ՆՈՐ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

  Չնայած մայրաքաղաքում հաճախակիանում են հայտարարություններն ու պահանջները կանաչ տարածքների պահպանման մասին, երեկ Ազատություն պողոտայի 12 շենքի հարևանությամբ գտնվող փոքրիկ այգին հարձակման է ենթարկվել: Մոտ 35 տարվա պատմություն ունեցող այգին ստեղծվել էր բնակիչների ջանքերով, այստեղ տնկվել էին հարյուրից ավելի դեկորատիվ և պտղատու ծառեր:

  Չուշացող մեկնաբանություն

  Արդեն հայտնի է դարձել, որ պաշտոնանկ է արվել Արմավիրի մարզի դատախազ Դավիթ Բարոյանը: Պաշտոնանկության պատճառը գիշերային ակումբներից մեկում նրա թույլ տված դատախազին ոչ վայել պահվածքն է:

ԱՆՎԵՐԱԴԱՐՁ Է ՀԵՌԱՑԵԼ

  Տեղեկությունները, թե «Կիլիկիա» գարեջրի գործարանի տնօրեն Հակոբ Հակոբյանը վերստին անդամագրվելու է «Օրինաց երկրին»` չեն համապատասխանում իրականությանը: Օրեր առաջ լուրեր էին տարածվել, թե իշխանությունն է «Պիվի Հակոբին» հորդորում` այս քաղուժի մեջ մտնել, որպեսզի համամասնականում ձախողվելուց հետո ՕԵԿ-ը նոր ԱԺ-ում գոնե մեկ-երկու մանդատ ունենա:

  ՉՍՏԱՑՎԵ՞Ց

  ԱԺՄ բեկորները վերամիավորելու և խորհրդարանի առաջիկա ընտրություններին միասնաբար մասնակցելու հույսերն օրըստօրե մարում են: Վազգեն Մանուկյանի ղեկավարած քաղուժին մոտ կանգնած աղբյուրները փաստում են, որ բեկորներից հատկապես ՀԺԱՄ-ն է անդրդվելի մնացել` ոչ մի կերպ միավորման գաղափարի շուրջ համաձայնության չգալով:

  «ԹԱՄԱՄՆ» ԻՐԵՆ ԱՐԴԱՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ

  Ոստիկանության ամենանշանավոր դեմքերից մեկի` Հովհաննես Թամամյանի դատավարությունը, հավանաբար, հետաքրքիրներից չի լինի, որովհետև թե´ ամբաստանյալը, թե´ նրա շահերի պաշտպանը որոշել են լռություն պահպանել և ոչինչ չասել ինչպես դատարանին, այնպես էլ լրատվամիջոցներին:

  ԵԹԵ ՃՆՇԵԼ, ԱՊԱ ՄԻԱՅՆ` ԼԱՎԸ ՎԱՏԻՆ

  Որքան էլ մեկնարկը տրված է վաղուց, և համակարգը գործում է նորոգված սկզբունքայնությամբ, այդուհանդերձ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է աշխատանքային հանդիպումները համակարգի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ:

Իրանը չի սկսի, բայց` կպատասխանի

  Պենտագոնը վերստին իր կարծիքն է բարձրաձայնել` Իրանից հնարավոր հակահարվածի առնչությամբ:

  «Դու հենց խոզ էլ կաս»

  Մոտավորապես այսպես է «մեծարել» Ուգո Չավեսը` իր մրցակից նախագահացու Էնրիկե Ռադոնսկուն: Նա համոզմունք է հայտնել, որ «վենեսուելական թթված օլիգարխիան» ներկայացնող Ռադոնսկին հաղթելու ոչ մի շանս չունի:

Ժիրինովսկու վստահորդը

  Եվ նա ոչ այլ ոք է, քան իր հեռուստամոգություններով հռչակված Անատոլի Կաշպիրովսկին: Անցյալ ուրբաթ ՌԴ ԿԸՀ-ն գրանցել է նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկու 17 վստահյալ անձանց:

  ՀՈՒՇԱԳԻ՞Ր, ԹԵ՞ ՎԵՐՋՆԱԳԻՐ

  «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության` օրերս տարածած հայտարարությունը չնայած անտեսվել է, սակայն նրանց հրապարակած հուշագիր կոչվածն ավելի շատ վերջնագիր է հիշեցնում ու տվյալ դեպքում այն ուղղված է առաջատար քաղուժերին:

ЛАВАНДА, ГОРНАЯ ЛАВАНДА

  Ասում են, որ «Օրինաց երկիր» կուսակցությունում որոշել են փոխել «Հենց այսպես էլ ապրում ենք» օրհներգն ու սկսել երգել տարիներ առաջ ռուսական և սովետական հիթ հռչակված «Լավանդա» երգը:

  ԿՈՇՏԸ ՆՍՏԵԼ`ՔԱՐԻ ԴԱՐԴԸ ԿՈՒԼԱ

  Ռուսական  ԼվՑպՐ-ԼվՒՏՐՎ կայքը հոդված է տեղադրել դերասանուհի Անժելա Սարգսյանի` համացանցում հայտնված պոռնոգրաֆիկ լուսանկարների առթիվ և սկսել է «խորհել», թե` «Ո՞ւր է հասել հին հայկական մշակույթը, որի գործիչները դառնում կամ երազում են դառնալ պոռնոաստղեր»... Չմեկնաբանելով դերասանուհու և Կարեն Արայանի հետ կատարվածը, քանի որ այդ մասին շատ է գրվել, միայն մեր զարմանքը հայտնենք, որ ռուսական կայքն է խոսում «Հայաստանը Սոդոմ-Գոմորի վերածելու» մասին:

  Ամեն ինչ կախված է քաղաքացիներից. համոզված է ԱԻՄ ղեկավար Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ

  - Որպես բազմափորձ գործիչ, ինչպե՞ս կարող եք բնութագրել նախընտրական զարգացումները: Ինչո՞վ են դրանք տարբերվում նախորդներից, ո՞րն է ներկա ժամանակահատ վածի յուրահատկությունը:

«Իսկ եթե հանկարծ մի գաճաճ բույս, արատավոր տարր կամ տպագրական սխալ փորձի գլուխ բարձրացնել...»

  Վլ. Գասպարյան Իսկապես, գաճաճ բույսերը պարարտանում են, արատավոր տարրերն ակտիվանում և «տպագրական սխալներն» էլ «բազմանում» են հատուկ պատվիրատուների հրահանգով: :

ԲՀԿ-ականները` Գ. Ծառուկյանին

  Մի նեղսրտեք, պարոն Ծառուկյան, Եվրոպայի ժողովրդական կուսակցությո՞ւնն է, որ պիտի քեզ զարդարե: :

Արթուր Բաղդասարյանի տրտունջը

  Ռ. Հախվերդյանի երգի նմանությամբ Լավագույն տղերքը հեռանում են, Օտար քաղուժերում բախտ որոնում: Միա´յն Հեղինեն ընդմիշտ մնում է Ուրիշների մեջ չի´ ինձ փնտրում:

Նոր անեկդոտ

  քաղաքական թեմայով ԿԻՆԸ - Արի մեր ամուսնական հարաբերություններն էլ դարձնենք ազատ, արդար, թափանցիկ: ԱՄՈՒՍԻՆԸ - Շատ լավ, էս գիշեր ազատորեն ուրիշ կնոջ հետ եմ լինելու, քեզ էլ հետս կտանեմ, որպես դիտորդ, որ թափանցիկությունը ապահովեմ:

  ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

  21.02.2012 թ. ԽՈՅԵՐ. Այսօր հնարավոր են իրավաբանական կամ գործնական թյուրիմացություններ, սակայն կեսօրից հետո ճակատագիրը կժպտա Խոյերին: Գործնական հանդիպումներն օգտակար կլինեն:

Եղանակ

  ԱՌԱՎՈՏՅԱՆ` պարզ. օդի ջերմաստիճանը` -2..-80C. օդի խոնավությունը` 62-64 %: ՑԵՐԵԿԸ` պարզ. օդի ջերմաստիճանը` +1..-10C. օդի խոնավությունը` 59-61%: