ՀԻՄԱ ԷԼ ՔԱՐՈԶՉԱԿԱ՞Ն ՊԱՏԵՐԱԶՄ

Դատելով վերստին շրջանառվող` հետընտրական տխրահռչակ իրադարձությունները թեկնածուներից մեկի ճաշակով ներկայացնող տեսանյութերի առատությունից, մի պահ կարելի է կարծել, թե Նախագահի ընտրությունների քարոզարշավն այդ մեկի համար դեռ նոր-նոր է սկսվում:

«ՄԻԱՅՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՍՆԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» համոզված է ՀՀ նորընտիր նախագահը

ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը բաց և հրապարակային քաղաքականության կողմնակից է: Այս առումով նա, ըստ էության, պատրաստվում է Ռ. Քոչարյանի նախագահության տարիների նույնատիպ գործելաոճին նոր շունչ հաղորդել:

Կոսովոն, այնուամենայնիվ, նախադե՞պ է ընկալվում

Կարող ենք առանց վարանելու ասել, որ Կոսովոյի անկախացումն իսկապես խուճապի է մատնել Ադրբեջանին: Վերջինս լուրջ մտավախություն ունի, որ բալկանյան այս երկրամասի անկախացումը կարող է նախադեպ դառնալ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար:

Հետընտրական մտորումներ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ` համերաշխության նախապայման

Քաղաքական երկխոսությունը թե° երկրի ներսում, թե° միջազգային հարաբերություններում վիճելի հարցերը քաղաքակիրթ կերպով լուծելու, տարաձայնությունները հաղթահարելու լավագույն միջոցն է: Բայց երկխոսության համար, ինչպես բառն ինքը հուշում է, երկու կողմ է անհրաժեշտ:

Պաշտոնական Լրահոս

n ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը հայ բեմի վաստակաշատ եւ մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս Ձեզ ճանաչում են որպես ինքնատիպ տաղանդով ու զարմանահրաշ հմայքով օժտված դերասանուհու, հայկական թատրոնի եւ կինոյի անուրանալի մեծության, ով իր անջնջելի հետագիծն է թողել մեր արվեստում:

«ՄԻ°ՇՏ ՊԱՏՐԱՍՏ` ԺՊՏԱԴԷՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՅՆ, ՈՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԸ»

Միշտ չէ, որ մեզ շրջապատողներին գնահատում ենք մեր կողքին նրանց ներկայության պահին. կորցնելուց հետո ենք չափում շատերի մեծությունը` ամեն պահի նրանց պակասը զգալով: Անդրանիկ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ, այս առումով, այն երջանիկ սակավներից էր, ում անձն ու գործն արժևորվեցին հենց կենդանության օրոք:

Իրենց հետ` իրենց լեզվով

Պատմությունն ուսումնասիրելիս` համոզվում ենք, որ աշխարհաքաղաքական խաղերի ուղեծրում` գլոբալ շահերի անխուսափելի բախումների ժամանակ, մշտապես ինչ-որ երկրի շահ է զոհաբերվում: Ասել է թե` «Անտառը հատելիս` տաշեղները դեն են նետվում»:

Պաշտպանության նախարարն ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ներկայացուցիչների` Հայաստան ժամանելու կապակցությամբ, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի խնդրանքով ս.թ. մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսին, որին ուղեկցում էին ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների հարցերով խորհրդական Ռոբերտ Ուլը և ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչները:

Քննարկվել է «Ռուբեժ 2008» զորավարժությունը

Ս.թ. մարտի 18-ին Հայաստանի Հանրապետություն են ժամանել Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների, Հավաքական անվտանգության մասին կազմակերպության քարտուղարության, միացյալ շտաբի ներկայացուցիչներ, որոնց նույն օրը ժամը 18:00-ին ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին

Ս.թ. մարտի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու առթիվ` նախարարը փաստեց, որ վերջին տարիներին ռազմական ոլորտում խորացել են համագործակցության կապերը, գրանցվել է զգալի առաջընթաց:

Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար պարգևատրվեց ավագ լեյտենանտ Արմեն ՀՈԽ

ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ` տեսակցելու հայ _ ադրբեջանական սահմանագծում մարտական գործողությունների ժամանակ վիրավորված ԼՂՀ ՊԲ սպա, ավագ լեյտենանտ Արմեն Հոխանյանին:

ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ «Մնում եմ ճամփիդ...»

…Ուրիշ սրտի համար կհալվի խունկը, Կբացվի շուշանը, վարդերի տունկը, Գոզալը լաց կլի, կընկնի արցունքը Գերեզմանիս մարմար քարին կմնա... Ե. Չարենց 1990թ. մայիսին Արմեն Պետրոսյանը, դպրոցը նոր ավարտած մի երիտասարդ, ուխտեց հայրենիքի զինվոր դառնալ:

Նախագահականից` հիվանդանոց

Ռուսաստանի լիբերալ դեմկուսի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Կրեմլում իր անվանակից Պուտինի հետ հանդիպումից հետո դիմել է բժիշկների օգնության: Նա դժգոհել է տկարությունից և թուլությունից:

ԱՄՆ-ը ստիպված կլինի երկար հատուցել իրաքյան պատերազմի համար

Իրաքում ռազմական գործողությունների համար ամերիկյան իշխանություններն արդեն ծախսել են շուրջ 415 միլիարդ դոլար: Թվում է, թե այդ գումարը չէր կարող լուրջ վնաս հասցնել երկրի 14 տրիլիոն դոլարանոց տնտեսությանը:

«ԴՈ°Ւ, ԼԵՌՆԵՐԻ ԱՆՎԱԽ ԱՐԾԻՎ»

Դու, լեռների անվախ արծիվ, Սեգ սարերի դու պաշտպան, Սիրտս լի է քո վառ սիրով, Իմ աննման երկրաբան: (Սամվել ԳԵՎՈՐԳՅԱՆ) Ապրիլ ամսի առաջին կիրակին ավանդաբար նշվում է որպես Երկրաբանի օր:

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹ «Չինովնիկը լավ թատրոն է ուզում...»

1. Առաջին հերթին` ազգային դրամատուրգիա Արդի հայ թատերարվեստի բովանդակության մասին հասարակությանը մասնագիտորեն իրազեկելու լուրջ հավակնությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության հուսալի հովանու ներքո, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը (նախագահ` Ռուբեն Բաբայան) անցկացրեց «2007-X» թատերական շաբաթը: Թատրոնի միջազգային օրը կարևորող հրաշալի նախաձեռնություն:

Մեծ բանաստեղծուհին (Մարիետա Շահինյանի ծննդյան 120-ամյակը)

Մարիետա Շահինյանը ծնվել է 1888 թ. մարտի 21-ին (ապրիլի 2-ին), Մոսկվայում, բժշկական գիտությունների դոկտոր Սերգեյ Շահինյանի ընտանիքում: 1912 թ. ավարտում է Մոսկվայի Գերյեի կանանց բարձրագույն դասընթացների պատմափիլիսոփայական ֆակուլտետը, ապա, 1914 թ. սկզբներին, Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում մագիստրոսական թեզ ատենախոսում:

Հուշասրահը մոռացության է մատնված

1967 թվականին, Եղիշե Չարենցի 70-ամյակի կապակցությամբ, Բանաստեղծի դուստրերը որոշեցին շրջել Հայաստանի ամբողջ տարածքով, և այն վայրը, որ ամենից ավելի կհավանեին, պետք է կոչեին իրենց հոր անունով:Նրանց դուր եկավ նոր-նոր ոտքի կանգնող Լուսավանը, որը վերանվանվեց, դարձավ Չարենցավան: