ԿԱՏԱԿ, ՈՐԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԼՈՒՐՋ ԼԻՆԵԼ 

  Լույս ապրիլի 1-ի կեսգիշերին էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, թե մայրաքաղաքի «Մեղեդի» սրճարանում, որը գտնվում է Ազատության հրապարակում, Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, հարյուրավոր մարդկանց ներկայությամբ, զրույց են վարել, սուրճ խմել և եկել որոշակի փոխհամաձայնություննե րի... Իսկ քիչ անց էլ իբր հրապարակվելու էր նաև միասնական հայտարարությունը, որով պիտի Նախագահն ու նախագահի նախկին թեկնածուն տեղեկացնեին, որ մի շարք հարցերում համաձայնության էին եկել:

  ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ՉԽԱՆԳԱՐԵՆՔ Նոր աշխարհակարգից առավելագույնս օգտվելու հնարավորություն

  Այսօր կարելի է հստակ ձևակերպել, որ տարիներ առաջ սկսած նոր աշխարհակարգի ձևավորման փուլը մոտենում է ավարտին: Քաղաքագետների բառապաշարից դուրս են մղվում «միաբևեռ աշխարհ», «աշխարհի ղեկավարում մեկ գերտերության կողմից» արտահայտությունները:

  ԱՐՄԱՎԻԱՆ ՍՆԱՆԿԱՑԱՎ. որո՞նք են պատճառները 

  - Արմավիայի սնանկացման պատճառները բազմակողմանի են: Հիմնականը` գավառական ագահությունն էր:

  Վարձ` ահաբեկման դիմաց 

  Տարիներ առաջ, երբ ներտնային գազասպասարկման վարձ գանձելու որոշում ընդունվեց, բողոքի բուռն ալիք բարձրացավ: Բնակչությունը բողոքեց-բողոքեց, բայց ինչպես հաճախ է պատահում` ոչ մի արդյունքի չհասնելով, ստիպված համակերպվեց ու լռեց:

  «Մեր ժողովուրդը պետք է անցնի այս շրջանը» 

  Հայաստանի շուրջ զարգացումների, մեր երկրի վրա դրանց հնարավոր ազդեցությունների, ինչպես նաև ներքաղաքական ներկա կացության մասին դիվանագիտական հարուստ կենսափորձ ունեցող արտակարգ և լիազոր դեսպան, diΘloΗΖt.ΖΗ կայքի հիմնադիր տնօրեն Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ տեսակետները կարծում ենք` կհետաքրքրեն ընթերցողին:

Շահամոլ քաղուժերը` հին երգի ձևափոխմամբ 

  Երևան, իմ բարի քաղաք, Երևան, իմ շահի քաղաք, Մենք քեզ հետ կմնանք, Եթե մեզ փողեր տան:  :

Իսկ բարոյական վնասը չի փոխհատուցվելու 

  Ըստ Պարույր Հայրիկյանի` իրեն տրամադրված 20 մլն դրամը բավարար է միայն մարմնի վերքերը բուժելու համար: Իսկ հոգու վերքերի բուժման համար կրկնապատիկ ավելի գումար է հարկավոր:

Վարդան Օսկանյանը` Պանիկովսկու ոճով 

  - Գնացեք Նյու Յորք և հարցրեք, թե ո՞վ էր Օսկանյանը մինչև Հայաստան գալը: Այնժամ կհասկանաք, թե ինչո՞ւ է այսօր Արևմուտքը այդչափ մտահոգված իմ ճակատագրով:

Վճռական գրոհի նպատակով 

  Ասում են` արմատականները ուշադիր վերընթերցում են Խ. Աբովյանի վեպի` Երևանի բերդի գրավմանը վերաբերող հատվածը:  :

Կարգախոսը` կենացի ձևով 

  Քյավառցիները «Ժառանգության» քարոզարշավային կարգախոսը փոքր-ինչ սրբագրել են` «Բարև, Երևան»-ի փոխարեն հերթական բաժակ օղին խմելուց առաջ արտասանելով «Բարլուս, Երևան»:  :

Արևմտյան հին ասույթը` նորովի 

  - Վարդան Օսկանյանը օրինախախտ է, բայց նա մե´ր օրինախախտն է:  :

Ներկա ակտիվիստներին թողած` փորփրեցին «արխիվը» 

  Ոչ ոք չի հասկանում, թե ինչու ՀԱԿ-ը քաղաքապետի թիվ 1 թեկնածու ընտրելիս Զուրաբյանին, Փաշինյանին, Ջհանգիրյանին թողած` «արխիվից» պեղեց-հանեց, տարիների «փոշին» մաքրելով` հանրությանը մատուցեց Վահագն Խաչատրյանին:  :

  Հրեաները հայրենադարձվում են 

  Հայրենաբնակ համերկրացիներից ավելի մեծ Սփյուռք ունենալու փաստը միայն մեզ չէ բնորոշ: Հուսանք, որ մի օր էլ Հայաստանում հայերն ավելի շատ կլինեն, քան օտար ափերում:

  Զբոսաշրջային նոր վախ 

  Գուցե տարակուսողներ լինեն` «մե˜զ ինչ»: Մեզանում, իհարկե (և` բարեբախտաբար) լկտիությունն այսչափ տարածված չէ, բայց ասում են` վատ օրինակը վարակիչ է:

  Ռիոն էլ պակաս չէ 

  Զբոսաշրջիկ բռնաբարելու տենդը նաև Ռիո-դե-Ժանեյրո է հասել: Երկու օր առաջ բրազիլական ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել 2 կասկածյալի ձերբակալության մասին:

Բրունիի «Անդաստիարակ պինգվինը» Օլանդի մասի՞ն է 

  Ֆրանսիո էքս-առաջին տիկին Կառլա Բրունին թողարկել է երաժշտական նոր ալբոմ` «Ֆրանսիական երգեր» խորագրով: Պաշտոնական շնորհանդեսը դեռևս հետաձգվում է, սակայն դրա բովանդակությունն արդեն գրավել է հանրության ուշադրությունը:

  ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ 

  Բանակի հզորությունից է կախված մեր սահմանների անվտանգությունը ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը ՀՀ զինված ուժերի ամենակարևոր խնդիրներից է: Հայկական բանակի սպան և զինվորը վստահորեն մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծի ամբողջ երկայնքով:

  Պաշտպանական գերատեսչությունում մեծարել են «երկնքի արծվին» 

  Խորհրդային Միության կրկնակի հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի դեսպանատների, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմակայանի ներկայացուցիչներ:

  Սա սահմանամերձ չէ, սահման է...  Այսպես ապրում ենք

  Տարօրինակ ու անբացատրելի զգացողություն է, երբ հայացքդ սահում է ընդամենը հաշված մետրեր հեռավորության վրա գտնվող տների վրայով, ու ողջ խորությամբ գիտակցում ես, որ հակառակորդի գյուղն է. նշանառության տակ ես, և ոչ ոք չի կարող երաշխավորել հաջորդ վայրկյանի խաղաղությունը: ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղն է:

  ԱՐՏԱՇԱՏՅԱՆ «ԽԱՌՆԱՇՓՈԹ» 

  Գտնվելով մայրաքաղաքից հեռու` մի շարք համայնքներ վաղուց ի վեր որդեգրել են ամենաթողության «քաղաքականությունը»` համոզված, որ իրենց չեն նկատի, Երևանի «ձեռքերը հեռու են»… Այս «քաղաքականությունից» զատ, որոշ տեղերում էլ ներկա ու նախկին պաշտոնյաներն են հաստատել իրենց «օրենքներն» ու «ճշմարտությունները» հպատակեցնելով իրենց կամքին ու քիմքին… Ու նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների շարքում շատ է հիշատակվում Ալիկ Սարգսյանի անունը, ով Արարատի մարզում սեփական «կոլխոզային հոգեբանությունն» էր հաստատել` ամենաթողությունը դարձնելով գլխավոր հատկանիշ:

  ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ Է ԹՄԲԻՐԻՑ

  Միշտ մեր հանրային խնդիրների միայն հետևից քայլող, շատ հաճախ համարձակ ու վճռական դիրքավորումներից հեռու մնացող Ճարտարապետների միությունը վերջապես որոշել է համարձակ լինել ու խոսել մայրաքաղաքի Փակ շուկայի մասին: Ավելին, ոչ միայն խոսել, այլև նամակ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

  ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԳՐՎԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ Մայր թատրոնը նշեց իր 90-ամյակը 

  Մարտի 29-ին վերջապես տեղի ունեցավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 90-ամյակին նվիրված արարողությունը, որին իրենց ներկայությունն էին բերել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արտաքին գործերի, Արդարադատության, Սփյուռքի, Մշակույթի, այլ նախարարությունների ղեկավարներ, Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի և գրականության գործիչներ:

  Կատարյալ ոչինչ  չի լինում 

  Նախախնամության և հոգու կանչով` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինն ավարտելով, նա կյանքը նվիրեց երգարվեստին: Սյուզան ՄԱՐԳԱՐՅԱՆ արվեստագետի ուղին կանխորոշված էր ի սկզբանե:

  ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԵՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ 

  Տարիներ առաջ Գյումրիում հիմնադրված «Գյումրու տարվա մարդ» հիմնադրամի նպատակն էր խրախուսել մեկ տարվա ընթացքում նշանակալի հաջողությունների հասած այն գյումրեցուն, ով հանրահռչակել է քաղաքը միջազգային ասպարեզում, մեծ ներդրումներ է ունեցել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, բիզնեսի ասպարեզում, դարձել է ճանաչելի գյումրեցիների համար:

  ԿՐՔԵՐ` ՄԵՐԻ ՄՆՋՈՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՈՒՐՋ 

  Ավարտվեց «Արմենիա» հ/ը եթերով ընթացող «Հայաստանի ձայն» մրցույթը: Ինչպես շատերն էին սպասում, հաղթող ճանաչվեց 18-ամյա գյումրեցի երգչուհի Մերի Մնջոյանը` Մաշան, ում երաժշտական աշխարհի շատ մասնագետներ համարում են հզոր ձայնով վառ անհատականություն:

  Ազատ բարքեր ասվածը հարաբերական է 

  Եվ լավ է, որ ազատություն կոչվածը անսահմանափակ չէ, բայց վատ է, որ այդ հարցում շատերը մոլորված են: Օրինակ` 56-ամյա կնոջ ինչի՞ն էր պետք կուրծքը մերկացնել պուրակում` թեկուզ գիշերվա ժամը 2-ին:

  Հղի տղամարդուն չամուսնալուծեցին 

  Վերնագրից ավելի արտառոց է այս պատմությունը: Դժբախտաբար` մամուլն ավելի ու ավելի հաճախ է անդրադառնում երկնա-վարդագույն անոմալ երևույթներին:

  Աստվածուրաց պոռնկուհու ինքնագովազդը 

  Սովորաբար իրենց «առաջընթացի» մայրամուտին են պոռնկուհիները եկեղեցիներ այցելում: Գուցե` թողություն խնդրելու, գուցե` իրենց «գործին քար չգցելու» աղերսանքով:

  Անուշադիր վարորդ է շունը 

  Շա˜տ եսակենտրոն են մարդիկ: Օրենքներ են գրում միայն իրենց համար ու իրենց մասին` նույնիսկ իրենց ամենասիրելի կենդանիներին մոռացած:

  Ծխելը հոգեգարություն է 

  Համենայն դեպս` այդպես են կարծում փորձագետները: Ոչ թե պնդում են, այլ գտնում, որ ծխելը կարող է հոգեկան հիվանդության նախանշան լինել (գրել է IndeΘendent-ի թղթակից Լորենսը):