ՎԱՆՅԱՆ-ԶԱԴԵՆ ՀԱՍԱՎ ՆՊԱՏԱԿԻՆ

  ԳՈՒՅԺ. այսօր Գյումրիում կբացվի ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Դեռ մեկ տարի առաջ Երևանում նմանաբովանդակ փառատոն կազմակերպելու գաղափարի տապալումից հետո Գեորգի Վանյանին այս անգամ հաջողվել է Գյումրիում իրագործել եղկելի իր ծրագիրը:

  2 ՀԱՐՑ

  Հարցերին պատասխանում է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի ՍԱՐԳՍՅԱՆԸ - Նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլորը շռայլ խոստումներ են տալիս, իսկ ընտրություններից հետո մոռանում թե´ իրենց խոստումները, թե´ ընտրողին:

  Կուսակցություններն իրատես են դարձել

  Քարոզարշավի և դրան հաջորդող` ընտրական հնարավոր գործընթացների մասին է զրույցը «Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի տնօրեն Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ: - Մի քանի օր է արդեն` սկսվել է քարոզարշավը, և հավանաբար Դուք նույնպես դիտարկումներ եք կատարել:

  «ՃՇՄԱՐՏԱԽՈՍ» ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

  ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանն առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում, որտեղ առաջադրված են նաև Զարուհի Փոստանջյանն ու Սաթիկ Սեյրանյանը: «Ջենթլմեն» Արամ Մանուկյանը կանանց իրեն մրցակից չի համարում, սակայն հայտարարում է, որ պայքարելու է միայն ՀՀԿ-ի դեմ, որովհետև հենց ՀՀԿ-ն է դարձել արտագաղթի, կոռուպցիայի և գնաճի մեղավորը:

  ԽՈՇՈՐ ՀՈՍՔԵՐ

  Կենտրոնական դրամատան տվյալներով` Հայաստան եկող տրանսֆերտների ծավալն այս տարի կտրուկ ավելացել է: Միայն հունվար-փետրվար ամիսներին արտերկրում ապրող մեր հայրենակիցները 170 միլիոն դրամ են ուղարկել իրենց հայաստանաբնակ հարազատներին, ինչը 13 տոկոսի աճով է արտահայտվում:

  ԲՐՅՈՒՍՈՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԺՎԱՐ ՕՐԵՐ ԵՆ

  Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն է հայտարարել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին` առանց նախարարի գիտության հանրապետության տարածքից բացակայելու համար: Իսկ Զոլյանն էլ նախարարին ոչնչություն է համարել` նրա հրամանը վիճարկելով դատարանում:

Դիպվածնե՞րն են կանխորոշում, թե՞ մարդիկ

  Թեև ընդունված է ասել, որ դիպվածներն են կանխորոշում մարդկանց ապագան, և այդ իմաստով էլ անիմանալի են մարդկային ճակատագրերը, սակայն փորձը ցույց է տալիս, որ հստակ ու անբեկանելի է մեկ բան` յուրաքանչյուր մարդ ինքն է ուրվագծում իր ապագան: Եվ դա անում է ներկայում` իր արարքներով:

Սեզոնի բացումը...

  Գարնան զարթոնքի հետ միասին, բուռն եռուզեռի մեջ են նաև մայրաքաղաքի, այսպես կոչված, սեզոնային սրճարանատերերը: Իսկ Կենտրոնի այդօրինակ հաստատություններից մեկում այնքան բուռն է եղել «սեզոնի բացումը», որ ստիպված են եղել պատմությանը միջամտել ոստիկանները:

  ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ

  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ունեցվածքի մասին հայտարագրերը: Հետաքրքիրն այն է, որ մոտ 300 հազար անդամ ունեցող կուսակցության անդամավճարները շատ ավելի քիչ են, քան Հայաստանի Դեմոկրատական կուսակցությանը:

  ՀԵՌԱՑԵԼ ԵՆ ՊԱՅՔԱՐԻՑ

  ԿԸՀ-ն, քննարկելով մի շարք դիմումներ, հարգել է դիմումատուների խնդրանքներն ու գրանցումից հանել ԱԺ պատգամավորության մեծամասնական թեկնածուներ  Արսեն Լևոնյանին (թիվ 1 ընտրատարածք), Մերուժան Մխոյանին (թիվ 21 ընտրատարածք), Տիգրան Պետրոսյանին (թիվ 23 ընտրատարածք), Արմեն Ավդալյանին (թիվ 28 ընտրատարածք):

«ԼՖԻԿ ՍԱՄՈՆ» ԱՂՔԱՏԱՑԵ՞Լ Է

  Վերջին շրջանում շատերն են նկատել, որ Սամվել Ալեքսանյանն իր կես միլիոն դոլար արժողությամբ «Ռոյս-Ռոյս» մակնիշի ավտոմեքենայի փոխարեն վարում է մի մեքենա, որն ընդամենը 12 հազար դոլար արժե:

  ՌԵՊԼԻԿ ՀԵՂԻՆԱԿԻՆ ՄՈՌԱՑԵԼԵՆ

  Թերթերից մեկում կարդացի այն մասին, որ Սոս Սարգսյանի գլխավորած Համազգային թատրոնը բեմադրության է պատրաստում Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպի բեմականացման բեմադրությունը:

  «Սիոնիստական ցանցը»` Իրանում

  Իրանի Անվտանգության և հետախուզության նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ հայտնաբերել է ահաբեկչական խոշոր ցանց, որին աջակցել է «սիոնիստական վարչախումբը (տեղեկացրել է IRNA-ն): Տեղեկատվությունը հավաստիացնում է, որ կազմակերպության անդամների անձերը պարզված են, և բոլորն էլ ձերբակալված են:

  Մերկապար` տաճարում

  Ավելի մեծ սրբապղծություն դժվար է պատկերացնել: Իրենց ֆեմինիստուհի հռչակած մի խումբ կանայք չգիտես ինչի կամ ում դեմ իբր բողոքի ակցիա են կազմակերպել Հին Ռուսիայի գլխավոր սրբավայրերից մեկում` Կիևի սբ. Սոֆիայի տաճարի տարածքում:

  Կես միլիարդ` տնանկից

  Քանի տուն կառներ 500 միլիոն ռուբլիով 21 տարեկան անօթևան Ալ. Մալկովը: Էն էլ ո˜նց կառներ, կտնավորվեր, անտառում սնունդ չէր հայթայթի ու փողոցում չէր քնի:

Հնարավոր է էկոլոգիական «աղետ»

  Բնապահպանության նախարարության էկոլոգիական վարչությունից հայտնում են, որ քարոզարշավի ժամանակ քաղուժերն այնքան թոզ են փչելու, որ առանց հակագազի տնից դուրս գալու դեպքում մարդիկ հնարավոր է` վտանգի ենթարկեն իրենց առողջությունը: :

Բոլոր դեպքերում մարքսիստը միայնակ է

  «Հայֆիլմ» կինոստուդիան մարքսիստ Դավիթ Հակոբյանին հրավիրել է նկարահանվել «Միայնակ գայլը» լիամետրաժ ֆիլմում: Սակայն մարքսիստը առաջարկել է ֆիլմի վերնագրի իր տարբերակը` «Միայնակ ընկուզենին»:

Վերջին ցատկը վրիպումո՞վ

  Ըստ լուրերի` Լ. Տեր-Պետրոսյանը ավարտել է «Վերջին ցատկը» աշխատությունը: Սակայն որոշ իրատես կոնգրեսականներ մտավախություն ունեն, որ ընտրություններից հետո ՀԱԿ-ի հակառակորդները հրճվագին կբացականչեն « Акеллапромахнулся!»:

Վարդան Բոստանջյանի պարզաբանումը

  Դե, ով լիներ իմ տեղը, որ դիսկոմֆորտ չզգար: Բայց մեր մեջ ասած` այնքան էլ երանի չեմ տալիս ԲՀԿ կոմֆորմիստներին:

Բակտերիոլոգիական զենք

  Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հայաստանյան որոշ ԶԼՄ-ների «իրազեկ» աղբյուրների ջրերին պետք է եռակի անգամ ավելի քլոր խառնել` բակտերիալ թունավորումները կանխելու համար: :

  Որ երկրում են ավելի կոպիտ

  Հաճախ օտար երկրում հայտնվելով` մարդիկ անհարմար իրավիճակների մեջ են հայտնվում` իրենց զգալով ինչպես անկոչ հյուր: Սա բավական տարածված երևույթ է:

  Դիետան փոխում է բնավորությունը

  Փորձագետներն զգուշացնում են զանազան դիետաներով ավելորդ քաշից ձերբազատվել ցանկացող կանանց: Սննդի այս կամ այն տեսակներից հրաժարվելը կարող է ազդել նույնիսկ բնավորության վրա: