ՀԵՏԱՔՐՔԻՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հեռավոր Շվեդիայում ապրող բարեկամներիցս մեկը մի առիթով, խոսելով տարբեր սոցհարցումների մասին, ասաց. - Իմ տևական պրպտումները հանգեցրել են այն եզրակացության, որ սոցիոլոգիան չի կարելի համարել ճշգրիտ գիտությունների շարունակությունը: Դա անգամ հումանիտար գիտություն չէ, որ շատ հաճախ իր արդյունքները կառուցում է սուբյեկտիվ տպավորությունների և արտահայտված կարծիքների վրա: