ԹԵԿՈՒԶ` «ՕՂԻ ԹՈՐԵԼ»

Նախագահի ընտրությունների մեկնարկային և ըստ երևույթին ամենահնչեղ ակորդը կտրվի հավանաբար հաջորդ ամիս: Այս առումով առաջիկա երկու-երեք շաբաթները նույնպես իրադարձությունների արտառոց ու հետաքրքիր ընթացք այնքան էլ չեն խոստանում:

Նախագահի հեղինակությունը... «աճուրդի» չի դրվի

Նախագահի ընտրություններից առաջ հրապարակ է նետվել ու ակտիվորեն տուրևառվում է լիազորությունների ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանին երկրի Վարչապետ նշանակելու հավանականության վարկածը: Այստեղ և° բարյացակամություն, այսինքն Նախագահին տվյալ պաշտոնում կրկին տեսնելու ցանկության արտահայտություն կարելի է տեսնել, և° չարակամություն ու բամբասանք:

2. ԵՐԲ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԻՍԿԱՊԵՍ ՈՍԿԻ Է

«Ով մեզ խանգարում էր» Լևոն Տեր-Պետրոսյանի չնախատեսված այցը ՀՅԴ գրասենյակ, սկսած հեռուստատեսային համեստ ծանուցումների պահից` դարձավ վերջինիս անձի շուրջ անորոշ ընթացքով ծավալվող իրադարձությունների շղթայի ամենահետաքրքիր դրվագը: Ինչ խոսք, նշված հանդիպման արդյունքում անհաշտ հակառակորդների ավանդական սառը և չեզոք հարաբերությունները ոխերիմ բարեկամության չվերափոխվեցին:

Միասնական թեկնածուի գաղափարն աբսուրդ է

Ներքաղաքական ներկա իրավիճակը դժվար է համարել կանխորոշված զարգացումների շրջան, քանի որ իրենց դիրքերի վերադասավորումներով մտահոգված քաղաքական ուժերը դեռ շարունակում են ուսումնասիրել նախընտրական մթնոլորտը: Սակայն, եթե ընդդիմադիր լիդերներից ոմանք արդեն հայտարարել են իրենց թեկնածության առաջադրման մասին, արդեն իսկ անիմաստ են դառնում միասնական թեկնածուի որոնման ջանքերը:

2 հարց և պատասխան ՀՀ Վարչապետ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ խորհրդարանական ճեպազրույցից

- Քաղաքական շատ գործիչներ իրենց գնահատականներում այս կամ այն կերպ անդրադարձել են Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձին մեծ քաղաքականություն: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն ու գնահատականը այս հարցի առնչությամբ:

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀՀ խորհրդարան - կառավարություն

Վերջին շրջանում հանրապետությունում պարենամթերքի գնաճի միտում է նկատվում, ինչը տարաբնույթ շահարկումների տեղիք է տալիս: Այդ հանգամանքը, բնականաբար, չէր կարող անտարբեր թողնել ժողովրդի բարօրությամբ մտահոգ որոշ քաղաքական գործիչների:

Ավանգարդիզմներ

Խորհրդարանին անհրաժեշտ էին հմուտ դերձակներ - Մենք սկսում ենք օրենքները մեկ առ մեկ կարկատել,- ճեպազրույցի ժամանակ հպարտությամբ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Մնում է կարծել, որ Խորհրդարանում օրինակարկատ դերձակի կարգավիճակով պատգամավորներ են հայտնվել, որոնց կարծիքով` բոլոր օրինագծերը կիսատ-պռատ էին մնալու:

ՀՀՇ-Ի ԴԵՄ ԴԱՐՁՅԱ՞Լ ԽԱՂ ՉԿԱ (Դու նորից գալիս ես, ի՞նչ անեմ)

ՀՀ առաջին նախագահի ելույթն ակնհայտորեն քաղաքական դաշտում խորացրել է սպասողական մթնոլորտը: Սա նրա տակտիկական առաջին քայլն էր, որին հաջորդեց քաղաքական որոշ ուժերի հետ Հայաստանի մարզերում իրականացրած հանդիպումները:

Արտաշես Գեղամյանը երբեք չի ասում` «երբե°ք»

«Եթե հայոց պետականության նավը խորտակվի, ոչ մի նշանակություն չունի, թե ով է կառամատույցում, ով` նավապետի կամրջակին»,- մտավախություն է հայտնում Ազգային միաբանություն կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը:

Երազներս մնացին հեռվում

Ընդդիմադիր ուժերի հանդիպումները շարունակվում են այնպիսի «արդյունավետությամբ», ինչպիսին տասնամյակներ առաջ երազել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Քաղաքական տգիտության դեմ պայքարող տրիբունը

Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանի կողմից քաղաքական դաշտի խորը վերլուծությունը բացահայտել է այնտեղ առկա գաղափարական վակուումը: Եվ այդ բացը լրացնելու անհրաժեշտությունից դրդված, պերճախոս մարքսիստը քաղաքական ասպարեզում շարունակում է մնալ` «Վիճակը նետված է» հայտնի կարգախոսով:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

q Ս.թ. հոկտեմբերի 9-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան ժամանեց Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Ս.Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի և ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ա.Աղաբեկյանի հետ:

Իմ ծննդավայրում մարդիկ սիրում էին իրար

- Մի առիթով ասացիք, որ Փարսադանյանները ղարաբաղյան ծագում ունեն և մեծ տոհմածառ, մինչդեռ հայտնի է, որ Դուք ծնվել-մեծացել եք Նոյեմբերյանում: - Պապերս Նոյեմբերյան են եկել Շուշիից, մեր տոհմը շատ հին է և ճանաչված:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Լենան ժպտալով գլուխն օրորեց. - Հետո՞: - Բարձրահասակ էր, բարետես, ամրակազմ, պատկառելի արտաքին ուներ:

15 տարի եվ 7 օր

«Հայ կանանց միջազգային միավորում» կազմակերպությունը տոնում է իր հոբելյանը Եվ մեկ շաբաթվա տևողությամբ այդ 7 օրերը հագեցած էին: Ու ոչ միայն բովանդակալից միջոցառումներով, այլև` հոգեբուխ անկեղծությամբ, սիրով ու ջերմությամբ` աշխարհի բոլոր ծագերում ազգի հարատևությունը պահպանող հայ կանանց հանդեպ:

4. Հայրենիքը արյան մորմոք է, ոգու կարոտ

(Լրագրողի մտորումներ) (Սկիզբը` թիվ 34-36 -ում) Ազգային Արժեքների դասակարգում մեզանում դեռ չի կատարվել: Հեշտ խնդիր չէ, մանավանդ որ դրանք շատ-շատ են:

Հանդիպել են «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամները

Սամսոն Ղազարյանի տանը հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի միջեւ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը եւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ` ԱՅՍՕՐ

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ստորագրած որոշմամբ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, 2007 թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 12-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: :

ԱԺ 4-րդ խոսափող

Հայաստանի ներքաղաքական գունապնակում արդեն իսկ ի հայտ են գալիս ներքաղաքական իրավիճակին հատուկ գույներ: Ինչպե՞ս են բնորոշում ազգընտիր երեսփոխանները քաղաքական անցուդարձային այս փուլը, ի՞նչ գնահատականներ են տալիս մեր երկրի ներքաղաքական կյանքին:

Իրանը կբանակցի ԱՄՆ-ի հետ, եթե Ջ. Բուշը փոխի իր վերաբերմունքը

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել, եթե Վաշինգթոնը փոխի իր քաղաքականությունը: Բանակցությունները հնարավոր են, եթե ամերիկյան կառավարությունը փոխի Իրանի նկատմամբ իր վերաբերմունքը:

Էրդողանը հայոց ցեղասպանության հարցով հեռախոսազրույց է ունեցել Ջ.Բուշի հետ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հեռախոսային զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ, որի ընթացքում քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում գտնվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը:

Հանուն բանականության հաղթանակի

Զգացմունքները վատ խորհրդատուներ են£ Այս ճշմարտությունը բազմիցս հաստատվել է ինչպես առանձին անհատների, այնպես էլ մարդկանց փոքր ու մեծ խմբավորումների կենսափորձով£ Բանականությունը մթագնող հախուռն դրսևորումների կազմալուծող ուժով թշնամանքի է վերափոխվում սերը, փլուզվում են ընտանիքներ, պետություններ£ Այդպես աշխարհի քարտեզից ջնջվեց նրա 1/6 մասը կազմող ԽՍՀՄ¬ը£ Երբ հանդարտվեցին, սակայն, միտումնավոր բորբոքված ծայրահեղ ազգայնական էյֆորիայի հուժկու ալիքները, տարբեր հարթությունների վրա հայտնված նրա բեկորներում տարանջատումից ուժասպառ ծվարած, նույն գորդյան կենսական հանգույցներում խճճված այլազգի հանրություններում լսելի դարձավ բանականության ձայնը£ Տասնամյակներով ստեղծված արժեքները վերջնական փոշիացումից փրկելու ինքնապաշտպանական առաջնային բնազդով կազմակերպվեց նոր պետական դաշինք` ԱՊՀ¬ն, որի հզորության ամրապնդման գիտակցությունը տարեցտարի բարձրանում է` գործնական լծակներ որոնելով ազդեցության ոլորտի ընդլայնման£ Վերստին կարևորվեց մշակութային կամրջի վերաշինումը, որ «անկախական» պայմաններում անհամեմատ դժվարիրգործելի է` երբևէ հաստատված կապերի` խզվելու աստիճան թուլացման, նոր սերունդների միջև խորացված խորթացնող անջրպետի և մի շարք գործոնների բերումով£ Մեզանում վերջերս անցկացված «Ռուսական խոսքի օրերը» միջպետական գործնական քայլ էր հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը հետխորհրդային սերունդներին պատվաստելու£ Հոկտեմբերի 3-5¬ը տեղի ունեցած «Թարգմանությունը որպես մշակույթների փոխներթափանցման ձգողական դաշտ» համաժողովը այդ ուղղությամբ արված հաջորդ, ավելի խոշոր միջոցառումն է£ ԱՊՀ և Բալթյան 11 երկրներից ժամանած շուրջ 100 մասնակիցներ, առաջնահերթ համարելով միասնական հումանիտար դաշտի զարգացման գործընթացում թարգմանական գրականության դերը, եռօրյա քննարկումների ընթացքում մանրակրկիտ անդրադարձան գեղարվեստական թարգմանության, գրահրատարակչական շուկայի, գրական խոտանի և թարգմանիչ-մասնագետների նոր հերթափոխի հիմնախնդիրներին£ Փոխըմբռնում ապահովող մշակութային երկխոսության ամենալավ միջնորդը կրթող ու դաստիարակող, մարդկային գեղեցիկ նկարագրի ձևավորմանը նպաստող գիրքն է` տարբեր ժողովուրդների պատմական իմաստությունն արտահայտող, ամենքին ուսանելի գրավոր հագեցած խոսքը£ Մշակութային ժառանգության պահպանման այս նախապայմանի դերի ակտիվացումն էր ըստ էության հեռահար նպատակադրվածությունը մտավորականների պետականորեն խրախուսված համահավաքի փորձառու մասնագետների միավորմամբ 11 երկրների, որտեղ չի նսեմացվել գրքի արժեքը£ Եվ երկամյա նախապատրաստական աշխատանք ներից հետո, իրավական 4 հիմնարար համաձայնագրերով կրթամշակութային հեռանկարային կոնկրետ ծրագրերի գործարկման մեխանիզմները արդյունավետ ու կենտրոնացված զարգացնելու միտումով ստեղծվեց ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (գործադիր տնօրեն` Սերգեյ Ալեշչյոնոկ, վարչության նախագահ` Միխայիլ Շվիդկոյ)£ Խորհրդանշական է, որ նորաստեղծ հիմնադրամի առաջին նախաձեռնությունը` թարգմանաբար միմյանց հասկանալի ու հետաքրքիր լինելու տարալեզու մտավորականության հավաքական կամքի առաջին հուսադրող համաժողովը կայացավ Հայաստանում` մեր հնավանդ Թարգմանչաց տոնի օրերին նորօրյա հնչեղություն հաղորդելով£ Հաջորդը` ստեղծագործական մտավորականության փոխշփումների նոր ձևերի փնտրտուքին ու համակարգմանը նվիրված նոյեմբերյան համաժողովն է Աստանայում£ Խաղաղ համակեցության միտված կոնկրետ նախագծերը հավատ են ներշնչում, որ ինտելեկտուալ ամուր բազայի հիման վրա ի վերջո կհաղթահարվեն տարերային բուռն կրքերի երկտասնամյա հոգևոր-բարոյական (դրանցից ածանցյալ` սոցիալ-տնտեսական) արվերածությունները£ Գուցե թե հաղթանակի բանականությունը` հնարավոր դարձնելով երբևէ միասին ապրած ու արարած ժողովուրդների խելամիտ գոյատևումը առճակատում ներից բզկտված Երկիր մոլորակի վրա, միևնույն բարեկամական հարկի ներքո£ :

«Ես գալիս եմ ծառայելու…»

Երբեմնի համարումը վերականգնելու առաջին քայլը Թատերական գործիչների միությունը արեց հոկտեմբերի 8-ին կայացած իր XII համագումարի ընթացակարգային պարտադիր արարարողություններից անմիջապես հետո: Կանոնադրական առաջին իսկ փոփոխությամբ:

«Այո, հենց սա° է սերը, Մարիա…»

Կիևի Ֆրանկոյի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր դահլիճի ("ՁպՈՑՐ ց ՒՏռպ") բեմը, լինելով ամֆիթատրոնի սկզբունքով կառուցված հանդիսասրահի ամենացածր հարթությունը, ասես ձեռքի ափի մեջ, հստակ ցուցանում էր դերասանուհիների կատարողական կարողությունների սահմանները£ Եվ արտիստուհիների մենաներկայացումների «Մարիա» IV միջազգային փառատոնի` Լեհաստանից, Բրիտանիայից, Բելոռուսից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Հայաստանից ժամանած մասնակիցները, կենտրոնացնելով ողջ ներուժը, հանդես էին գալիս թատերական խաբկանքը խաթարող որևէ վրիպում թույլ չտալու ջանադրությամբ£ Խայտաբղետ էր ծրագիրը£ Նոզոմի Սատոմին «Ո՞վ եմ ես» ներկայացմամբ պատկերավոր մարմնավորում էր մարդ արարածի կավից շինվելու, մարդանալու իր մտորումները մնջախաղով£ Էլժբետա Ռոյեկի «Մենախոսություն»¬ը Մեդեայի հոգեբանական ապրումների զգացողությունները փոխանցում էր խաղալիքներից արձակվող ձայներով, շնչառական հևքով և ժեստերով£ Նվիրված լինելով ուկրաինական բեմի լեգենդ Մարիա Զանկովեցկային` փառատոնը իր բովանդակութ յամբ վերաճեց համազգային սեր վաստակած հռչակավոր արտիստուհիների և մեր օրերում ստեղծագործող կին արվեստագետների մեծարանքի£ Նինա Ռեպետովսկան հավերժացնում էր մեծանուն լեհ արտիստուհի Գաբրիելա Զապոլսկայի, Լարիսա Կադիրովան` մեր Սիրանույշի, Լիդիա Կոնստանտինովնան` Մարիա Ցվետաևայի արվեստի փառքը` վերապրելով անձնական դրաման£ Խայտաբղետ էին հնարքները, որոնցով բեմավորում էին իրենց ստեղծագործական մտահղացումները տարալեզու արտիստուհիները` միայն տեխնիկական հնչյունային էֆեկտներով (ասենք, կոշիկներով), երգով, բանական խոսքով, պլաստիկայով… Տարբեր երկրներից հատուկ հրավիրված թատերական քննադատները, իրարամերժ գնահատականներ տալով ցուցադրված աշխատանքներին, նկատեցին դրանցում առկա նորարարական ջիղը£ Կոմերցիոն նպատակներ չհետապնդող «Մարիա»¬ն մեկտեղել էր առավելապես թատրոնի գործիչներին, ովքեր տևական հախուռն քննարկումներից հետո մասնագիտական համակրանքի հատուկ մրցանակ սահմանեցին հայ արտիստուհի Արմինե ՄԱՑԱԿՅԱՆԻՆ և խորհրդանշական դրամական պարգև` մեծապես ազդվելով հոգեբանական ներքին ապրումով, ճկուն պլաստիկայով, խոսքի խորունկ արտահայտչականությամբ կուռ ու դինամիկ ամբողջացված «Ինձնից մինչև ես» ներկայացման (բեմադրիչ` Ջանիկ Ավետիսյան) արտասովոր խոհազգացական շեշտադրումներից£ Իր բազմաշերտ ներքին պոռթկումի անմիջական թատերական հայելին հանդիսացող այս մենաներկայացումը, ազատագրելով բեմադրական ավելորդություններից, օրգանական ամուր շաղախով միավորելով առանձին տեքստերը` դերասանուհին այսօր հոգևոր-բարոյական աննախադեպ տպավորություն է ներգործում հանդիսատեսի վրա, ինքնաբուխ հուզմունք հասունացնում ու ստիպում տրվել համամարդկային մտորումների£ Զրկված սինխրոն թարգմանությամբ Սամվել Զուլոյանի պոեզիայից արված ծաղկաքաղի բովանդակության անմիջական ընկալման հնարավորությունից` հանդիսատեսը յուրովի էր որսացել «Պապս հուշեր ուներ», «Հուշը կրկին տանում է մեզ կեռմաններով հոգու, գաղթի» բանաստեղծությունների` պարային ծիսական թատերայնացումը£ Այդ դրվագն հասկացվել էր որպես հայ ժողովրդի պայքար հիշողության ծալքերում Հայոց եղեռնից կուտակվածի կորստի դեմ£ «Այո, հենց սա° է սերը, Մարիա»¬ն, Զանկովեցկայի անվան սիրաղոթք կրկնություններով, ձեռք էր բերել ուկրաինական բեմի գիսաստղին անմահացնող ներբողի արժեք£ Այդուհանդերձ օտարալեզու հանդիսատեսը, ակնդետ հետևելով Արմինե Մացակյանի բեմական պատմության ընթացքին, կարողացել էր նկատել սիրո լեյտմոտիվի հստակ զարգացումը սկզբից մինչև կիզակետային ավարտը` «Սերը հավատ է, որն ստեղծելիս արարիչները անհավատ դարձան» բանալիով բացահայտված£ Ինտրիգող վերնագիրը, ծիրանագույնի, կարմիրի, երկնագույնի ու սևի իմաստալից համադրությունը, զգացմունքային վերելքների ու խոհական անդորրի մտածված հերթագայությունը հաղորդել էին Մացակյանի քնարական հերոսուհու կերպարին մարդու անցած երկրային ճանապարհի ընդհանրացված արժեքավորման բացառիկ խորհուրդ. սև տրիկոյով, ասես մերկ, ներկայանալով աշխարհին, զգեստավորվելով, ապա թոթափվելով կրած հանդերձներից` դերասանուհին պարզորոշ մարմնավորել է մարդու ծնունդը, ֆիզիկական-մտավոր ունակություն ների հնարավոր դրսևորումները, սիրո ու տքնանքի տառապանքը և անհեթեթ հեռացումը կյանքից` վաստակած փշե կամ դափնե պսակներով£ Միով բանիվ` հող էիր, հող դարձիր… Հրաշագործ ուժ ունի սիրով արարումը£ Եվ ամենևին պատահական չէ թատրոնի սիրուն անմնացորդ նվիրված վանաձորցի դերասանուհու այս մենաներկայացման եռակի մրցանակվելը միջազգային փառատոներում£ Պատահական չէ, որ Կիևին էլ առանձնահատուկ սիրով հարազատացավ նա£ Մոգական միավորող զորությամբ է օժտված մարդուն մարդացնող բարձրարժեք թատերարվես տը` չպղծված հոգիների անփոխարինելի թարգմանը£ Արմինե Մացակյանի արտիստական հմայքին տրված ջերմ գնահատականները, հանդիսատեսի ափսոսանքը նրա արվեստի կենդանի ներգործության նոր առիթի անորոշության համար մեկ անգամ ևս հավաստեցին, որ ճշմարիտ արվեստը անպայման արժանանում է պատշաճ վերաբերմունքի, հայ պոեզիան ու թատրոնը միջազգային ասպարեզում մրցունակ են, հետաքրքիր£ :

Մնաք բարո¯վ.... Չէ, մինչ հանդիպում

Век мой, зверь мой, кто сумеет Заглянуть в твои зрачки?... Осип Мандельштам Դագաղս կարճ էր: Մոտավորապես էին պատրաստել: