ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՓՐԿՈՒՄ Է ԱՐԵՎՄՏԱՀԱՅԱՍՏԱՆԸ

  Մոսկվայում ապրող հայերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԼԴԿ առաջնորդ և նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին մի քանի րոպեում «լուծել» է Արևմտյան Հայաստանի հարցը, «միացրել» հայկական զավթված հողերը Հայաստանին, «ճանաչել» տվել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու «անցել» Թուրքիա:

  ԸՆԹԵՐՑՈՂԻՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՐՔԻՑ

  Արդեն մի քանի օր է լուրջ քննարկումներ են ծավալվել կառավարության նոր որոշման առթիվ: Որոշում, որը, մեղմ ասած, հակասում է մշակութային քաղաքականությունը որպես պետության առաջնահերթություններից մեկը հռչակած երկրին:

  ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ

  Հանրապետականն ու Բարգավաճ Հայաստանն արդեն հայտարարել են մեծամասնական բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու իրենց մտադրության մասին: Այս հայտարարությունից անմիջապես հետո վերջիններիս հակամարտությամբ շահագրգիռ շրջանակների ակնկալիքները, թե կոալիցիոն զույգի ներկայացուցիչները մեծամասնականներում միմյանց դեմ ահեղ ճակատամարտեր են մղելու, հնարավոր է, որ չիրականանան:

  ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ

  Կայծակնային արագությամբ ասպարեզում հայտնված ու նույնքան արագ էլ չքացած «Նոր երկիր» կուսակցության ղեկավար Արտաշես Թումանյանն առաջիկա ընտրություն ներին որևէ կերպ մասնակցություն չի ունենա: ԱԺ նախկին փոխնախագահն ու Տարածքային կառավարման նախարարը վերջին շրջանում լիովին ընկղմվել է հանքարդյունաբերության բիզնեսում և հասցրել է նույնիսկ դատական քաշքշուկների մեջ ընկնել:

  «ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ» ԻՐ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ

  Մի քանի առիթով ասել էինք, որ ընտրությունների մեկնարկը տրվելուն պես` նիրհից արթնանալու են գրանցված, բայց գրեթե գոյություն չունեցող կուսակցությունները: Եվ ահա առաջիններից մեկն «արթնացել է» «Համերաշխություն» կուսակցությունն ու համագումար հրավիրել:

  ՀՅԴ եսակենտրոնության հերթական դրսևորում

  Հայաստանի քաղաքագետների միությունն առաջարկում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ ընդհանուր նախընտրական շտաբ ձևավորել: Միության հյուրը երեկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էր:

  «Բռնեցե˜ք, փախավ...»

  Հոգեբուժարանների թեման բոլոր ժամանակներում ասես երկաթյա վարագույր լինի հասարակության լայն շերտերի համար. ովքե՞ր են այդ հաստատությունների տարաբախտ բնակիչները, ի՞նչ են մտածում, ի՞նչ երազանքներ ունեն իրենց համար այս անկատար աշխարհում, և վերջապես, ի ծնե՞ է նրանց հիվանդությունը, թե՞ կյանքի ինչ-ինչ փուլում է բեկվում նրանց հոգեկան հավասարակշռությունը:

Կնոջը ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ

  Իրենց առօրյայում շատ դաժանությունների և մարդկային հոգու ավերածությունների ականատես եղած ոստիկաններն օրերս ապշել էին տեղի ունեցածից: Բանական մարդու ուղեղը չէր կարող սողոսկել այն, ինչը, ցավոք, այլևս կատարված իրողություն էր:

  ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՓՈՂԵՐԸ ՏԱՆՈՂԻՆ

  Հերթական անգամ Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անպտուղ անցան դատալսումները մայրաքաղաքի Արամի 72-80 էլիտար շենքերի առթիվ հարուցված գործի շրջանակներում: Ինչպես տեղյակ են շատերը` «Գապբնակշին» ՍՊԸ տնօրեն Գ. Պապոյանը փողերն առել է բնակարան գնողներից ու անհետացել անհայտ ուղղությամբ:

Ոչ թե հասարակ, այլ աշխարհաքաղաքական ձկնորսություն

  Նրանք, ովքեր կարծում են, թե Վլադիմիր Պուտինի հետ Ռոբերտ Քոչարյանի ջերմ հարաբերությունները պայմանավորված են համատեղ ձկնորսությամբ, չարաչար սխալվում են: Միջազգային խոշոր գայլաձկնային որսի ծրագրերը նրանց հարաբերությունների հիմնաքարն են եղել:

Ընդառաջելով` ինտրիգասերներին

  ԲՀԿ-ից հայտնում են, որ հանրության աճող հետաքրքրությունը հաշվի առնելով` կուսակցության յուրաքանչյուր «դասից» հետո լինելու են ֆակուլտատիվ պարապմունքներ: :

ՀԱԿ-ը` ԲՀԿ-ին «կորցնելու» առիթով

  «Ոսկե ցլիկը» - 2012 Միլիոնս տարա´ն, միլիոնս: Միլիոն չէր, է˜, միլիա´րդ էր:

Քաղաքական դաշտ ունենք` աշխարհը չունի

Եթե Սալվադոր Դալին վրձներ Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտը, հանճարեղ սյուռեալիստական սահմռկեցուցիչ կտավ կստեղծվեր: :

Այդպես էլ դաշինք չկազմող ընդդիմության մասին

  Չարենցի խոսքերով Դու ձգտում էիր դաշնության, երբ անդաշն էր շուրջդ կյանքը.- Ա´յս է ահա, որ հնում-սիզիֆյան աշխատանք են կոչել: :

«Թունաքիմիկատները» չեն փրկի

  Հայաստանի քաղաքական հանդի ընդդիմադիր հատվածի «բերքատվությունը» առանց Արևմուտքից ներմուծվող պարարտանյութերի` միայն տեղական արտադրության թունաքիմիկատներով հնարավոր չէ բարելավել: :

  Եգիպտոսի նոր կառավարության և ԱՄՆ-ի երկխոսությունը

  «ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ». - Մավրը իր գործը արեց` մավրը կարող է հեռանալ: ԱՄՆ - Բայց մավրը հիմար ու միամիտ արաբ էր, ոչ թե խորամանկ ամերիկացի:

  Շնորհավոր հոբելյանդ, սիրելի Ռաիսա ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՏՐԱԴԱՅԻ ՀՄԱՅՔԸ

  Թեև ընդունված չէ կանանց տարիքի մասին հրապարակավ խոսելը, սակայն Ռաիսա Մկրտչյանը իրեն համարում է չբարդույթավորված, չի թաքցնում իր տարիքը, անգամ` հպարտանում է: Հպարտանում, որովհետև տարիներն ասես նրա կողքով են անցել, և նա պահպանել է իր անսահման հմայքն ու կանացիությունը, ձայնի հարստությունները:

Վիրավորանքը խոսքի ազատություն չէ

  Անգելա Մերկելի հասցեին անպարկեշտ արտահայտությունների համար հունական ReΖl FM ռադիոկայանը 33 հազար դոլար տուգանք է վճարելու: Տուգանելու որոշումը կայացրել է Հունաստանի կառավարությունը` չհանդուրժելով, որ ուղիղ եթերում Գերմանիայի կանցլերուհուն պոռնիկ են անվանել:

  Ուսումնատենչ Ուսաման

  Նախկին աշխարհի թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը նույնիսկ մահվանից հետո շարունակում է առեղծված մնալ: Իսկ նրա կյանքին վերաբերող թեկուզ ամենաչնչին փաստն այսօր էլ մեծ հետաքրքրություն է առաջացնում:

  Բախումների պատճառ միշտ կգտնվի

  Անցյալ շաբաթավերջին աֆղանական Քաբուլում ժամանակավորապես փակվեց ԱՄՆ-ի դեսպանատունը: Բառացիորեն` փակվեց ներսի կողմից, որովհետև աշխատակիցների համար վտանգավոր էր շենքից դուրս գալը:

  Ծիսական սպանություն

  Հնդկաստանում հոգևոր սպասավորը հրեշավոր ու աղմկահարույց արարքի հեղինակ է դարձել: Նա գլխատել է 10-ամյա մի տղայի` «աստվածային ուժ» ստանալու համար:

  ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

  ԽՈՅԵՐ. Լավագույն օր է` կոլեկտիվ աշխատանքի, ինչպես նաև` բուժվելու, ուրիշներին օգնելու համար: Օրվա երկրորդ կեսին կկարգավորվեն կամ ավելի կլավանան աշխատանքային հարաբերությունները:

Եղանակ

  ԱՌԱՎՈՏՅԱՆ` անձրև. օդի ջերմաստիճանը` +3..-10C. օդի խոնավությունը` 70-72 %: ՑԵՐԵԿԸ` մառախուղ. օդի ջերմաստիճանը` +7..+30C. օդի խոնավությունը` 69-71%:

  Գուրգեն ԼՈՌԵՑԻ ՄԻԱՄԻՏ ՄՏՔԵՐ

   Վիշապի տարում օձություն անել պե՞տք է որ...  Ինչքան շատ խոսեցին, այնքան լսողները քչացան:  Փոքր մարդիկ մեծ-մեծ են խոսում: