ԽՆԴԻՐԸ ԼՈԿ ԱՅԳԻՆ ՉԷ

  Մայրաքաղաքի Մաշտոց պողոտա-Եզնիկ Կողբացի փողոցների հատման վայրում գտնվող այգու շուրջ ծավալվող իրադարձություններն օրավուր նոր զարգացումներ և գունավորումներ են ձեռք բերում: Դիրքորոշումների ու մոտեցումների տարբեր բևեռներում հայտնվում են բնապահապանները, պետական ծառայողները, քաղաքային իշխանություն ները, հանրության լայն շրջանակների ներկայացուցիչները, արվեստի ու մշակույթի գործիչները:

  ԷԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՐ ՀԱՐՑՆ ԵՆ ԼՍՈՒՄ

  Երեկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կլոր սեղանի շուրջ էին հավաքվել մի խումբ մտավորականներ ու իմաստուն-իմաստուն կեցվածքով խոսում էին Արցախի խնդրի, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:

  Այս պայքարն ամեն օր է

  Արդեն 7-րդ տարին է` Մայրենի լեզվի օրն իր հաստատուն տեղն է գտել մեր երկրի պետական տոնացույցում և մեծ հանդիսավորությամբ է նշվում: Ինչպես հիշում ենք` դեռ 1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենիի օր:

  ԲԺԻՇԿ ԼԻՆԵԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ

  Գյումրիում, Շիրակի մարզպետի որոշմամբ, Էնրիկո Մատտեի անվան իտալական հիվանդանոցի տնօրեն է նշանակվել ավագանու անդամ Գագիկ Ադամյանը: Այս մարդը բժշկական կրթություն չունի, հեռու է ոլորտի առանձնահատկություններն ընկալելուց:

  ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ

  Արդեն երկար ժամանակ Իջևանի ավագանին չի կարողանում բնականոն հունի մեջ ընկնել ու նիստեր գումարել, հաստատել 2012 թվականի տարեկան բյուջեն: Նման իրավիճակի պատճառն այն է, որ ավագանու մի խումբ անդամներ բոյկոտում են նիստերը, միտումնաբար հրաժարվում մասնակցել քննարկումներին:

  ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ ՈՒ ՉԳԻՏԵ՞ՆՔ

  Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակումներից մեկի համաձայն` այս տարվա հունվար ամսվա տվյալներով միջին ամսական աշխատավարձը մեր հանրապետությունում կազմել է 113 հազար դրամ, կամ` մոտ 291 դոլար:

  ԷՆԵՐԳԱՀԱԼՈՑՔ

  «Հայաստանի Էլցանցեր» ընկերության մալուխները վերջին շաբաթների ցրտի հետևանքով ծանրաբեռնվել են ու ոչ այնքան մարդկանց բնակարաններն են ջերմացնում, որքան հալվում ու պայթում են` ինքնաջերմանալով: Նույնիսկ ընկերության հաղորդագրություններն են փաստում, որ այս օրերին վթարների հաճախակիությունը կտրուկ մեծացել է:

  ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՐՈՀԵԼ

  Վերջին օրերին ադրբեջանական անվտանգության ծառայություններն ավելի քան երկու տասնյակ իրանցիների են ձերբակալել` մեղադրելով նրանց թմրանյութերի առևտրով զբաղվելու մեջ: Ուշագրավն այն է, որ ձերբակալվածների մեջ որոշակի թիվ են կազմում տարբեր գործակալությունների լրագրողներ, ովքեր, բնականաբար, շինծու մեղադրանքով են տարվում ազատազրկման վայրեր:

  ՍԵՐՈԲԻ ԿՆՈՋԸ ԴԵՄ ԵՆ

  Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն արդեն մի քանի օր է` չեն աշխատում և նամակներ են հղում երկրի նախագահին ու վարչապետին: Նրանք խնդրում են օգնել` լուծելու իրենց աշխատանքային հարաբերությունները սեփականատիրոջ կնոջ հետ, ով ամուսնուն դատապարտելուց հետո ստանձնել է ընկերության կառավարումը:

  ԺԱԿ-Ն ԱՐԹՆԱՑԵԼ Է ՆԻՐՀԻՑ

  Ընտրությունների նախօրյակին Հայաստանի Արդարադատության նախարարությունում գրանցված մի շարք կուսակցություններ, որոնց գոյության մասին մոռացել էին անգամ այդ կուսակցություններին անդամագրվածները, «հարություն են առել» ու սկսել հիշեցնել տալ իրենց մասին: «Նիրհից արթնացողների» մեջ է նաև Սպարտակ Մելիքյանի գլխավորած ԺԱԿ-ը, որի անունը շա˜տ վաղուց որևէ տեղ չէր լսվում:

  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՉԵՆ ԱՏՈՒՄ

  Մի շարք լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն առ այն, թե ՀՀԿ-ում ամեն ինչ անում են` Հովիկ Աբրահամյանին կուսակցության նախընտրական շտաբի պաշտոնից ազատելու մասին, պարզվում է` չեն համապատասխանում իրականությանը:

  ՎԵՐՋԱՊԵՍ

  Վերջապես Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեղերի վաճառքով զբաղվող 15 ընկերությունների և 12 բուժհաստատությունների նկատմամբ վարչական վարույթներ հարուցեց: - Բուժհաստատությունների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթներ չեն հայտարարվել, իսկ որոշ դեպքերում դրանք կրել են ձևական բնույթ:

  37 ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ

  Մեր երկրում որոշ օլիգարխներ և պետական պաշտոնյաներ, մամուլն ու ազատ խոսքը ճնշելու նպատակով, 2011 թվականին 37 դատական գործ են հարուցել տվել լրագրող ների և լրատվամիջոցների դեմ` այսպիսով հաստատելով այն իրողությունը, որ նրանց համար այնքան էլ «սրտահաճ» չէ լսել ճշմարտությունը, քննադատվել իրենց վատ աշխատանքի համար:

  «ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻՆ» «ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐԵԼ»

  Օլիգարխ ու պատգամավոր Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովը», ինչպես երևում է, դուրս է մնացել իշխանությունների «արքայազորից»: Ըստ շրջանառվող լուրերի, ԱԺ մի քանի գումարումների պատգամավորը, ով երբեք հանդես չի եկել օրենսդրական նախաձեռնություններով և խորհրդարան է եկել միայն անձնական հարցերը լուծելու համար, չի ստացել նորից առաջադրվելու «դաբրոն»:

  Վարորդից` միլիոնատեր կամ` ոչ առաքինի առաքիչ

  Ապրանքներ մատակարարող ֆիրմաներից մեկի տնօրենի հաղորդման հիման վրա կատարված հետաքննությամբ` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն օրերս պարզել են, որ նույն ֆիրմայի վարորդ-առաքիչ, 30-ամյա Արմեն Գ.-ն 2011 թ. օգոստոսի 1-ից հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, իրեն վստահված 16 միլիոն 300.000 դրամի ապրանքների իրացումից առաջացած գումարից յուրացրել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 11 միլիոն 590.000 դրամ, որը ծախսել է անձնական կարիքների համար:

  Աղավնիները Մոսկվա չհասան

  Փետրվարի 17-ի վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում` թույլատրվող չափերից մեծ ուղեբեռ տեղափոխող և կասկածելի վարքագիծ դրսևորած մի քաղաքացու հրավիրել են ոստիկանության գծային բաժին: Պարզվել է, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր, 52-ամյա Վանուշ Ս.-ն փորձում էր մաքսանենգ ճանապարհով Մոսկվա տեղափոխել 126 աղավնի:

  Զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ

  Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն օրերս Արցախի փողոցում գտնվող «Երևանի թիվ 1 կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ տարածքում հայտնաբերել են 42-ամյա Արմեն Փ.-ին պատկանող, ապօրինի գործող փայտանյութի 2 չորանոց և շուրջ 22 մլն դրամի տախտակներ ու մանրահատակ:

  Սկեսուրը այրել է հարսի այտը

  21-ամյա Հրանուշ Մ.-ն ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել, որ տանը, վիճաբանության ժամանակ, սկեսուրը ծեծի է ենթարկել իրեն և լուցկիով այրել այտը` պատճառելով վնասվածքներ: Հրանուշ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

  Հարբած և հայհոյասեր

  Աբովյան քաղաքի մի բնակչուհի ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ հարևանուհի Շողիկն ու նրա ընկեր Արարատը խանգարում են իրենց հանգիստը:

«Հեղինակավոր» օլիգարխների երկխոսությունից

  - Թումանյանի` «Ո՞վ կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին» խոսքերը իրականությանը չեն համապատասխանում, որովհետև դու լիքը կանայք ունես, լիքը գինի ես խմում, բայց ընտրություններում միշտ հաղթում ես: - Է˜, դու էլ բան ասացիր, էդ խոսքն էն «հարիֆ» հերոսներին ա վերաբերում:

Հուշագրից միայն հո՞ւշ կմնա

  Թեպետ ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչներն անընդհատ հավաստիացնում են, որ 2013 թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու վերաբերյալ հուշագիրը մնում է ուժի մեջ, բայց կասկած կա, որ ԲՀԿ-ն այն փորձում է փոխարկել հուշատախտակի: :

Գ. Ծառուկյանը` ԲՀԿ-ին Եվրաժողկուսակցություն չընդգրկելու առիթով

  Ուրեմն, չեղանք-չեղանք` ՕԵԿ-ի և «Ժառանգության» չափ էլ չեղա՞նք: Ախր մենք էդ երկուսին կառնենք ու կծախենք, հետո էլի կառնենք, ավելի էժան կծախենք:

ՀՀ Կոմկուսը` նախկին կոմունիստներին

  Գ. Ապոլիների խոսքերով ...Եվ նա, ով որ լուռ անցնելով` իր մեջ հանկարծ մեզ չի կրում, Անտարակույս մեր էության մի մասնիկն է իր հետ տանում: :

«Ժառանգության» համախոհները` Ր. Հովհաննիսյանին

  Շեքսպիրի ոճով Եվ մտածել, թե մի «պարզ» ծոմով Մենք վերջ ենք տալիս այն զրկանքների՞ն, Եվ բյուր-բնական ցանկությունների՞ն, Որոնց ԺԱՌԱՆԳՆ է մեր հեգ մարմինը: :

  ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ

  Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում լարվածության նոր ու աննախադեպ պատճառներ են ի հայտ եկել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի` միջազգային հարցերով բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Բաքուն 275 տոկոսով բարձրացրել է Թուրքիային վաճառվող ադրբեջանական գազի գինը:

  ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

  23.02.2012 թ Ընդհանուր առմամբ օրը բարդ է, անկանխատեսելի: Եվ բոլոր աստղակերպերին խորհուրդ է տրվում հնարավորինս զուսպ լինել, չտրվել զգացմունքայնությանը և հետաձգել կարևորագույն գործերը:

Եղանակ

  ԱՌԱՎՈՏՅԱՆ` պարզ. օդի ջերմաստիճանը` -2..-60C. օդի խոնավությունը` 59-61 %: ՑԵՐԵԿԸ` պարզ. օդի ջերմաստիճանը` +2..-10C. օդի խոնավությունը` 55-57%: