ՃԳՆԱԺԱՄ. Եկամուտների թռիչք

Ամեն ինչ սկսվեց այն օրերին, երբ մեր հյուսիսային բարեկամն անսպասելիորեն կրակի ու ծխի մեջ հայտնվեց£ Միաժամանակ ասվում էր, թե ծխից տեղ¬տեղ անտեսանելի դարձած անծայրածիր համարվող ռուսական դաշտերում քիչ ցորեն է աճել. տարին անհաջողներից է, և ծանր ժամանակներ են սպասվում Ռուսաստանին ու նրա գործընկերներին£ Հետո շատ արագ թարմացվեց նախորդ տարվա հետ կարծես մոռացված ճգնաժամ բառը` ընթացիկ տարին մասնավորեցնելով ցորենային ուղղվածության շրջանակներում£ Եվ ինչպես միշտ` հայ գործարարներն առաջինը «հավատացին» դրան. եթե ճգնաժամ, ուրեմն իրենց եկամուտների թռիչք£ Ու թեև հիմքեր չկային, բայց Հայաստանում հացի գինը շեշտակիորեն բարձրացավ£ Իհարկե, մեզանում ինչ¬որ մեկի քմահաճույքով ցանկացած գնաճ նորություն չէ, իսկ չհարմարվելը կամ զարմանալն ուղղակի անիմաստ է£ Պարզապես հացի պարագայում քմահաճույքները երևի թե կարելի է մի քիչ զսպել` հետևանքները մեղմելու, արձագանքները թեթևացնելու համար... Ինչ¬որ չափով, սակայն, փորձ արվեց` ասվածի պատրանքը ստեղծելու. այդ օրերին խոսվում էր միայն հացամթերքի գների բարձրացման մասին, իսկ ահա ձեթի կամ արևածաղկի սերմի գնաճի անխուսափելիությունը թողնվում էր հետոյին£ «Հետո»¬ն էլ, բնականաբար, շատ չէր ուշանալու. հարկավոր էր միայն փոքր¬ինչ սպասել, որպեսզի հանրությունը ցորենաալյուրային գնաճի հետևանքները մինչև վերջ մարսի ու տեղի ունեցածին հարմարվելով` փորձի մոռացության տալ£ Դե, հիմա էլ ոնց որ ձեթի ու արևածաղկի ժամանակներն են եկել£ Ընդ որում, գնաճն առաջ մղող «տրամաբանությամբ»` թե եթե հացամթերքը կարող է թանկանալ, եգիպտացորենից ու արևածաղկից պատրաստվող ձեթն ինչո՞ւ պետք է հին գնով շարունակի ներկայանալ... Ասել կուզեն` մի՞թե երաշտը կարող էր ցանքատարածությունների մի մասում իր սև գործն անել, իսկ մյուս մասի հանդեպ ավելի բարեհաճ գտնվել£ Ու մի քիչ հիմնավոր, մի քիչ էլ անհավանական այս հարցադրումը ներկայացնող տնտեսվարողները իրենք նույնպես իրենց կիսատ հարցին պատասխանում են մոտավորապես պահանջելով... հավատալ իրենց ներկայացրած իրականությանը£ Իհարկե, հակառակ դեպքում նույնպես մարդիկ ոչինչ չեն շահելու, բայց խնդիրն էլ հենց հանրությանը հրամցված ալյուրացորենային սցենարի կրկնությունն է£ Այսինքն, երաշտի հետևանքով դրսում ամեն ինչ թանկացել է, ու մենք` ազնիվ ու բարեխիղճ տնտեսվարողներս, ոչինչ չենք կարող անել, քան բազարչիների շուկայական օրենքներին ենթարկվել£ Բայց ա¯յ քեզ Ռուսաստան... Դժվար է հասկանալ, թե այս երկիրը գոնե ինքն իրենից կարողանո՞ւմ է գլուխ հանել£ Այն ժամանակ, երբ այստեղ ամեն ինչ խաղաղ էր, պարզվում է, որ Հայաստանին 5000 տոննա ցորեն և 1000 տոննա արևածաղկի ձեթ նվիրելու մասին որոշում է կայացվել£ Ապրիլին է դա տեղի ունեցել, և ցորենային արգելքը, շատ չանցած` դրա վերացումը, դեռևս մեզ չհասած` ռուսական ընծան ի չիք չի դարձրել£ Հիմա խոստացված «եղն ու բրինձը» ռուսներն են կես ճամփան բերում` մերոնց առաջարկելով մեծ ճանապարհի մի փոքր հատվածն էլ սեփական ուժերով տեղափոխել£ Ուշագրավ է, որ շուրջ 30 հազար դոլարի ծախսը հոգալու է հայրենի կառավարությունը, բայց, դիցուք, ցորենի ողջ խմբաքանակը տեղափոխվելու է Բաղրամյանի ալրաղաց, որն, ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին է պատկանում£ Ու այստեղ է, որ մեծ է դառնում հավանականությունը, թե ալյուրի փոշին խանգարելու է տեսնել` ի վերջո ռուսական հումանիտար ցորենն այս օլիգարխին պատկանող ամբարներն ու նրա գրպաննե՞րը լցրեց, թե՞ իսկապես հումանիտար նպատակների է ուղղվում£ :

«ԻՍԿ ԱՍՈՂՆԵՐՆ ՈՎՔԵ՞ ¯Ր ԵՆ»

Փաստերով հիմնավորված առողջ քննադատությունը, մանավանդ` թերությունները վերացնելու մտահոգ առաջարկություններով, նույնիսկ բալասան կարելի է համարել£ Սակայն հնարավոր ինչ¬որ միջադեպեր ուռճացնելով` «Լրատվական հրավառություն» սարքե՞լ... Այն էլ` պայմանական հրադադարը պահպանող բանակի՞ հանդեպ£ Դժբախտաբար, խոսքը թշնամի երկրի լրատվամիջոց ների մասին չէ£ Ու ոչ էլ մեր ԶԼՄ¬ներն են փորձում զանազան հնարանքներով նսեմացնել դավադիր ոսոխի զինված ուժերը£ Ինքներս մեր Բանակն ենք այպանում£ Ավելի ստույգ` մեզանից ոմանք£ Իսկ թե ինչո՞ւ, ո՞ւմ հիվանդ հոգուն բավարարվածություն պարգևելու` դժվար է ասել£ Բայց միանշանակորեն` վերջին մի քանի հրապարակումները շատերի տարակուսանքը հարուցեցին£ Առավել ևս նրանց, ովքեր ինքնախաբեության քողով չեն ծածկում սեփական աչքերը` ՀՀ Զինված ուժերում առկա դրական միտումները չտեսնելու մղումով£ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ¬մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ այլևս չեն զարմացնում լրատվամիջոցային գրոհները£ - Իսկ ասողնե°րն ովքե¯՞ր են,¬ հռետորական հարցադրում է հնչեցնում նա ու հավելում. - Այո, վերջին շրջանում տարբեր մեկնաբանություններ եղան, տարբեր խնդիրներ արծարծվեցին£ Դրանց պատասխանները տրված են` փաստերով հիմնավորված£ Նույնիսկ ավելորդ եմ համարում հիշեցնել, որ բանակը հասարակության հայելին է, բայց անհարկի այս աղմկարարությունների հիմքը հենց այդ է` ևս մեկ ապացույց, որ մեր հասարակության մեջ տարանջատումներ կան£ Մի թռուցիկ անդրադարձ կատարենք հանրահավաքներում բարձրացվող հարցերին, ժողովուրդ հավաքելու ճիգերին, իշխանությունը զավթելու տենդին… Քավ լիցի, ոչ հանրահավաքներին եմ դեմ, ոչ դրանց մարդաշատությանը£ Բայց հրահրումներից բացի ի՞նչ է ասվում հավաքվածներին… Լրատվամիջոցներում էլ, ասես, շարունակվում են այդ հրահրումները£ Իրեն հարգող ոչ մի պաշտոնյա չի կարող դեմ լինել առողջ քննադատությանը£ Ես չեմ ասում` կեղծելով միայն լավը գրեք£ Նույնիսկ չեմ ասի` գոնե աչք մի փակեք եղած դրականի վրա. դա մեր աշխատանքն է, որը պարտավոր ենք ու կատարում ենք£ Սակայն փնովելիս գոնե գրագետ գրեք. իրավաբանորեն ճիշտ ձևակերպեք ձեր իսկ թեկուզ չարակամությունը, տրամաբանորեն ներկայացրեք ասելիքը£ Որոշ լրագրողներ ու լրատվամիջոցներ հաճախ են խոսում անմեղության կանխավարկածի մասին` երբ դա իրենց է ձեռնտու£ Բայց այս դեպքում չեն ցանկացել կամ պարզապես չեն գիտակցել, որ հենց նույն այդ կանխավարկածն են խախտում£ Այս պահին իրենց այդպե°ս է ձեռնտու£ Ուրիշ ինչպե՞ս որակել նման քայլը, եթե դեռ բացահայտումը չի ավարտվել. ավելին, միջադեպը նոր է կատարվել, ու հանկարծ ԶԼՄ¬ներով բարբաջանք է տարածվում, թե խաղաղեցնում են, որ իրենց մութ գործն անեն£ Հիմա ինքներդ դատեք` ո՞վ է մութ գործերով զբաղվում. մե՞նք, որ փաստերն ի մի բերելով հանցագործ¬մեղ սակից¬դրդապատճառներն ենք փորձում հիմնավորել, թե՞ աղմկարարության սիրահար թերթերը£ Ասենք թե` ձեր որոշ ընթերցողների հիասթափեցրիք բանակից, բա ձեր անվտանգությունն ումի՞ց եք պահանջելու£ Բավական է նեղ¬անձնական կիսատ-պռատ «ճշտով» ճշմարտությունն աղավաղեք£ Մենք փաստերով ենք առաջնորդվում և ճշմարտության ու արդարության կողմնակից ենք£ Բոլոր թերի դատողությունների փոխարեն գոնե մի չբացահայտված հանցագործություն հիշեցրեք, մի միջադեպ հուշեք, երբ անարդար լուծում է ստացել£ Այո, մեր համակարգում չկա° չբացահայտված հանցագործություն£ Ու դա ես միայն Ռազմական ոստիկանության շնորհը չեմ համարում£ Ինքս այսրոպեական զգացմունքայնությամբ չեմ առաջնորդվում և բացահայտումների առումով մեր հաջողություն ների համար նաև լրագրողներիդ «ներդրումն» եմ ուզում նշել£ Եղեք ընդդիմադիր, հակապետական. ձեր խնդիրն է, բայց ընդդիմադիր` բանակի՞ն… Պարզապես չեմ հասկանում£ - Բայց մեզանում իրական ընդդիմություն կա՞, որ ընդդիմադիր մամուլ լինի£ Կան կոնկրետ կուսակցական շահեր, և այդ շահերն սպասարկող լրատվամիջոցներ£ Վկան, թերևս արմատական ընդդիմություն համարված ՀԱ Կոնգրեսի պառակտումն էր, ինչի պատճառն ավելի քան պարզ է£ - Նախասիրության ու արժանապատվության խնդիր է£ Ինչևէ, թող Աստված մեր արդարությամբ մեզ դատի, բայց խառնակողներին թող գթա ու ազատի մոլորության ճիրաններից£ Ճշմարտությունն ասելուց մենք չենք խուսափում, մեզ ուղղված ոչ մի հարց անպատասխան չի մնում£ Այնպես որ` միայն հանուն պոռոտախոսության, սոսկ կեղծ պահվածքով իբր համարձակ երևալու համար կարիք չկա օդից, ավելի ճիշտ` սեփական մտապատկերների քաոսից «թեմաներ» որսալ£ Այո, բանակի մարտունակության վրա չի կարող չազդել` երբ սպաների, այն էլ` բարձրաստիճան, ու մյուս պաշտոնյաների հասցեին թերթերի էջերում լուտանք ու ցեխ է շպրտվում£ Նման լրագրողների հոգեբանություն ունեցող զինվորներն էլ հանկարծ կարող են «մրոտված» սպայի հրամանները չկատարելու փորձեր անել£ - Չե՞ք կարծում, որ ստահոդ լրատվությանն անհապաղ արձագանքել է պետք և հենց նույն լրատվամիջոցում կեղծիքը հերքելով` ճշմարտությունը տպագրել£ Մանավանդ` ԶԼՄ¬ների մասին գործող օրենքում ամրագրված է այդ պահանջը£ - Որ ի՞նչ. սկսենք բանավիճել այսպես կոչված «մարտնչող տգիտության» հե՞տ£ Իմ համոզմամբ` բանակը բացառիկ կարգավիճակ ունի. թե° զինվորի, թե° սպայի մարտունակությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով` բարոյահոգեբանական, վստահության, բանիմացության և այլն£ Համոզված եղեք` արվում է ամեն ինչ` զինվորի ու զինվորականի ինքնավստահությունն ու հավատն ամրապնդելու£ Օրինակ, արտագնա նիստեր ենք անցկացնում տարբեր զորամասերում, որտեղ ներկայացվում, քննարկվում են կատարված կարգապահական խախտումներն ու հանցագործությունները, սպայակազմի ու զինվորների ներկայությամբ համապատասխան որոշումներ ենք ընդունում դրանց առնչությամբ£ Դա ներհամակարգային տարածված պրակտիկա է£ Բայց որպես կանոն մեր դեմ գրում են այդ ամենից անտեղյակ մարդիկ, ովքեր բանակի զորացման, մեր երկրի կայացման գործում, մեղմ ասած` հանդիսատեսի կարգավիճակում են£ Կամ դեռահասներ են` բառի բուն իմաստով ու իրենց մտավոր կարողությունների առումով£ Որևէ մեկին վիրավորելու նպատակ չունեմ, բայց բարձրաստիճան սպային «տգետ» անվանել կարող է միայն մտավոր դեռահասը£ Այս պարագայում ո՞ւմ ի՞նչ բացատրես, կամ ումի՞ց ի՞նչ պահանջես£ Աստվածաշնչյան ճշմարտությունն է փաստում` չփռես մարգարիտներդ խոզերի առաջ, և` երբ իմաստունը չափվում է հիմարի հետ` նրան իմաստուն է դարձնում ու ինքը հիմարանում£ Հիշենք Աստվածաշնչի մի հատվածը. հրեաներն էլ նշան էին ուզում` ապացույց£ Աստծո Որդին իրենց դիմաց կանգնած` նրանք նշան էին ուզում… - Այո, դժբախտաբար խմբային շահը մեր որոշ գործընկերների հաճախ չափազանցությունների գիրկն է մղում£ Կրկնվելուս համար` ներողություն, բայց կարծում եմ, որ հերքում պահանջելն ու ընթերցողին իրականությունն իրազեկելու համար ևս պետք է հետևողական լինել£ - Եթե ինձ թույլ տամ նմանվել որոշ լրատվամիջոցների ու լրագրողների, որոնք ուրիշներին են մեղադրում կաշառակերության, սրիկայության, ստրկամտության մեջ, նրանց պիտի հարցնեմ` իսկ դուք ինչո՞ւ եք պատվերներ կատարում, ինչո՞ւ արդար չեք… Ինչո°ւ£ - Իրականում ինչպիսի՞ն է մեր բանակն այսօր£ - Բարեփոխումների ճանապարհով ընթացող բանակ£ Անկեղծ ասած, ինքս որոշակի վերապահումներով եմ վերաբերվում բարեփոխումներին` չնայած որպես զինվորական գիտակցում եմ, որ հրամանները պետք է կատարենք£ Չհակասելով «չկան լավ և վատ օրենքներ» սկզբունքին, ես կավելացնեմ, որ չկան լավ ու վատ բարեփոխումներ. կան դրանք իրագործող լավ ու վատ մասնագետներ£ Հավատում եմ, որ լա°վ սպաների, լա°վ մասնագետների շնորհիվ արդյունքներն էլ դրական կլինեն£ Բայց, օրինակ քաղաքացիական վերահսկողության առումով վերապահումիցս հրաժարվել չեմ կարող£ Ինչո՞ւ£ Որովհետև չեմ կարծում, որ «ոչ պատերազմ ¬ ոչ խաղաղություն» (որն ավելի շատ նշանակում է պատերազմ) իրավիճակում գտնվող բանակի դռները լայնորեն պետք է բացենք քաղաքականացված հասարակության առաջ£ Այնպես որ, հասարակական կամ քաղաքացիական վերահսկողություն ասվածը կոնկրետ մշակված համակարգով պետք է լինի£ Չեմ գտնում, որ մի քանի անդամ ունեցող ամեն կազմակերպություն իրավունք պետք է ստանա զորամասեր մտնել ու այսպես կոչված` վերահսկել£ Զբոսաշրջությունը եկամտաբեր ու օգտակար է պետությունների, բայց ոչ թե բանակի համար£ Ինչ վերաբերում է համակարգում տիրող իրավիճակին, փաստեմ, որ տիրապետում ենք դրան և վստահ ենք մեր վաղվա օրվան£ Ասեմ, որ համակարգից դուրս էլ լավ բարեկամներ ու աջակիցներ ունենք£ Նրանց թվում նաև «Ավանգարդն» է, որն հետաքրքրությամբ են կարդում բանակում և որի հրապարակումները նաև լավ քաղաքացի դաստիարակելուն են միտված£ - Շնորհակալություն£ Մամուլի կարևոր առաքելությունը նաև այդ է£ Անկախության տոնի նախօրյակին երիտասարդության շրջանում մենք մի փոքրիկ հարցախույզ անցկացրինք£ Արդյունքը մեզ հաճելիորեն զարմացրեց. այնպես ջերմորեն էին արտահայտվում հայրենիքի մասին. կասեի` տիրոջ սրտացավություն ու գնահատանք կար նրանց խոսքերում£ Իսկապես զարմացանք, բայց և ուրախացանք£ Բանակում ծառայելու ընթացքում` զորակոչ-զորացրում ժամանակահատվածում փոխվո՞ւմ է մեր պատանիների վերաբերմունքն` այս առումով£ - Իհարկե փոխվում է£ Բանակ են գալիս ուրիշ` չկայացած, չկազմավորված, զորացրվում են` ամրացած, ավելի առողջ մտածելակերպով, գիտակցելով, որ հայրենանվեր գործի են մասնակցել, իրենց պարտքն են կատարել և 2 տարի պաշտպանել են իրենց հարազատների խաղաղությունը£ Ինչ խոսք, թերություններ կան. կան վատ սպաներ ու լկտի զինվորներ£ Բայց նրանք էլ մերն են, և խիստ միջոցներ ենք կիրառում` նրանց կարգի հրավիրելու£ Այո, հարկ եղած դեպքում նախընտրում ենք խիստ պատժամիջոցները, որպեսզի գաղութների, բանտերի ճաղերից այն կողմ չհայտնվեն£ Այնուամենայնիվ, ընթացող բարեփոխումների օրակարգում կարելի է քննարկել և հետևյալ խնդիրը. ես կարծում եմ, որ մինչև 3-5 տարի ազատազրկվածները գտնվեն կարգապահական գումարտակ ներում£ Քաղաքացիական կալանավայրերում 15-25 տարեկան տղաները շփվում են հանցագործ աշխարհի հետ, իսկ մեր գումարտակներում վերադաստիարակվելու հավանականությունն ավելի մեծ է£ - Ահա թե ինչու հատկապես զինվորների ծնողներն ու զորացրվածներն ընդգծված հարգանքով են խոսում Ձեր մասին£ Ինչպես քիչ առաջ ասում էիք` նրանք հավատում են Ձեր արդարամտութ յանը. ՌՈ¬ում հայտնված կարգազանցի ծնողն ուզում է անպայման հանդիպել Ձեզ` վստահ, որ պատժելու իրավունքն այստեղ չի չարաշահվի£ - Դա սկզբունք է մեզ համար£ Բայց չեմ պատրաստվում մեր աշխատանքն անթերի համարել. դա վտանգավոր է£ Վատ է այն ոստիկանապետը, ով լավագույն ցուցանիշների դեպքում անգամ գոհանում է իր աշխատանքով ու գովաբանում իր գործն ու աշխատակիցներին. դա կարող է բթացնել զգոնությունը£ - Բայց չբացահայտված ոչ մի հանցագործություն չունենալն արդեն իսկ գնահատանք է£ - Ռազմական ոստիկանությունը կոչված չէ` միայն հանցագործությունների դեմ պայքարելու, այլ` նաև զինվորների ու սպաների շահերը պաշտպանել ենք պարտավոր£ Իսկ առանց խորը վերլուծությունների անկարելի է իրավիճակին տիրապետել, կայուն հաճախականությամբ գնահատել վիճակը, առավել ևս` կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել£ Այնպես որ, մենք բոլորից ավելի շահագրգիռ ենք` արագորեն հայտնաբերել ցանկացած թերացում ու խախտում (էլ չեմ ասում` զանցանք ու հանցանք). բայց` դրանք արագ վերացնելու ու շտկելու պատասխանատվությամբ£ Ու այդ ամենի մասին խոսել էլ չենք զլանում` ինչպես համոզվում են մեզ դիմողները£ Կայացած ու կատարյալ բանակ ունենալուն նպաստելն իմ պարտքն եմ համարում ոչ միայն որպես սպա, այլ նաև որպես քաղաքացի, որպես հայր£ Վաղն իմ որդին է ծառայելու այս նույն բանակում. ուրեմն այսօր իսկ այնտեղ այնպիսի հիմքեր պետք է դրվեն, որ իմ զավակին հանգիստ խղճով ճանապարհեմ ծառայության ու նրանից չամաչեմ` իմ ստեղծածի համար£ - Մեկ բառով` Արժանապատվությո°ւն£ Շնորհակալություն` զրույցի համար£ :

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ

Հայաստանի տնտեսության ամենամսյա ցուցանիշները հրապարակելու առումով Ազգային վիճակագրական ծառայությունն առաջիկայում հնարավոր է դժվարին երկընտրանքի առաջ հայտնվի£ Տվյալների ամփոփումները, բնականաբար, կարելի է շարունակել` բայց հանրության սեփականությունն այդպես էլ չդարձնելով£ Հրապարակվող որոշ տվյալներ այնպիսի անհավանական հակասություններով են առանձնանում, որ ուշադիր ընթերցողի տարակուսանքն են հարուցում` խոցելի դարձնելով հավաստիությունը£ Արդյունքում այնպես է ստացվում, որ ԱՎԾ¬ն վաղուց այլևս Պապից էլ կաթոլիկ է դարձել ու լավատեսությամբ երբեմն նույնիսկ անգերազանցելի է թվում£ Դիցուք, այստեղ օգոստոս ամիսն էլ է ամփոփվելով պատմության գիրկն ուղարկվել` զարմանահրաշ եզրակացությամբ, թե, ասենք գործազուրկների թիվը նախորդ ամիսների համեմատ նվազել է£ Ամեն ինչ, իհարկե, երանելի կլիներ, եթե այսչափ անհավանական չթվար£ Բայց խնդիրը միայն հավանականի ու անհնարինի շրջանակներում չէ£ Միգուցե ամռան երրորդ ամսին սեզոնային համարվող մի քանի ուղղություններով աշխատանք գտածների թիվը փոքր¬ինչ ավելացել է, ու սրա հետևանքն է նման եզրակացության հանգելը:

Գալիքը` նոր կանոններով Խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունները

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները քաղաքական, գաղափարական, կադրային ու կազմակերպական ստուգատես են լինելու ներքաղաքական դաշտի անխտիր բոլոր ուժերի համար: Հանրապետականի քաղաքական հավակնություններն ու գերակա հնարավորությունները նկատի առնելու դեպքում պարզ է դառնում, որ ընտրական մրցակցությունը առավել լարված, սուր ու անզիջում է լինելու ընդդիմադիր դաշտում:

Հա՞ որ...

ԾԽԵԼՈՒ դեմ պայքարի` հավերժական թվացող գործում շրջադարձ է տեղի ունեցել£ Գործադիրի վերջին նիստերից մեկում որոշվել է անցում կատարել հարկման առավել արդյունավետ համակարգի, ինչն անխուսափելի է դարձնելու կտրուկ գնաճը նաև այս ապրանքատեսակի համար£ Մինչ այդ, սակայն, նշենք, որ մեր հանրապետությունը ծխող ազգաբնակչության տոկոսով աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում, և հայտնի չէ, թե արատավոր երևույթի դեմ մինչև հիմա տարված գրեթե աննկատ պայքարը եթե ընդհանրապես բացակայեր, ապա սարսափազդու տոկոսն ավելի՞ կաճեր, թե՞ այն արդեն վաղուց անգերազանցելի է£ ԳՆԱՃԻ կամ ծխախոտը նույնպես գրեթե անմատչելի ապրանքատեսակների շարքը խցկելու եղանակով դժվար է պատկերացնել, թե ինչ արդյունքներ կգրանցվեն£ Այսուհանդերձ, արդեն հայտնի է` թե° տեղական, թե° ներկրվող տեսականու 1.000 հատ ֆիլտրով գլանակի համար պետությանը վճարվելու է 5.000, առանց ֆիլտրի ծխախոտի դեպքում` 1.400 դրամ£ Համապատասխան օրինագիծ գործադիրը խորհրդարանին է ներկայացրել դեռևս նախորդ տարեվերջին, սակայն նախագծի քննարկումը շարունակաբար հետաձգվել է£ Այսքանով հանդերձ` գնաճը խթանող խայծն արդեն լայնորեն է շրջանառվում, և թանկացումները մինչև 2014 թվականը տեղի են ունենալու աստիճանաբար, իսկ նշված ժամկետից հետո անցումն ավելի կտրուկ բնույթ է ունենալու£ ՄԻԳՈՒՑԵ մինչև հիմա մեր սպառողներն իսկապես մատչելի գներով են ծխախոտի տեսականին սպառել£ Այնուամենայնիվ, մի բան պարզ է. ներկրողներն ու տեղական արտադրողներն իրենց եկամուտներից չեն դժգոհել£ Պետք է որ պետությունն էլ ի°ր հերթին գոհ լիներ սեփական հարկային մասնաբաժնից, քանի որ խոշոր հարկատուների առաջին¬երկրորդ տասնյակում այս ապրանքատեսակի իրացմամբ զբաղվող ընկերությունները մշտապես իրենց կայուն և անփոփոխ տեղերն են ունենալու ու մինչև հիմա պետբյուջեին բավական կլորիկ գումարներ են վճարել£ Եվ ուրեմն ո՞րն է խնդիրը. 1000-1500 դրամ արժենալու դեպքում ծխախոտի սպառումը, բնականաբար, զգալի անկում կարձանագրի£ Եթե հաշվի առնենք, որ դա ծխելու դեմ պայքարի բոլորովին էլ արդարացի տարբերակ չէ, միևնույն է, այս հարցում գործադիրի տրամադրվածությունը կարծեք թե անհնար է փոխել£ Պարզ է նաև, որ նորարարությունից ամենաուղիղ հարվածը կայացած համարվող տեղական արտադրությունն է կրելու, քանի որ արտահանման մասին խոսելը բացարձակապես ավելորդ է դառնալու£ Այսինքն, ներկրողների հետ թեժանալիք մրցակցության պայմաններում հայաստանյան ընկերությունները ստիպված են լինելու միայն ներքին շուկայում որոշակի տեղ պահպանելու ուղղությամբ պայքարել£ ԻՍԿ հիմա վերադառնանք արհեստական գնաճի ինքնահնար սցենարին. մի՞թե սպառման ծավալների շեշտակի անկումն ու տեղական արտադրանքի արտահանման բացառումն ավելացնելու է բյուջետային վճարումները… Ավելի հավանական է, որ ներկայիս վճարաչափերն էլ այլևս հնարավոր չլինի պահպանել£ Եվ ամենակարևորը.ի՞նչ կապ ունի այս ամենը ծխելու դեմ պայքարի, առավել ևս այդ ուղղությամբ գործնական քայլ անելու անհասկանալի խոստումների հետ£ :

Վատ հարևանից պրծում չկա

Մի վտանգավոր գաղափարի առաջացրած նույնքան վտանգավոր բանավեճի առիթով Վերջին ժամանակներս քաղաքագիտական շրջանակներում սկսել են մտորել-խոսել վրաց-ադրբեջանական համադաշնության ստեղծման հնարավորության, դրա հնարավոր հետևանքների մասին£ Ընդ որում, նշվում է, որ համադաշնության գաղափարն առաջադրվել է վրացական կողմից£ Խնդիրն այն է, որ մինչև Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարաբերությունների բարելավումը Վրաստանն աշխատում էր օգուտներ քաղել ՎՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) նախագծից£ Դրա ձախողումից հետո Թբիլիսիում սկսեցին մտածել Ադրբեջանի հետ համադաշնության մասին£ Այս գաղափարն առայժմ ոչ Վրաստանում, ոչ էլ Ադրբեջանում լրջորեն չի քննարկվել, բայց արդեն հասցրել է գրավել այլ երկրների քաղաքական նախագծողների ուշադրությունը և բանավեճ առաջացնել£ Բանավիճողների մի մասը հնարավոր չի համարում այդ համադաշնության ստեղծումը` գտնելով, որ հիշյալ պետությունների շահերը չեն համընկնում£ Նրանք հատկապես նշում են, որ Ադրբեջանի կողմից առկա է Վրաստանին սպառնացող ժողովրդագրական վտանգը£ Միաժամանակ, երկու պետություններում էլ հանգամանքներ կան, որոնք նման են և կարող են նրանց մղել համադաշնության ստեղծման£ Ե°վ Վրաստանը, և° Ադրբեջանը տարածքային ամբողջականության պահպանման խնդիր ունեն£ Բաքուն կցանկանար Հայաստանի դեմ պատերազմի դեպքում նախօրոք ապահովել Թբիլիսիի աջակցությունը` լիակատար դարձնելով վերջինիս շրջափակումը£ Իսկ այդպիսի քայլը Հայաստանի կողմից կընկալվի որպես իր հանդեպ պատերազմական գործողություն, և նա ստիպված կլինի իր զինուժի հսկողության տակ վերցնել Վրաստանի ճանապարհները£ Ի դեպ, այդպիսի առաջարկ 90¬ականների սկզբին քննարկվել է հայոց խորհրդարանում, երբ կենսական առաջին անհրաժեշտության բեռներ Հայաստան տեղափոխող գնացքները թալանվում էին վրացական ճանապարհներին£ Ակնհայտ է, որ ընդամենը գաղափարի շուրջ ծավալվող այս բանավեճերն ընդունակ են սրել տարածաշրջանում իրադրությունը£ Խնդրո առարկա համադաշնության ստեղծումը, հասկանալի է, որ կարող է ուղղված լինել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի դեմ£ Ընդ որում, հնարավոր այս պատերազմում Հայաստանն իր առջև չպետք է սահմանափակ խնդիրներ դնի, ինչպես ղարաբաղյան պատերազմում էր£ Վրաստանն ու Ադրբեջանը չունեն մարտունակ բանակներ, ինչպես Հայաստանը£ Մասնավորապես, Ադրբեջանը, եթե քիչ թե շատ վստահ լիներ իր բանակի ուժերին, արդեն վաղուց պատերազմական գործողությունները վերսկսած կլիներ Ղարաբաղում£ Հայաստանը պետք է կենտրոնացնի բոլոր հնարավորությունները և նվաճի հնարավորինս մեծ, ծով դուրս բերող տարածքներ£ Իհարկե, հարկ կլինի հասկացնել Ռուսաստանին, որ նաև նրա շահերից է բխում անտարբեր դիտորդի դերով չբավարարվելը և լիակատար մասնակցություն ունենալն այդ պատերազմում` չսահմանափակվելով զուտ տեղային նշանակության գործողություններով£ Այսինքն, Հայաստանը պետք է համոզի Ռուսաստանին` տարածաշրջանային բախումներում իր հետ միևնույն խրամատում հանդես գալ£ Անշուշտ, այս ամենից անմասն չի կարող մնալ Թուրքիան, որը կփորձի զսպել Հայաստանին, իհարկե, աշխատելով չներքաշվել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ£ Տարածաշրջանային խառնակչությունը չի կարող անտարբեր թողնել և Ամերիկայի Միացյալ Նահանգներին£ Ինչքան էլ Թուրքիայի հետ նրա հարաբերությունները սառած լինեն, Վաշինգտոնը չի կարող բախտի քմահաճույքին թողնել Հարավային Կովկասի սահմանների հարևանությամբ գտնվող իր դաշնակցին£ Այստեղ ծագած իրարանցումը Միացյալ Նահանգների համար առիթ կարող է հանդիսանալ` տեղում իր ռազմական ներկայության հաստատման համար£ Հակառակ պարագայում` տարածաշրջանում իրավիճակի փոփոխությունն առանց ԱՄՆ¬ի մասնակցության, կարող է հանգեցնել տարածաշրջանային գործընթացներից նրա դերակատարության դուրս մղմանը£ Մյուս կողմից էլ, Սպիտակ տունը նույնպես կխուսափի Կրեմլի հետ առճակատումից, և Վաշինգտոնը, Մոսկվան ու Անկարան, ըստ ամենայնի, կհանգեն պատերազմական գործողությունները կասեցնելու պայմանավորվածության£ Իհարկե, դժվար է ենթադրել, թե վրաց-ադրբեջանական համադաշնության գաղափարը երբ կսկսի իրականություն դառնալու նշաններ ցույց տալ կամ ընդհանրապես կիրականանա՞£ Մյուս կողմից էլ պարզ չէ, թե Հայաստանը դեռ ինչքա՞ն պետք է համբերի, մինչև միջազգային հանրությունը Ադրբեջանի սադրիչ գործողություններին արժանի գնահատական տա£ Համենայն դեպս, Հայաստանի բարձրաստիճան զինվորականների շրջանակներն արդեն սկսել են բարձրաձայնել Ադրբեջանի գործողություններին համարժեք պատասխան քայլեր նախաձեռնելու անհրաժեշտության մասին£ Ինչ խոսք, Բաքվի սադրանքներին Հայաստանի համարժեք պատասխանները ոչ միայն ընդունակ են լռեցնելու ադրբեջանցի հիստերիկներին, այլև կարող են ցնցուղ դառնալ այսօրինակ նկրտումներ մտմտացողների գլխին£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Միջազգային «խաչագողի» պիղծ սկզբունքները Ախթամարի Սուրբ խաչ եկեղեցու «պատմությունը» մի ավելորդ անգամ ապացուցեց, որ Թուրքիան մարդավայել ոչ մի արարքի ընդունակ չէ. կարող է, ընդամենը «հարսով» «փեսային» լավություն անելու սկզբունքով առաջնորդվել, հարսին էլ շահագործել մի քանի առումներով£ Ոչ թե միջնորդ, այլ կավատ Թուրքիան ոչ միայն ԼՂՀ¬ի, այլև որևէ ուրիշ հակամարտության կարգավորման գործում միջնորդ չի կարող լինել£ Բայց ա°յ` կավատ լինելը իր մասնագիտությունն է£ Ձևի և ոճի առաջատարը, կամ ուր մնաց բովանդակությունը Թե աշխատանքների արդյունավետության, թե կազմակերպչական առումներով` ԱԺ¬ն շարունակում է կաղալ£ Կարևորն այն է, որ անընդհատ նորոգվելով ու վերանորոգվելով, ԱԺ շենքն այժմ էլ դարձավ օվալաձև£ Դե արի ու հայտնի գովազդի նմանությամբ մի ասա. Հովիկ Աբրահամյան` ՈՃԻ ԱՌԱՋատար£ Աճպարարությամբ գերազանցել փորձառու «խաղացողներին» Մեր իշխանությունները պարտադրված են լինել հմուտ ֆոկուսնիկ` չափից դուրս խառը միջազգային խաղաքարտերը մեր շահերին համապատասխան «դասավորելու» համար£ Քաղաքականություն` մարզաձևի սկզբունքներով Ըստ վերլուծաբանների` մեր քաղգործիչների երիտասարդական հավաքականին 2012 թ. Տիգրան Սարգսյանն է հասցնելու «եզրափակիչ»£ Հնարավոր է` եթե Արևմտյան և ՀՀԿ «մրցավարների» համակրանքներն ու շահերը համընկնեն£ Խաչը ծանր էր ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական առումով Ըստ հոգեբանների ախտորոշման` Ախթամար եկեղեցու վրա խաչը չտեղադրելը զուտ հոգեկան սինդրոմով է պայմանավորված£ Պարզ ձևակերպմամբ` ժողովրդական ասույթի տրամաբանություն է գործել` «սատանան փախչում է խաչից»£ Թուրքերը, պատճառաբանելով խաչի ֆիզիկական ծանրությունը, ուղղակի մատնեցին իրենց£ Խաչերի հոգևոր ծանրությանը նրանք երբեք չեն «դիմացել» և դրա համար էլ հազարավոր խաչեր ու խաչքարեր ջարդուփշուր են արել£ Երկու գույներն էլ պաշտպանում են իրականության «արևից» Երևանում շուտով բացվելու է ակնոցների նոր խանութ, որտեղ վաճառվելու են բացառապես սև և վարդագույն ապակիներով ակնոցներ£ Սևը` արմատականների համար, վարդագույնն` իշխանավորների£ Օգտվում է առյուծների բարեհոգությունից «Լև ի Մոսկա» Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ թունավոր ակնարկներ անելով` Վիկտոր Դալլաքյանը «հաշվի էր առել», որ ԲՀԿ ղեկավարի առյուծները, ճիշտ է, լոռեցու «միամտություն» չունեն, բայց ի տարբերություն իրեն, ոչ հիշաչար են, ոչ «օբիժնիկ», ոչ էլ ուրացող£ ՄԱԿ¬ն ու հարթակը «շփոթեցին» Երբ կոնգրեսականները ՀՀ իշխանություններին առաջարկեցին ԼՂՀ վերաբերյալ իրենց գրած բանաձևը մտցնել ՄԱԿ, վերջիններիս հասկացրեցին, որ ՀԱԿ¬ի «տեղը» ոչ թե ՄԱԿ¬ն է, այլ հարթակը£ Վարդան Բոստանջյանը` Վիկտոր Դալլաքյանին - Հիմա արդեն հասկացա, որ միայն քավոր Պետրոսը քեզ սազական քավոր կլիներ` մեր օրերի «խաչագող» լոռեցի£ Պարզվում է` ՕԵԿ¬ի «խուլիգանը» կին է Իրեն «կզցնելու» և կզարան տանելու Հեղինե Բիշարյանի «քվուրներին» Հմայակ Հովհաննիսյանը արձագանքել է. «Ի՞նչ կամակոր, պարզապես խուլիգան է»£ Հետո ավելացրել, մեկ այլ ֆիլմի ոճով. «ՍՌսսպՐ» ՏՍՈջՈսրÿ ՋպվքՌվՏռ»£ ԲՀԿ¬ի բացատրությունը` Արևիկ Պետրոսյանի հրաժարականի վերաբերյալ Արևիկին պետք է հեռվից նայել£ «Մոտենալիս» չի այրում, բայց «ճառագայթները» ուլտրամանուշակագույն են£ :

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է ... Երբ հանցագործն է մ

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն` մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայտարարությունը, որ շփման գծից դիպուկահարներին հեռացնելը նշանակալիորեն կամրապնդի հակամարտող կողմերի միջև հաստատված հրադադարի ռեժիմը, ասել է, թե դա չի նպաստի հակամարտության կարգավորմանը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է

Ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջև ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է հետևյալը. ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ինտերնետում տեղադրված ժամկետային զինծառայողներին ծեծի ենթարկելու և խոշտանգելու տեսանյութում պատկերվածը տեղի է ունեցել ս.թ. հուլիսին N զորամասի տարածքում:

Ապատեղեկատվություն

«Հրապարակ» օրաթերթում տպագրված 2010թ. ընդունված կլինիկական օրդինատորներին ծառայության հետկանչի իրարամերժ հրամանների վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ պարզաբանում ենք. Նշված տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, և Պաշտպանության նախարարության գործունեության նկատմամբ հասարակության մեջ թյուրընկալում ստեղծելու նպատակով թերթի կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունն է:

Պատահար

Ս.թ սեպտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորամասի մարտական հենակետում տեղի է ունեցել դժբախտ պատահար:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ

Հայրենասիրության թեման, թվում է, մեզանում երկրորդվել է, և նույնիսկ մասնավոր զրույցներում ոչ միայն հայենասիրական պաթոսն այլևս չկա, այլ նաև դժգոհություններն են իշխում£ ՀԱՅԱՍՏԱՆ¬ՀԱՅՐԵՆԻՔ արժեքի, այնտեղ առկա դրական ու բացասական երևույթների, երկրից հեռանալու ցանկության, ազգային արժեքների և արդիական համարվող մի քանի հարցերով դիմեցինք Երևանի զբոսավայրերում շրջող մեր հայրենակիցներին (շուրջ 200 մարդու` պատահական «ընտրությամբ»)£Անկախության տոնի նախօրյակին անցկացված հարցախույզի արդյունքները ոչ միայն հաճելիորեն զարմացրին մեզ, այլև հուշեցին, որ Հայաստանը սոսկ կենցաղային դժգոհությունների թիրախ չէ£ Հարցումների արդյունքում ձևավորվեց հետևյալ պատկերը£ Երիտասարդների (14-27 տարեկան) մեծամասնության (շուրջ 95 %) մեջ արթուն է հայրենասիրության ոգին£ Հարցումներին մասնակցած երիտասարդների մեծամասնությունն իր ապագան կապում է Հայաստանի հետ և մեր երկիրը համարում է միակ վայրը, որտեղ հայը կարող է ինքնահաստատվել և կայանալ որպես անհատ£ Դժգոհությունները հիմնականում կապված են սոցիալական խնդիրների, միջավայրի, աղտոտվածության, մարդկանց մտածելակերպի, աշխարհայացքի, չափից շատ պահպանողական կամ չափից շատ ազատ լինելու և այլ խնդիրների հետ£ Հարցման բոլոր մասնակիցները միաբերան հայ երիտասարդի ամենամեծ խնդիրը համարեցին աշխատանքով ապահովված չլինելը£ - Հայաստանը ես եմ, իմ էությունն է£ Եթե ես ուզում եմ ինձ ճանաչել, ապա ճանաչում եմ Հայաստանը£ Եթե հեռանամ այստեղից, լիարժեք չեմ լինի, կկորցնեմ ինքս ինձ£ Վարդուհի ԲՈՒՉԱԽՉՅԱՆ 17 տ., ապագա տնտեսագետ - Այնքան թանկ է ինձ համար Հայաստանը, որ կասեի` ինձ համար նա ՈՎ է (ոչ թե` ինչ)£ Դա նույնն է, եթե հարցնեք` ով եմ ես ինձ համար£ Անկախ ամեն ինչից` միշտ ինձ հետ և իմ կողքին, իմ տունն է, իմ երրորդ ծնողը£ Անուշ ՀԱԿՈԲՅԱՆ 23 տ., մանկավարժ. - Հայաստանն իմ հայրենիքն է, իմ տունը, հարազատ օջախ` իր դրական ու բացասական կողմերով£ Իմ մոլորակն է, որից դուրս ամեն ինչ օտար է£ Մարիամ ԲԱԲԱՅԱՆ 20 տ., ապագա լեզվաբան - Հայրենի°քս է, իմ տունը, ընտանիքից հետո երկրորդ սրբությունն է ինձ համար£ Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ 20 տ., ապագա իրավագետ - Հայաստանն ինձ համար ամեն ինչ է, իմ հայրենիքն է, իմ բնօրրանը£ Հայաստանից հեռու ապրել եմ և գիտեմ, թե ինչ է հայրենիքի կարոտը£ Տիրան ՎԱՐԴԱՆՅԱն 17 տ., ապագա դեղագործ Կարո՞ղ է, արդյոք, հայ երիտասարդը մշտապես բնակվել Հայաստանից դուրս, և ի՞նչը կարող է երկրից հեռանալու պատճառ դառնալ£ Հարցումներին մասնակցած երիտասարդների գերակշռող մասը` շուրջ 75 %¬ը, գտնում է, որ չի կարող մշտապես բնակություն հաստատել այլ երկրում£ Պատճառները բազմազան են£ Մեր զրուցակիցների մեծ մասը գնահատում էր հատկապես ազատությունը, սահմանների ներսում Հայաստանի ազատ քաղաքացի լինելու գիտակցումը, և պաշտպանված լինելը£ Հայաստանի սահմաններից դուրս հոգեպես ճնշված, օտարների կողմից չհասկացված լինելու մտավախությունը և հայրենիքի կարոտը շատերին կստիպեն վերադառնալ` համոզված են գնալ չպատրաստվողները£ Հայրենիքը լքելու հիմնական պատճառ կարող լինել կարիքը և աշխատանք չգտնելու հիասթափությունը£ - Նացիստական տարրեր պետք չէ որոնել իմ խոսքերի մեջ£ Բոլոր դժվարություններով հանդերձ, հաշվի առնելով տնտեսական, սոցիալական վիճակը, թշնամի հարևաններ և մյուս բոլոր խնդիրները, ես սիրում եմ իմ երկիրը£ Հայաստանից հեռու չեմ կարող ապրել£ Կապրեմ ամենահեռավոր գյուղում, բայց չեմ գնա£ Ասում են` վերջինը լույսը հանգցնողն է. թող մնամ վերջինը, ճանապարհեմ բոլորին, բայց մնամ£ Ամալյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 24 տ., լրագրող - Ոչինչ չի ստիպի հեռանալ Հայաստանից£ Երևի միայն կարիքը£ Եթե ընտանիքս գնա, ես էլ կգնամ ստիպված£ Ռուզաննա ՓԻԼՈՅԱՆ 16 տ., ապագա դեղագործ - Ես կնախընտրեի մի փոքր վատ պայմաններում ապրել, բայց մնալ իմ երկրում£ «Ձուկը միայն սեփական ջրում է իրեն լավ զգում»£ Այստեղ ամեն ինչ հարազատ է£ Օտարների մեջ շատ դժվար է բոլոր առումներով£ Էլեն ՂԱԶԱՐՅԱՆ 22 տ., թարգմանչուհի - Եթե դրսից լավ աշխատանքի առաջարկ լինի, կգնամ Հայաստանից` միայն վերադառնալու պայմանով, որովհետև սիրում եմ Հայաստանը£ Այստեղ աշխատանքով ապահովված լինելու դեպքում երկրից հեռանալու մասին չեմ մտածի£ Սարգիս ՆԱՀԱՊԵՏՅԱՆ 22 տ., ոսկերիչ - Կան թե° դրական, թե° բացասական երևույթներ, ինչպես ցանկացած երկրում£ Դա բնական է£ Իմ երկիրն է. այդքանով ամեն ինչ ասված է£ Այստեղ ինձ լիարժեք մարդ եմ զգում£ Բացասական եմ համարում մեր երկրում ուսումնական հաստատությունների հսկայական քանակությունը£ Ուսանողներն ավարտում են, և ոչ ոք նրանց աշխատանքով չի ապահովում£ Եթե յուրաքանչյուրին հնարավորություն ընձեռվեր աշխատել հենց իր մասնագիտությամբ, մեր երկիրն ավելի լուրջ հաջողությունների կհասներ£ Կցանկանայի մի փոքր լավատես լինեինք£ Բոլոր պետություններում խնդիրներ կան, բողոքելու փոխարեն փորձենք մեր հնարավորությունների սահմաններում քայլեր ձեռնարկել£ Աշխեն ԳՈՒԼՔԱՆՅԱՆ 20 տ., ապագա ֆինանսական ռիսկերի գնահատող - Լավ երևույթները շատ են, բոլորը չեմ կարող թվարկել£ Օրինակ` մեր հարուստ մշակույթը, որ ամբողջ աշխարհին է հայտնի£ Բացասական երևույթներից էլ նշեմ այն, որ այդ նույն մշակույթի կոթողների հարևանությամբ «քյաբաբանոցներ» են ծնվում£ Յանա ՇԱԽՐԱՄԱՆՅԱՆ 20 տ., ապագա լրագրող - Որպես դրական երևույթ նշեմ, որ մեր երկրում կրթությանը մեծ նշանակություն են տալիս£ Բացասական երևույթներից կառանձնացնեմ միջավայրի աղտոտվածությունը£ Մի փոքր էլ բողոքեմ մեր հայկական հեռուստաալիքներից£ Ամբողջ եթերը լցված է սերիալներով, որոնք միայն բթացնում են£ Գիտական ու մշակութային հաղորդումներին տեղ չեն տալիս£ Քնարիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ 17 տ., ապագա հաշվապահ - Որպես բացասական երևույթ, առանձնացնեմ այն, որ մեր երիտասարդությունը շատ խոցելի է և անմիջապես ընդունում է դրսից եկող ցանկացած նորույթ` լինի դա դրական, թե բացասական£ Տգեղ երևույթ եմ համարում նաև այն, որ հայ աղջիկները դաջվածքներ են անում մարմնի տարբեր մասերում£ Դա հայեցի չէ£ Սեդա ՆԻԿՈՅԱՆ 22 տ., հոգեբան - Ո°չ, Հայաստանից հեռու չեմ ապրի£ Պանդխտությունն ազգին տանում է կործանման£ Հայի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանից դուրս հայերը նման են հյուրի£ Ընդմիշտ հեռանալ, կնշանակի, որ մենք սպանում ենք մեր հայրենիքի հանդեպ ունեցած զգացմունքները£ Նախ խոսեմ բացասական երևույթների մասին£ Հայաստանում անկում է ապրում ազգային գիտակցությունն ու կենսակերպը£ Իսկ դրական երևույթներ թեև կան, բայց այնքան չնչին են, որ դժվարանում եմ նշել£ Մանվել ԿՈՍՏԱՆԴՅԱՆ 25 տ., իրավաբան - Ավելի ճիշտ կլիներ, եթե հարցնեիք, թե ինչը կստիպեր ինձ մնալ Հայաստանում£ Կարող եմ ապրել Հայաստանից հեռու և պատրաստվում եմ գնալ£ Հայաստանն ինձ համար ընդամենը հայրենիք է, ուրիշ ոչինչ£ Ես արտասահմանում ապրել եմ, այնտեղ ամեն ինչ ավելի հեշտ է£ Մեզ մոտ երիտասարդների մասին ոչ ոք չի մտածում£ Աշխատանք չկա ընդհանրապես£ Ներկայանալ չցանկացող - Եթե լքեմ հայրենիքս, միայն ճանապարհորդելու և ավելի որակյալ կրթություն ստանալու նպատակով£ Մեզ մոտ կրթահամակարգն ունի իր բացասական կողմերը£ Պրակտիկ գիտելիքներ չենք ստանում, ԲՈՒՀ¬երում բացակայում է ԲՈՒՀ - գործատու կապը£ Անդրանիկ ԶԱՏԻԿՅԱՆ 20 տ., ապագա ակտուար - Դրական երևույթներից առաջնայինը մեր լավ վերաբերմունքն է օտարերկրացիների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ միմյանց նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը խիստ բացասական եմ համարում£ Բացասական երևույթներից է կաշառակերությունը, որը բարձր մակարդակի վրա է, դրամի արժեզրկումն ու գների աճը, ծանոթ¬բարեկամ հարաբերություններն աշխատաշուկայում£ Կրթության ոլորտում որակի անկում կա. շատ են կրթական տարբեր հաստատությունները, բայց շատ քիչ են լավ կադրերը£ Սաթենիկ ՍԱՐԳՍՅԱՆ 20 տ., ապագա ակտուար Ի՞նչ գիտենք մենք այսօր մեր մշակույթի մասին£ Դժբախտաբար, մակերեսային են այսօրվա երիտասարդության պատկերացումները մեր մշակութային արժեքների մասին £ Հարցվածների միայն 20 %¬ը ամբողջական պատկերացում ունի մեր մշակույթի մասին£ Իսկ էթնիկ մշակույթի մասին` ժողովրդական տոներ, երգեր, պարեր, խաղեր, ուտեստ, ծեսեր, բանահյուսություն և այլն, պատկերացում ունեն միայն մշակույթի հետ առնչություն ունեցող մասնագիտությունների տեր մարդիկ£ Մեր հարցումների մասնակիցները միանշանակ կողմ են ազգային արժեքների պահպանմանը` գտնելով, որ դրանք մեր ինքնության պահպանման ամենահզոր միջոցն են£ - Հայկական մշակույթի մասին կարող եմ ժամերով ու հպարտությամբ խոսել, որովհետև շատ քիչ ժողովուրդներ կան, որ ունեն իրենց մշակութային դեմքը և այն էլ գեղեցիկ դեմքը£ Ինձ համար հայկական մշակույթի ամենակատարյալ բնագավառը ժողովրդական մշակույթն է` հազարավոր տարիների հազարավոր սքանչելի արժեքների մի հսկայական շտեմարան, որի վերծանելն ու հասկանալը և° շատ հեշտ է, և° միաժամանակ շատ դժվար£ Մշակույթը ճիշտ ներկայացնելու ամենակարճ ուղին հայ ժողովրդի մտածողությունն ըմբռնելն է, դա թաքնված է մեծ տոներում, ծեսերում, որին պիտի հաղորդակից լինենք£ Մանան ԱՌԱՔԵԼՅԱՆ 24 տ., ազգագրագետ - Հայ ժողովուրդն ունի հազարամյակների մշակույթ, հարուստ մշակութային արժեքներ£ Միանշանակ կողմ եմ ազգային արժեքների պահպանմանը£ Դրանց շնորհիվ է ազգը պահպանում իր դեմքը և տարբերվում այլ ժողովուրդներից£ Մեր ամբողջ պատմությունն է հիմնված այդ արժեքների վրա£ Արսեն ԱՎԵՏԻՍՅԱՆ 20 տ., ապագա անասնաբույծ - Մեր մշակույթը հայության, մեր ինքնության, ազգային արժեքների պահպանման հիմնական միջոցն է եղել£ Ամբողջ աշխարհին հայտնի ենք մեր մշակույթով£ Ռուզաննա ՏՈՆՈՅԱՆ 27 տ., բանասեր - Շատ հարուստ մշակույթ ենք ունեցել£ Ամբողջ աշխարհին հայտնի ենք մեր խաչքարերով, գորգագործությամբ£ Հարուստ ավանդույթներ ունենք£ Մեր երկիրը, փոքրիկ տարածք ունենալով, աշխարհին միշտ ներկայացել է իր մշակույթով և քաղաքակրթությամբ£ Լիանա ՎԱՐԴԱՆՅԱՆ 22 տ., իրավագետ-մանկավարժ Անշուշտ, այսօր արդիական համարվող ու երիտասարդներին հուզող հարցերի շարքում չէինք կարող չանդրադառնալ հայ¬թուրքական և հայ¬ադրբեջանական հարաբերություններին£ Արդյո՞ք հայ երիտասարդը երբևէ կարող է բարեկամանալ մեր հարևանների հետ£ Հարցումներին մասնակցած երիտասարդների մեծամասնությունը` 70 %¬ը, մերժողական է տրամադրված թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ և գտնում է, որ նույնիսկ պետական մակարդակով հարաբերությունների կարգավորման դեպքում հնարավոր չէ բարեկամանալ, քանի որ մենք թուրքերի և ադրբեջան ցիների հետ գեներով եկած թշնամի ենք£ Ըստ նրանց` ոչինչ հնարավոր չի լինի փոխել և ցանկություն էլ չկա փոխելու կամ բարեկամանալու նրանց հետ£ Երիտասարդների 30 %¬ը համեմատաբար հանդուրժողական է տրամադրված իրենց հասակակից թուրքերի նկատմամբ` գտնելով, որ նրանք չպետք է պատասխան տան իրենց պապերի գործած ոճիրի համար£ Բավական է միայն նրանց կողմից այդ փաստի ընդունումը և միգուցե հնարավոր լինի նրանց հետ բարեկամանալ£ - Եթե Թուրքիան չընդունի իր գործած ոճիրը, երբեք չեմ ցանկանա բարեկամանալ նրանց հետ£ Ընդունելու դեպքում` հնարավոր է£ Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ 14 տ., դպրոցական - Մեր հարաբերությունները միգուցե կարգավորվեն փոխհամաձայնության և զիջումների գնալու դեպքում£ Չեմ դժգոհի բարեկամանալուց, սակայն դա չի նշանակում մոռանալ անցյալը£ Բայց հարևաններ ենք, միգուցե հաշտվենք ու համագործակցենք£ Աշխեն ԲԱԴԱԼՅԱՆ 23 տ., տնտեսագետ - Հնարավոր է, որ մի օր կարգավորվեն հայ¬թուրքական և հայ¬ադրբեջանական հարաբերությունները, բայց նույնիսկ այդ դեպքում չենք բարեկամանա£ Արթուր ԵՂԻԿՅԱՆ. 15 տ. - Ոմանք մտածում են` այդ հարաբերությունների կարգավորումով ամեն ինչ լավ կլինի, իրականում ավելի վատ կարող է լինել£ Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. 16 տ. - Չեմ կարծում, որ այդ հարաբերությունները երբևէ կարգավորվեն£ 95 տարի է հայկական հարցը լուծում չի ստացել և չի էլ ստանա£ Սաթենիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ 20 տ., աշխարհագրագետ - Թշնամությունը մեր և թուրքերի արյան մեջ է£ Մենք իրար չենք ների երբեք£ Սահմանը չի բացվելու£ Թուրքերի վարած քաղաքականությունը հիմնված է խաբեության վրա£ Էլեն ՂԱԶԱՐՅԱՆ 22 տ., թարգմանչուհի - Թուրքերը պետք է ընդունեն իրենց գործած ոճիրը և կընդունեն մի օր£ Բայց նույնիսկ այդ դեպքում չեմ բարեկամանա£ Նարինե ՍԻՐԵԿԱՆՅԱՆ. 14 տ. Եթե միայն այս կարծիքն ունենային նաև Թուրքիայում արկածախնդրություն որոնողները... :

Երբ արթնանում են նիրհող հոգիները

Երբ փորձում ես ընդհանրացնել աշնանամուտի երաժշտագոբելենից քաղած ցաքուցրիվ տպավորություններդ, նորից ու կրկին համոզվում ես, որ անմիջական փոխշփումներով միայն կարող ես հավաստել իրական արժեքավորությունը ընթացիկ երաժշտական (և` ոչ միայն) առօրյայի£ Գոհանալով բոլոր հնարավոր սրահները հոգևոր կյանքով լցնող այլազան համերգային ծրագրերի առատությունից` միաժամանակ տրտմում ես յուրաքանչյուրին հաղորդակցվելու անհնարինության իրողությանը օրինաչափ հարկադրված հարմարվելուդ համար£ Չնվազեցնելով մշակութավազքիդ տեմպը` ի զորու ես լինում սեփական մաշկիդ վրա զգալու խայտաբղետ միջոցառումների թողած ազդեցությունը£ Հնարավորություն ես ունենում հավաքական ունկնդրի ընդհանուր ընկալմամբ ճշգրտելու դրանց հանրային պիտանիության չափն ու սահմանը£ Երևանյան երաժշտական աշնանամուտի ամենակախարդիչ գույներն ի հայտ եկան, անկասկած, «Արամ Խաչատրյան» համերգասրահում£ ՀՊՖՆ¬ի գեղարվեստական ղեկավարությունը 10 տարի պատվով ստանձնած ջութակահար¬դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և երաժշտաընտանիքից սերող բազմամրցանակակիր թավջութակահար, 2008¬ից Լոնդոնի թագավորական երաժշտակրթարանի պրոֆեսոր Ալեքսանդր Չաուշյանի նախաձեռնած երաժշտափառատոնի մեկնարկային 5 բացառիկ համերգներով£ Աշխարհի հեղինակավոր համերգասրահներում վաղուց ճանաչում գտած այս տաղանդավոր երաժիշտները 2007¬ին, երբ իրենց համագործակցությամբ ձեռք բերած հանրահռչակ արվեստագետների մտերմիկ խմբով հիմնադրում էին Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, երևակայել անգամ չէին կարող, որ այն իր հաստատուն տեղը կգտնի համաշխարհային արդի գերխիտ փառատոնացանցում£ Տարեցտարի ընդլայնելով ընդգրկման աշխարհագրական ու որակական (ոչ թե սոսկ հյուրընկալության շլացուցիչ ճոխության ու սնամեջ ինքնագովազդի) սահմանները, Հայաստանի մայրաքաղաքի մշակութային աշնանն առանձնակի թովչանք հաղորդող այս երաժշտատոնը իր 4¬րդ մեկնարկով աննախադեպ վերելք նախանշեց£ Կարևորը` սրա վկայությունը տալիս են ոչ թե կազմակերպիչները, այլ արտերկրի 22 մեծահամբավ մասնակիցների առաջին տասնյակը£ Մեծ խանդավառությամբ ՀՊՖն¬ի գլխավոր գործիքային ձեռքբերման` «Steinway» դաշնամուրի «բրամսյան մկրտությունն» իրագործած ֆրանսիացի դաշնակահար Ֆրանսուա Ֆրեդերիկ Գին, ճապոնացի ջութակահար Դայշին Կաշիմոտոն, բրիտանացի դաշնակահար Էշլի Վոսը, 13 տարեկանից «շեփորի Պագանինի» հռչակված Սերգեյ Նակարյակովը (Իսրայել), հայտնի գալարափող հար Ռադովան Վլատկովիչը (Ավստրիա)... Երբ տուբահար Հարի Լիդսլեն (Ֆինլանդիա), ով մշտապես համագործակցում է դաշնակահար Արուս Աճեմյանի հետ և Վարդան Աճեմյան¬կրտսերի գործերի կատարումն է հղկում առանձին հնչեցնելու համար, իր երախտագիտությունն է հայտնում մեր երաժշտարվեստի նահապետներից Ալեքսանդր Հարությունյանին` հատկապես փողային նվագարանների ստեղծագործություններով ներշնչված, արտերկրի հանրահայտ երաժիշտ կատարողները, միմյանց ընդմիջելով, հայ կոմպոզիտորի ողջ ժառանգությունն են բարձր գնահատում£ Ալեզարդ երաժշտի ծննդյան 90¬րդ տարեդարձին ընծայելով իրենց սքանչելի կատարումները ՀՊՖՆ¬ի նվագակցությամբ` խոնարհվում երաժշտամեծարանքից շոյված Մաեստրոյի առջև£ Հատկանշական է, որ նույն նվիրումով նրանք Հարությունյանին զուգահեռ հնչեցնում են Մոցարտ ու Բեթհովեն` յուրովի արտահայտելով իրենց վերաբերմունքը դասական ու արդիական համարժեք գոհարների հանդեպ£ Ակնածանքով էին գնահատում ճանաչված հյուրերը նաև մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնագիտական ակնառու արժանավորությունը` չթաքցնելով զարմանքը ունեցած ռեալ պայմանների սղությունից£ Հյուրեկ երաժիշտների միասնական համոզմամբ` զարմանալիորեն կարճ ժամանակում երևանյան այս երաժշտափառատոնը լայն ճանաչում է գտել իր երկրից դուրս£ Հիմա նոր հռչակավոր երաժիշտներ են մասնակցության հայտ ներկայացնում իրապես միջազգային համարում վաստակած այս երաժշտատոնին£ Հերթական վկայությունը հռչակավոր Դիմուտ Պոպենի (ալտ) և տաղանդափայլ Իզաբել Ֆաուստի (ջութակ) երկձայն զուգանվագով մոցարտյան սիմֆոնիա-կոնցերտին հոգեզմայլ թովչանք հաղորդած վերջին համերգի ունկնդիրը տվեց£ Ուրեմն, այս նախաձեռնությունը արժանի է համակողմանի սատարման, քանզի նրա հեղինակությունը փայփայողներն աչքակապությամբ չեն զբաղվում, այլ հարաճուն եռանդով թրծում են թե° իրենց անհատական ստեղծագործական ձեռագիրը, թե° կոլեկտիվ արարչագործության ընդհանուր նկարագիրը և թե° նոր մտահղացումների իրական նպաստավորությունը համազգային հոգևոր¬բա րոյական զարթոնքին£ Եվ միանգամայն արդարացված է նրանց խորացող տագնապը մեր երաժշտակրթարանների ներկայիս անմխիթար վիճակով£ Այստեղ արդեն իրավիճակը չես շտկի վարպետութ յան դասընթացներով£ Հարկավոր է ՀՀ մշակույթի և գիտության ու կրթության նախարարությունների համակարգված գործունեությունը£ Հերթափոխի խոտանով հօդս կցնդեն դժվարությամբ ձեռք բերված առաջընթացի նախադրյալները£ Եվ թմբիրից արթնացող նիրհած հոգիները կհայտնվեն հավերժական լեթարգիական քնի ճիրաններում£ Հարկ է խնամքով պահպանել արթնացման այս պահը£ :

Արքայական երեկոներ

Վայելած միջազգային բարձր վարկանիշը Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղ. ղեկավար` Չարլզ Դյութուա) առաջին անգամ իր կենդանի կատարումներին հաղորդակց վող հայաստանցի երաժշտասերների հոծ բազմության համար հավաստեց մեր անվանի երաժիշտների ներգրավմամբ կայացած երկու բազմազան համերգային ելույթներով£ «Երևանյան հեռանկար ներ» վերանվանմամբ իր 11¬րդ մեկնարկը ազդարարող «XXI¬ի հեռանկարներ» միջազգային երաժշտափառատոնի (գեղ. ղեկավար` կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան) առաջին իսկ ակորդներից «Արամ Խաչատրյան» համերգասրահի երջանիկ ունկնդիրը կախարդվեց Չայկովսկու դաշնամուրային թիվ 1 կոնցերտի իրական թովչանքով£ «Կուրացնող վիրտուոզության և ահարկու ուժի տեր» մեծահամբավ դաշնակահար Բորիս Բերեզովսկու մենակատարությամբ մատուցվող հանրածանոթ երաժշտակտավը բացառիկ հնչողություն էր ձեռք բերել դժվարին մրցույթով այս եզակի նվագախմբի կազմում հանդես գալու պատվին արժանացած, անհատապես սեփական կատարողական վարպետությունը հավաստած 8 տասնյակից ավելի տաղանդաշատ երաժիշտների ներդաշնակ նվագակցությամբ£ Իր հարուստ կենսափորձով դյուրությամբ ղեկավարում էր կատարման ողջ ընթացքը առաջին անգամ այս երաժշտախմբի դիրիժորական վահանակի մոտ կանգնած ՀՊՖՆ¬ի գեղարվես տական 10-ամյա ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը` փայլուն տիրապետելով հնչեցվող ծավալուն ստեղծագործություններին առանց «երաժշտական տեքստի» միջնորդության£ Երբ միջնարարին փորձեցի մեր ՀՊՖՆ¬ի մի քանի շնորհաշատ երաժիշտների նրբահմուտ ընկալմամբ վերծանել թագավորական նվագախմբի կատարողական արվեստի հուժկու ներգործության մասնագիտական գաղտնիքը, եզոպոսյան պատասխան ստացա` ծննդավայրը £ Լինելով ակտիվ ունկնդիրը մեզանում կազմակերպվող ամենատարբեր համերգների, ինքս եմ լրացնում փակագծային ասելիքը` արքայական վերաբերմունքով` կարելի է բարձր արվեստի փառահեղ հաղթանակի անպարտելիությունն ապահովել£ Իրենց կատարողական հրաշալի տեխնիկայով մեզ հիպնոսած այս երաժշտախմբի անդամներն ունեն ոչ միայն հուսալի գործիքներ ու փորձառու ղեկավարներ, այլև սեփական ձայնագրման ստուդիա, հաճախակի շրջագայելու ու տարատեսակ սոցիալ-հասարակական հիմնախնդիրների հաղթահարմանը մասնակցելու լայն հնարավորություններ£ Որպես միջազգային նվագախումբ 1946¬ին հիմնադրված թագավորականը վերջին 5 տարիներին հյուրախաղեր է անցկացրել երեսունից ավելի երկրներում£ Շոստակովիչի թիվ 5 սիմֆոնիայի տպավորությանը հաջորդ երեկո Օպերայինում գումարվեց Հասմիկ Պապյանի ու Բարսեղ Թումանյանի անզուգական երգեցողությունը այս նվագախմբի կենդանացրած երաժշտահենքով£ «Տարվա եվրոպացի երաժիշտ» Գժեգոժ Նովակի դիրիժորությամբ նույնքան հարթ ու սահուն, որքան` Էդուարդ Թոփչյանի£ Եվ Վերդիի, Ռոսինիի, Հալևի ու Գունոյի սքանչելի օպերաներից ծաղկաքաղված արիաները, Ֆիլիպի ու Ելիզավետայի սոպրանո-բաս ներշնչված զուգերգը («Դոն Կառլոս»), Մեֆիստոֆելի քառյակները («Ֆաուստ») օդը լցնում էին մարդկային ձայնի հոգեպարար ելևէջներով£ Համաշխարհային երաժշտական մտքի հանճարի անգերազանցելի փայլատակումները փոխանցվեցին ապա 170¬ամյա Չայկովսկու պոլոնեզի («Եվգենի Օնեգին») և թիվ 4 սիմֆոնիայի նվագախմբային կատարումներին£ Ներաշխարհդ աննախադեպ հարստացրած արքայական երաժշտաերեկոներն արժևորելիս պարզ եզրակացության ես հանգում£ Մեր այն արվեստագետները, որոնք իրենց ստեղծագործական նկարագիրը գունեղացնելու լծակներ են գտնում արտերկրում, ամենևին չեն զիջում հռչակավոր օտարներին£ Իրենց պատկառելի ներուժով էլ օրավուր առավել պահանջված են դառնում աշխարհի հեղինակավոր համերգասրահներում ու թատրոններում£ Տագնապդ հայ արդի երաժշտարվեստի անփառունակ վաղվա համար խորանում է, երբ մտերմիկ զրույցի ես բռնվում Ժնևում լիարժեք ստեղծագործական բերկրանք գտած Վարդուհի Խաչատրյանի (մեցո¬սոպրանո)` «Վերադարձի» միջազգային երաժշտական փառատոնի առաջին հյուրի հետ£ Թագավորական նվագախմբի բացառիկ համերգով հրապուրված` ցավոք, զրկվում ես 11 միջազգային մրցույթներում հաղթած գեղանի երգչուհու երգարվեստին անմիջականորեն հաղորդակցվելուց «Օպերային դիմակներ» բազմաբովանդակ ծրագրով, որում ներառված էին օտարներին հմայած տղամարդու նրա դերերգերը£ Բայց նոր իրական հիմք ես ունենում ձևավորված կարծիքիդ անսխալականությանն ի նպաստ£ Եթե նրանց նկատմամբ արքայական մշտակայուն վերաբերմունք ցուցաբերվի պետության կողմից, ստիպված չեն լինի հայրենիքից դուրս ինքնարտահայտման պատշաճ լծակներ որոնել£ Եվ մեր հոգևոր վատնվող հարստությունը կբազմապատկվեր` շենացնելով մեր խարխլվող հողն ու ջուրը մարդկային հզոր մտքի համերաշխ արարչագործության երանելի արգասիքներով£ :

«Ապագայի դեսպանները»

2007¬ին Աստանայում իր աննախադեպ առաքելության կարևորությամբ (երբեմնի ԽՍՀՄ տարածքում փլուզումից հետո ծայր առած հակամարտությունների կասեցման անհետաձգելի գործընթացում) խաղաղ համակեցության ռեալ հույսեր արթնացրած ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը 2010¬ի համերգային շրջագայության հերթական հանգրվան էր գտել «Արամ Խաչատրյան» համերգասրահում£ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայերիս կողմից անչափ սիրված Վլադիմիր Սպիվակովի բազմահմուտ ղեկավարությամբ ու ԱՊՀ երկրների մասնակից պետություն ների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի նյութական աջակցությամբ 12 երկրներից մրցույթով ընտրված հարյուրից ավելի շնորհալի երաժիշտ կատարողներ, համադաշն մեկտեղվելով բարձր երաժշտության մտերմացնող զորությամբ, նախնիներից ժառանգած թշնամանքի դեմ էին մաքառում£ Մեծ Հայրենականում վերջիններիս տարած հաղթանակի 65-ամյակին ձոնելով իրենց համերգաշարը` ջանում էին սեփական խաղաղ միասնության երաժշտական դաշինքով հավատընծա դարձնել նոր հաղթանակի ռեալականությունը£ Հիմնադրամի համանախագահ Միխայիլ Շվիդկոյի հակիրճ գնահատությամբ` նախապես խորին ակնածանքի պարարտ հող ստեղծվեց լեփ¬լեցուն սրահում£ ՀՀ նախագահի ներկայությունը շեշտադրեց պաշտոնական լուրջ դիրքորոշումն այս նախաձեռնության հանդեպ£ Սպիվակովի սատարող հայրական առաջնորդությամբ երիտասարդները նույն նվիրումով հնչեցրին հանրածանոթ երաժշտակտավներից ձևավորված երկացանկը, ինչ որ Նյու Յորքում (ՄԱԿ¬ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում) և Փարիզում (ՅՈՒՆԵՍԿՕ¬ի շտաբ-կայանում), Աշխաբադում և Բաքվում£ Առաջին կատարմամբ յուրովի նշանավորելով Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 90¬րդ տարեդարձը` ալեզարդ կոմպոզիտորի «Տոնական նախերգանքով» ի սկզբանե ջերմ մթնոլորտ ստեղծեցին£ Բարձր հնչողությունը խթանելով բելառուս երգչուհի Ակսանա Վոլկովայի (մեցո¬սոպրանո) Դալիլայի («Սամսոն և Դալիլա») ու Կարմենի («Կարմեն») դերերգերի£ Երեկոյի հայտնությունը դարձած Ֆեն Նինի ջութակի տաղանդավոր մենանվագով տպավորված Պագանինիի թիվ 1 կոնցերտից սահուն անցնելով Չայկովսկու «Շչելկունչիկ» և «Կարապի լիճ» բալետներից ընտրված տարազգի պարերին` ակնհայտ հարգանքով տարբեր ժողովուրդների մշակույթներին£ Իրավացի է, անշուշտ, Վլադիմիր Սպիվակովը. «Մշակույթը միակ առողջ կենսամիջավայրն է, որում իրապես են միավորվում մարդիկ, միմյանց հասկանալով ու լսելով բարեկամանում, և այս երիտասարդները մեր պայծառ Ապագայի դեսպանները դառնալու բոլոր նախադրյալներն ունեն»£ Միջպետական քաղաքական դաշինքի ամրապնդմամբ, անկասկած, կարելի կլինի Լույսի, Բարու և Սիրո նոր հաղթանակ կռել£ Այս մասին տարփողեցին այլազգի երիտասարդները նաև երեկ, Մոսկվայում, կիևյան մենահամերգից հետո£ :

Իսկ ոստիկանուհին լպիրշ քմծիծաղեց

Սակավ է պատահում, որ մայիսը հեղձուցիչ շոգով խեղդի երևանցիներին£ Սակայն 2010 թվի մայիսյան որոշ օրեր այդպիսին էին£ Եվ այսպես, մայիսյան կիզիչ արևի տակ երկար հերթ էր գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի աստիճանների վրա£ Հերթի կանգնածներն անհամբեր սպասում էին, թե երբ է երկժամյա ընդմիջումը վերջանալու, որպեսզի ներս մտնելու թույլտվություն ստանան£ Վերջապես դուռը բացվեց, և ես, արդեն իններորդ անգամ, մեծ դժվարությամբ բարձրանալով չորրորդ հարկ, մտա այն սրահը, որտեղ հավաքվածները մշտապես հուսակտոր հայացքներով սպասում են իրենց բախտի բերմանը£ Ոստիկանուհին ներս մտավ քսանչորս րոպե ուշացումով և առանց ներողություն խնդրելու` արհամարհական ու կոպիտ տոնով ինչ¬որ կարգադրություն արեց£ Նորից մերժվեցի. բժշկական տեղեկանքի ժամկետանց (վեց օրվա տարբերությամբ) լինելու պատճառով£ Երբ ասացի, որ այդ տեղեկանքն ինձ ետ էր վերադարձված մեկ ամիս առաջ, նա զայրացած դիմեց սրահում նստած ամբոխին. - Որի՞դ ենք բժշկական տեղեկանք ետ տվել£ Պատասխանը քառ լռությունն էր£ Աշխարհի ոչ մի նորմալ երկրում անձնագիր ստանալու համար բժշկական և բնակության վայրից տեղեկանքներ չեն պահանջվում£ Կուզեի իմանալ, ո՞ր ապուշն է այդ օրենքը հնարել և ժամկետ էլ ավելացրել… Անգամ չի հասկացել, որ երկու դեպքում էլ նշանակում է հալածանք անձի նկատմամբ` հիվանդի (ինչպիսի հիվանդությամբ էլ տառապելիս լինի) և անհասցե անօթևանի£ Մի՞թե կարելի է յոթանասումեկ տարեկան անձին հարկադրել մեկ տարվա մեջ երկու անգամ հերթեր կանգնել պոլիկլինիկայի բոլոր բաժանմունքների դռների առաջ£ Ես կարծում եմ, որ սա արված է միտումնավոր` քաշքշուկ ստեղծելու համար£ - Նորմալ պայմաններում ինձ պետք է որ պատվավոր քաղաքացու կոչում տային,¬ ասացի ոստիկանուհուն£ Վերջինս լպիրշ քմծիծաղ տվեց£ Պետին դիմելն ավելորդ էր, քանի որ մեկ անգամ հանդիպել էի հետը և լրիվ հիասթափվել… Երբ ներկայացա, որպես ոչ շարքային անձ, նա շատ ինքնագոհ` համոզված, որ իմաստուն միտք է արտահայտում, ասաց. «Ինձ համար բոլորը հավասար են»£ Այս մտքի հեղինակը գիտի՞, արդյոք, որ ոչ մի անձ մյուսին նման կամ հավասար չէ£ Գիտի՞, արդյոք, որ պատվավոր քաղաքացու կոչումով անձնագիր է հատկացվում եզակի անհատներին£ Իսկ եթե գիտի, ապա ո՞ւմ է հանձնում նման անձնագիր. ինչ¬որ սպորտսմենի՞, դերասանի՞, թե՞ երգչուհու… Ծնողներս մանկուց (Վանի ջարդերից մազապուրծ փախած) ապրել են Երևանում£ Ես ծնվել եմ Երևանում և մինչև հասուն տարիքս ապրել այնտեղ£ Ավարտել եմ չորս համալսարան£ Գիտական կոչում ունեմ փիլիսոփայությունից£ Աշխարհում առաջին գիտնականն եմ տիեզերագիտության մեջ£ Բուժում եմ ավանդական բժշկության կողմից անբուժելի համարված մի շարք հիվանդություններ£ Բազմաժանր ու բազմալեզու տաղանդավոր գրող եմ£ Հմուտ հոգեբան, սոցիոլոգ, լեզվաբան, պատենտագետ, երգահան եմ և այլն£ Երևանում աշխատանքային վերջին վայրերս են Երևանի պետական համալասարանը, Հոգեբանության և սոցիոլոգիայի, Իրավաբանության և տնտեսագիտության համալսարանները£ Վերջինում դասավանդում եմ ցայսօր£ Ժողովրդիս մաղթում եմ համբերություն և հույս` շուտով ունենալու իմաստուն, լայն մտահորիզոնի տեր, կիրթ կառավարողներ£ Ամե°ն… :

«Ազատ քաղաքացի»

Այսպես էր կոչվում «Երկիր¬Մեդիայով» վերջերս պարբերաբար հեռարձակված այն բանավեճի մրցաշարը, որին մասնակցեցին հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների դպրոցական հավաքականներ£ Ըստ էության դա հաջորդեց մինչ այդ կազմակերպած «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրերի բանավեճի հեռուստատեսային տարբերակին, որը բազում հեռուստադիտողների հնարավորություն ընձեռեց ծանոթանալ մեր այսօրվա դպրոցականների մտավոր ունակություններին` գոհանալով նրանց խելամիտ ու ինքնատիպ և° հարցադրումներով, և° պատասխաններով£ Ուշագրավն այն էր, որ թիմերը վիճակահանությամբ պետք է հիմնավորեին «դեմ» կամ «կողմ» տեսակետներ£ Եվ, նախապես նշենք, որ դպրոցականները չափազանց հետաքրքիր լուծումներ էին տալիս, քանի որ մինչ այդ անց էին կացրել հարցազրույցներ, տեղյակ էին մամուլի հրապարակումներին, նյութեր էին քաղել ինտերնետ կայքերից, մասնակցել էին տարբեր հանդիպումների£ Հիշեցնենք, որ թեմաները տարբեր ոլորտներից էին` «Սպառողների իրավունքները ՀՀ¬ում պաշտպանված են», «ՀՀ ինտեգրումը Եվրամիությանը շահավետ է», «ՀՀ պետական քաղաքականութ յունը նպաստում է սփյուռքի և հայաստանաբնակ հայերի մերձեցմանը», «ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանները պահպանվում են»... Հեռուստատեսային տարբերակը նպատակ չուներ բոլոր թիմերի մասնակցություն ապահովել (դա շատ երկար կտևեր), սակայն այն, ինչին ականատես եղանք օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, մեծ տպավորություն գործեց, որովհետև խելամիտ և օժտված սաների պատասխանները համոզիչ էին ու հուսադրող£ Մեզանում հաճախ են խոսում այն մասին, որ ժամանակները փոխվել են, երեխաները չեն սովորում, գիրք չեն կարդում, ամեն ինչի հանդեպ անտարբեր են£ Ասել է թե այդպես չէ` սխալ կլինի£ Բայց մանկավարժության մեջ վաղուց ընդունված է «տարբերակված մոտեցում» մեթոդը£ Իհարկե ցանկալի է, որ բոլոր դպրոցականներն էլ կիրթ լինեն, զարգացած, կարդացած, խելամիտ£ Դա այլ թեմայի խոսակցություն է£ Ինչ վերաբերում է այս բանավեճի մասնակիցներին, ապա անկախ նրանց գրաված տեղերից, ստացած պարգևներից` միևնույն է, թիմերից յուրաքանչյուրի մասնակիցը մեր ապագա խելամիտ ուսանողն է լինելու` Հայաստանում, թե արտերկրում£ Պարզապես անկարելի է գնահատանքի խոսքեր չասել բոլոր ղեկավարներին, ովքեր հմուտ մարզիչների պես թիմերի անդամներին նախապատրաստել էին հավուր պատշաճի£ Միայն մեկ օրինակով հիմնավորենք մեր կարծիքը£ Երևանի թիվ 115 դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Ջեմմա Աղեկյանը «Երևան-2»¬ի ղեկավարն է£ Այս թիմը` Այդինյան Վիկտորյա (Գր. Նարեկացու անվան թիվ 137 դպրոց, 11¬րդ դասարան), Սուքիասյան Մարինե (թիվ 115 դպրոց, 11¬րդ դասարան), Ավագյան Կարինե (Մուրացանի անվան թիվ 18 դպրոց, 10¬րդ դասարան), Պողոսյան Հռիփսիմե (թիվ 120 դպրոց, 11¬րդ դասարան), Բաբայան Լիլիթ (Հ. Շիրազի անվան թիվ 169 դպրոց, 11¬րդ դասարան), հաղթել է բոլոր մրցույթներում և արժանացել ոսկե հուշամեդալների£ Հետաքրքիր է, որ տիկին Աղեկյանի առանձնասենյակում երկու թիմերի լուսանկարներ են£ Պարզվում է, որ նախորդ տարվա նմանատիպ մրցույթում ևս նրա ղեկավարած թիմը նույնպես գրավել է առաջին տեղը, արժանացել ոսկե հուշամեդալների£ Հազվագյուտ և հաճելի զուգադիպություն£ Հետաքրքիր է, որ սպորտում նման դեպքում վաստակավորի կոչում են տալիս, իսկ այստե՞ղ... Նշենք նաև, որ հրավիրված ժյուրիի անդամները հմուտ մանկավարժների պես, թաքցնելով իրենց հիացմունքը բոլոր թիմերի հանդեպ, անաչառ էին գնահատում պատասխաններն ու հարցադրումները£ Մրցույթները չափազանց հետաքրքիր ու պրոֆեսիոնալ բարձր մակարդակով էր վարում ու ամփոփում հաղորդավոր Գոռ Պետրոսյանը£ :

Արեգակնային փոթորիկները քաոսի կվերածեն մարդկանց մոլորակը

Երկիր մոլորակի վերաբերյալ գիտնականների հերթական կանխատեսումները բոլորովին լավատեսական չեն£ Ըստ դրանց` 2013 թ. Արեգակից զանգվածային բռնկումները կարող են իսկական քաոս ստեղծել£ Մասնավորապես, համատարած կերպով շարքից դուրս է գալու արբանյակային կապը£ ՆԱՍԱ¬ի հաշվարկների համաձայն` 1-2 տարվա ընթացքում արեգակնային ակտիվությունն իր բարձրակետին է հասնելու, և գլխավոր աստղի վրա առաջացող ճառագայթման շատ բարձր մակարդակը չի կարող իր անդրադարձը չունենալ Երկրի մագնիսական միջավայրի վրա£ Արդյունքում` ողջ աշխարհում սպասվում է էլեկտրացանցերի խաթարումներ` մի քանի ժամից մինչև մի քանի ամիս տևողությամբ£ Իսկ դա լուրջ սպառնալիք է. առանց տեխնիկայի նվաճումների իր կյանքը չպատկերացնող մարդն այդպիսով ստիպվելու է անորոշ ժամանակով զրկվել թե° հեռակապից, թե° փոխադրամիջոցներից£ Ուսումնասիրությունները կատարվել են 11 տարվա ընթացքում£ Այս պահին որոշակի հանդարտություն է արձանագրվել, սակայն դա հանգիստ է` իսկական փոթորկից առաջ£ Արևի մակերեսից պոկվելիք կրակի օղակներն հավասարազոր կլինեն 100 ջրածնային ռումբի հզորության£ Եթե դրանց ավերիչ ուժը Երկրին հասնի` այստեղ անխուսափելի կլինեն տնտեսության հսկայական կորուստները£ Մասնագետների հաշվարկներով` դրանք 20 անգամ կգերազանցեն «Կատրին» փոթորկի հասցրած վնասները£ Հիշեցնենք, որ բռնկումների առումով Արեգակի «պոռթկումներն» առարկայական էին այս ամռանը£ ՆԱՍԱ¬ի աստղագետներն արեգակնային համակարգի գլխավոր աստղի վրա մոլեկուլա -ատոմային քայքայման հզոր բռնկումներ արձանագրեցին£ Սպասվում էր, որ այդ ցունամիները մագնիսական փոթորիկներ կառաջացնեն և Հարավային ու Հյուսիսային բևեռներում կմեծացնեն փայլատակումների հզորությունը£ Նախազգուշացվում էր նաև աշխարհով մեկ կապի ու էներգամատակարարման համակարգերի, արբանյակների հնարավոր խաթարումների մասին£ Բարեբախտա բար, այդ ամենը տեղի չունեցավ£ Գուցե 2013¬ի՞ն էլ Արեգակը բարեհաճ գտնվի մարդկության հանդեպ£ :

Ամեն օրինագիծ չէ, որ օրենք դառնա

Միացյալ Նահանգների Սենատն ուղեփակել է օրենքի մի նախագիծ, որը չեղյալ էր հայտարարել գործող օրենքի կարևոր մի պահանջը£ Ներկայումս ամերիկյան բանակում ծառայող համասեռամոլները (թե° կանայք, թե° տղամարդիկ) պարտավոր են թաքցնել իրենց սեռական կողմնորոշումները£ 1993 թ. ԱՄՆ¬ի բանակում այսպես կոչված սեռական փոքրամասնությունները կարող են զինծառայության անցնել` սակայն հրամանատարներից ու ծառայակիցներից թաքցնելով իրենց նմանատիպ հակումները. հակառակ դեպքում նրանք ազատ են արձակվում£ Սակայն այս կարգի դեմ տարիներ շարունակ պայքարողներն ահա, որպես իրենց նկրտումների վավերագիր, օրինափոխ նախագիծ են ներկայացրել, որը հակադրումն է գործող կարգի£ Ինչպես տեղեկացրել է Associated Press¬ը` անցյալ շաբաթ անցկացված քվեարկության ընթացքում 43 սենատոր «դեմ» է արտահայտվել առաջարկվող նորամուծությանը£ Ընդ որում` ոչ միայն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները (ինչպես սպասվում էր), այլև մի քանի դեմոկրատներ£ Այսուհանդերձ, այդ հարցը կարող է ապագայում վերստին քննարկման ներկայացվել£ Բայց սեռական փոքրամասնության շահերի պաշտպանները մտավախություն ունեն, որ 2010 թ. նոյեմբերին Կոնգրեսում կայանալիք ընտրություններից հետո Դեմոկրատական կուսակցությունը Սենատում տեղեր կկորցնի, ու ավելի կբարդանա գործող օրենքը փոփոխելը£ AP¬ն նաև տեղեկացրել է, որ դեմոկրատների մշակած օրինագծում պահանջ կա` պաշտպանական կարիքների համար 726 միլիարդ դոլար հատկացնելու վերաբերյալ£ Ընդ որում, այդ գումարի մի մասով պետք է բարձրացվեն զինծառայողների աշխատավարձերը£ :

Բռնի մահացությունների առաջատարը

Երիտասարդության շրջանում սպանությունների քանակով Եվրոպայում Ռուսաստանն առաջին տեղում է. այս են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած հետազոտական արդյունքները£ Ըստ այդ տվյալների` 10-29 տարեկան յուրաքանչյուր 100 հազար ռուսաստանցու «բաժին է ընկնում» 15,85 բռնի մահվան դեպք£ Այս առումով ՌԴ¬ին քիչ են զիջում Ալբանիան (11,20) և Ղազախստանը (10,66)£ Ամենացածր ցուցանիշները գրանցվել են Գերմանիայում, Հայաստանում և Ավստրիայում£ Երիտասարդության շրջանում սառը զենքի օգտագործմամբ բռնությունների ու հանցագործությունների կանխմանը նվիրված զեկույցն արձանագրում է, որ Եվրոպայում տարեկան 15 հազար երիտասարդ է սպանվում£ Ընդ որում, ամեն 10 սպանություններից 4¬ը կատարվում է սառը զենքի գործադրմամբ£ Հանցագործների 80 %¬ը տղամարդիկ են£ Հարցումներն ի հայտ են բերել ևս մեկ օրինաչափություն. հանցագործություն կատարող երիտասարդների 90 %¬ը սոցիալապես անապահով ընտանիքներից են£ :

Պատգամավորն էլ «վերին արտի ցորեն չէ»

Լիտվայի Սեյմն անձեռնմխելիությունից զրկել է Ժողովրդական վերածնունդ կուսակցության անդամ, պատգամավոր Վինցաս Բաբիլյուսին, ով ամիսներ առաջ ձերբակալվել էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար (հաղորդել է Delfi.lt¬ն)£ Այդ որոշմանը կողմ է քվեարկել 86, դեմ` 2 պատգամավոր. 4¬ը ձեռնպահ են մնացել£ Վիլնյուս-Կաունաս մայրուղում նա մեքենան վարել է 165 կմ/ժամ արագությամբ, մինչդեռ այդ հատվածում առավելագույն արագություն է սահմանված 100 կմ/ժամ արագությունը£ Պատգամավորն արդարացել է, թե շտապում էր ատամնաբույժի մոտ£ Հիմա նրան սպառնում է 1000-1500 լիտ (380-570 դոլար) տուգանք և 3 ամսով մեքենա վարելու արգելանք£ Չի բացառվում նաև 7-օրյա կալանքը£ Կարգազանց պատգամավորը կատարվածի համար ներողություն է խնդրել գործընկերներից և հայտարարել է, որ «պատրաստ է պատասխան տալ օրենքով»£ Ինչո՞վ է հետաքրքիր այս լուրը. ակամա զուգահեռում ես մեր իրականության հետ£ Մրցարշավորդի արագությամբ մեր ծանրաբեռն փողոցներով սուրացող թեկուզ մի թիկնապահի (էլ չասենք` պատգամավորի կամ օլիգարխի) փորձիր կարգի հրավիրել£ Նույնիսկ կողքից ընթացող մեքենաներին ու մարդկանց վնասելու պարագայում ինչպե՞ս են վարվում նրանք և կարգուկանոնի պահապանները£ Լավագույն դեպքում, եթե խղճի մի կայծ արթնանա` իրենց վնասած մեքենան կնորոգեն կամ բուժման ծախսեր կտան£ Դե, իհարկե` կատարվածը չգրանցելու պայմանով£ :

Դելֆինները` լողափին

Ասում են` դելֆինները մարդկանց շատ են սիրում ու հաճախ օգնում են խեղդվողներին£ Այս անգամ նրանք խմբովի որոշել են ցամաքում այցելել մարդկանց£ Եվ Նոր Զելանդիայի հյուսիսային լողափ է նետվել դելֆինների ընտանիքի 74 ջրային կաթնասուն. ուրիշ 50¬ն էլ մի քանի օր լող են տվել ափամերձ ջրերում£ Ցամաք նետվածներից 25¬ը զոհվել է, մյուսներին մարդիկ օգնել են` ծով վերադառնալ (տեղեկացրել է France-Press գործակալությունը)£ Նրանց կյանքը փրկելը բավական դժվար է եղել` այդ ընթացքում սկսված փոթորիկի պատճառով£ Վերջին 2 ամսում սա գրինդ կոչվող այդ կաթնասունների զանգվածային ինքնասպանության 2¬րդ դեպքն է£ Օգոստոսի կեսերին նրանցից 58¬ն էր ցամաք նետվել, և կենդանասերներին հաջողվել էր փրկել ընդամենը 9¬ի կյանքը£ Կետերի ու դելֆինների ինքնաոչնչացման դեպքերի քանակով Նոր Զելանդիան առաջատար է համարվում£ Այդ էակներն հիմնականում այս պետության ափերն են նետվում Անտարկտիկայի ջրեր տեղափոխվելիս£ Ու տեղափոխության ժամանակահատվածներից մեկն էլ սեպտեմբեր ամիսն է£ 1840 թվականից մինչ օրս այդ երկրի լողափերին զոհվել են ավելի քան 5 հազար կետ ու դելֆին£ Իսկ գիտնականներին չի հաջողվում պարզել ջրային կաթնասունների ինքնասպանության շարժառիթները£ Հետազոտողները ենթադրում են, որ նրանց վրա կարող են ազդել ռազմական նավերից արտանետումները, օվկիանոսների աղտոտվածությունն ու մագնիսական փոթորիկները£ :

Եկեղեցին ոչ միայն հանդուրժում է

Ամերիկայում քահանա են ձեռնադրվել միանգամից 3 լեսբուհիներ Ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ այդ հոգևորականների ձեռնադրմանը ներկա են եղել հարյուրավոր ծխականներ£ Նրանցից երկուսն ամուսնական զույգ են£ Երեքին էլ ձեռնադրել է Ավետարանական¬լյութերական եկեղեցին£ Արդեն մեկ տարուց ավելի է` Ամերիկայում հնարավոր է դարձել քրիստոնեական բարքերին ու ընկալումներին անհարիր մի երևույթ. Ավետարանական¬լյութերական եկեղեցու հոգևորականներ կարող են դառնալ համասեռամոլ տղամարդիկ ու կանայք£ Ու ահա անցյալ հանգստյան օրերին ոչ ավանդական կողմնորոշում ունեցող տերտերների «գունդը» նոր համալրում ստացավ£ Ինչպես տեղեկացրել է Christian Post¬ը` Մինեսոտա նահանգի Սենթ¬Պոլ քաղաքի հավատացյալները ներկա են գտնվել Ռութ Ֆրոստի, Ֆիլիս Զիլհարտի և Անիտա Հիլի ձեռնադրմանը£ Ու սա առաջին նմանադեպ արարողությունը չէ այս տարի. ամիսներ առաջ հոգևոր աստիճան են ստացել ևս 7 միասեռական տղամարդիկ£ Հանուն արդարության պետք է նշել, որ այս պրակտիկան դեռևս համատարած չէ ամերիկացի լյութերների շրջանում£ Դա նույնիսկ գաղափարական պառակտում է առաջացրել£ 4,5 միլիոն հավատացյալներից հարյուրավորներն առանձնացել են ու հիմնել «Հյուսիսային Ամերիկայի լյութերական եկեղեցի»£ Ի տարբերություն առաջադիմական Ավետարանա¬լյութերականի, նրանք պահպանում են Աստվածաշնչյան ավանդական տեսակետները£ Իսկ իրենց առաջադիմական հայտարարող լյութերականները գտնում են, որ «միասեռ միություններն» իրենց էությամբ նույն «գենդերային հարաբերություններն» են` ինչպես սովորական` կնոջ ու տղամարդու ամուսնությունը£ Զավե՞շտ է, թե՞ ամոթ£ Երկո°ւսն էլ£ :

Աստղային «թուլություններ»

Իգոր Նիկոլաևն օրեր առաջ նորից նորապսակ դարձավ£ Եկատերինբուրգցի 28¬ամյա երգչուհի Յուլյա Պրոսկուրյակովայի հետ 50-ամյա մաեստրոն ծանոթացել էր 4-5 տարի առաջ£ Ինչպես երգիչն է պատմել` իր համերգի ժամանակ համակրելի մի աղջիկ օգնականների միջոցով իրեն երկտող է փոխանցել` խոստովանելով, որ կյանքը չի պատկերացնում առանց երգի և ցանկանում է, որ նա լսի իրեն£ Ի զարմանս բոլորի, Նիկոլաևն աղջկան իր ստուդիա է հրավիրել ու հենց այնտեղ գնահատել նրա տաղանդը£ Երգչի ընկերները, ծանոթանալով նրա նոր ընկերուհու հետ, իսկույն նկատում են, որ Յուլյան ինչ¬որ չափով հիշեցնում է Իգորի երբեմնի կնոջը` Նատաշա Կոռոլյովային£ Իգորի և Յուլյայի հարսանիքի մասին շշուկները շրջում էին 2 տարի, սակայն սիրահարները բացասում էին` ասելով, որ առանց անձնագրում դրվելիք նոր կնիքի էլ իրենք երջանիկ են£ Բայց ահա նրանք, այնուամենայնիվ, որոշել են ամուսնանալ£ - Վերջապե¯ս,¬ իր նախկին կողակցի ամուսնության լուրն առնելով` բացականչել է Նատաշա Կոռոլյովան£¬ Վաղուց ժամանակն էր, որ Իգորն ամուսնանա. Յուլյան էլ երկար է սպասել£ Ամբողջ հոգով ես նրանց երջանկություն եմ մաղթում£ :

Կիրկորովը վաճառում է ընտանեկան օջախը

Խոսքն այն բնակարանի մասին է, որտեղ նա ապրել է Պուգաչովայի հետ£ Կյանքը բազմազան դարձնելու համար ոմանք հաճախակի փոփոխում են աշխատանքը, ընտանեկան վիճակը կամ բնակարանը£ Նշանավոր մարդիկ նման որոշում կայացնելու որևէ դժվարություն չունեն, բայց իրագործելը, պարզվում է` շատ դժվար է£ Ահավասիկ, Կիրկորովն էլ համակվել է փոփոխության տենդով, բայց կնոջը փոխել չի կարող (արդե°ն ամուսնալուծված է), աշխատանքից հրաժարվել չի° կարող (ուրիշ ինչո՞վ զբաղվի). մնում է բնակարանը£ Զեմլյանիվալում գտնվող այդ բնակարանը Ֆիլիպն ու Ալլան գնել են 1993 թ.£ Այդ տանը Ֆիլիպն անցկացրել էր իր մանկությունը, բայց այն ընդարձակել էր պետք£ Եվ ապագա ամուսինները գնեցին նաև դրա վերևի հարկի բնակարանը` ստեղծելով երկհարկանի 7 սենյականոց ընտանեկան օջախ£ Այն գնահատվեց 1,5 միլիոն դոլար և ամուսնալուծվելիս մնաց Ֆիլիպին, որը դա օգտագործում էր որպես զգեստապահարան£ Այսօր այդ տունը գնահատվում է 10 միլիոն դոլար, բայց այդ գինը վերջնական չէ. մասնագետները դեռևս հաշվարկում են£ Չնայած պնդողներ կան, որ ընտանեկան այդ բնակատեղին Ֆիլյան ավելի էժան չի վաճառի. այնտեղ է անցել իր մանկությունը, սիրո բուռն տարիները£ Բացի այդ, դրա հարևանությամբ ապրում է հայրը` Բեդրոսը£ - Հիշողությունները պատերի մեջ չեն, այլ սրտում,¬ ասել է Ֆիլիպը£¬ Բայց այս բնակարանը լավ մթնոլորտ ունի. այնտեղ երջանիկ են եղել իմ ծնողները, ես ինքս£ Այս բնակարանը երջանկություն է բերում նրանում ապրողներին£ Ինչպես ժողովուրդն է ասում` «աղոթած» է£ Ճիշտ է, կենտրոնում է, բայց խաղաղ է, բակում եկեղեցի կա, սովորական ու երաժշտական դպրոցներ, որտեղ ես սովորել եմ£ Այն բացառիկ է իր ձևավորմամբ... Այս ամենից հետո նա նաև ավելացրել է. - Ի՞նչ եմ անում այդքան տները£ Չէ՞ որ ես Բուլղարիայում էլ տուն ունեմ, այստեղ էլ ապրում եմ իմ անվամբ նրբանցքում£ ...Լավ գին կտա՞ն և բնակարանը կվաճառվի՞` լավ, եթե չվաճառվի... նորից լավ է£ Այսուհանդերձ, որքան էլ նա չի խոստովանում, MK¬ին հայտնի է դարձել, որ Ֆիլյան արդեն նոր բնակարան է աչքադրել` Կուտուզովի պողոտայի և Նոր Արբատի հատման գծում£ Ռուսներն ամաչում են իրենց հայրենիքի համար Այս տեղեկատվությունն, իհարկե, մեծագույն հաճույքով տարածել են վրացական որոշ լրատվամիջոցներ£ Սակայն, պարզվում է` դա ռուսաստանաբնակների 64 %¬ի կարծիքն է, որին ծանոթացել է «Հասարակական կարծիք» հիմնադրամը` իր վերջին հետազոտությունների արդյունքներն ամփոփելով (տեղեկացրել է «Ինտերֆաքսը)£ Սեփական հայրենիքի համար ամաչելու որպես հիմնական պատճառ ՌԴ քաղաքացիները նշել են սոցիալական անբարենպաստ պայմանները. ազգաբնակչությունն ամոթի զգացումով է համակվում ցածր աշխատավարձերի, սոցիալական անապահովության, սոցիալական խիստ շերտավորման հետևանքով£ Մի մասն էլ ամաչում է մարզական անհաջողություններից, իսկ ոմանց անհանգստացնում է գործազրկություն կոչվող չարիքը£ :