Քոչվորական «համահարթեցում»

  Իսկ ա´յ` քոչվորների տխեղծ բարբաջանքներից զվարճանալ իսկապես կարելի է: Ո˜նց չծիծաղես օրինակ` Ադրբեջան կոչեցյալի արտգործնախարարության բողոքի հայտագրի վրա` ուղղված Տանզանիայի արտաքին գործոց գերատեսչությանը:

  Բոլորի ցանկությունն է, որ հեշտանա հայրենիք գալը

  Սիրիայի իրադարձություններն այսօր անհանգստացնում են ողջ հայությանը` և´ Սփյուռքում, և´ Հայաստանում. հատկապես` տեղի հայ համայնքի անվտանգության առումով: Օտարերկրյա ԶԼՄ-ներից Սիրիայում առկա իրավիճակի մասին ստացվող իրարամերժ տեղեկատվությունն էլ թույլ չի տալիս հստակ պատկերացում կազմել տեղի ունեցողի վերաբերյալ, ինչպես ընդհանրապես լինում է պատերազմական թատերաբեմից լրահոսի պարագայում:

    «Օրվա հումորը» շարքից   Հեռատես մարզիչը

  Լոնդոնյան Օլիմպիադային մասնակից մեր միակ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանի մրցամարտից առաջ հանդիսավորությամբ դահլիճ մտնելով, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ինքնավստահ կեցվածքով ու զույգ մատներով «V» նշանը ցուցադրեց: Այսինքն` հաղթանակ:

  ՔՈԲԵՐՑԻՆԵՐԸ ՆԵՂԱՑԵԼ ԵՆ

  Լոռու մարզի Քոբեր-Քոբայր գյուղի բնակիչները, պարզվում է, խիստ վիրավորվել են «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ցուցադրվող «Դժվար ապրուստ» սերիալի սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանից, ով Քոբերը ներկայացրել է խղճուկ բնակավայր, որտեղ բժշկի փոխարեն ինչ-որ «սնխչի» է բուժում մարդկանց, ուր չկա հեռախոս, չկան քաղաքակրթության նշույլներ:

  ՎԱՆԱՁՈՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԽՈՒԼ ԳՅՈՒՂՈՒՄ

  Վանաձորի քաղաքապետարանից ստացված հաղորդագրության մեջ կարդում ենք. - «Տարոն-4» թաղամասում աղբարկղերն են քիչ: Ուշանում են «Տարոն-4»-ում «Տաջիկական» թաղամասի ճանապարհի բարեկարգման համար նախատեսված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի աշխատանքները:

  Հա՞ որ...

  Մինչ հասարակությունը ելքեր է որոնում գնաճային ճնշմանը դիմակայելու, վիճակագիրները հավաստիացնում են, որ հուլիսին մայիսի համեմատ գնանկում է արձանագրվել: Ճիշտ է, ներկայացված տոկոսը շոշափելի ու տպավորիչ չէ, բայց հավանաբար մրգերի ու բանջարեղենի գների սեզոնային նվազման հաշվին հունիսյան գները փոքր-ինչ մեղմ են դարձել:

  ՀԱՅԵՐԸ ՀԱԼԵՊՈՒՄ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆ

  Սիրիայի երկրորդ մեծ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ հանգիստ թողնել, մոտ 45 հազար մեր հայրենակիցների ճակատագրերը հուզում ու մտահոգում են: Հակասական տեղեկությունները, որոշ լրատվամիջոցների ոչ օբյեկտիվ հաղորդագրությունները ճշտելու, իրավիճակին առավել մոտիկից ծանոթանալու համար մենք զանգահարեցինք Հալեպ:

  Ասֆալտապատում

  Իրոք, հաճելի է բարեկարգված փողոցներով երթևեկելը: Այս հարցում քաղաքապետարանն իսկապես դրվատանքի է արժանի. Երևանում հերթով վերանում են փոսերի առատությամբ միմյանց չզիջող փողոցները:

  Օբամայի տոհմածառը

  Չգիտես, թե ինչու` Բարաք Օբամայի ծագումնաբանությունը (ու երևի` ոչ միայն ամերիկացիներին) սկսեց հետաքրքրել ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ անգամ նրա թեկնածության առաջադրումից հետո: Եվ անխոնջ հետազոտողները իսկական մի տոհմածառ են ամբողջացրել` սկսած 17-րդ դարից:

  Թիվ 1 ընդդիմադիր թեկնածուն

  Դե իհարկե` Յուլյա Տիմոնշենկոն է` երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայում կայանալիք ընտրություններին: Իր առաջնորդ էքս-վարչապետուհու կալանյալ լինելը ընդդիմությանը չի խանգարել (իսկ գուցե նպաստե՞լ է) բռունցքվել:

Բրիտանիան ցնցված է

  Դժբախտաբար` ոչ միայն օլիմպիական շուքից ու դրա դեմ բրիտանացիների բողոք-դժգոհություններից: Մասնագետները պարզել են, որ արդեն 7 տարեկանում երեխաները հակված են թմրանյութերին` գործածելով մարիխուանա և էքստազի:

Պատահական և պատվիրված «կրակոցներ»

  Օրեր առաջ մեր լրագրողները ոստիկանության հրաձգարանում հնարավորություն ունեցան իրական ատրճանակով կրակել իրենց ընտրած թիրախներին: Բայց նրանցից ոմանք իրենց հոդվածներում «կրակում» են ինքնաշեն ատրճանակով` ուրիշների պատվիրած թիրախներին:

Պուտինը` Սիրիայի «Աշխարաբեկին»

  «Եռանկյունու» մոտիվներով - Բաշար ջան, գլուխդ մի քիչ ցածր կպահես: :

Ընդդիմադիր «վերվարածները»

  «Հայֆիլմ» կինոստուդիան մի քանի ընդդիմադիր ուժերի հրավիրում է` նկարահանվելու «Վերվարածները քաղաքական դաշտում» նոր լիամետրաժ ֆիլմում: :

Տխրեցնող գուշակություն

  Ըստ աստղագուշակների` ՀՀ ընդդիմադիր ուժերը մեկ միասնական նախագահի թեկնածուով կարող են հանդես գալ 70 տարի հետո, եթե մինչ այդ, Աստված մի արասցե, Երկիր մոլորակը կործանված չլինի: :

Փոթորիկ մի բաժակ գարեջրում

  Ըստ Ս. Բալասանյանի` Գյումրիում թեժացող կրքերը ոչ այլ ինչ են, քան «Վարդանանց» փոթորիկ մեկ բաժակ գարեջրում: :

Ամենուր մեջ էր ընկնում անպոչ գդալի պես

  Արևմուտքում շուտով նկարահանվելիք «Համաշխարհային զարգացումների գլխավոր դերակատարները» փաստավավերագրական ֆիլմում Թուրքիային վերապահվելու է անպոչ գդալի դերը: :

  Առաջնորդներն իրենց գրպանով են օգնում

  Եվրամիության` ֆինանսական խնդիրներ ունեցող պետությունների երկրների ղեկավարներից արդեն շատերը որոշել են բյուջեին օգնել` սեփական աշխատավարձերը նվազեցնելով: Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին ընդհանրապես հրաժարվել է աշխատավարձից:

  ԻԼՀԱՄՆԱՄԵ, ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԸ

  2013 թվականին Ադրբեջանը պատրաստվում է մեծագույն տոնախմբությունների: Այս տարի նշվելու է ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 90-ամյակը, որն էլ սկիզբ կդնի գալիք տարվա միջոցառումներին:

  «ՔԱՂԱՔԱԿԻՐԹ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՏԵՍՔԸ

  Մասնագետների ներկայացրած գնահատականներն ուղղակի ապշեցնող են. «Ադրբեջանում մեծացել է ծանր հանցագործությունների թիվը, որոնք կատարվում են սառը զենքով` կացնով:

  Հայ «մտավորականն» ու քաղաքակիրթ թուրքերը «Հատուկ հայրենասերների համար.

  Երեկ գնացել էի Սևան: Գարշահոտություն, մոծակներ, աղբ:

  ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ, ՈՐՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Ժամանակ առ ժամանակ բռնկվող այսպես կոչված հասարակական շարժումներն արդյունք են այն բանի, որ մեզանում հանրային քննարկումների մշակույթը տակավին չի արմատավորվել: Շատ հաճախ որոշումներ են կայացվում առանց հրապարակայնության, երբեմն էլ` առանց իրավական հիմնավորումների և բացատրությունների:

  Կարո ՏԱՏԱՂԼՅԱՆ. «Հրաշալի առիթ է Հայրենիքում միանալու, Հայրենիքով ապրելու»

  Այս զրույցն իրականություն դարձնելու գաղափարը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանինն է: Նա հուշեց, որ առաջին անգամ Հայաստանում է Հորդանանի մայրաքաղաք Ամմանի «Սպիտակ» պարախումբը, որը հանդես է գալիս հյուրախաղերով:

  ԿԵՍԲԵՐԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ

  Արդեն մի քանի օր է` խոսակցություններ են ծավալվում, թե Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Սվետլանա Գևորգյանը և դեկաններից մեկը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում. նրանք կասկածվում են կաշառակերության մեջ: Բուհում չհերքեցին այս լուրերը, անգամ շատ հանգիստ հաստատեցին, որ «խնդիրներ ունեն իրավապահների հետ»:

  Արժեհամակա´րգն է խաթարված

  Կարծում էի` գավառականությունից ու անճաշակությունից հոգնածությունն էր պատճառը, որ մարդիկ ըմբոստացան` իրենք էլ չիմանալով, թե ում էին հասցեագրում իրենց բողոքը: Խոսեցին, քննարկեցին ու լռեցին:

  Քնած, թե արթուն` ճանաչեք ձեր ընկերոջը

  Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Զգուշացեք պատահական ծանոթություններից» հրապարակման մեջ անդրադարձել էինք պատահական ծանոթությունների, անծանոթներին հավատ ընծայելու վնասների և որպես հետևանք` այն վտանգավոր սարդոստայնի մասին, որում հայտնվել էր մեր հերոսուհին. նոր ծանոթը գիշերը հափշտակել էր ոսկեղենն ու գումարը:

Նա նույնպես ցանկանում էր խմել ընկերության կենացը

  Հուլիսի 28-ի գիշերը, ժամը 02.50-ին, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող, 1980 թ. ծնված Նազանին Հեյդարին ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին հայտնել է, որ Լենինգրադյան փողոցում գտնվող «Չերրի» ռեստորանային համալիրում, խնջույքի ժամանակ, իր ծանոթ Մոհամեդ Ասխարնեժադը ցանկանալով բաժակը ձեռքին մոտենալ իրեն` դիպել է սեղանին, կորցրել հավասարակշռությունն ու ընկել իր վրա, ինչի հետևանքով սեղանի սպասքը թափվել է գետնին:

  Անխուսափելի պատիժ

  Անցյալ տարվա ամռանը հասարակական մեծ հնչեղություն ստացավ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական այն դեպքը, երբ հիվանդի տանը մահացել էր նրան բուժօգնություն ցույց տվող շտապօգնության 65-ամյա բժիշկը: Բժշկին, ուշ տեղ հասնելու պատճառաբանությամբ, դաժանաբար ծեծելով սպանել էր տանտիրոջ 28-ամյա որդին:

  «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎՏԱՐԱՆԴԻՆԵՐ»

  Հայաստանյան մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցներ տեղեկացնում են, թե «Արմենիա» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Բլեֆ» հաղորդաշարի նախկին հեղինակ Արթուր Սուքիասյանն ու նրա կինը` հաղորդավարուհի Արմենուհին, իրենց փոքրիկի հետ հեռացել են Հայաստանից` քաղաքական դրդապատճառներով և այժմ թաքնվում են Լեհաստանում... Կարելի էր ցավ ու մտահոգություն ապրել այս նորահայտ «քաղաքական վտարանդիների» համար, եթե չլինեին մի քանի «նուրբ հանգամանքներ»:

  ԱՍՏԱԳՈՒՇԱԿ

    ՕԳՈՍՏՈՍ. 2012 թ.
Օգոստոսը բավական լարված ամիս է: Խնդիրների հաջող լուծմանը կխոչընդոտեն արտաքին հանգամանքները:

  Գրենլանդիան հալչում է

  Համամոլորակային տաքացման առարկայական ապացույցներից է գրենլանդական հալոցքը: Այնտեղի սառույցի մակերեսի արբանյակային դիտումներն անմխիթարական եզրահանգումներ են արձանագրել. հալման են ենթարկվել կղզու սառույցների ընդհանուր մակերեսի մոտավորապես 97 տոկոսը` առափնյա բարակ շերտերից մինչև կենտրոնական` ավելի քան 3 կմ հաստությամբ ծածկույթը:

  Աշխարհի առաջատար «Գազպրոմ»-ը

  Առաջատարների վարկանիշը մշտապես ներկայացնող Forbes հանդեսն այս անգամ դասակարգել է համաշխարհային տնտեսության հսկաներին` ըստ նրա 2011 թ. նրանց ստացած եկամուտների: Անցյալ տարվա ընթացքում ռուսաստանյան «Գազպրոմը» 44 միլիարդ 459 միլիոն դոլար շահույթ է ստացել` դառնալով վարկանիշային ցանկի առաջատարը:

Հետո՞ ինչ, որ ուղևոր ես

  Խելամիտ օրենքը հասարակության շահի լավագույն պաշտպանն է` եթե նույնիսկ որոշ դեպքերում ու որոշակի չափով սահմանափակում է առանձին խմբերի ամենաթողությունը: Սովորաբար երթևեկի գլխավոր պատասխանատուն համարվում է փոխադրամիջոցը վարողը: