1 ՀԱՐՑ

  - Որո՞նք են մեր ժամանակներին բնորոշ ամենատարածված հանցագործությունները և դրա ծնող պատճառները: ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻ պատասխանն այս հարցին հակիրճ էր ու դիպուկ. - Զոռբայությունը:

  Անարդարների մեջ լինել արդար, մեղավորների մեջ` անմեղ

  Վերջին շրջանում ՀՀ ոստիկանությունը առավել տեսանելի ձևով շարունակում է հավատարիմ մնալ որդեգրած քաղաքականությանը` լինել հնարավորինս հրապարակային և թափանցիկ: Սկզբունքներ, որոնք հատկապես վերջին տարվա ընթացքում իրականացված և շարունակաբար իրականացվող բարեփոխումների տրամաբանական շարունակութ յունն են:

  Ո՞ւր է գնում հարյուր միլիոնը

  Հայաստանի կառավարությունը վերջերս տեղի ունեցած նիստում կատարելով բյուջետային և պահուստային միջոցների վերաբաշխումներ, խնայել է հարյուր միլիոն դրամ, որով էլ ավելացրել է արտասահմանյան գործուղումների չափաբաժինը:

  ՇԱՀՈՒՅԹԻ ՈՒ ՇԱՀԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

  Պարույր Սևակը կասեր.    «Անկեղծ ասած` այս ամենից ես հոգնել եմ»: Գուցե մենք էլ ենք հոգնել, գուցե մեր ընթերցողն էլ է արդեն հոգնել` տեսնելով, թե ինչպես ենք անհանգստանում «Զվարթնոց» օդանավակայանում ոչ մի կերպ չլուծվող թնջուկի, «Արմավիա»-«Զվարթնոց» շարունակվող հակամարտության համար:

  ԴԱՐՁՅԱԼ ԹԵՂՈՒՏՆ ԵՆ ՀԻՇԵԼ

  Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նորից է բարձրացրել Թեղուտի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Ըստ պատգամավորի, այստեղ վիճակն այնքան օրհասական է, որ հանձնաժողովի գոյությունը դառնում է հրամայական:

  ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ ԾՊՏՅԱԼ ՕԼԻԳԱ՞ՐԽ Է

  ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանի թեման վերջին օրերին չի իջնում տպագիր և էլեկտրոնային մամուլի էջերից: Եթե այս մարդու դեմ գրեին միայն իշխանական լրատվամիջոցները, ապա կարելի կլիներ ենթադրել, թե պատվեր են կատարում, թե իշխանությունները որոշել են հարձակում գործել իբրև թե ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ:

Ո՞վ է առաջատարը «շուլլերական» շքահանդեսում

  Ըստ Լևոն Զուրաբյանի` մտնել ընտրարշավի մեջ նշանակում է շուլլերների հետ նստել թղթախաղի, որում կիրառվում են շատ հնարքներ: Նույն տրամաբանությամբ` «շուլլերա կան թղթախաղում» 2008-ին հնարքներ օգտագործելու հարցում անգերազանցելի էր Լ. Տեր-Պետրոսյանը:

Էպոսային քաղաքական կյանք

  Առայժմ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել վարկանիշի առումով «ճ» կարգի մի քանի կուսակցապետեր և մեկ էպոսագետ: Այս պարագայում չարյաց փոքրագույնը կլիներ էպոսագետի հաղթանակը, քանզի մեր քաղաքական կյանքը թերևս էպոսի ժանրից է:

«Սարոյան եղբայրները» ֆիլմը` դաշնակցական ոճով

  «Ազատ դեմոկրատները» գողացան Ր. Հովհաննիսյանի ժառանգությունը ու հա´յդե... փախչում են խմբակցությունից: :

Խ. Քոքոբելյանը` Ր. Հովհաննիսյանին

  Շախմատում օրենք կա. ձեռք ես տվել` պետք է խաղաս: Քաղաքականության մեջ էլ «բարոյական» օրենք կա. մանդատ եմ վերցրել` էլ ետ տալ չկա:

ՀՅԴ-ն` «Ժառանգությանը»

  Մեր կարգախոսը պետք է լինի «Լռենք միասին», քանզի դեռ «խոսենք միասին» մարտավարությունը լի է վտանգներով: Մեր ձայների տեմբրերը առայժմ կարող են չհամընկնել, իսկ հետագայում` ով գիտի... Այնպես որ մինչև ընտրություններ ոչ մի նախագահի թեկնածուի անուն չտանք:

  «Լֆիկի» փոխարեն «շաքար Սամո՞»

  Մի վերլուծաբան խորհուրդ է տալիս Սամվել Ալեքսանյանի մականունը փոխել, քանի որ էթիկայի տեսանկյունից լավ չի հնչում, իսկ նրա հակառակորդ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում էթիկայի հանձնաժողովի անդամ է: Լավ, ասենք թե «Լֆիկ» մականունը փոխարինվի «շաքար Սամո»-ով, դրանից Նիկոլի բերանը կքաղցրանա՞:

  Լուկաշենկոն «վրաերթել» է

  Ռուսական «пацан » ասվածը բառացի թարգմանությամբ նշանակում է «անապաստան, անտուն տղա»: Բայց գիտենք, որ այն շատ ավելի գռեհիկ ու արհամարհական իմաստով է օգտագործվում. «լակոտ», «տհաճ ու տհաս, խակ ջահել»:

  Երբ պաշտոնյան օրինակելի չէ

  Մեզանում պաշտոնյաներից (ու հատկապես` բարձրաստիճան) սովորաբար դժգոհում են, չարախոսում, ոմանց պաշտոնանկությունը պահանջում: Խոսքը ժողովրդի ու լրատվամիջոցների մասին է, որոնց կարծիքը գրեթե նշանակություն չունի:

  Հեյդարի արձանային բազմացումը

  Մոլագարությունն ուրիշ ո՞նց է լինում. ուղեղային փտախտով տառապող հեյդարօղլին հիմա էլ հոր արձաններն է շաղ տալիս երկրե-երկիր: Արձաններից առաջ, իհարկե, փողերով քաղցրացնում է տարբեր պետությունների ղեկավարների անհագ որկորները, հետո էլ արձանացած պապային քարշ տալիս ինչ-որ հրապարակ:

  Աշխարհի վերջին նախապատրաստվե՞լը որն է

  Շուտ տպավորվող մարդկանց խորհուրդ չի տրվում կարդալ Երկու ամսից էլ քիչ է մնացել մինչև դեկտեմբերի 21-ը, ու նորից սուր զգացողությունների սիրահարները տագնապներ են հրահրում` մոռանալով, որ այդօր ավարտվում է մայաների օրացույցը, այլ ոչ թե աշխարհը:

  ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ

  Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը մի անկեղծ խոստովանություն արեց, որի մասին գիտեինք բոլորս, սակայն պետական ոչ մի պաշտոնյա այդ մասին հրապարակային խոստովանություն չէր արել: Խոսքը վերաբերում է աղքատությանը:

  ԽԵ˜ՂՃ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

  ԱԺ բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է դարձել ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով նախորդ գումարման ժամանակ Մշակույթի, կրթության և գիտության հանձնաժողովի նախագահի տեղակալն էր:

«ԵՍ ԳՏԵԼ ԵՄ ԻՄ ՄԵԾ ՈՒ ԱՆՍԱՀՄԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»

  Ականավոր քանդակագործ, ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր Ֆրիդ ՍՈՂՈՅԱՆԻ հետ ամեն հանդիպումը լավատեսական նոր լիցքեր է հաղորդում: Նրա հետ մեր զրույցն, անշուշտ, նույն լավատեսությամբ կհամակի նաև ընթերցողին:

  Լուսավոր թախծի բանաստեղծը

  Ջերմուկում գրեթե բոլորը ճանաչում ու սիրում են բանաստեղծ Վարդգես ԽԱՆՈՅԱՆԻՆ: Նա ծնվել է Եղեգնաձորի Շատին գյուղում, սակայն երկար տարիներ ապրում է առողջարանային այս գողտրիկ քաղաքում:

  ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՈՒՄ ԷԼԻ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՆ

  Վերջին օրերին մամուլում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կրքեր են բորբոքվել, իրար դեմ են ելել թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանն ու բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը:

  Հրթիռահրետանային զորքերը նշեցին կազմավորման 20-ամյակը

  ՀՀ զինված ուժերի տոնացույցով ամեն տարի նշվում է Հրթիռահրետանային զորքերի օրը ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում նշվեց հայկական բանակի հզոր կրակային ուժի ու զորատեսակի տոնը` Հրթիռահրետանային զորքերի օրը:

  Հայկական բանակի ռեկորդակիր զինվորը

  ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Արտավազդ Հակոբյանը Հրթիռահրետանային զորքերի օրվա առթիվ սահմանել է երկու նոր ռեկորդ: «Կամուրջ» կատարած դիրքում (ՎՏրՑ) Արտավազդը նախ երկու ձեռքերով փորի վրա պահել է 157 կգ ծանրություն, ապա մեկ ձեռքով նույն դիրքում` 76 կգ ծանրություն:

  Հանկարծամահ է եղել օդանավակայանի ժամանման սրահում

  Օրերս մի ցավալի դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում. վաղ առավոտյան, ժամը 05.30-ի սահմաններում, ոստիկանության գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ օդանավակայանի ժամանման սրահում մի ուղևոր հանկարծամահ է եղել:

  Համարյա` երբ գողը գոռում է` բռնեք գողին…

  Երևանի Շինարարների փողոցում գտնվող «Անգելինա» հագուստի խանութի տնօրենն օրերս ահազանգել է ոստիկանություն, որ ժամը 17.00-ի սահմաններում մի կին խանութից գողություն է կատարել, ապա ծեծի ենթարկելով գանձապահին` գողոնով հանդերձ դիմել է փախուստի:

  Տանտիրուհին դեմառդեմ հանդիպել է հանցագործին

  Երևանի բուհերից մեկի դասախոս, Տպագրիչների փողոցի բնակչուհի Մ.-ն հոկտեմբերի 19-ի երեկոյան ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս` հայտնելով, որ նույն օրը, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը պատուհանից մուտք գործելով շենքի 3-րդ հարկում գտնվող իր բնակարանը` հափշտակել է ոսկյա զարդեր և կանխիկ գումար:

  Անծանոթ աղջիկը` լույսը դեռ չբացված…

  Միջանցիկ շքամուտքերի որոգայթների մասին մեր թերթը մի շարք անգամներ զգուշացրել է, երբ խարդախները չարաշահելով գնորդների վստահությունը` իրենց տրված պատկառելի գումարներով մտնում են միջանցիկ մուտքեր ունեցող շենքերի շքամուտքն ու դիմացի դռնից դուրս գալով` աննկատ հեռանում-ճողոպրում:

  Մոռացված ժամացույցի ահազանգը

  ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ ՄԱՐԻ _ իշխանուհի ՆԱՆԵ _ նրա սպասուհին և ընկերուհին ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՊՈՒՐԱՆՔ ՍԵԹԵՎԵԹԱՆՔ ԿԱԽԱՐԴԱՆՔ ԱՐԵԳ _ ասպետ ՍԻՐԱԿ _ նրա համհարզն ու ընկերը ՍԵՆ _ դեսպան ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ Իշխանուհու սենյակ: Տիրուհին, որ կլինի 50-55 տարեկան, անհանգիստ ապրումների մեջ է:

  «Արյունոտ անձրև»

  Սահմռկեցուցիչ այս անվանումը բարեբախտաբար իր բովանդակությանը չի համապատասխանում: Գիտնականների հավաստմամբ` դա բացարձակ անվտանգ անձրև է, որն ընդամենը կարմիր հետքեր է թողնում:

  Ամենահարուստ ասվածն էլ հարաբերական է

  Հանրահայտ Forbes հանդեսն այս անգամ դասակարգել է Չինաստանի ամենահարուստ գործարարներին: 2012-ին նրանց ցանկը գլխավորում է ոչ ոգելից ըմպելիքների WΖhΖhΖ արտադրության հիմնական բաժնետեր Ցզուն Ցինխոուն:

  Ծիծաղելի մակագրություններ` կիսավարտիքներին

  Հագուստների, մանավանդ` ներքնազգեստների վրա գրվածքները վերջին տասնամյակի «նորամուծություններից» են: Դրանք երբեմն հումորային արտահայտություններ են, երբեմն` անիմաստ «էստի համեցեքներ», հաճախ` անհեթեթ բառեր:

  «Ծպտյալ» ուղևորը

  Ո՞նց չզարմանային ավստրալական Մելբուռն օդանավակայանի ուղևորները` ավտոմեքենաների կայանատեղիի 5-րդ հարկում կենգուրու տեսնելով: Դժվար է, թե ինչպես, բայց պարկավոր կենդանին իր այս շաբաթը արկածով էր սկսել` ան-նկատ թափանցելով: