ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ

Այսօր կկայանա ՀՀ նորընտիր նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ երդմնակալության արարողությունը: Վերստին շնորհավորելով նրան` երկրի ղեկավարի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթում ենք կենսական նոր լիցքեր` նախընտրական ծրագրերն իրագործելու ճանապարհին` ի փառս Հայոց պետականության:

Ադրբեջանին զսպաշապիկ է հարկավոր

Չնայած համառ հորդորներին, այնուամենայնիվ, ԱՄՆ նաախգահ Ջորջ Բուշին Բուխարեստում չհաջողվեց Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերներին համոզել` ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության գործընթաց սկսել: Եվրոպան, մասնավորապես, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան խուսափեցին հակադրվել Ռուսաստանին. Եվրամիությունը չի պատկերաց նում Եվրոպայի անվտանգությունն առանց Ռուսաստանի:

Հետընտրական մտորումներ ԱՐԺԱՆԻ ՉԵ՞Ն

Խորհրդային տարիների կուռքերը` Ուլյանով-Լենինն ու նրա հաջորդները, միամիտ ժողովրդին խոստանում էին…կոմունիզմ: Կառուցեցի՞ն:

ՆԱՏՕ-ն ուժ է` հանուն բարիքի

«Փորձված մարտաձիերը» հեռանում են. Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի փակ նիստում Բուշն այսպես է բնութագրել իրեն ու Պուտինին:

«Անելիքներ դեռեւս շատ կան»

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների ղեկավար կազմի հետ: Անցած տասը տարիները գնահատելով այս կառույցների համար կայացման տարիներ` Նախագահը վստահաբար ասել է, որ առանց կայացած նման ծառայությունների անհնարին է խոսել պետության կայացվածության մասին:

«Կոալիցիան ստեղծվել է արդյունավետ գործող իշխանությունների ձևավորման համար»

Հայաստանի քաղաքական կոալիցիան ստեղծվել է արդյունավետ գործող իշխանությունների ձևավորման, ժողովրդավարական բարեփոխումներն ամրապնդելու և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման համար: Այս մասին «Նովիե իզվեստիա» ռուսական թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը` խոսելով քառակողմ քաղաքական կոալիցիայի նպատակների մասին:

Վերականգնել ժողովրդի հավատը

Եվս մի քանի օր կշարունակվեն նախարարական պորտֆելների հատկացումների մասին խոսակցությունները£ ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ իրենց կուսակցության գործունեությունը երբևէ պայմանավորված չի եղել պորտֆելների ու քվոտաների ակնկալիքով£ - Գագիկ Ծառուկյանը երբևէ չի ձգտել որևէ պաշտոնի, միշտ եղել է իր խոսքի տերը և այդ խոսքը գործի վերածել£ Մեր թիմը մշտապես ճշմարտության կողմնակիցն է և երկակի մարտավարություն չի կիրառել£ Պաշտոնների համար նախապայմաններ առաջարկելը մենք համարում ենք ոչ արժանապատիվ քայլ£ Լուրեր էին շրջանառվում, թե Գագիկ Ծառուկյանին պաշտոն տալու դեպքում ինքը կմոռանար ժողովրդին տված խոստումները£ Սակայն, թերահավատներին պետք է վստահեցնեմ, որ Գագիկ Ծառուկյանը 20 տարիներ ի վեր կանգնած է ժողովրդի կողքին և ապրում է նրա հոգսերով ու խնդիրներով£ Ես սիրում եմ իմ երկիրն ու ժողովրդին և, անկախ ամեն ինչից, պատրաստ եմ ծառայել նրանց£ ¬ Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ԲՀԿ¬ն «Հանրապետական»¬ի միակ դաշնակիցն էր£ Այսօր, երբ համալրվել է կոալիցիայի կազմը, ինչպիսի՞ն է լինելու Ձեր մարտավարությունը£ ¬ Մենք հստակորեն շարունակելու ենք մեր գործունեությունը£ ՀՀԿ¬ի հետ, իբրև գործընկերներ, մեր անցած ճանապարհը հուսալի էր և առանց բարդությունների£ Շատ խնդիրներ կարգավորվում էին ներքին փոխհամաձայնությամբ£ Այսօր, երբ փոխվել է կոալիցիայի կազմը, բնականաբար չորս քաղաքական ուժեր չեն կարող միանման տեսակետ ունենալ£ Ուստի, եթե կոալիցիոն հուշագրում ամրագրված որոշ կարևոր դրույթներ խախտվեն մեր գործընկերների կողմից, բացառված չէ, որ ԲՀԿ¬ն համապատասխան վերաբերմունք ցույց կտա` ընդհուպ մինչև իրեն հատկացված պորտֆելներից հրաժարվելը£ Կրկնում եմ` մեր մտահոգությունը ժողովրդին հոգսաթափ տեսնելն է£ ¬ Դուք ժողովրդի համակրանքը վայելող անհատ եք, և ժողովուրդը վստահում է Ձեզ£ Նաև, իբրև իշխանության մաս կազմող քաղաքական ուժի ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում Հյուսիսային պողոտայում հավաքված մարդկանց բողոքի յուրատեսակ դրսևորումները, և նշմարո՞ւմ եք որևէ ելք` ստեղծված իրավիճակից£ ¬ Ես չեմ ցանկանում որևէ գնահատական տալ ստեղծված իրավիճակին, միայն կարող եմ ասել, որ ժողովուրդն հենց այնպես դուրս չի գալիս բողոքելու և դժգոհելու£ Ուղղակի պետք է ականջալուր լինել և նպաստել ժողովրդի սոցիալական խնդիրների լուծմանը£ Իսկ դրա համար պետք է ի մի բերել բոլոր ուժերը և վերականգնել ժողովրդի հավատը£ Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ Հ. Գ. Ինչ վերաբերում է նորընտիր Նախագահի կողմից ՀՀ Վարչապետի պաշտոնում ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի առաջադրմանը, ինչը կարող է նաև դժգոհությունների ալիք առաջացնել, Գագիկ Ծառուկյանի պատասխանն այսպիսին էր. ¬ Այդ մասին հաստատ չգիտեմ, այլ միայն լսել եմ, որ Վարչապետի հնարավոր թեկնածուն Տիգրան Սարգսյանն է£ Ինչ վերաբերում է դժգոհություններին, յուրաքանչյուր ղեկավար պատասխանատու է իր թիմակիցների համար, իսկ դժգոհություններ միշտ էլ կլինեն:

Հայաստանը խաչմերուկում ԱՐԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ժամանակը դուրս է եկել իր շավղից Շեքսպիր «Համլետ» Ֆրանսիացի մտածող Պիեր դե Ռոնսարը ընդգծում է. «Ամբողջ աշխարհը թատրոն է, մենք դերասաններ ենք ակամայից»:

Բարի գալուստ, «BEELINE»

Հուսա°նք, հավատա°նք Մարդկային առողջ երևակայությունը մշտապես պրպտում է նորարական մղումներով` նպաստելով «Այսօրվա անհնարինը հնարավոր կդառնա վաղը» ձգտման իրականացմանը: Տեսակետը ևս մեկ անգամ ճշմարտվեց, երբ 1876 թ. Ա. Գ. Բելը ստեղծեց հեռվում գտնվողի հետ խոսելու հնարավորություն ապահովող սարքը:

ԼՐԱՀՈՍ

l Այսօր և վաղը Մոսկվայում (ՌԴ) կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր սպորտկոմիտեի հերթական նիստ, որին կմասնակցի ներկայացուցիչ ՀՀ զինված ուժերից:

ՄԱԿ-ը` իսլամի թշնամի

Այսպես է կարծում «Ալ-Քաիդա»-ն «Ալ-Քաիդա»-ի երկրորդ դեմք Այման ալ-Ջավահիրին մուսուլմաններին ուղղված նոր դիմում է տեղադրել Ինտերնետում: Պատասխանելով իրենց կողմնակիցների հարցերին` նա միաժամանակ արդարացրել է ՄԱԿ-ի ներկայացուցչությունների և աշխատակիցների վրա կատարված հարձակումները:

«Թալիբանը» վրեժխնդիր է Նաև ֆիլմի համար

Իրենց կայքերից մեկում թալիբները հայտարարություն են տարածել` Աֆղանստանում արևմտյան կոալիցիայի ուժային կառույցում եղած հոլանդացի զինվորների հանդեպ պատժիչ երկու գործողությունների մասին: Հայտարարության մեջ նշվում է, այդ գործողությունները հատուցումն են Ինտերնետում տեղադրված` հոլանդացի խորհրդարանական Գերտ Վիլդերսի փաստագրական այն ֆիլմի, որը քննադատում է Ղուրանը:

Արտաքսում` ահաբեկչականների ցուցակից

Եվրոպական ընկերակցության դատարանի որոշմամբ` Քուրդիստանի բանվորական կուսակցությունը հանվել է ահաբեկչական խմբավորումների ցուցակից: ՔԲԿ քրդական քաղաքական կազմակերպությունը պայքարում է հանուն Քրդստանի անկախության:

Ուժերի հարաբերակցությունը մոտ ապագայում չի փոխվի

ՊՆ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արտակ ԴԱՎԹՅԱՆԻ բնութագրումը` իսկական զինվորը պետք է կարողանա կատարել իր առջև դրված խնդիրը և մնալ կենդանի, իսկ հրամանատարի պարտքն է հավատալ զինվորին, վստահել և օգնել£ ¬ Ծնվել եմ Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում£ Ծնողներս ուսուցիչներ էին. հայրս ֆիզիկա և մաթեմատիկ էր դասավանդում, շրջանի ճանաչված մասնագետներից էր£ Օրինավոր, կարգապահ, խստապահանջ մարդ էր, շատ աշխատասեր£ Ծնողներս դպրոցում աշխատելուն զուգահեռ հող էին մշակում, անասուն էին պահում£ Հայրս շատ խիստ էր նաև իր երեխաների հանդեպ, մենք պարտավոր էինք և` դասերը անթերի սովորել, և` կենցաղային գործերում օգնել մեծերին£ Ես հանգիստ, ընթերցասեր, լսող երեխա էի£ Դպրոցում շատ լավ էի սովորում, կազմակերպված էի, կարգապահ£ Զինվորական դառնալու ցանկությունս պայմանավորված էր կանոնիկ կենցաղի, ռեժիմի հանդեպ ունեցած հակումով£ Տասնամյան ավարտելուց հետո ընդունվեցի Մոսկվայի համազորային ռազմական ինստիտուտ£ ¬ Մեր բանակի ծառայող զինվորականներից քչերն են ուսանել Մոսկվայի համազորային ռազմական ինստիտուտում, և առիթ չենք ունեցել խոսելու այդ բուհի մասին£ Եթե չեմ սխալվում, միայն ձեր ինստիտուտի կուրսանտներին էր վիճակված մասնակցել խորհրդային միության շքերթներին£ Ինչո՞ւ, ինչո՞վ էր առանձնահատուկ այդ կրթօջախը£ ¬ Մոսկվայի համազորային ռազմական ինստիտուտը Ռուսաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կազմավորված առաջին կրթօջախներից մեկն էր և ժամանակին տեղավորված էր Կրեմլում£ Բուհի կուրսանտներից կազմված հատուկ գունդը Հայրենական պատերազմի ժամանակ փառքով էր պսակել իր անունը` քաջաբար մասնակցելով Մոսկվայի պաշտպանությանը£ Բուհը ուներ պատմություն, ավանդույթներ, նկարագիր£ Ուներ իր բարոյախոսությունն ու արժեհամակարգը£ ¬ Կարո՞ղ է բուհը ունենալ իր բարոյախոսությունն ու արժեհամակարգը, եթե պետության գաղափարախոսությունն ու արժեքները հստակ ընդգծված չեն£ ¬ Ազգային գաղափարախոսությունն ու արժեհամակարգը պետք է յուրաքանչյուր երկրի կրթադաստիարակչական համակարգի առանցքը լինեն, իսկ ռազմական կրթօջախներում գաղափարական դաստիարակությունը ընդգծված է եղել բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում£ Խորհրդային Միությունը ընդհանրապես հայտնի էր իր շեշտված գաղափարախոսությամբ, իսկ ռազմական բուհերն այդ առումով գերազանցում էին բոլոր կրթօջախներին£ Մեր ինստիտուտում ամեն ինչ հայրենասիրական ենթատեքստ ուներ` սկսած շարք կանգնելուց, ճաշարան գնալուց մինչև զանազան մշակութային, մարզական, բարոյակրթիչ միջոցառումները£ Ամեն ինչ «հանուն հայրենիքի էր, հանուն խորհրդային երկրի առաջընթացի ու հզորության»£ Ռազմական բուհի գաղափարախոսությունը, բնականաբար, խարսխվում է պետության արժեհամակարգին, մեծապես կախված է երկրի կրթադաստիարակչական գործընթացներից£ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի շրջանավարտը մասնագիտական գիտելիքներ ունենալուց բացի, լինի բազմակողմանի զարգացած, գաղափարապես հասուն, գիտակից, նվիրված հայրենիքին ու ժողովրդին և պատրաստ պետության պաշտպանության գործին£ Սակայն չպետք է մոռանանք, որ դաստիարակությունը պահանջում է շարունակականություն, պատշաճ բարոյական մթնոլորտ, որը պետք է շրջապատի մարդուն` սկսած վաղ մանկությունից£ Այսինքն` ընտանիքը, դպրոցը, բուհը, հասարակությունը դաստիարակչական համակարգի օղակներն են և առանց միասնական աշխատանքի չեն կարող արդյունավետ գործել£ ¬ Որտե՞ղ եք ծառայել մինչև ազգային բանակ գալը£ ¬ Երբ սկսվեցին սահմանային ընդհարումները, ես Մոսկվայի համազորային ռազմական ինստիտուտի չորրորդ կուրսի կուրսանտ էի£ Ուսումս կիսատ թողած` վերադարձա հայրենիք, որ մասնակցեմ պատերազմին£ Հետագայում ավարտեցի ռազմական բուհը և ակադեմիան£ Ազգային բանակում եմ կազմավորման առաջին օրվանից, 1990 թ. անդամագրվել եմ հատուկ գնդին, սկզբում ծառայել եմ գնդի շտաբում, հետո մոտոհրաձգային գումարտակում£ 1992¬ին, երբ կազմավորվեց ազգային բանակը, ես ծառայության անցա Լուսակերտի զորամասում` որպես դասակի հրամատար£ Իմ ղեկավարած ստորաբաժանումները մասնակցել են Հայաստանի սահմանների պաշտպանության և ազատագրական կռիվներին, մարտնչել են ամենաթեժ կետերը, լուծել են ամենածանր խնդիրները, աչքի են ընկել իրենց կազմակերպվածությամբ և ունեցել են ամենաքիչ կորուստները£ ¬ Ի՞նչ հիմնավորում ունի այն տեսակետը, ըստ որի` եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Արցախի դեմ, կրկին պարտվելու է և այս անգամ` ավելի մեծ կորուստներով£ Որո՞նք են մեր հաղթանակի երաշխիքները£ ¬ Հաղթելու է նույն մարդկային, հոգևոր ու բարոյական ներուժը, որ հաղթեց Արցախյան պատերազմի ժամանակ£ Ադրբեջանը միշտ էլ թվաքանականակի առավելություն է ունեցել, բայց չի կարողացել քանակը որակ դարձնել£ Մենք միշտ էլ ադրբեջանցիներին գերազանցել ենք մեր կարգապահությամբ և ոգով, մենք կարողացել ենք արդյունավետ օգտագործել մեր ներուժը£ Այսօր մեր բանակը լավագույնն է տարածաշրջանում իր մարտունակությամբ, բարոյականությամբ, ոգով£ Ուժերի հարաբերակցությունը մոտ ապագայում էական փոփոխություն չի կրի£ ¬ ՊՆ օպերատիվ վարչությունը կոորդինացնում և ղեկավարում է Զինված ուժերի բոլոր գործառույթները, սակայն այս զրույցի շրջանակում կխոսենք մի քանի կարևոր ուղղությունների մասին£ Վերջին շրջանում իրագործվում են զորքերի մարտական պատրաստությանն ուղղված համալիր միջոցառումներ£ Ի՞նչ պարզվեց անակնկալ ստուգումների արդյունքում£ ¬ Բանակն այսօր պատրաստ է կատարել իրեն առաջադրված խնդիրները£ Ունի մարտունակության պատշաճ մակարդակ, սակայն որոշ օղակները առաջընթացի տեմպերը դանդաղելու միտում են արձանագրում£ Մինչդեռ մենք իրավունք չունենք հանգստանալու և պետք է զարգացնենք առկա ձեռքբերումները£ Ըստ իս` առաջին հերթին պետք է ուժեղացնել զորամիավորումնե րի վարչակազմերը£ Պետք է մեծ ուշադրություն դարձնել կադրերի ընտրությանն ու մասնագիտական պատրաստվածությանը£ ¬ Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է սկսել Հայաստանի դեմ. բոլոր հնարավոր միջոցներով տարածում է իր համար նպաստավոր ինֆորմացիա, բացարձակ ապատեղեկատվութ յուն, խեղաթյուրում է փաստերը£ Ինչպե՞ս եք գնահատում տեղեկատվական հակապատմական ուղղված աշխատանքները Հայաստանում£ ¬ Ես գիտեմ, որ տեղեկատվական հակազդմամբ պետք է զրկվեն ոչ միայն Պաշտպանության նախարարության լրատվամիջոցները, այլ պետության քարոզչամեքենան իր բոլոր լծակներով և բոլոր այն լրատվամիջոցները, ում համար կարևոր են մեր համապետական խնդիրներն ու ազգային շահերը£ Մենք փորձում ենք ճանաչել այն դաշտը, որին պետք է հակազդենք և տարածում ենք դրա ազդեցության չեզոքացմանը ուղղված տեղեկատվություն£ Սակայն, տեղեկատվական դաշտում մեր աշխատանքը պետք է մոտ ապագայում կատարելագործվի, դառնա ավելի համակարգված, արդյունավետ ու հասցեագրված£ :

Ուկրաինան կկորցնի Ղրիմը

Եվ` ոչ միայն: Ռուսաստանի հետ պատերազմելու դեպքում Ուկրաինայի հարևանները կարող են նրա արևմտյան շրջաններից տարածքային պահանջներ ներկայացնել, ինչպես նաև Բեսարաբիան անջատել դրա ներկայիս տիրոջից:

Բուշ «քեռուն» պատրաստ են սպանել... մանուկները

Համասյան «Ալ¬Աքսա» ալիքի եթերով հեռարձակված մանկական հաղորդման հեղինակները «սպանել» են Նահանգների նախագահին£ «Բուշի մահը» ցուցադրվել է տիկնիկային թատրոնում£ Տիկնիկ¬արաբ մանչուկը (ում հայրը զոհվել է Իրաքում, մայրը` Լիբանանում, իսկ եղբայրներին ու քույրերին Գազայում սպանել են իսրայելցիները) տիկնիկ-Բուշին մեղադրում է իր հարազատներին սպանելու համար. ¬ Ես քեզանից վրեժ կլուծեմ` իսլամի թրով,¬ «Բուշին» սպառնում է «մանչուկը» և «տեղեկացնում», որ Սպիտակ տունը մզկիթ է դարձել£ Այնուհետև, տղան մահացու հարվածներով խոցում է ԱՄՆ նախագահին£ :

Չինացի այլադավանը դատապարտված է

«Պետական հեղաշրջման կոչերի» համար չինացի հայտնի այլախոհ, բուդդայական Հու Ցզյան օրեր առաջ դատապարտվել է երեք ու կես տարվա ազատազրկման: Նրա փաստաբանի վկայմամբ` 34-ամյա իրավապաշտպանը մեղավոր է ճանաչվել` կառավարող կոմունիստական կուսակցության քննադատության և պետական հեղաշրջման կոչերի համար:

«Բուհերը խփում են դպրոցների գործին»

Այսօր երիտասարդությունը վարակված է դարի հիվանդությամբ` բուհամոլությամբ: Երիտասարդներ, ովքեր դպրոցն ավարտելուց հետո չգիտեն, թե ինչ պահանջներ կամ ակնկալիքներ ունեն կյանքից, և առջևում իրենց ինչ է սպասվելու:

Դասախոսների ռեյտինգային գնահատականները վնասում են նրանց

«Ե՞րբ կաշխատեն համակարգիչները», «Իսկ տեսախցիկները ե՞րբ եք սարքելու»,«Գրատախտակները փոխե°ք», «Իջեցրե°ք վարձերը», «Փոխե°ք դասացուցակը»: Նման պատառիկներ հաճախ կարելի է կարդալ ԵՊՀ ուսանողների շրջանում անցկացված անանուն հարցումներում:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ

Հնարավո՞ր է մեկ ընդհանուր ընտանեկան հարկի տակ տարբեր լեզուներով խոսող մարդկանց խաղաղ համակեցությունը: Միանգամայն:

Վաղեմի բարեկամության շարունակականությունը

Խորագնա արմատներ ունեն հայ-ռումինական մշակութային առնչությունները: Պատմական հանգամանքների բերումով:

Չինական բրոնզի չխամրող փայլը

Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում ներկայացված դեկորատիվ կիրառական նշանակության տարբեր տիպի առարկաները` սպասքն ու երաժշտական գործիքները, մատուցարաններն ու պատվանդանները, զարդատուփերն ու լուսամփոփները, արձանիկներն ու սափորները անբացատրելի խորհրդավոր տրամադրություն են արթնացնում իրենցով հրապուրված այցելուների մոտ:

Սերնդեսերունդ փոխանցվող վրձնով

Թիֆլիսահայ նկարչական դպրոցում գեղագիտական մտածողության ինքնատիպությամբ, ներկապնակի արտահայտչականությամբ առանձնակի տեղ են գրավում Բաժբեուկ-Մելիքյաննե րը` հայրը և երկու դուստրերը:

Ինչո՞ւ Հովհաննես Շիրազը հուշարձան չունի

Մեր ժողովուրդը, իրավամբ հպարտանում է իր նվիրյալներով, մեր ազգի պարծանքներով: Նրանցից մեկն էր մեծանուն Հովհաննես Շիրազը:

Ճանապարհ դեպի մեր հավատի տաճարը...

Հովհ. Թումանյանի անվան տուն-թանգարանում ներկայացված «Իմ Հայաստանը իմ հայրենիքն է» յուրօրինակ ցուցահանդեսի հեղինակը ճանաչված նկարիչ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գունանկարի ամբիոնի դասախոս Սարգիս ԹԵՐԶՅԱՆՆ էր: Նկարիչը հայրենի չքնաղ բնաշխարհի գեղեցկությունը, քնքշությունն ու մաքրությունը ավելի արտահայտիչ դարձնելու համար այս անգամ օգտագործել էր միայն ջրաներկը: