Միայն թե Ռուսաստանը չհատի կարմիր գիծը

Որևէ լուրջ քաղաքագետ չի կարող համամիտ չլինել այն կարծիքի հետ, որ աշխարհը վաղուց բազմաբևեռ է: Արևմտյան վերլուծաբանները մի քանի տարի առաջ շրջանառության մեջ դրեցին «անբևեռ աշխարհ» եզրույթը, որից շատ շուտով հրաժարվեցին:

Քայլերի և հակաքայլերի տրամաբանությունը

Միայն անուղղելի լավատեսները կարող էին պնդել, որ Մաքսային Միություն մտնելու որոշման կայացումից հետո Արևմուտքի դիրքորոշումները և վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոփոխություններ չի կրելու: Նույնքան միամիտ կլիներ ենթադրել, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը ըմբռնումով կմոտենան այն իրողությանը, որ ՀՀ-ն լինելով հետխորհրդային պետություն` ավանդաբար եղել է Ռուսաստանի ազդեցության գոտում:

  1 ՀԱՐՑ

- Ըստ մի շարք վերլուծաբանների, ռուս-ամերիկյան շահերը կարող են բախվել հատկապես Ղարաբաղում: Ամերիկյան կողմը ջանում է թույլ չտալ ռուսական զինուժի մուտքը Ղարաբաղ` աշխատելով առաջնային տեղ գրավել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Կվճարեն, եթե հավատան

Թեև նորերս ֆինանսների նախարարությանը միացած Պետեկամուտների կոմիտեն բոլոր ժամանակներում հայտարարել է, թե առավելագույնն է արվում հարկերի հավաքագրման ուղղությամբ, այսուհանդերձ շատ տնտեսվարողներ շարունակում են վճարումները կամայականորեն կատարել:

Ազգային, տնտեսական շահի գերակայությամբ

- Ես հակված եմ մտածել, որ առաջիկայում մեխանիզմներ կստեղծվեն, ինչն էլ Եվրասիական միության ձևավորման հիմք կհանդիսանա,- ասում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ: - Ինչպե՞ս կարելի է բնութագրել Հայաստանի Հանրապետության տնտեսական ներկա վիճակը:

Վիկիլիկսյան նոր գաղտնազերծում

Այս մեկը շուրջ վեցամյա վաղեմություն ունի և վերաբերում է Ուկրաինային: Մասնավորապես. փորձագետները ավելի քան 5 տարի առաջ նախազգուշացրել են, որ Ուկրաինայի առնչությամբ Վաշինգտոնի վարած քաղաքականությունը կարող է բռնության ալիք սանձազերծել և հանգեցնել երկրի պառակտմանը:

Եվ քրիստոնեությունը լքեց Եվրոպան

Ահա այսպիսի ահազանգ է հնչեցրել իտալական il GiornΖl պարբերականը` փորձելով հիմնավորել քրիստոնեության տկարացման պատճառները Եվրոպայում: Արմատական սոցիալական փոփոխությունները, հակակրոնական Եվրամիությունը և ներգաղթը:

Թմրա...ջուր` ծորակներից

Մեծ Բրիտանիայում ստուգել են խմելու ջրի դեղաբանական միացությունների բաղադրությունը և դրանում կոկաինի հետքեր են հայտնաբերել: Այս փաստն անուղղա կիորեն հավաստում է, թե որքան տարածված է այդ թմրանյութը բրիտանացիների շրջանում (գրել է The DΖily MΖil-ը):

«Չուկչա» բառը վտարել բառարաններից

Չուկոտացիները դատական հայց են ներկայացրել` «չուկչա» վիրավորական բառը բառարաններից հանելու խնդրանքով: ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Ալ. Տևլյալկոտը բնակվում է Չուկոտկայում և հափշտակությամբ ուսումնասիրում է իր ժողովրդի պատմությունը:

Ճապոնացիները չեն ուզում նվազել

127 միլիոնանոց ազգը զգուշանում է, որ կարող է նվազել: Եվ երկրի կառավարական հանձնաժողովը իշխանություններին խորհուրդ է տվել կասեցնել ազգաբնակչութ յան պակասելու միտումը, որպեսզի գոնե 100 միլիոնը պահպանվի:

Հանցանքը վաղեմության ժամկետ չունի

Կաշառակերությունը ևս հանցանք է. մանավանդ` պաշտոնական դիրքի չարաշահմամբ: Ու դա պատժելի է (համենայն դեպս` պատժելի պե´տք է լինի)` նույնիսկ պաշտոնավարման ընթացքում պաշտոնանկությունից հետո:

Զուգագուլպաներ` բանակին

Սա տարօրինակ գնում չէ այն զինված ուժերի համար, որի անձնակազմի 17,4 %-ը կանայք են: Մասնավորապես խոսքը Լիտվայի մասին է:

Պարտավոր եմ հասցնել. այլապես ինքս ինձ չեմ հարգի

Իր երգերի նման` անսեթևեթ ու անկեղծ զրուցակից է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորման նախագահ Արամ ՍԱԹՅԱՆԸ: Անհատ, ում մարդկային նկարագիրը չի փոխվել անգամ հոգսաշատ աշխատանքային առօրյայում:

Կոմիտասը` ալպյան փողի և հայկական դուդուկի համանվագում

Արվեստասեր հանրության ունկերում չէին հասցրել մարել Հայաստանի պետական կամերային նվագախմբի և իտալացի հանրահայտ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի «Անմոռանալի Բիթլզների» երևանյան ու արցախյան 4 համերգների անկրկնելի կատարումները, երբ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի համագործակցությամբ իր ինքնատիպ նվագացանկով հանդես եկավ ալպհորնահար Էլիանա Բուրկին :