Որ հաղթանակները ի չիք չլինեն

Ավարայրված մեր հոգին ցավից տնքաց մի պահ, երբ հայ զավակներին նենգորեն սրի մատնեցին, երբ մազապուրծ փրկվածներին տեղահան արեցին: Նվաղեց հոգին մեր արիական. ու ոչ միայն կորստի ցավից, այլև անարդարության դեմ անզորությունից:

Կարևոր է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից ուժ ունեցող որոշում ընդունվի

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ցույց տվեցին, որ միջազգային հանրությունն արդեն հոգնել է սեփական կեցվածքից և դեմքի քարացած արտահայտությամբ ցեղասպանության մասին հերթապահ մտքեր արտահայտելուց: Սակայն, քաղաքակիրթ Եվրոպային հոգնեցրել է ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստի մասին լռելը, այլև եվրոպական երկրներում թուրքական ներկայությունը հանդուրժելը:

Պետականության կերտման անխոնջ մշակն է մտավորականը

Համենայնդեպս` այդպիսին պետք է լինի

Ժամանակի շունչն է նա, և նրա ներուժի արտացոլանքը պիտի լինի ժամանակը: Բոլոր հասարակարգերում ընդդիմադիր է մտավորականը, զի մտածող մարդը, բանական արարածը չի կարող անվերջ լիարժեքության չձգտել:

ԷՍ ԷԼ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ

- Ադրբեջանական գրավյալ տարածքներում ընտրությունների անցկացումը հակասում է միջազգային իրավունքին,- իր ԱԳՆ-ի բերանով բարբառեց Վրաստանը: Ոչ պակաս ադրբեջանապաշտ Ուկրաինան էլ չհապաղեց ձայնակցել նրան` «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» անցկացված ընտրությունները ոչ լեգիտիմ բարբաջելով:

Գերմանացիները` նացիստների զոհ

Գերմանական պատմագրության մեջ նոր միտում է նկատվում. հետազոտողների երիտասարդ սերունդը տարվել է «դաշնակիցների» կազմակերպած բռնաճնշումների, գերմանացիների շրջանում ինքնասպանությունների համաճարակի և 14 միլիոն գերմանացիների բռնի տեղահանման ուսումնասիրությամբ: The TiΗes-ը, ուշադրություն հրավիրելով այս փաստի վրա, եզրակացրել է, որ շեշտադրվում է «հասարակ գերմանացիների տառապանքները»:

Մոսկվան անաղմուկ կդառնա՞

Համենայն դեպս` բնակարաններում լռություն հաստատելու ուղղությամբ օրենսդրական ամրագրումներ են ձեռնարկվում: Բայց աղմկոտ փողոցների լռության դեմ ամենամտահոգ իշխանավորներն էլ, թերևս, անզոր են:

Մահապատժի «հետողորմյա»

Հունգարիայում արդեն բարձրաձայնում են մահապատիժը վերականգնելու անհրաժեշտությունը: Վարչապետ Վիկտոր Օրբանը առաջարկել է բանավիճել այդ թեմայով:

Հնդկաստանը «հոսում» է դեպ Ասիա

Նեպալի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը Հնդկաստանի և Ասիայի սահմանագծին է` բավական վտանգավոր գոտում, թեև բնական աղետներն այստեղ հազվադեպ են: -Հենց այդ վայրում Հնդկաստանը տեղաշարժվում է դեպի Ասիա` տարեկան շուրջ 8 սմ արագությամբ:

Հանգուցյալի բույրը` սրվակում

Ինքնատիպ հղացումների պակաս չկա նորաձևությունների մայրաքաղաքում: Հիմա էլ առաջարկվում է օծանելիքի տեսքով փայփայել սիրելի մարդու բույրը, որի 1 սրվակը կարժենա 600 դոլար:

Երբ խոսքի ազատությունը խաթարում է ադաթը

Իրանի իշխանությունները դադարեցրել են կանանց նվիրված «Զանան Էմրուզ» ամսագրի հրատարակությունը` մի հրապարակման պատճառով: Պարբերականում տպագրված հոդվածներից մեկը հավանության էր արժանացրել պատանիների և աղջիկների համատեղ ապրելը` քաղաքացիական ամուսնությունը, եթե նրանք որոշել են ամուսնանալ:

Հայրենասիրության բաց դաս` Զորականում

Տավուշի մարզի Զորական գյուղում մեծ տոնախմբության վերածվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի և ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրիների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության, 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված երեք խաչքարերի բացման հանդիսավորությունը:

Սննդամթերքի անվտանգությամբ չի կարելի զբաղվել սիրողական մակարդակով

Վերջին տարիներին կարծես «ավանդույթ» է դարձել գարնան ամիսներին բրուցելոզի զանգվածային դեպքերի հայտնաբերումը: Այս տարի Կապանում նույնիսկ սպանդանոցի 18 աշխատող էր վարակվել այդ ախտով:

ԱՊՐԵԼՈՒ ԱՊՐԻԼ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշանավորման միջազգային բարձր հնչողությամբ կարծես թե կոտրվեց համամարդկային անտարբերության դարավոր սառույցը:

«Քեզ հետ, Հայաստան»

«Քեզ հետ, Հայաստան» ապրիլյան միջազգային համերգաշարի փայլուն իրականացման համար իրատեսական հիմքեր ապահովեցին «Երևանյան հեռա-նկարներ» միջազգային երաժշտական փառատոնի (հիմնադիր գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյան, տնօրեն` Սոնա Հովհաննիսյան) գործունեության 15 տարիների ընթացքում ստեղծված կապերն ու ողջ հեղինակությունը:

«24/04» համաշխարհային նվագախումբը

Հայոց ցեղասպանության ճանաչման նախանձախնդրությամբ ՀՀ մայրաքաղաքում յուրատիպ` «24/04» համաշխարհային նվագախումբ ձևավորեցին աշխարհի 43 երկրներից ժամանած 120 երաժիշտներ: Մեր օպերայինի լեփլեցուն հանդիսասրահում դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոյի, Սերգեյ Սմբատյանի, Հովհաննես Չեքիջյանի և Միխայիլ Յուրովսկու իրարահաջորդ ղեկավարությամբ գոտեպնդեցին հայաստանցի արվեստասերներին «Վերածնունդ» խորհրդանշական խորագրով ձևավորված հանրածանոթ երկացանկի նորահմա մեկնաբանություններով:

Հայազգի Մոխրոտը` Ռուսաստանից

- Ինձ հեղեղում են զգացմունքները,- ոտք դնելով հայկական հողի վրա` խոստովանել է միջազգային թատերահարթակում իր կատարողական արվեստով և անզուգական ձայնով բազմիցս հաղթանակած Մարիա Գուլագինա-Մեյթարճյանը:- Չէ՞ որ մենք Մեծ Եղեռնի 100-րդ ողբերգական տարեթիվն ենք նշում:

«Ծառա˜ եմ ձայնիդ...»

Լարային քառյակների համաշխարհային պատմության մեջ իր հնչերանգային գունապնակով եզակի «Քրոնոսի» երևանյան բեմելին առանձնակի հետաքրքրությամբ էր սպասում հայաստանցի երաժշտասերը: Չէին խամրել մեր «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շնորհիվ կայացած առաջին բարձրարվեստ հանդիպման արտասովոր տպավորությունները:

Որքանով ենք պահպանում մենք ազգային արժեքները .

Ազգի համար ամենակարևորը ազգային միասնությունն է, այսինքն` ազգային ինքնագիտակցությունը, իրեն ամբողջի մասնիկը զգալու գիտակցությունը: Ազգի մասին խոսելիս, ազգային գաղափարները և ազգային արժեքները տարբերակելուց առաջ պիտի հասկանանք, թե ինչով է դրսևորվում անհատ-ազգ հարաբերությունը:

Մանկության հուշերը չեն լքում եթե նույնիսկ դու գերագույն ղեկավար ես

Վերջերս ռուսական մամուլը ավելի հաճախ է փորձում կերտել նախագահ Պուտինի մարդկային նկարագիրը, և ՌԴ առաջնորդի կերպարն ավելի համակրելի է դառնում: Անցյալ շաբաթ էլ «Ռուսսկի պիոներ» ամսագրի մայիսյան համարում տպագրվել է հենց իր` Վլ. Պուտինի հոդվածը, ուր նա պատմում է ծնողների մասին պատերազմի տարիներին:

Նրանց վերջին խոսքերը

Մահվան մահճում մարդիկ կարող են նաև չխոսել: Իսկ եթե խոսում են, հազիվ թե անկեղծ չլինեն:

Հուղարկավորության տարօրինակ ծեսեր

Հոգու անմահությանը հավատացողներն անգամ մեծ ցավ են ապրում մտերիմների մահով: Եվ օրինաչափ է, որ հուղարկավորությունը մռայլ, լալահառաչ արարողութ յուն է:

Սա էլ է եկեղեցի

Ավելի ճիշտ կլիներ այս խմբավորումը անլուրջ ջահելների հավաքատեղի համարել, սակայն սրանք իրենց եկեղեցի են հորջորջում. «ծխականներն» էլ իբր պայքարում են խտրականության դեմ ու քարոզում են բարեգործություն և զվարճանքներ: Բայց թե ինչո՞ւ են իրենց «կրոն» հռչակում. այն էլ` հումորային «բեկոն» անունով:

Պատիժ պորտաբույծներին

Պորտաբույծ, այսինքն` աշխատանքից խուսափող, ուրիշի հաշվին ապրող: Իսկ աշխատանքից խուսափող կարելի է համարել այն մարդուն, ով ոչ միայն ունակ է աշխատել, այլ կարո´ղ է աշխատանք գտնել:

Միջնամատից գազազած կապիկը

Ի՞նչ եք կարծում` ի՞նչ տեղի կունենա, եթե հանկարծ կապիկին միջնամատ ցոււյց տաք: Ենթադրում եք, թե մարդակերպ կաթնասունը ոչինչ չի հասկանա և սուսուփուս կշրջվի - կգնա՞:

Խանդոտ փեսացուն

Խանդ կոչվող այդ հիվանդությունն այնպես է ախտահարում մարդկային բանականությունը, որ նաև զգացմունքներն են ի չիք դառնում: Դրա տխուր հետևանքների մասին հազարավոր օրինակներ գիտեն բոլոր սերունդները:

ՀՈՒՄՈՐ

*** - Ամուսինս խնդրել է, որ իր ծննդյան օրը որպես նվեր մատուցեմ ինձ: Դե, հո չէի կարող նվերը մատուցել առանց շքեղ փաթեթավորման: