ԵԹԵ ԱՆԿԵՂԾ ՀԱՐԵՎԱՆ ԵՍ ՈՒ ԲԱՐԵԿԱՄ

  Այսօր` Ապրիլի 24-ին, Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ կազմակերպվելու է խաղաղ ցույց, որի ընթացքում կոչ է արվելու դատապարտելու և ճանաչելու Ցեղասպանությունը: Այս ճանաչումն ու դատապարտումը նոր հորիզոններ կբացեն տարածաշրջանում համագործակցության ձևավորման ճանապարհին:

  ԻԶՈՒՐ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ

  Զավեշտալի իրադարձություն է տեղի ունեցել հանրապետության խոշոր քաղաքներից մեկում: Առաջատար կուսակցություններից մեկի ներկայացուցիչն «Օրինաց երկրին» առաջարկել է հսկայական գովազդային ցուցապաստառից հրաժարվել ` հասկացնելով, որ իզուր են գովազդի համար այդքան գումար ծախսել:

  ԼՌՈՒՄ ԵՆ ՀԱՆՈՒՆ ՋԵՐՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

  Պետեկամուտների կոմիտեն խախտել է «ՎիվաՍելի» հետ դեռևս ամիսներ առաջ կայացրած պայմանավորվածությունը, համաձայն որի` ՀԴՄ կտրոնների դարձերեսներին պետք է տպագրվեին «Ղ. Տելեկոմի» ընկերության գովազդները:

  ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ

  Քանի-քանի անգամ են մեր չքնաղ բնօրրանն ասպատակել բիրտ ու բարբարոս հրոսակները` վայրի մի մոլուցքով փորձելով այրել, ոչնչացնել մեր ժողովրդի` միշտ դեպի լույսը տանող ճանապարհին ստեղծած մատյաններն ու գրքերը, որոնցում մեր միտքն էր, մեր քրիստոնեական հավատը:

  Սեփական պատմությունը նորովի գնահատելու ժամանակը

  Այսօր ապրիլի 24-ն է. 97-րդ անգամ Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի ոգեկոչման օրը: Սակայն արդյո՞ք միայն սուգով ու անամոք ցավով պետք է հիշենք մարդու կերպարանքով բորենիներին զոհ գնացած մեր նախնիներին, թե՞ պատմությունից դասեր առնելու, մեր պատմությունը վերագնահատելու ժամանակն է արդեն:

  Իսպանացիների չսիրած եռյակը

  Ավելի ստույգ` նրանց աչքում աշխարհի պետությունների առաջնորդներից ամենավարկաբեկվածը Քրիստինա Ֆերնանդես դը Կիրշներն է (Արգենտինա), Ռաուլ Կաստրոն (Կուբա) և Վլադիմիր Պուտինը (ՌԴ): Իսպանիայի քաղաքացիների այս կարծիքն ամրագրվել է անցյալ շաբաթ` Մադրիդում ElcΖno թագավորական ինստիտուտի անցկացրած հասարակական կարծիքի հարցում ների արդյունքում:

Օդում բախտը չի բերում

  Նախանշանի իմաստը թողնենք գուշակներին, բայց մտովի փորձենք պատկերացնել, թե ինչ տեսարան կբացվի, երբ երկնքում մետաղյա մե˜ծ «թռչունը» բախվի իսկական թռչուններին: Մեծ «թռչունը» Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի Boeing C-32 ինքնաթիռն է, որը Կալիֆոռնիայի Սանտա-Բարբարայում վայրէջքի պահին դիպել է օդում ճախրող թռչուններին:

  ՈՎ Է ՃԻՇՏ

  Ոչ անհայտ, իսկ հիմա էլ ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ի բաժնեթղթերին վերջերս տիրացած և Մոսկովյան 33ա շենքի` պետությանը պատկանող երկրորդ և երրորդ հարկերը սույն թվականի մարտի 1-ի կառավարության որոշմամբ օտարած Սենիկ Ջուլհակյանի առաջնորդությամբ մի խումբ մարդիկ փորձել են արգելափակել Հայաստանի քաղաքագետների միության նախագահի մուտքը` վերջինիս օրինական սեփականությունը հանդիսացող ՀՔՄ գրասենյակ:

  Ճանապարհ դեպի կործանում

  Թմրամոլությունն ու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այսօր աղետ ու պատուհաս է դարձել մեծ ու փոքր պետությունների համար:

Կողմնորոշում` ասույթով

  - ՀԱԿ-ին տանել չեմ կարող, բայց ուզում եմ, որ հաղթի ընտրություններում: - Ինչո՞ւ:

Պատգամավորացու առաջադրված և փոշմանած

  - Դուք երջանի՞կ եք, որ առաջադրել եք ձեր թեկնածությունը: - Այո´:

Ժողովրդի տրտունջը` իր ձայնի առիթով

  Եթե ընտրություններ չկան, մեր ձայնը քաղուժերի համար ագռավի կռկռոց է, իսկ ընտրաձայն դառնալու նախաշեմին դառնում է սոխակի դայլայլ: :

Կոալիցիայի «թաղման» կազմակերպիչը

  Նախկին ԱԺ ընտրությունների նախաշեմին Հմայակ Հովհաննիսյանը ցանկանում էր կոալիցիան «բիրիքով» թաղել, ինչպես եղբայրական գերեզմանոցում: Այսօր նա որոշել է դա անել մաս առ մաս:

Ի՞նչ վթար, ի՞նչ «սև արկղ»

  Որոշ վերլուծաբաններ խորհուրդ են տալիս դադարեցնել իբր թե «վթարի» ենթարկված Ռոբերտ Քոչարյանի «սև արկղի» որոնումները, քանզի շուտով, բոլորովին անվնաս, նա վայրէջք է կատարելու Հայաստանի քաղաքական դաշտի ուղիղ «կենտրոնում»: :

Երեքը` մեկում

  Փորձագետների կարծիքով Հայաստանը մնալու է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, բայց կրկին ԲԱՐԳԱՎԱՃԵԼՈՒ և ՕՐԻՆԱՑՎԵԼՈՒ է: :

  Ակնոցային դիետա

  Ճապոնացի գիտնականների նոր գյուտն իսկական հեղաշրջում կարող է առաջացնել տարատեսակ դիետաների պատմության մեջ: Որքան էլ տարօրինակ թվա` քչակերության խթանիչն այս անգամ ոչ այլ ինչ է, քան ակնոց` բնականաբար` բացառիկ գործառույթներով:

  Կոկա-կոլա մի´ խմեք

  Աշխարհահռչակ ըմպելիքի չարաշահման հետևանքով կյանքին հրաժեշտ է տվել Նոր Զելանդիայի 30-ամյա բնակչուհի, 8 երեխաների մայր Նատաշա Մերի Հարիսը: Վերջինս տառապել է սրտի առիթմիայով, ինչի պատճառը ըմպելիքի չարաշահումն է:

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

  24-ապրիլի-2012թ ԽՈՅԵՐ. Ամեն ինչում ինքնուրույնության ձգտելով` անելանելի վիճակի մեջ եք դնում մերձավորներին: Ձեր վարքագիծն ու արարքները եսասիրական ու թեթևամիտ են թվում, բայց շրջապատողներին չեք կարողանում համոզել, որ այդպես չէ:

Եղանակ

  ԱՌԱՎՈՏՅԱՆ` պարզ. օդի ջերմաստիճանը` +18..+120C. օդի խոնավությունը` 52-54%: ՑԵՐԵԿԸ` կարճատև անձրևներ. օդի ջերմաստիճանը` +21..+170C. օդի խոնավությունը` 43-45%: