Ահնիձորյան ասքն անավարտ մնաց

  Քսաներորդ դարի հայ արձակի մեծագույն դեմքերից մեկի` Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն էր փետրվարի 12-ը: Այդ օրն իր ահնիձորյան ասքը հյուսած գրողը կդառնար 77 տարեկան:

  ՀԱՇՎՈՒՄ ԵՆ ՈՒ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ

  ՀԱԿ-ի` օրերս հրավիրված, բայց այդպես էլ չկայացած ու անորոշ ժամանակով հետաձգված քաղխորհրդի նիստի ձախողման պատճառների շարքում ընդդիմադիր այս միավորին մոտ կանգնած մեր աղբյուրը բավական ուշագրավ մի իրողության մասին է վկայում. Կոնգրեսին չի հաջողվում համաձայնության գալ ոչ միայն առաջիկայում ԿԸՀ-ին ներկայացվելիք համամասնական ցուցակի, այլ նաև մեծամասնական ընտրատարածքների առաջադրումների շուրջ:

  ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԵԼ ԵՆ

  Շիրակի մարզում կայացած կիրակնօրյա ընտրություններում ՕԵԿ առաջադրած երկու թեկնածուներն էլ պարտվել են: Ըստ ԿԸՀ-ի կողմից երեկ հրապարակած տվյալների` Նահապետավան գյուղում ՕԵԿ-ական գործող գյուղապետը շուրջ երեք անգամ ավելի քիչ քվեներ է ստացել, քան նրա մրցակիցը:

  ՀԵՐՈՅԱՆԱԿԱՆ «ՈՒՏՈՒՇԽՄՈՒՇՆԵՐ»

  Ըստ հավաստի տեղեկությունների` ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը, ով նախկինում եղել է Արմավիրի մարզպետ, խորհրդարանում իր պարապությունը լցնելու համար, ամեն օր «ուտուշ-խմուշներ» է կազմակերպում` ԱԺ շենքում տարածելով խորովածի «զգլխիչ» հոտը: Օրերս խորհրդարան այցելած Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանն ուղղակի զարմացել է` օրենսդիր մարմնում տարածված խորովածի հոտը զգալով:

  ԴԱՐՁՅԱԼ ԹԵՐԱՑԵԼ ԵՆ

  Մի քանի օր շարունակ հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով փակվել էին բազմաթիվ միջպետական և միջհամայնքային ճանապարհներ, անվտանգ չէր երթևեկությունը Երևան-Վանաձոր և Երևան-Գյումրի ճանապարհահատվածներին:

ՏՈ ԼԱ´Վ, Է˜

  Ոմանց երևակայությունը մեր երկրում առավել արագ է գործում, քան ցանկացած գերձայնային ինքնաթիռ:

«Բոլորի մասնակցությունը կկանխի ընտրակեղծիքները».

  համոզված է ԱԺ` ՀՀԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԸ Նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական մեծամասնություն ունենալով օրենսդիրում, ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, քաղաքական կոալիցիա կազմեց, չնայած` ակնառու էր, որ ի վիճակի էր ցանկացած որոշում միայնակ էլ ընդունել խորհրդարանում:

  Ահնիձորյան ասքն անավարտ մնաց

  Քսաներորդ դարի հայ արձակի մեծագույն դեմքերից մեկի` Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն էր փետրվարի 12-ը: Այդ օրն իր ահնիձորյան ասքը հյուսած գրողը կդառնար 77 տարեկան:

«Դոկտորի» ծուղակում

  31-ամյա Հրանուշ Մ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ 2011 թ. օգոստոսի 1-ին Գյումրի քաղաքում ծանոթացել է ոմն Աննայի և Նարինեի հետ, ովքեր հավաստիացրել են, որ Թուրքիայի Հանրապետությունում իրեն կարող են ապահովել դայակի աշխատանքով`ամսական 700 ԱՄՆ դոլար աշխատավարձով:

Նշանաբառս գաղտնի թող մնա...

  Երևանի բնակիչ Ալբերտ Ս.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում հայտարարություն էր տվել, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկի իր հաշվեհամարից`պլաստիկ քարտի և նշանաբառի օգտագործմամբ, գողացել են 188.000 դրամ: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է Ալբերտ Ս.-ի տանը ՌԴ-ից ժամանակավորապես հյուրընկալված նրա բարեկամուհին:

Օդում` արհավիրքին, ցամաքում` կանանց

  Մոսկվայի 36-ամյա բնակիչ, ռուսաստանյան ավիաընկերություններից մեկի օդաչու Ռոման Տ.-ն փետրվարի 7-ի վաղ առավոտյան, ժամը 05.40-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և հայտնել, որ Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցի իր համարը եկած մի աղջիկ`Նարինե անունով, գիշերը իր տաբատի գրպանից հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է բանկային 3 քարտ, վարորդական իրավունքի վկայական և կանխիկ գումար`դոլար և եվրո:

Գիշերը` ննջասենյակից

  Ամասիա գյուղի մի բնակիչ փետրվարի 9-ին ներկայանալով ոստիկանության Ամասիայի բաժին հայտնել է, որ գիշերը իր ննջասենյակից անհայտ պայմաններում անհետացել են ոսկյա զարդերը: Ոստիկանության ծառայողները հաջորդ օրը պարզել են, որ գողությունը գիշերը կատարել է տուժողի`հարևանությամբ բնակվող եղբոր կինը:

Անձնագիր կորցնելու վնասները

  Ապարան բնակիչ, 38-ամյա Դավիթ Հ.-ն ոստիկանությունում հայտարարություն է տվել, որ 2009 թ. մայիսին կորցրել է իր անձնագիրը, որը անհայտ անձը գտնելով`«ԱրմենՏելե ՓԲԸ-ից ստացել է 9 հեռախոսահամար և օգտագործել`իրեն պատճառելով 850.000 դրամի պարտք: :

  ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՈՉ

  Մեր գործընկեր Հայկ Բաբուխանյանը, ով տարիներ առաջ ԱԺ պատգամավոր էր եղել, նորից է կամենում վերադառնալ խորհրդարան` ՀՀԿ համամասնական ցուցակով: Այս ցուցակի մասին դեռևս որևէ հստակ հայտարարություն չկա, սակայն «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիրն արդեն հայտարարել է, որ ինքն այնտեղ զբաղեցնում է «անցողիկ» տեղ:

  ՀԻՄԱ ԷԼ` ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ

  Զարմանալի բաներ են կատարվում ՕԵԿ-ում: Ասենք`չէ˜, զարմանալի ոչինչ չկա. պարզապես Արթուր Բաղդասարյանը վերադառնում է իր խաղաոճին և ընտրություններից առաջ արդեն սկսել է հետաքրքիր «առևտուրը»:

  ՊԱՏՄԱՀԵՆՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆ. հերթականը

  Մենք, ծաղրալից վերաբերմունք ունենալով ադրբեջանական այս տխմարությունների հանդեպ, այնուհանդերձ արդեն իսկ պետք է միջազգային հանրության քննարկման նյութը դարձնենք Բաքվի կեցվածքը, որը վտանգներով է հղի և կարող է մեծ վնաս հասցնել տարածաշրջանի երկրներին:

Ռ. Քոչարյանի խոսքը... իրեն սատարող քաղուժին

  Հին երգի նմանությամբ Ես երկա˜ր, շատ երկար եմ սպասել, Ու թաքուն արտասվել քեզ համար: :

Շախմատ, թե՞ ծանրամարտ

  ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում գուցե գաղտնիքները շատ են, բայց ավելի հավանական են թվում շախմատի և ծանրամարտի կարևորության մասին կարծիքների ճշմարտացիությունը: :

Ոչ թե Մոնտե-Կառլո, այլ` Ապարան

  Մեր պատգամավորների մեծամասնությունը հաճախ է մեկնում արտերկիր, հատկապես Մոնտե-Կառլո` զվարճանալու, չգիտես ինչից հանգստանալու: Բայց կա մի հետաքրքիր բացառություն. մայրաքաղաքում ծնված-ապրած-մեծացած ապարանցի Լյովա Խաչատրյանը տեղափոխվել և ապրում է ապարանյան մի գյուղում:

  Չավարտվող երկու պայքար Երկուսն էլ` անարդյունք

  Կոռուպցիայի դեմ իշխանությունների ծավալած պայքարը հիշեցնում է ընդդիմության «պայքար, պայքար մինչև վերջ»-ը: :

Վ. Օսկանյանը` ԲՀԿ-ին

  - Դռնակդ բաց` ներս գամ ես, «Անուշ-անուշ» «շեֆ» տամ քեզ: :

Հին ասացվածքը` նորովի

  ՕԵԿ-ից մինչև ԲՀԿ «փախուստը»`ընդամենը մեկ քայլ է: Վկա`Սամվել Բալասանյանը. հաջորդը ոնց որ թե Գագիկ Բաղդասարյանը կլինի :

  ՀԱՄԱՍ-ը համառում է

  - Շարունակելու ենք դիմադրությունը` մինչև Իսրայելի լիարժեք ոչնչացումը: ՀԱՄԱՍ-ը երբեք չի ճանաչի Իսրայելին:

  Համընեին նույնիսկ տարեթիվ է նշել

  Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համընեին հայտարարել է, որ Իրանն Իսրայելին հարված է հասցնելու 2014 թվականին: Այդ առնչությամբ համապատասխան փաստաթուղթը ռազմավարության գծով նրա խորհրդականը հրապարակել է ինտերնետում:

  Իսրայե՞լն է հորինել

  ՌԴ արտգործնախարարության առաջատար դիվանագետներից մեկը, մեղադրելով Իսրայելին, որ նա չարաշահում է իրանական միջուկային սպառնալիքը` նախազգուշացրել է, թե դա կարող է ամենածանր հետևանքներն ունենալ:

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

  14.02.2012 թ. ԽՈՅԵՐ. Մի´ հուզվեք. երեկվանից ձեզ համար սկսվել է բարեհաջող շրջան: Բայց, հավանաբար, դուք ցանկանում եք հաջողության հասնել ու այն վայելել շատ շուտ: