ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԱՏՐՅՈՇԿԱ»

Մեր հասարակության` քաղաքականությամբ հետաքրքրվող հատվածը և նույնիսկ նրանք, ովքեր անտարբեր են հասարակական կյանքի նշված հատվածում տեղի ունեցող անցուդարձին, Հայ Ազգային Կոնգրես ասելով` Հայոց Համազգային Շարժում են հասկանում: Հետևաբար տպավորությունը, թե ՀԱԿ-ը ռուսական «մատրյոշկա» է հիշեցնում, նշված համեմատության շրջանակներում բավական դիպուկ է:

ԹՐՔԱՎԱՅԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կարծում եմ, նորմալ և ճիշտ ուղին այն է, երբ կողմերը կատարում են իրենց պայմանավորվածությունները: Ցավոք սրտի, ես մինչ այժմ այդ պայմանավորվածությունները կատարելու առանձնապես մեծ ցանկություն կամ ձգտում չեմ նկատել:

Փակուղի

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների պատասխան հանդիպումը դիտելու համար ինքը Թուրքիա կմեկնի միայն այն դեպքում, եթե մինչ այդ հայ-թուրքական սահմանը բացվի կամ մենք կանգնած լինենք Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին, ուղղակի ցնցակաթվածի մեջ է գցել մեր ոչ-բարով հարևաններին` թուրքերին և ադրբեջանցիներին:

Հա՞ որ...

ՈՐՍԻ սեզոնի բացումը մեր երկրում աննախադեպ մի իրողությամբ է նշանավորվում: Օրերս հայտնի է դարձել, որ Հայաստանում որսորդական փամփուշտներ են արտադրելու:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

BBC. Պարոն Նախագահ, արդյո՞ք կմեկնեք Թուրքիա` դիտելու երկու երկրների հավաքականների պատասխան հանդիպումը: Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. Գիտեք, այս հարցը երկու պատասխան ունի:

ՏՈՒՆ ԴԱՐՁԻ ԿԱՄՈՒՐՋ

Վաղը Մայր հայրենիքին հրաժեշտ կտան 7 երկրներից այստեղ ժամանակավոր հանգրվան գտած երիտասարդները: Եվ, որպես յուրօրինակ ամոփոփում Հայաստանում անցկացված անմոռաց օրերի, Գառնո հինավուրց տաճարի մոտ նրանք հանդիպեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

ՃԳՆԱԺԱՄԸ` ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ԱՌԻԹ

Տնտեսության անկումն, ինչպես հայտնի է, 18,5 տոկոսի է հասել, իսկ առաջիկա ամիսների համար արվող կանխատեսումներն ավելի հուսահատեցնող են: Նույնիսկ լավատեսներն են նախանշում, թե հայրենի տնտեսությունը տարեվերջը 20-25 տոկոսի հասած բացասական ցուցանիշով է «նշանավորելու»:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

ԵՐԵԿ` Գիտելիքի և դպրության օրը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան սպայակազմը «Արիության դասեր» անցկացրեցին հանրակրթական հաստատություններում: Հանրապետության մարզերի դպրոցներում «Արիության դասեր» անցկացրեցին մերձակա զորամասերի հրամանատարները:

«Հայ ասպետները» ՊՆ-ում

Պաշտպանության նախարարության վարչական համալիր «Հայ ասպետ» հեռուստախաղում հաղթած դպրոցականների այցը կրում էր ճանաչողական բնույթ: Դպրոցական ները և նախագծի անդամները շրջեցին վարչական համալիրի տարածքում, ծանոթացան զինծառայողների աշխատանքային պայմաններին:

Աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատանքային խորհրդակցութ յուն է անցկացրել գերատեսչության ղեկավար կազմի մասնակցությամբ: ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը զեկուցել է 2009թ. տեսչական ստուգման պլանի համաձայն, զինված ուժերի զորամիավորումներից մեկում անցկացված տեսչական ստուգման արդյունքների մասին:

«Մեր արյան մեջ է հայրենասիրությունը»

Կան մարդիկ` անհատներ, որոնց մասին ինչքան էլ խոսես, էլի ասելու շատ բան կմնա£ Մանավանդ, եթե նրանք լեգենդ դառնալով շարունակում են ապրել մեր կողքին, մեզ հետ և իրենց համեստ կեցության մեջ ավելացնում ասելիքն իրենց մասին£ «Ավանգարդ»¬ը բազմիցս է անդրադարձել մերօրյա լեգենդար հերոս Արկադի ՏԵՐ¬ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ, բայց նրա հետ ամեն հանդիպում կարծես շարունակությունն է երբևէ սկսված և դեռ չավարտված ու թերևս երբեք չընդհատվող ու անվախճան զրույցի£ Այո, նա դեռ ասելու շատ բան ունի իր ազգին£ Իսկ յոթ տասնամյակների հոբելյանը լավագույն առիթ է` ոչ սոսկ անցած ուղին վերարժևորելու, այլև շարունակելու անավարտ զրույցը սիրելի Կոմանդոսի, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր¬Թադևոսյանի հետ. - Հիրավի, ցանկացած հոբելյան առիթ է, որպեսզի հետադարձ հայացք ձգես անցած ճանապարհիդ և վերլուծելով ապրածդ տարիները, հանրագումարի բերես կատարածդ գործը£ Ցավոք սրտի, այս հոբելյանական տարին հիշեցրեց նաև, որ անցել են պատանեկություն և հասունություն, հասել ես տղամարդուն բնորոշ վիճակագրական մի տարիքի, որն ունի և° բացասական, և° դրական կողմեր£ Դրականն այն է, որ տարիներն իմաստնություն են հաղորդել, և կարողանում ես ձեռք բերած գիտելիքներդ մատուցել ու առաջին հերթին փոխանցել երիտասարդներին£ Անչափ կարևորում եմ պատանիների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, չէ՞ որ նրանք են կերտելու մեր վաղվա օրը և նրանց ուսերին է ծառանալու մեր պետականությունն ու անկախությունը պահպանելու դժվարին գործը£ Ռազմական արվեստը մեր պատանիներին ուսուցանելու մտայնությամբ, նախատեսում ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծել Սուվորովի և Մադաթովի անունը կրող ռազմական ուսումնարան, որտեղ կձևավորվի զինվորական էլիտա£ Ինչ վերաբերում է իմ կյանքի անցած տարիներին, ապա դրանք լի են եղել դժվարություններով ու խոչուխութերով, սակայն կամքի ուժն ու հավատը երբևէ չեն լքել ինձ և հավատամքով էլ հաղթահարել եմ£ Իսկ եթե զինվորական ես, ապա դա քեզ է°լ ավելի վստահություն է տալիս, և սովորեցնում է ոչ մի պարագայում խուճապի չմատնվել, սովորեցնում է զանազանել կեղծիքն ու ճշմարտությունը, ասել է թե, նաև` կյանքի ճանաչողության բանաձևը£ - Դուք մասնակցել եք Արցախյան պատերազմին, հաղթանակներ արձանագրել£ Ձեր հրամանատարությամբ է գերեվարությունից ազատագրվել Շուշին£ Հայոց կանոնավոր բանակի ստեղծումից ի վեր, Դուք նրա կայացմանը նպաստող բարձրաստիճան սպան եք£ Հետադարձ հայացք նետելով Ձեր անցած ճանապարհին, ամեն ինչ եղել է ճի՞շտ. նորից սկսելու դեպքում դարձյալ նույն ուղին կընտրեի՞ք£ - Երբ դու զինվորական ես, ավելին` մի որոշակի հատվածում եղել ես հրամանատար, գերագույն հրամանատար, ապա հետադարձ հայացք ձգելով անցած ճանապարհիդ, համոզված ես, որ իսկապես ճակատագրական պահին առողջ բնազդներն են առաջնորդում մարդկանց£ Եվ պատահական չէր, որ կամավորության սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված հայ քաջորդիները կյանքի գնով նաև արեցին ամեն ինչ, որ պաշտպանվեն ագրեսիայից, պաշտպանվեն 2¬րդ ցեղասպանությունից և ոչնչացումից£ Գնահատելով քաղաքական գործիչների դերը, լսելով նրանցից մի քանիսի ծայրահեղական ելույթները, այնպիսի տպավորություն ես ստանում, կարծես թե քո դիմաց թշնամու դաշնակիցն է£ Մենք ազատագրում էինք Ղարաբաղը, ստեղծում էինք անվտանգության գոտի, ձգտում էինք պաշտպանել մեր պատմական հողերը, և հանկարծ 1994 թ. ստորագրվում է Բիշքեքի պայմանագիրը£ Ի՞նչ է, ուրեմն հետ նայել և ասել, թե դա ճի՞շտ է£ Եվ հիմա, այդ ամենից հետո, նրանք, ովքեր ղեկավարում էին այն ժամանակ և հիմա ընդդիմություն են, սկսում են իրար մեղադրել£ Եվ դու հասկանում ես, թե դա ինչպես չի համապատասխանում մարդկային ճշմարիտ նկարագրին£ Իսկ նրանք ոչ միայն զենքը ձեռքին կռվող հայ կամավորներն էին, այլ թիկունքում ևս ծանր պայմաններում ապրող և աշխատող, իրենց աշխատանքով հաթանակին նպաստող մարդիկ£ Ես կարող եմ հստակորեն ասել, որ մեր դիվանագետները սկզբից մինչև վերջ զբաղեցնում էին այնպիսի դիրքեր, որոնք հասկանալի չէին ոչ մեկին£ Կարծես թե պատահական մարդիկ էին, որոնք կարող էին ստորագրել ցանկացած պայմանագիր, ինչը նույնիսկ չէր բխում մեր շահերից£ Դա իմ անձնական կարծիքն է, և ես այն ուրիշներին չեմ կարող պարտադրել£ - Դուք մեր բանակի և Ղարաբաղի հետ ունեք շատ սերտ կապեր£ Ինչպիսի՞ն է այսօր հայ զինվորի տրամադրությունը, ոգին, և բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը£ - Բանակը հասարակության հայելին է, և բնական է, որ այն, ինչ կատարվում է հասարակությունում, արտացոլվում է բանակում£ Մենք ինքնագովությամբ չենք զբաղվում, սակայն օտարերկրյա մասնագետների գնահատմամբ, մեր բանակը բավական մարտունակ է, պատրաստ` կատարելու առաջադրված խնդիրները£ Այդուհանդերձ, կան խնդիրներ, որոնք փոխանցվում են հասարակությունից£ Ցավոք, պետք է նշեմ, որ դրան քիչ չեն նպաստում հասարակությունն ու զանգվածային լրատվամիջոցները£ Հեռուստաեթերի առաջին պլան մղված հանցագործ աշխարհի ներկայացուցիչների և օլիգարխների մասին պատմող հաղորդումները բացասական են անդրադառնում թե° հասարակության և թե° բանակի վրա£ - Այդուհանդերձ, մեր բանակը կայացել է, և զգացվում է դրական տեղաշարժ£ Դիցուք` վարժարաններում և ռազմական ակադեմիայում շատ են սովորել ձգտողները£ Դա իսկապես գերակայություն է, թե՞ հարմար է£ - Կարելի է ասել` և մեկը, և մյուսը… Մեր երիտասարդները սովորում են Հայաստանի և 30¬ից ավելի ռազմաուսումնական հաստատություններում£ Պետք է նշեմ, որ նրանց 90 %¬ից ավելին սրտի թելադրանքով են առաջնորդվում£ Իրականում, ծառայությունը բանակում պատմականորեն է բնորոշ հայերին£ Հայրենիքին ծառայելը գեներով է փոխանցվում£ Մենք ունեցել ենք զորավարներ, որոնք ծառայել են օտարերկրյա բանակներում£ Ունեցել ենք մարշալներ նաև Մեծ Հայրենականի ժամանակ£ Ցարական բանակում ևս եղել են հայազգի սպաներ£ Մեր արյան մեջ է հայրենասիրությունը£ Մեր հակառակորդ պետությունում սեփական հիմնախնդիրները թողած, մեր մասին են բարբաջում, միջազգային հանրության ուշադրությունը բևեռում են արցախյան հիմնախնդրի վրա` փորձելով միջազգային հանրության կարծիքը ադրբեջանաշահ դարձնել£ ԶԼՄ¬ները սակայն շատ քիչ են անդրադառնում այդ խնդրին, ի տարբերություն մեր հարևանների, որոնց մոտ քարոզչությունն ավելի ուժեղ է£ Այսինքն` տեղեկատվական պատերազմ է և ոչ ոք չի կառավարում այդ պատերազմը£ Տպավորություն է ստեղծվում, թե հավասար հակառակորդ ունենք, ինչն իրականում այդպես չէ£ Ադրբեջանում տասնյակ ազգություններ են բնակվում, որոնք տարբերվում են թե° լեզուներով, թե° կրոնով£ Այստեղ ներքին հակասություններն այնքան հասունացած են, որ մի քանի տարի անց ազգամիջյան կռիվներն անխուսափելի կդառնան£ Սակայն նրանք ուշադրություն չդարձնելով իրենց ներքաղաքական իրավիճակին, ցանկացած առիթով մեզ են մատնացույց անում, ուռճացնելով անգամ աննշան լուրը£ Ստացվում է այնպես, որ մեր հարևաններն իրենց երկիրն ավելի են սիրում, քան մենք, իսկ մենք կարծես միտումնավոր թաքցնում ենք նրանց թերությունները£ Մեզ համար դրական միտում է, որ մենք գերազանցապես միատարր երկիր ենք, մանավանդ ազգային հիմնախնդիրները լուծելիս և պետք է մեծապես ձգտենք ճշմարտության£ Անդրադառնանք այն ամենին, ինչ կատարվում է Ադրբեջանում£ Ցավոք մեզ մոտ ճիշտ հակառակն է. ցանկացած թերթի էջերում կարելի է հանդիպել Ալիևի, նրա կնոջ և հոր, անգամ հուշարձանի լուսանկարներին£ Նույնիսկ ամերիկյան վերլուծական կենտրոնը ուշադրությամբ հետևում և գնահատական է տալիս Ադրբեջանում տիրող անկայուն իրավիճակի մասին£ Իսկ մեզ մոտ թերթերի և հեռուստաեթերի լուրերով անհնար է հասկանալ, թե խոսքն ինչի մասին է£ Անկարելի է ընկալել, թե ի՞նչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի շուրջ£ Հ. Գ. Եվ պատահական չէ, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ակունքներում կանգնած, նրա խնդիրներով մտահոգ գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր¬Թադևոսյա նին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում, և «Ոսկե Արծիվ» շքանշան£ Եվ սա հազվադեպ այն դեպքերից է, որ հասարակության բոլոր խավերի կողմից միանշանակորեն ջերմ ընդունվեց այդ պարգևը` ևս մեկ անգամ փաստելով, որ ժողովրդի հիշողությունը կարճ չէ, և նա շարունակում է նույն ջերմությամբ ու սիրով վերաբերվել լեգենդար Կոմանդոսին£ :

ԲԵՌԼԻՆԻ ՊԱՏԸ

Գերմանացիներն այս տարի տոնելու հոբելյան ունեն. 20 տարի առաջ կործանվեց Բեռլինի պատը` միավորելով մասնատված ամբողջությունը: Իսկ օգոստոսի 13-ն այդ պատի բարձրացման (1961 թ.) հերթական տարելիցն էր:

Փրկարար ռումբը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ միայն 2 զինակից ունի` բանակը և նավատորմը` ասել է Ալեքսանդր III կայսրը: Հիմա էլ Ռուսաստանում մեծամասնությունն ընդունում է այդ տեսակետը` փոքրիկ վերաձևակերպմամբ. մեր գլխավոր զինակիցը միջուկային զենքն է:

Խոսքի ազատությո՞ւնը, թե՞ բարիդրացիությունը

Զարգացման շրջապտույտում է շվեդական Aftonbladet թերթի աղմկահարույց հրապարակումը` սպանված պաղեստինցիների օրգաններն իսրայելցիների կողմից վաճառվելու մասին: Հրատարակության ղեկավարությունը խոստովանել է, որ լրագրողական այդ հետաքննության հիմքում չհաստատված տեղեկատվություն է, սակայն Թել-Ավիվը պահանջում է շվեդական կառավարության պարսավանքը` մամուլի գործունեությանը:

Լույսի ճարտարապետը

Դեպի Արարատ լեռը ոլորապտույտ ճամփաներով լողացող տոհմանավը, մերօրյա հետնորդների նախաձեռնող կամքով, յուրատիպ քարակերտ տապան որպես, ի վերջո հանգրվանեց քաղաքամայր Երևանի Աբովյան 17 հասցեում:

15-ամյա «Շանթը»

Ունենալով առավելապես զվարճաժամանցային նպատակամղվածություն` այսօր հեռուստատեսությունը նաև անգերազանցելի ներգործություն ունի մարդկային հոծ լսարանի հոգևոր-մտավոր նկարագրի, գեղագիտական ճաշակի ձևավորման վրա:

Մնաս բարո՞վ, Վենետիկ

Բարեբախտաբար Իտալիայի ծովային գիտությունների ինստիտուտի մասնագետները տարբերակ են առաջարկում` ջրանցքների ու երբեմնի դոժերի (հին Վենետիկի ու Ջենովայի հանրապետությունները գլխավորողների տիտղոսը) քաղաքը վերջնականապես ջրասույզ լինելուց փրկելու ուղղությամբ: Արդեն իսկ ակնհայտ է, որ երկրագնդի համատարած տաքացման արդյունքում հաճախակի դարձած ջրհեղեղները լուրջ սպառնալիք են դարձել Վենետիկի համար:

Ադամանդազրկված գեղուհին

Չապաևսկի նրբանցքում գտնվող «Տրիումֆ¬պալաս» էլիտար բնակելի համալիրում, բնակարաններից մեկից գողերը հարուստ ավար են տարել` մեծ գումար և թանկարժեք զարդեր£ Բնակարանի տիրուհին` "ԾՌրր ԾՏրՍՉՈ-2009" Յուլյա Օբրազցովան, այդ երեկո շնորհանդեսի է մասնակցել, այնուհետև ընկերների հետ կարաոկե¬բար գնացել£ Ուշ երեկոյան տուն հասնելով` նրան մնացել է միայն մխիթարվել` որ գոնե լուսանկարչական ապարատը չեն տարել£ - Երբ դուռը բացեցի, սովորականի նման ինձ դիմավորեցին յորք տեսակի Չիլի և Լիլու շնիկներս,- պատմել է Յուլյան:

ՀՆԴԿԱՍՏԱՆ Նոր հարվածներ

Պակիստանի ահաբեկիչները նոր հարվածներ են նախապատրաստում Հնդկաստանի տարածքում. այս մասին լուրերն արդեն շրջանառվում են` երկրի իշխանավորների մակարդակով: Անցյալ շաբաթ վարչապետ Մանմոհան Սինհխը հայտարարել է. - Անդրսահմանային ահաբեկչությունը շարունակում է մնալ գլխավոր սպառնալիքը:

Փղի զոհը

Ժամանակակից տեխնիկան, այո, հաճախ նաև զոհաբերության է տանում: Օրինակ` լուսանկարչական սարքից անտեղյակ և սեփական լուսանկարն ունենալու հաճույքին անհասու փղին զայրացրել է ֆրանսուհի մի թոշակառուի նման «հանդգնությունը»:

Արդի հայ դրամատուրգիայի բաց փառատոն

ReadingFest-process « …Ժամանակի և իմ մասին» ՀՀ Մշակույթի նախարարությունը և Ազգային Թատերական Ստեղծագործական Միավորումը (ԱԹՍՄ) հայտարարում են ReadingFest-process արդի հայ դրամատուրգիայի բաց փառատոնին մասնակցելու դիմում _հայտերի ընդունում£ Փառատոնին կարող են մասնակցել ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ դրամատուրգները, սցենարիստները` Առանց սահմանափակումների` հեղինակների համար - տարիքի, սեռի, սոցիալական պատկանելության, բնակության վայրի, մասնագիտության. աշխատանքների համար- լեզվի, ժանրի, ստեղծագործության ծավալի£ Այն աշխատանքները, որոնք այս կամ այն պատճառով չեն կարող մասնակցել փառատոնին, հեղինակների համաձայնությամբ կներկայացվեն փառատոնի «ալտերնատիվ» ծրագրում: