«ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔԸ»` ՓՐԿՕՂԱԿ

Հայաստանյան ընտրություններում որոշակի անցանկալի ավանդույթներ են ձևավորվել, որոնք ցայտուն են դառնում բոլոր ընտրություններից առաջ: Այս շարքում իր անփոփոխ տեղն ունի քվեարկության կեղծված լինելու մասին մշտական պնդումները:

ՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Քարոզչության վերջնափուլում այլևս կարելի է արձանագրել, որ առաջին Նախագահի երկար և խնամքով նախապատրաստված քաղաքական ռևանշն այդպես էլ չստացվեց: Ակնհայտորեն, ստանալիք տոկոսներով Լևոն Տեր-Պետրոսյանն առաջնային տեղերից մեկում կլինի, սակայն առաջինը չլինելու, չհաղթելու փաստը ինքնին արդեն հավասար է ձախողման:

ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏՈՒՄ

Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի քաղաքական կենսագրությունն առանձնանում է հատկապես հետևյալ ուշագրավ հետագծով. նա, թերևս, ամենաշատ իրավիճակային որոշումներ կայացրած գործիչներից է:

Մինչև փետրվարի 19-ը երկու շաբաթից էլ քիչ է մնացել

Հայաստանը պատրաստվում է նոր նախագահ ընտրել: Այդ ընթացքում նախագահի թեկնածուները կշարունակեն տեսակ-տեսակ խոստումներ շռայլել:

Ատելությունը պոպուլիզմի դժխեմ դուստրն է

ՀՀ Նախագահի 9 թեկնածուներից յուրաքանչյուրն այս ընթացքում փորձեց հասարակական լսարանին ներկայանալ լավագույն կողմերով, ամեն կերպ ընդգծել սեփական ծրագրի բարեմասնություններն ու առավելությունները: Այդ ամենի մեջ ամբոխահաճության` ավել կամ պակաս ցայտունորեն արտահայտված տարրեր կային և, անկեղծ ասած, չէին էլ կարող չլինել:

«Հավատ ընծայել կատարված գործին»

ՀՀ նախագահի թեկնածուների այս նախընտրական քարոզարշավը շահեկանորեն տարբերվում է նախորդներից£ Այդուհանդերձ, տարբեր թեկնածուների ճամբարներից հայհոյախառն կոչեր, այս կամ այն թեկնածուին մրոտելու և միտված մեղադրանքներ են հնչում այս օրերին£ Ինչպիսի՞ն է խորհրդարանականների վերաբերմունքն այս երևույթի նկատմամբ, և ինչպես են նրանք գնահատում այս իրավիճակը£ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ ¬ Ինչ¬որ իմաստով քարոզարշավն էլ ունի իր չգրված կանոնները£ Ի պատիվ «Հանրապետականի»` պետք է փաստեմ, որ այս մրցապայքարում ևս մեր կուսակցությունը հանդես է գալիս ոչ թե մերկապարանոց խոսքերով ու խոստումներով, այլ կատարած գործերով և հավատընծա ծրագրերով£ Սերժ Սարգսյանը ևս իր պաշտոնավարման ընթացքում բավական շատ ծրագրեր է կենսակոչել, որոնց նպաստավոր լինելը մեր ժողովուրդը զգաց իր կենսամակարդակի վրա£ Ես ցանկանում եմ դիմել մեր քաղաքացիներին. Սիրելի° ընտրող, տևական ժամանակ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, և այժմ ավելի լավ ենք գիտակցում, թե խոսքերի ու խոստումների այս «շռայլության» մեջ ինչպես կարելի է ճիշտ կողմնորոշվել£ Դրա համար հարկ է, որ յուրաքանչյուրն ինքն իրեն հարց տա. զգացե՞լ է արդյոք առաջընթաց և եթե այո, դա ապագայի գրավակա՞ն է, թե՞ ոչ£ Ի վերջո, ոչ թե պետք է ականաջալուր լինել հնչող մեղադրանքներին, այլ` հավատ ընծայել կատարված գործին ու իրատեսական ծրագրերին£ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ ¬ Եթե չլիներ Նախագահի թեկնածուներից մեկը (խոսքը ՀՀ նախկին նախագահի մասին է), ես քարոզարշավը կորակեի համեմատաբար կոռեկտ, այսինքն` նախընտրական խաղի կանոնների շրջանակներում£ Սակայն, ըստ իս, այդ թեկնածուն մինչև քարոզարշավի մեկնարկը խախտեց խաղի ընդունելի բոլոր կանոնները` փորձելով քարոզարշավի մակարդակը իջեցնել նվազագույն սանդղակից ներքև£ Մեր թեկնածուն արժանապատվորեն է մասնակցում քարոզարշավին և չի հակադարձում այն հերյուրանքներին և զազրախոսությանը, որ գրեթե ամեն օր հնչում է Հանրապետության վարչապետի հասցեին£ Քարոզարշավի ընթացքում հնչող հերյուրանքներին պատասխանելը մեզ համար պատվաբեր չէ£ Պատասխաններ, բնականաբար, կտրվեն ընտրություններից հետո£ Դրանք կլինեն քաղաքակիրթ և իրավական մակարդակով£ Ցանկանում եմ գնահատական տալ նաև մեր թեկնածուի քարոզարշավին£ Այն կարելի է համարել կոռեկտ, հավասարակաշռված և գրագետ£ Դատելով մարզերի և մայրաքաղաքի բնակիչների հետ նրա հանդիպումների արձագանքներից` ժողովուրդը ցանկանում է դրական իմպուլսներ և կոնկրետ գործ£ Հաշվի առնելով, թե ինչպիսին է ուզում տեսնել ժողովուրդը իր վաղվա օրը, կարծում եմ, որ մեր հայրենակիցներին լուսավոր ապագայի տեսլականն է առաջարկում հենց մեր թեկնածուն` Սերժ Սարգսյանը£ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ ¬ Նախընտրական շրջանում արդեն ավանդույթ են դարձել սոցիոլոգիական հարցումները, որոնց շատերը չեն հավատում£ Սակայն փորձը ցույց տվեց, որ խորհրդարանական ընտրութ յուններից առաջ «Գելափի» սոցհարցումները պրոֆեսիոնալ և անկողմնակալ էին£ Ի վերջո, սոցիոլոգիական գիտություն է, որն արտահայտում է հասարակության կարծիքը£ Ուղղակի, եթե սոցհարցումների արդյունքները դուր չեն գալիս որոշ թեկնածուների, նրանք այն համարում են կասկածելի և ոչ հավատընծա£ Այդ կերպ ոմանք հող են նախապատրաստում հետընտրական բողոքարկումների և իրենց նախատեսված սցենարների համար£ Դա էր պատճառը, որ Էկզիպոլի անցկացման պատրաստակամությունը Ամերիկայի կողմից հանվեց, ըստ էության, հենց ընդդիմության բողոքարկման պատճառով, որով նրանք արդեն իսկ անվստահություն էին արտահատում այն պրոցեսի նկատմամբ, ինչը պատրաստվում էին իրականացնել£ Մտավախությունը մեկն էր. եթե ընտրությունների և Էկզիպոլի արդյունքները համընկնեին, բողոքարկելը դառնում էր բավական դժվար£ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ ¬ Կառուցողական քննադատությանը միշտ էլ դրական ենք վերաբերել£ Մենք կարծում ենք, որ ամուր պետություն կառուցելու համար, ի դեմս ընդդիմության, պետք է ունենալ գործընկերներ, քանզի ընդդիմությունը կարող էր դրական դերակատարություն ունենալ երկրում տեղի ունեցող բարեփոխումների գործում£ Սակայն, ցավոք, քարոզարշավի մոլուցքը, բարոյականութ յան բոլոր սահմաններն անցնող հայհոյախառն հերյուրանքները չեն կարող նպաստել ո°չ քաղաքական մշակութի, ո°չ քաղաքական հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը և ոչ էլ, առավել ևս, այդ թեկնածուների հաղթանակին£ Իրենց սիրտը թեթևացնելու համար, ամենահնարովի մեղադրանքներ ուղղելով իրենց մրցակիցներին, նրանք պետք է գիտակցեն, որ հայհոյանքը ճանապարհ չէ դեպի հաջողություն, այլ տանում է դեպի փակուղի£ Միայն բարեկիրթ ու հավասարակշռված քարոզարշավը կարող է հաղթանակի երաշխիք լինել, ինչը «Հանրապետականի» թեկնածուի պարագայում ակնհայտ է£ :

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ° ՀԵՌԱՆԱԼՈՒ

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը չի կարևորում ո°չ ընտրողների հետ հանդիպումները, ո°չ քարոզչական կարգախոսի առկայությունը և ոչ էլ նախընտրական շտաբների ակտիվ գործունեության անհրաժեշտությունը:

Լրահոս

Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Ալի Սաղայիանին և ռազմական կցորդ, գնդապետ Բիժան Համզեիլ Հաշամեիին:

«Հատուկ գնդի վետերաններ» հասարակական կազմակերպությունը խոհեմության է կոչում

Հարատևման ճանապարհին հայ ժողովուրդը միշտ եղել է իրատես, ճիշտ կողմնորոշվող… հազարամյակներ ի վեր մեր ազգը գոյատևել է իր ամրակուռ հոգևոր արժեքների շնորհիվ: Մենք ուժեղ ենք մեր ճկուն բանականությամբ, մարտունակ մտածողությամբ, ինչպես նաև ազգային, հոգևոր արժեքները գնահատելու կարողությամբ:

Սոցիոլոգիա. գիտությո՞ւն, թե պրակտիկա

Այս շաբաթ, հավանաբար, «Սոցիոմետրը» կհրատարակի նաև ՀՀ նախագահի թեկնածուների վերաբերյալ, Երևան քաղաքի ընտրողների տեղեկատվածության մասին տվյալները£ Իսկ մարզաբնակ ընտրողների հետ իրենց հարցումները հետազոտական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը չթաքցրեց, որ կատարել է 5 թեկնածուներից (Ա. Բաղդասարյան, Ա. Գեղամյան, Վ. Հովհաննիսյան, Վ. Մանուկյան, Լ. Տեր¬Պետրոսյան) մեկի և Ս. Սարգսյանի պատվերով£ Անընկալելի «գաղտնապահություն»£ Թեկնածուներից յուրաքանչյուրին պե°տք է, որ հետաքրքրերին հասարակության տրամադրություններն ու տրամադրվածությունները£ Սակայն, չգիտես ինչու, պատվիրատուներից մեկը խուսափել էր ներկայանալ իբրև պատվիրատու£ Իմիջիայլոց, Ահարոն Ադիբեկյանը բարեգործական ակցիա անվանեց իրենց այս հետազոտությունը (ստացվում է պատվիրված բարեգործությո՞ւն, թե՞ բարեգործական պատվեր)… Ինչևէ… Ըստ հրապարակված տվյալների` մարզերում բնակվողների 20 %-ը հրաժարվել է մասնակցել հարցմանը, քանի որ սոցիալ-քաղաքական իրադարձությունները նրանց չեն հետաքրքրում, 5 %-ը հետևում է քարոզարշավին, բայց չի մասնակցի ընտրություններին, քանի որ սոցիալ-քաղաքական իրադարձությունները նրանց չեն հետաքրքրում, 5 %-ը հետևում է քարոզարշավին, բայց չի մասնակցի ընտրություններին, որովհետև չի հավատում դրանց արդար լինելուն:

Առակդ զի՞նչ ցուցանե

«Ինքնատիպ է» Ահարոն Ադիբեկյանի վերաբերմունքը ընտրակաշառքի հանդեպ£ Այդ մասին իրեն ուղղված հարցի պատասխանի մեկնաբանությունը թողնում ենք ընթերցողին£ Ես հիշեցի «Արարատի» չեմպիոն դառնալը (Սովետական Միության)£ Տարիներ հետո, Զանազանյանին մի առիթով հարցրեցի` ճիշտն ասեք, դատավորներին կաշառե՞լ էիք£ Ասաց` «Բա ո՞նց…»£ Ասացի` «Խի՞, ամենաուժեղ թիմն է»£ Ասաց` «Հենց դրա համար կաշառում ենք դատավորին, որ արդար դատեր, որովհետև արդար դատելու ժամանակ, մենք հաղթող էինք, ու մենք տալիս էինք այնքան, որ մեր հակառակորդը նրան չառնի մեզանից»£ Նիցշեն գտնում էր, որ դեմոկրատիան, ընդհանրապես արդարությունը թույլերի զենքն է ուժեղների դեմ, թույլերին է պետք£ 21¬րդ դարը ցույց է տալիս, որ ուժեղին էլ է պետք, որ լինի բարոյական արժեքներ, լինի արդարություն, մաքրություն£ Եթե նա իրոք ուժեղ է, այլ ոչ թե` բռնի£ Այս ընտրություններով մենք կապացուցենք աշխարհին, որ տարածքում ամենաժողովրդավար երկիրն ենք, որ Սահակաշվիլու հայտնվելը, դա մի փոքր ողբերգակատակերգական դրվագ էր Վրաստանի, կամ ռեգիոնալ պատմության մեջ… :

Ի՞նչ արժե նախագահի աթոռը թեկնածուների համար

Ռուսաստանում, պարզվում է, պետդումայի ընտրությունները շատ ավելի թանկ են արժեցել, քան նախագահինը: Խորհրդարանական ընտրություններից առաջ 11 կուսակցությունների ընտրական հիմնադրամներում հավաքված է եղել 3 միլիարդ 800 միլիոն ռուբլի:

Սառը պատերազմի շարունակությո՞ւն

ԱՄՆ¬ՌԴ Դիվանագիտական հարաբերություններում խորացող լարվածությունը ճգնաժամային դառնալու հակվեց Սառը պատերազմի ավարտի պահից£ Փորձագետների կարծիքով Իրանում հնարավոր բախումը կարող է ամենամոտ ապագայում վատթարացնել երկրների հարաբերությունները£ Ամերիկացի դիվանագետները հնարավոր բոլոր միջոցներով փորձում են լիցքաթափել լարված մթնոլորտը£ Այդուհանդերձ, Բուշի վարչակազմում, հաշվի առնելով իրադարձային զարգացումները, շատերը գտնում են, որ Ռուսաստանը ավելի շուտ պետք է դիտել որպես ԱՄՆ¬ի թշնամի, քան բարեկամ£ Եվ, չնայած Նահանգները Ռուսաստանի աջակցության կարիքն ունի (հատկապես Մերձավոր Արևելքում), աշխարհաքաղաքական որոշ հարցերում Կրեմլը դարձյալ պատրաստ չէ փոխզիջումների (Իրանի, Կոսովոյի, ՆԱՏՕ¬ի բլոկի ընդլայնման և սեփական երկրի կառավարության օրինականությունը հիմնավորելու)£ Արտասահմանյան վերլուծաբանները զգուշացնում են, որ եթե այդ երկու երկրների միջև քաղաքական լարվածությունը առաջիկայում չթուլանա, ապա արյունահեղություններ կսկսվեն Վրաստանում և Կոսովոյում£ Երկու շաբաթ առաջ Բեռլինում կայացած միջազգային կոնֆերանսում Ռուսաստանը կտրականապես բողոքարկել է Թեհրանի հանդեպ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու ամերիկյան մտադրության դեմ£ Արդյունքում, Բուշի վարչակազմը ստիպված է եղել ընդունել առաջարկված պայմանները£ Ինչպես հայտարարել է ռուսական պատվիրակության պաշտոնական ներկայացուցիչներից մեկը (մեջբերումը ռուսական մամուլին տրամադրել է LOS Angeles Times¬ի թղթակից Պոլ Ռիխտերը)£ ¬ Մենք մեզ թույլ տվեցինք թուլանալ, նվիրվել և թիկունքներիս հարված ստացանք£ Բայց հիմա հետ ենք եկել և շատ ավելի ուժեղ ենք£ Ամերիկացիները գեղագիտական հաճույք են ստանում` մեզ վրա հարձակվելով և մահացու բոլոր մեղքերի մեջ մեզ մեղադրելով£ Նրանց դուր է գալիս հարաբերությունների շիկացումը£ Նրանք ձանձրանում են առանց թշնամիների£ Թերևս դիպուկ է Գլոբալիզացիայի հարցերի մոսկովյան ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինի համեմատությունը. ¬ Ամերիկան հիշեցնում է այնպիսի մեկին, ով ատրճանակը ձեռքին ներխուժում է բար և հայտարարում. «Ով ինչ կասի իմ վարքագծի մասին, փամփուշտ կստանա ճակատին»£ Դժգոհության ցանկացած արտահայտություն ամերիկացիներն ընկալում են որպես նվաճողական հարձակում իրենց դեմ£ * * * Այսուամենայնիվ, ամերիկյան քաղաքագետները հայտարարում են, թե ցանկանում են վերացնել Ռուսաստանի հետ բախումը` նշելով, որ երկու երկրները հաջողությամբ ընդհանուր լեզու կգտնեն ոչ պակաս կարևոր այնպիսի հարցերում, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարն ու հյուսիս-կորեական միջուկային ծրագիրը£ Վերջերս Դավոսում տեղի ունեցած Համաշխար հային տնտեսական ֆորումում Քոնդոլիզա Ռայսը հատուկ նշել է. ¬ Ոչնչով չեմ հիմնավորում այն լուրերը, թե Սառը պատերազմը կարող է վերսկսել£ Եվ, սակայն, երկու տերությունների հարաբերությունների հարցը «բաց» է մնում£ Պատճառները մի քանիսն են£ ՆԱԽ, անցած ամիս Ռուսաստանն սկսեց միջուկային վառելիք մատակարարել Իրանին` չնայած Նահանգների ցասումնալի բողոքներին£ Բացի այդ, ՌԴ ու Չինաստանի պահանջով կասեցվել և սահմանափակվել են Իրանի դեմ նոր պատիժներ կիրառելու Վաշինգտոնի առաջարկները£ Սրանից զատ, Ռուսաստանը հավանություն չի տվել Կոսովոյի` ինքնորոշումը ճանաչելու Եվրամիության առաջարկին. Նահանգները պաշտպանել են Կոսովոյի շահերը, Ռուսաստանը` Սերբիայի£ Փորձագետների կարծիքով` եթե հաջորդ ամիս Կոսովոն անկախ հռչակվի, Բելգրադը կարող է նոր պատերազմ սանձազերծել Բալկաններում£ Ռուս պաշտոնյաներն ակնարկել են, որ եթե ԱՄՆ¬ն պաշտոնապես հայտարարի իր աջակցության մասին, ի պատասխան` ռուսները պաշտոնապես կանցնեն Վրաստանի Նահանգներից անջատվել ձգտող Աբխազիայի կողմը, որի տարածքում տեղակայված են ռուս խաղաղապահները£ Իհարկե, սառնությանը նպաստող այլ պատճառներ էլ կան£ Դիցուք, նորերս Ռուսաստանը որպես դիվանագիտական ներկայացուցիչ, ՆԱՏՕ է ուղարկել Դմիտրի Ռոգոզինին, ով գտնում է, որ արևմտյան այդ դաշինքը սպառել է իր օրինական նպատակները£ Նման քայլը միանշանակորեն կարող է գնահատվել որպես Ռուսաստանի դիմակայություն` ընդդեմ ՆԱՏՕ¬ի հետագա ընթացքը£ Հանգամանք, որը Մոսկվան համարում է հնարավոր սպառնալիք£ Ռուս վերլուծաբանները կարծում են, որ Պուտինի կառավարությունը Ամերիկայի հետ առճակատումն օգտագործում է իր քաղաքական հետաքրքրությունների շրջանակում£ Այդուհան դերերձ, ստեղծված լարված իրավիճակը փորձագետները պայմանավորում են նաև այն քաղաքականությամբ, որը ԱՄՆ¬ն վարում է արտասահմանում£ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԲԱԺԻՆ Ըստ ռուսական մամուլի հրապարակումների :

«ԱՅՍՕՐՎԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՀԱՅԿՈ-ՄԿՈՆԵՐՆ ԵՆ...»

Թատրոնի նկատմամբ սերը Գրիգոր Խաչատրյանի մեջ չի սերմանվել մանկուց£ Եգիպտոսից և Բեյրութից հայրենադարձված, Մեծ Հայրենականի ու ստալինյան հալածանքների բազմաբարդ քառուղիներում երդվյալ այլախոհներ դարձած ծնողների կազմած ընտանիքը էապես տարբերվում էր մյուսներից կենցաղավարության ուրույն կուլտուրայով, հետաքրքրությունների շրջանակով£ Հայրը «Ֆերիտ» ռազմական գործարանի հիմնադիրներից էր, գլխավոր տեխնոլոգը, ինտելեկտի ծով£ Մորից անզիջում ուղղամտություն, գերզգացմունքայնություն ժառանգած որդուն կրթում ու դաստիարակում էր զուսպ դիվանագիտական իր մեթոդներով` խոհուն շախմատիստի նման կանխատեսելով կյանքի խաղատախտակի վրա մարդկային ֆիգուրների, որպես հմուտ տնտեսագետ` նաև հասարակական կացութաձևի հնարավոր դասավորություններն ու փոփոխությունները£ Ամուսնության տասներորդ տարում, իբրև Ծննդյան տոների երկնառաք պարգև, իրենց Գրիգորին ստանալուն արժանացած ծնողները, հայրենադարձներին բնորոշ աստվածապաշտությամբ հանդերձ` չէին ճնշում նրա նախասիրությունների դրսևորումները, բռնանում վաղ պատանեկան հասակից ի հայտ եկող բոհեմական հակումների վրա£ Թիվ 69 (այժմ` Սախարովի անվան) հանրակրթական ռուսական դպրոցում կուռ համակարգված գիտելիքներ ամբարող տղայի մտահորիզոնը ձևավորվում էր դասագրքային անհերքելի թվացող ճշմարտությունների նեղլիկ սահմաններից զգալիորեն հեռու£ Նախապատվությունը տալով հումանիտար առարկաներին` որպես հոգևոր պահանջ ավելի ու ավելի տարվելով մելոման հոր սերնդի պաշտելի երաժշտությամբ` Պրեսլի, «Բիթլզներ», «Զեփլին», «Փարփլ», «Փինք Ֆլոյիդ»…, զերծ մնաց Բաքվի ամենօրյա համերգների ու հնդկական պարզունակ ֆիլմերի` համատարած հիպնոսով արմատացած, մասսայական արվեստի կաղապարող ներգործությունից£ Ներարկվող գեղագիտական¬գա ղափարական պատկերացումների անլիարժեքությանը կասկածեց, երբ հայրը արտասահմանյան ուղևորությունից վերադարձած ընկերոջից նվեր ստացավ Ջոն Լենոնի «Իմիջըն» ձայնասկա վառակը, որի վրա պատկերված երգիչը ամենևին նման չէր հեռուստաէկրանից իրեն ծանոթ մյուս բոլորին£ Նորահայտ երաժշտական աշխարհը գայթակղեց, «պոպ» երաժիշտների մյուս գործերին հաղորդակցվելու ցանկություն արթնացրեց£ Գիշերներ է լուսացնում` դրանք լսելով ու ձայնագրելով£ Համառորեն կիթառ նվագել սովորում, համակիր հասակակիցների հետ միասին փորձում սեփական խումբ ստեղծել£ Ընթերցասիրությունը բուռն զարգացում է ստանում ռուս գրականության սիրելի ուսուցչուհու մանկավարժական հնարամտությամբ£ Գրական հսկաների յուրաքանչյուր ստեղծագործություն Աստվածաշնչի արժեք է ձեռք բերում£ Առանձնահատուկ խանդավառությամբ կլանում է անտիկ դիցաբանությունը, դրամատուրգիան, ուսումնասիրում բոլոր ժողովուրդների էպոսները£ Հասունացմանը զուգընթաց հոգեհարազատ են դառնում քաղաքացիական պաթոսով ապրած, ժամանակի ոգին ու շունչը բարձր գեղարվեստով իրենցում պարփակած երկերը£ 88¬ի համազգային զարթոնքը ցնծությամբ է ընդունում Խաչատրյանների ընտանիքը£ Գրիգորի հայրը իր որսորդ ընկերներով, «Տիգրան Մեծ» ջոկատի կազմում, ներգրավվում է Արցախյան ազատամարտի թոհուբոհում` առաջին ծանր կորստից, պատերազմական խառնաշփոթ տպավորություններից շուտով ընկճվելով£ Մարատ Սադի հերոսական կերպարով ոգեշնչված Գրիգորը, չունենալով հստակ մասնագիտական կողմնորոշում (90-ականներին կյանք մտնող նրա սերնդակիցներից շատերը, հեղաբեկման տարուբերումներում, այդպես էլ չգտան իրենց տեղը ապակայունացած կենսակերպում, չկարողացան վստահ քայլել երազանքների իրագործման ճանապարհով), կարելի է ասել` պատահաբար ընդունվեց թիվ 14 գեղարվեստի ուսումնարանի մանրանկարչության բաժին` ավելի հետաքրքրված քանդակագործությամբ£ 18¬ը չլրացած` ներկայացավ զինկոմին և Հայկական բանակի երկրորդ զորակոչով զինծառայությունն անցկացրեց նախ` Գյումրիում, ապա` Հորադիսում` հակատանկային հրետանու զորամասում£ Հանձին գնդապետ Աբրիամովի (Դաթո)` գտավ իր ռազմական խստապահանջ ուսուցչին£ Կյանքի նոր դասեր քաղած` կրկին մտնում է առօրյա հունի մեջ, համենայնդեպս, ավարտում գեղարվեստի ուսումնարանը և, անսալով ընկերների հորդորներին, դիմում Թատրոնի և կինոյի ինստիտուտ£ Ըստ էության անծանոթ մի աշխարհ, որի մասին մոտավոր պատկերացում ուներ Արթուր Սահակյանի «Գոդոյին սպասելիս» (Բեքեթ) և Արմեն Խանդիկյանի «Ռոմեո և Ջուլիետ» (Շեքսպիր) բեմադրությունների ներկայացումների` առավելապես զգայական տպավորություններից£ Երկու ձախողումներից հետո, 2 ամիս լրացուցիչ նախապատրաստվելով Ռաֆայել Ջրբաշյանի մոտ, անբացատրելի դյուրությամբ, առաջին իսկ մասնագիտական քննության արդյունքում, ընդգրկվում է Արմեն Խանդիկյանի ռեժիսորական կուրսում£ Նախախնամության մա՞տն էր խառը£ (Կիլիկյան հինավուրց` Աջապահյանների տոհմից սերող մոր գերդաստանը Բեյրութից Հայաստան էր եկել Խանդիկյանի ծնողների հետ նույն նավով)£ Մասնագիտական սրված հոտառությամբ, իր թատերական նորարարական ընդգծված ձեռագրի ամեն մի արտահայտությամբ քննադատների անզիջում ջախջախումների բովում թրծված բեմադրիչը Գրիգորի մեջ, պարզապես, անմիջապես նկատել էր հոգևոր հարազատությունը իր տեսակին£ Սեպտեմբերի 1¬ին, առաջին իսկ դասին, Բաղդասարի դերով ներմուծվում է «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ£ Սկսվում է ուսումնա ռության գերհագեցած ու դժվարին 5-ամյա շրջանը£ Կուրսի 15 ուսանողներից 8¬ը, չդիմանալով խանդիկյանական ռեժիմին, ինստիտուտի դասերից հետո դրամատիկականում լարված աշխատանքային-ուսուցողական ռիթմին, հեռանում են£ Գործնականում թատերական հերթափոխ կրթելու հիանալի համակարգ£ Մնացածների թվում Գրիգորն էլ 5 տարի փորձասենյակից դուրս չեկավ, միաժամանակ աշխատում էր թատրոնում, ներմուծվելով միանգամից 4-5 ներկայացման մեջ, մասնակցելով ստեղծագործական և օժանդակ բոլոր օղակների ընթացիկ պրոցեսներին, որոնք փոխազդելով մեկը մյուսի վրա` հավասարապես արդյունավետ պիտի լինեին, չափազանց պահանջկոտ, գովեստներում` աներևակայելի ժլատ` ղեկավարի սահմանած գնահատման համակարգով£ Ամեն տարի 8 ամբողջական ներկայացում էին հանձնում Խանդիկյանի միակ ռեժիսորական կուրսի ուսանողները` սկսելով իրենց գրած պիեսներից, հեքիաթների բեմականա ցումներից, անցնելով երգիծական¬կատակերգական գործերին, ապա միայն ձեռք մեկնելով դասական և ժամանակակից թատերգություններին£ Խանդիկյանը ուշի¬ուշով լսում էր ապագա բեմադրչների հիմնավորումները, ինքնադրսևորման անսահմանափակ հնարավորություն տալիս` ավարտական փուլում ճշգրտելով և ուղղորդելով նրանց մասնագիտական ունակությունները£ Գրիգորի պատկերացումները հստակվում են Գոգոլի «Խելագարի հիշատակարանը», Էսքիլեսի «Ագամեմնոն», Ցանյովի «Տանյա. Աստվածաշունչ ըստ Հովհաննու» գործերի բեմադրական աշխատանքների ընթացքում£ Երրորդ կուրսի ուսանող էր, երբ 15 փորձից փոխարինեց Հրաչյա Հարությունյանին Ռոմեոյի դերում` սկզբում կրկնելով նախորդների նույն սխալը` միայն սիրահար ներկայացնելով£ Ապա գտնում է խաղի բանալին. «Ջուլիետ` Լիլիթ Մեսրոպյանն է խաղում, նրան` ես կարող եմ սիրել, ինչպես բոլոր պատանիները£ Մերկուցիոն էլ շատ թանկ է ինձ համար, չեմ կարող մահը նույն ուժգնությամբ չսգալ, ինչպես սիրածս աղջկանը»£ Մինչ Սլապովսկու «Վերջին դասը» դիպլոմային աշխատանքին ձեռնարկելը` Փոքր թատրոնում Գասպարյանի ուսանողուհի Շուշանի հետ անում է իր առաջին ինքնուրույն գործը` Վուդի Ալենի «Մահը»` քննադատվելով «ժամանակավրեպ մեծամտության» դրսևորումների համար (հիմնականում` ներկայացման ավարտից հետո բացառված ավանդական «խոնարհման» կարգի)£ 2003¬ին, ընդամենը երկուսուկես ամսում արված «Վերջին դասը» հաստատվում է դրամատիկականի խաղացանկում£ Նաև` Գրիգոր Խաչատրյանը£ Վերջնակապես£ Չնայած հնարավորություն ունեցել է այլ տեղերում աշխատելու£ Արտիստական թատրոնում բեմադրեց Կարոլ Ֆրեշետի «Ժանը և Բեատրիսը»` հանդես գալով Ժանի դերակատարմամբ£ Երբեմն հաճելի են թվացել ուրիշների կոմպլեմենտար փոխհարաբերությունները£ Այդուհանդերձ համոզվել է, որ ամենալավն ու ճիշտը դրամատիկականի կայացած կառույցն է£ Կարևորը` գտել է թատերական ուսուցչին, ով թատրոնը գիտի սկզբից մինչև վերջ` որպես դերասան, բեմադրիչ, տնօրեն, գեղարվեստական ղեկավար£ Երիտասարդների համար ճանապարհ հարթելով` թույլ չի տալիս մեծամտանալ. «Մեծամտությունը դատարկ տեղն է լցվում»£ Իսկ Գրիգորից միշտ է դժգոհում` քաջ գիտակցելով, որ հմտանալու, բյուրեղանալու դեռ երկար ճանապարհ պիտի անցնի£ «Չեմ հավատում այն մտայնությանը, ըստ որի` աշակերտը մեծանալով պիտի ըմբոստանա իր ուսուցչի դեմ£ Այդպիսի բան չկա էլ,¬ ասում է Գրիգորը£¬ Եթե կա, միայն դասատուին է վերաբերում£ Այսօր հայ թատրոնում մի քանի արվեստագետներ ունենք, ովքեր քրմեր են` Խանդիկյանը, Շահվերդյանը, լուսահոգի Տիգրան Լևոնյանը£ Ես շատ զգույշ եմ խոսում իմ ուսուցչի հետ£ Նա ինձ համար մոգական սարսափի պես մի բան է` գոհացնելը գրեթե անհնար է£ Եղել է` մի տեսարանի վրա աշխատել եմ ամիսներ, եկել է ու մի վայրկյանում փշրել ամեն ինչ` այ բալամ, էս ի՞նչ ես արել… Գրեթե առանց բացատրությունների, որպեսզի ինքս գլխի ընկնեմ£ Կամ էլ, ինձից աննկատ, որևէ փոփոխություն է արել բեմական միջավայրում, երաժշտական ձևավորման մեջ, որպեսզի համոզվի մտահղացմանս կանխամտածվածության, լրջության մեջ£ Գլխավորը` երիտասարդներին ճիշտ դաստիարակել գիտի, հասկանալ ու ընդառաջել£ Միշտ նրանց հետ է, այդ պատճառով էլ չի ծերանում£ Իմ արած 3-4 բեմադրություններն ինքս գնահատում եմ որպես 3 կիլոմետրանոց ճանապարհ թատրոնն իմանալու, ճանաչելու»£ Նոր գործ ձեռնարկելիս Գրիգոր Խաչատրյանը անընդհատ կռիվ է տալիս ինքն իր հետ` լինի բեմադրություն, թե դերակատարում, փնտրում մեկնաբանության բանալին£ Մինչ օրս խաղացած դերերից` Մալկոլմ («Մակբեթ»),Դոն Ժուան («Դոն Ժուան»), Աբել («Չեզոք գոտի»), Ռուբեն Ռշտունի («Կա°նգ առ, երկրագունդ»), Խեղկատակ («Անվերջ վերադարձ») Լաերտն («Համլետ») է լուրջ խոսակցությունների առիթ հանդիսացել£ Նաև գնահատվել` արժանանալով «Արտավազդ» մրցանակի£ Իրեն ավելի հոգեհարազատ է բեմադրական աշխատանքը` անհամեմատ դժվար, հատկապես բեմական միջավայրը գտնելը, բայց հետաքրքիր£ Խրիստո Բոյչևի «Գնդապետ թռչունը» պիեսի բեմադրությունից հետո մտմտում է Վասիլի Սիգարևի «Վուրդալակ ների ընտանիքը» ժամանակակից պիեսի և մանկության ամենասիրելի` «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի բեմադրական հնարքների շուրջ£ Թատրոնը աշխարհի գրականությունն է կարդում£ Հետաքրքիր պիեսներ շատ կան, բայց կանգնած է մի ողբերգական պրոբլեմի առաջ` ո՞րը դրամարկղային հասույթ կապահովի£ Հատկապես դժվար է երիտասարդ բեմադրիչների համար, ովքեր զրկված են ազատ ստեղծագործելու հնարավորությունից` պետական մշակութային հստակ մարտավարության բացակայության պատճառով£ «Ես չեմ կարող իմ Դոն Ժուանով հուզել հասակակցիս,¬ ասում է Գրիգորը,¬ որովհետև նա° չէ այսօրվա հերոսը, այլ` Հայկո¬Մկոները£ Աճող հետաքրքրությունը մասսայական մշակույթի նկատմամբ պետք է հուշի, որ մեր երկրում կա ժողովուրդ, բայց չկա քաղաքացի£ Թատրոնը քաղաքացի կրթող արվեստ է, մինչդեռ «վերևների» աչքակապությամբ ներկայացում խաղալը հավասարեցվում է նարդի խաղալու հետ»£ :

«Հրաշալի ութնյակ»-ը

Դասական երաժշտարվեստի գոհարներից կազմված համերգային ծրագիրը բացելու պատվին նորաստեղծ երիտասարդական նվագախումբը (գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) հենց այնպես չէ, որ արժանացել էր:

Ռուսերենը չպետք է անտեսել

1993 թ. Լեզվի մասին օրենքը կարելի էր ռուսերենի ուսուցման կարգի վերանայում համարել. նախկին խորհրդային միության հաղորդակցման լեզվով ուսուցում կարող են անցնել միայն էթնիկ ռուսները, Ռուսաստանի քաղաքացիները, փախստականները և խառն ամուսնություններից ծնվածները£ Արդյունքում,` այսօր ռուսերենի հանդեպ մեծ հետաքրքություն ունենալով հանդերձ, երիտասարդությունը չի տիրապետում ռուսերենին£ Ավելի հետևողական ծնողներն ստիպված են իրենց զավակներին ինչ¬որ կերպ «խցկել» ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներ£ Արդյո՞ք ռուսական կրթությունն իրոք ավելորդ է£ Հայաստանում գործող ավելի քան 90 բուհերից 10¬ը Ռուսաստանի ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր են (շուրջ 2000 ուսանող)£ Սակայն ոչ բոլորն են ուսուցումը կազմակերպում միայն ռուսերենով£ Իսկ թե ինչ լրացուցիչ ծախսեր է պահանջում ռուսերենի չիմացությունը` թերևս ամենից լավ գիտեն պոլիտեխնիկականի սովորողները. տեխնիկական գրականությունը գերազանցապես ռուսերեն է, և լեզվին չտիրապետող ուսանողը ստիպված է անընդհատ թարգմանիչներ որոնել ու վճարել£ Նաև լեզուների իմացությամբ համակողմանիորեն զարգացած սերունդ ունենալու խնդիրը հրատապներից մեկը պիտի համարել£ Եվ մեր ազգային պետական լեզվի անթերի իմացությունը (ոսկեղենիկ հայերենի դեմ, հապա, որքան են մեղանչում մեր հայրենակիցները) կարևորելով հանդերձ, կարծում եմ ռուսերենի հանդեպ էլ պետք է ուշադիր լինել£ Առավել ևս` ՌԴ հետ ակտիվացող փոխհարաբերությունները ակամա հուշում են դրա անհրաժեշտությունը£ Լուսինե ՍՄՈՅԱՆ Ռոզա ԱՐԳԱՄԱՆՅԱՆ Սլավոնական համալսարանի ուսանողուհիներ :

Կոչ հայրենակիցներին

Սիրելի° հայրենակիցներ, մենք կանգնած ենք Հայրենի երկրի կերտման և հայ հասարակության զարգացման կարևորագույն մի իրադարձության` նախագահական ընտրությունների առջև£ Նրանց ելքից շատ բան է կախված` մեր առաջիկա հնգամյա երթը մի կողմից` ազգային-հոգևոր արժեքներով համեմելու, մյուս կողմից` քաղաքացիական հասարակության ու համամարդկային արժեքների կայացմանը միտելու ճանապարհին:

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Իրանի Իսլամական հեղափոխությունը լոկ իրանական երևույթ չէ: Ծագելով Իրանի ակունքներից, այն դարձավ համամուսուլմանական երևույթ, արթնացրեց բոլոր ճնշված ժողովուրդներին` նվաճելով համաշխարհային կոչվելու իրավունք:

Մեղանչանք` 43 տարի անց

Իսրայելի կառավարությունը ներողություն է խնդրել «Բիթլզ»¬ից 1965 թ. արգելվել է լիվերպուլյան այս խմբի համերգը Թել¬Ավիվում£ Այն ժամանակ իշխանություններն իրենց մերժումը պատճառաբանել են, թե իբր «Բիթլզ»ի երաժշտությունը կարող է բացասաբար անդրադառնալ իսրայելցի երիտասարդության բարոյականության վրա£ Իսկ ահա վերջերս (ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ) Մեծ Բրիտանիայի Իսրայելի դեսպան Ռոն Պրոսորը, այցելելով խմբի լիվերպուլյան թանգարան, «Բիթլզ»¬ի երաժիշտներին հրավիրել է իրենց պետության 60-ամյակի տոնակատարություններին£ ¬ Այս հնարավորությունը մենք կցանկանայինք օգտագործել` պատմական թյուրիմացությունը շտկելու,¬ նկատել է Պրոսորը£ :

Սարկոզին և նրա ընկերուհին մեղադրում են

Իռլանդական Ryanair ավիաընկերությունն այս զույգի լուսանկարը, նրանց հարսանիքից մի քանի օր առաջ, օգտագործել է սեփական գովազդի նպատակով£ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյայի ընկերուհի Կառլա Բրունին այդ լուսանկարում երազում է հարսանիքի մասին£ Որպես հատուցում Սարկոզին պահանջում է… 1 եվրո, իսկ նրա ներկայիս կինը` 500 հազար£ Ինչպես տեղեկացնում է «ՀպռՑպՐ»¬ը` նրանց դատական հայցը կքննարկվի վաղը` ֆրանսիական դատարանում£ :

Միշկային դիմավորել է արջուկը

Իոսիֆ Կոբզոնը իրականություն է դարձրել ռուսերեն բառախաղը` "ԾՌՔՍց ՊՏսՋպվ ՉրՑՐպփՈՑՖ ՎՌՔՍՈ",¬ հրահանգել է նա և ծննդատուն իր առաջին արու թոռանը այցելել է ծաղկեփունջ գրկած արջի հետ£ ¬ Նաստյա, ծաղիկները քեզ համար են, վերցրո°ւ,¬ ասել է երգիչը հարսին£ ¬ Արջը,¬ ծղրտացել է նորածնի մայրը` Նաստյա Ցոյը և դողացող ձեռքերով ծուռթաթից վերցրել ծաղիկները£ Հինգ թոռնուհիների պապիկն այսպես է Ընտանիքի պլանավորման կենտրոնում դիմավորել առաջին թոռանը` Միշային£ Նորածնին, բնականաբար, անվանի պապիկին են հանձնել, ով նրան ուշադիր զննելուց հետո հանձնել է երջանիկ հորը£ ¬ Քեզ դուր եկա՞վ ծնելը,¬ գրկելով հարսին, հարցրել է Կոբզոնը և, դրական պատասխան ստանալով, կատակել է. ¬ Իհարկե£ Բոլոր Ցոյերը սիրում են ծնել,¬ ասել է` ակնարկելով իր ընկերոջը և հարսի ազգանվանակցին` Մոսկվայի քաղաքապետի մամլո քարտուղար Սերգեյ Ցոյին£ Իսկ նորածնի անվանակից ծուռթաթն այդ ընթացքում տեսանկարվում էր ընտանիքի երջանիկ անդամների հետ£ ¬ Ես խոստացել էի անակնկալ,¬ ուրախությունը չի թաքցրել Իոսիֆ պապիկը այն պահին, երբ Միխայիլ Պոտավոիչ¬ արջը ծաղիկներ է հանձնել իր Միխայիլ Անդրեևիչ¬նորածնի մորը և անգլիացու նման` հրաժեշտ չտալով, հեռացել կենդանավարժի հետ£ Լեոնիդ Յակուբովիչը համաձայնել է վիրահատվել Սրտի իշեմիկ հիվանդությունը ինֆարկտի լուրջ սպառնալիք է դարձել 62-ամյա հեռուստահաղորդավարի համար£ Սուր ծակոցներն ու շնչարգելությունը հաբերի միջոցով այլևս մեղմել չկարողանալով` անցյալ երկուշաբթի ուշ երեկոյան Յակուբովիչն իր մեքենայով աշխատավայրից ուղղվել է դեպի Բակուլևի անվան սրտաբանության կենտրոն£ ¬ Նա պատի պես սփրթնած էր£ Մենք զարմացանք, թե այդ վիճակում մարդն ինչպե՞ս կարող էր մեքենա վարել,¬ պատմել է բուժքույրերից մեկը£ Չորս ժամի չափ հետազոտելով շոումենին` բժիշկը անհրաժեշտ է համարել վիրահատությունը£ Անձամբ համոզված լինելով, որ հաբերն այլևս անզոր են, Լեոնիդ Յակուբովիչը համաձայնել է վիրահատվել£ Սրտասնույց անոթի մեջ հատուկ հարմարանքի (ստենտ) տեղադրմամբ միայն հնարավոր կլինի կարգավորել արյան շրջանառությունը և վերականգնել սրտամկանի արյան մատակարարումը£ :

«Ծպտյալ» Մայքլ Ջեքսոնը

Արևապաշտպան խոշոր ակնոցով, լայնեզր գլխարկով ու սև կնգուղով և սպեղանիով ծածկելով դեմքը` Ջեքսոնը «ծպտյալ» գրախանութ է գնացել` իր երեք զավակների ուղեկցությամբ£ 10¬ամյա Պրինսան, իննամյա Պերիսը և հնգամյա Բլանկետան 49-ամյա իրենց հորն ուղեկցել են ուշ երեկոյան£ Նրան, իհարկե, անկարելի է եղել չնկատել, բայց այս անգամ` արտառոց արտաքինի պատճառով£ Ականատեսների պնդմամբ` ¬ Նրա գլխանոցը, տարօրինակ բաճկոնը, լայնեզր գլխարկը և հատկապես դեմքին փակցված սպեղանու կտորները չէին կարող ուշադրություն չգրավել£ Եվ նրան ճանաչել են` երբ հանել է գլխարկն ու գլխանոցը` երեխաների համար գիրք ընտրելու նպատակով կարճատեսի ակնոցը դնելիս£ Այդպիսի դիմակահանդեսի պատճառն այլևս էական չի եղել նրան ճանաչողների համար, որովհետև երգիչն այդ պահին շատ ավելի արտառոց է եղել, քան կա իրականում£ :