ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ. համակարգային թե՞ անձանց

ՏԻՄ ընտրություններն` ընդհանուր առմամբ, իսկ Գյումրիինն ու Վանաձորինը` մասնավորապես, հիրավի փորձաքար էին` քաղաքական դաշտում վերաձևումների, նորամուտների, ինքնահաստատումների առումով: Միայն «նորամուտ» ասվածին պետք է փոքր-ինչ վերապահումով մոտենալ, որովհետև բացարձակ իմաստով` նորաստեղծ կուսակցություններում ու դաշինքներում նոր դեմքեր չկան:

Էկոլոգիական աղետի շեմին

Սեպտեմբերի վերջին առիթ եղավ մեկնելու Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող մի շարք բնակավայրեր, ուր զարգացած է հանքարդյունաբերությունը: Առաջինը, որն ամենաճնշողն էր` օդում առկա հոտն էր, որը հավանաբար տեղի բնակիչների համար սովորական էր դարձել:

Վիրավորում են հավատացյալներին

Էստոնական Տարտու քաղաքի թանգարանում հայտնված ցուցանմուշը վիրավորում է հավատացյալների զգացմունքները. ֆեյսբուքյան իր էջում այսպիսի կարծիք է արտահայտել Էստոնիայի Ավետարանական լյութերական եկեղեցու արքեպիսկոպոս Ուրմաս Վիիլման: Հետաքրքիր է, Եկեղեցին իրավունք չունի՞ բացահայտորեն դեմ դուրս գալ նման երևույթներին, թե եկեղեցու առաջնորդներն էլ առանձնապես դեմ չեն նման «նորամուծություններին»:

Նրանք ավելի լիարժեք են ապրում

Կենսական ու կենցաղային ի˜նչ մանրամասներ միայն չեն ուսումնասիրում գիտության քրմերը: Նրանց նպատակները հասկանալի են, սակայն այնքան էլ հստակ չէ, թե նրանց հետազոտությունների եզրահանգումները որչափո՞վ են նպաստում համայն մարդկության կենսամակարդակի և առողջության լիարժեք ապահովմանը:

ToyotΖ-ի նվերը միայ­նակ­նե­րին

Դա երեխա-ռոբոտ է` Kirobo Mini-ն, որը ճապոնական ToyotΖ Motor կորպորացիան ներկայացրել է օրերս: Ռոբոտիկը կարող է միայնությունից փրկել մենակյաց ճապոնացիներին, որովհետև ունակ է կռահել մարդկանց զգացմունքները և արձագանքել:

Պապը չի օրհնում միասեռականներին

Համասեռամոլության հակում ունեցողներին և դրանով զբաղվողներին եկեղեցին չպետք է մերժի. այդպես և նրանց, ովքեր սեռափոխվելու որոշում են կայացրել: Յուրաքանչյուր առանձին պատմություն հարկավոր է քննարկել առանձին և խուսափել ընդհանրացումներից:

Վերադարձ զորակոչին

Այնքան երերուն է խաղաղությունն աշխարհում, որ պատերազմի վտանգը առարկայական է դարձել նույնիսկ թոհուբոհից, ուրիշ տարածքներ զավթելու մոլուցքից հեռու երկրների համար: Այս նկատառումով էլ Շվեդիան ծրագրում է 2018 թվականից երկրում վերստին կիրառել համընդհանուր զինվորական ծառայություն. այդ թվում և` կանանց համար:

Միլիոնատերն ամուսնացել է հարազատ թոռնուհու հետ

Հատուկ ընդգծվում է, որ տարեց մեծահարուստը պատահաբար է ամուսնացել իր իսկ թոռան հետ: Ահա քեզ մերօրյա բարքեր. հարազատներն իրար չեն ճանաչում:

Պետություն-ֆերմեր ներկայիս հարաբերություններում տուժում են և´ գյուղացին, և´ հողը, և´ բերքը

Ի սկզբանե էլ ենթադրելի էր, բայց սեփականաշնորհումից շատ չանցած` շատ արագ պարզ դարձավ, որ մարդը միայնակ չի կարող հող մշակել. էլ չենք ասում ստացված բերք ու բարիքն իրացնելու և դրանից եկամուտ ստանալու մասին: Արդյունքում քանդվեցին տարիների ընթացքում տնկված խաղողի և շատ այլ մշակաբույսերի այգիներ:

Գլխավոր դերում` ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Իր թատերական արդեն կեսդարյա գործունեության ընթացքում մոտ 5 տասնյակ հոբելյաններ է բեմականացրել ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Դրանց մեծամասնությունը մշակութային տոնախմբության շուքով են կենսագործվել:

Հրավառության գույները

ԵՐԵՎԱՆԻպատանի հանդիսատեսի թատրոնում Ռիչարդ Նեշի «Անձրև վաճառողը» ներկայացմամբ մեկնարկեցին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի եռօրյա հյուրախաղերը: Արդեն վեցերորդ տարին է, ինչ ադամյանցիների սեփական տունը ծայրահեղ վթարային վիճակում է:

Սահմանամերձ, ուրեմն նաև` սահմանապահ

ՍԵՐՆԴԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հնագույններից է Տավուշի մարզի Սևքարի դպրոցը` հիմնադրված 1882 թ.: Դպրոցի տնօրեն Նաիրա ԹԱՆԱՆՅԱՆԻ հետ մեր զրույցը սերնդակրթության, սահմանամերձ բնակավայրում հայրենասիրության դաստիարակման մասին է:

Օբաման դեմ չէ դուստրերի զինծառայությանը

Միացյալ Նահանգների առաջնորդը գտնում է, որ ավելի շատ ամերիկացիներ պետք է ծառայություն անցնեն երկրի Զինված ուժերում: Նա ասել է, որ իր դուստրերին` Մալիային և Սաշային չէր հորդորի չծառայել բանակում, եթե նրանց մեջ այդպիսի ցանկություն ծագեր (հաղորդել է CNN-ը):

Արմեն ՄԽԵՅԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

(Սկիզբը` «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի թիվ 7-12-ում)

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ Անահիտը պտուտակահանը մեկնեց Սամվելին: Սամվելը գործի անցավ:

Ծխողներն առողջ թոքեր ունեն

Բրիտանացի գիտնականները պարզել են այս առեղծվածը. գտել են այն հանելուկի պատասխանը, թե ինչպես է, որ ծխելու հարուստ փորձ ունեցողներից շատերիթոքերը բոլորովին վնասված չեն:

300-ամյա մումիան բացել է աչքերը

Եթե իհարկե, ժամանակակից տեխնոլոգիաներով արված աճպարարություն չէ սա, ուրեմն իսկապես անվերծանելի առեղծված է: Ու առայժմ ոչ մեկը չի կարողանում բացատրել մումիայի «արթնացումը»:

Խելացիության հակառակ «երեսը»

Մտավոր բարձր ներուժ ունեցողները հեշտությամբ ընկալում են ամեն ինչ և լուծում բարդ խնդիրները: Բայց մի՞շտ է, որ խելքն օգնում է:

ՀՈՒՄՈՐ

*** Մեծ սխրանքներ, շնորհակալ գործեր, զարմանահրաշ բացահայտումներ... ահա թե դեպի ուր էր տանում մարդկությանը` համացանցի բացակայությունը: *** Տատիկները մարմնավաճառներ են պատվիրում: