Ատոմակայանը նաև էներգետիկ հզորություն է

Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում հանրությանը ներկայացվեց ստորագրված փաստաթղթերի մի փաթեթ, որոնք պաշտոնատար մի շարք անձանց հավաստիացումներով, նոր էջ են հայ-ռուսական հարաբերություններում: Այդ պնդումները պետք է վերագրել Հայաստանի պաշտոնյաների անգիտությանը կամ իրականությունից անտեղյակ լինելուն:

ՄԻ՞ԹԵ ԱՅԼ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՈՒՆԻ

Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ Մաքսային միության: Օրավուր Եվրոպայի ամենամեծ երկրում լարումը հասնում է իր գագաթնակետին:

ԱՆՏԵՐՈՒՆՉ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

Արդեն մի քանի օր է` հանրապետությունում ձմեռը մտել է իր լիակատար իշխանության մեջ: Սա նշանակում է, որ նորից երկրի մի շարք մարզեր ու բնակավայրեր հայտնվել են լիակատար մեկուսացման մեջ:

ՆԱ ԳՆԱՑ ՄԵՆԱԿ

Հայտնի է, որ արտասահմանյան ուղևորություններից առաջ միշտ էլ Ազգային ժողովում յուրատեսակ պայքար է սկսվում... Ու ամենից շատ կռվողները կին պատգամավորներն են, ովքեր շատ են կամենում ընդգրկվել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունների կազմում: Մասնավորաբար կռիվները թեժանում են, երբ խոսք է գնում այսպես կոչված էկզոտիկ երկրների մասին:

Դեռ չի ձևավորվել ընդհանուր հարթակ

Դեռ չի ձևավորվել ընդհանուր հարթակ, որպեսզի այդ բոլոր խմբերը միավորվեն, ընդհանուր հայտարարի գան և իրենց գործողությունները համակարգեն: Իսկ կուսակցությունները փորձում են ոչ թե նախաձեռնող լինել ինչ-ինչ քաղաքական գործընթացների, այլ պարզապես հետևում են քաղաքացիական սեկտորում առաջացող պրոցեսներին:

Հասարակությունն ինքը պետք է պահանջատեր լինի

Հայաստանյան ներքաղաքական գործընթացներում կուսակցությունների դերակատարության, դրանց նկատմամբ հանրային վստահության, նրանց և քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների փոխգործակցության մասին է զրույցը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ: - Վերջին շրջանում նկատելի է հանրային կյանքում տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացում և կուսակցությունների դերակատարության նվազում:

Ծեծվել է առնվազն 26 լրագրող

Համենայնդեպս, Կիևի միլիցիան ճիշտ այդքան դիմում է ստացել ու նույնքան քրեական գործ է հարուցել` քաղաքի կենտրոնում բողոքի ակցիաների ժամանակ ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ հարձակումների փաստերով:Ինչպես հաղորդել է «Կորեսպոնդենտ.net»-ը, երկու գործ հետաքննում է ՆԳ նախարարությունը, մնացյալը հանձնվել է դատախազություն:

Անվտանգության նոր մարտավարությունը` Ամանորից հետո

Ո՞վ և ի՞նչ է սպառնում Միացյալ Նահանգներին, և արտաքին ի՞նչ քաղաքականություն է վարելու Վաշինգտոնն առաջիկա մի քանի տարիներին: Այս հարցերի պատասխանները նախագահ Բարաք Օբաման կտա գալիք տարվա սկզբին:

Քրիստոսի արձանը` Նազարեթում

Հիսուս Նազովրեցին եկավ` նաև կուռքերի պաշտամունքից մարդկանց ազատելու, ու նույնիսկ Նրա արյամբ փրկված մարդիկ շարունակեցին ու շարունակում են այլ կուռքեր որոնել, սեփական անձերը կուռք դարձնել...… Արաբական ծագմամբ իսրայելցի քաղգործիչ-քրիստոնյա Շլայան Բիշարան, անշուշտ, անկեղծ, անշահախնդիր մղումներով է որոշել Աստծո Որդու` աշխարհում ամենամեծ արձանը կանգնեցնել Նրա ծննդավայր Նազարեթում:

Մաքուր օդ` առանց խորովածանոցների

Իրենց քաղաքում օդի աղտոտվածությունը նվազագույնի հասցնելու մտահոգությամբ` Պեկինի իշխանությունները փողոցներում տեղադրված հարյուրավոր խորովածանոցներ են փակել (հաղորդել է Reuters-ը): Այս ուղղությամբ նրանց պայքարն այնքան հիմնավոր է, որ եռամսյա ժամկետում բռնագրավել են 500 մետաղյա սարքեր և մանր կտորտանքի վերածել, որպեսզի այլևս հնարավոր չլինի օգտագործել:

30 միլիոն անձավաբնակ

Ժողովուրդ եմ ասել. իրենց հսկայական երկրում չեն տեղավորվում, աշխարհին զարմացնում են իրենց քանակով ու «համեստորեն» լռում են, որ տեսանելի բազմամիլիոններից 30 միլիոնն էլ աննկատ ապրում են քարանձավներում: Իհարկե´, խոսքը հետևողականորեն բազմացող չինացիների մասին է:

Ֆրանցիսկ Պապը դատապարտել է դարիս ախտերը

Մասնավորապես` փողի պաշտամունքը և վայրի կապիտալիզմը: Անցյալ շաբաթավերջին նա հանդես է եկել կաթոլիկական եկեղեցու արմատական բարենորոգման, ապաբյուրոկրատացման, ինչպես նաև մոլորակի չքավոր բնակչութ յան խնդիրներին անդրադառնալու կոչով:

ԱՐԴԱՐԱՄԱՐՏԵՐՆ ՈՒ ԱՐԴԱՐԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ

- Իրո՞ք, 1915-ին, Արևմտահայաստանում մեկ ու կես միլիոն հայ է մահասպանվել,- սգածաղիկները ցեղասպանության հուշահամալիրի կրակին խոնարհելով, համենում է էստոնացի գրչընկերս ու բարեկամս: - Ինչո՞ւ ես հարցնում,- զարմանում եմ,- դու այդ մասին գիտես, բազմիցս գրել ես:

ՀԻՄԱ ԷԼ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ը

Արդեն մի քանի օր է` հայաստանյան ռուսալեզու թերթերից մեկում, ինչպես նաև որոշ պաշտոնական շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում վերանայելու ՀՀ պետական տոների ցանկն ու ավելացնել…նոյեմբերի 29-ը: Մինչև 20 տարեկաններն այսօր Հայաստանում գուցե չգիտեն էլ, թե ինչ օր է այն, թե ինչ նշանակություն ունի մեր պատմության մեջ:

ԴԱՏԱՐԿ «ԿՐԱԿՈՑՆԵՐ»... ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՏԵՍՔՈՎ

ՀՀ արդարադատության նախարարությունն ու Ազգային ժողովը չեն շտապում կատարել իրենց խոստումը` փոփոխություններ մտցնելու «Հասարակական կազմակեր պությունների մասին» ՀՀ օրենքում, ճշգրտելու նախկին ստեղծագործական միությունների կարգավիճակը:

ԱՇԽԱՏԱ՞ՆՔ ՉԿԱ, ԹԵ՞ ԱՇԽԱՏՈՂ

ՆՈՐԱՎԱՐՏ երիտասարդին աշխատանքի տեղավորվելու համար անչափ կարևոր է նաև աշխատանքային փորձ ունենալը, որը ուսանողը երևի պիտի ձեռք բերի ուսումնառությանը զուգընթաց: Հայաստանում բնակվող երիտասարդների կեսը չի կարողանում գտնել աշխատանք:

«Ստորգետնյա գործարք»

Ուկրաինացի միլիարդատերը 80 միլիոն դոլարով գնել է լոնդոնյան մետրոյի լքյալ կայարանը: Իսկ BroΗΘton RoΖd այդ կայարանը հիրավի պատմամշակութային արժեք է:

Մաֆիստ լինելն օգտակար էր որկորին

Իտալական սրճարանն «ընդառաջել» է մաֆիստական խմբի անդամ ներկայացած այցելուին ու մի քանի օր նրան կրուասաններ, սուրճ և ոչ ոգելից ըմպելիքներ հյուրասիրել: Բարմենը հետո պատմել է, որ սրճարան այցելած 52-ամյա Ուբալդո Չիտարելան իրեն բազմիցս ասել է, թե «Կամորա» կլանի անդամ է:

Լրտեսման հստակ կանոններ

«Նախկին» բառը, երևի, պետության առաջնորդների պարագայում չի նշանակում անտարբերություն երկրի հանդեպ: Համենայնդեպս` Բիլ Քլինթոնը չի դադարում մտածել իր երկրի անվտանգության ապահովվածության մասին:

Կատաղության կարանտին

Մոսկովյան իշխանություններն այլ կերպ չէին կարող արձագանքել վտանգին: Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրաման է ստորագրել Նոր Մոսկվայի Միխայլովո-Յարցևսկոյի բնակավանի տարածքում կարանտին հայտարարելու վերաբերյալ:

Վարդագույն երանգ գոյություն չունի

Ուրեմն ինչո՞ւ կամ ինչպես ենք մենք դա տեսնում: Տեսողության համար հիմնական գույներն են կարմիրը, կանաչը և կապույտը: