ԱՆԵԼԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանում իշխանության և ընդդիմության միջև քաղաքական պայքար իսկապես գոյություն ունի:

«ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ»

ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպումներ ունեցավ ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», ՕԵԿ կուսակցությունների ղեկավար կազմի հետ: Լուրջ ու շահագրգիռ քննարկումների հիմքում էին Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված հիմնախնդիրները, մասնավորապես հայապահպանության, ինչպես նաեւ Սփյուռքի հայության ներուժի լիարժեք օգտագործման մեխանիզմների մշակման հիմնահարցերը:

Միջազգային «արդարադատության» իրական դեմքը

Անցած շաբաթվա միջազգային ամենացնցող իրադարձությունը Բոսնիայի սերբերի երբեմնի առաջնորդ Ռադովան Քարաջիչի ձերբակալության և նրան Հաագայի միջազգային տրիբունալին հանձնելու շուրջ ծավալվող տուրևառումն էր: Սերբիայի իշխանությունները, ավելի քան տասը տարի «որոնել» էին նրան:

Դաշնակցությունը կարող է սպառնալ ներքաղաքական կայունությանը

Անցած շաբաթվա ընթացքում դաշնակցական Արմեն Ռուստամյանի ասուլիսը ստիպեց դարձյալ մտորել կուսակցության մեջ հեռուն գնացող հնարավոր ինչ-ինչ խմորում ների առկայության շուրջ:

Նախնական կալանքի տակ է 14 մեղադրյալ

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակեր պելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, 2008 թվականի հուլիսի 29-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 14 մեղադրյալ, եւս 9 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց:

ԱՆՑՆԵ՞Լ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ԹՐԻ ՏԱԿՈՎ»

Նոր քաղաքական միավորի ձևավորումն, ակներևաբար, տիտանական ջանքեր է պահանջելու Լևոն Տեր-Պետրոսյանից: Դեռևս մայիսի սկզբին կոնգրեսի ստեղծման գաղափարը, ինչպես հայտնի է, ընդհանուր առմամբ հավանության էր արժանացել հեղափոխական տրամադրությունները նույն դահլիճում մեկտեղած համակիր կուսակցությունների կողմից:

Համագործակցության պատրաստակամություն

ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինի հետ: Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը տիկին դեսպանին ներկայացրեց կոմիտեի գործառույթները եւ լիազորությունները:

Մի դատիր, որ չդատվես

Հետընտրական սրացումներից հետո մեր քաղաքական դաշտում փոփոխություն կարելի է համարել նաև այն, որ սև PR-ի ջահը նախագահական (Լ. Տեր-Պետրոսյան-Ռ. Քոչարյան) բարձունքներից կարծես թե փոխանցվել է վարչապետական (Հ. Բագրատյան-Տ. Սարգսյան) օթյակ:

Թալան-թալան... մինչև ե՞րբ

Ոչ հեռավոր ապագայում մուտք է գործելու 3-րդ բջջային օպերատոր, ինչը բաժանորդային հանրությանը սակագնային դրական ակնկալիքներով է հուսադրում: Ասել է թե` մրցակցի քանակի ավելացումը ավելի կզգոնացնի հատկապես տխրահռչակ «ԱրմենՏելին»:

Թունավորողը հիմա էլ քավորն է

Նախագահ Յուշչենկոն տվել է իրեն թունավորողի անունը: Եվ գլխավոր չարագործի կարգավիճակում հիմա Վիկտոր Յուշչենկոյի քավորն ու նախկին զինակիցը` Դավիթ Ժվանիան է:

ՄԱՀԱՓՈՐՁԵՐ

«Էրգենեքոն» կազմակերպությունը զինված գործողությունների միջոցով ցանկանում էր Թուրքիայում ստեղծել քաոսային իրավիճակ` երկրում հեղաշրջում իրականացնելու նպատակով: «Էրգենեքոնի» մահափորձերի իրականացման ծրագրերը բաժանվում են 4 մասի` կրոնական, քաղաքական, հասարակական, էթնիկական:

ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐ «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳԼԽԱՊՏՈՒՅՏ ՉՈՒՆԵՆՔ»

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ինքնատիպ հանդիպման վերածվեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնավարման 100-րդ օրվան նվիրված հավաքը: Ս.Օհանյանն իր հանդիսավոր խոսքում մասնավորապես նշեց. - Մեզանում արդեն ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր պաշտոնյա` իր պաշտոնավարման 100-րդ օրը ներկայացնում է այդ ժամանակահատվածում կատարած իր աշխատանքները:

Ո՞րն էր ելքը

Արցախյան ազատագրական շարժումը միավորեց ողջ հայությանը. դարերի բովով անցած տարագիր հայը չէր կարող սպասել: Նրանց երակներով կարոտի ու վրեժի արյունն էր հոսում:

Երեվանի պետական համալսարան ՊԱՏՎԱԽՆԴԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի մայր բուհը` Երևանի պետական համալսարանը, ավելի քան 88-ամյա արգասավոր ուղի է անցել: Իբրև ուսումնագիտական և կրթամշակութային առաջատար կենտրոն, ԵՊՀ-ն լուրջ և պատվախնդիր առաքելությամբ է հանդես եկել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև համայն հայության առջև:

Մշակութային տագնապ Պատմությունը կրկնվում է. ՍՊԱՆԵ°Լ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ...

1. ՀՀ մշակույթի նախարարության հնգամյա գործունեության դրույթները 2008-2012 թվականների ընթացքում պլանավորված միջոցառումների շուրջ ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների հետ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի զրույցը, ծավալվելով, պաշտոնական հունից ավելի ու ավելի է դուրս հորդում:

Հասկանալի` չինարենով

Մեր առօրյա խոսակցություններում հաճախ կիրառվող «չինարեն խոսել» արտահայտությունը խրթինության աստիճան անհասկանալի մտքերն ու բառակապակցություն ները բնորոշող թևավոր խոսքի նշանակություն է ձեռք բերել վաղուց ի վեր: Նույնքան անըմբռնելի է, առանց սինխրոն թարգմանության, մանկահասակ չին հաղորդավարների երգեցիկ նախաբանը ԵՊՀԹ բեմում:

Կուզենայի՞ք անկեղծանալ

Հարություն ՄՈՎՍԻՍՅԱՆ. ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ընկերոջ, բարեկամի, գործընկերոջ, առհասարակ` դիմացինի միտքը գուշակելը, իմանալ թե իրականում ի՞նչ է մտադրվել:

Օձորս և պերուական քուրմ

Ինչե¯ր միայն չեն անում աստղերը` հանգստանալիս: Բայց Վալերի Լեոնտևը գերազանցեց շոու-բիզնեսի իր արվեստակիցներին:

Վե՞րջ հեգեմոնիային

Արդեն կավարտվի գիտության ոլորտում Նահանգների գերիշխանությունը: Այդ են վկայում սոցիոլոգիական տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև ամերիկյան Վիսկոնսին-Մէդիսոն համալսարանի պատմաբանների կատարած հետազոտությունների արդյունքները:

«Օրենքով գողը»` Վրաստանից

Անցյալ հինգշաբթի մոսկովյան Կազանսկի կայարանի կառամատույցում ձերբակալվել է «օրենքով գող» Ռամազ Ձնելաձեն: "կՐՈռՎ ՍՐՈռՎ" լրատվական գործակալության փաստմամբ` մի քանի անգամ արդեն դատապարտված հանցագործի ուղեբեռում հայտնաբերվել է հերոինի լուծույթով ներարկիչ և կոկաին, որի չափը թույլ է տալիս քրեական գործ հարուցել:

Իրաքի հավաքականը Պեկին չի° գնա

Միջազգային օլիմպիական կոմիտեն իրաքցի մարզիկներին արգելել է մասնակցել Օլիմպիադա 2008-ին: Պատճառը երկրի ազգային օլիմպիական կոմիտեի լուծարումն է:

Մատնահետքեր` բոլորից

Իտալիայի իշխանությունները մտադիր են պահանջել բոլոր քաղաքացիների մատնահետքերը: Խնդիրն այն է, որ վերջին շրջանում Հռոմը քննադատվեց, որովհետև ծրագրել էր գնչուների մատնահետքերը վերցնել:

«Երուսաղեմը չի° վաճառվում»

Նահանգների նախագահի թեկնածու Բարաք Օբաման (ով, ի դեպ, այս փուլում ձայների 6 տոկոսանոց առավելություն ունի հանրապետական իր մրցակցից) Երուսաղեմ կատարած այցի ընթացքում անսպասելիորեն հայտնվեց Լացի պատի մոտ: Այն էլ` լուսաբացից առաջ:

Եվ ծածուկ մի տեղ` փակ սրտի բացման

Երկու տարի առաջ ներգրավված էի համալսարանի արշավախմբում և հաճախ էի արշավների գնում: Արագած բարձրանալու ժամանակ համակուրսեցիներով խմբից առաջ անցանք: