ՔՈ ԲԻԶՆԵՍԸ ԳԱԶԱՏԱՐԻՍ ՎՆԱՍ Է

Ժամանակին եղբայրական համարված Վրաստանի Հանրապետությունում իշխանությունների հերթական բիզնես-նախագիծը մեզ համար հերթական տհաճ անակնկալը կարող է դառնալ£ Դեռ նախորդ տարեվերջին այստեղ որոշվեց ու ինչ¬որ եվրոպական ընկերության վաճառվեց երկաթգծի երկայնքով դեպի Հայաստան եկող մալուխը£ Այս տարօրինակ ձեռնարկի եկամտաբեր արդյունք ներից ոգևորված կամ էլ որպես հին ծրագրի նոր շարունակություն` վրաց խորհրդարանը հիմա էլ «Հյուսիս-հարավ» մայրուղային գազատարը վաճառելու մասին օրինագիծ է ընդունել£ Մասնավորեցման արգելքի վերացումն, իհարկե, շատ շուտով որոշակի կդարձնի նաև վաճառքի հանված գազատարի գինը, և հարկ է ենթադրել, որ բարձր արժեքից անկախ` գնորդների պակաս հաստատ չի զգացվի£ Ամենակարճ և ուղիղ ճանապարհն, իհարկե, վաճառքի առարկան տնօրինելու իրավունքը ռուսական «Գազպրոմին» հանձնելը կլինի£ Սակայն միաժամանակ հատկապես նշված գնորդի հետ համաձայնության գալը քաղաքական հարթությունում կարող է ամենաանբարենպաստը լինել£ Այս առումով բոլորովին էլ պատահական չէ, որ Վրաստանի խորհրդարանում ներկայացված ընդդիմութ յունը օրինագծի քննարկման ժամանակ չի շրջանցել հյուսիսային հարևանի կողմից քաղաքական ճնշումների սաստկացման հավանականության խնդիրը£ Բայց մյուս կողմից էլ` եթե մասնավորեցումն այստեղ զուտ բիզնեսի տեսանկյունից է դիտարկվում, ապա դարձյալ ավելի իրատեսական է, որ հավանական գնորդների շարքում ամենաբարձր գինը հենց «Գազպրոմը» պատրաստ կլինի վճարել£ Ավելին, չի բացառվում նաև, որ գազատարը ձեռք բերելու` ռուսական կողմի շահագրգռությունն այնքան մեծ լինի, որ վաճառքն ինքնաբերաբար աճուրդի վերածվի... Մոսկովյան վառելիքային ընկերությունն, ինչպես հայտնի է, ֆինանսական խնդիրներ բացարձակապես չունի, ու ամերիկյան գործարար ամսագրերից մեկի վերջին ամփոփումների համաձայն` այն մոլորակի ամենաեկամտա բեր ընկերություններից է համարվում և միայն անցյալ տարվա ընթացքում 24,6 միլիարդ դոլարի շահույթ է ունեցել£ Մեզ համար, իհարկե, նշանակալին ոչ այնքան կառույցի աներևակայելի շահույթներն են, որքան մեր հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող խողովակաշարի ապագան£ Եթե այնպես ստացվի, որ գազամուղն իսկապես ռուսական ընկերությանը մասնավորեցվի, ապա չպետք է բացառել, որ ոչինչ չկորցնելով` ոչինչ էլ չշահենք£ Սակայն գների շարունակական բարձրացումը, եթե այդքան հաճախ է կրկնվում երկնագույն վառելիքի պարագայում, ապա չի բացառվում նաև, որ «ապրանքի» տարանցման պարագայում նույնպես այս գործընթացը նորանոր բարդություններով առանձնանա£ Գոնե մեր դեպքում «Գազպրոմի» ագահության աստիճանը տարիների դառը փորձով է ապացուցվել£ Նույնիսկ չի բացառվում, որ ավելի ուշ նման սցենարը տարբերակներից լավագույնը կամ, ինչպես ասում են, չարյաց փոքրագույնը համարվի£ Վրացական օրենսդիրի սույն որոշումն ակնհայտորեն ոգևորել է նաև ադրբեջանական կողմին, և վառելիքաէներգետիկ բիզնեսում հարուստ փորձ ունեցող մեր մյուս` տխրահռչակ հարևանը նույնպես խողովակաշարի տնօրինումն ստանձնելու նկրտումներ ունի£ Թեև վրացական տարածքներով անցնող խողովակաշարը հատկապես այս գնորդի տնօրինմանը հանձնելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ, սակայն ակնհայտ է, որ Բաքվի հետաքրքրությունը ոչ այնքան տարեկան 2 միլիարդ խորանարդ մետր գազ սպառող Հայաստանի վճարած գումարներից սեփական մասնաբաժինն ունենալու, այլ առավելապես հեռահար քաղաքական նենգ դավերով է պայմանավորված£ Թե մինչև ուր կհասնեն Ադրբեջանի նոր նկրտումները, առայժմ դժվար է ասել, սակայն ով էլ լինի գնորդը, այդ գազամուղից մշտապես օգտվող Հայաստանին տարանցման սակագինն անփոփոխ թողնելու և երկնագույն վառելիքի անխափան մատակարարման հստակ երաշխիքներ պետք է տրվեն£ :

Նեոօսմանիզմի զառանցանքները

Արդեն շատ ժամանակ է անցել այն օրից, երբ Գազայի շրջափակյալների մարդասիրական օգնություն տանող, այսպես ասած, խաղաղության տորմիղի առաքելությունը կասեցվեց Իսրայելի զինուժի կողմից£ Արդեն շատ ջրեր են հոսել հանուն իրենց երկրի խաղաղասեր իմիջի Միջերկրականի ալիքներում զոհված 9 թուրքերի պատվին կատարված «հանդիսությունների» օրերից, սակայն Անկարայում չեն հանգստանում ու չեն դադարում հոխորտալ Թել Ավիվի հասցեին£ Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Իսրայելից պահանջում է ներողություն խնդրել. հակառակ դեպքում` սպառնալով, որ Անկարան կխզի դիվանագիտական հարաբերությունները£ Իսկ նախագահ Գյուլն, ինչպես միշտ, ավելի հանդուրժող ձևանալով, երկրորդում է արտգործնախարարին` ավելի մեղմ շեշտադրումներով` «Իսրայելը, ամենայն հավանականությամբ ուզում է խզել հարաբերությունները Թուրքիայի հետ»£ Մինչդեռ, պաշտոնական Անկարան Թել Ավիվից արդեն հետ է կանչել իր դեսպանին, արգելվել են երկրի օդային տարածքով իսրայելական ինքնաթիռների թռիչքները, չեղյալ են համարվել օգոստոսին նախատեսված` թուրք¬իսրայելյան համատեղ զորավարժությունները£ Սակայն այսքանով գործը չի ավարտվում£ Երբեմնի դաշնակից երկրների միջև ծայր առած հակասություններից զգալի տուժում է հատկապես Թուրքիայի տնտեսությունը£ Մասնավորապես, Իսրայելի հանրության լայն շրջանակներում բոյկոտում են թուրքական ապրանքները, առողջարանները, ինչի հետևանքով Թուրքիայում տուրիզմի ոլորտը բազմամիլիոն դոլարների վնաս է կրում£ Այնուամե նայնիվ, թուրք¬իսրայելական հարաբերություններում առաջացած կնճիռը չհաջողվեց հարթել նաև բրյուսելյան բանակցություններում£ Խանգարողը թուրքական անզուսպ հիսթերիան էր£ Արդյունքը Իսրայելի արտաքին գործերի նախարարի հասցեին վիրավորանքներն էին և Անկարայի վերջնագրերը, որոնցում ասվում էր, թե Թուրքիան ժամանակ չունի և մտադիր էլ չէ երկար սպասել Թել Ավիվի ներողությանը, իսկ դրա բացակայության պարագայում հարաբերությունները երբեք չեն վերականգնվի£ Այնուամենայնիվ, կարող է տարօրինակ թվալ, որ երբեմնի դաշնակից երկրների միջև այսօր առկա հակասությունների պատճառը շրջափակված Գազային մարդասիրական օգնություն տանող խաղաղության տորմիղի հետ կապված միջադեպն էր£ Չէ՞ որ մինչ այդ էլ իսրայելա-պաղեստինյան հարաբերությունները հալած յուղի պես հարթ չեն եղել, սակայն Թուրքիան երբևէ այսպես բուռն չի արձագանքել£ Ուրեմն, տորմիղի հետ կապված միջադեպն ընդամենը առի°թ էր Իսրայելի հետ հարաբերությունները սրելու համար և ոչ` պատճառ£ Իսկ տարածաշրջանում վերջին մի քանի տարում Թուրքիային առնչվող զարգացումները հուշում են, որ նրա վարած արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն արձանագրվեց, երբ արտգործնախարարի պաշտոնը ստանձնեց Ահմեդ Դավութօղլուն և հռչակեց արտաքին քաղաքականության կարգախոսը` «զրո խնդիր հարևանների հետ»£ Այն բնավ Թուրքիայի խաղաղասի րական ձգտումները չէր նախանշում` ինչպես կարող էր թվալ£ Իրականում, ինչպես նաև թուրքական իշխանություններն իրենք են բարձրաձայնում, խոսքը նեոօսմանիզմի գաղափարախոսության հաստատման մասին է£ Ըստ էության, թուրքերն իրենց երկրի ոսկե դարը համարում են Օսմանյան կայսրության ժամանակահատվածը և այսօր այդ դարաշրջանի հանդեպ անզուսպ կարոտ են ապրում£ Իհարկե, Անկարայի կայսերապաշտական նկրտումները ենթակա են ժամանակակից աշխարհում առկա իրողությունների սրբագրումներին£ Նորօրյա օսմանները հասկանում են, որ Մերձավոր Արևելքի բարդ տարածաշրջանի երկրներին իրենց շուրջը համախմբել հնարավոր է միայն ընդհանուր թշնամու առկայության դեպքում£ Այդպիսին կարող էր համարվել արաբական աշխարհի հետ խնդիրներ ունեցող ոչ մահմեդական երկիր Իսրայելը£ Եվ հանուն իր ոսկե անցյալը վերադարձնելու խելահեղ նպատակի, Թուրքիան դավաճանեց տարածաշրջանում իր երբեմնի դաշնակից Թել Ավիվին£ Հետագան արդեն հայտնի է£ Բացի այս ամենից, մոսկովյան աղբյուրները հավաստում են, որ նոր օսմանները փափագում են Եվրամիության օրինակով ստեղծել, այսպես ասած, Արևելյան միություն£ Հիշյալ կազմակերպության քարոզիչ «Արդարություն և զարգացում» կուսակցության, այսինքն Թուրքիայի իշխանությունների կարծիքով, այն կարող էր լինել «Օսմանյան կայսրության վերականգնումը»£ Այս դեպքում ժամանակակից օսմանների տարածքային նկրտումները շատ ավելի հեռուն կարող են գնալ£ Օսմանյան կայսրության սահմանները Եվրոպայով են անցնում£ Այս առումով, բոլորովին պատահական և զարմանալի չէր, որ Անկարան ՄԱԿ¬ի Անվտանգության խորհրդում դեմ քվեարկեց տարածաշրջանում իրեն մրցակից համարվող Իրանի նկատմամբ առաջարկվող պատժամիջոցներին£ Իհարկե, Թեհրանին առաջարկելով հարստացված ուրանն իր տարածք տեղափոխել, Թուրքիան միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու թաքուն հույսեր էր փայփայում£ Ի դեպ, առաջնորդվելով օսմանյան կայսրության ոսկե դարի փառքը վերականգնելու խելագարության հասնող երազներով, Թուրքիան վտանգավոր է դառնում և° Ռուսաստանի, և° Միացյալ Նահանգների, և° Եվրոպայի համար£ Ընդ որում, Անկարան ջանում է օգուտներ քաղել այս երկրների շահերի միջև առկա հակասություններից£ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ այդ հակասութ յունների պատճառով ինքը կանգնի կոտրած տաշտակի առջև£ Ինչպես, օրինակ, Իրանի պարագայում£ Վերջին տարիներին Ռուսաստանը, ցանկանալով գործընկերային հարաբերությունները արևմտյան պետությունների հետ զարգացնել, ստիպված եղավ վերանայել իր դիրքորոշումներն Իրանի նկատմամբ£ Արդյունքը եղավ այն, որ Մոսկվան կողմ քվեարկեց Թեհրանի հանդեպ պատժամիջոցներին£ Միևնույն ժամանակ, եվրոպական պետությունները որոշեցին իրանական խնդրում սեփական խաղը խաղալ` դուրս գալով ամերիկյան քաղաքականության ուղեծրից£ Ներկայումս Ֆրանսիան և Գերմանիան Թեհրանին արդյունաբերական արտադրանքի խոշոր մատակարար են և բոլորովին շահագրգռված չեն Իրանի մեկուսացմամբ£ Թվում է` այս կետում մասնավորապես եվրոպացիների և թուրքերի շահերը համընկնում են£ Սակայն, Եվրոպայում առաջվա պես դեմ են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը և լավ են հասկանում Անկարայի խարդավանքները£ Թուրքիան խնդիրներ է հարուցում նաև Միացյալ Նահանգների համար£ Եվ ԱՄՆ¬ը, ի պատասխան խաղաղության տորմիղի առիթով Անկարայի` միջազգային հանձնաժողովի մասին պահանջին, զգուշացրեց, որ այդ հանձնաժողովը կարող է և Թուրքիայի ակնկալիքները չբավարարել£ Իսկ նախագահ Օբաման Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Նեթանյահուին ընդունելով, չդժգոհեց նրա քաղաքականությունից£ Հարավային Կովկասում Թուրքիային այսօր, կարծես, հաջողվում է քաղաքական գործընթացների մասնակիցը դառնալ£ Հատկապես, ղարաբաղյան հարցում Ադրբեջանի վարքագծում Թուրքիայի թելադրանքն ակնհայտ է£ Թե° Չայլուի միջադեպում, թե° դրան հաջորդած զարգացումներում Անկարայի «թաքուն» միջամտությունը կասկածներ չի հարուցում£ Իրականությունը բացահայտորեն կեղծելու թուրքական ձեռագիրն անծանոթ չէ£ Համենայն դեպս, Հարավային Կովկաս ԱՄՆ պետդեպի քարտուղարի այցը Ղարաբաղում թուրք¬ադրբեջանական բլիցկրիգը կանխելու նպատակ էր հետապնդում նաև£ Որովհետև հակառակ պարագայում Ռուսաստանը հնարավորություն կստանար առիթն օգտագործել` իր խաղաղարարներին հակամարտության գոտում տեղակայելու համար, ինչը կարող էր չեզոքացնել հետագայում Ադրբեջանի տարածքում ամերիկյան ռազմաբազաներ տեղադրելու հնարավորությունը£ Իսկ Երևանում դարձյալ գոհունակություն հայտնելով հայ¬թուրքականի մասով Ս. Սարգսյանի դիրքորոշման կապակցությամբ և ասելով, թե հիմա գնդակը Թուրքիայի դաշտում է, նա թերևս, ուզում էր զգուշացնել Անկարային, որ Ղարաբաղի հարցում հայկական շահերի դեմ գործելը կարող է ընկալվել որպես ամերիկյան շահերին վնաս£ Ի պատասխան` Դավութօղլուն ասաց, թե Հիլարի Քլինթոնի այցը բարերար ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի վրա և ամռանն այնտեղ որոշակի տեղաշարժ կարող է լինել£ Ամառն արդեն կիսվում է£ Մի քանի օրից Ալմա-Աթայում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթաժողովն է, ու դրա շրջանակներում` Նալբանդյան-Մահմեդյարով հանդիպումը£ Իսկ Բաքվից հնչող հիսթերիկան հուշում է, որ Ադրբեջանը բանակցությունները վիժեցնել է ձգտում, ինչում նույնպես խառն է Անկարայի մատը£ Իսկ աշխարհաքաղաքական կենտրոններին բացահայտորեն դեմ գնալը, ինչը նաև նեոօսմանիզմի գաղափարախոսության իրականացումն է, կարող է տխուր հետևանքներ ունենալ Թուրքիայի համար£ Համենայն դեպս, օսմանյան առաջին կայսրությունը տխուր վախճան է ունեցել£ :

ՊԱՅՔԱՐՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՈՒԴՍԱՅԴԵՐՆԵՐԸ

Հնում մարտից առաջ բանակները մեկը մյուսին զգուշացնում էին, որ հարձակվում են, իսկ աղմուկի համար առաջ էին մղում ամենաանմարտունակներին` թմբկահարներին: Մեր օրերում այս ազնիվ մշակույթը մոռացվել է, բայց քաղաքական պայքարի դաշտում, ինչպես թատրոնի բեմում, հիմա էլ առաջինը հայտնվում են ներկայացման ամենաերկրորդական մասնակիցները:

Հա՞ որ...

ԱՄԵՐԻԿՅԱՆ արժույթի գահավիժումը շարունակվում է£ Չդադարող անկման վերաբերյալ Կենտրոնական բանկն, իհարկե, զլանում է մեկնաբանություններ հրապարակել` միաժամանակ շրջանցելով այս առիթով ներկայացվող հիմնավորումներն ու մեղադրանքները£ Ազգային արժույթի վերելքի վերջնակետը նույնպես չի նշմարվում, իսկ կիսապաշտոնական աղբյուրները արտարժույթի շուկայի ցնցումները գյուղատնտեսական սեզոնի ակտիվացմամբ են փորձում հիմնավորել£ Բարեբախտաբար ասվածն այնքան անտրամաբանական է, որ վստահորեն կարելի է պնդել, թե ամեն տարի հայաստանյան բերքահավաքը դոլարի արժեզրկմամբ հաստատ չի նշանավորվելու£ Ակնհայտ է, որ նման անհեթեթ հիմնավորում ներկայացվում է ընդամենը ինչ¬որ բան ասած լինելու համար£ ԻՀԱՐԿԵ, Հայաստանում մրգերն ու բանջարեղենն առաջին անգամ չեն հասնում, սակայն դժվար է հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ սրանով է սկսել պայմանավորվել դրամի հանդեպ պահանջարկի այնպիսի աճը, ինչը տեղական արժույթի հաղթական ընթացքով է նշանավորվում£ Մի՞թե գյուղմթերքների բարձր գինը դրանց իրացմամբ զբաղվողների մոտ այնքան շատ փող է կուտակել, որ հանրապետությունում մինչև անգամ դրամի քանակի պակաս է զգացվում£ Հազիվ թե£ Սակայն փաստն այն է, որ մրգերի ու բանջարեղենի գինն արտարժույթի շուկայում տեղի ունեցող զարգացումների պես աննախադեպ է մնում£ Դժվար չէ վերհիշել, որ նույնիսկ դրամի աշխարհ գալուց ի վեր որևէ մրգատեսակ այսչափ բարձր գին չի ունեցել£ Ավելին, դրամն ու գյուղմթերքներն այս շրջանում ավելի շատ միմյանցից անկախ են արժևորվում£ ՏՆՏԵՍԱԿԱՆ մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սովորույթի համաձայն` մրգային գնաճի խնդիրը շարունակում էր շրջանցել մինչև լրատվամիջոցների կողմից այս կառույցին հիշեցվեց, որ նշված շուկայում նույնպես աննախադեպ ու աննորմալ զարգացումներ են արձանագրվում£ Սակայն եթե կոնկրետ տնտեսվարողների դեպքում այս կառույցը մեծամասամբ այդպես էլ անզոր է` որևէ բան նախաձեռնել, ապա դժվար չէր ենթադրել, որ անգործունակ ճանաչվելու շեմին հայտնված ՏՄՊՊՀ¬ն այս պարագայում շատ ավելի կրավորական կեցվածքով է ներկայանալու£ Դրա «գործելաոճն» իհարկե չի փոխվել, և եթե ներկայիս գներն առաջիկա շաբաթներին մի տասն անգամ էլ բարձրանան, ապա կասկածից վեր է, որ գնաճը դարձյալ նկատվելու ու չի կանխվելու£ Այստեղ սիրում են պատճառաբանել, թե գյուղմթերքների շուկայի տնտեսվարողներն այնքան շատ են, որ անհնարին է նրանց վերահսկել... Դրան չի օգնում նույնիսկ այն օրինաչափությունը, որ գները կանոնակարգելու իրական ցանկության առկայության դեպքում նման գործընթաց կարելի է իրացման վայրերում` շուկաներում, կազմակերպել£ :

Բիզնեսն ու քաղաքականությունը` դարձյալ գիրկընդխառն

Այս շրջանում հետզհետե ավելի լավ են սկսում երևալ այն նախադրյալները, որոնք միաժամանակ առաջիկա ընտրություններում գործելիք խաղի կանոններն են պարզ դարձնում£ Քարոզարշավի հանդարտ մեկնարկը նաև հնարավորություն է տալիս պնդել, որ ընտրական խաղի կանոնները դարձյալ չեն փոխվելու£ Իհարկե այն, ինչը կիրառվում է ընտրական պրակտիկայում, միայն հարաբերականորեն կարելի է խաղի կանոն համարել, քանի որ նախ խաղը որպես այդպիսին դժվար է լիարժեքորեն ընկալել, ու հետևաբար խիստ տարերային գործընթացում հաստատվելիք կանոնների մասին խոսելը միանգամայն անիմաստ է£ Ցանկացած նախընտրական գործընթաց մեզանում իրավիճակային զարգացումների տրամաբանության շրջանակում է առաջ մղվում, ուստիև առաջ եկած ցանկացած խնդիր նույնպես տվյալ պահի քաղաքական շահի ազդեցությամբ է հանգուցալուծվում£ Սրանով հանդերձ` կարևոր մի հանգամանք ստիպում է ոչ այնքան հաճելի այս թեմային առանձնակի հետաքրքրությամբ վերաբերվել. ի վերջո, քաղուժերն արդեն գործնականորեն են սկսել գալիք ընտրություններին նախապատրաստվել£ Եթե ներկայիս նախընտրական թեթև ալիքը քարոզչության ինչ¬որ փուլ համարենք, ապա միանգամից կարող ենք նշել, որ սկիզբն այնքան էլ խոստումնալից չէ, և ամեն ինչ կրկնվում է այնպես, ինչպես նախորդ դեպքերում£ Թերևս պատահական չի լինի, եթե բավական անսպասելի Ժամանակահատվածում սկիզբ առած ընտրական մարաթոնի ազդակները նույնքան անսպասելիորեն, բայց առաջիկայում կարճատև ժամկետով անուշադրության մատնվեն£ Ի վերջո, բուն ընտրական գործընթացին ժամանակ դեռ կա, իսկ տեսարանների կրկնությունը գոնե առաջիկայի համար բավական միապաղաղ ու ոչ այնքան ուշագրավ զարգացումներ է խոստանում£ Ակնհայտ է, որ ամենաարժանիի տիտղոսը նվաճելու` քաղուժերի հին չափորոշիչները որևէ առումով չեն փոփոխվում, և ըստ ավանդական մոտեցումների` հիմա ճիշտ ժամանակն է գործարար շրջանակներում կուսակցական որսի սեզոնը բացված համարել£ Ահա պայմանական համարվող նախընտրական փուլ կոչվածի հնագույն մի կանոն, որն արդեն առաջիկայի համար նույնպես գործի է դրվել£ Եվ պարզ է, որ կուսակցություններին առաջին հերթին ֆինանսներ են պետք, գործարարներին` մանդատ, հանրային ճանաչում, քաղաքական դաշտի երևելիներին ծառայություններ մատուցելու փորձ, և, վերջապես, քաղաքական առումով ապահովագր ված լինելու զգացողություն, ինչու չէ` նաև երաշխիքներ (որոնց հուսալիության հետ քչերն են հույսեր կապում)£ Իսկ ինչո՞ւ պետք է առաջիկա ընտրություններն այս առումով բացառություն լինեին, երբ, ինչպես բոլոր ժամանակներում, հիմա նույնպես շահերը դարձյալ երկուստեք համընկնում են£ Ընդ որում, այնքան ճշգրտորեն, որ կողմերից և ոչ մեկը երկար մտմտալու կարիքն անգամ չունի, ու որքան էլ ժամկետից շուտ, սակայն «կուսակցական մարդաորսի» առաջին ծիծեռնակներն արդեն ի հայտ են գալիս£ Եվ սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ կարևորը միմիայն պայմանավորվածությունն է, քանի որ կողմերն այնքան լավ գիտեն իրենց անելիքն ու միմյանց հանդեպ ունեցած պարտավորությունները, որ համաձայնության կայացումից հետո ընթացքն ու արդյունքներն արդեն իսկ երաշխավորված կարելի է համարել£ Իսկ ամենակարևորն այստեղ այն է, որ մեզանում ամեն նոր ընտրություն նշանավորվում է բիզնեսը քաղաքականացնելու թարմ նախաձեռնություններով£ Սակայն որքան էլ պայմանավորվածությունը փոխշահավետ համարվի, այդուհանդերձ տեղի ունեցածից հավասարապես տուժում է թե° բիզնեսը, թե° քաղաքականությունը£ Խնդիրն այն է, որ մեզանում գործարարությունն առանց մանդատի շատերը չեն պատկերացնում, և արդյունքում` մեկը մյուսից տարանջատելու մեխանիզմներ երբեք չեն որոնվում£ Հենց սրանով է նորերս վերսկսված` ամենքին և ամեն ինչ կուսակցականացնելու-վերակուսակցականացնելու տենդը լիարժեքորեն «տեղավոր վում» ընտրական օրինաչափությունների շրջանակում և ոչ միայն բնական, այլ նաև բարոյական համարվում£ «Ի շրջանս յուր»¬ի տրամաբանությամբ` զարգացումներն ամեն անգամ նույն բովանդակությամբ, սակայն փոքր¬ինչ թարմացված սցենարով են ընթանում£ Եթե քաղուժերը գործարարների անձը, վերջիններս էլ իրենց քաղաքական նախասիրությունները (՞) չեն կարևորում, ապա ստեղծվում է մի իրավիճակ, երբ, ասենք, գործարարի համար նշանակալին ոչ թե կուսակցական դրոշը կամ նման ուրիշ հարակից «դեկորներն» են համարվում, այլ ընտրացուցակում զբաղեցնելիք հորիզոնականն ու մանդատին հասնելու հավանականության աստիճանը£ Եվ ճիշտ ժամանակին կամ դեռ մի բան էլ շուտ իրենց գլխի ճարը տեսնելով` ապագա խորհրդարանական տեղերը վաղօրոք «բրոնիա» անելու, և այս առումով ևս իրենք իրենց ապահովագրած լինելու գործարարների դրսևորած շտապողականությունը մտավախության արդյունք է£ Ու մեզանում բիզնեսն ու քաղաքականությունը «էլի չեն ուզում» իրարից բաժանվել£ Համենայն դեպս գործարարների կուսակցականացման հերթական փուլը վկայում է, որ ապագա խորհրդարանում նույնպես վերոնշյալ խավը ներկայացնող մանդատավորները ծանրակշիռ ներկայություն են ունենալու£ Եվ հիմա էլ բոլորովին կարևոր չէ, թե կուսակցականացող գործարարները հատկապես որ քաղուժի շարքերն են այս շրջանում համալրում£ Իրողությունն այն է, որ նախորդ ընտրությունների զավեշտալի սցենարները ճշգրտորեն կրկնվում են, և հայաստանյան քարոզչության «խաղի կանոնները» մազաչափ անգամ չեն փոփոխվել£ :

Չափածո սպառնալիք

Ամերիկյան Քենտուկի նահանգի 28-ամյա բնակիչ Ջոնի Լոգան Սպենսր¬կրտսերը բանաստեղծել է£ Այն էլ` քրեական թեմաներով ու «Դիպուկահար» վերնագրով և այն տեղադրել է ռասիստական NewSaxon.org ինտերնետ¬կայքում£ Նրա պոետիկ այդ պոռթկման բովանդակությունը սպառնալիքներ է պարունակել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ու նրա տիկնոջ` Միշելի հասցեին (տեղեկացրել է Associated Press¬ը)£ Ավելի ստույգ` այն նկարագրում է «բռնապետի» սպանությունը` նկատի ունենալով Օբամային£ Փետրվար ամսին ձերբակալված «պոետի» գործով դատական լսումները կայացել են անցյալ շաբաթ` Լուիսվիլ քաղաքի մարզային դատարանում. ամբաստանյալը խոստովանել է իր մեղքը£ Մեղադրանքը կներկայացվի նոյեմբերի 2¬ին£ Ջոնիին 250 հազար դոլար տուգանք է սպառնում, ինչպես նաև ազատազրկում` մինչև 5 տարի£ :

Ի՞նչն է դառնացնում Ռամզան Կադիրովին

Բարոյականությունն ու հոգևորը նուրբ թեմաներ են, երբեմն էլ` վտանգավոր£ Երբ ապրում ես դրանցով, ամեն ինչ հրաշալի է նույնիսկ, բայց երբեմն անընկալելի ես դառնում, երբ փորձում ես բարձրաձայնել դրանց մասին, առավել ևս` ընկալելի դառնալու և համախոհներ գտնելու առումով£ Իր վերջին բոցաշունչ ելույթներից մեկում Չեչնիայի նախագահ Կադիրովն էլ անշուշտ այդ չափանիշների վրա է հենվել` ավելի ընդգծուն դարձնելով, որ չափանիշ ասածն էլ պայմանականություն է` յուրաքանչյուրի կողմից յուրովի ընկալվող£ Ահավասիկ. - Ոչ ա°յս, ոչ էլ այն աշխարհում ձեր հանդեպ հարգանք չի լինի, եթե չսկսեք հետևել ձեր ընտանիքների բարոյականությանը, եթե չելնեք ուղիղ ճանապարհ£ Մենք բազմաթիվ անգամներ մարդկանց սրան ենք կոչել և կոչում£ Ցանկացած օր, ցանկացած շրջանում փողոցում կարելի է հանդիպել 15-20 խմած մարդկանց£ Չնայած, որ մենք ամեն օր խոսում ենք հարբեցողության վնասների մասին, խմողների քանակը չի նվազում£ Վշտացնող է առանձին կանանց ու աղջիկների արտաքին տեսքը` չհավաքված մազեր, մարմնի բաց մասեր, թափանցիկ զգեստներ£ Այդ կերպ նրանք փողոցում կողմնակի անցորդներին մղում են իրենց հանդեպ անհարգալից վերաբերմունքի£ Քանի անգամ մենք խոսել ենք այդ մասին, բայց տպավորությունն այնպիսին է, որ դա նրանց չի վերաբերում£ Այդ ի¯նչ ծնողներ են, ի¯նչ եղբայրներ են, ովքեր իրենց դուստրերին ու քույրերին թույլ են տալիս այդպես հանդուգն հագնվել£ Այնպիսի տպավորություն է, թե այդ տոհմում տղամարդ չի մնացել` որպեսզի հետևի նրանց£ Չէ որ ամեն անցորդ նրանց մատով է ցույց տալիս ու անպարկեշտ բառեր նետում նրանց հետևից£ Եթե դու հավատարիմ չես ժողովրդական ավանդույթներին, իսլամական ավանդույթ ներին, ապա գոնե տարրական տղամարդ եղիր£ Այդ մարդիկ շատ լավ գիտեն, որ այս ամենն իրենց ենք հասցեագրում, բայց ոչինչ չեն անում` վիճակը շտկելու համար... :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Ժողովուրդը` կառավարությանը կամ հավային սինդրոմը Տնտեսությունը 8 տոկոս աճ է գրանցել, դրամը «ամրանում» է ժամ առ ժամ, բայց բացի ձվից ոչ մի ապրանք չի էժանանում£ Էսքան ձու ուտել չի լինի£ Շուտով կփետրակալենք ու կկչկչանք£ Եթե «ապրանքը» պիտանի չէ կամ զոռով «առել» են, կամովի կծախեն Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները մատչելի գներով վաճառում են «անտիկվար» սկզբունքները£ Փարիզյան, քիվեստյան, մադրիդյան£ Բոլորն էլ ժամանակին թարմացված, նորացված£ Վաճառքն` առանց միջնորդների (իմա` Մինսկի խմբի համանախագահների)£ «Ձախողիչ» ՀՅԴ¬ն և «շինիչ» ընդդիմադիրները Ըստ դաշնակցականների, իրենք հիանալի ձախողիչներ են£ Սահմանադրական դատարանի օգնությամբ ձախողեցին հայտնի արձանագրությունների վավերացումը£ Օտարալեզու դպրոցների վերաբերյալ օրինագիծը բմբլահան արեցին£ Օրիգինալ մարտավարություն է, եթե նկատի ունենանք, որ բոլոր ընդդիմադիրները հակված են իրենց շինիչ համարելու£ Ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հայտարարությունը` հեգնանքով «Կտոր մը երկինք» ֆիլմի նմանությամբ Այն օրը, երբ «Ժառանգությանը» վերջապես կհաջողվի համագումար անել, այդ օրը մենք «կլքենք» ընդդիմադիր դաշտը£ Եվ «ներսից» է հոգնել և «դրսից» Ր. Հովհաննիսյանը Ռազմիկ Դավոյանի խոսքերով Հոգնեցրին ինձ արդեն օրերը լայն ու նեղ, Հոգնեցրին ինձ արդեն մեղավոր ու անմեղ, Դե բաց դռներդ ԱԺ, Ինձ առ «դռներիդ մեջ»£ «ԾՈսՖփՌՍ ւՏփպՑ Չ ՁՈՎոՏՉ?» Ս. Պետերբուրգյան այցից ճողոպրելով` ԼՂՀ վրա դիվերսիա կազմակերպելուց հետո, Իլհամին Մեդվեդևը պետք է որ ասեր. «ՁՈՎոՏՉրՍՌռ ՉՏսՍ Ցպոպ ՑՏՉՈՐՌք»£ Երևան կատարվելիք այցի ժամանակ ՌԴ նախագահը գուցե կպարզաբանի, թե ինչու «ՎՈսՖփՌՍ (Իլհամը) ւՏփպՑ Չ ՁՈՎոՏՉ»£ Նավթա¬գազամուղերով խելք չե°ս մղի Ըստ հոգեվերլուծաբանների` Ալիևը այնքան է տրուբեքի վրա կանգնած «մտածել», որ նրա տրամաբանությունը դարձել է խողովակաձև£ Մի դեպքում` ջրի տակ, մյուս դեպքում` «ջրի երես» Եթե Սևանի մակարդակի կտրուկ բարձրացման հետևանքով շատ շինություններ (մեծամասամբ անօրինական) հայտնվում են ջրի տակ, ապա ՀՀ տնտեսական մակարդակի նույնքան կտրուկ բարձրացման դեպքում «ստվերայինները» դուրս կգան «ջրի երես»£ Որձ կովերից ինչ օգուտ, օձ բռնող է պետք Ժողովրդի տրտունջը Որձ կովերի մասնագետ վարչապետ ունեցել ենք, իսկ երբ ենք ունենալու «օձ բռնելում» մասնագիտացած վարչապետ:

Խորհրդակցություն Պաշտպանության նախարարությունում

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց խորհրդակցություն` նվիրված ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացիկ խնդիրներին և առաջիկա անելիքներին: Խորհրդակցության ընթացքում, որը վարում էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին և դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Պիղծ բերանով մարդկային նորմերի՞ց

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որում ՀՀ պաշտպանության նախարարությանը մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մեջ:

«ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ» բանակային օրագրից Ալիևների ձեռագիրը նույնն է

Հրադադարից անցել է 16 տարի£ Իսկ այն ժամանակից, երբ ես էի ծառայում, ընդամենը 4 տարի էր, որ հրադադար էր հաստատվել£ Ծառայում էի այնպիսի մի վայրում, որտեղ ամենաթեժ մարտերն էին ծավալվել, հեղվել էր այնքան արյուն, հերոսացել էին շատ հայորդիներ£ Չորս տարի անց էլ այդ հողից գալիս էր արյան հոտը£ Նատուրիստական տրամադրությամբ վերհուշը ինձ ստիպեց ապրել հունիսյան սադրիչ դեպքը, որը թշնամու հերթական քստմնելի արարքներից էր£ Որպես Հայոց բանակի պահեստի սերժանտ, ժամանակին Չայլուի ուղղությամբ մարտական հերթապահություն անցկացրած զինվոր` իրավունք եմ վերապահում 10 տարի առաջ տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտման մի դրվագով անդրադառնալ մեր օրերի խախտումներին£ Հրադադարի կնքման պահից սկսած միշտ խախտվել է այդ պայմանավորվածությունը` խախտվել է թշնամու կողմից, ու մենք հարկադրաբար լռեցրել ենք նրանց£ 1998-2000 թթ. ես ականատես եմ եղել շատ սահմանային միջադեպերի ու դիվերսիոն գործողությունների£ Շփման գծի «երաժշտությունը» սովորական բան էր և մի քանի րոպեով դրա կտրվելն էր անսովոր£ Երբեմն հակառակորդն ավելի ցինիկ էր դառնում` ականանետային հարվածի ենթարկելով Թալիշ գյուղը£ Իսկ մեր հրամանատարությունը հրահանգում էր, որ կրակ չբացենք£ Մեր փամփուշտները հաշված էին. թեպետ զինամթերք շա¯տ ունեին, սակայն «հաշվում» էին, որպեսզի հրադադարի ռեժիմի խախտում մեր կողմից չլինի£ Իմ ծառայության վերջին օրերն էին, ջոկս անցավ մարտական հերթապահության£ Վերջին հերթապահությունս էր, և այդ պատճառով էլ ինձ մոտ պահպանվել է մարտական հերթապահության հրաման¬գրաֆիկը և զեկուցագրիս պատճենը, որոնք մինչ օրս պահում եմ£ Ահա 2000 թվականի նոյեմբերի 24¬ին գրված զեկուցագրից մի հատված. «Զեկուցում եմ Ձեզ այն մասին, որ իմ ջոկը 17.11.2000 թ. մարտական հերթապահության է անցել N հենակետի պաշտպանական գծում և մարտական ծառայության ժամանակ (17.11.2000 _ 23.11.2000 թ.) հակառակորդը N կողմնորոշից մեր հենակետի ուղղությամբ ու պաշտպանական շրջան մտնող մեքենաների վրա ամեն օր բացել է գնդացրային կրակ£ Թշնամին նշված ժամանակահատվածում արձակել է մոտ 4-5 հազար գնդակ, իսկ 21¬ի լույս 22¬ի գիշերն ավելի ագրեսիվ էր և մեր դիրքի վրա բավականին շատ գնդացիրի լուսածիրող գնդակներ արձակելուց հետո` նռնականետից մեկ անգամ հարվածել է ականապատ գոտուն£ Անձնակազմին հրահանգավորելուց հետո հենակետը բերվել է թիվ 1 դրության և ձեռնամուխ ենք եղել պատասխան գործողության, որի պատճառով ծախսվել է... հատ գնդացիրի... տրամաչափի փամփուշտ£ Հարկադրաբար կիրառած զինամթերքը ծախսվել է նպատակային և արդյունքում լռեցվել է թշնամու կրակակետը£ Սույն զեկուցագրով...»£ Օրերս Արցախում էի և համոզվեցի, որ դրությունը հայկական կողմից վերահսկվում է£ Իմ մտահոգություններն իսպառ չքվեցին, երբ ոչ պաշտոնական զրույցներ ունեցա ԼՂՀ ՊՆ լրատվության և քարոզչության բաժնի պետ, գնդապետ Սենո Հասրաթյանի, հասարակության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Շահեն Այդինյանի, զինվորների հետ£ Հակառակորդի ցանկացած ոտնձգության պետք է համապատասխան պատասխան տալ. չէ՞ որ Մինսկի խմբի գնահատականը կոչ ու հորդոր էր երկու կողմերին և հունիսյան արյունահեղության հեղինակ Ադրբեջանն ուղղակի կերպով չքննադատվեց£ Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Միջադեպի ժամանակ զոհված զինվորները միացան հայրենիքի համար նահատակվածներին£ Մենք այսօր անչափ զգույշ պետք է լինենք Արցախի հարցում, քանի որ պատասխանատու ենք հազարավոր նահատակների սխրանքի ու նրանց հերոս հոգիների առաջ£ :

Հոգևոր ծառայության դերն ու նշանակությունը բանակում

Աշխարհի տարբեր երկրների զինված ուժերում բանակային հոգևորականությունը վաղուց ի վեր դարձել է լիովին ձևավորված ու կայացած կառույց, որը մեծ դերակատարություն ունի ստորաբաժանումների մարտունակության ու անձնակազմի մարտական ոգու բարձրացման, զինվորների մոտ ծագող հոգեբանական տարատեսակ խնդիրների լուծման գործում£ Այս կառույցին է վստահված բացատրելու զինվորներին` որն է պատերազմի քրիստոնեական ընկալումը, քրիստոնեության այն հիմնարար սկզբունքները, որոնք զինվորը չպետք է մոռանա անգամ մարտական ծանր ու դժվար պայմաններում£ Ըստ աստվածաշնչյան ուսմունքի` պատերազմը մարտական հոգու թաքնված արարի` եղբայրասպան ատելության առարկայական դրսևորումն է£ Պատերազմի պատճառը մարդու աստվածատուր ազատության չարաշահումն է£ Ո՞րն է եկեղեցու հիմնական և որոշիչ դերը բանակում£ Բանակն այնպիսի մի կառույց է, ուր առավել քան անհրաժեշտ է եկեղեցու «ներկայության» շոշափելիությունը£ Հազարամյակներ ի վեր կրոնը մեծ դեր է ունեցել մարդկանց բարոյական բարձր չափանիշների և այնպիսի հոգևոր իդեալի ձևավորման գործում, որը վերահսկում է մարդու վարքը ցանկացած, այդ թվում և զինծառայության կամ պատերազմական պայմաններում£ Կրոնի օգնությամբ զինծառայողների բարոյական դաստիարակության արդյունավետությունը բավական մեծ է, քանի որ այն հիմնարար, անկյունաքարային որակները, որոնք բնութագրում են զինվորի բարոյահոգեբանական նկարագիրը, տարբեր իրավիճակներում ցուցաբերվելիք վարքագիծը, ձևավորվում են հենց կրոնական աշխարհայացքի ազդեցությամբ£ Այդպիսիք են բարեխիղճ վերաբերմունքը ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, ոչ թե պատժի, այլ պարտաճանաչության վրա հիմնված կարգապահությունը, ծառայակից ընկերների նկատմամբ հոգատարությունն ու հարկ եղած դեպքում նրանց համար կյանքը զոհելու պատրաստակամությունը, հայրենասիրությունը, ազնվությունն ու հաստատակամութ յունը թշնամու դեմ պայքարում£ Բանակն ու եկեղեցին, որոնք առաջին հայացքից թվում են ընդհանրական ոչինչ չունեցող կառույցներ, առաջնորդվում են նույն սկզբունքներով` կրտսերների ենթակայությունն ավագներին, գործունեության կանոնակարգումը կանոնադրությամբ£ Առանց հոգևոր սպասավորների հնազանդության չկա եկեղեցի, առանց կարգապահության` բանակ£ Ռուսաստանում, օրինակ` XVIII դարասկզբին Պետրոս Մեծի հրամանով ստեղծվեց զինվորական կառույցը, ներդաշնակորեն ներառելով բանակայինների մեջ, զինվորի հոգում ձևավորում է բարոյական կարևորագույն որակներ£ Բազմաթիվ ռուս զինվորականների կարծիքով ուղղափառ մշակույթն ու եկեղեցին բացառիկ դեր խաղացին դարերի ընթացքում ռուսական բանակի արժեհամակարգը ձևավորելու գործում` ստեղծելով քրիստոնյա զինվորի յուրօրինակ տիպ, որն էլ հենց կյանքի կոչեց Սուվորովի նշանավոր արշավանքները£ Համաձայն այս համոզման` ռուս ժողովրդի մղած պատերազմներում առավել մեծ հաջողությունների հասան կրոնական համոզմունքներ ունեցող զորավարները` Սուվորովը, Ռումյանցևը, Սալտիկովը, Ուշակովը և այլոք£ Եկեղեցին և քրիստոնեական դաստիարակությունը շոշափելի դեր ունեն նաև զինված բախումներին մասնակցելիս և հետո զինծառայողների հոգեկան աշխարհում սկսված խաթարումները վերացնելու ու հոգեկան բնականոն վիճակը վերականգնելու գործում£ Բայց միայն եկեղեցու ազդեցությունը բավարար չէ զինվորի հոգեկերտվածքը անաղարտ պահելու համար£ Այստեղ նույնչափ մեծ դեր ունի նաև ստորաբաժանման հրամանատարը, ով իրեն վստահված անձնակազմը ղեկավարելիս միշտ պետք է հիմնվի բարոյական, քրիստոնեական որոշ օրենքների վրա և հիշի, որ մարտական գործողություններում ներգրավված զինվորներին ամենից առաջ պետք է օրինակ ծառայել և այդ օրինակ պետք է լինի քրիստոնեին վայել վարքագիծ£ Հրամանատարն ու զինվորական հոգևորականը չպետք է մոռանան, որ բանակում մեծագույն արժեքը զինվորն է£ Աշխարհում ամեն ինչ զարգանում է ու կատարելագործվում, այդ թվում և բանակում հոգևոր ծառայության իրականացման ձևերն ու եղանակները£ Բայց նպատակը մնում է նույնը` զինվորին դաստիարակել քրիստոնեական բարոյականության հիմնարար սկզբունքների ոգով£ Իսկ բանակում այդ սկզբունքների պահպանման անհրաժեշտության մասին մեզանից դեռևս շատ վաղ ապրած Ներսես Շնորհալի կաթողիկոսը հայ ժողովրդին ուղղված իր անդրանիկ կոնդակի` «Թուղթ ընդհանրականի» զորականներին ուղղված հատվածում գրում է. «Հասարակ ժողովրդից առավել դուք պետք է վախենաք Աստծուց և նրա պատվիրանները պահեք, քանզի ամեն ժամ թշնամիների սրի դեմ եք պատերազմում£ Հետևաբար, մարմնական զենքերից ավելի հավատքի զենքերով պիտի սպառազինվեք, որպեսզի պատերազմներում Աստված թշնամիներին հալածի ձեր առջևից»£ Պատմական ընդհանուր օրինաչափությունների հոլովույթում, հայ ժողովրդի ճակատագրով պայմանավորված, ուրույն մի ճանապարհ է անցել Հայոց եկեղեցին£ Լինելով քրիստոնեական հնագույն եկեղեցիներից մեկը և աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունելով որպես պետական կրոն` իրար միահյուսեց գթասրտությունն ու նեղյալներին ծառայելը£ Դրա լավագույն օրինակը դարձավ Ներսես Մեծը` Հայաստանում բացած տարբեր աղքատախնամ հաստատություններով և երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վրա ունեցած իր ազդեցությամբ£ Իսկ հայոց բանակում հոգևոր ծառայությունը սկսվել է դեռևս քրիստոնեության պետականության ընդունման շրջանում և սրբագործվել Ավարայրում ու Սարդարապատում£ Հայ առաքելական եկեղեցու կառույցում և ազգային բանակում 1997 թ.¬ի աշնանը ստեղծվեց հոգևոր ու զինվորական ծառայողի մի նոր պաշտոն` հրամանատարի հոգևոր խորհրդատուի պաշտոնը` վերածնելով բանակային հոգևորականների հաստատությունը£ Իսկ 2000 թ.¬ին հաստատվեց ՀՀ զինված ուժերում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության կանոնադրությունը, որով սահմանվում են Զինված ուժերում հոգևոր ծառայության ստեղծման նպատակներն ու խնդիրները, նրա կառուցվածքն ու կառավարումը£ Այսպիսով, հոգևոր ծառայողի փաստի կարևորումը բանակում նույնքան անհրաժեշտ է, որքան զինվորինը£ Այս երկու երևույթները համընթաց քայլող իրողություններ են` մեկը մյուսին լրացնելու անհրաժեշտությամբ£ :

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ. երբ, որտեղ` ոնց

Ում համար բռնազավթում էին 2008¬ի իրադարձությունները, ում համար էլ` ազատագրում. Ռուսաստանի վարչապետն այսպես է մեկնաբանել Վրաստանին աջակցելու առնչությամբ Հիլարի Քլինթոնի հայտարարությունը£ Միացյալ Նահանգների պետքարտուղարի` Թբիլիսի այցի ընթացքում, Հայրենական պատերազմի թանգարանում Վլ. Պուտինը հանդիպել է ընդդիմադիր Զուրաբ Նողաիդելիի և գործարար Միխայիլ Խուբուտիայի հետ£ Նրանք մըրցույթի ներկայացվելիք հուշարձանի 8 նմուշօրինակներ են դիտել, որոնցից մեկը շուտով կտեղադրվի Խոնարհ բլուրում£ Դե, ռուս-վրացական հարաբերությունների թեման էլ, բնականաբար, չէր կարող շրջանցվել£ ՎԼ. ՊՈՒՏԻՆ ¬ Ոմանք վրացական տարածքը բռնազավթված, իսկ ոմանք էլ այն ազատագրված են համարում£ Դա Վրաստանի և Օսիայի միջև երկխոսության թեմա է£ Այդ երկխոսությունը պետք է վարել առանց 3¬րդ ուժի միջամտության£ Այդ պատերազմը մենք չենք սկսել£ Դրա պատասխանատվությունն ընկած է այն մարդկանց վրա, ովքեր սանձազերծել են այն£ Նրանց խիզախությունը պետք է բավարարի` ճանապարհ գտնելու դեպի այն մարդկանց սրտերը, որոնց ցավ են պատճառել£ Նրանք իրենք պետք է պայմանավորվեն£ Ինչպե՞ս և ի՞նչ հիմքով` պետք է կողմերն իրենք որոշեն£ Ռուսաստանը, ինչպես և միջազգային ընկերակցության մյուս ներկայացուցիչները, կարող են լավագույն երաշխավոր դառնալ£ Ես գիտեմ, որ Վրաստանում կան շատ ուժեր, որ ցանկանում են նորմալացնել ռուս-վրացական հարաբերությունները, ընդհանուր ապագա գտնել Հարավային Օսեթիայի բնակչության հետ£ Մենք պետք է այդ ճանապարհով ընթանանք£ Որոշումներ չպետք է ընդունվեն` Ռուսաստանին շրջանցելով£ Ամերիկան Ամերիկան է, Ռուսաստանը Ռուսաստանն է, Վրաստանը Վրաստանն է և Օսեթիան Օսեթիան է£ Օտար հուշումներ պետք չեն, և պետք չէ երկնային մանանա սպասել£ Ոչ մեկը չի կարող ազատագրել. ո°չ ցարը, ո°չ Աստված, ո°չ հերոսը£ Ամեն ինչ ինքներս պետք է անենք` մեր ձեռքերով£ Ինչ¬որ բան արդեն արված է. հիմա մենք պետք է ճիշտ ուղղությամբ քայլ կատարենք£ Զ. ՆՈՂԱԻԴԵԼԻ- Այն, ինչի մասին այստեղ խոսվեց, և այն, ինչի մասին Թբիլիսիում խոսեց պետքարտուղար Քլինթոնը, իրականում նույնն է£ Արդյունքում ինքներս պետք է ամեն ինչ անենք£ Մե°նք պետք է հոգանք մեր երկրի մասին£ Սխալներ չպետք է թույլ տանք£ Մենք պետք է միավորենք մեր երկիրը, զարգացնենք տնտեսությունը, Վրաստանում արդարություն ու ժողովրդավարություն հաստատենք£ Դա այն գործն է, որ ինքնե°րս պետք է կատարենք` ինքնուրույնաբար£ Իմ կարծիքով մենք դա պետք է հասկանայինք նաև մինչև այսօր£ :

Քլինթոնը ձգտում է հանգստացնել Ռուսաստանի հարևաններին

Հետխորհրդային որոշ հանրապետություններ Հիլարի Քլինթոնի այցից ոչ շատ առաջ, ամերիկյան հասարակական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպելով, ՌԴ նախագահը շատ կտրուկ էր ձևակերպել իրեն ուղղված հարցերից մեկի պատասխանը. - Ես շատ կցանկանայի, որպեսզի Վրաստանի հետ մեր հարաբերությունները նոր հուն վերադառնային£ Ավելին, ես բացարձակորեն համոզված եմ, որ դա տեղի կունենա£ Մենք դարերով իրար հետ ենք ապրել, միշտ ամենաբարի հարաբերություններ ենք ունեցել£ Խնդիրն այն է, թե դա երբ տեղի կունենա£ Սրանով հանդերձ, Դմ. Մեդվեդևն ընդգծել է, որ ինքը «զինադադարի» կամ հաշտության հավանականություն չի տեսնում` Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ. - Ես կարծում եմ` հենց որ Վրաստանը նոր նախագահ ունենա, բոլոր հնարավորությունները կլինեն` վերականգնելու մեր հարաբերությունները£ Իսկ Քլինթոնի այցը, բնականաբար, անարձագանք չէր կարող մնալ և ամերիկյան առաջատար լրատվամիջոցների կողմից£ Բավական ինքնատիպ հայեցակետով է այդ այցը մեկնաբանել The New York Times¬ը, որը թարգմանաբար ներկայացնում ենք մասնակի կրճատումներով£ Իր այցի ավարտին (որի նպատակն էր Ռուսաստանի հարևաններին հավատացնել, թե Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելով, Օբամայի վարչակարգը չի մոռանում նրանց մասին), պետքարտուղար Հիլարի Քլինթոնն օգտագործեց դիվանագիտական բոլոր ձևակերպումներից ամենապարզը` վրացիներին հայտարարելով, որ Միացյալ Նահանգները կարող է «միաժամանակ առաջ շարժվել ու ծամոն ծամել»£ Քլինթոնն այդ փաստարկը որպես հմայախոսք կրկնել է Ուկրաինա, Լեհաստան, Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան կատարած 5-օրյա շրջագայության ընթացքում` խոսելով այն մասին, որ ոչինչ չի ստիպի Միացյալ Նահանգներին` հետխորհրդային տարածաշրջանում զոհաբերել իր ազդեցությունն ու քաղաքականությունը£ ...Այդ տարածաշրջանում նշանակալի փոփոխություններ են կատարվել այն ժամանակից, երբ անցյալ տարի հուլիսին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը մայրաքաղաքներից մեկում հանդես եկավ նույն ուղերձով, ինչով և Քլինթոնը£ Լեհաստանն ու Ռուսաստանը հարաբերությունների աննախադեպ ջերմացման ժամանակահատված են ապրում` նախագահական ինքնաթիռի ողբերգությունից հետո£ Նոր նախագահի օրոք Ուկրաինան նույնպես կտրուկ փոխել է հարաբերությունները Մոսկվայի հետ` մասամբ հուսալով ֆինանսական օգնություն ստանալ£ Ադրբեջանցի ղեկավարները դժգոհում են Օբամայի վարչակարգի անուշադրությունից, ինչի պատճառով էլ իրենք Ռուսաստանին էին դիմել, որպեսզի նա միջնորդ դառնա` Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի առնչությամբ հակամարտության կարգավորման համար£ Վրաստանն այդ շարքում միակ երկիրն է, որի հարաբերությունները Ռուսաստանի հետ սառն են մնում£ Այն վախվորած հետևում է Օբամայի և նախագահ Դմ. Մեդվեդևի փոխհարաբերությունների խորացմանը£ Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին առիթը բաց չթողեց` մեկնաբանելու անցած հունիսի 24¬ին ամերիկյան ու ռուսական նախագահների «համբուրգերյան գագաթաժողովը»£. - Եթե ուզում ես ինչ¬որ քաղաքակիրթ վայրում Ամերիկայի նախագահի հետ համբուրգեր ուտել, դա նշանակում է, որ պարտավոր ես քեզ քաղաքակիրթ պահել, ¬ վրացական հեռուստատեսութ յամբ անցյալ հանգստյան օրերին հայտարարել է Սահակաշվիլին£¬ Դա նշանակում է նաև, որ դու չպետք է բռնազավթես ուրիշ երկիր£ Քլինթոնը ձգտում էր տեղ հասցնել այն միտքը, որ Վաշինգտոնը շարունակելու է հաստատվել այդ տարածաշրջանում` համառորեն պնդելով քաղաքական բազմակարծությունն ու ժողովրդա վարական իշխանափոխությունը£ - Թեև երկաթյա վարագույրն արդեն գոյություն չունի, - Կրակով այցելելու ժամանակ ասել է նա:

Չհասցրեց դատվել

Գերմանիայում վախճանվել է ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող 90-ամյա Ադոլֆ Շտորմսը:

Թուրքական համայնքը նեղացել ա

Գերմանիայի թուրքերը պահանջել են աշխատանքից ազատել Բունդեսբանկի վարչության անդամներից մեկին` Տիլո Սառացինին` ԳԴՀ¬ում ապրող եկվորների հասցեին նրա քննադատական ու վիրավորական հայտարարությունների համար£ Դարմշտադտում կայացած կոնֆերանսում Սառացինը հայտարարել է, որ գերմանական հասարկությունը հետզհետե բթանում է` Մերձավոր Արևելքից, Թուրքիայից ու Աֆրիկայից անկիրթ ներգաղթածների «հաշվին»£ Եվ դա տեղի է ունենում բնական ճանապարհով. նրանք գերմանացիներից ավելի շատ են ծնում£ Ու քանի որ մտավոր ունակությունները ժառանգաբար փոխանցվում են երեխաներին, «մեծանում է մտավոր ցածր մակարդակ ունեցող սոցիալական խմբերի թիվը». այսպես է հիմնավորել իր կարծիքը Բունդեսբանկի ներկայացուցիչը£ Ավելին, 2009¬ի հոկտեմբերին բեռլինյան Lettre International շաբաթաթերթում տպագրված իր հարցազրույցում Սառացինը մտահոգություն էր հայտնել, որ Բեռլինին անկում է սպառնում ներգաղթողների հոսքից, որոնք իրենց մտավոր ու կրթական ցածր մակարդակով օգտակար ոչինչ չեն անում, չեն կարող գերմաներեն սովորել, չեն ուզում ինտեգրվել գերմանական հասարակությանը և ապրում են միայն նպաստներով£ - Թուրքերը գրավում են Գերմանիան ճիշտ այնպես, ինչպես ալբանացիները զավթեցին Կոսովոն,¬ նշել է Տիլո Սառացինը£¬ Ես չէի առարկի, եթե խոսքը վերաբերեր արևելաեվրոպական հրեաներին, որոնց օգտակարության գործակիցը 15 տոկոսով բարձր է, քան գերմանացիներինը£ Բայց ինձ դուր չի գալիս` երբ խոսվում է բնակչության այն խմբերի մասին, որոնք չեն պատրաստվում ինտեգրվել£ Ոմանց կողմից սադրալից համարվող այս արտահայտությունների համար չի բացառվում նաև, որ Տիլոյին կարող են վտարել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, որի անդամն է նա£ :

ԿԻՆՈՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մշակութային «հողին» ամրացած վեց նախորդ շիվերին հուլիսի 11-18¬ը յոթերորդը «տնկող» (սա է խորհուրդը նոր տարբերանշանի) «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ոլորտում ճշմարիտ «Ծիրան»¬ասերներս պաշտոնական մեկնարկից շատ առաջ էինք հայտնվել£ Ամենշաբաթյա մամլո ասուլիսներով, Նարեկացի արվեստի միությունում և «Ուլիխանյան» ակումբում ցուցադրված մոտ երկու տասնյակ վավերագրական ու խաղարկային կինոժապավեններով մասնակիորեն իրազեկված ակնկալվող ընդլայնված ծրագրին` Վարդավառի առավոտից ներառվել աշխատանքային գերլարված ռիթմում£ «Ծիրան»¬ային առօրյայի պաշտոնամուտը նշանավորելով փառատոնի պատվավոր նախագահ, կանադահայ կինոբեմադրիչ Ատոմ Էգոյանի ու նրա ներշնչանքի անսպառ աղբյուր, կինոդերասանուհի Արսինե Խանջյանի հետ առաջին խոսքուզրույցով` յուրովի ամփոփել թե° մեր ամենախոշոր կինոփառատոնի, թե° միջազգային համարումը ստեղծագործական վերջին տարիներին անհամեմատ ամրապնդած կինոգործիչների ակնառու ձեռքբերումները համաշխարհային կինոասպարեզում£ Հարություն Խաչատրյանի, Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի անհավանական թվացած նախաձեռնություն-երազանքը` ունենալ Հայաստանում ամենքի կողմից ճանաչված միջազգային կինոփառատոն, նրանց շուրջ համախմբված երիտասարդ աշխատակազմի ջանքերով ու մշակույթի լավագույն բարեկամ ՎիվաՍել¬ՄՏՍ առաջատար բջջային օպերատորի (գլխավոր տնօրեն` եռակի «Մանթաշյանց ասպետ» Ռալֆ Յիրիկյան) սիրահոժար տրամադրած հնգամյա դրամագլխի տեսակարար կշիռը տարեցտարի ավելացնող անդավաճան-աջակիցների պատկառելի հավաքականությամբ, փաստորեն, պարարտ հող նախապատրաստվեց «Ոսկե ծիրանի» անհերքելի միջազգայնացման համար£ Եվ` ոչ միայն£ Բազում հայ կինոգործիչներ զորեղացող խթան ստացան իրենց կինոարվեստով հայրենիքում ու նրա սահմաններից դուրս ներկայանալու, նաև` հաղթադափնիներ նվաճելու արտերկրի մի շարք հեղինակավոր կինոփառատոներում£ Հայրենասիրական ու քաղաքացիական պարտքի հստակ գիտակցությամբ տոգորված լիներ հանրային հեռուստատեսության վարած ծրագրային մարտավարությունը` կինոսիրող հանրությունը գեթ լավատեղյակ կլիներ երկար տարիներ հոգեվարքող արդի հայ կինոարտադրության մեջ նկատվող դրական տեղաշարժի նոր կինոարտահայտություններին£ Երիտասարդներն էլ ավելի համարձակ ոտք կդնեին կինոասպարեզ£ Առայժմ առավելապես փառատոներն են նրանց որոշակի հնարավորություն ընձեռում իրենց ստեղծագործություններով ներկայանալու£ Իրավական դաշտի բացակայության կապանքող ներգործությունը հայ կինոարվեստի լիաբուռն զարգացման վրա վերստին բացահայտելով «Ոսկե ծիրան»¬ի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ընդգրկված Գրիգոր Հարությունյանի («Կայացում»), Արմեն Խաչատրյանի («Ես ապրում եմ»), Գագիկ Ղազարէի («Երկխոսություններ») ու սկսնակ Գուրգեն Ջանիբեկյանի («Վերջը սկիզբ է») հետ ունեցած զրույցներում` ԶԼՄ ներկայացուցիչներս թևաթափ ենք լինում£ Օտարամոլության համաճարակի փայլուն վկայություն էր նաև կիսով չափ ամայացած մամլո սրահը£ Եթե տեղի լրագրողներից շատերը միմիայն հյուրեկներով են հետաքրքրված, ո՞վ պետք է ապահովի անաչառ ու սրտացավ լուսաբանումը անլուծելի մնացած մեր սեփական կինոհիմնախնդիրների£ «Ի՞նչ նոր ասելիք ունեն մեր կինոբեմադրիչները, թեկուզ ամենահայտնիները,¬ ինքնագոհ վերջնագրում է ՀՀ պաշտոնաթերթի ծանոթ թղթակցուհին£¬ Ձանձրալի են պարզապես£ Գերադասում եմ կենդանի շփումը մեծահամբավ այլազգիների հետ»£ Ցավոք, սա տարածված դիրքորոշում է հատկապես նորաթուխ լրագրողների շրջանում£ Ինքս, հավատարիմ մասնագիտական պարտքիս զգացմանը, իմ կողմից, թե տոնական շուք եմ փորձում հաղորդել «Ծիրան»¬ամուտին (կարծում եմ, Ատոմ Էգոյանն իր հարստացած փորձառությամբ երբևէ կընդունի համքարության անունից կեսդարյա հոբելյանի առիթով արածս ընծա-առաջարկը` ձեռնարկել հայ դասական գրողների կինոբացահայտմանը), թե անմիջապես ներգրավվում եմ առօրյա ռիթմում£ Հասցնելով մինչ հանդիսավոր բացման արարողությունը Ազգային պատկերասրահում դիտել էգոյանի հոբելյանական կինոշաբաթի երկրորդ` «Ընտանեկան դիտում» (1987 թ.) խաղարկային ժապավենը, հավաստիանում եմ, որ սփյուռքահայ այս արվեստագետն իրենում անեղծ է պահում ազգային ժառանգական կոդը, շարունակ պրպտում է նոր կինոհնարքներ («Արարատը»` վկա)` աշխարհին իր մորթազերծ արված նախնիների անամոք մնացած ցավի գիտակցությունը սերմանելու£ Սահմռկած ֆիլմի ավարտական տեսարանից` ազնվաբարո Վանը իրեն անհայտ պատճառներով կորցրած հայուհի մորը միանգամայն անսպասելիորեն գտնում է ծերանոցից փախցրած տատի` Արմենի հետքերով վտանգներով լի արկածների վերջին հանգրվանում` անապաստանների խղճուկ մի կացարանում£ Վարդավառյան ներկայիս գռեհիկ թյուրըմբռնման փորձություններին ենթարկվելով` հասնում եմ կինոտոնախմբության գլխավոր ասպարեզ` «Մոսկվա» կինոթատրոն£ Ազնավուրի անվան հրապարակը լցված է ջազային երաժշտության կենդանի կատարումներով ՀՀ ռադիոյի և հեռուստատեսության ջազային նվագախմբի (գեղ. ղեկավար` Երվանդ Երզնկյան)£ Պատվավոր հյուրերի ու բարձրաստիճան պետական այրերի հոծ բազմությունը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ մի պահ հապաղում է կինոթատրոնի մուտքի մոտ£ «Ծիրան»¬ային առաջին անակնկալն է մատուցվում հանրությանը «աստղային արահետի» չորս սալիկների (Համո Բեկնազարյան, Ռուբեն Մամուլյան, Անրի Վերնոյ, Սերգեյ Փարաջանով) շնորհանդեսով£ Կարմիր սրահի լեփլեցուն սրահում մարդկանց խանդավառությունը համարժեքանում է երևանյան անասելի տապին£ Կաննի կինոփառատոնում միջազգային հանձնախմբի միաձայն վճռով Ոսկե արմավենու արժանացած առաջին հայ կինոբեմադրիչ Սերժ Ավետիքյանը տեսանյութի ու կենդանի նվագակցության նրբաճաշակ մեկտեղմամբ դիտարժան դարձված երեկոն է անձանձիր զվարթությամբ վարում£ Բարեկիրթ մեծարանքի ցնծությունը հատկապես թեժանում է, երբ բեմահարթակ է բարձրանում Անրի Վերնոյի «Մայրիկ»¬ի գլխավոր դերակատարուհին` անսպառ հմայքը պահպանած կինոաստղ Կլաուդիա Կարդինալեն£ Խորապես հուզված Վերնոյի որդու` հաղթանդամ Պատրիկ Մալաքյանի սրտառուչ ելույթից` «Մոռանալ չի կարելի» ասելիքի կարմիր թելով յուրատիպ հայրենականչից, իսկապես զգում ենք 90-ամյակի շեմին կանգնած ականավոր ֆրանսահայ կինոբեմադրիչի հետմահու ներկայությունը սրահում, որտեղ մեծաթիվ ֆրանսիական պատվիրակության կազմում նաև նրա արյունակից հարազատներն են£ Բարձրարվեստ գեղարվեստական կինոժապավենի լայնէկրան ցուցադրությունը վերահաստատում է Վերնոյի դասական կինոարժեքը, համակում Հայոց անդարման ցավի մորմոքով մեծակտավ ինքնակենսագրական եղեռնապատումի հրաշալի կերպավորմամբ, առինքնող անկեղծությամբ բոլոր դերակատարումների, հատկապես 20¬ամյա ընդմիջումից հետո վերագտնված Կլաուդիա Կարդինալե¬Օմար Շարիֆ զուգախաղի£ Անսալով առաջին կինողողանջների հարուցած ջերմ ակնկալիքների թանձրացմանը` «Ծիրան»¬ասերները այնուհետև հայտնվում են խելահեղ ոլորապտույտում գերհագեցած ծրագրի` դեգերելով սրահից սրահ, ջանալով առավոտից մինչ ուշ գիշեր առավելագույնս հաղորդակցվել տոնախմբության կենդանի ընթացքին (ամենօրյա հանդիպումներ, բացօթյա համերգներ, վարպետության դասեր, միաժամանակյա ֆիլմացուցադրություններ մայրաքաղաքի տասնյակ կինոսրահներում)£ Մինչ միջազգային 5 հանձնախմբերը կկայացնեն իրենց հաղթական վերջնավճիռները£ :

«Վերհուշի վարպետը»

XX դարի Թիֆլիսի ծանոթ կոլորիտն է կենդանանում Ազգային պատկերասրահի նորաբաց ցուցահանդեսում վիրահայ գեղանկարչության տիպիկ ներկայացուցիչ Հովսեփ Կարալյանի (1897-1981 թթ.) 80 գեղանկարներով ու գրաֆիկական աշխատանքներով£ Փիրոսմանիշվիլու հետնորդի մանկան անմիջականությամբ վրձնած պատկերներում` վերարտադրությունը հեքիաթով ու հումորով շաղախված կենսադրվագների:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ Վլադիմիր ԱԲԱՋՅԱՆ

Վլադիմիր Աբաջյան.Անուն, որն արտասանելիս անգամ լսում ես վարպետի ձայնը: Ձայն, որ թափանցում է մինչև հոգու խորքերը, շարժում ամենանուրբ լարերը:

Շնորհակալ եմ Աստծո տված պարգևից

(եղելություն) Պարույր Աթանեսյանը թեև ծեր էր արդեն, քայլում էր ձեռնափայտով, բայց շարունակում էր աշխատել Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում£ Այնտեղ էր աշխատում նաև համալսարանական ընկերուհիս` Վարդուհի Գաբանջյանը£ Նրա միջոցով էլ ճանաչում էի գրադարանի գրեթե բոլոր աշխատակիցներին, որոնց թվում նաև Պարույրին£ Ապրում էր նա մեր «Ավանգարդ» թերթի խմբագրության տարածքում, որը նախկինում գտնվում էր Պուշկինի թիվ 1 հասցեում£ Փողոց նայող պատուհանից նրան հաճախ էի տեսնում` կնոջը թևանցուկ անցնելիս£ Երիտասարդական փայլը դեռ չէր մարել այդ տարեց կնոջ վարդագույն դեմքից£ Նա գեղեցիկ էր, ժպտերես ու այնքան երջանիկ, որ դա չէր վրիպում անգամ անցորդների հայացքներից£ Նրանցից շատերն անգամ շրջվում ու ներքին ուրախությամբ նայում էին հեռացող զույգին` չիմանալով, որ նրանք նորապսակներ են£ Ինձ հետաքրքրում էր նրանց ամուսնության պատմությունը. ի՞նչն էր ստիպել կյանքի մայրամուտին հասած ծերուկին նման որոշում կայացնել£ Մեկ օր նրան խմբագրություն հրավիրեցի£ Պարզվեց, որ հետաքրքիր զրուցակից էր£ - Գեղեցիկ կին ունեք,¬ ասացի£ - Հա, նա միշտ էլ գեղեցիկ է եղել£ Բա որ երիտասարդ տարիքում տեսնեիք£ Ես գիմնազիայի ուսանող էի, երբ ծանոթացանք ու սիրահարվեցինք£ Թվում էր, թե մեր սերը հավերժ էր£ Ես չգիտեի, որ նա գեներալի աղջիկ է, հարուստ. իսկ ես` չքավոր մի ուսանող£ Մեր սիրո մասին իմացավ հայրը, և ամեն ինչ փշրեց£ Կամքին հակառակ աղջկան ամուսնացրեց£ Գիմնազիան ավարտելուց հետո, երբ այլևս չքավոր ուսանող չէի, ես էլ առանց սիրո ամուսնացա£ Դա իմ կյանքում սոսկ պարտականություն էր, ուրիշ ոչինչ£ Տասնյակ տարիներ անցան£ Ծերությունը թակեց նաև իմ դուռը£ Ես մնացի միայնակ£ Ձեռնափայտս դարձավ ինձ հետ քայլող հավատարիմ ընկերս£ Ասում են` Աստված մարդուն երբեմն անակնկալներ է մատուցում, անսպասելի անակնկալներ£ Մեկ օր Երևանում, բոլորովին անսպասելի, պատահաբար հանդիպեցի նրան£ Կանգնել էինք դեմ առ դեմ` կաշկանդված£ Մեռած լռության մեջ զարթոնք էին ապրում կուտակված կարոտը, չմարած սերը£ Սեր, որ տասնյակ տարիներ վերածվել էր երազանքների£ Կորցրած երջանկությունից հետո, կյանքի մայրամուտին երկուսս էլ մնացել էինք միայնակ£ Մեզ այլևս խանգարող չկար£ Չկար գեներալը£ Ես էլ այն չքավոր ուսանողը չէի£ Առաջին համարձակ քայլը ես արեցի, նրան հրավիրեցի իմ տուն£ Քննարկելու շատ հարցեր չառաջացան£ Այսպես մենք ամուսնացանք£ Նա դաշնակահարուհի է£ Օրերս նրա համար դաշնամուր գնեցի, որ առանց երաժշտության չմնա, չտխրի£ Նա ամեն օր նվագում է, երաժշտությամբ լրացնում մեր կորցրած սիրո տարիների բացը£ Կարևորը` որ մենք երջանիկ ենք ու շնորհակալ Աստծուն` մեզ պարգևած ճակատագրի համար£ Շուտով խմբագրությունը տեղափոխվեց մամուլի տուն£ Ընկերուհիս` Վարդուհին, հեռացավ Հայաստանից£ Աթանեսյան զույգին այլևս չհանդիպեցի£ Շատ տարիներ են անցել£ Անշուշտ` Երևանի գերեզմանոցներից մեկում երկու անհայտ շիրմաթումբ կա, որոնց տակ հանգչում է սիրող զույգի մեծ սերը£ :

Գուրգեն Լոռեցի-Բալայան - 60

ՄԻԱՄԻՏ ՄՏՔԵՐ * Անգլուխներին է տրված կյանքում ամեն ինչ շրջել գլխիվայր: * Ոտքերդ իշխանության ոտքի հետ մի մեկնիր, ոտք կգցեն:

Տղամարդկանց խոցող 10 արտահայտություն

Այո, արտահայտություններ կան, որոնք վախեցնելու չափ խոցում են նույնիսկ ամենաուժեղ տղամարդկանց` ընդհուպ մինչև սրտային տագնապներ պատճառելով նրանց£ Հակառակի պես էլ կանայք, որոշակիություն որոնելով կամ իրենց սիրելիներից հերթական հաճոյախոսությունը լսելու ակնկալիքով, հենց այդ հարցերն են տալիս նրանց£ Ահավասիկ. 1. Մենք ե՞րբ ենք ամուսնանալու£ Եթե նա գիտենար այդ հարցի պատասխանը, դու արդեն նրա օրինական կինը կլինեիր£ Տղամարդիկ նման հարցերում շտապել չեն սիրում£ Իսկ ամենից շատ` նրանք չեն սիրում, երբ իրենց պարտավորեցնում են£ Եվ նման ակնարկները քեզ ոչ թե մոտեցնում են ցանկալի նպատակիդ, այլ նրան ագրեսիվության են մղում£ 2. Չե՞ս ուզում խանութներ գնանք£ Բնականաբար` չի° ուզում£ Գլխավոր պատճառն էլ այն է, որ այդ խանութարշավը կարող է խլել ամբողջ օրը, իսկ վերջում էլ մե¯ծ դժվարությամբ ընտրածդ իրերը հանկարծ քեզ կարող են փոշմանեցնել` հենց դրամարկղի մոտ£ 3. Դեմքիս վրա փոփոխություն չե՞ս նկատում£ Դե, դու ինքդ քո ճաշակով քեզ ներկել ես, հոնքերդ բարակեցրել, շուրթերդ թանկարժեք շրթներկով պատել, մազերդ կտրել… Տղամարդն ամեն ինչ նկատում է ու գնահատում յուրովի£ Բայց նա իր միտքը չի° զբաղեցնի` հասկանալու համար, որ դու թարթիչներդ 256 %¬ ով երկար ցույց տվող տուշ ես ձեռք բերել£ Հարցերի փոխարեն գոհացիր, որ նա չի հարցնում, թե ի՞նչ միջոցներով£ 4. Իսկ դու ո՞նց ես կարծում... Այս հարցը, առավել ևս` դրա շարունակությունը տղամարդուն վախեցնում է իր անհեթեթության պատճառով. «ո՞ր կոշիկներն են ավելի լավ», կամ` «ընկերուհիս իսկապե՞ս միամիտ է, թե՞ ձևացնում է»£ Նա համոզված է, որ իր կարծիքը ոչ քո որոշումն է փոխելու, ոչ էլ վերաբերմունքդ£ Դիցուք` դու արդեն որոշել ես կարմիր կոշիկ գնել, իսկ ընկերուհիդ ` միամիտ, թե խորամանկ, շարունակելու է մտերիմդ մնալ£ 5. Ուզում եմ քեզ ծանոթացնել ծնողներիս հետ£ Օրինաչափ է, որ ծնողներդ կցանկանան ոչ միայն ճանաչել ասպետիդ, այլև նրա հետ քննարկել ձեր հետագա ծրագրերը£ Դա լավ հասկանում է տղամարդը, բայց հայրիկ¬ մայրիկիդ հետ ծանոթացնելու քո առաջարկը նրա համար հավասարազոր է թիվ 1 արտահայտությանը` «Մենք ե՞րբ ենք ամուսնանալու»£ 6. Մենք պետք է խոսենք£ Այս արտահայտությունը չարագուշակ է նրա համար£ Ինքդ էլ գիտես, որ սովորաբար զրույցներից նախազգուշացումներն ավելորդ են£ Եվ ասածիդ մեջ նա անպայման տհաճ ենթատեքստ է փնտրում£ 7. Դու ինձ չես բավարարում£ Կանայք սովորաբար այսպիսի դժգոհությունը բարձրաձայնում են` խանդելու պատճառով կամ տղամարդուն նսեմացնելու նպատակով£ Դա, սակայն, ոչ թե դաստիարակչական, այլ շատ ծանր հետևանքների կարող է հանգեցնել. սկսած ոչ լիարժեքության զգացումից մինչև կասկածներ` հենց քո անհավատարմության մեջ£ Բոլոր դեպքերում` վտանգավոր է£ 8. Իմ նախկին ընկերն (կամ ամուսինը) ինձ թույլ չէր տալիս աղբը թափել£ Իսկ քեզ դա՞ էր դուր գալիս£ Ուրեմն ինչո՞ւ նրա հետ չես, եթե այդքան լավն էր£ 9. Դու ինձ սիրո՞ւմ ես£ Կարող է թվալ, թե դժվար չէ` կարճ ու կոնկրետ «այո» ասել£ Բայց սիրո խոստովանության համար տղամարդը պետք է տրամադրվի£ Առավել ևս` իր համար անսպասելի պահին հնչած հարցը նրան փիլիսոփայական մտորումների տեղիք է տալիս£ Դիցուք` «Ինչու հանկարծ հիշեցիր», կամ` «Ի՞նչ է սերը…»£ Ի վերջո, նա ինքը կարող է երկմտանքի առջև հայտնվել` «Իսկապե՞ս սիրում եմ»£ Այնպես որ, անհարկի հարցասիրության փոխարեն արա այնպես, որ նա առանց քեզ չպատկերացնի իրեն£ 10. Դու ի՞¯նչ տղամարդ ես, որ... Մոռացա՞ք, որ նրա կողքին եք ապրում ու չի բացառվում, որ դժվարությամբ եք նվաճել նրա սիրտը£ Ժողովրդական իմաստությունն ասում է. «Եթե պնդում ես, որ վագրը ձի է, ուրեմն սանձ դիր նրա երախին»£ Ասել կուզի` հեռացիր, կամ մի նսեմացրու նրան, ում կողքին դեռ շարունակում ես մնալ և ումից ակնկալիքներ էլ ունես£ :

Էսպես էլ ապրում ենք Զուռնա¬տրնգի, տաշի¯¬տուշի¯

Է°լ Լիմուզին, է°լ ԲՄՎ, է°լ Մերսեդես, է°լ ինչ ուզես... Ու բարձրագոչ ազդանշաններ... Ու ռաբիսի ճիչ-ոռնոցներ: Ի՞նչ է եղել... ի՞նչ է եղել... Հայկն ու Անուշը նույն բարձին պիտ քնեն... Է, թո°ղ քնեն ու բախտավոր նրանք լինեն:

«Օղաբլիթներ» Քսենյա Սոբչակից

Այո, ռեստորանային բիզնեսը նրան էլ է հրապուրել, և 17 միլիոն ռուբլու ներդրմամբ նա դարձել է Տվերսկի բուլվարում բացված «Օղաբլիթ» (ըցոսՌՍ) սենդվիչ-սրճարանի 33 %¬ի սեփականատերը£ Ginza Project ընկերության տերերը` Դմիտրի Սերգեևն ու Վադիմ Լապինը Քսենյայի հետ ծրագրել են բացել «Օղաբլիթ» սրճարանների մի ամբողջ ցանց` 50 հաստատություններ£ Նրանց հաշվարկներով այդ սննդօբյեկտները եկամտաբեր կդառնան 3 ամսից£ Սրճարանի յուրաքանչյուր այցելու միջին հաշվով 700 ռուբլի է ծախսում այնտեղ£ Իհարկե, սա Քսենյայի առաջին բիզնեսը չէ. վերջերս նա դարձել է նաև բջջային հեռախոսների «Եվրոսետ» խանութների ցանցի համասեփականատեր£ Այսպես կոչված «ռեստորանային շարժման» առաջամարտիկներից են Անտոն Տոբակովն ու Ֆեոդոր Բոնդարչուկը£ Հռչակավոր դերասան Օլեգ Տոբակովի որդի Անտոնը ժամանակին հեռանալով արվեստից, նախընտրեց սննդօբյեկտային գործարարությունը£ Հիմա նա հիմնադիրն ու համասեփականատերն է «Օբլոմով», «Մաո», «Իլյա Իլյիչ» և էլի մի շարք ռեստորանների ու սրճարանների£ Իսկ արտիստ և ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկը մոսկովյան երեք` «Վանիլ», «Վերտինսկի» «Բիստրոտ» ռեստորանների տերն է£ Անդրեյ Մակարևիչը, Ստաս Նամինն ու Վալերի Մելաձեն ևս հմուտ գործարարներ են. նրանց է պատկանում «Ռիթմ & բյուզ կաֆե» ակումբը, որի ծածկապատշգամբում տեղադրված 15 ցանցաճոճերը լավագույն ժամանց են խոստանում այցելուներին£ Ոնց որ թե` վատ չէ` արվեստ+ գործարարություն. մեկն օգնում է ճանաչվել ու նշանավոր դառնալ, մյուսը` ապահով քաղաքացի ու մեծահարուստ արվեստագետ լինել£ :

Ատամների սպառնալիքների «սև ցուցակ»

Ավստրալիացի ստոմատոլոգներն են այդ ցանկի հեղինակները£ Եվ պարզվում է, որ ատամները չեն «մարսում» նաև առողջության համար ամենաօգտակար որոշ մթերքներ£ Դրանց կատարյալ քայքայիչներ են գազավորված ըմպելիքները, սառնաշաքարները, ինչպես նաև էներգո-տոնիկները, ինչպես օրինակ, Red Bull¬ը կամ V Energy¬ն£ Այդ մթերքներում առկա աստղաբաշխական քանակով շաքարն ու թթուներն ամենաուղղակի իմաստով ներսից քայքայում են ատամները£ Շատերը, անշուշտ, հաճույքով են նարնջահյութ վայելում` համոզված, որ ծարավը հագեցնելուց զատ այն վիտամիններով հագեցնում է օրգանիզմը£ Մինչդեռ այն ատամների թշնամիներից մեկն է£ Սրա ելքը, սակայն, գտնելի է. ցիտրուսային հյութերը կարելի է ըմպել ձողիկներով` ատամները զերծ պահելով դրանց վնասակար ազդեցությունից£ - Մարդիկ միշտ չէ, որ պատկերացնում են, թե ինչն է ատամների ոսկրափուտ (կարիես) առաջացնում,¬ ասել է ստոմատոլոգիական ընկերակցության դոկտոր Ֆիլիպ Սոյերը£¬ Էմալի քայքայման արագ տեմպերն արձանագրվում են մանկահասակ երեխաների շրջանում. մասնավորապես այն պատճառով, որ օրվա ընթացքում նրանք մյուսներից ավելի հաճախ են ուտում£ Շատերը` երեխա թե մեծահասակ, «ոտքի վրա» քաղցրավենիք են ուտում£ Ատամների համար վնասակար է ոչ միայն շոկոլադեղենը, այլ շաքարով պատրաստված ամենայն ինչ£ Նույնիսկ` բնության բարիք որոշ մրգեր£ Դիետոլոգները նախազգուշացնում են, որ շաքար ու թթուներ են պարունակում բազմաթիվ մրգեր£ Բայց և հրաժարվել առողջությունն ամրապնդող բուսական սննդից միայն այն պատճառով, որ դրանք բացասաբար են ազդում ատամների վրա` բնավ չի կարելի£ Ուրեմն հարկավոր է օրական առնվազն 2 անգամ մաքրել ատամները և անհանգստության առաջին իսկ նշանների դեպքում դիմել մասնագետի£ :

Ապօրինաբար ձևափոխված եգիպտացորեն

Գերմանիայի 7 շրջաններում հայտնվել են գենետիկորեն ձևափոխված եգիպտացորենի տնկիներ, որոնց աճեցումը պաշտոնապես արգելված է այդ երկրում (տեղեկացրել է NDR հեռուստաըն կերությունը)£ Ըստ շրջանառվող լուրերի` արգելված մշակաբույսը ցանվել է շուրջ 3000 հեկտարի վրա, ու դեռ հայտնի չէ` դա արվել է սխալմա՞մբ, թե՞ գիտակցաբար ոտնահարվել են գործող նորմերը£ Դեռևս ձմռան վերջին կասկածներ կային, որ ցանքերում առկա են չարաբաստիկ այդ մշակույթի սերմերը£ Ու թեև տեղական իշխանությունները, հատկապես Ներքին Սաքսոնիայի ղեկավարութ յունը, պարտավորվել են ճշգրտել այդ լուրերի իսկությունը, սակայն արդյունքում անցանկալի եգիպտացորենն այնուամենայնիվ մնացել է դաշտերում£ «Կանաչներն» ընդգծում են, որ Գերմանիայի ողջ պատմության ընթացքում գյուղատնտեսական այս երևույթի շուրջ բարձրացած աղմուկն ամենախոշորն է, և ցանքսերը պետք է ոչնչացվեն£ :