերից են բխում£ Ճիշտ հակառակը. գնաճը դրամի արժեզրկման նախադուռ է, և կառավարությունը պետք է գնաճի զսպման մեխանիզմներ գտնի, այլ ոչ թե նախարարի շուրթերով «սկզբունքային ժամկետների» մասին խոսի£ Մինչդեռ, «պարզվում» է` մինչև նոյեմբեր տեղական արտադրություն չի լինելու կամ յոլա է գնալու արևի ջերմությա՞մբ£ Ինչ վերաբերում է ջեռուցման ծախսերին, ապա 2009 թ. նոյեմբեր ամիսն էլ սարերի ետևում չէ£ Մի՞թե այդչափ բարդ է պատկերացնելը ինֆլյացիոն ռիսկերը. ինքնաբերաբար` անկախ արտադրողի կամքից, բարձրանալու է ապրանքի ինքնարժեքը, և բնականաբար, խանութներում վերաճով կլորանալու են գնապիտակների թվերը£ Ի՞նչն է դրդրում կեղծ հուսադրումներով «հիմնավորել» խաբկանքը£ :

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի վաստակավոր լրագրող ԿԱՆԳ ԱՌՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Մարտի 1-ի դեպքերը հետաքննող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը իսկական սենսացիա եղավ հասարակության համար:

Հայտնաբերվել է հետախուզվող, ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Հարություն Ղարիբյանը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում 2008 թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում հայտնաբերվել եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն բերման է ենթարկվել 2008 թ. մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեղադրանքով հետախուզվող, ՀՀ ԱԱԾ 10-րդ վարչության նախկին աշխատակից Հարություն Ղարիբյանը:

Արվեստաորսի հայ նահապետը

Հազվադեպ է պատահում, որ աշխատանքայինի վերափոխված հանգստյան օրը տոնական շուքով հագենա: Երջանիկ պատահականության այդ տրամադրությամբ համակեց Ազգային պատկերասրահի վերջին երկուշաբթին: