ՈՍԿՈՒ ՏԵՆԴ

Ըստ երևույթին մենք մեր բարեկամներին այնքան էլ լավ չենք ճանաչում£ Համենայն դեպս, հանրապետության ոսկու հանքավայրերը վերջին տարիներին ամենատարբեր ազգություններ ու մայրցամաքներ ներկայացնող տերեր են ունեցել, ովքեր ներդրումներ կատարելու և ոլորտը զարգացնելու մեծ ու հիմնավոր թվացող խոստումներով «նվիրվել» են մեր երկրի այս ու այն մարզում գտնվող հանքավայրերի շահագործմանն ու շատ չանցած` անսպասելիորեն հեռացել£ Այս մարդիկ իրենց եռանդն են ներդրել հայրենի հանքարդյունաբերության զարգացման գործում, իսկ հանրությունն անգամ նրանց անունները չգիտի, մեզ բարեկամ ներկայացածների որպիսությամբ չի հետաքրքրվում£ Հետո էլ հավաստիացնում ենք, թե հատկապես մեծաքանակ ու առավել ևս բարձր վարձատրությամբ աշխատատեղեր ստեղծողները մեզանում անվերապահորեն հատուկ գնահատանքի են «արժանի»£ Թեև սրանով հանդերձ` գնահատվելուն ու մեծարվելուն մեր չվահյուր «բարեկամները» չեն էլ սպասել` ամենից առաջ սևեռուն հայացքները հառելով փայլող մետաղին ու իրենք իրենց գլխի և գրպանի ճարը տեսնելով£ Այստեղ հավանաբար յուրաքանչյուրն ինքն իր համար ու ինքն իր աչքաչափով ինչ¬որ պայմանական սահմանաչափեր է գծել և նախատեսվածը լրացնելուն պես հնարավորինս անաղմուկ և աննկատ չքվել¬հեռացել£ Ու արդյունքում` հայաստանյան հանքավայրերն ով ասես` ինչպես ցանկացել, այդպես էլ տնօրինել է£ ՀՀ Վերահսկիչ պալատն է խնդիրը թարմացրել ու նոր բացահայտումներով հանդես եկել£ Թեև այս դեպքում ընդամենը որոշակիորեն կոնկրետացվել է վնաս կոչվածի` անպատկերացնելի ու հավանաբար առաջիկայում է°լ ավելի բազմապատկվելիք չափերը£ Ոլորտում տեղի ունեցող սարսափելի մեքենայությունների վերաբերյալ կցկտուր որոշ տեղեկություններ նախքան Վերահսկիչի ղեկավարի ասուլիսն էլ էր հայտնի, և այս կառույցից ակնհայտորեն քիչ ժամանակ է պահանջվել` պարզելու, որ նույնիսկ Բնապահպանության նախարարության հետ կնքված պայմանագրերն են փաստում առկա պարտավորություններն առնվազն թղթի վրա հաստատած չլինելու իրողությունը£ Հետաքրքիր է, որ ՎՊ¬ն նշված ընկերությունների ֆինանսական հոսքերը դեռ չի ստուգել£ Թեև այսքանից հետո դժվար չէ պատկերացնել մարդկային երևակայության հնարավոր սահմանները գերազանցող չարաշահումների չափերն ու մեթոդները, որոնք ստուգումների հաջորդելիք փուլերում են հայտնաբերվելու£ Հայտնի է, որ ոսկու արդյունահանմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների տարեկան շրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է հանրապետության բյուջեն... Բայց արի ու տես, որ դրանց այլազգի ու իրար հաջորդող տերերն ավելի հարմար են գտել շարունակաբար վնասներ հայտարարագրել (էլի թղթի վրա)£ Տեսնելով, որ դեպքերի նման ընթացքով հետաքրքրվողներ առանձնապես չկան, հայտարարագրվող ու աճող վնասների չափերը սրանք տարեցտարի մեծացրել են պետությանը հասցվող վնասին զուգընթաց£ Ինչ խոսք, այսքանից հետո փոխհատուցման խնդիրն իհարկե անհավանական լինելուն շատ մոտ կարելի է համարել£ Սակայն պակաս հետաքրքիր չէ, որ այլազգի վնասատուները ֆինանսական անհաջողություններ են արձանագրել այն պայմաններում, երբ ոսկու գինը, միջազգային շուկաներում տարեցտարի աճելով` կրկնապատկվել է£ Այսինքն, ոչ միայն այս մարդկանց ախորժակն է գիշատչական եղել, այլ նաև հանգամանքներն էլ իրենց հերթին են թալանը բարձր արդյունավետությամբ կազմակերպելու բարենպաստ պայմաններ ստեղծել£ Ու այսքանից հետո ուրիշ ի՞նչ արտառոցություն կարող էր բացահայտել-արձանագրել Վերահսկիչ պալատը, որպեսզի իրավասուները տեղաշարժ լինեն£ Գոնե այս անգամ տեղի ունեցածը միայն փաստի արձանագրմամբ չսահմանափակվի£ Թե չէ մեզանում տարբեր կառույցներ ու տարբեր առիթներով սովորաբար ու առավելագույնը սահմանափակվում են միայն մեկ կառույցի ջանքերով£ Այս պարագայում այդ ջանքերի արդյունքը բացահայտ է և հանրությանը ծանուցված£ Մնում է նորից չհիասթափվել նման բացահայտումներին ընթացք տվողների հորանջներից£ Չէ՞ որ «մի ծաղկով» գարունը չի° գալիս£ :

Վլ. ԳԱՍՊԱՐՅԱՆ. «ԶՈՐԱՎՈՐ ԿԼԻՆԵՆՔ` ԵԹԵ ԱՐԴԱՐ ԵՆՔ»

Ռազմական ոստիկանության` ընթացիկ տարվա 9 ամիսների հաշվետվության քննարկումն այս անգամ ընդլայնված խորհրդակցություն էր, որին ՌՈ վարչության պատասխանատուներից զատ, մասնակցում էին նաև ՊՆ Քննչական և Անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունների և հակահետախուզության աշխատակիցներ£ Պաշտպանական կառույցում ընթացող բարեփոխումները, բնականաբար, ենթադրում են նաև դրա տարբեր օղակների գործունեության առավել հստակ համակարգում, ջանքերի համատեղում և պատասխանատվության միատեղում£ Եվ նույն խնդրով մտահոգ ստորաբաժանումների պատասխանատուների այդ համահավաքը լավագույնս փաստում էր, որ մեր բանակի կարգապահության խնդիրները, արատավոր երևույթներն ու հանցանք ները և, իհարկե, դրանք ծնող պատճառները կանխելու¬վերացնելու ուղղությամբ պայքարն այսուհետ առավել հետևողական է լինելու£ Պաշտպանության փոխնախարար, գեներալ¬մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆՆ իր գործունեության ընթացքում կազմակերպչական հմտությունների ու բարձր պրոֆեսիոնալիզմի հիմքում միշտ մարդկային հարաբերություններն է առաջնահերթել£ Ավելին` աշխատանքի թափանցիկությունը£ Թերությունները կոծկելով` դրանք չես վերացնի. սա ոչ միայն ուժեղ կամքի դրսևորում է, այլև չարիքն արմատախիլ անելու փորձված մեթոդ£ Գեներալի համոզմամբ` պաշտոնը նախևառաջ պատասխանատվություն է, այլ ոչ` սոսկ պահանջատիրություն£ - Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ ՀՀ նախագահը` Գլխավոր գերագույն հրամանատարը և Պաշտպանության նախարարն ուղղակի խնդիր են առաջադրել` բացարձակ արդարություն, օրենքի գերակայություն ապահովել և չհանդուրժել անպատժելիության մթնոլորտը£ Եթե մենք հրամանատարին ու զինվորին ոչինչ չենք տվել` խոսքը իրավական դաստիարակության, իրազեկման մասին է, պահանջելը, մեղմ ասած` անարդյունավետ է£ Եվ վերջին օրերին Ռազմական ոստիկանության, Քննչական, Հակահետախուզության, Անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունների և դատախազության աշխատակիցների հետ զորամասեր կատարած մեր այցելությունները, տեղերում հրամկազմի և զինվորականների հետ առանձին զրույցներն ընդամենը սկիզբն է` իրավական դաստիարակության ուղղությամբ տարվելիք աշխատանքի, ¬ ասում է Վլ. Գասպարյանը` ընդգծելով անձնական օրինակի կարևորությունը. - Միայն անձնական օրինակով, մեր կատարած աշխատանքի որակով կարող ենք վստահություն ձեռք բերել. ինչպե՞ս զորքերից պահանջես այն, ինչը ինքդ չես կատարում£ Չեմ կարծում, թե անընդհատ պետք է խոսենք Բանակի հեղինակությունն արատավորել փորձող լրատվամիջոցների գրոհների մասին կամ` նրանց «թեմա» մատակարարողներ որոնենք£ Ցանկացած ասեկոսե կանխելու ամենակարճ և միակ ճշմարիտ ճանապարհը հանցագործություններն ու իրավախախտումները կանխելը, նախականխելն է£ Այս ուղղությամբ սկզբնական քայլերն արել ենք. այցելություններ, որոնք շարունակական են լինելու և «Վստահության հեռախոս», որը շուտով կգործի բոլոր զորամասերում£ Այսօր արդեն կապի այդ միջոցը գործում է ԱՀՏԱ վարչությունում, Քննչական ծառայությունում, Ռազմական ոստիկանությունում, Հակահետախուզությունում£ Հենց իմ ընդունարանում կտեղադրվի այդ հեռախոսը, որը կգործի շուրջօրյա, և թե° քաղաքացիները, թե° զինվորականներն իրենց հուզող հարցերով կկարողանան դիմել ինձ£ Տեղյակ եք, որ բոլոր զորամասերում տեղադրված են անձամբ Պաշտպանության նախարարին ուղղվող նամակների փոստարկղեր, և հատուկ մեխանիզմ է մշակված, որպեսզի այնտեղ նամակ թողնելը չբարդույթավորի զինվորին£ Դրական արդյունքներն առկա են£ Այս կերպ մենք` գոնե ոլորտի պատասխանատուներս, մեր անձնական հսկողության տակ ենք առնում հանցագործությունների քողարկման, իրականությունը թաքցնելու կամ ձևափոխելու խնդիրները£ Չեմ կարծում, թե Զինված ուժերում հնարավոր է որևէ հանցանք թաքցնել. դա անհեթեթություն է£ Անկեղծ լինենք. երբեմն նաև արդարացի է մեր հասցեին հնչող քննադատությունը, որը ոչ թե պետք է փորձենք կանխել, այլ` վերացնենք դրան սնունդ տվող երևույթները£ Ավելին, մեր աշխատանքներում պետք է ներգրավենք հասարակական կառույցների, ակտիվացնենք աշխատանքը լրատվամիջոցների հետ` հատկապես իրավական հարցերով£ ԶԼՄ¬ներին պետք է բացատրել, թե պետական անվտանգությանն առնչվող ո՞ր խնդիրներին անդրադառնալն է աննպատակահարմար£ Այո°, մամուլում հաճախ սխալներ ենք տեսնում, պետական գաղտնիքների արտահոսք£ Դա մեր թերի աշխատանքի արդյունքն է£ Գեներալը կարևորում է, և արդեն մշակվել է համագործակցության մեխանիզմներ, որոնց հիմքում տեղեկատվության փոխանակումն է` և° ստացված լուրերի, և° ձեռնարկվելիք միջոցների և թե ընթացքի վերաբերյալ£ Չի թաքցնում տարակուսանքը. որոշ ծառայություններից զլացել են մասնակցել զորամասեր կատարած այցելություններին` պատճառաբանելով աշխատանքային զբաղվածութ յունը£ Վլ. Գասպարյանն ուզում է հավատալ, որ պատճառն իսկապես այդ է և ոչ թե հոգնածությունը կամ անտարբերությունը£ - Հոգնած և անտարբեր մարդիկ մեր շարքերում տեղ չունե°ն£ Առավել ևս` վարկաբեկված և զբոսաշրջիկի կարգավիճակով գործի եկողների հետ աշխատել մենք չենք պատրաստվում£ Բանակն առողջ օրգանիզմ է, որն օրինաչափորեն պետք է վանի բոլոր անմարսելի, անօգտակար երևույթներն ու դրանք կրողներին, ¬ փաստում է նա£ Գաղտնիք չէ, որ զինվորները հաջողեցնում են զորամասերում բջջային հեռախոսներ ունենալ£ Ծնողներն, իհարկե, ուրախանում են իրենց որդիների հնարամտությունից` գրեթե ամեն պահի կարող են խոսել զավակների հետ£ Քիչ չեն և այն զինվորները, ովքեր նույն այդ հեռախոսներով «Օդնոկլասնիկ»¬ում ծանոթություններ են որոնում£ Սակայն նրանք չեն էլ պատկերացնում, որ տեխնիկայի այդ նվաճումն ի չարս կարող է օգտագործվել հակառակորդի կողմից. դիցուք` նույն կապի միջոցով ճշտել զորամասի ստույգ վայրը£ Կամ, ինտերնետային զրուցակիցդ արդյո՞ք թշնամու բանակի հետախույզ չէ, ով կարող է ներկայանալ որպես քնքուշ էակ` «միամիտ» հարցերով իրեն անհրաժեշտ տեղեկություններ կորզելով£ Բացի այդ, զինվորներին քիչ հոգսեր չի պատճառում դրանք լիցքավորելու, այդ նպատակով գումար հայթայթելու (երբեմն` ծառայակիցներից շորթելու) խնդիրը£ Սա ևս կարգապահական խախտում է. այդ ուղղությամբ կա Նախարարի հանձնարարականը, և խնդրի գործնական լուծումն էլ չի ուշանա£ Այո°, զորամասերում հեռախոսներ չպե°տք է լինեն և այնտեղ նկարահանումներ չպե°տք է կատարվեն. օրենքի պահանջն է, որն այսուհետև չի° շրջանցվելու£ Փոխարենը կլինեն միակողմանի հեռախոսներ, և երբ զինվորին կթույլատրվի զանգահարել հարազատներին` րոպեավճարը վերջիններից էլ կգանձվի (իհարկե` նախապես նրանց տեղյակ պահելով)£ Փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը համբերատար ու արդարամիտ, իսկ թերությունների հանդեպ անհանդուրժող լինելու կոչ ու պահանջ է ներկայացնում զինվորների (և ոչ միայն ) հետ աշխատողներին. - Աշխատել` բացատրելով, հասկացնելով£ Համոզված եմ, որ խոսքն ամենալավ զենքն է` եթե դրանից օգտվել գիտես,¬ վստահ է նա£¬ Հանցանք գործած անձը որևէ առիթ չպետք է ունենա` Ռազմական ոստիկանությունից կամ Քննչական ծառայությունից դուրս գալուց հետո ասելու, թե ուժի գործադրմամբ են իրենից ցուցմունքներ կորզել, կամ զորամասում իր դեմ ուժ է կիրառվել£ Այդ մեթոդը կտրականապես արգելվում է£ Ուժ գործադրող սպան ընդամենը փաստում է, որ դիմացինն ավելի խելացի է, իսկ ինքը մտավոր ունակությունների պակաս ունի` ընդունակ չէ պահանջները խոսքերով ներկայացնել և դիմում է բռունցքների օգնությանը£ Զինվորների ծնողների հետ առնչվելիս նույնպես պետք է բարյացակամ վերաբերմունք դրսևորենք£ Մասնագիտության բերումով` մեզ համար հանցագործությունները, պատահարներն ու դրանց ցավալի հետևանքները առօրեական երևույթներ են, բայց տուժողների ծնողների համար այս ամենն անձնական կսկիծ է£ Նրանք հաճախ մեզ մոտ գալիս են բորբոքված, չարացած£ Բարի վերաբերմունքով փորձենք հանդարտեցնել նրանց. մի° զլացեք մինչև վերջ լսել և հանգամանորեն բացատրել£ Հանդուրժող եղեք, զուսպ, ճշմարիտ քրիստոնյային վայել համբերատարությամբ մխիթարեք ու օգնեք նրանց£ Երկրիս Գերագույն գլխավոր հրամանատարն ու Պաշտպանության նախարարը պահանջում են բացարձակ անկողմնակա լություն, ուղղամտություն£ Մարդկային դեմքը չկորցրած բանական արարածին ներհատուկ է նաև գթասիրությունն, իհարկե£ Եվ Գեներալը շատ լավ գիտե դրա արժեքը£ Սակայն` - Գթասրտություն, մարդասիրություն պետք է ցուցաբերենք մեր զավակի` Բանակի նկատմամբ, այլ ոչ թե հանցանք գործած անձանց` թաքցնելով կամ մեղմացնելով նրանց արարքները£ Մանավանդ բանակում` չկա° և չի° կարող լինել օրենքից բարձր որևէ մեկը£ Վստահեցնում եմ, որ հրաշալի պայմաններ են ստեղծված` մեր մասնագիտական պարտքը պատվով կատարելու համար, և հավատացնում եմ, որ միահամուռ մեր ջանքերի շնորհիվ բանակում հիմնովին վերանալու է անպատժելիություն կոչվող չարիքը£ Պարզապես` սթափությունը ոչ մի պահի չպետք է լքի մեզանից յուրաքանչյուրին, և ոչ մի պարագայում սայթաքելու իրավունք չունենք£ Ցանկացած մեկի որևէ սխալը, անվայելուչ արարքը սև բիծ է թողնում բոլորիս աշխատանքի ու հեղինակության վրա£ Բավական խոսուն է Փոխնախարարի ձևակերպումներից մեկը` «Մերժելի° է անձերին հետապնդելը£ Անձնականից վեր կանգնելով` մենք պետք է հանցագործությունները, հանցանք ծնող պատճառները հետապնդման թիրախ դարձնենք£ Եվ եթե հալածել, ապա միայն` հանցածին երևույթները, այլ ոչ մարդկանց` եթե նույնիսկ նրանք հանցանք են գործել»£ Իհարկե° դժվար է, բայց` - Բոլոր լավ գործերի ճանապարհին մեծ դժվարություններ են ծառանում£ Չմոռանանք` մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջին պսակը փշե էր£ Հետո արդեն` մարդկության մեղքն իր արյամբ մաքրելով, նրա փշե պսակը լուսապսակ դարձավ£ Չվախենանք, չխուսափենք փշե պսակից` հանուն արդարությունը հաստատելու£ Այդ ճանապարհն է արժանացնում լուսե պսակի, որը մեր պարագայում կուռ ու ավելի մարտունակ բանակ կայացնելն է և հասարակության վստահությունը շահելը£ Մենք ամրացնում ենք մեր զավակների բանակի հիմքերը և ապահովում նրանց անվտանգությունը. այս ազդակը պետք է մեզ առաջնորդի` գործելու «հանուն», այլ ոչ թե «ի հեճուկս» սկզբունքով£ Ճշմարտապես արդար լինելու դեպքում միայն չարակամներին կզրկենք զազրախոսելու «հաճույքից»£ *** Պաշտոնավարման շատ կարճ` ընդամենը մեկ ամսյա ընթացքը չի խանգարում Փոխնախարարին` խոսել ոչ միայն ծրագրերից, այլ արդեն կատարված գործնական քայլերից£ Առաջիկայում բոլոր զորամասերին կհատկացվեն ուղեցույցներ` սպաների պարտականությունների, տարբեր իրավիճակներում հրամանատարի գործողությունների (հանցագործությունների դեպքերի առնչությամբ) մասին£ Պատրաստվել է նաև փաթեթ` կոնկրետ հղումներով Դատավարական օրենսգրքին, որը ևս օգտակար կլինի հրամանատարներին£ Այդ ամենի նպատակը հասկանալի է, սակայն Գեներալն այս ուղղությամբ արվածով բավարարվել չի պատրաստվում£ Հրամանատարների հետ հանդիպումների ընթացքում ինքն ու իրավական ոլորտի գործընկերները զրույցի կարգով պետք է ստուգեն նրանց ընկալումները, որպեսզի տարընթերցման կամ թյուրըմբռնումների առիթներ չլինեն£ Բացի այդ, շատ շուտով Պաշտպանության նախարարի հրամանով բոլոր զորամասերում դրանց ամրակցված ոստիկանների ու քննիչների համար հենակետեր կստեղծվեն, ինչը մեծապես կնպաստի կարգապահության ամրապնդմանը£ Ի դեպ` կրկնակի օգտակար կլինեն նաև զորամասերում անցկացվելիք արտագնա դատական նիստերը£ Դրանք նաև կսթափեցնեն զինվորներին և դրանից զատ իրավական գիտելիքներ կհաղորդեն` օգնելով ավելի առարկայորեն պատկերացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները£ Այս առումով նա առաջարկում է ուշադրության կենտրոնում պահել զինվորական ուսումնական հաստատությունները նույնպես. դրանցում ևս նկատել է երևույթներ, որոնք ազդում են ապագա սպայի ճիշտ դաստիարակության, ուսուցման վրա£ Եվ Փոխնախարարը հանձնարարում է ուշադիր լինել երիտասարդ սպաների նկատմամբ. հոգածությամբ աջակցել նրանց, որովհետև տարիքային առումով նրանք զինվորների չափ անփորձ ու անկայուն կարող են լինել. - Ինչպես ժողովուրդն է ասում` խմորի են նման, և միայն լավ «հրուշակագործի» ձեռքով կարող են օգտակար ու համեղ սնունդ դառնալ կամ` ընդհակառակը£ Գործընկերային խորհրդակցությունում (որի անկաշկանդ ու ջերմ մթնոլորտն արդեն իսկ հուշում էր, որ միատեղվելու ձգտումն առկա է) Վլ. Գասպարյանը չի խուսափում բարձրաձայնել. - Մեզ թուլակամ, վախվորած զինվորներ պետք չե°ն£ Նաև` անդաստիարակ սպաներ պետք չե°ն. այդպիսիները թիրախ են զինվորի համար£ Նա ավելորդ չի համարում այս առիթով էլ կրկնել` - Մեզ համար ամենագլխավոր արժեքը զինվորն է, ում կրթությունն ու դաստիարակությունը թե° մասնագիտական պարտականություն է, թե° հոգու պարտք ու խղճի թելադրանք£ Իրեն հարգող սպան չի° կարող հաշվի չնստել զինվորի արժանապատվության հետ. ընդհակառակը, պետք է արթնացնել այդ արժանապատվությունը£ *** Հիրավի` նոր գործընկերության յուրօրինակ սկիզբ էր խորհրդակցություն-քննարկումը, որի ընթացքում ամփոփում¬տեղեկատվություններով հանդես եկան Քննչական վարչության պետ, գեներալ¬մայոր Արմեն ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, Անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գնդապետ Ալիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, ՌՈ վարչության պետի պաշտոնակատար, գնդապետ Արամ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ£ Իսկ Զինվորական դատախազության ներկայացուցչի բացակայությունն, իհարկե, չխանգարեց ծավալված զրույցին, միակամվելու անկեղծ պատրաստակամությանը£ Պատրաստակա մություն, որին հարիր էր գեներալ¬մայոր Վլադիմիր Գասպարյանի հորդոր-պահանջներից մեկը` - Մենք զորավոր կլինենք` եթե արդար ենք և միայն նվիրված աշխատանքով ենք ապացուցում մեր սերն` ազգային մեծագույն արժեք Հայոց բանակի հանդեպ£ :

Հարկային մուտքերի աճ, բայց` գնողունակության անկում

Այլևս հիմնավոր կասկածներով կարելի է վերաբերվել տեղեկություններին, որոնք գիշեր¬ցերեկ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի մոտալուտ պաշտոնանկության անխուսափելիության մասին են ազդարարում£ Եթե փոքր¬ինչ որոշակի հաշվարկ կատարվի, ապա այս առումով Գագիկ Խաչատրյանը մինչև անգամ ռեկորդակիր կարող է դառնալ£ Եվ իրոք, սովորաբար, երբ այս կամ այն պաշտոնյայի մասին նման լուրեր են տարածվում, դրան կամ պաշտոնանկությունն է հետևում, կամ «լրատուներն» են լռում£ Տվյալ դեպքում ՊԵԿ ղեկավարն, իհարկե, շարքային պաշտոնյա է, և այն հրամանով ու ստորագրությամբ, որով նշանակվել է այդ պաշտոնին, անկախ ամենից, նույնատիպ մի որոշմամբ մի օր թողնելու է այն£ Սակայն խնդիրը պաշտոնավարող անձը չէ ու ոչ էլ մեզանում հաճախ տեղի ունեցող հենց այնպես մեկին մյուսով փոխարինելու սովորույթը£ Պարզապես հերթական ու թվով քանիերորդ տեղեկությունն այս անգամ կարող է մասնակիորեն իրականության վերափոխվել` հարկայինի ու մաքսայինի տարանջատման արդյունքում… Տարբեր ժամանակներում նշված կառույցները հաճախ են տարանջատվել ու միավորվել, և, ինչպես տարբեր ժամանակներում, հիմա էլ տեղի ունենալիքի թե° հավանականությունը, թե° շարժառիթները քաղաքական կարելի է համարել ու դրանց ուրիշ առիթով անդրադառնալ£ ՊԵԿ¬ի պարագայում շատ ավելի պարադոքսալ ու ոչ պակաս հետաքրքիր մի այլ երևույթ է նկատվում. դատելով պաշտոնական թվերից` առայժմ միասնաբար գործող հարկայինի ու մաքսայինի ընթացիկ տարվա գործունեությունը եթե ոչ գերազանց, ապա դրան շատ մոտ գնահատականներով կարելի է ամփոփել£ Ասվածը գուցեև զարմանալի կարող է թվալ, բայց թվերը հավաստիացնում են, որ անցած 10 ամիսների ընթացքում վերջիններիս գործունեության արդյունքում պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 580 միլիարդ դրամ, իսկ ծրագրված ցուցանիշները գերազանցվել են 38 միլիարդով£ Հատկապես նախորդ ճգնաժամային տարվա թերակատարումներից հետո ամեն ինչ միգուցե հրաշալի կարելի է համարել:

Հա՞ որ...

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ մեզանում աստիճանաբար խորհրդանշական երևույթի է վերափոխվում£ Երևանյան մանկատներին օգնելու նպատակով օրերս կազմակերպված բարեգործական համերգի ընթացքում աննախադեպ փոքր գումար է հանգանակվել` ընդամենը 75 հազար դրամ, որն ըստ կազմակերպիչների` մեծամասամբ Հայաստանում գործող օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչներն են տրամադրել£ Միջոցառման կազմակերպիչները հավաստիացրել են, թե նախապես իրենք դիմած են եղել մեր գործարարներին, սակայն վերջիններս կա°մ ընդհանրապես խուսափել են մանկատներին գումար տրամադրել կամ էլ պատճառաբանել են, թե այդ նպատակի համար միջոցներ իրենք չունեն£ Արդյո՞ք այս անտարբերության գլխավոր պատճառը տարածված այն կարծիքը չէ, որ մանկատանը նվիրաբերվող գումարներն ու այլ նվերներն ամբողջությամբ չեն ծնողազուրկ երեխաներին հասնում:

ԴԱԼԼԵՍԻ ՊԼԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Պետությունը ներսից հենց երկրի քաղաքացիների միջոցով քայքայելու ռազմավարությունը Ալլեն Ուելշ Դալլեսի ղեկավարությամբ մշակվել է դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

ՍՈՒԼԹԱՆԱՏԸ ՆՈՐ ՄԵՋԼԻՍ ՀԱՎԱՔԵՑ

ՈԼՇԵՎԻԿՅԱՆ կարմիր հեղափոխության օրը` նոյեմբերի 7-ին, Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ էին: Միլի մեջլիսի 125 պատգամավորական տեղերի համար «ընտրապայքարի» ընթացքին հետևել են աշխարհի 48 երկրների և 19 միջազգային կազմակերպությունների 50 հազար դիտորդներ:

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշնանային զորակոչի կազմակերպչական հարցերին վերաբերող խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամփոփել է 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները: Անթույլատրելի համարելով նախկինում արձանագրված թերացումների կրկնությունը` ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է աշնանային զորակոչի ողջ գործընթացի թափանցիկության ապահովումը:

Արկադի ՏԵՐ¬ԹԱԴԵՎՈՍՅԱՆ.«Ադրբեջանցին շատ լավ է ճանաչում իր հայրենիքը սիրող, հայրենի հողի համար կ

Արդեն քանի տարի է` օրակարգային է մնում Արցախյան հակամարտության խնդիրը, ինչը կարելի է ձևակերպել նաև հայ¬ադրբեջանական չկարգավորվող հակամարտություն£ Սա, թերևս, հայ իրականության մեջ այն եզակի հարցերից է, որը չի պառակտում, այլ միավորում է տարբեր քաղաքական հայացքներ, դիրքորոշումներ և նկրտումներ ունեցող մարդկանց£ Խնդրի շուրջ հնչող պարզաբանումները, իրավիճակի առանձին մանրամասները, վերլուծությունները, սակայն, առավել հավատընծա են և իրատեսական, երբ դրանց անդրադառնում են ռազմական գործի մասնագետները£ Իսկ գեներալ-մայոր Արկադի ՏԵՐ¬ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ կարծիքը չի ընկալվում որպես սոսկ վերլուծություն£ Արցախամարտի բովով անցած` հայկական շեները ելուզակներից մաքրելու մարտական գործողությունների ակտիվ մասնակիցը, Շուշիի ազատագրողը չի կարող անտարբեր մնալ Արցախի հիմնախնդրի ու Հայաստանի սահմանների պաշտպանութ յան նկատմամբ£ Արցախի անկախության` արդեն նաև դե¬յուրե ճանաչման անհրաժեշտության մասին հնչող կարծիքներն ու տեսակետները խիստ բազմազան են£ - Մենք ուզում ենք ճանաչել Արցախի անկախությունը£ Բայց նախ պետք է հստակեցվեն նրա սահմանները£ Որևէ մեկը կարո՞ղ է ասել` որոնք են Արցախի սահմանները£ 1991 թ. Արցախն անկախացավ, 1994¬ին հրադադար կնքվեց£ Մեզ հայտնի են 1991¬ի սահմանները և 1994¬ինը£ Որո՞նք են այսօր դիտվում որպես Արցախի սահմաններ. մենք չգիտենք, չենք ճանաչում£ Ես, որպես ռազմական գործի մասնագետ, ընդունում եմ 1994 թվականի սահմանները£ Ազատագրված տարածքները ևս Արցախինն են,¬ թնջուկի շուրջ իր մտահոգություններն է կիսում լեգենդար Կոմանդոսը£ Արցախյան ազատամարտի հերոսն, անշուշտ, կողմ է Արցախի անկախության ճանաչմանը£ Եթե Հայաստանի Հանրապետությունը դեռ չի ճանաչել Արցախի անկախությունը, ինչ պետք է ակնկալենք այլ պետություններից` նշում է նա£ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում, անշուշտ, իրենց ծանրակշիռ դերակատարությունն ունեն նաև արտաքին ուժերը` ՌԴ¬ն, ԱՄՆ¬ը, Թուրքիան£ Խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում£ Սակայն, ինչպես համոզված է Ա. Տեր¬Թադևոսյանը` Մինսկի խումբը տարեցտարի հանդես է գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք Հայաստանի օգտին չեն£ Արդեն հնչում են «զավթյալ տարածքներ», «Ստեփանակերտ-Խանքենդի» արտահայտությունները£ - Ես ինքս այս հակամարտության լուծումը և դրա ուղիները չեմ տեսնում,¬ ասում է նա£ Գրեթե ամեն օր հայ-ադրբեջանական շփման գոտում հրադադարի խախտման` ադրբեջանցիների կողմից անդադար հրաձգությունների, տարածվող կեղծիքի ու ստահոդ տեղեկատվության հոսքի մթնոլորտում մշտապես առկա է հայ¬ադրբեջանական հնարավոր զինված բախման վտանգը£ - Հիմա Ադրբեջանի համար ամենանպատակահարմար ժամանակն է` պատերազմ սկսելու համար£ Բայց ադրբեջանցին շատ լավ է ճանաչում հային£ Նա գիտի, թե ով է իր հայրենիքը սիրող, հանուն հայրենի հողի կյանքը չխնայող հայը£ Մենք պետք է հասկանանք ամենակարևորը` ո՞ւմ վրա դնենք մեր հույսը£ Եվ` ինչո՞ւ այսօր Ադրբեջանը պատերազմ չի սկսում£ Մենք ունենք ուժեղ ժողովուրդ և հզոր ու մարտունակ բանակ, որը, դժբախտաբար, վերջին շրջանում տարբեր առիթներով քննադատվում է£ Հենց մեր բանակն ու ժողովուրդն են այն երաշխիքը, որ պատերազմ չի լինի,-հավաստիացնում է Ա. Տեր¬Թադևոսյանը£ - Ինչպես ամենուր, մեր Զինված ուժերում էլ թե° դրական երևույթներ շատ կան, թե° բացասական£ Դրականը գերակշռում է, բայց բացասականն ավելի արագ է տարածվում£ Դրականի և բացասականի առկայությունը բանակում նույնիսկ բնական է, քանի որ այն կենդանի օրգանիզմ է, և տարբեր մարդկանց միջև փոխհարաբերությունները միանշանակորեն հարթ լինել չեն կարող£ Ցավալի է միայն, որ երբեմն մահացու դեպքեր էլ են գրանցվում£ Անցանկալին կանխելու ուղղությամբ, սակայն, լուրջ աշխատանքներ են տարվում£ Ըստ նրա` եթե հետևենք պայմանագրերին և միջազգային փաստաթղթերին, Ադրբեջանը երբեք չի կատարում իր պարտավորությունները£ - Եթե տեղյակ եք, հենց աստրախանյան եռակողմ հանդիպման օրն էլ ադրբեջանցիների կողմից արձանագրվել է հրադադարի խախտում£ Սուտը և կեղծիքը նրանց մոտ շատ բարձր մակարդակի վրա են£ Եվ կարողանում են հեշտությամբ մեղքը բարդել Հայաստանի վրա` վարպետորեն ծածկելով իրենց մեղքը£ Ամենացավալին այն է, որ նրանց կեղծիքը միջազգային հանրության կողմից ընդունվում է որպես իրականություն, ¬ նշում է նա£ Ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական գործողությունները խիստ դատապարտելի են. շփման գծում ամենօրյա, արդեն սովորական դարձած հրաձգություններ, պատմական փաստերի և իրականության խեղաթյուրում, տեղեկատվական ակտիվ քարոզչություն` հիմնված ստի վրա… ի՞նչ ենք մենք անում ի պատասխան£ Փորձում ենք հերքել` առայժմ առանց արժանի հակահարված տալու£ - Մենք շատ մարդկային ենք£ Դաժանությանը պետք է դաժանությամբ պատասխանել£ Մենք անընդհատ լռում ենք. տարիներով լռել ենք£ Զուտ մարդկային առումով մենք ճիշտ ենք` մարդիկ չպետք է միմյանց սպանեն£ Բայց նրանք ոճիր են գործում, և մեզ այլ ելք չի մնում£ Պետք է հակահարված տալ£ Նրանք կրակում են մեր զինվորներին, իսկ մենք հրամայում ենք չկրակել£ Ի՞նչ է, մենք զենք չունե՞նք£ Ունե°նք ամեն ինչ£ Մեր բանակի մարտական ոգին շատ բարձր է£ Իրականում մենք հաղթող ժողովուրդ ենք, պետք է հպարտանանք դրանով£ Յուրաքանչյուր հասարակության մեջ էլ անհարթություններ կան£ Չի° կարելի կենտրոնանալ դրանց վրա£ Մենք պետք է միավորվենք մեր պետության ներսում, որ ամբողջ աշխարհը մեզ հետ հաշվի նստի, այդ թվում` Ադրբեջանը,¬ պարտավորեցնում է արցախյան ազատամարտի նշանավոր գեներալը£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

2011¬ի «առանձնահատկությունը» Բյուջեն լիքն ա լինելու, մարդկանց գրպանները` դատարկ£ Լավ չէ՞ր` հակառակը լիներ£ Կրկին գնաճի առիթով «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ոճով - Հայ մի¯ս, հայ հա¯ց, հայ պանի¯ր… Դրանց գներն էդ ո՞վ ա «ստեղծել»£ - Է¯է¯, ԱԺ դահլիճը «պտտվում ա» (օվալաձև)-քամակը մեզ դեմ ա անում… Երկու աղքատի զրույցից - Էս գնաճը, որ շարունակվի, երևի սովից ենք մեռնելու£ - Աստված բեթարից ազատի£ - Էլ բեթարը ո՞րն ա£ - Դագաղն էլ, որ թանկացնեն, անթաղ կմնանք£ Չափազանց միամիտ հարց Տարօրինակ է ստացվում, իշխանությունները բյուջեն լցնելու համար «կթում» են «ձեռքի տակ» եղած գործարարներին («ստվերը» շարունակում են չնկատել), գործարարներն էլ, վնասը ետ բերելու համար գնաճով «կթում» են խեղճ ու կրակ ժողովրդին£ Հիմա, այս վիճակի համար ովքեր են ավելի մեղավոր` իշխանություննե՞րը, թե՞ ձեռներեցները£ Վաճառող¬գնորդ երկխոսությունից ՎԱՃԱՌՈՂ ¬ Միսն ու պանիրը իրար հետ կշռե՞մ. մեկ ա, նույն գնի են£ ԳՆՈՐԴ ¬ Հա°, ի՞նչ տարբերություն. շուտով կարտոֆիլն ու բանանն էլ իրար հետ կկշռեք£ Արամ Կարապետյանի 1000¬րդ հոխորտանքը «Ոսկե հորթը» ֆիլմի ֆանտաստիկ կերպար Ֆունտի ոճով - Ես եղել եմ վրացական հեղափոխության էքսցենտրիկ լիդեր Սահակաշվիլու կողքին, ուկրաինական հեղափոխությունը կերտած աղմկարար Յուլյա Տիմոշենկոյի կողքին, աջակցել եմ ղրղզական հեղափոխության ծախված առաջնորդներին£ Շուտով հեղափոխության հաղթանակ եմ ապահովելու Հայաստանում£ ԱՄՆ հատուկ ծառայությունները` Արամ Կարապետյանին Եթե ԱՄՆ¬ն ՀՀ¬ում չի ուզում հեղափոխություն, դատարկ ջեբով ո՞ւր ես «գնում», «Փանոս» ջան£ «...անփորձ մածունից լավն ա» Ըստ վերլուծաբանների` Աստանայում կայանալիք Ս. Սարգսյան¬Հ. Ալիև հանդիպումն էլ անպտուղ կլինի£ Թերահավատությունը բխում է նախորդ անօգուտ հանդիպումների ՓՈՐՁԻՑ£ Մեզ` ոչ մի վնաս£ Այնպես որ… ԱՍ ԹԱՆ Ա` «անփորձ մածունից լավն ա»£ Սահմանը ՓԱԿ պահեցին` մեր հակակրանքը դարձավ լրիվ անսահմանաՓԱԿ Երբ թուրքերը վերջնականապես որոշեցին հայ¬թուրքական սահմանը փակ պահել, հայության փոքր մասի ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ատելությունն էլ վերածվեց անՍԱՀՄԱՆԻ£ Եթե չկարողանա հանձնարարությունը կատարել Րաֆֆի Հովհաննիսյանի` «ամերիկյան լրտես» լինելու մեջ համոզված լրատվամիջոցների տեղեկատվությամբ` եթե վերջինս մինչև տարեվերջ ճշմարտանման, թեկուզ դեմագոգիկ փաստարկնե րով չկարողանա ԱԺ¬ին համոզել` ընդունելու ԼՂՀ անկախությունը, ապա ԱՄՆ¬ի հատուկ ծառայությունները նրան «պաշտոնազրկելու» են£ Ր. Հովհաննիսյան. «Չէ°, կյանքս ավելի թանկ է, քան «Ժառանգությունս» Ըստ լուրերի, հոլիվուդյան հայտնի պրոդյուսերները հրավիրել են «Ժառանգության» ղեկավարին` նկարահանվելու «Կյանքից ավելի թանկ-2» դետեկտիվ ֆիլմում£ Վարչապետը հանկարծ «հայտնաբերեց» Որ կոռուպցիան «ծաղկում» է հատկապես առողջապահության ու ԿԳ¬ոլորտներում և հայտարարեց Սևակի խոսքերով - Բոլոր օրերից գուցե առավելագույն¬տարտամը Այս օրն էր, որ կար Իսկական միջակ ու տափակ մի օր, Բայց նա ինձ համար Մի արքիմեդյան օր դարձավ հանկարծ. Ոչ այն է` կարծես նորից ծնվեցի, Ոչ այն է` հանկարծ գտա ինքս ինձ.¬ Խորամուխ եղա «ստվերի» բազում երանգների մեջ Եվ լույսի բոլոր զգայարաններն ինքս զգացի… :

ՄԻՋԻՆ ԽԱՎ, Ո՞ՒՐ ԿՈՐԱՐ...

Ցանկացած պետության դիմագիծը միջին խավն է, որը մի պահ, կարծես, մեզանում ձևավորվեց, բայց գների այս սանձարձակումը չունևորներին դարձրեց իսպառ ընչազուրկ, իսկ կայանալ փորձող միջին խավին` աղքատ: - Ի՞նչ ծրագրեր, մեխանիզմներ ունի ձեր կուսակցությունը` միջին խավը կայացնելու համար:

2011¬ը կարող է առավել «խոստումնալից» լինել

Քաղաքական առումով անցնող տարին որքան հետաքրքիր, նույնքան էլ լարված էր Թուրքիայում£ Միմյանց հաջորդող` բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունները, շարունակվող դատավարությունները, քրդական հուզումներն, անշուշտ, խաթարում էին երկրի հանրային կյանքի անդորրը£ Եվ կարծես ի լրումն այս ամենի, Ախթամարի Սուրբ խաչ հայկական եկեղեցում մոտ 600 տարվա ընդմիջումից հետո Պատարագի արարողություն… Որոշ ժամանակ անց, արդեն Դիարբեքիր¬Տիգրանակերտում Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերաբացում, բայց այս անգամ` լուռ, առանց ավելորդ ինքնագովազդի£ Այդ ընթացքում Թուրքիայում 150 քուրդ գործիչների դատավարությունն էր ընթանում, և իշխանությունները խուսափեցին օտարերկրյա լրատվամիջոցների ներկայությունից£ Իհարկե, հայկական եկեղեցիների վերաբացումը թուրքերին հետաքրքրում է երկրում զբոսաշրջության զարգացման, դրանից ստացվող շահույթի առումով միայն£ Սակայն, Սուրբ խաչում և Սուրբ Կիրակոսում Պատարագի արարողությունները նաև նպաստեցին երկրում հայության աշխուժացմանը, շատ «թաքնված» հայեր վերագիտակցեցին իրենց ազգային ինքնությունը£ Արտաքին քաղաքականության ոլորտում «Զրո խնդիր` հարևանների հետ» հռչակված կարգախոսին համահունչ ընթացք չարձանագրվեց£ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն Անկարայի ջանքերով սառեցվեց£ Մի պահ թվաց, թե հարևան Իրանի հետ հարաբերություններն ուր որ է` կդառնան ջերմ, բարեկամական, նույնիսկ ռազմավարական բնույթ կստանան£ ՄԱԿ¬ում Թուրքիան դեմ քվեարկեց Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը` հարուցելով անդրօվկիանոսյան իր բարեկամ` Միացյալ Նահանգների դժգոհությունը£ Այնուամենայնիվ, Թեհրանը շարունակեց հավատարիմ մնալ տարածաշրջանում Անկարայի նվաճողական քաղաքականությունը զսպողի դերին£ Իսկ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հռչակած «Զրո խնդիր` հարևանների հետ» կարգախոսի առաջացրած դիվանագիտական փոթորկի իններորդ ալիքը Միջերկրականի ջրերում Իսրայելի ռազմածովային ուժերի կողմից թուրքական տորմիղի դեմ գործողություններն էին£ Միջադեպին զոհ գնացին «Մարմարա» նավում գտնվող իսլամական ակտիվիստներ£ Թուրքիան Թել Ավիվից հետ էր կանչել իր դեսպանին£ Մի քանի ամսից կլրանա Անկարայում Իսրայելի դեսպանի պաշտոնավարման ժամկետը, և այսօր հարցական է մնում, թե Իսրայելը նոր դեսպան կնշանակի՞, կամ Թուրքիան կհամաձայնի՞ ընդունել նրան£ Թուրքական դիվանագիտական աղբյուրների համաձայն, Անկարայում կարող են հրաժարվել ընդունել Իսրայելի նոր դեսպանին, քանի որ Թել Ավիվը չի կատարել թուրքերի պահանջը` ներողություն չի խնդրել իսլամական ակտիվիստների սպանության համար և նրանց ընտանիքներին փոխհատուցում չի վճարել£ Սակայն, արդեն պարզվում է, որ Իսրայելում չեն այրվում Անկարայում նոր դեսպան ունենալու ցանկությունից. երկրի արտգործնախարարությունը չեղյալ է հայտարարել նոր դեսպանի պաշտոնի համար մրցույթը£ Ըստ հավաստի աղբյուրի, որոշվել է իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունը հավասարեցնել Թել Ավիվում Թուրքիայի ներկայացուչությանը£ «Մարմարա» նավի հետ կապված միջադեպից հետո Թուրքիան իր դեսպանին Թել Ավիվից հետ կանչելով, վերջինիս փոխարինել է նոր դիվանագետով, որը, սակայն, չի ժամանել Իսրայել£ Ամենայն հավանականությամբ, Թել Ավիվը նույն կերպ կվարվի£ Այսպիսով, այս երկու երկրները դեսպաններ չեն փոխանակի, ինչը կնշանակի իսրայելա¬թուրքական հարաբերությունների մակարդակի անկում£ Թուրք վերլուծաբաններն ուղղակի կապ են տեսնում Անկարայում Իսրայելի դեսպանի նշանակման և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի ընտրությունների արդյունքների միջև£ Խնդիրն այն է, որ արդեն չորս ամիս է, ինչ Անկարայում ԱՄՆ¬ի դեսպան չկա£ «ԱՄՆ¬ի թուրքական կոալիցիա» բարեգործական կազմակերպության ղեկավարը Սենատին կոչ է արել ամենակարճ ժամկետում լուծել Թուրքիայում նոր դեսպան նշանակելու հարցը, նշելով, որ այդ երկիրն Ամերիկայի և ՆԱՏՕ¬ի կարևոր դաշնակիցն է£ Իսկ Կոնգրեսի ընտրություններում հայ համայնքը պաշտպանել է և° դեմկրատ, և° հանրապետական թեկնածուներին£ Հայերի քվեներն ստացած թեկնածուների մեծ մասն ընտրվել են` այդպիսով պահպանելով հայանպաստ կողմնորոշում ունեցող կոնգրեսականների թիվը£ Իսկ դա նշանակում է, որ 2011 թվականի սկզբներին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նորից կմտնի օրակարգ և, ամենայն հավանականությամբ, կընդունվի£ Ամերիկայում հզոր հրեական լոբբին այս հարցում ձեռնպահ կմնա և առնվազն չի խոչընդոտի հարցի ընդունմանը` նկատի ունենալով իսրայելա -թուրքական հարաբերությունների սառեցումը£ Թուրքիայում նույնպես կարծում են, որ այս անգամ իրենց չի հաջողվի կասեցնել Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության ճանաչումը, քանի որ հանրապետականներն ավելի կոշտ ու կտրուկ քաղաքականության կողմնակից են` դեմոկրատների համեմատությամբ£ Այսօր Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է գրեթե 3 տասնյակ երկիր, ինչպես նաև Միացյալ Նահանգների մեծ մասը£ Այս համապատկերում ԱՄՆ¬ի կողմից հնարավոր ճանաչումը դժվարին կացության մեջ կարող է դնել Թուրքիային£ Մասնավորապես, նրա առջև դեռ շատ երկար տարիներ կարող են փակ լինել Եվրամիության դռները£ Առանց այդ էլ Գերմանիան ու Ֆրանսիան հասկացրել են, որ առնվազն առաջիկա 10-15 տարիներին Թուրքիան չի կարող մաս կազմել եվրոպական ընտանիքին£ :

«Հսկայական է հայ եկեղեցու դերը»

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի «Հայաստանյայց եկեղեցի» ամսաթերթի գլխավոր խմբագիր Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեկն է հայ մտավորականներից, ով ևս իրերի բերումով բնակվում է արտերկրում£ 1985¬ից նա Մոսկվայում է£ Մասնագիտությամբ` լրագրողուհի, Երևանում նա եղել է Արմենպրեսի թղթակից, ապա խմբագիր` Հայաստանի պետռադիո կոմիտեում£ Լրագրությունը նրա տարերքն է, բայց ո°չ սոսկ մասնագիտություն£ Հատկապես Սփյուռքում հայտնվելով, նա առավել կարևորեց հայապահպանության խնդիրը` համոզված, որ հայ մտավորականի առաջնահերթ առաքելությունը ազգային լեզուն ու մշակույթն անաղարտ պահելն է£ Այդ առումով ու նաև Հասմիկի շնորհիվ հայալեզու լրատվամիջոցների ընտանիքում «Հայաստանյայց եկեղեցի» պարբերականն առանձնանում է հայեցի հրապարակումներով և հային հա°յ պահելու մտահոգությամբ£ Սակայն մեկ այլ մտահոգություն ևս ունի Հասմիկ Գրիգորյանը, որով պետք է որ համակված լինի յուրաքանչյուր հայրենասեր անհատ£ Ինչպես ինքն է պատմում. - 2008 թվականի դեկտեմբերից աշխատում եմ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի «Հայաստանյայց եկեղեցի» ամսաթերթում, որպես գլխավոր խմբագիր:

ՔԱՐԱԿԵՐՏ ՊԱՏԱՐԱԳ

Զարմանալի հոգևոր ներուժ ունի Լոռվա բնաշխարհը, սերնդեսերունդ փոխանցվող անբացատրելի կախարդանք, որ, ներթափանցելով հոգուդ գաղտնարանի խորքերը, հարստացնում է երևակայությանդ բանաստեղծական սլացքը£ Երբ կենդանացնում ես Ալավերդին օղակած 3 սարահարթերի վրա տիրաբար բազմած Օձունի, Սանահինի և Հաղպատի վանական համալիրների քարակերտ գանձանակից երբևէ ստացածդ տպավորությունները, ակամա թումանյանախոս ես դառնում. - Էս տախտի վրա աղոթում մի վանք, Էն ժայռի գլխին հսկում է մի բերդ… Չկա մի անկյուն, որտեղ մասունքի նման սփռված չլինեն հայկական քանքարի վաղնջական քարակոփ խոսուն վկայագրեր£ Հեռավոր Արդվիի հպարտություն Սբ. Հովհան Իմաստասեր կաթողիկոս Օձնեցու դամբարանը (VIII դ.)` մոգական զորությամբ զանգակատնով, Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին (VI դ.), հարյուրավոր հին ու նոր խաչարձաններ£ Միայն Հաղպատում ու Սանահինում (1967¬ից` Ալավերդու շրջագծում ներառված) քարագործ վարպետները եռադար տքնանքով 20 եկեղեցի, 4 գավիթ, ժամատներ, զանգակատներ, դամբարաններ, սյունասրահներ, սեղանատներ, գրադարաններ ու ճեմարաններ են կերտել բարձր արվեստով£ Քարակերտ այս պատարագը մարդացնող առեղծվածային, աստվածային խորհուրդ ունի` ամոքող ու զգաստացնող£ Միաժամանակ£ Կարծես աներևույթ մաքրագործում է ներաշխարհդ, ակնածանք ներշնչում£ Ազգապահպան քրիստոնեական հավատի հիմնականում, ավաղ, ավերակված, այս քարե կոթողներում կարծրացել է անեղծ աղոթքի մրմունջը£ Պատահաբար չէ, որ, օտարների հոծ բազմության անընդմեջ հրապուրելով, Հայաստանը «թանգարան` բաց երկնքի տակ» է հռչակվել աշխարհով մեկ£ Պատահաբար չէ, որ անաստված տասնամյակներով խլացված այդ մրմունջը, կուտակվելով, լսելի է դառնում հոգևոր ապավեն որոնող ներկայիս հայեցողներին£ Ներքին մղում նաև հարուցելով վերադարձնելու դրանց երբեմնի համարումը£ Չէ՞ որ կոնկրետ սիրո առհավատչյա են մեծամասնությունը. Խոսրովանույշ (Սբ. Ամենափրկիչն ու Սբ. Նշանը), Վանենի (Սանահնի վանք տանող առյուծաքանդակ միջնադարյան կամուրջը), Հրանուշ (նշխարատուն-գրատունը) թագուհիների և հայտնի ու անհայտ ուրիշ մեծատոհմիկների (Կյուրիկյանների, Զաքարյանների…), շինարար-վարպետ ների (Սարգսի, Գրիգոր Տուտեորդու, Ժամհայրի)£ «Տե°ր, կեցցո դու զհայս» են ցայսօր ձայնում£ Դարերի փորձությանը դիմագրավելով` դրանցից շատերը մեր մշակութային ժառանգության գոհարներն են բազմապատկել£ Ազգային սնապարծության անթաքույց զգացողությամբ, լիիրավ տերը մեզ համարելով նախնյաց ստեղծած անչափելի կարողության` խնամքի կարոտ ենք թողնում բացօթյա տարերքի արհավիրքներից դեռևս իսպառ նախնական հմայքն ու փառքը չկորցրած, կանաչով ու խորարմատ ծառերով պատված քարե մասունքները£ Փլուզված տնտեսությամբ տեղաբնակների հանապազօր կեցությունն է անկարելի կանոնավոր հոգալ£ Պետական ծանրակշիռ ներդրումներ, անհատ ձեռներեցների վերականգնողական նախաձեռնությունները կյանքի կոչող հարկային արտոնություններ են անհրաժեշտ ճարտարապետական անզուգական կոթողների իրական արժանավորությամբ զբոսաշրջիկներին գայթակղելու համար£ Փառք Աստծո, իրենց տկար հնարավորություն ներով այստեղ մարդիկ մասնակի բարեկարգում ու պահպանում են իրենց հող ու ջրի հարստությունը, սերնդեսերունդ փոխանցում պատմական անուրանալի նշանակությունը£ Զարմացնում են իրազեկվածությամբ ամեն մի որմնասյան ու հարթաքանդակի, խաչքարի ու ժամատան տարեգրությանը£ Թե ներկայիս հոգևոր հովիվները, թե մարզի ու քաղաքի իշխանավորները և թե, որ ամենակարևորն է, սոցիալականի կրունկի տակ արժանապատվությունն ու սեփական հոգու պաշարները պահպանող հասարակ մարդիկ£ Թե Սանահինի մոմավաճառ Սոխակը, թե Օձունի հոգեզարթոնքին հաստատակամորեն նվիրված տեր Վրթանեսը£ Անմոռանալի են տեր Վրթանեսի խորագետ հոգատարությամբ առլեցուն Հայոց հոգևոր ու աշխարհիկ մշակույթի, պատմության դասերը, հոգևոր հավատի հաղթանակի կամքով շաղախված նորօրյա պատարագ£ Ինքնահատուկ երազկոտ իրատեսությամբ` նրանք ժամանակների հրոսակներից կարողացել են փրկել գեթ հոգևոր գանձերը` թույլ չտալով բռնի ճերմակեցնել ապրված կենսափուլերի բովանդակությունն ու գլխավոր արարիչներին£ Այսպես տաքգլուխ բնաջնջումից ազատագրվել է 240-ամյա պղձնագործարանի աշխատանքային փառքի թանգարանը£ Այսպես հակախորհրդային հիստերիայի նսեմացնող հեղեղի հորձանուտից փրկվել է Սանահինի հպարտություններից քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի անունն ու գործը` մեկտեղվելով ԽՍՀՄ ռեակտիվ ավիացիայի պիոներ կրտսեր եղբոր` Արտեմի հիշատակն ապրեցնող տուն-թանգարանում£ Հատկանշական է, որ առաջինի պահպանության անկոտրում ջատագով Ավետ Թամազյանի նախաձեռնությամբ է երկրորդում բացառիկ էքսկուրսիա անցկացնում հիմնադիր¬տնօրենի` Նուշիկ Միկոյանի դուստրը` Հայկանուշը, ով կարողանում է պատշաճ արժևորել թե մոր, թե նրա երջանկահիշատակ հորեղբորորդիների տասնամյակների նվիրումը իրենց նախընտրած տարբեր ոլորտներում£ :

Ուստա Հովհաննեսի մեծահամբավ զավակները

Հյուսն Հովհաննեսի և Օձունի Աբովյաններից սերող Տալիթա Օթարովնայի 5 զավակներից Անաստասին (1895-1978 թթ.) ու Անուշավանին (1905-1970 թթ.) էր վերապահված սանահնեցի Միկոյաններին հավերժացնելու առաքելությունը£ Մեկը` որպես ամենաերկարակյաց (մոտ 55 տարի) քաղաքական հմուտ գործիչ, մյուսը` խորհրդային ռեակտիվ ավիացիայի պիոներ` աշխարհին ռուսների «կնքած» Արտեմ անունով հայտնի (Մոսկվայի «Դինամո» գործարանում խառատ աշխատելիս, 1925¬ից)£ Այժմ տեղացիներից քչերը գիտեն իսկական անունը:

ԱՐԺԵ՞ ԵՏ ՈՒ ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ԺԱՄԱՍԼԱՔՆԵՐԸ

«ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրը` ժամը 02.00¬ին ժամացույցի սլաքը տանել առաջ 1 ժամով, իսկ հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը` ժամը 03.00¬ին` 1 ժամով հետ»£ Եվ օրեր առաջ ՀՀ ամբողջ տարածքում ժամացույցի սլաքները հերթական անգամ մեկ ժամով հետ տարվեցին£ Կարծես թե արդեն հարմարվել ենք տարվա մեջ 2 անգամ կատարվող ժամային փոփոխությանը, բայց արդյո՞ք դրա անհրաժեշտությունն իրոք կա, և որո՞նք են դրական ու բացասական կողմերը£ «Ամառային ժամանակին» անցումն ուղղված է արևի լույսի` առավել արդյունավետ օգտագործմանը և բնականաբար, էլեկտրաէներգիայի խնայողությանը, իսկ ահա «ձմեռային ժամանակին» անցնելու դեպքում պատկերն ամբողջությամբ փոխվում է£ Վաղ առավոտյան` ժամը 6-7¬ը, աշխատանքի շտապողներ կարծես թե չկան, փոխարենը` երեկոյան 6-7¬ն արդեն մութ է£ Արդյունքում` ավելորդ էլեկտրաէներգիա է ծախսվում, հատկապես համատարած թանկացման պայմաններում£ Ժամային փոփոխությունն առաջին անգամ կիրառվել է Անգլիայում` 1908 թ.£ Գաղափարը բրիտանացի շինարար Ուիլիամ Ուիլեթինն էր, որը երկար ճանապարհորդությունից հետո, վաղ առավոտյան` արդեն մի քանի ժամ ծագած ամառային արևի տակ քնած տեսնելով Լոնդոնի բնակչությանը, մտածեց ժամային փոփոխության հնարավորության մասին£ Նա առաջարկեց ապրիլ ամսվա յուրաքանչյուր կիրակի օրը ժամացույցի սլաքները առաջ տանել 20 րոպեով (80 րոպե) և հակառակը` սեպտեմբեր ամսին£ Եվրոպական պետություններից առաջինը Գերմանիան կիրառեց ժամային փոփոխությունը, նրան հետևեցին դաշնակից պետությունները` առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ապա եվրոպական պետությունների մեծ մասը. Ռուսաստանը` հաջորդ տարի, ԱՄՆ-ը` 1918 թ.£ Այսօր աշխարհի 192 պետություններից ժամային փոփոխությունը կիրառվում է 110¬ում` այդ թվում` ԱՄՆ¬ում, Կանադայում, Եվրոպական երկրներում (բացառությամբ` Իսլանդիայի), ՌԴ ամբողջ տարածքում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Բրազիլիայում, Արգենտինայում£ Ժամային փոփոխությունից հրաժարվել են Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը, Սինգապուրը, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ պետություններից Ուզբեկստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Վրաստանը£ Հետազոտությունները ցույց են տվել, որ ժամային փոփոխությունները բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա£ Դրանք ժամանակավոր սթրեսների պատճառ են դառնում, քանի որ «ներքին կենսաբանական ժամանակը» դադարում է ներդաշնակության մեջ լինել արտաքին ժամանակի հետ£ Դա հանգեցնում է հոգնածության, աշխատունակության և տրամադրության անկման, գրգռվածության£ - Մարդու օրգանիզմի բնական ռիթմի ցանկացած խախտում որոշակի սթրես է առաջացնում£ Հարկավոր է ճիշտ գնահատել դրա աստիճանը£ Ժամային փոփոխության ազդեցությունը խիստ անհատական բնույթ է կրում£ Ոմանք կարողանում են արագորեն հարմարվել այս փոփոխությանը, իսկ ոմանցից որոշակի ժամանակ է պահանջվում,¬ ասում է հոգեբան Հրաչյա Ամիրյանը£ Ժամային փոփոխությունը բացասաբար է անդրադառնում հատկապես խոցելի խմբերի` հիպերտոնիայով, սրտանոթային հիվանդություններով, աթերոսկլերոզով, շաքարային դիաբետով, ճարպակալմամբ տառապող հիվանդների վրա£ Այս ազդեցության նկատմամբ ամենազգայուն տարիքային խմբերն են երեխաները և տարեցները£ - Ժամային փոփոխությունները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ մարդու կենսագործունեության վրա£ Յուրաքանչյուր անձ ունի իր կենսառիթմերը£ Միանշանակ ասել, որ տվյալ փոփոխությունը բոլորի համար դրական է կամ բացասական` սխալ է£ Կան մարդիկ, ովքեր կարողանում են գտնել իրենց կենսառիմթերը, հետևել իրենց ակտիվության և պասիվության ժամերին£ Այս տիպի մարդկանց համար, բնականաբար, ավելի հեշտ է հարմարվել փոփոխությանը, քանի որ նրանք ճանաչում են իրենց օրգանիզմը£ Կան այնպիսիք, ովքեր իրենց կենսառիթմերին հակառակ են գնում, արդյունքում` առաջանում են նևրոզներ, էմոցիոնալ խանգարումներ£ Այսինքն` իր օրգանիզմը լավ ճանաչող մարդը ճիշտ է արձագանքում ժամային փոփոխությանը, իսկ ոմանց մոտ 1 ժամի փոփոխությունը կարող է սթրեսի պատճառ դառնալ,¬ ասում է նյարդաբան Աիդա Հովհաննիսյանը£ Առողջության համար ավելի վտանգավոր է «ձմեռային ժամանակի» անցումը£ - Այն մարդիկ, ովքեր զգում են ժամային փոփոխության բացասական ազդեցությունը, և հատկապես խոցելի խմբերը` պետք է պատրաստվեն դրան նախօրոք£ Այսինքն` ոչ թե այդ պահին ժամացույցի սլաքը մի ժամ հետ տանեն և անմիջապես մտնեն նոր ռիթմի մեջ, այլ փորձեն աստիճանաբար փոփոխություն մտցնել քնելու և հանգստանալու ռեժիմների մեջ£ Այդ դեպքում ավելի հեշտ կլինի խուսափել խնդիրներից£ Ժամային փոփոխության բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա, այնուամենայնիվ կա£ Տնտեսագիտական տեսանկյունից էլ` էլեկտրաէներգիայի խնայողությունը չնչին տոկոս է կազմում£ Անցումային փուլում բազմաթիվ նորույթներ ենք որդեգրել դրսից£ Արդյո՞ք ժամանակը չէ ընտրել, թե ինչն է մեզ համար անհրաժեշտություն, ինչը` ավելորդ կամ պարզապես տուրք` արևմտամիտությանը£ :

Մոսկվա + Մոսկվայի մարզ

Այո, քաղաք¬հսկան ընդարձակում է իր «տիրույթները»£ Անհրաժեշտաբար, իհարկե, որովհետև հետզհետե ավելանում է այնտեղ ապրել ու աշխատել ցանկացողների քանակը£ Արդեն 3 ամսից` գալիք փետրվարին, իշխանությունները հավանաբար երկրի միասնական միավոր կհայտարարեն ՌԴ մայրաքաղաքն ու նրա մարզը (տեղեկացրել է ՁՐցՊ¬ը)£ Հնարավոր է նաև, որ այդ միաձուլումը 2012¬ին կատարվի` դաշնային ընտրություններից և Մոսկվայի մարզի մարզպետ Բորիս Գրոմովի լիազորությունների ավարտից հետո£ Սակայն որոշ փորձագետների գնահատմամբ` ավելի մեծ է առաջիկա ամիսներին միավորման հավանականությունը£ Լինելով Մոսկվայի քաղաքապետի թեկնածու` Սերգեյ Սոբյանինն ակնարկել է, որ իր կառավարման գլխավոր խնդիրներից մեկը հենց դա է լինելու£ :

Սպառնալիք` աշխարհի քրիստոնյաներին

Երկրում խոշորագույն` «Իսլամական պետություն Իրաքում» ահաբեկչական կազմակերպությունը աշխարհով մեկ նոր գրոհներով է սպառնացել քրիստոնյաներին£ Ծայրահեղականների` ինտերնետով տարածած հայտարարությունը մատնանշում էր, որ առաջիկա 48 ժամերի ընթացքում իրենց վերջնագիրը չկատարելու դեպքում մոջահեդների օրինական թիրախը կդառնան քրիստոնյաները` որտեղ էլ գտնվելիս լինեն£ Դրանից հետո այդ խմբավորման գրոհայինները Բաղդադում գրավել են եկեղեցին, որտեղ ավելի քան 100 մարդ է եղել£ Նրանց պահանջներից մեկը եղել է` 2 օրվա ընթացքում ազատ արձակել իբր բռնությամբ Եգիպտոսի մենաստանում պահվող երկու կանանց£ Խոսքը 2 հոգևորականների կանանց մասին է, ովքեր քրիստոնեությունից հրաժարվելով, իսլամ են ընդունել` իրենց ամուսիններից բաժանվելու նպատակով£ Գերիներին ազատելու համար միջամտել են Իրաքի հատուկ նշանակության ջոկատայինները. արդյունքում 58 մարդ է զոհվել, որոնցից 46¬ը` եկվորներ£ Քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները բազմիցս ոտքի են ելել ընդդեմ ծայրահեղականների£ Նրանց մեծ մասը` շուրջ 800 հազար մարդ, Իրաքից Սիրիա, Հորդանան ու Լիբանան են արտագաղթել£ Ի դեպ, վերջին շրջանում նրանք սկսել են վերադառնալ£ Հիմա Իրաքում մոտ 550 հազար քրիստոնյա է հաշվվում£ Ինչ վերաբերում է Եգիպտոսին, ապա քրիստոնեական համայնքն այստեղ ամենամեծն է` Մերձավոր Արևելքում. 80 միլիոնանոց բնակչության գրեթե 10 %¬ը£ Ու չնայած կրոնական հանդուրժողականության քաղաքականությանը և` որ ղփտիներն ու մուսուլմանները հարաբերականորեն խաղաղ են ապրում, այնուամենայնիվ սակավադեպ չեն նրանց միջև ծագող բախումները, որոնք ողեկցվում են զոհերով£ :

«Սպանիր ռուսին»

Այս խորագրով տեսասկավառակ են նկարահանել էստոնացի անչափահասները (՞-խմբ.), որը տեղադրվել է YouTube կայքում£ Սկավառակում պատկերված է, թե էստոնացի 10-12 տարեկան երեխաներն ինչպես են սպանում իրենց ռուս հասակակցին` երկու¬երեք հոգով հարձակվելով մեկի վրա£ Տեղեկացվում է, որ երկրի անվտանգության ոստիկանության ճնշումների արդյունքում տեսանյութը հանվել է կայքից, բայց այն տեսնողները պատմել են, թե սյուժեի սկզբում «Սպանիր ռուսին» վերնագրից հետո էկրանին հայտնվել է մակագրություն, թե խոսքը կատակի մասին է£ Եվ այդ «կատակ» կոչվածը սև¬սպիտակ¬դարչնագույն տեսաշար է, որն անընդմեջ ցայտող արյան շիթեր է ներկայացնում. դեռահասները դեռահասի են սպանում£ Իսկ պատկերներին ուղեկցող մակագրությունները պարզաբանում են, թե ինչպես պետք է վարվել ռուսների հետ£ «Սկավառակի հեղինակներին որևէ պատիժ սպառնո՞ւմ է» հարցին Էստոնիայի անվտանգության ոստիկանության մամլո քարտուղար, ավագ կոմիսար Անդրես Կախարը պատասխանել է, թե քանի որ նրանք անչափահասներ են` քրեական պատժի ենթարկել չի կարելի. նրանց հետ նախազգուշացնող զրույցներ կվարվեն£ :