ՕՏԱՐ ԽԱՂԵՐ

Ինչպես միշտ, փորձում ենք մեզ համար հանգիստ ապրել£ Անհանգստանալու առիթներ, իհարկե, շատ ունենք, բայց տարեմուտին սովորաբար բոլորիս համակող ավանդական լավատեսությամբ մտածում ենք, թե ֆինանսատնտեսական ճգնաժամը կհաղթահարվի, հայ¬թուրքական հարաբերությունների հաստատման փորձերի արդյունքում ամենանպաստավոր ելքը կգտնվի, խաղաղությունը կպահպանվի, օլիգարխները «կխելոքանան», և 2010¬ն էլի շատ ցանկալի սպասելիքներ կարդարացնի… Բայց տարին դեռ մի կարգին չի սկսվել, հույսերն էլ այնքան թարմ են, որ թվում է, թե բարենպաստ եղանակի ազդեցությամբ ուր- որ է` բողբոջելու են£ Մինչդեռ մեր լավատեսությունը գորշացնելու ուղղությամբ ջանացողներ դեռ կան£ Գուցե ընդամենը փորձում են, բայց միջազգային կոչվող այդ անտանելի կազմակերպությունները նորից այնքան հիմնավոր են կպել իրենց գործին` ամեն ինչ մռայլ ու սև գույներով ներկայացնելով, որ մի պահ քիչ է մնում ինքներս մեզ ներշնչենք, թե մենք ենք օվկիանոսից այն կողմ ապրում ու Հայոց աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից ոչ տեղյակ ենք, ո°չ լսել ենք, ո°չ էլ գոնե նման ցանկություն ունենք£ Այդ անտանելի անդրօվկիանոսյան «Ֆրիդոմ Հաուսը» թե այս անգամ ինչու էր շտապել ու 2010¬ի զեկույցը ծեգը ծեգին ու հենց տարվա առաջին աշխատանքային օրը ներկայացրել, սատանան անգամ գլուխ չի հանի… Բայց, ըստ երևույթին, ավելի վաղ գրված-մաքրագրված տեքստն այստեղ վաղօրոք են պատրաստած եղել, և դեռ տոնական օրերը չավարտված` հրապարակ են նետել£ Հաշվարկն էլ է պարզ. տեքստը որքան «թունդ» լինի, այնքան շատ կքննարկվի… Ու ինքն իրեն իրավապաշտպան հորջորջող կառույցի մշտական¬հերթական գնահատականի լույս աշխարհ գալուն պես հանրությունն ու քաղուժերն իրենք իրենց կամքով նորից են կրակն ընկել£ Ամերիկյան պարոնները հեռվից հեռու որոշել են, թե մեր երկիրն անցյալ տարի նույնպես առաջընթաց չի արձանագրել£ Եվ փոխանակ նախ ինքներս փորձենք հասկանալ (որքան էլ ամեն ինչ հասկանալի լինի), կամ ավելի ճիշտ` մեր շուրջն ու անցնող 2009¬ին նայենք, վիճում ենք ու ամերիկացի զեկուցագիրների խայծը կուլ տալով` ամեն ինչ նորից ու նորից քննարկում` այդպես էլ չկողմնորոշվելով` առա՞ջ ենք գնացել, թե՞ հետ£ Բայց սա դեռ ամենը չէ. այստեղ գնահատման վատագույն ցուցանիշը 7¬ն, իսկ մենք 6 ենք ստացել£ Իհարկե, գուցե կարելի էր նաև ուրախանալ` հույսով, թե գոնե անհեթեթության վերջնարդյունքն ի վերջո վեճի բռնվածների լարվածությունը կթոթափի, ու մի կուշտ ծիծաղելուց հետո բոլորը կսկսեն զավեշտն իրականությունից ավելի հեշտ տարբերել£ Բայց հարցն էլ հենց այն է, որ վատ սովորություն է ձևավորվել ու միջազգայիններից հերթականի գնահատականի կամ զեկույցի մասին լսելուն պես բոլորն իրար են խառնվում ու տխրում£ Մինչդեռ նման խառնաշփոթից հետո արդեն դժվար է զսպել հետաքրքրությունն այն տեքստի հանդեպ, որն այս էլ քանիերորդ անգամ նման փոթորկի պատճառ է դառնում£ Իսկ «Ֆրիդոմ Հաուսի» զեկույցում ամեն ինչ այնքան անհեթեթ է, որ այն առանց վարանելու երգիծական մանրապատումների շարքում կարելի է դասել` բարձր տրամադրությամբ նախատեսելով ապագայում նույնպես այդ շարքը համալրել ու հարստացնել£ Եվ այսպես, ինչպես նշեցինք, օվկիանոսի մյուս ափից մեր հանրապետությանը 6 են նշանակել, քանի որ ըստ այդ պարոնների` մենք կառավարվում ենք զինվորական խունտաների, միակուսակցական բռնապետների կամ ինքնակալների կողմից, և իշխող վարչախումբը նվազագույն չափով է միայն հանդուրժում մարդկանց քաղաքական իրավունքները£ Ու այսքանով թեև զեկույցը չի ավարտվում, բայց գոնե հաստատ հնարավորություն է տալիս պատկերացնելու կամ վերհիշելու, թե մեջբերումը որ հեքիաթից է կամ որ ֆիլմից£ Թեև կարևոր էլ չէ` ֆի՞լմ էր սա, թե՞ հեքիաթ, քանի որ երկու դեպքում էլ իրականության հետ հեռավոր աղերս անգամ չունի£ Եվ ընդամենը մարզական հետաքրքրասիրությամբ արժեր միայն պարզել, թե մթնդած այսպիսի բառակապակցությունների հեղինակներն ո՞ւմ փորձում հաճոյանալ կամ հեռահար ի՞նչ նոր նպատակներ են որոճում£ Այնպես որ` կարելի է շարունակել հանգիստ ապրել£ Այնպես, ինչպես տարեմուտին էինք նախատեսում£ :

Վերաբերմունք, որը գնահատականի է վերափոխվում

Արժե համաձայնել այն գնահատականի հետ, թե նախորդ քաղաքական տարին այդպես էլ չհասցրեց ավարտվել… Եվ իրոք, չնայած երկշաբաթյա հանգստյան օրերին` այս անգամ տեղի ունեցավ այն, ինչը քաղաքական առումով արդեն իսկ բացառիկություն է հաղորդում նոր¬նոր սկսված 2010 թվականին£ Այնպես ստացվեց, որ ընթացքի մեջ գտնվող կամ կիսատ մնացած ներքաղաքական գործընթացները սահուն կերպով տեղափոխվեցին հունվար, և արդեն մի քանի շաբաթ է, ինչ նման զարգացումները ոչ թե ինչ¬որ ելման կետից են սկիզբ առնում, այլ պարզապես իրենց կանխատեսելի հունով շարունակվում են£ Առնվազն երկու հետաքրքիր հիմնավորմամբ 10¬րդ ընտրատարածքում տեղի ունեցած քվեարկության մասին դեռ երկար է խոսվելու. նախ առջևում դեռ մի տևական շրջան նույնիսկ նման մասշտաբի քվեարկություն մեզ չի սպասվում, ուստի նշված ընտրատարածքը շարունակելու է մնալ որպես նման գործընթացները բնութագրող ամենավերջին և հետևաբար թարմ օրինակ£ Բացի այդ, նախորդ կիրակի այստեղ տեղի ունեցավ այն, ինչին սովորաբար ականատես ենք լինում հայաստանյան բոլոր ընտրական գործընթաց ներում… Վերջնարդյունքում Կոնգրեսն ու Նիկոլ Փաշինյանն իհարկե ոչինչ էլ չկորցրին, քանի որ նախ և առաջ ինչ¬որ բան շահելու հնարավորությունը, թերևս բավարար չէր£ Հանգամանք, որը ՀԱԿ¬ում էլ էին լավ պատկերացնում, և դա էր պատճառը, որ միայն քվեարկությունից հետո էին նրանք փորձելու անկեղծորեն խոստովանել, թե այդ մասին իրենք էլ ի սկզբանե գիտեին… Իսկ թե որն էր գեղամյանական խորհրդանիշի կամ նրան բառի բուն իմաստով ամեն գնով աջակցած թաղային թափթփուկների դեմ հերթական բարոյական հաղթանակն արձանագրելու իրական շարժառիթը, դատական գործընթացներ նախաձեռնած կոնգրեսականների խանդավառությունից արդեն կարելի է կռահել£ Ասել է թե` ՀԱԿ¬ին ոչ թե Խաչատուր Սուքիասյանի մանդատը պահպանելու հարցն էր հուզում, այլ` քվեարկությանը հաջորդելիք և միանգամայն կանխատեսելի գործընթացներին տրվելու հեռանկարը£ Միևնույն է, ցածր համարվելուն շատ մոտ այնպիսի նշաձող էր ընտրված, որի անհասանելիությունը ոչ այնքան մարզական վատ պատրաստվածությամբ, որքան մինչև անգամ համապատասխան տրամադրվածության և ցանկության բացակայությամբ կարելի էր պայմանավորել. ինչն ակնհայտ դարձավ մի փոքր ավելի ուշ£ Իսկ Կոնգրեսի պարագայում նույնիսկ հոգեբանորեն դժվար չէ նման մոտեցումն «առաջ մղելը»£ Կարճ ժամանակահատվածում ՀԱԿ¬ն այնպիսի կարևորագույն համապետական քվեարկություններում է տանուլ տվել, որ թափուր մնացած մի ինչ¬որ պատգամավորական ընտրատարածքում, թեկուզև առանց լուրջ ջանքերի նվաճվելիք մանդատն այս պարագայում արդեն բացարձակապես ոչինչ չէր փոխելու£ Ավելին, հատկապես քվեարկության գործընթացի ավարտից հետո առավել վիճելի է, թե արժե՞ր արդյոք, որ Կոնգրեսի առաջնորդներից համարվող Նիկոլ Փաշինյանը պարտություն կրեր գեղամյանական խորհրդանիշից… Միգուցե առավել դիտարժան կլիներ ակամայից լուսանցքում հայտնված մարքսիստի ու մարդկությանն անհայտ, բայց թաղային խաժամուժի հովանավորությունը վայելող թեկնածուի ոչ պակաս ուշագրավ ընտրական մենամարտը£ Բայց, ինչպես ասում են` եղածը եղած է, ու մանավանդ քվերակության արդյունքների հրապարակումից հետո ավելի շատ անհանգստացնում ու մտորումների տեղիք է տալիս այս ամենի հանդեպ հասարակության վերաբերմունքը£ Այն ընտրազանգվածի, որի քվեն հերթական անգամ ակնկալում էին մի քանի առաջադրված թեկնածուներ, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինտելեկտուալ, քաղաքականացված և ավանդաբար ճիշտ կողմնորոշվող Կենտրոն համայնքի բնակիչներից ամենալավատեսական հաշվարկներով միայն 24 տոկոսն է ընտրություններին մասնակցել£ Հետևաբար նոր ու նախորդներից շռնդալից ապտակը (ընդ որում նույնիսկ այս ընտրություններին չմասնակցող քաղուժերը) իրականում հենց այս տոկոսներից պետք է ստանային, քանի որ նշված 24 տոկոսն է այս պարագայում ամենաանցանկալին, բայցև ամենակարևորը… Եվ ամեն մի չորրորդ ընտրողի «մոտավոր» մասնակցությունը ոչ միայն հանրային վերաբերմունքի ուղղակի արտահայտությունն է, այլև տեղամաս հասած կամ չհասած, քվեատուփ մտած կամ չմտած ընդհանրական գնահատական£ Ընդ որում, ժամանակի ընթացքում ամփոփված ու ամբողջացված գնահատական£ Եվ նույն ՀԱԿ¬ը որքան էլ արդարացիորեն դժգոհի քվեարկության ընթացքից, միևնույն է, չպետք է շրջանցի ու ոչ էլ չտեսնելու տա այն թարմ իրողությունը, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տեղի ունեցած մայրաքաղաքային ընտրություններում հենց այս նույն ընտրատարածքից ինքը կրկնակի քանակությամբ քվեների է արժանացել£ Եվ եթե հունվարտասի ընտրություններում պայմանականորեն հաջողության հասած թեկնածուն վաղն Ազգային ժողովում ոչ ավել, քան իր նմանների շարքն է համալրելու, ապա քվեների, հեղինակության, թվում էր, թե նաև ձևավորվող վստահության շարունակական կորուստը Կոնգրեսին դատական գործընթացներից ավելի շատ պետք է մտահոգեր£ Եվ ինչպես բոլոր ընտրություններից հետո, այնպես էլ այս շրջանում մոդայիկ քննարկումները, թե ով ինչ շահեց, ում ջրաղացին ինչքան ջուր լցվեց, լրիվ անիմաստ են£ Կարևորն այն մտքի հետ հաշտվելն է, որ այս շրջանում ու առաջիկայում որևէ ջրաղաց աշխատեցնելու կարիքը չկա£ Մեզ դեռ մի քանի տարի ընտրական գործընթացներ չեն սպասվում, և միջանկյալ ժամանակը հաջորդ ու հերթական անգամ այս ամենին ոչ այնքան ավելի լավ, որքան ուրիշ մոտեցումերով նախապատրաստվելու հնարավորությանը պետք է ծառայեցնել£ Իսկ ամեն մի նման առիթով վերևում հիշատակված ջրաղացի նման մոդայիկ դարձող երրորդ ուժի ի հայտ գալուն միտված պնդումներն էլ, իրենց հերթին, ավելորդ լինելուց բացի անհիմն են£ Եղածների ակտիվությանը կամ նույնիսկ նորերի ի հայտ գալուն որևէ մեկը չի խանգարում, ու ամբողջ հարցն այն է, որ երրորդ ուժի հավակնորդներն էլ պետք է որ գիտակցեն, որ միևնույն է, իրենց էլ չի հաջողվելու եղանակ փոխել£ Ու ինչի մասին է խոսքը, երբ երրորդներին արդեն մի քանի տարի չի հաջողվում սեփական, նույնիսկ մեղմ, բայց փոքր¬ինչ նկատելի եղանակ ստեղծել ու գեթ երրորդական դառնալ£ :

«Երբեք մի ասա` երբե°ք»

Դեռ մի քանի տարի առաջ, նույնիսկ փորձառու քաղաքագետների մտքով դժվար թե անցներ, որ Թուրքիան ու Ադրբեջանը, ի հեճուկս Արևմուտքի, ամեն ջանք գործադրելու են` իրենց ոխերիմ հարևան Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ջերմ հարաբերություններ հաստատելու համար£ Դա դժվար կանխատեսելի իրողություն էր հատկապես այն փորձագետների համար, ովքեր կարծրատիպային մոտեցումներ ունեն ԱՄՆ¬ի հզորության անխախտության, հետևաբար միաբևեռ աշխարհի մոտալուտ փլուզման անհնարինության մասին£ Սական, ամերիկյան վարչակազմի փոփոխությունից առաջ էլ նկատելի էր այս գերհզոր պետության դիրքերի թուլացման, և որպես դրա անմիջական հետևանք` բազմաբևեռ աշխարհի «ստեղծման» անխուսափելիությունը£ Առավել ևս, որ Նահանգների աշխարհաքաղաքական ռազմավարության և գաղափարախոսության ֆիասկոն ուղեկցվում էր Ռուսաստանի տնտեսական, ռազմաքաղաքական դիրքերի ուժեղացման անընդհատ աճող դինամիկայով£ Ինչևէ. իրողությունն այն է, որ այսօրվա դրությամբ Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում «առաջին ջութակի» դերն աստիճանաբար ստանձնում է ՌԴ¬ն£ Իհարկե, աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխություններն ի նպաստ Ռուսաստանի էին, որն էլ փորձում է առավելագույնս օգտվել այդ ամենից£ Բնականաբար, բոլորիս մտահոգում է, թե խելահեղ արագությամբ զարգացող իրադարձությունների հորձանուտում ինչ իրավիճակում կարող է հայտնվել Հայաստանը, որը ոչ միայն խիզախություն ունեցավ վերցնելու դիվանագիտական մենամարտի հրավիրող «ձեռնոցը», այլև ինքը ստանձնեց բանակցային «ձեռնոց» նետողի դերը£ Աննախադեպ բարդ ու խճճված խաղում, յուրաքանչյուր ռիսկային քայլ, ինչպես շախմատում, կարող է հանգեցնել կա°մ փայլուն հաղթանակի, կա°մ տխուր պարտության£ ՀՀ իշխանությունները նախընտրել են համարձակ գործողությունների տարբերակը, ինչը նույն շախմատային տրամաբանությամբ պարտադրում է հետագա բազմաթիվ քայլերի ճշգրիտ հաշվարկ կատարել£ Խնդրի բարդությունը բխում է գերտերությունների շահերը ներառող մի շարք կարևորագույն, բայց տարբեր սցենարների իրագործման գրեթե հավասար հավանականութ յունից£ Հետևաբար, յուրաքանչյուր սցենարի իրականացման պարագայում, մեր դիվանագիտությունն իր ձեռքի տակ պետք է ունենա նախօրոք մշակված համարժեք գործողութ յունների ծրագիր£ Հնարավոր սցենարներից մի քանիսը ակնհայտ են. 1. Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնում հայտնի արձանագրությունները£ 2. Վավերացնում է` առաջ քաշելով որոշ նախապայմաններ£ 3. Ռուս¬թուրքական խորացող «սիրախաղի» արդյունքում` Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա` ԼՂՀ հիմնախնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ, ջանալով կորզել զգալի զիջումներ£ 4. Ավագ եղբոր օրինակին հետևելով, Ադրբեջանն է°լ ավելի է ջերմացնում հարաբերությունները ՌԴ¬ի հետ` խոստանալով «գազա¬նավթային» բոլոր ծրագրերն իրագործել ռուսական սխեմայով£ Հետևաբար մեր հյուսիսային դաշնակցի գայթակղությունները կրկնապատկվում են` ոտնահարելու ՀՀ շահերը£ 5. Հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո ԱՄՆ¬ն ու եվրոպական երկրները հարմար պատրվակ են ունենում այլևս չանդրադառնալու Հայոց ցեղասպանության ընդունման խնդրին£ Նշված հավանական մարտահրավերներն ընդամենը մի մասն են ընդհանուր վտանգների£ Բացի այդ, հնարավոր է` ի հայտ գան այսօրվա դրությամբ անկանխատեսելի հիմնախնդիրներ, որոնք բխում են վերոնշյալներից£ Օրինակ, խիստ հոռետեսական և քիչ հավանական մի վարկած կա, որն այնուամենայնիվ, լիովին բացառել հնարավոր չէ£ Դրա էությունը հետևյալն է£ Հայտնի է, որ ներկայումս ընթանում են ռուս¬թուրքական խիստ գաղտնի բանակցություններ£ Չի բացառվում, որ դրանց առանցքում ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը լինի£ Զուտ տեսական հարթությունում ընդունենք, թե Թուրքիան խոստանում է տապալել վառելիքաէներգետիկ ռեսուրսների տարանցման ուղղությամբ արևմտյան բոլոր նախագծերը, բնականաբար, առաջին հերթին «Նաբուկոն» (նկատի ունենալով թուրք¬ամերիկյան սառը հարաբերությունները, դա անիրատեսական չէ)£ Ադրբեջանն էլ, իր հերթին համաձայնում է միանալ այդ «ծրագրին», իսկ հետագայում հրաժարվելով ՆԱՏՕ¬ից` անդամակցել ՀԱՊԿ¬ին£ Դրա դիմաց ՌԴ¬ին առաջարկվում է ԼՂՀ առնչությամբ զիջումներից Հայաստանի հրաժարվելու դեպքում օգնել` բլից¬պատերազմով Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին£ Հանկարծ ու Ռուսաստանը համաձայնվի£ Իհարկե` գաղտնի£ Սա ֆանտաստիկա՞ է£ Անիրատեսական հոռետեսությո՞ւն£ Սակայն քաղաքականության մեջ նույնպես գործում է հայտնի սկզբունքը` երբեք մի ասա` երբեք»£ Բնականաբար` այս և նման խաղերին հիմնավորապես հակազդելու գոնե նախնական ծրագրեր ՀՀ իշխանությունները մշակել կամ մշակում են£ Համենայն դեպս` վերջին մեկ տարում Հայաստանի արտաքին քաղաքկան մարտավարությունը հույս է ներշնչում, որ բոլորի ուշադրության կենտրոնում մեր պետությունն ի վիճակի է խույս տալ աշխարհաքաղաքական անկանխատեսելի վտանգներից£ :

ՀԱ՞ որ...

ՀԱՋՈՐԴ տարի մեր հանրապետությանը նոր մարդահամար է «սպառնում»£ Դժվար է ասել` ավելի նախընտրելի է տեղյակ լինել, թե, իսկապես, քան՞ մարդ է ապրում Հայաստանում, թե՞ ամեն ինչին շարունակելով լավատեսորեն նայել` կարծել, թե նախորդող տասնամյակում մեր հանրապետության բնակչության թիվն այնքան շատ չի նվազել£ Անկախ ամեն ինչից` մարդահամարի կազմակերպիչները փաստելու են այն, ինչը նախորդող տասնամյակում ուղեկցել է մեզ և «արտագաղթ» անունն ունի£ Ուշագրավ է, որ մի քանի դոնոր կազմակերպություններ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել սույն լայնամասշտաբ միջոցառման ծախսերը հոգալ և արդյունքում` պետական բյուջեից նախանշվող ոչ այնքան համեստ ծախսերի միայն 20 տոկոսն է փոխհատուցվելու£ Իսկ մինչ այդ մի կարևոր իրողություն ակնհայտ է. մարդահամարը որոշ չափով կարող է նպաստել արտագաղթի կանխմանը, քանի որ այս գործում ներգրավվելիք մեր հարյուրավոր հայրենակիցներ վարձատրվելու են£ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ, թեև մի քայլ առաջ անցնելով, արդեն հայտարարել են, թե իրենց երկիրը 9 միլիոն բնակչություն ունի, բայցևայնպես մեծ է հավանականությունը, որ այստեղ գերիշխող սոցիալ¬տնտեսական միտումները նույնպես բնակչության թվի անկում արձանագրած լինեն£ Մասնավորապես, նույնիսկ պաշտոնական Բաքվի տվյալներով` վերջին շրջանում Նախիջևանի բնակչության թիվը մեկ-երրորդով կրճատվել է, և այստեղ բնակվող ազերիներից 120 հազարն արտագաղթել է Ռուսաստան, Թուրքիա կամ Բաքու£ Նշվում է, որ նման գործընթացին առավելապես նպաստել են սոցիալ¬տնտեսական և քաղաքական անտանելի պայմանները, և հակառակ խոստումներին` Ադրբեջանի իշխանութ յունների տասնյակ հազարավոր աշխատատեղեր բացելու մասին հավաստիացումներն իրականությանը չեն համապատասխանում£ Արդյունքում ստացվել է այնպես, որ Նախիջևանում առավելապես բյուջետային հիմնարկների աշխատակիցները և նույն բյուջեի հույսին մնացած թոշակառուներն են շարունակում բնակվել£ ԻՍԿ ընդհանրապես աշխարհում ոչ միայն բնակչությունն է ակտիվ տեղաշարժերի ենթարկվում, այլ նաև այս կամ այն կրոնի հետևորդների թիվն է աճում կամ նվազում£ Վերջին հրապարակումների համաձայն` աշխարհում ամենամեծաթիվ հետևորդներ ունեցող կրոնը քրիստոնեությունն է£ Թեև քրիստոնյաները երկիր մոլորակում պարզ մեծամասնություն դեռևս չեն, բայց ընդհանուր բնակչության 33 տոկոսն են կազմում£ Մոլորակի մեկ հինգերորդն էլ իսլամ է դավանում£ 13,4 տոկոս են կազմում հինդուիզմի հետևորդները, 5,9 տոկոս` բուդդայականները և այլն£ Նշվում է, որ հուդդայականների թիվն ավելի մեծ է, քան Ավստրիայի, Հունաստանի կամ Պորտուգալիայի նման խիտ բնակեցված երկրների բնակչությունն է ներկայում հաշվվում£ Ուշագրավ է նաև, որ մոլորակի բնակչության 12,7 տոկոսն աթեիստներ են£ :

Արձանագրությունների վավերացումը... հավանական է

Անցյալ շաբաթ Մոսկվա էր այցելել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Կասկածամտությամբ հագեցած հայաստանյան հասարակական մթնոլորտում Թուրքիայի վարչապետի այս այցը հիվանդագին արձագանքներ ունեցավ:

lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Քվեներ «շեղվածների» կողմից Վիճակագիրների տվյալներով թիվ 1 մարքսիստ Դավիթ Հակոբյանին ընտրողների քանակը գրեթե համապատասխանում է իր իսկ կողմից բուժվող հոգեկան շեղումներ ունեցող հիվանդների քանակին£ Ինչպես ասում են` «տՐՌփԴՎ ՑցՑ» մարքսիստական գաղափարախոսություն£ Անուղղելի հոռետեսը` անուղղելի լավատես կամ հերթական մետամորֆոզը 180 աստիճան շրջադարձերի հմուտ վարպետ Գեղամյանը հունվարի 10¬ին հրճվանքով բացականչել է` «Կեցցեն հայաստանյան ընտրությունները, աշխարհի ամենաարդար ընտրությունները»£ Թուրքական սարսափ. և° խոզ, և° գրիպ Ըստ որոշ աղբյուրների, երբ թուրք դեսպանները լսել են Էրդողանի պահանջները, որ այսուհետ պայքարելու են ոչ միայն հայկական, այլև հրեական լոբբինգի դեմ, սարսափից խոզագրիպ են ընկել£ «Մանրուք է, բայց հաճույք է» Երբ հնչակների համագումարին իր ողջ էլիտայով մասնակցեց ՀԱԿ¬ը, հասկանալի դարձավ, որ արմատականներն առաջնորդվում են «մկան մեզն էլ ջրաղացին օգուտ է» ժողովրդական ասացվածքի ոգով£ Այդ «ճաշը» ուտողը չենք Հայ¬թուրքական հարաբերությունները և ԼՂՀ հիմնախնդիրը նկատի ունենալով, Գյուլը հայտարարել է. «Խոհանոցում ինչ¬որ բան եփվում է»£ Բայց ՀՀ իշխանությունները հաստա°տ այդ «ճաշը» համտես չեն անի£ Անհնար է, որ հայերին մատուցվող «ճաշի» մեջ թուրքերը խառնած չլինեն քեմալական թույնի մեծ չափաբաժին£ Նազարություն չանել 2010¬ը Վագրի տարի է, ուստի մտավախություն կա, որ ՀՀ քաղաքական գործիչներից ոմանք Նազարի նման կամա թե ակամա վագր են հեծնելու£ Վագր «ցատկեցնողի» տեղեկատվությունը Ըստ Վարդան Օսկանյանի` իր հրաժարականից հետո դադարեցվել է «Վագրը պատրաստվում է թռիչքի» գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանումը£ Վագրի տարում էլ աղվեսություն է պետք Արշակ Սադոյանի կարծիքով հայ քաղաքական գործիչներն աղվեսներ ու արջեր են£ Թերևս, Սադոյանը Մաքիավելլի չի կարդացել, այլապես կհասկանար քաղաքականութ յան մեջ աղվեսության օգտակարությունը£ Վկա` թուրքական դիվանագիտությունը£ Անկեղծ գործընկերությո՞ւն, թե՞ խաղ` «փչացած հեռախոս» Արդյո՞ք այն` ինչ Պուտինը Մոսկվայում շշնջում է Էրդողանի ականջին, Լավրովը ճշգրտորեն փոխանցում է ՀՀ իշխանություններին£ Շատերը կասկածում են, թե ռուսներին սրտամոտ են «փչացած հեռախոս» խաղի կանոնները£ «Անկապ» հարց. կապված ենթատեքստով Պատահականությո՞ւն էր արդյոք, որ թուրքերի և հրեաների միջև սև կատու անցավ հենց սևամորթ Օբամայի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո£ Թե՞ գործեց «իմ թշնամու բարեկամը իմ թշնամին է» սկզբունքը£ Խեղաթյուրված թվաբանություն Իր թեկնածությունը դնելով թիվ 10 ընտրատարածքում, Նիկոլ Փաշինյանը դավաճանեց սեփական «թվաբանական» սկզբունքներին£ Նա ԱԺ¬ն համարում է ոչ լեգիտիմ, կեղծ կառույց, այսինքն` զրո£ Եթե վերջինս ընտրվեր, ապա կստացվեր ոչ թե 1+1+1, այլ 1+0£ Լ. Տեր¬Պետրոսյանի տրամաբանությամբ եթե առաջնորդվենք, կպարզվի, որ թվաբանութ յունն էլ կեղծ կատեգորիա է£ :

Լուծումների տարի Ամերիկայի հիմնախնդիրները շուտով բարձրակետին կհասնեն

Տարեսկիզբը նաև կանխատեսումների ժամանակ է. և դասական հին ժամանակների ու պատմության մասնագետ Վիկտոր Դևիս Հենսոնը պատմության վճռորոշ փուլերին անդրադառնալով, փորձել է հիմնավորել, որ 2010¬ը լուծումների տարի է լինելու£ Ինչպես նա նշել է The Washington Times¬ում տպագրված իր հրապարակման մեջ` «...իրադար ձությունները կարող են սրընթաց կերպով տապալվել և ոչնչացնել գոյություն ունեցող աշխարհակարգը, որի գլխավոր ղեկավարը ԱՄՆ է»£ Լինում է այնպես, որ հիմնախնդիրները կուտակվում¬կուտակվում են, իսկ հետո պայթում են միանգամից, և այդժամ այն տարին, երբ դա տեղի է ունեցել, հիշվում է երկար£ Այդ առեղծվածը նկատելի է խորն անցյալում. նույնիսկ մեր թվարկությունից առաջ 5¬րդ դարում, և մեր ժամանակներում էլ նույնը դրսևորվում է£ Մ.թ.ա. 480 թ. կուտակված` Էգեյան տարածաշրջանի 10¬նամյա լարվածությունը ժայթքեց Հունաստանի դեմ Պարսկաստանի հարձակման տեսքով£ Թվում էր` ոչինչ չի կասեցնի Քսերքսես արքայի սրընթաց հարձակումը, բայց այն ճեղքվեց Ֆերմոպիլի լեռնանցքով, որից հետո Թեմիստոկլեսի առաջնորդությամբ ծովային մարտեր ծավալվեցին ու փրկեցին Արևմուտքը£ Մեր թվարկության 69 թ. Հռոմեական կայսրությունը երերում էր մինչև հիմքերը£ Հռոմը ցնցում էին տասնամյա կոռուպցիան, պատվիրված սպանությունները, հեղաշրջումներն ու ռազմական պոռթկումները£ 69¬ի վերջերին Վեսպանսիանը` նույն տարում 4¬րդ կայսրը, վերջ դրեց Յուլիև-Կլավդիև դինաստիայի` ավելի քան մեկ դար տևած իշխանությանը, և հռոմեական կառավարությունը նորից դարձավ մեղսագիտակ£ Տեղափոխվենք ժամանակակից դարաշրջան£ 1939 թ. ֆաշիզմի վերելքը սկզբում արտահայտվեց պատերազմով ու նվաճողական արշավներով£ Այդ տարի ազգայնական ները, Ֆրանկոյի գլխավորությամբ Իսպանիայում շահեցին քաղաքացիական պատերազմը£ Խորհրդային Միությունը սահմանային բախումներում հաղթեց Ճապոնիային և նույն տարում Ադոլֆ Հիտլերի` Գերմանիայի հետ կնքեց Մոլոտով-Ռիբենտրոպի պայմանագիրը` չհարձակվելու վերաբերյալ£ Մի քանի շաբաթից նացիստները հարձակվեցին Լեհաստանի վրա, և սկսվեց համաշխարհային 2¬րդ պատերազմը£ 1939¬ի իրադարձություններն ինքնին պատճառ չէին այդ գլոբալ բախման£ Իրական պատճառներն էին, օրինակ, Հիտլերի հետ շարունակական սիրախաղերը, Արևմուտքի ժողովրդավարական երկրների գրեթե ամբողջովին զինաթափումը և որոշակի հակումը դեպի ազգայնամոլություն:

2010¬ը` Արևմուտքի փլուզո՞ւմ

Անվանի աստղագետ Պավել ԳԼՈԲԱՆ կանխատեսում է, թե 2 տարուց Արևմուտքին կպատուհասի իսկական ճգնաժամը, ինչի արդյունքում կփոխվի աշխարհակառուցվածքը Աստղագուշակն, իհարկե, կանխատեսում է, որ Ռուսաստանը հաջողությամբ կհաղթահարի ֆինանսա-տնտեսական ներկա ճգնաժամը, բայց` ոչ շատ շուտ և «տեղական» որոշ ցնցումներով (տեղեկացրել է NEWSru.com¬ը)£ Ըստ Գլոբայի` Ռուսաստանն ավելի քիչ կտուժի, քան Ամերիկան կամ Եվրամիությունը. վերջինիս նույնիսկ փլուզում է սպասվում£ - Ռուսաստանն, այնուամենայնիվ, կանգուն կմնա£ Մեզ մոտ իրավիճակն այնքան էլ աղետալի չէ. կգտնվեն ուժեր, կգտնվեն հնարավորություններ,¬ ասել է աստղագետը` համոզմունք հայտնելով, որ 2010¬ին, երբ Ռուսաստանն սկսի թոթափել ճգնաժամը, աշխարհում կորոտա համընդհանուր ֆինանսական ճգնաժամ, որից նույնպես ՌԴ¬ն ավելի քիչ կտուժի, քան ԱՄՆ¬ն ու ԵՄ¬ն£ Ըստ Գլոբայի` գալիք տարվա ճգնաժամը համակարգային է լինելու, որի արդյունքում էլ հենց կառուցվածքային փոփոխության է ենթարկվելու աշխարհը. - Ճգնաժամը կտևի 10 տարի և կավարտվի 2020 թվականին£ Սակայն դրա արդյունքում միացյալ Եվրամիությունը, ինչպես նաև ՆԱՏՕ¬ն, արդեն չեն լինի£ Կկազմավորվեն մի քանի Եվրամիություններ. օրինակ` հարավեվրոպական, հյուսիսեվրոպական£ Գերմանիան կլինի Ֆրանսիայի հետ դաշինքում, Ուկրաինան Ռուսաստանի հետ կընդգրկվեն Արևելյան Եվրոպայի դաշինքում,¬ պարզաբանել է աստղագետը£ :

Ջրօրհնյաց խաչը սահմանում

Սուրբ ծննդյան օրը Մայր աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցած Ջրօրհնեքի արարողության խաչի այս տարվա կնքահայրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր: Եվ ինչպես ուխտել էր Պաշտպանության նախարարը, բացի իր փոքրիկ օջախից, խաչը պետք է գտնվեր նաև իր «մեծ տանը»` ազգային բանակում:

ԳԴՀ դեսպանի նստավայրում

ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը Աֆղանստան մեկնող հայ խաղաղապահների համար իր նստավայրում կազմակերպել էր ընդունելություն, որին ներկա է եղել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Առանց գիտելիքների խորացման չկա առաջընթաց

Հարցազրույց ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ, գնդապետ Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ - Մկրտիչ Սիմոնի, ևս մեկ տարի անցավ պատմության գիրկը£ Ինչո՞վ էր նշանավոր Ձեր աշխատանքում 2009 թ. և ի՞նչ եք ակնկալում այս նոր` 2010 թ.¬ից£ - Անցյալ տարում մեծ, տքնաջան գործ արվեց քաղաքացիական հատուկ ծառայությունը պաշտպանության նախարարության ենթակայության օղակներում ներդնելու համար£ Այդ գործընթացը կավարտվի 2010 թ.£ Բանակի սպաների մի մասը կանցնի քաղաքացիական հատուկ ծառայության£ Պաշտպանության մասին նոր օրենքում հստակորեն նշված են բոլոր կառույցների խնդիրները բանակի զարգացման, մեր երկրի պաշտպանության ամրապնդման գործում£ Այսինքն` որպես մի կամք, մի ոգի միշտ պատրաստ լինել հայրենիքի պաշտպանությանը և, եթե հարկ լինի, կռվել ու հաղթել, ինչպես եղավ 1988 թ.£ Այս առումով այսօր կարևոր ու վճռորոշ է բանակի ռազմահայրենասիրական դաստիարակության դերը£ Առաջադրված խնդիրներն իրականացնելու համար շատ կարևոր է սպայակազմի գիտելիքների խորացումը` ընդհանուր զորքի կրթական և մասնագիտական բարձր ցուցանիշների հասնելու գործընթացում£ Առանց բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման, սպա¬զինվոր փոխհարաբերությունների ներդաշնակության չի կարող լիարժեքորեն իրականացվել բարեփոխումների ծրագիրը£ Հենց այս նկատառմամբ ՀՀ Պաշտպանության նախարարը 2010 թ. հայտարարել է գիտելիքների խորացման տարի£ Յուրաքանչյուր սպա պետք է հետևի նախարարի կարգախոսին, ջանա ամեն կերպ խորացնել իր մասնագիտական կարողությունները, տեսական ու գործնական գիտելիքները, բարձրացնի ընդհանուր մտավոր զարգացման մակարդակը, անձնական պատասխանատվությամբ և արդյունավետ աշխատանքով իր ներդրումն ունենա բանակում բարեփոխումների վերջնական կյանքի կոչման ու անվերապահ կարգուկանոն հաստատելու գործում£ Սպայի նկարագիրը շատ վճռորոշ է. նա չպետք է լինի սոսկ կատարող, այլ ամբողջ էությամբ ձգտի անելու ավելին, քան պահանջվում է£ Թե ինչ արդյունքի կհասնենք, որքանով կիրագործենք նախանշված ծրագրերը, կխոսենք իր ժամանակին£ Այսօր, վաղը, ամեն օր աշխատենք խղճի մտոք և նվիրումով, ինչպես նախարարն էր նշել իր ամանորյա մաղթանքում` նոր տարին նրա հաղթանակով է ավարտվելու, ում համար գերագույն երջանկություն է ամեն առավոտ ծառայության գալը և երեկոյան նույնքան գոհունակությամբ տուն վերադառնալը£ - Ամանորը տարվա տոներից ամենասիրելին ու սրտառուչն է£ Երբ ժամացույցի սլաքների սահքը համընկնում է հին ու նոր տարիների սահմանագծում, մարդկանց սրտերը լցվում են մեծ ուրախությամբ, բարությամբ, դիմացինին ինչ¬որ մի լավ բան անելու ինքնաբուխ ցանկությամբ£ Ասացեք, խնդրեմ, ինչո՞վ էր նշանակալից անցնող տարին Ձեր կյանքում և ի՞նչ իղձեր եք փայփայում նոր տարում£ - Դուստրս` Սուսաննան, պետհամալսարանի միջազգային հարաբերությունների չորրորդ կուրսի ուսանողուհի է£ 2009¬ի վերջերին ամուսնացավ, և ես ակնկալում եմ 2010¬ին պապիկ դառնալ£ - Ներեցեք, որ ընդմիջում եմ, փեսային Դո՞ւք ընտրեցիք, Ձեր թելադրանքո՞վ եղավ£ - Թելադրանք, պարտադրանք չի եղել£ Երկուսի սրտի թելադրանքով եղավ, իրե°նք են ընտրել իրար£ Ասում են` զավակի զավակն ավելի քաղցր է, այնպես որ անհամբեր եմ վայելելու այդ յուրօրինակ ապրումը£ - Հիշո՞ւմ եք Ձեր մանկության առաջին նոր տարին, ե՞րբ էր, ի՞նչն է վառ տպավորվել£ - 1971 թ. էր£ Ես վեց տարեկան էի£ Մեր տոհմում ավանդույթ էր` տարեմուտի գիշերը հավաքվել պապիս` Պողոս Կարապետյանի օջախում, պապ ու տատիս գլխավորությամբ` մեծ ու փոքրով միասին դիմավորել նոր տարին£ Հիշում եմ, թե ի¯նչ ցնծությամբ, ի¯նչ ջերմ մաղթանքներով դիմավորեցինք նոր տարին. դրսում ցուրտ էր, ձյուն, իսկ մեր օջախում ջերմություն էր, բոլորը լցված էին լավատեսությամբ և միմյանց ու աշխարհին մաղթում էին ամենայն լավն ու բարին£ Պողոս պապիս տանից մեր հարազատները ըստ ավանդության աստիճանի այցելեցին բոլորի օջախները£ Պապիս անդրանիկ որդին հայրս էր` Սիմոնը£ Ես կլանված լսում էի մեծերի խոսքը, մաղթանքները£ Առանձնապես տպավորվել է, որ պապս նախ արար աշխարհին, բոլոր ազգերին էր մաղթում խաղաղություն, շենություն, բարեկեցություն և ապա միայն մեր ժողովրդին ու իր գերդաստանին£ Նախ օտարին և հետո միայն իր մերձավորին լավը կամենալը մեր ազգի ամենաբնորոշ գիծն է և ընդօրինակման արժանի£ - Ձեր խոհերին համահունչ մի հարց` հայրենիք բառը լսելիս ի՞նչ պատկեր է արթնանում Ձեր մտապատկերում£ - Շատ տպավորիչ ու ալեկոծող հարց տվեցիք... Հայրենիքն այն սուրբ վայրն է, ուր ապրում է հայ ժողովուրդը, ուր շարունակելու է ապրել, բարգավաճել, հզորանալ, իրագործել իր երազանքները£ Հայրենիքն իմ ժողովրդի հոգու գանձերն են, որ դարերի փոթորիկների, խարշակների միջով բերել, հասցրել է ոչ պակաս փոթորկահույզ 21¬րդ դար£ Իր առանձնաշնորհներով հայը չի դադարում զարմացնել աշխարհին, որտեղ էլ լինի, ինչպիսի դժվարին պայմաններում, իր տոկունությամբ, աշխատասիրությամբ, ստեղծարա րությամբ հրաշքներ է գործում£ Ուր էլ լինի` շենացնում է այդ հողը, երկիրը£ Հայրենիք ասելիս իմ մտապատկերում հառնում է Սփյուռքը, որ ծնվել է մեր դժվարին ճակատագրից£ Արևմտյան Հայաստանի երբեմնի շեն ու բարեկեցիկ բնակավայրերի այսօր ամայացած պատկերը և մի օր այնտեղ վերադարձի, պատմական հայկական հողերում հայոց ծուխ ծխանին վերստին կենդանացնելու չխամրող հույսը, որ նաև իմն է£ Սամցխե-Ջավախքից եմ, որի բնակչության մեծամասնությունը Կարնո (Էրզրումի) աշխարհից է, և ո°ւմ, եթե ոչ ինձ է հասկանալի պետականություն ունեցող հայրենիքից դուրս ծնված լինելու հոգեբանությունը£ Այսօր Սփյուռքի հայը, Հայաստանում ապրող հայը ընդհանուր նպատակ ունեն` հզորացնել Հայաստանի Հանրապետությունը£ Ամեն ոք իր կարեցածի չափով մի քար պիտի դնի Հայոց մեծ տան պատին, հզորացնի այն, որ մեր զավակները չմեկնեն օտար երկրներ, իրենց շնորհն ու տաղանդը ծառայեցնեն մեր հայրենիքի շենացման սուրբ նպատակին, ունենանք հզոր Հայաստան, ամուր պետականություն£ Այսինքն` բարեփոխումներ ոչ միայն բանակում, այլև բոլոր կառույցներում£ Ինչպիսին կլինի ապագան` մեծապես կախված է այսօրվա մեր գործերից, իսկ դրանց լավ լինելը` լավ իմացությունից, Հենց այս նկատառմամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` 2010 թ. հայտարարեց գիտելիքների խորացման տարի£ Գիտելիքն է որոշում յուրաքանչյուր մարդու, այդ թվում` սպայի ու զինվորի տեղն ու դերը կյանքում£ Հայոց բանակի զինվորին մաղթում եմ բարի ծառայություն, մարտական ոգի, լավ տիրապետի զենքին և լինի գաղափարապես հասուն£ Մեկ գաղափարական զինվորը հարյուր զինվոր արժի£ Եվ, իհարկե, մաղթում եմ համբերություն, ծնողի, հարազատների, սիրած էակի կարոտը մղի ավելի լավ ծառայելու, տուն վերադառնալու բացճակատ£ Սպայակազմին մաղթում եմ անվերապահորեն իրագործել պաշտպանության նախարարի` «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը` նոր որակ, պաշտպանական բարեփոխումներին` հաստատուն ընթացք» կարգախոսը£ Գիտության, նոր տեխնոլոգիաների օրավոր զարգացման մեր ժամանակներում ետ չմնալ, այլ ջանադրորեն խորացնել գիտելիքները, պարտքի մեծ գիտակցումով և պատասխանատվությամբ կատարել պարտականությունները, ինչպես ասում են` բարձր պահել ուսադիրների պատիվը£ Ոչ թե սպասել հրամանի ու նոր միայն կատարել, այլ դրսևորել նախաձեռնողականություն և ձգտել անելու պահանջվածից ավելին£ - Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար£ «Ավանգարդ» թերթի խմբագրությունը սրտանց մաղթում է, որ 2010 թ. Հայոց բանակի համար լինի առաջադրված խնդիրների անվերապահ իրականացման տարի, ամենուր տիրի կարգուկանոն և մարզական բարձր տրամադրություն£ Խաղաղություն աշխարհին և հայոց աշխարհին£ :

Հպարտություն և տագնապ ներշնչող հոբելյաններ

ԵՊԿ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի տարեվերջյան առաջնախաղը` երաժշտական թատրոնի երիտասարդ ռեժիսոր Վարդան Վիրաբյանի կողմից բեմ բարձրացված Ռոսինիի «Ամուսնական մուրհակ» օպերայի նոր թատերաընթերցումը, միաժամանակ հպարտություն և տագնապ ներշնչեց հիմնադրման 30-ամյա հոբելյանի նշանավորմանը նախապատրաստվող ստուդիայի զարմանահրաշ ստեղծագործական կենսունակության և պատշաճ հոբելյանակատարության չարժանացած 77-ամյա թատրոնի հոգեվարքի հանդեպ£ Ակամա մտաբերեցի 2009¬ի մշակութային համապատկերը ամփոփող նախարարի քանիցս բարձրաձայնված հայտարարությունը. «Մենք այնքան մարդկային ռեսուրսներ չունենք, որ հեշտությամբ հրաժարվենք անհատներից£ Պետության խնդիրը ստեղծագործելու բարենպաստ պայմաններ ապահովելն է, որակի համար պատասխանատու են իրականացնողները»£ Բարձր գնահատելով բեղուն գործունեությամբ ինքնուրույն մշակութային օջախի իրավունք նվաճած օպերային ստուդիայի դերը հայ արդի օպերային արվեստի վերազարթոնքի գործընթացում` 2010¬ի առաջին մշակութային անդրադարձս անում եմ «Ամուսնական մուրհակ»¬ի պրիզմայով£ :

ՏԱՐԵՄՈՒՏԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Ջակոմո Պուչինիի «Եռապատում» օպերայի սքանչելի թատերայնացմամբ 2007¬ի նախաշեմին մշակութային հետաքրքրություններիս ընդգրկուն դաշտում հայտնվեց ԵՊԿ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան£ ԱՊՀ տարածքում նախադեպը չունեցած այս եռաժանր դժվարին բեմադրությամբ ստուդիականներն ի հայտ բերեցին ստեղծագործելու պատկառելի ներուժ` խանդավառելով թե° հարազատ երկրի երաժշտարվեստի գոհարների հանրաճանաչմանը լծված իտալացիներին (առանց Հայաստանում Իտալիայի դեսպանության կայացնող աջակցության անհամեմատ աղքատիկ բեմատիպար կունենար բացառիկ այդ ներկայացումը, որքան էլ որ անթերի հնչեին հրաշալի ձայներով կենդանացած դերերգերը), թե°° մեր միակ օպերային թատրոնի ներկայիս անուրախ կարգավիճակով լրջորեն մտահոգված հայ արվեստասերներին£ Իրադարձային նշանակութ յունը «Տրիտիկոն»¬ի հայկական բեմավորման արձագանք գտավ կոմպոզիտորի թոռնուհու` Սիմոնետա Պուչինիի ցնծալի ողջույնում£ Այդուհանդերձ զարմանալիորեն չսրվեց տեղի պաշտոնատար անձանց ուշադրությունը տասնամյակների արգասաբեր գործունեությամբ անփոխարինելի ստեղծագործական լաբորատորիայի արժեք ու միջազգային բարձր համարում վաստակած ստուդիայի առօրյա տքնանքի հանդեպ£ Մինչդեռ, ապավինելով առավելապես սեփական կապերին ու, այսօրվա չափորոշիչներով, ծիծաղելի «դրամագլ խին», ըստ էության զրո դրամ պետական ներդրումով, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական այս դարբնոցում շարունակում են հրաշքներ կռել ու կոփել£ Ունենալով ինքնահատուկ կրթամշակութային առաքելություն` այն ԵՊԿ սաների նորանոր սերունդների բնատուր շնորհներն է անխաթար թրծում` օպերային հնամենի արվեստի զարգացման ուսումնասիրվող փուլերին բնորոշ կոնկրետ գործերի ամբողջական բեմավորման թեժ քուրայում£ Հակամշակութային, դժնդակ 90-ականների կեսերից ստուդիայի գեղագիտական ղեկը մինչ օրս պատվով ստանձնած Հովհաննես Միրզոյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը ձեռնարկում են հատկապես դասական այնպիսի երաժշտակտավների բեմադրություններ, որոնք իրենց խորունկ պարզությամբ «դյուրամարս» են անփորձ երգիչ¬երգչուհիների համար և, միաժամանակ, հանրահռչակ կոմպոզի տորների «երփնապնակի» նոր ուշագրավ գույների բացահայտում, արդի հայ օպերային արվեստում` նորահայտնություն£ Ինչպես, ասենք, Ռախմանինովի «Ալեկո»¬ն, Մոցարտի «Թատրոնի տնօրենը», Պուչինիի «Ծիծեռնակն» ու Դոնիցետիի «Զանգակը», Հայդնի «Դեղագործը»… 10 բեմադրիչների կողմից արված մոտ 30 բեմադրություններ, որոնց մի մասը, եթե նույնիսկ քանիցս կրկին երևում է ստուդիական ազդագրերում, ամենևին էլ վերականգնումը չի լինում նախորդների£ Փոքրաթիվ աշխատակազմի հիմնառանցքի կայուն պահպանմամբ` համապատասխան բեմադրամտահղացման շուրջ հնարավոր է դառնում շնորհալի նորերի համախմբումը, և նոր բեմադրատեսիլքով բնականոն ծնունդ է առնում միանգամայն այլ մեկնաբանությունը միևնույն օպերայի£ Ճիշտ և ճիշտ Ռոսինիի «Ամուսնական մուրհակ» կատակերգության նման, որը 20 տարի առաջ էր խաղարկվել (ժամանակին ստուդիայի բեմ է բարձրացվել նաև Մասկանյիի «Գեղջկական ասպետություն»¬ը, որով Վարդան Վիրաբյանը 2008¬ին փայլուն ավարտեց ԹՌԱ¬ն, Վահագն Բագրատունու և Հովհաննես Հովհաննիսյանի կողմից) և 2009¬ի տարեվերջին նորովի կենդանացվեց ջութակակահար, երաժշտական թատրոնի ռեժիսոր Վարդան Վիրաբյանի կողմից£ Լինելով Ջոակինո Ռոսինիի կատակերգական օպերայի ստեղծման 200-ամյակի յուրատիպ նշանավորումը` ԵՊԿ ստուդիականների հետ տարեմուտի այս հանդիպումս, փաստորեն, նոր բացահայտման հիանալի առիթ է դառնում£ Մեծ բեմում նշանակալից, արդիաշունչ օպերային ներկայացումների բացակայությունը համառորեն փորձում են հիմնավորել երաժշտական թատրոնի ռեժիսորների դեֆիցիտով£ Խենթ նվիրումով ստեղծագործական ակտիվությունը պահպանող օպերային ստուդիայում ավագների հետ կողք¬կողքի (ամենաբեղունը Հովհաննես Հովհաննիսյանն է, ով շուրջ 15 օպերային բեմադրություն է հեղինակել) այժմ աշխատում են մոսկովյան բարձրակարգ մասնագիտական մկրտություն ստացած 3 երիտասարդ բեմադրիչներ` Արսեն Ղազարյանը, Նաիրե Ստեփանյանը և «տարեմուտի հերոսը»` Վարդան Վիրաբյանը£ Մեր ընթերցողը, կարծում եմ, հավաստիացավ, թե որքան շինծու է սեփական կադրերի բացակայության «վարկածը»£ Եվ, անշուշտ, կփնտրի նորահայտ դիլեմայի հանգուցալուծման տրամաբանական այլ հնարքներ. ի վերջո, հասկանալու համար, թե ինչու` որքան ընդլայնվում ու ամրագրվում է օպերային ստուդիայի միջազգային համբավը որպես անզուգական բարձրարվեստ մկրտարանի (աշխարհի ամենահեղինակավոր բեմերն են զարդարում ստուդիականները), այնքան անշեղ անկում է ապրում մեր միակ (առայժմ` ազգային ակադեմիական) օպերային թատրոնի ստեղծագործական ընդհանուր նկարագիրը£ Տագնապալի այս իրողությունը, կարծես, այնքան էլ չի հուզում արդի հայ օպերային արվեստի գլխավոր տաճարի ճակատագիրը տնօրինող բարձրաստիճան չինովնիկներին, ովքեր առկա ներքին ռեսուրսները բացահայտելու, զարգացնելու և օպերայինի վերընձյուղմանը ծառայեցնելու փոխարեն, համբավավոր թանկարժեք օտարներին «գայթակղե լով» են մտածում իմաստավորել անղեկ, տարերային ստեղծագործական առօրյայի մատնված եզակի թատերակառույցի անփառունակ գոյատևումը£ Կանոնավոր բեմելի կարոտից տոչորվում են եռանդուն սկսնակները£ Հպարտանում ենք, երբ նրանք զրնգացնում են մեր երաժշտարվեստի փառքը` օտար բեմահարթակներում հաստատվելով£ Ովքե՞ր պիտի ապահովեն հայրենի բեմի ծաղկունքը… :

«ԵՎ ՆԱ «ՏՈՍԿԱ» ԷԼ ԿԲԵՄԱԴՐԻ…»

Բովանդակային առումով` ուրախ վերջաբանով մելոդրամատիկ մի թեթևաշունչ, երաժշտական պատմություն է Ռոսինիի «Ամուսնական մուրհակը», երգախոսությամբ (ռեչիտատիվներով) հագեցած£ Դերակատարման «արհեստին» անվարժ երիտասարդ երգիչ¬երգչուհիների համար պետք է, որ դյուրությամբ հաղթահարվեին պարզունակ փոխհարաբերությունների բեմական սահուն զարգացմանը միտված ռեժիսորական խնդիրները` Վարդան Վիրաբյանի բեմադրավարկածի ուրույն գրավչությանը ի նպաստ£ «Շատ հետաքրքիր ու դժվար է աշխատել նոր ուսանողների հետ, ովքեր պրոֆեսիոնալ աշխատանքի փորձ չունեն, անկեղծ ու չհղկված «ապար» են,¬ ասում է «Անուշ» ու «Նորմա», «Կիկոս» ու «Գայանե», «Կարմեն» ու «Դավիթ Բեկ» 1993¬ից օպերայինում ղեկավարած դիրիժոր Կարեն Լավչյանը, ով առաջին անգամ է ստուդիական գլխավոր նոտակալի մոտ հայտնվել «Մուրհակ»¬ով£- Ռեժիսորն ավելի բարդ խնդիրներ էր դնում բեմավիճակների, մինչդեռ ինձ համար նպատակահարմար էր ձայնի հնչողությանը առավել շահեկան ռակուրսը£ Գտնվեց սկսնակներին ինքնարտահայտման հնարավորություն տվող օպտիմալ տարբերակ£ Շատերի համար նորույթ էր նվագախմբի հետ համատեղ հանդես գալը, ինչը վոկալ այլ հնարքների պահանջ է դնում` երգդ պիտի տեղ հասնի քեզնից առաջ գտնվող նվագախմբի վրայով, որն ինձ համար օպերային ներկայացման գործող անձ պիտի լինի իր տեմբրային ելևէջներով, գույն տա ներկայացանը, ոչ թե պարզ նվագակցություն£ Վարդան Վիրաբյանը, կարգապահության լիովին արդարացված պահանջկոտությամբ, աճող էներգետիկայով կարողացավ վարակել զուտ էնտուզիազմի վրա խարսխված այս բեմադրության մասնակիցներին, որոնց անսպասելի ցայտուն դրսևորումները տեղ¬տեղ բուն ներկայացման ժամանակ ինձ էլ չափազանց ոգևորեցին»£ Չարաճճի, կենսախինդ տրամադրությունը փոքր¬ինչ հեգնահայաց ներկայացման, իսկապես, անկեղծ վերապրումի ցոլքեր է երևակում, երբ դերասանական վեցնյակը, տարբեր համամասնությամբ, երգեցողությանը զուգակցում է թատերախաղը` զսպելով անհարկի գրոտեսկայնությունը£ Խելամիտ չեմ համարում մանրակրկիտ վերլուծությունը դերակատարմանն անվարժ երգիչ¬երգչուհիների խաղի, չնայած մեկ¬երկուսն անզեն աչքով էլ առանձնանում էին խմբից£ Ներկայացումն ինքը, ընդհանուր առմամբ, զգալիորեն խոցելի է դեռևս£ Միայն բազմիցս խաղարկվելով այն իր վերջնական կենդանի հմայքով կերևա£ Գուցե թե ստուդիայի կազմավորման 30-ամյակի առիթով նախաձեռնվող թատերափառատոնի հանդիսատեսին այն նոր որակով ցուցադրվի, որքանով, իհարկե, դրա հնարավորությունը կընձեռեն թատերական բարոյալքված (որոշ դեպքերում` անպիտանության աստիճան) տնտեսությունը և ստեղծագործական խմբի մասնագիտական վեհերոտությունը£ «Վարդանի կատարած աշխատանքը շատ բարձր եմ գնահատում,¬ առաջնախաղից հետո ինքնաբուխ ծավալված քննարկման ժամանակ իր կարծիքն է հայտնում արդեն 15 տարի օպերային ստուդիայի արարչական կրակի բորբոքմանն անմնացորդ նվիրված հմուտ մանկավարժ ու փորձառու արվեստագետ, գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը£¬ Լինելով հասուն երաժիշտ, որը նաև երաժշտական թատրոնի ռեժիսոր է, նա կարողացել է անթերի վերընթերցել երաժշտական երկը և նորովի բեմավորել ըստ իր ռեժիսորական կառուցիկ մտահղացման£ Հիմա արդեն կարող եմ իմ զուտ բարեկամական նկատառումները անել, քանի որ նա հստակ պատկերացնում է իր արածի հետագա զարգացումը£ Կարճ ժամանակում նա 2 իրարից էապես տարբեր ինքնուրույն բեմադրություններ է արել, ինձ տքնաջան աշխատակցել է Պուչինիի «Ծիծեռնակը» և Դոնիցետիի «Լուչիա դի Լամեռմուռ»¬ը բեմադրելիս£ Դեռևս նվագախմբում աշխատելիս սկսեց բեմ բարձրանալ£ Երկրորդ մասնագիտությունը Մոսկվայի ԹՌԱ¬ում ստանալով` վստահաբար ձեռնարկեց տարատեսակ բեմադրություններ£ Հավատում եմ, որ Վարդանին, Նաիրեին ու Արսենին կմիանան նոր տաղանդավոր երիտասարդներ և կարելի կլինի, նրանց առաջխաղացմանը աչալուրջ նպաստելով, ամուր հիմք ստեղծել` ներքին ռեսուրսներով հայ օպերային արվեստը լեթարգիական նիրհից արթնացնելու£ Լրացուցիչ ֆինանսներ են հարկավոր, որպեսզի մեր պատրաստած լավագույն կադրերը ոչ միայն արևմտյան, այլև հայկական բեմերը զարդարեն£ Եվ Վարդան Վիրաբյանը «Տոսկա» էլ կբեմադրի` չկապանքելով ստեղծագործական երևակայությունը մեր ռեկվիզիտի սնանկությամբ և շենքի շահագործումից ի վեր չբարեկարգված բեմի ու կուլիսների թելադրած պայմաններով»£ :

ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԹԱՔՑՐԱԾ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Բախտորոշ առաջին շրջադարձը ընտանիքում առանձնաշնորհյալի սեր և գուգուրանք վայելող Վարդան Վիրաբյանի կյանքում տեղի է ունենում, երբ մոր երազանքին ընդառաջ 5 տարի Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում բռնազբոսիկ ուսումնառությունից հետո անսպասելիորեն խոցվում է ինքնասիրությունը հարազատ պապի պես սիրելի ուսուցչի` Էդիկ Շահվերդյանի բարեկամական խորհրդից ծնողներին` Վարդանի հետ առանձնակի հույսեր մի կապեք, Աննայով ավելի լուրջ զբաղվեք£ Սթափության այս ահազանգով կտրուկ փոխվում է նրա վերաբերմունքը ջութակի նկատմամբ£ 6-7¬ժամյա համառ պարապմունքներով 3 տարում մեծ թռիչք է ունենում£ 4 տարի ուսումնարանում սովորելուց հետո ընդունվում է ԵՊԿ նվագախմբային ֆակուլտետ (պրոֆ. Կ. Դոմբաևի դասարան)` զուգահեռ աշխատելով տեղի նվագախմբում£ Գրեթե մանկուց սիրելի կնքահոր` Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկով` կմախքի համր դերն է ստանձնում Հայդնի «Դեղագործը» և ջութակահարի` Չիմարոզայի «Նվագախմբի դիրիժորը» օպերային բեմադրություններում£ Հովհաննիսյանի նախաձեռնած միջբուհական համագործակցության շրջանակներում մասնակցելով մոսկովյան հյուրախաղերին` վերջնականապես որոշում է մասնագիտանալ Թատերարվեստի Ռուսաստանյան Ակադեմիայում£ Երաժշտական թատրոնի ռեժիսուրայի ֆակուլտետում (ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆ. Ալ. Բառմակի արվեստանոց) էտյուդներից անցնում է հատվածների բեմադրության, երգում ուսանողական ներկայացումներում£ 2007¬ին իրագործում է Պուչինիի «Քույր Անժելիկա» կուրսային աշխատանքը£ Բազում առաջարկներ է ստանում նաև որպես ջութակահար էստրադային ժանրում հանդես գալու£ Վարդանի ջութակը մինչ օրս էլ չի լռում£ Շուրջ 3 տարի է, ինչ ՌԴ ժողովրդական արտիստ Իլյա Օլեյնիկովի հեղինակած և գլխավոր դերակատարությամբ խաղարկվող «Մարգարե» մյուզիքլով (լիբրետոն` Նիկոլայ Դուքսինի) շրջագայում է Ռուսաստանում, Բելոռուսում (շուտով` նաև եվրոպական բեմերում)£ Վարագույրի թաքցրած առեղծվածային խորհուրդը դժվարանալով իրականացնել ստուդիական սուղ պայմաններում` անձնական կապերի ու միջոցների կենտրոնացմամբ, պրոֆեսիոնալների ներգրավմամբ (հիմնականում օպերայինի մեներգիչ արտիստներ) կարողանում է արժանավայել բեմական կյանք պարգևել դիպլոմային բեմադրությանը` Պիետրո Մասկանյիին համաշխարհային ճանաչում բերած «Գեղջկական ասպետություն (կամ` պատիվ)» օպերային, որը Լեոնկավալոյի «Պայացներ»¬ի հետ XIX դարավերջին սկզբնավորել է վերիստական («verismo»-ճշմարտացի) ռեալիստական նոր հոսանքը£ Զուգահեռ մասնակցում է Պուչինիի «Ծիծեռնակ»¬ի բեմադրական աշխատանքներին£ Համերգային շրջագայություններով առավել լարված էր ստեղծագործական կյանքի ռիմթը£ Սարդարապատի բացօթյա հանդիսության չարաբաստիկ պատահարի ակամա զոհ դարձավ, ցավոք, հիանալի համագործակցությամբ Տուրիդոյի գլխավոր դերերգը պատրաստած Արտակ Կիրակոսյանը£ Ծանրագույն իրավիճակը հրաշքով շտկվեց Սարգիս Աղամալյանի շնորհիվ, ով ընդամենը 3 օրում անհավանական բարդությունը հաղթահարելով` պատվով դուրս եկավ դժոխային փորձությունից£ Առաջնախաղը, ժամանակի սղությամբ, կայացավ Արմեն Աղաջանյանի վիրտուոզ դաշնամուրային նվագակցությամբ միայն£ Երգարվեստում ու բեմարվեստում հմտացած գլխավոր դերակատարների` Լիլիթ Սողոմոնյանի (Սանտուցա), Սարգիս Աղամալյանի (Տուրիդո), Ռոբերտ Բավեյանի (Ալֆիո), Սվետլանա Կրուչինինայի (Լոլա) և Գրետա Բագիյանի (Լուչիա) տպավորիչ կերպավորումներով, մեծաթիվ տարահասակ ողջ դերասանախմբի համարժեք բեմական վարքագծով, այդուհանդերձ, անվրեպ ու սահուն կենդանացավ մանրադետալ բեմադրամտահղացման յուրաքանչյուր դրվագը£ Հնարամտորեն գործող անձ էր դարձվել երգչախումբը£ Բեմը լիարյուն կյանքով էր շնչում£ Ինտերակտիվ հնարքների դիպուկ կիրառմամբ` մեկօրյա հախուռն գործողությունների պասիվ մասնակիցը դարձած հանդիսատեսը Զատկի պատարագից սկսած մինչ ողբերգական ավարտը, հարաճուն հուզմունքով էր հետևում իրադարձությունների զարգացմանը£ Կարեկից համակրանքով անուղղակիորեն ցավակցում Սանտուցային ու Լուչիային` Տուրիդոյի կորստյամբ հոգեցունց տառապանքի դատապարտվածության համար£ Խորհրդանշան կախաղանի զույգ օղակների դեմ¬հանդիման անօգնական ծնկած նրանց պատկերը տամկացած հայացքով մտապատկերում դաջված` վեհերոտ հեռանում դահլիճից` չթաքցնելով գունագեղ թատերախաղից ստացած զգացողությունները` քամահրանքով անտեսելով ավելի բարդ իրավիճակում հայտնված Լոլային£ Չթաքցրեցին իրենց վառվռուն տպավորությունները «Գեղջկական ասպետության» առաջնախաղին ներկա գտնված մշակութային չինովնիկները£ Խոստումներ շռայլեցին նորընծա բեմադրիչին` շուտով մոռացության մատնելով դրանց գեթ մի մասը իրագործելու անխուսափելի-ությունը£ Իր հնարավորությունների հույսին թողնված Վարդան Վիրաբյանը ստիպված էր կրկին փորփրել ստեղծագործական եռուզեռը անբացատրելի տոկունությամբ չնվազեցնող օպերային ստուդիայի գրեթե զրոյացած տնտեսությունը «Ամուսնական մուրհակը» բեմադրելիս£ Հարմարեցնելով իր մտահղացումը եղած կապանքող պայմաններին` մանկապարտեզի հանդեսի սկզբունքով (ամեն երեխայի ծնող որևէ ծախս է հոգում):

Երբ միանում են բարի կամքի տեր մարդիկ

Եվ եթե տա Աստված, ես 14 տարի անց Կդառնամ 30 տարեկան... Եվ եթե տա Աստված, կունենամ ես կյանքում Մի լույս ամուսին, որ շողա իմ հոգին... Եվ եթե տա Աստված, կունենամ ես կյանքում Մանուկներ հրաշեկ, կապուտակ աչքերով... Լուսավոր ապագայի պայծառ տեսլականը հառնում է կարծես մանկանց մաքուր, անեղծ երազանքների մեջ£ Մանկատան պատերի ներսում ծվարած հոգիներում ընտանեկան երջանկության կարոտը նորոգ հույսերի հավատով ջերմացնում է սրտերը բոլոր£ Եվ զարմանում ես, թե որտեղի՞ց է այդքան ջերմություն, այդքան լույս անթեղվել կյանքի ցուրտ հարվածներից չամոքված սրտերում:

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ ՆԵՐԻ°Ր ԻՆՁ, ԲԱՐԵԿԱ°Մ

Մենք ծանոթացանք, բայց ես չհարցրի քո անունը: Շատ էինք քաղցած:

Հանդիպումներ Գուսան Հայկազունու հետ

Մեր թերթի ընթերցողները տեղյակ են, որ վերջին տարիներին հաճախ քայլերգեր էին տպագրվում, թերթերում նոտագրված` «ՀՀ ԶՈՒ օգտագործման համար թույլատրված ռազմական շարային քայլերգեր» խորագրով£ Այդ երգերի զգալի մասի հեղինակն է Գուսան Հայկազունը, ում հայրենասիրական խրոխտ երգերն ու քայլերգերը թևածոում են նախ և առաջ ՀՀ և ԼՂ զորամիավորումներում£ Այդ հարցում անձամբ համոզվեցինք, երբ այս տարվա օգոստոսին բարեգործական նպատակներով շրջայց կատարեցինք Արցախի մայրաքաղաքում և բոլոր շրջկենտրոններում£ Ճիշտ է, Գուսանը միայն առաջին օրն էր մեզ հետ (այդ օրերին համերգներ էին նախատեսված Սիսիանում և Ջերմուկում), բայց միայն Ստեփանակերտի երիտասարդական պալատում, որի հանդիսատեսի կեսը զինվորականներ էին, տեսնել էր պետք ցնծությունը£ Փաստորեն երգերն ավելի շուտ էին տեղ հասել, քան անձամբ ինքը` Գուսան Հայկազունը£ Ահա թե ինչ է գրել այդ մասին ասմունքող Արմեն Տեր¬Քառյանը. ¬ Բոլորը ելույթ ունեցան` ծափեր կորզելով զինվորական և քաղաքաբնակ հանդիսատեսից£ «Քաղցր պատառը» պահված էր վերջում£ Հաղորդավար Գոհար Գարունի ճոխ խոսքին հետևեց երգաստեղծի բեմելը£ Գիտե°մ, գրիչը ի զորու չէ նկարագրել հոծ զանգվածի այն ոգևորությունը, որ առաջացավ դահլիճում£ Զինվոր ու սպա, քաղաքացի, մայր ու մանուկ միաձայն երգեցին հեղինակի հետ` հուզելով ոչ միայն Գուսանին, այլև կուլիսներում գտնվողներիս… Գուսան Հայկազունու նոտակալից ելած ամեն երգ պարտադրված է համընդհանուրինը դառնալու, սիրվելով երգելու ազգի շուրթերից£ Ելույթի վերջում հանդիսատեսը ոտքի ելավ£ Ուղիղ կես ժամ հանդիսատեսը ծափարում էր. չէր թողնում Գուսանին իջնի բեմից… Գեղագիտական հազվագյուտ հաճույք£ Եվ, չնայած Գուսանը մյուս հանդիպումներին մեզ հետ չէր, բայց դա միայն` ֆիզիկապես, նրա «Հայե°ր, միացե°ք», «Գետաշեն», «Հպարտ գնացեք» հիմն¬երգերը հնչեցին նաև Մադաղիսում, Հադրութում, Մարտունիում, ռազմա¬մարտական ճամբարում զինվորականների մասնակցությամբ£ Հետո Գուսան Հայկազունը համերգ ուներ հայրենի Արտաշատում£ Իսկ թե ինչ կատարվեց «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, փորձենք մանրամասնել£ Ողջ երեկո երգ թե արտասանություն` հեղինակը ինքն էր` Գագիկ Հայկազունը£ Նախ հնչեց «Կարոտի խոսքը»£ «Հայաստան» երգը կատարեց Գուսանի «Հայկազունք» համույթը£ Նորքի Հայորդաց տան «Հայկազունք» համույթը (գեղարվեստական ղեկավար` Գայանե Գրիգորյան) կատարեց «Ջավախք», «Մեր Կոմանդոսը», «Մեր բանակը», «Արի զինվոր», «Դեպի հաղթանակ» երգերը£ Փոքրիկ երգիչ Կարեն Գրիգորյանը կատարեց «Երևան» և «Աշոտ Երկաթ» երգերը£ Գուսանը կատարեց «Լավագույն տղաները մենք ենք», «Լուսաշող կարոտ», «Հայոց վրեժն եմ ուզում», «Ժպտացե°ք, մարդիկ», երգերը£ Սուսան Գրիգորյան` «Արի, եղնիկ», «Անջիգյար» (Գուսան Աշոտ, միակ երգը, որ Հայկազունը չէր) կատարեց Ռոզա Ղազարյանը, «Ցնծա, ով հայ»` Ստեփան Աբրահամյան, «Հպարտ գնացե°ք»` Դավիթ Ամալյան£ Իսկ երբ հայտարարվեց, որ «Գետաշեն» երգը կկատարի ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը, դահլիճը թնդաց հոտընկայս ծափահարություններով£ Սամվել Երանյանը կատարեց «Պիտի գնանք», Արմեն Ղազարյանը` «Հայե°ր, միացե°ք»£ Վերջում, «Ժպտացե°ք, մարդիկ» երգը կատարելիս, Գուսանին միացան ոչ միայն երկու համույթների երգիչները, այլև` ողջ դահլիճը£ Առհասարակ այս այն համերգն էր, որի կատարումներին հաճախ էր միջամտում հանդիսատեսը, և դա էլ Գուսանի հաղթարշավն էր ոչ միայն ռազմի դաշտում, այլև` մեծ համերգասրահում£ Գուսանի բանաստեղծություններն արտասանեց Շահանե Առաքելյանը£ Համերգը վարեց Մարիաննա Սարգսյանը£ Նշենք, որ համերգին ներկա էին բարձրաստիճան սպաներ, այդ թվում` Արկադի Տեր¬Թադևոսյանը, զինվորներ:

ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԻՆԵՐ

Կանխատեսումների հետ, մանավանդ` աստղագետների կողմից հնչեցվող, իհարկե` կարելի է հաշվի նստել£ Ավելի ճիշտ` հաշվի առնել նրանց կանխատեսումները` գոնե Երկիր մոլորակին պատուհասելիք աղետները կանխելու կամ գեթ մեղմելու համար£ Այսուհանդերձ չմոռանալով, որ Աստծո կամքն անքննելի է£ Ըստ մայաների օրացույցի` Երկրագնդին բնորոշ է փուլային զարգացումը, և յուրաքանչյուր փուլի տևողությունը 26 հազար տարի է£ Հենց այդ պարբերականությամբ էլ մեր մոլորակը հայտնվում է Կաթնծիրի (Գալակտիկայի) էներգետիկ կենտրոնում£ Եվ հենց այդ ժամանակամիջոցում էլ մարդկությունը զարգացում է ապրում£ Ահավասիկ` մայաների օրացույցով 2012 թ. դեկտեմբերի 21¬ին ավարտվում է հերթական 2600-ամյա փուլը, և այդ ամսաթվով էլ փակվում է նշյալ օրացույցի վերջին էջը£ Արդյո՞ք այդ ավարտը համայն մարդկությանն է վերաբերում£ Այս առնչությամբ տարբեր կանխասումներ կան£ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ 1. Հյուրեր տիեզերքից Ըստ ամենայնի` մայաները նկատի են ունեցել միայն դարագլուխներից մեկի ավարտը և մարդկության ու երկրագնդի նոր փուլաշրջանի սկիզբը£ Ի դեպ, Ցիոլկովսկին և Բլավատսկայան իրենց աշխատություններում 2017 թվականը նշել են որպես մարդկության տիեզերական դարաշրջանի սկիզբ£ Չէ՞ որ մայաներից փոխանցված տեսություններից մեկի համաձայն` մարդիկ Երկիր մոլորակ են եկել ուրիշ մոլորակներից£ Եվ հենց 2012¬ին էլ տիեզերքից մեր նախածնողները մեզ նորից տեղափոխելու են£ Իսկ եթե այլմոլորա կայինները չգան էլ, միևնույնն է, «բախտորոշ» այդ տարում մարդկությանը ճակատագրական բազմաթիվ բացահայտումներ են սպասվում£ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ 2. Ավարտ չի լինի Վերջին շրջանում այդ ավարտին նախապատրաստվել են 1977, 1999 և 2000 թվականներին£ Եվ 2012¬ն էլ ոչնչով չի տարբերվի այդ ու դրանցից առաջ ճակատագրական համարված տարեթվերից կամ, ավելի ստույգ, դառնալու է խորհրդանշական «աշխարհի վերջ» և դարակազմիկ նոր սկիզբ, երբ մարդիկ ավելի մեծ հոգածությամբ են վերաբերվելու շրջակա միջավայրին, մոլորակի վիճակին ու սեփական հոգևոր զարգացմանը£ Պավել Գլոբայի կարծիքով 2012 թ. Ռուսաստանին արտասովոր իրադարձություններ են սպասվում սեպտեմբերի վերջ¬հոկտեմբերի սկիզբ ժամանակահատվածում, երբ երկնքում կհայտնվի Մեծ Խաչը£ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ 3. Քաղգործիչներին զգուշանալ է պետք Պետերբուրգի աստղագիտության ակադեմիայի աշխատակցուհի Տատյանա Դրոզդովսկայան խոսել է Ռուսաստանին սպասվելիք փոփոխությունների մասին£ Այդ կազմակերպության նախագուշակմամբ` 2012¬ից Ռուսաստանում սկսվում է կառավարիչների մեռնելու 30-ամյա փուլը£ Դրանցից 30 տարի առաջ` 1982-1984 թթ. միանգամից երկու մոլորակներ մտել են Կարիճի համաստեղություն, և այդ ընթացքում կյանքից հեռացել են Բրեժնևը, Անդրոպովն ու Չեռնենկոն£ Դրան նախորդող նույն փուլում վախճանվել էր Ստալինը. նրանից 29 տարի առաջ` Լենինը, իսկ 1884¬ին սպանվել էր Ալեքսանդր III ցարը£ Ահա թե ինչու աստղագետը ՌԴ հաջորդ նախագահին զգուշացնում է հատկապես այդ ընթացքում շատ ուշադիր լինել առողջության հանդեպ, թեև, ինչպես ռուսներն են պնդում` դա Պուտինին չի վերաբերում, որովհետև աստղագուշակը նրան երկար կյանք է խոստացել£ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ 4. Ավերածություններ կլինեն Ռուսներն, իհարկե, այս տեսությունը խիստ միակողմանի են ներկայացնում` ձևակերպելով «բոլորը կմեռնեն, մենք կմնանք»£ Սակայն բազմաթիվ գուշակություններ կան, և արդեն իսկ տեղի ունեցող տարերային աղետներն էլ ասես հուշում են, որ 2012¬ին աշխարհի կեսն անցնելու է ջրի տակ, մի մասն էլ ավիրվելու է երկրաշարժերից£ Ըստ ռուսական «լավատեսության»` ջրի տակ կարող են անցնել առափնյա տարածքները. այդ թվում և Ալյասկան ու Սանկտ Պետերբուրգը£ Իսկ Ամերիկան, ըստ նրանց, ավիրվելու է երկրաշար ժերից և փոթորիկներից, Եվրոպայի կեսն էլ տեղափոխվելու է Արևմտյան Սիբիր£ ԱՄՆ¬ի առնչությամբ ասվում է նաև, որ աստղերը հուշում են, թե այդ ընթացքում հնարավոր է Ամերիկայի բախումը մեկ այլ տերության հետ, որը կարող է տևել մինչև 2014 թվականը£ (Ըստ ռուսաստանյան մամուլի) Հայ աստղագետները, բարեբախտաբար, ձեռնպահ են մնում նմանատիպ կանխասացություններից£ Բարեբախտաբար` որովհետև առանձնապես շնորհակալ գործ չէ (մեղմ ասած) լրացուցիչ լարումներ հարուցել առանց այդ էլ լարված մեր ժամանակներում£ Դե, իսկ Առաջին քրիստոնյա մեր ազգի լինելիության առեղծվածի բանալին շարքային մահկանացուների ձեռքում չէ£ :

2010¬ը` կենդանագույն

Առանձնակի ուշադիր լինել պարտադիր չէ` նկատելու համար, որ նորաձևության «մունետիկների» բազմաձև հագուստները մեկ ընդհանրություն ունեն` վայրի կենդանիների երանգավորումը£ Նորաձև են ընձուղտների, զեբրերի, վագրերի, կոկորդիլոսների, օձերի, մողեսների գույներով ու նրանց բնական կաշիներով վերնազգեստները, ինչպես նաև զարդերը£ Ի դեպ` «վայրի գազանագույն» հանդերձի հետ խորհուրդ է տրվում միագույն զարդեր (բնականաբար` հագուստի բազմերանգ գույներից մեկով)£ Բացի այդ, գունա¬երանգային խայտաբղետության մեջ չի կարելի մոլորվել` մոռանալով ճիշտ ու ճաշակով համադրության մասին£ Անճաշակ է, օրինակ, ընձառյուծի, վագրի ու մյուս բծա-պտավոր ների երանգների համադրությունը, ինչպես նաև լաքապատ կաշին` կարմիր գույնի հետ կամ ոտքից գլուխ «գազանային» երանգավորմամբ հանդերձը£ Այդ գունավորմամբ իրերի հետ հարմար է շագանակագույնի կամ բեժագույնի և ոսկեգույնի համադրությունը£ Դիցուք, եթե ընտրել եք ընձառյուծի «ակտիվ» գույներով պիջակ կամ բաճկոն, ապա կիսաշրջազգեստը կամ շալվարը պետք է ավելի հանգիստ երանգավորում ունենան ու լինեն միագույն£ Նույնաոճ շրջազգեստն ավելի տպավորիչ կլինի միագույն զարդապարագաների զուգորդմամբ£ Եվ ընդհակառակը, ավելի հանդարտ գուներանգներով հանդերձին կվայելեն «գազանաոճ» պայծառ զարդապարագաները£ Իսկ զեբրաշերտ հագուստի լավագույն լրացումը սևի կամ սպիտակի զուգադրումն է£ Գիրուկ կանանց խորհուրդ է տրվում «ակտիվ» վերնամասով ու հանգիստ ներքնամասով հագուստներ, այն էլ` առանց լրացուցիչ «ծանրաբեռնումների». օրինակ` չափից ավելի փոթազարդեր, կերպասե զարդարանքներ կամ լայն բոլորածալքեր£ Անճաշակություն է ոչ միայն գույների, այլև ոճերի աններդաշնակությունը. թանկարժեք ու նորաոճ գլխարկն, օրինակ, կկորցնի իր շուքը, եթե գունաոճային համադրության մեջ չէ վերարկուի կամ մուշտակի, վզնոցի ու ձեռնոցների հետ£ Այնպես որ` նորաձևությունն, իսկապես քմահաճ է, իսկ անընկեր համարվող ճաշակն այնքան էլ նեղանձնական ընկալում չէ£ :

Հիմա էլ պատգամավո՞ր

Ճանաչված արտիստ ու երգիչ Վախթանգ Կիկաբիձեն, ասում են, որոշել է իր թեկնածությունն առաջադրել մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում£ Այս մասին տեղեկացրել է թբիլիսյան «Ալիս» թերթը` նաև հավաստիացնելով, որ նա ընտրություններին մտադիր է մասնակցել «Միացյալ ազգային շարժում» նախագահամետ կուսակցության ցուցակներով£ Հիշեցնենք, որ 2008 թ. ռուս¬վրացական 5-օրյա առճակատումից հետո Կիկաբիձեն հրաժարվեց Մեդվեդևի շնորհած Բարեկամության շքանշանից և ընդհատեց ՌԴ¬ում իր համերգային ելույթները£ Վերջերս «թՐցջՌÿ Online»-ը տեղեկացրել է, որ մի հարցազրույցում Կիկաբիձեն խոստովանել է, թե կարոտում է Ռուսաստանի իր բարեկամներին ու ունկնդիրներին£ Այդուհանդերձ հավելել է, որ Վրաստանը «չպետք է Ռուսաստանի ծուղակն ընկնի»£ :