ՊԱՅՄԱՆԱԿԱՆ «ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. մի կողմից մամուլը սկսել է լրջորեն «անհանգստանալ» հին խորհրդարանում առավելապես կոճակ սեղմող և, մեղմ ասած, գիտելիքներով ու գրագիտությամբ աչքի չընկնող պատգամավորների համար: Մյուս կողմից էլ այդ նույն թերթերում վերաառաջադրվելու մասին տպագրվող վերջիններիս հայտարարություններն արդեն կարելի է ամփոփված, ամբողջացած համարել:

ՆԵՈԲՈԼՇԵՎԻ՞ԶՄ

Հայաստանի քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը անվավեր ճանաչեց ՍԻՄ 17-րդ համաժողովի նախագահության ու վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն ները: Սակայն այս կերպ ՍԻՄ-ում տեղի ունեցած հեղաշրջման հետեւանքները, ինչպես պարզվեց, անհնար է վերացնել:

Կգտնի՞ արդյոք Թուրքիան «այն ճամփան, որ տաճար է տանում»

Վաղուց տարածված կարծիք է, որ թուրքական դիվանագիտությունը միշտ էլ աչքի է ընկել ճկունությամբ: Եթե իրոք դա այդպես է, ապա ներկայումս կարելի է արձանագրել, որ թուրքական երբեմնի քաղաքական ճկունությունից միայն փշրանքներ են մնացել:

ՀԱ՞ ՈՐ

Երբ հայաստանյան ՀԸ-ներն հրապարակեցին նախընտրական քարոզչության վճարովի եթերների գները, ակնհայտ դարձավ, որ քաղաքական շատ կուսակցություններ, հատկապես ընդդիմադիր բլոկի, նախընտրելու են «քարոզարշավի» ասուլիսային տարբերակը, քանզի, վերջիններիս պնդմամբ, առասպելական գներ են սահմանված եթերային մեկ րոպեի համար:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ կամ` «իշտահիդ քացախ»

Չորս «դիվանագիտական» տարիներն ինչպես անցան, ազգընտիրներն իրենք էլ չիմացան: Չորս երկար ու ձիգ տարիներ` «ճպուռն ու մրջյունը» հայտնի հեքիաթի հանգույն. եկան օրեր ցրտաշունչ, ժողովրդի պատգամաբերներն ընկան լուռ ու մունջ, անորոշության մշուշի մեջ էլ ի՞նչ երգ:

Բախտախաղը` քաղաքական կատեգորիա

Եթե ճիշտ է, որ համամասնական ցուցակը գլխավորելու հարցը Վազգեն Մանուկյանը առաջարկել է լուծել գիր-ղուշ գցելով, ինչը խիստ զարմացրել է Ստեփան Դեմիրճյանին, ապա կարելի է ենթադրել, որ ՀՀ ապագա նախագահին «ընտրելու» խնդիրն էլ նա կառաջարկի լուծել պրեֆերանս խաղալու միջոցով:

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄՇՈՒՇ

Նախընտրական այս քաոսում, երբ իշխանությունները երդում-պատառ են ուտում, թե չեն խախտելու խաղի կանոնները և չեն թերանալու իրենց պարտականությունների մեջ, ընդդիմությունը հիշեցնում է, թե «այդ երգը մենք վաղուց ենք լսել»:

«Ես անուններ չեմ տալիս, պա, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»

Վ. ՍԱՐՈՅԱՆ «Իմ սիրտը լեռներում է» Իմ սերնդի կյանքում եղել է մի պահ, երբ «մեծ աշխարհի մեր անկյունում»` Հայաստան աշխարհում, մի պահ, պատմության համար մի շատ կարճ ակնթարթ, ամեն ինչ ճիշտ էր: Դա 1988-ի գարունն էր:

Որ ամեն մարդու ջուրն իր առվով գնա

Ջրօգտագործող ընկերությունները պետական բյուջեից ֆինանսական աջակցություն են ստանում: Պետությունից ՋՕԸ-երը սուբսիդավորելը այս ընկերությունների ինքնուրույ նությունը խրախուսելու նպատակ ունի:

Երևանում փողոց անցնելը պար է անդունդի եզրին

Երևանի շատ ու շատ փողոցներ, մայրուղիներ ու գլխավոր պողոտաներ վաղուց ի վեր բեռնաթափման կարիք ունեն: Քաղաքի տրանսպորտային և հետիոտնի հոսքը վերջին տարիներին ճանապարհների ծանրաբեռնվածությունը հասցրել է բարձրակետի` ի լրումն ճանապարհատրանսպորտային պատահարների օրեցօր մեծացող հավանականության:

Շնորհավորում ենք

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունի Հարությունյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ

Էջմիածնի տարածքային զինվորական կոմիսար-գնդապետ Գառնիկ ՓԱՅՏՅԱՆԸ շփվող է, պարզ ու անմիջական: Շատ անկեղծ զրուցակից է, չի մտածում տպավորություն գործելու մասին:

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑԸ «Ի՞նչ իմանաս Ստեղծողի գաղտնիքները անմեկին...»

Մահկանացու մարդ արարածը մի փխրուն հյուլե է տիեզերական անսահմանության մեջ և անզոր` կանխորոշելու ու կարգավորելու իր երկրային կարճատև գոյության ընթացքը, եթե նույնիսկ օժտված է անխոտոր սկզբունքայնությամբ, կամային բացառիկ հատկանիշներով` իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու ըստ մանկուց իրենում բուն դրած նախասիրությունների, հոգևոր-բարոյական պահանջների:

Մշակութային երկխոսություն

Կատարողական արվեստների «Հայֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում օրերս Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում անցկացվեց «Նոր դրամա» սեմինարը` զուգակցված դրամատուրգիական նոր մտածողության հավակնություն ունեցող պիեսների ընթերցանություններով ու քննարկումներով:

Պայքար Տերյանի շիրիմի «սեփականաշնորհման» համար

Փետրվարի 9-ին, երբ «Ջավախք» հայրենակցական միության և «Հզոր հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները, ծնունդով ջավախքցի, ՀՀ փոխոստիկանապետեր Արարատ Մահտեսյանի ու Հովիկ Հունանյանի ուղեկցությամբ ժամանեցին Կոմիտասի անվան պանթեոն, այնտեղ նրանց սպասում էին «Վիրահայերի միասնության» անդամները` կազմակերպության համանախագահ Տաճատ Վարդապետյանի գլխավորությամբ, տեղեկացնում է «Բագին ինֆո» լրատվական կենտրոնը:

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ համայնք Գնահատելու իրավունքը բնակչինն է

ՏԻՄ-երը, որպես ազգաբնակչության հոգսերը թեթևացնելու կոչված իշխանական առաջին օղակներ, կարելի է ասել` դարձել են հոգսաշատ մեր ժողովրդի ամենահուսալի հենարաններից մեկը: Նրանց հետ է բնակչության անմիջական շփումը. բնակիչը նրանցից է ակնկալում իր կենսական խնդիրների լուծումը:

Համայնքը մեր տունն է

Կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Արմեն ՄԱՂԱՔՅԱՆ - Կոմունալը համայնքի թերևս ամենածանրաբեռնված բաժինն է: Ոչ միայն մեր բաժնի, այլև ողջ համայնքի գերակա խնդիրը բնակֆոնդն է:

Ձեր արածն ի՞նչ է

Արհմիութենական կազմակերպության գործունեությունը աշխատավորների իրավունքների ու շահերի պաշտպանությունն ու նրանց սոցիալական խնդիրների լուծումն է:

Ո՞վ է Նանա Կազարին

2000-ական թվականներին նորաձևության շոու-բիզնեսի ասպարեզ էր ոտք դրել շատ համարձակ մի գեղեցկուհի` Նունե Հարությունյանը: Հետագայում նա պիտի համարվեր նորաձևության օրենսդիրներից մեկը:

Ընկերոջ հիշատակին

Կյանքից հեռացավ ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառի մեր երախտավորներից մեկը` Վաղարշակ Ալեքսանի Վիրաբյանը, ով 50 տարի ֆիզիկական կուլտուրա է դասավանդել հանրապետության դպրոցներում, նպաստել մանկապատանեկան սպորտի զարգացմանը: Ծնվել է 1929 թ. հունիսի 6-ին, Հրազդան քաղաքում: