Համարյա` առանց այլընտրանքի

Տարվա այս շրջանում օդերևութաբաններն ավելի ու ավելի են նմանվում քաղաքական գործիչներին: Հանրությունը նրանց նույնպես սկսում է չհատավալ, քանի որ օդի անասելիորեն բարձր ջերմաստիճանն ինքնին «մատնում» է իր չափը` ամառային շոգը հայտարարվածից հաստա°տ շատ ավելին է:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Չընդունելով հապճեպ եւ համակողմանի չուսումնասիրված որոշումների նախագծեր քննարկման ներկայացնելու գործելաոճը, ՀՀ վարչապետ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ կառավարության վերջին նիստում իբրեւ օրինակ բերել է ՀՀ կառավարության 2007թ. մարտի 22-ի «ՀՀ-ում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը եւ լիցենզիայի ձեւը հաստատելու մասին» N 655-Ն որոշումը, որի արդյունքում միանգամից մի քանի հազար մարդ այլեւս չի կարող զբաղվել մինչ այդ իրականացրած գործունեությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՅԱՆԱԼ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կարող է կայանալ 2007 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին:

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԹՆՋՈՒԿԸ. ԱՄՆ-ԻՐԱՆ

Ի պատասխան միջուկային ծրագրերի առնչությամբ ԱՄՆ-ի սպառնալիքներին և միջազգային հանրության ճնշումներին, Իրանի նախագահ Ահմեդինեջաթը հայտարարեց, թե ՄԱԿ-ի ընդունած ոչ մի բանաձև չի կարող Իրանին ստիպել հրաժարվել ուրանի հարստացումից: Այդ հայտարարությանը հետևեց ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի այցը Մերձավոր Արևելք` Իրանի դեմ ճակատ ստեղծելու նպատակով:

«Միաբևեռ աշխարհի» ԱՄՆ ծրագիրը և Հայաստանը

Աշխարհագրական դիրքով պայմանավորված, Մերձավորարևելյան տարածաշրջանում ամենևին էլ փոքր չէ զբաղեցրած տարածքով փոքր Հայաստանի Հանրապետության` որպես աշխարհաքաղաքական գործոնի, նշանակությունը: Եվ բնական է, որ այդպիսին լինելով, Հայաստանը անմիջականորեն կրում է ԽՍՀՄ փլուզումից հետո «Միաբևեռ աշխարհի» ստեղծման ԱՄՆ գործուն ջանքերի ազդեցությունը:

ԱՅՍՊԵՍ ԷԼ Է ՊԱՏԱՀՈՒՄ. բարեբախտաբա°ր

Լռի°ր, կամ լռությունից ավելի լավ բան ասա ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍ Յուրաքանչյուր վճռական թռիչքից հետո (այս դեպքում Աժ ընտրություններ) քաղաքական գործիչները հայտնվում են մի նոր իրավիճակում: Բնականաբար անհրաժեշտություն է առաջանում վերլուծել սեփական քայլերը և փնտրել առաջընթացի նոր ուղիներ:

Հյուրանոցները գնահատման ճանապարհին

Վերջին տարիներին հյուրանոցները սնկի պես աճեցին: Հյուրանոցային ցանցի զարգացումն իր հերթին տուրիզմ պիտի զարգացներ, տնտեսություն պիտի հզորացներ:

Վիճակը նետված է, վճիռն` ընդունված

Նախագահի ընտրություններին ընդառաջ գնացող ընդդիմության դաշտի քաղաքական գործիչների շարունակական հանդիպումները որքան էլ «թատերականացված շոու» համարվեն, միտված են մեկ միասնական թեկնածուով ընտրությանը:

Ինչպես ապահովել Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը

Քանի որ ՀՀՇ-ն սեփական ուժերով ի վիճակի չէ տեղաշարժել ԱԳՌԱՎԱքարի ելքը բացող ծանր ապառաժը, ստիպված է Արևմուտքում որոնել, գտնել և ներմուծել համապատասխան ՏԵԽՆԻԿԱ:

Կրկին «մատը խառն է

» Հայաստանի ֆուտբոլիստների վերջին հաղթանակներից հետևում է, որ եթե Սերժ Սարգսյանը վաղուց այցելեր մարզադաշտեր, հայկական ֆուտբոլը հասած կլիներ շախմատի մակարդակին: Այնպես որ` իզուր էին հեգնում նրա «մատի զորությունը»:

Եկել է լրջանալու պահը

Կոմունիստական կուսակցության «պլանետար» գաղափարախոսությունը մեր երկրում սպառված չէ, այլապես Հայաստանի առաջադիմական կոմկուսը չինացիների կողմից լավագույնս կիրառվող նորացված սոցիալիզմի մոդելը չէր ցանկանա ներմուծել Հայաստան` սոցիալական արդարության հասարակարգի վերականգնման նպատակով:

Խոսել խոսելու համա՞ր

Խորհրդարանական ընտրություններից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը, որը` հախուռն, որը` թույլից-չափավոր շտապեցին գնահատել ընտրական գործընթացներն ու հետընտրական քաղաքական իրողությունները: Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ձայն-ծպտունը չլսվեց:

Ովքե՞ր են ադրբեջանցիք եվ ինչ են ուզում մարդկությունից

Եթե որևէ արտասահմանցի քեզ ասի, թե ադրբեջանցիները «հարուստ մշակույթ, մեծ պատմություն, անկրկնելի բանահյուսություն» ունեն, չկասկածեք, որ նա պարզապես ծաղրում է ձեզ` մտովի թքելով ձեր երեսին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

m ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատես չական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը նախագահում էր ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանը: Նիստի ընթացքում ամփոփվեցին ՀՀ ռազմական դոկտրինի նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, քննարկվեցին և համաձայնեցվեցին հանձնաժողովի անդամների նկատառումներն ու առաջարկությունները:

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԵԼԸ ՊԱՏԻՎ Է

Հայոց բանակն արդեն իսկ կայացած կառույց է, սակայն դեռևս կան որոշ խնդիրներ` կապված նորակոչիկների շրջանում բանակային կյանքին հարմարվելու հետ: Որպես կանոն, երեք ամիս անց նրանց 70-80 %-ը հարմարվում է նոր պայմաններին և միայն 20 %-ն է դժվարանում, ինչն էլ դառնում է արտակարգ պատահարների հիմնական պատճառը:

Ճակատագրին ընդառաջ

(Սկիզբը` նախորդ համարում) Ժամը 17.00-ին կրկին հնչեց հայտնի շեփորականչը, ողջ գումարտակը շարված, կազմ ու պատրաստ էր: -Հավսա¯ր, զգա°ստ… Հրամանը հնչելուն պես քար լռություն իջավ:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՀՐԵԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ Է

ԱՄՆ-ում գործող հրեական «The anti-defamation» լիգան (ADL), որը ամերիկյան 67 քաղաքներում իրականացնում է «Ոչ ատելությանը» ծրագիրը, որոշ խոչընդոտների է հանդիպում հայկական 8000-հոգիանոց համայնք ունեցող Բոստոնում: Այս մասին գրում է ամերիկյան «The Boston globe» հանդեսը:

Հազվագյուտ բարի ու խաղաղ

«Աշխարհի ամենաբարի մարդ». միշտ այսպես եմ ողջունում լրագրող, դերասան, ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ Գարիկ Ղազարյանին, և իր էությանը շահ հարիր համեստությամբ նա ժպտում է, շիկնում այնպես, որ մի պահ անգամ չես էլ կարող կասկածել նրա հոգու մաքրությանը, որից էլ հունցված ու շաղախված է նրա մարդկային ողջ ներաշխարհը, նրա` հազվագյուտ բարի, խաղաղ նկարագիրը:

Նկարված խոսք և գրված նկար

Երկրի մեջ արյան բաղադրության նման պետք է մաքուր պահել մշակույթի կենսունակությունը:

Աղքատության հաղթահարման առաջին օղակը

Հայաստանի անկախության առաջին իսկ տարիների խառնաշփոթ իրավիճակում բնակչության գերակշռող մասը հայտնվեց սոցիալապես անմխիթար վիճակում: Աղքատության շրջապտույտում հայտնված հազարավոր ընտանիքների համար հիրավի լույսի և հույսի ճանապարհ դարձավ 1993-ին Սոցնախարարության համակարգում ստեղծված «Փարոս» ծառայությունը, որը տարիներ անց (1999 թ.) վերանվանվեց «Նպաստ» համակարգ:

Ամենակարևորը առողջ կենսակերպն է

Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի բուսաբույժ Գևորգ Ղազարյանն արդեն 25 տարի զբաղվում է բուսաբուժությամբ: Նա առաջարկում է օրգանիզմի նյութափոխանակութ յան լիարժեք վերականգնում, հիվանդությունների կանխարգելում և բուժում:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Նավասարդի (օգոստոսի) 11-ին լրանում է հայոց փառապանծ անցյալի կարեւորագույն էջերից` Հայկ Նահապետի` տիտանյան Բելի հանդեպ տարած փառահեղ հաղթանակի 4500-ամյակը: Նահապետ Հայկն իր հայորդիներով վերահաստատեց հայոց պատմական հայրենիքում մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

Հայտարարություն

Անցյալ տարի` հուլիսի 12-ից մինչեւ օգոստոսի 14-ը, իսրայելական բանակը փորձում էր «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի շրջանակներում ծնկի բերել Լիբանանին, հատկապես այնտեղ գործող «Հեզբալլահ» կազմավորմանը, որն անգլո-ամերիկյան ու իսրայելական սիոնիստական ծրագրերի հիմնական հակառակորդներից է:

«Հայաստանի աղն ես, Գյումրի»

Այո°, գյումրեցիները միշտ հայտնի են եղել իրենց կենսուրախությամբ ու հումորով: Նույնիսկ ամենածանր պահերին գյումրեցին իր սրախոսության ու դիմացկունության շնորհիվ կարողացել է հաղթահարել ամենայն արհավիրք ու վիշտ:

Արգելված պտուղը քաղցր է

Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարածքում` Հանրապետական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող ջրավազանում օրվա ամենաշոգ ժամերին տարբեր տարիքի երեխաներ ինչ-որ կերպ փորձում են մեղմել շոգը` անտեսելով փակցված պաստառը, որի վրա ասվում է` լողալը խստիվ արգելվում է: Նույնիսկ չնկատելով, որ ջուրը սարսափելի կեղտոտ է:

Նյուզգերը մեր պապերն են հիմնել

Նյուզգեր գյուղն իմ պապի ծննդավայրն է: Ու թեև հետագա կյանքը ապրել է Երևանում, բայց միշտ կարոտում էր լեռների գրկում ծվարած Նյուզգերն ու նրա շուրջը խոխոջացող առուները, զուլալ ջրերը:

Մայր բեմի երախտավորները

ՈՂՋԱԿԵԶ ԱՐՎԵՍՏԻ ԽՈՐԱՆԻՆ «Տվեք ինձ հարթակ անշուք ու խղճուկ Եվ ես կարող եմ ինձ գերազանցել»: Շ. ԱԶՆԱՎՈՒՐ ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա ԱՎԵՏԻՍՅԱՆԻ կեսդարյա բեմական վաստակին ամբողջական ծանրակշիռ գնահատական տալու միտումով վերստին թերթում եմ բեղուն տարեգրության էջերը:

ՊԱՐԸ ՀՈԳՈՒ ԵՎ ՄՏՔԻ ԹԱՐԳՄԱՆ

«Ջանբազյան» պարարվեստի ակադեմիայի 18 սանուհիներից կազմված խումբը Վանաձորում ջերմ ընդունելություն գտած մենահամերգից հետո առավել խանդավառված հանդես էր գալիս Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Տասնամյակների հայապահպան իր գործունեությամբ, սփյուռքահայ պատանիների ու աղջիկների գեղագիտական դաստիարակությանը անխոտոր նվիրվածությամբ այն իսկապես արժանի էր մայր հայրենիքում այսպիսի մեծ պատվի: