ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅ ԱՋԱԿՑՈՒՀԻՆ

  Հավանաբար Ռուսաստանում այնքան են նոսրացել Վլադիմիր Պուտինին սատարող ուժերի շարքերը, որ ՀԱԿ-ի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետուհին է ձեռուոտ ընկած նրան սատարելու կոչեր հնչեցնում:

  ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է

  Ինչպես մեզ տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը` պատրաստվում է ընտրություններին մասնակցել ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով: Նա վճռական է տրամադրված և շատ է ուզում ապացուցել, որ մեծամասնականով էլ կարելի է պատգամավոր դառնալ` հաղթելով օլիգարխներին ու մականունավորներին:

  ԳՅՈՒՄՐԵՑԻ ԳՐՈՂՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԵԼ ԵՆ

  Գրողների միության Գյումրու բաժանմունքի գրողներին չափազանց ցայրացրել է այն հանգամանքը, որ ոմանք քննադատաբար են արձագանքել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնական խոստմանը` գնել Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տունը, վերանորոգել և հանձնել համայնքին:

  1 ՀԱՐՑ

  Արդյո՞ք արդարացված եք համարում Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին Հարցին պատասխանում է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ - Ցանկացած մրցույթում մեր մասնակցությունը նպատակ է` հանրահռչակելու մեր արվեստը, աշխարհին ճանաչելի դարձնելու մեր ձեռքբերումները... Ես ժամանակին` խորհրդային իշխանության տարիներին, Սարո եմ երգել Բաքվի օպերային թատրոնում` այսպես ցույց տալով մեր հանճարեղ երաժշտության ազդեցությունները այդ ժողովրդի երաժշտական մշակույթի վրա:

ՏԽՐԵՑՆՈՂ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մարդահամարի նախնական արդյունքները: 2011 թ. հոկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում առկա է եղել 2 մլն 871 հազ. 509 մարդ:

  ՄԱՐՔՍԻՍՏԻՆ ՍԻՐՈՒՄ ԵՆ, ՄԱՐՔՍԻԶՄԸ` ՈՉ

  Ինչպես հայտնի դարձավ` Մարքսիստական կուսակցության միակ անդամ Դավիթ Հակոբյանին իրենց համամասնական ցուցակներում ընդգրկելուց հրաժարվել են և´ Հայ ազգային կոնգրեսը, և´ «Ազատ դեմոկրատները»: ՀԱԿ-ը չի կարողանում ներել Դավիթ Հակոբյանին` մի շարք դավաճանական հայտարարությունների համար:

  ԱՂՄԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Էլ ԱՓԻ ՄԵՋ Է ԱԶԴԵՑԻԿ

  Քաղաքացուն վրաերթի ենթարկած և պատահարի վայրից փախուստի դիմած լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման շուրջ բարձրացված աղմուկը պիտի որ մարեր` խափանման միջոցը փոխելուց ու նրան ազատ արձակելուց հետո: Սակայն սենսացիաների սիրահար որոշակի շրջանակներ կարծես չեն ուզում հանդարտվել:

Ժամ Հատուցումի

  Նախկինում կատարված ևս մեկ հանցագործություն բացահայտվեց Ոստիկանությունը հավաստիացնում է` ոչ մի հանցանք անպատիժ չի մնալու Որքան էլ «ցեխ շպրտողներին» դուր չգա, միևնույն է` փաստերն ավելի համառ են, իրողությունը` հստակ: Վերջին ամիսներին ՀՀ ոստիկանության ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հայտարարությունները չգրանցելու արատավոր պրակտիկային:

ԽԱՅՏԱԲՂԵՏ ՈՒ ՀԵՏԱՔԻՐՔԻՐ

  ԱԺ առաջիկա ընտրություններում թիվ 6-րդ ընտրատարածքը կուսակցական ներկայացվածության առումով խոստանում է ամենախայտաբղետներից մեկը դառնալ:

ԳՆԱՃՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԿԴԱՌՆԱ

  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հաստատել է Էներգետիկայի նախարարի ավելի վաղ հնչեցրած հայտարարութ յունը` ընթացիկ տարում Հայաստանին մատակարարվող գազի սակագինն անփոփոխ թողնելու վերաբերյալ:

ՀՈՒՅՍՆԵՐԸ` ԱՄԱՆԱԿԻ ՎՐԱ

  Այս տարվա ընթացքում լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկ հավաքագրելու` վարչապետի հանձնարարականը Պետեկամուտների կոմիտեի ղեկավարության շրջանում թարմացրել է լարվածությունն ու անհանգստությունը:

  Գնահատականները պետք է լինեն համարժեք,-

  ասում է ՀՀԿ- ական Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆԸ - Նախորդ նիստը ԲՀԿ պատգամավորական խմբակցության բոյկոտը խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը պատճառաբանեց խորհրդարանում ստեղծված ոչ կառուցողական մթնոլորտով: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեիք ԲՀԿ այս դիրքորոշումը:

ՀԱՅՐ, ԹԵ՞ ՈՐԴԻ

  Այս օրերին գյումրեցինների քննարկումների թիվ մեկ թեման հայր և որդի Բալասանյաններն են դարձել: Խնդիրն այն է, որ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը հաճախ է կամեցել մասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրություններին, սակայն միշտ էլ խույս է տվել պայքարից:

ԵԱՀԿ-Ն ԷԼ Է ԲԼԵՖ ԱՆՈՒՄ

  Օրերս մեզ մի այսպիսի տեղեկատվություն հանդիպեց. - ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտարարել է 2012 և 2013 թթ. ՀՀ խորհրդարանական և նախագահական ընտրությունների ընթացքում լրատվամիջոցների մոնիտորինգի մրցույթ, որին կարող են մասնակցել տեղական հասարակական կազմակերպությունները:

  ՊԱԿ-ի «զինվորագրյալը»

  Պարզվում է` նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը «հավաքագրված» է եղել բելառուսական Խթը-ի կողմից: Համենայն դեպս այդպիսի վարկած է քննարկել ծՁԹ հեռուստալիքն` շաբաթ օրվա երեկոյան մի թողարկմամբ:

  Ուսամա բեն Լադենի «աջ թևը» ազատության մեջ

  Արմատական իսլամի քարոզիչ աբու Քաթադան, ով նախկինում Ուսամա բենի Լադենի աջ թևն էր համարվում, ազատ է արձակվել բրիտանական բանտից: Մշուշոտ Ալբիոնի իշխանությունները նախապես ցանկություն էին հայտնել «Ալ-Քաիդայի» առաջնորդի օգնականին ուղարկել Հորդանան, որտեղ նրան ցմահ բանտարկություն և իր իսկ հավաստմամբ` մեծ փորձություններ են սպասվում:

Գագիկ Ծառուկյանը` Վարդան Բոստանջյանին

  Թումանյանաբար Բոստանջյան ջան, ասում եմ քեզ, ոտքդ զգույշ դիր հողին, Ի՞նչ իմանաս, մեր շահերից ո՞րն ես «ճզմում» դու հիմի... ::

Թուրքերը` Սարկոզիի անունն արտասանելիս

  Նի˜կ...օ˜լյա˜լյա˜... ::

Դաս առնել բոլշևիկների սխալներից

  Այս տարվա «մայիսյան ապստամբությանը» պատրաստվելու նպատակով` ՀԱԿ առաջնորդը գրում է «1920 թ. մայիսյան ապստամբության պարտության պատճառներն ու դասերը» հիմնարար աշխատությունը, որից որոշ հատվածներ կարդալու է առաջիկա հանրահավաքում` քաղաքագիտական վերլուծությունների «դասաժամին»: :

Հարթակը` ԲՀԿ-ինը,  «դաբրոն»` Պուտինինը

  Ըստ վերլուծաբանների` այն պահից, երբ Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե հնարավոր է` անդամագրվի ԲՀԿ-ին, պարզ դարձավ, որ այժմ արդեն Կովկասյան վագրը ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է, այլ ՀՀ երկրորդ նախագահը: Վերջինս` ռուսական «դաբրոյով» ԲՀԿ-ական հարթակից պատրաստվում է «թռիչքի»:

«Ֆազերը գցելու» վտանգը

  Յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցություն մտորում է մոտավորապես այս կերպ. «Լավ, ասենք մյուս ընդդիմադիր ուժերին միացա, բա որ «կարճ միացում» տա, ու ֆազերս գցե՞մ... ::

  ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

  09.02.2012 թ. ԽՈՅԵՐ. Հատկապես ընտանեկան գործերում այսօր մի փորձեք շատ նախաձեռնող լինել. դա կզայրացնի ձեր ընտանիքի անդամներին: Աշխատեք անհարկի համբերատար լինել և ավելի պահանջներ չներկայացնել, հատկապես ֆինանսական հարցերում:

  Վերջին մոհիկանը

  Բրիտանական Քինգս-Լին ավանում մահկանացուն է կնքել Առաջին համաշխարհային պատերազմի վերջին մասնակիցը` Ֆլորանս Գրինը: Ինչպես տեղեկացրել է BBC News-ը, վախճանվել է իր ծննդյան 111-րդ տարեդարձից 2 շաբաթ առաջ:

  Ականջակալները սպանում են

  Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ վերջին 6 տարիների ընթացքում գրեթե 3 անգամ ավելացել է «IPod» և «MP3» ձայնագրիչների ականջակալներից օգտվող երիտասարդների մահացության թիվը: Այսպիսի տվյալներ են ներկայացրել Մերիլենդի համալսարանի և Բալթիմորի մանկական հիվանդանոցի մասնագետները:

Միասեռական ամուսնությունների արգելքը` հակասահմանադրական

  Ամերիկայի դաշնային վճռափոխ դատարանը ոչ սահմանադրական է համարել Կալիֆոռնիայում գործող` միասեռականների ամուսնության արգելանքը: Դատարանն արձանագրել է, որ նահանգի սահմանադրությամբ` տղամարդու և կնոջ ամուսնությունը տարորոշելը «նշանակալիորեն վնասում է» ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին (հաղորդել է CNN-ը):