2008-Ը` ՆՈՐԱՑՎՈՂ ՍԿԻԶԲ

Արդեն մեր դուռը թակող նոր տարին նախորդի նման առանձնահատուկ է լինելու քաղաքական առումով: Ինչպես հայտնի է, մեր Հանրապետություն 2008-ը մուտք է գործելու համապետական ընտրությունների եռուզեռով:

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՊԻՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼԻՆԻ, ԻՍԿ ԵՐԿԻՐԸ` ՄՐՑՈՒՆԱԿ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարգելի գործընկերներ, Թույլ տվեք, նախ շնորհակալություն հայտնել Ձեզ ՀՀ նախագահական ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանելու համար: Սա ինձ համար մեծ պատիվ է, ինչի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ:

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԸ

Կանցնի 500« 1000« 1500 տարի« հայ պատմիչը համակարգչային կայքում էլեկտրոնային տառերով կգրի` «20-րդ դարի վերջին« ավելի ստույգ` 1991-1992 թվականներին հայ ժողովուրդը վերականգնեց իր ազգային պետականութ յունը, ազատագրեց Արցախը, կանոնավոր բանակ ունեցավ» տողերը:

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը

Նախ, մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել է քաղաքական կոալիցիա, որի հուշագրում հստակ ամրագրված է, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում հանդես են գալու նախագահի միասնական թեկնածուով£ Եւ, բնականաբար, ԲՀԿ-ն հարգում ու պահպանում է իր քաղաքական համաձայնութ յունը£ Մեզ պետք է կայուն, անցնցում Հայաստան` երկրորդ սերնդի բարեփոխումները ողջ ծավալով իրակացանելու համար£ Իսկ մենք վստահ ենք, որ բարեփոխումների այդ փուլը` հանգիստ, անցնցում եւ հետեւողականորեն, կարող է իրականացնել Սերժ Սարգսյանը£ Քաղաքական պանիկովսկիների ժամանակները անցել են, եւ ժողովրդին այլեւս հնարավոր չէ կերակրել պոպուլիզմի ու դեմագոգիայի բթացնող կոկտեյլով:

ԲՀԿ-ն կսատարի գործող Վարչապետին

Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո մեր կուսակցությունը զբաղված է ամենօրյա լարված աշխատանքով: Ազգային Ժողովում եւ կառավարությունում մենք աշխատում ենք Հայաստանի hանրապետական կուսակցության, ինչպես նաեւ Հայ Հեղափոխական Դաշնակցության գործընկերների հետ:

Քաղաքապետարանն ամփոփում է անցնող տարին «Թող գործերը շատ, հոգսերը քիչ լինեն»

Անցնող ամբողջ տարին մայրաքաղաք Երևանի համար լայնածավալ շինարարության տարի էր: Պոետը կասեր. «Մենք ապրեցինք քեզ հետ մի դժվարին տարի…»:

«Հնարավորությունները դեռ սպառված չեն»

ԲԱՔՈՒ. «Մենք մտածում ենք, որ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների հնարավորութ յունները դեռ սպառված չեն»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդը», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը` ավելացնելով, որ Ադրբեջանը 2008 թվականին էլ կշարունակի ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված ջանքերը:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ` ՈԳՈՒ ԴԱՍ

Ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրը որքան էլ արդիական, այդուհանդերձ ըստ արժանվույն չի կարևորվել հասարակության կյանքում:

«Մենք և° զինվոր ենք, և° ոստիկան»

Բանակը հասարակության միկրոպատկերն է, իսկ Ռազմական ոստիկանության արձանագրությունները` Զինված ուժերի կարգապահության, կազմակերպվածության հայելին£ ՌՈ վարչության ղեկավարությունը առաջնային է համարում դաստիարակչական աշխատանքը և կարևորում է փաստերի հիմնավորումը, անցանկալի միջադեպերի կանխարգելումը և դրանց հնարավորինս արագ բացահայտումը, յուրաքանչյուր ահազանգի արագ արձագանքումը£ ¬ Ի՞նչ է փաստում բանակում կարգապահության և հանցածին իրավիճակի վերլուծությունը£ ¬ Արձանագրված դեպքերի ու պատահարների ակնհայտ գերակշիռ մասը զորամասն ինքնակամ լքելու հետևանքով են£ Ի դեպ, պետք է նշել, որ թեև ոչ մեծ չափով (6,1 %), բայց նվազել են կենցաղային բնույթի մարմնական վնասվածքներն ու հիվանդությունները և հանցակազմ պարունակող մյուս հանցագործություններն ու դեպքերը£ Միևնույն ժամանակ, սակայն, մտահոգության լուրջ առիթ է հատկապես ծանր ու մի շարք այլ հանցագործությունների աճի միտումը£ Մասնավորապես մեզ անհանգստացնում է ինքնասպանության դեպքերի աճը£ ¬ Ասում են` որոշ զորամասերի սպաներ դժգոհում են, որ ոստիկաններն ավելի շատ զինվորների, քան իրենց շահերն են պաշտպանում£ ՌՈ վարչության պետը` գեներալ-մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ մեր հարցն անակնկալի չի բերում£ ¬ Չեմ էլ հարցնի, թե ովքեր են այդ ասողները£ Իհարկե, նրանք, ովքեր իրենց կարճամտությամբ փորձում են թաքցնել միջադեպերը` դրանց պատճառները ժամանակին վերացնելու փոխարեն£ Հրամանատարից զինվորը պետք է սովորի ծառայել, պիտի ընդօրինակի նրան և վախենա£ Վախենա ոչ թե նրա ֆիզիկական ուժից կամ դիրքից, այլ համոզված լինի, որ իր ամեն արարքը, կարգապահությանը չենթարկվելու ամենաչնչին թվացող «չարաճճիությունը» աննկատ չի մնալու կամ չի «խրախուսվելու»:

ՀՀ ժողովրդական արտիստ

Կոնկրետ իմ արտիստական կենսագրության մեջ 2007-ի ամենահիշարժան հետքը 45-ամյա բեմական վաստակիս ճանաչումն էր ՌԴ կողմից` «կՐՌջվՈվՌպ» շքանշանը: Հարազատ թատրոնիս համար գլխավոր ձեռքբերում եմ համարում ստեղծագործական քննարկումների երբեմնի բարի ավանդույթի վերականգնումը. առանց ինտելեկտուալ հանդիսատեսի թատերարվեստը չի կարող հասնել ստեղծագործական թռիչքի հարկավոր բարձունքին:

Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՀՀ ժողովրդական արտիստ, Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար

Կարևորագույն ձեռքբերումը Բելոռուսում կայացած «ըպսՈÿ ԹպՋՈ» միջազգային թատերական փառատոնում Շիրվանզադեի «Պատվի համար» ներկայացմանը շնորհված մրցանակներն են` «Դասական երկի ժամանակակից ընթերցման» և «Բեմադրական ու բեմանկարչական վարպետ լուծումների» համար:

Պերճ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս

Անցնող տարին բացառիկ էր գրական վաստակիս եռակի գնահատությամբ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի` «Ս. Սահակ, Ս. Մեսրոպ», Կալիֆոռնիայի USLA համալսարանի հայագիտական ամբիոնի` «Նարեկացի» և Ֆրանսիայի հայկական մշակութային կենտրոնի` «Արարատ» մեդալներով:

Ամանորյա մտորումներ Հեքիաթ, որը պետք է իրականացնենք

-Երեխաներ, շուտով Նոր Տարի է լինելու,- ասաց մանկապարտեզի դաստիարակչուհին,- Ձմեռ Պապին արդեն ճանապարհին է: Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ են ապրում Ձմեռ Պապիները:

Գիտակրթական, մշակութային-տեղեկատվական կենտրոնը Հայաստանի Ազգային գրադարանը 175 տարեկան է

2007-ը հոբելյանական էր Հայաստանի Ազգային գրադարանի համար. լրացավ գրադարանի հիմնադրման 175-ամյակը: Հոբելյան, որն առիթ էր անդրադառնալու գրադարան երևույթին և հանրությանը համախմբելու այնպիսի կարևոր գիտակրթական, մշակութային-տեղեկատվական կենտրոնների շուրջ, ինչպիսիք գրադարաններն են:

Գառզու - 100 «Գույնեն առաջ գիծը կտեսնիմ»

Ենթադրվում էր, որ 2007-ը առանձնահատուկ իմաստավորվելու էր համաշխարհային ճանաչման ու բարձր գնահատության արժանացած անշփոթելի ստեղծագործական ձեռագրի տեր այս արվեստագետի մշակութային վաստակի լայնամասշտաբ ու պատշաճ արժեքավորմամբ: Ինչ-ինչ կոնկրետ նախաձեռնություններ, իհարկե, իրագործվեցին. «Հայփոստ»-ը թողարկեց նամականիշներ` Գառզուի մեկդարյա հոբելյանի առիթով, Կենտրոնական բանկը` հուշադրամ:

Վճարովին դառնում է անվճար Կդառնա՞ որ

Մոր և մանկան վերարտադրողական տարիքի կանանց առողջության պահպանումը ազգային առողջապահության ռազմավարության գերակա ուղղություններից մեկն է: Թեև, առհասարակ, մարդու առողջությունը ամենագերակա արժեքն է, սակայն պետության կողմից ընդգծված հոգատարության առումով այս խմբի առանձնացումը միանգամայն տեղին է և հասկանալի:

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Իրենց ընթերցողներին Տարեմուտի ինքնատիպ նվեր են պատրաստել երկու մտավորական կանայք` Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ և Ռոզա ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 34-47-ում) -…Պարզվեց, որ նրան օդանավակայանում ձերբակալել են, անձնագիրն ու դրամապանակը խլել, բայց քաղաք գալու ճանապարհին այդ սատանան կարողացել է փախչել ու տեսնել Ռիտային: Պյոտրը ասաց, որ ողջ Կիևը հիմա փնտրում է նրան, առանց անձնագրի, դրամի նա վաղ թե ուշ կբռնվի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Սիրելի ընթերցող. այս տարի մենք վերջին անգամ ենք հանդիպում, և, տա° Աստված, որպեսզի ժամանակավոր ցանկացած ընդհատում միայն այսքան ուրախ առիթով լինի: Մինչ 2008-ին մեր առաջին հանդիպումը (հունվարի 16-ին)` ընդունիր «Ավանգարդի» լավագույն մաղթանքները` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: