«ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ»

Սկզբից ևեթ նշենք, որ եթե խնդիրը երկու նախկին նախագահներին` Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին չառնչվեր, դրա քննարկումը գուցեև լիովին անիմաստ դառնար: Քարոզչական «փոխհրաձգության» ասպարեզում հայրենի քաղգործիչների ունեցած փորձը հնուց է գալիս, արհեստավարժությունն էլ հաջողության շատ բարձունքներ է նվաճել:

«Չարժե Մոսկվայում Կենտկոմ որոնել» Ադրբեջանին նոր նվիրատուներ են պետք

Ցինի՞զմ, թե մտագարություն Թե ռուս քաղաքագետի տեսակետներն ինչպես են ընդունվել Ադրբեջանում, այնքան էական չէ: Բայց այ` ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հայտարարությունը Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարին (անշուշտ` ոչ միայն նրան) մղել է մեկնաբանություններ մոգոնել:

Նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ ուղերձը ՀՀ քաղաքացիներին եւ բոլոր հայորդիներին

Ջերմուկ, «Բազե» համահայկական երիտասարդական հավաք Սիրելի երիտասարդներ, Ջերմորեն ողջունում եմ ձեզ գեղատեսիլ Ջերմուկում: «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կարծես աշխարհասփյուռ մեր ժողովրդի մանրակերտը լինի:

Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ Թե՞ ներքաղաքական նոր զարգացումների սկիզբ

Հուլիսի 3-8-ը կայացած` ՀՅԴ բյուրոյի լիագումար նիստում ընդունված հայտարարության մեջ ընդգծվում է հայաստանյան ներքաղաքական կյանքում ակտիվ դերակատարություն ստանձնելու կուսակցության հանձնարարությունը: Ողջունելով Սփյուռքի նախարարության ստեղծումը` ՀՅԴ բյուրոն նաև իր վերաբերմունքն է հայտնել Հայաստանի նախագահի թուրք գործընկերոջը` Երևան հրավիրելու առնչությամբ:

Աննահանջ ակտիվության տրամաբանությունը

Հետևելով ընթացիկ քաղաքական անցուդարձին` լիարժեքորեն համոզվում ենք, որ հայրենի քաղգործիչների համար ամռան երկրորդ հատվածը նույնպես արձակուրդային չի դառնալու:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանին

ԴԻՄՈՂ` «Ավանգարդ» թերթի խմբագրություն (գլխ. խմբագիր` Ջ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, հասցեն` Արշակունյաց 2ա, հեռ.` 54-89-18) ՊԱՏԱՍԽԱՆՈՂ` Երևանի քաղաքապետ Երվանդ ԶԱԽԱՐՅԱՆ (հասցեն` Արգիշտի 1, հեռ. 52-58-77) ԴԻՄՈՒՄ Պաշտոնատար անձի անգործության մասին 2008 թ. ապրիլի 9-ին «Ավանգարդ» թերթի թիվ 13-ում տպագրվել է «Սրբատեղիի ճանապարհն անանցանելի է» հրապարակումը` Շահումյան-2 գերեզմանատան ճանապարհի անմխիթար վիճակի մասին:

ԴԵՂԱՏՈՄՍԵՐ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին Գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին

Օրերս, ի զարմանք հեռուստադիտողների, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանը հանդես եկավ մի «անմեղ» հայտարարությամբ, որ մայրաքաղաքի բազմաբնա կարան շենքերին կից ի հայտ են եկել կցորդ կառույցներ, որ 4 և 5 հարկանի շենքերի վրա ավելացել են ևս մեկ ամբողջական հարկեր£ Նա չմոռացավ հիշեցնել, որ մանսարդային հարկերի կառուցապատման համար անհրաժեշտ է շենքի բոլոր սեփականատերերի միասնական հայտը. նոտարական կարգով հաստատված£ Մի խոսքով ստացվում է, որ ստեղծված իրավիճակին անտեղյակ քաղաքի գլխավոր ճարտարապետը սրտացավություն է հայտնում, որ խախտվել են քաղաքաշինական շատ նորմեր, թույլ են տրվել սխալներ և այդ սխալները շտկելու համար հարկավոր են նոր դեղատոմսեր£ Քաջատեղյակ լինելով Վարդանանց փողոցի թիվ 15 շենքի մանսարդային հարկի լույսընծայման ապօրինություններին, սեփականատերերի իրավունքների ոտնահարումներին` քաղաքապետարանի սխալներն ուղղելու նպատակով որոշեցինք համապատասխան դեղատոմսեր առաջարկել նրանց ղեկավարներին… ԴԵՂԱՏՈՄՍ 1.¬ «Մենք առաջնություն ենք տալիս մարդու իրավունքների և Սահմանադրական նորմերի պահպանմանը£ Ցանկացած վարչական որոշում, որը սահմանափակում է մարդու իրավունքները, անընդունելի է լինելու մեզ համար»£ ՀՀ վարչապետ Տ. ՍԱՐԳՍՅԱՆ ԴԵՂԱՏՈՄՍ 2.¬ «Պետք է պայքարել ոչ թե հետևանքների դեմ, այլ արմատախիլ անել պատճառները»£ Մարդու իրավունքների պաշտպան Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԵՂԱՏՈՄՍ 3.¬ Պետք է անվավեր ճանաչվի Վարդանանց փողոցի թիվ 15 շենքի ձեղնահարկում մանսարդային հարկ կառուցելու քաղաքապետարանի 12.01.2006 թ. թիվ 263 շինթույլտվությունը, որը հիմք է ընդունել 16 սեփականատերերի համաձայնագիր հայտը, քանզի. * Շենքի 16 սեփականատերերի ներկայացրած համաձայնագիր-հայտում առկա ստորագրությունները պատշաճ չեն և հաստատված չեն նոտարի կողմից£ * Հայտի մեջ չեն ընդգրկված Արտաշես և Յուրա Սահակյանները, մինչդեռ քաղաքապետարանը նրանց ճանաչել է ոչ միայն կառուցապատող, այլ նաև յուրային` ընդհանուր կառուցապատող£ * Քաղաքապետարանը շինթույլտվության իրավունք է պարգևել 2002 թ. հանգուցյալ Լիլյա Չալախյանին£ Ո՞վ պետք է քրեական թիվ 325 հոդվածով պատժի այն հանցագործին, որը հինգ տարվա հանգուցյալին վերակենդանացրել ու կառուցապատող է ճանաչել£ ԴԵՂԱՏՈՄՍ 4.¬ Քաղաքապետարանը պետք է անվավեր ճանաչի շենքում չկայացած ժողովի առկայության կեղծ փաստաթուղթը, քանզի. * Չի պահպանվել ՀՀ բազմաբնակարան շենքի կառավարման օրենքի թիվ 12 հոդվածի պահանջները ամբողջությամբ£ 11¬րդ հոդվածի 7¬րդ կետի «Դ» և «Ե» ենթակետերը. «Նշված հարցերով որոշումները պետք է ընդունվեն բոլոր սեփականատերերի կողմից միաձայն»£ Քաղաքապետարանը կարող է ներկայացնել 7 և 8¬րդ բնակարանների սեփականատերերի կողմից հաստատված որևէ փաստաթուղթ, որ հրաժարվել են կառուցապատող լինելու իրավունքից£ * Ժողովի փաստը կեղծ է, ոչ պատշաճ ստորագրահավաք£ Ժողով, անհայտ տեղի ու ժամանակի փաստերի բացակայությամբ£ * Ժողով տեղի չի ունեցել, այլապես չէին ստորագրի, չէին պահանջի, որ հանգուցյալ Լիլյա Չալախյանը կառուցապատող ճանաչվի, չէ որ նրա հուղարկավորությանը նրանց մեծ մասը մասնակցել է£ * Փաստաթուղթը ձևակերպվել է շինթույլտվությունից հետո, որպեսզի ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Վ. Ավանեսյանը կարողանա բավարարել քաղաքապետի վերաքննիչ բողոքը. անվավեր ճանաչի Կենտրոն, Նորք և Մարաշ առաջին ատյանի դատավոր, գուցե դատավորների մեջ միակ անվախ դատավոր Վ. Լալայանի 2006 թ. օգոստոսի 11¬ի վճիռը, որ քաղաքապետարանի «թանին թթու ասաց», ու անվավեր ճանաչեց թիվ 263 շինթույլտվությունը, պարտավորեցրեց կառուցապատող Յուրի Սահակյանին տանիքը բերել նույն տեսքի, քանի որ ձմռանը կատարած շինաշխատանքների պատճառով, ջրհոսքը լցվել էր 2¬րդ մուտքի վերջին հարկի 3 բնակարանները և վնաս պատճառել բնակիչներին£ ԴԵՂԱՏՈՄՍ 5.- Ավարտած համարելով մանսարդային հարկի կառուցումը` կառուցապատող Յու. Սահակյանը փորձում է սեփականաշնորհել£ Սակայն չի կարողանում «Ղարաբաղ -Ղարաբաղ» խաղալ անշարժ գույքի Կենտրոն ստորաբաժանման պետ Ա. Պետրոսյանի հետ£ Սա արդեն այն օղակը չէ, որ կարողանա սուտ¬մուտ հայտարարություններով բացել, մտնել ու շվացնել£ ԴԵՂԱՏՈՄՍ 6.- Քաղաքապետարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի պահանջը, Վարդանանց փողոցի 15 շենքի, 7 և 8¬րդ բնակարանների սեփականատերեր Քաջիկ Զաքարյանի և Տիգրան Մարտիրոսյանի ՀՀ քաղ. իրավունքները, իրենց բնակարանների վերևում գտնվող տանիքը հատկացնելով նույն շենքի բնակիչ Յուրի Սահակյանին, անօրինական փաստաթղթերի հիման վրա զրկել ՀՀ քաղ. օր¬ի 191 հոդվածի 2¬րդ կետի սահմանված դրույթից. «Իր տիրապետման ու օգտագործմանը տրամադրվի ընդհանուր գույքի մեջ իր բաժին համաչափ մասը»£ ԴԵՂԱՏՈՄՍ 7.¬ Քանի որ քաղաքապետարանը, գլխավոր ճարտարապետ պարոն Ս. Դանիելյանը որոշել են շտկել քաղաքաշինության նորմերում թույլ տված սխալները, ապա հարկ կլինի նաև վերանայել Վարդանանց փողոցի 15 շենքի 7 և 8¬րդ բնակարանների սեփականատերեր Քաջիկ Զաքարյանի և Տիգրան Մարտիրոսյանի, 1¬ին մուտքի ձեղնահարկում, հենց իրենց գլխավերևում, ինչպես նախատեսված է օրենքով, կոտորակային հարաբերությամբ տարածք հատկացնել և վերջ տալ չընդհատվող բողոքների, որ կարող է հասնել մինչև Եվրոդատարան£ Ախր ինչո՞ւ է, ինչո՞ւ£ Մի՞թե Հայաստանը չի կարող պաշտպանել իր քաղաքացու իրավունքները£ :

Վիրավորանք Բի¬Բի¬Սի¬ից

Բրիտանական այս հեուստառադիոընկերության հաղորդումը կրկին վատթարացրել է Մոսկվայի ու Լոնդոնի հարաբերությունները£ Հուլիսի 7¬ին և 8¬ին BBC¬ով հեռարձակված ֆիլմում, հղում կատարելով բրիտանական հեղինակավոր MIS հակահետախուզության աղբյուրներին` հայտարարվել է, որ 2006 թ. նոյեմբերին Լիտվինենկոյի թունավորումը սոսկ քրեական միջադեպ չէր£ Խնդիրն այն է, որ բրիտանական հետախուզությունը «պետական միջամտության ակնհայտ ապացույցներ» ունի£ Ֆիլմի հեղինակները, «պետական» ասելով, նկատի ունեն Ռուսաստանը£ Նույն MIS¬ի աշխատակիցներին վկայակոչելով, նրանք բարձրաձայնել են, որ շնորհազրկված օլիգարխ Բորիս Բերեզովսկու դեմ 2007¬ի հունիսին կատարված մահափորձը նույնպես արտոնվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից£ Վերջիններիս, բնականաբար, խիստ զայրացրել է այդ ցուցադրությունը£ Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպան Յուրի Ֆեդոտովը տեղի իշխանություններից պահանջել է մեկնաբանել հնչած վարկածները£ - Նրանք պարտավոր են կամ հերքել այդ հերյուրանքը, կամ հիմնավորել ասվածը£ Չհիմնավորելու դեպքում մենք համապատասխան եզրահանգումներ կկատարենք` մեր երկկողմ հարաբերություններում գերակայությունների վերանայման առնչությամբ£ Բոլոր դեպքերում` այդ սյուժեների վերաբերյալ պաշտոնական Լոնդոնի լռությունն ինձ համար անհասկանալի է,¬ հայտարարել է նա£ Ֆեդոտովի խոսքերով` հաղորդման մեջ «Ռուսաստանի հասցեին հնչած մեղադրանքը, թե նա է կանգնած սպանության հետևում» մեկնաբանել կարող էին բրիտանական արտգործնախարարությունը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը£ Ոչինչ չի ասվում այն մասին, թե այս կամ այլ գերատեսչություններին պաշտոնական հարցում ուղղվե՞լ է, արդյոք£ Դեսպանը ավելորդ չի համարել նշել նաև, որ հաղորդումների հեռարձակումը համընկել է Ճապոնիայում G8 գագաթաժողովում Դմ. Մեդվեդևի և Գ. Բրաունի երկկողմ բանակցություն ների հետ. ¬ Առիթ է ստեղծվում եզրակացնելու, որ Անգլիայում ոչ բոլորին է ձեռնտու մեր երկկողմ հարաբերությունների բարելավման հեռանկարը և Լոնդոնի նախաձեռնությամբ ծագած հիմնախնդիրների հաղթահարումը£ Սրանով կարելի է բացատրել հատկապես մեր երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ այդ հեռարձակումը£ Այն, ինչպես նաև բրիտանական մամուլում Ռուսաստանի դեմ սանձազերծված արշավանքը, իսկապես, կարևոր նշանակություն ունեցավ£ Ֆեդոտովը խեղկատակություն է անվանել Բերեզովսկու դեմ տապալված մահափորձը ռուսական հատուկ ծառայություններին վերագրելը և գնահատական տալով ռուս-բրիտանական ներկա հարաբերություններին` դրանք համարել է «կատարելությունից հեռու»£ :

Բեն Լադենը գնում է «Նյուքա՞սլ»¬ը

Այո°, խոսքը անգլիական հայտնի ֆուտբոլային ակումբի մասին է, որի համար, ասում են` Ուսամայի ընտանիքն, իբր, առաջարկել է մոտ 360 միլիոն եվրո£ Այն ակումբի, որ բազմամյա իր փառքից հետո այս տարի ստիպված էր բավարարվել չեմպիոնատի միջին դասակարգմամբ£ Այդուհանդերձ, «Նյուքասլ»¬ի հանդեպ չի նվազում երկրպագուների ջերմեռանդությունը, որոնց թվում նաև Թոն Բլէրն է£ - Նողկալի է. դա հիմար կատակ է,¬ հայտարարել է ակումբի ղեկավար Ֆրենկ Հիլմուրը£¬ Ես չեմ կարող հավատալ, որ մեր նախագահը ցանկանում է ակումբը վաճառել ահաբեկչի հարազատներին£ Լոնդոնյան «Sun» թերթը, հրապարակելով այս նորությունը, ընդգծել է, որ ակումբի ներկայիս տերը` Մայք Էշլին 1 տարի առաջ «Նյուքասլ»¬ը ձեռք է բերել 170 միլիոն եվրոյով£ Եվ եթե ստույգ են սաուդցիների կողմից առաջարկվող գումարի չափի մասին լուրերը, ուրեմն 1 տարվա ընթացքում Էշլին առնվազն կրկնապատկում է իր ներդրումները, և նման եկամուտը կարող է նրան մղել` հաշվի չառնել մոլի երկրպագուների անհանգստությունը£ Իսկ Բեն Լադեններն էլ չեն սահմանափակվի սոսկ ֆուտբոլային ակումբով. հավանական է` նրանք մտադիր են գնել նաև մարզադաշտի շրջակա հրապարակը` առևտրային օբյեկտներ կառուցելու համար£ :

ՓՐԿՕՂԱԿ` ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՄԱՐ

Անցած շաբաթվա քաղաքական անցուդարձերի մեջ բացառիկ նշանակություն ունեին երկու հրապարակային ելույթ: Առաջինը Նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածն էր` միջազգային մեծ հեղինակություն վայելող «Վելլ սթրիթ Ջոռնել» թերթում, երկրորդը նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը:

Միասնական բանակն ու ժողովուրդն անպարտելի են

Ժողովրդական խոսքն ասում է` երեխան ընտանիքի հայելին է: Յուրատիպ ընտանիք է նաև Հայոց ազգային բանակը:

ԳԵՆԵՐԱԼԸ

Հայկական բանակի պատմության մեջ մնայուն է գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի ավանդը:

Սառո՞ւյցը շարժվեց, թե՞ հալոցք էր

Վերջին քառամսյակում մի տեսակ գորդյան հանգույց էր դարձել Հայաստանի ներքաղաքական լարվածությունը ու կարծես թե գերբնական ջանքեր էին հարկավոր` ստեղծված իրավիճակը շտկելու համար£ Եվ հուրախություն շատերի` անլուծելի թվացող, չարչրկված երկխոսության հարցին վերջապես լուծման իրատեսական մոտեցում ցուցաբերվեց£ Ընդդիմության խորհրդարանական ներկայացուցիչ «Ժառանգություն» կուսակցության 5¬րդ համագումարը իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր¬Պետրոսյանը£ Ճիշտ է, այդպիսով մակեդոնյան հարված չհասցվեց անլուծելի թվացող թնջուկին, բայց երբ երկու հայտնի թևերի «խոշոր տրամաչափի» ներկայացուցիչները ոչ թե թշնամական, այլ ձեռքսեղմումների նոտայով են սկսում, դա արդեն խոսում է այն մասին, որ նահանջում է երկկողմանի անզիջողականությունը և նշմարվում են այդքան սպասված երկխոսության նախադրյալները£ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԸ այս առումով հավաստիացրեց. - Ես չեմ եկել նշելու, որ կան հարցեր, որոնց շուրջ մենք ունենք տարբեր տեսակետներ£ Ես այստեղ եկել եմ` կամուրջներ կապելու£ Կամուրջներ այրելը հեշտ է. կապելն է դժվար£ Ես այստեղ եկել եմ ասելու` մեզ պետք է ուժեղ ընդդիմություն, և դա քաղաքավարական ժեստ չէ£ Ուժեղ, կառուցողական ընդդիմություն նշանակում է ուժեղ հասարակություն, ուժեղ պետություն£ Մենք չենք վախենում քննադատությունից և համարձակ առաջարկություններից£ Մենք ունենք դրանց կարիքը£ Գրեթե խաղաղամիտ, բայց ենթատեքստային էր առաջին Նախագահի խոսքը. ¬ Եթե ինձ թույլ տրվի, ես «Ժառանգությունը» կհամարեի համաժողովրդական շարժման խոսափողը խորհրդարանում£ Նաև որոշ չափով կարեկցելով «Ժառանգություն» խմբակցութ յանը, որ ստիպված է աշխատել այսպիսի խորհրդարանում, որը ոչ մի կապ չունի մեր ժողովրդի կամքի արտահայտության հետ£ Կարեկցում եմ նաև նորանշանակ վարչապետին. շատ ծանր ժառանգություն եք ստացել£ Եվ առաջին հերթին Ձեր պարտքն է նախևառաջ մաքրել կառավարության «ավգյան ախոռները»£ Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում. ես վստահ եմ` վարչապետը, լինելով պրոֆեսիոնալ, լինելով լուրջ տնտեսագետ` հասկանում է այս երկրի խնդիրները£ Դուք շատ անելիք ունեք, նախևառաջ Ձեր կառավարած ինստիտուտի ներսում£ Ինչևէ£ Բայց ուզում եմ ընդգծել ևս մի բան. մենք` մասնավորապես իմ շուրջ ձևավորված նախընտրական դաշինքը, որը այսօրվա դրությամբ անախրոնիզմ է, այն իր բովանդակությունը պետք է փոխի. ընտրություններն ավարտվել են£ …Ես մեր իշխանություններին կոչ կանեի չսխալվել, չմտածել, որ սա այն հասարակությունն է, որին իրենք ստրկացրել են 10¬ը տարի շարունակ£ Չի հաջողվի£ Չի հաջողվի և դա կլինի հակաազգային քաղաքականություն, եթե իշխանությունները փորձեն ճզմել այս նոր շարժումը և մանավանդ երիտասարդության այս ակտիվությունը£ Սակայն ավելի ընդվզուն էր այս հանդիպման միջնորդ հանդիսացող կուսակցության ղեկավար Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մեկնաբանությունը. -Իշխանները միանալու են գողերին, ավազակներին և թալանողներին£ Դատավորները դառնալու են կաշառակեր և տեսնելու են անիրավ դատաստան£ Վանականները թողնելու են անապատներն ու մենաստանները և զբաղվելու աշխարհիկ գործերով£ Իշխանները, ևս պիղծ և մեծ աղտով վարակված, պետք է անբարտավանան և սխալ ճանապարհով ընթանան£ Մի կողմ թողած տունը շեն պահելու գործը հաջողությամբ ավարտելու հոգսերը` շարունակ ու անվերջ պարտվելու են և տարվելու են հարբեցողությամբ, որովհետև պիտի սիրեն և ցանկանան այդ վատ և պիղծ աղտը£ Նրանք մատնիչներին և գողերին պիտի պատվեն, անիրավաբար պետք է հափշտակեն աշխատողի ունեցվածքը և նրանց նկատմամբ անողոք դատաստան պետք է տեսնեն£ Մատթեոս Ուռհայեցին, մեջբերելով այս գոհարները, շարունակում է. «Հայոց երկրի վերջն էր դա, իսկ երբ լավ ժամանակները գան, երբ Աստված հետին ժամանակներուն հավատացյալներին իր խոստացածը տա` պարգևի բերկրալիորեն»£ Իսկ կարևորը ահա այսօր և այստեղ` մեր ապագան է, մեր կտակելիք Հայաստանն է£ Թեև հայտնի չէ, մարտի 1¬ից հետայսու փոխադարձ հնչեցված մատենագրական ճշմարտախոս մեջբերումների արձակած ջերմությո՞ւնը հալեցրեց սառեցված փոխշփումը, թե՞ մեկ այլ գործոն խթանեց այդ պայմանական սառույցի տեղաշարժին, բայց հիրավի, հարկ է փաստել, որ քաղաքական փոքրիշատե բարեկիրթ մթնոլորտի իրողությունը երկխոսության նախանշաններն է ուրվագծում£ Այս առումով «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆԸ կարծում է. - Ընդհանուր առմամբ` ուրախացնող փաստ է, որ բոլոր դեպքերում եկան` մի կողմ թողնելով ընդհանուր հնչեցված գնահատականները£ Գոնե դատելով հայտարարություններից` մտահոգություններից, ես հույս ունեմ, այնուամենայնիվ, կամուրջը կկայանա, և երկխոսություն կսկսվի£ - Իսկ կարելի՞ է ասել, որ այդ հավասարակշռող երրորդ ուժի դերում «Ժառանգությունը» հանդես եկավ£ ¬ Մենք նախկինում առաջնահերթ բարեփոխումների ծրագիր էինք հղել` ճգնաժամի հետ այս կամ այն կերպ առնչվող բոլոր կողմերին, և դա չէր ընդունվել` հավասարապես, թե° արմատական ընդդիմության, թե° իշխանական դաշտից£ Եվ այսօր կարծում եմ, որ դա մի փոքր այլ պայմաններում, այնուամենայնիվ, կայացավ£ Ակնհայտ է, որ կան եզրեր, կան գոնե նախադրյալներ` այդ երկխոսությունը կայացնելու համար£ :

Զսպաշապիկ կդառնա՞ հանձնարարականը

Հետընտրական քաղաքական ագրեսիվ զարգացումները հաճախ են պատճառաբանվել հասարակությունում առկա արդարացի դժգոհությամբ£ Այո°, մեզանում դեռ արմատախիլ արված չէ արատավոր այն երևույթը, երբ իրավունքները ոտնահարված քաղաքացին դիմում է պետական մարմիններին և արժանանում ոչնչով չարդարացվող մեծամիտ լռության կամ արհամարհական վերաբերմունքի£ Այս գործելաոճի երդվյալ մշակներից է Երևանի քաղաքապետարանը£ Հեռու չգնանք. 2008 թ. սկզբից անմխիթար վիճակում էր հայտնվել «Շահումյան գերեզմանատուն-2»¬ի ճանապարհը£ Հույսեր էինք փայփայում, թե պետական այրերը սպասում են գարնանամուտին` եղանակի տաքացմանը, որպեսզի կարողանան վերանորոգել այն£ Բայց գարունը եկավ էլ, անցավ էլ, իսկ քաղաքապետարանը համառորեն փակեց աչքերը£ Ավելին, տեսնելով, որ նրանց բացարձակապես չի հուզում մարդկանց հիշատակավայրի ճակատագիրը` եղելության մասին լուսաբանող մի հրապարակում` «Սրբատեղի ճանապարհն անանցանելի է» տպագրեցինք (2008 թ. ապրիլիլ 9¬ին) և նամակով դիմեցինք Երվանդ Զախարյանին` տեղեկատվություն խնդրելով այդ ուղղությամբ ձեռնարկելիք քայլերի մասին£ Քաղաքապետարանում, սակայն, որոշեցին այս անգամ թերթի հետ մեկտեղ «Քաղաքացիների դիմումների բողոքների և առաջարկությունների քննարկման կարգի և ժամկետների մասին» ՀՀ օրենքի պահանջը քամահրել£ Մեկամսյա ժամկետում պատասխան չստանալով` անտեղյակ կամ էլ խուսանավող քաղաքապետին հղած բաց նամակ հրապարակեցինք թիվ 20 համարում` (հունիսի 4¬ին), և առձեռն այն փոխանցեցինք հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակցին£ Աստված գիտե, թե որքան ժամանակ է հարկավոր քաղաքապետարանի աշխատակազմին, որպեսզի զարմանքը թոթափի և գործնական քայլերի անցնի, սակայն կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ի հեճուկս անբարեխիղճ պաշտոնյաների, հայտարարեց. ¬ Քաղաքացիների կողմից գործադիր իշխանության մարմիններին հասցեագրված դիմում¬բողոքների ծավալը, կրկնվող դիմումների քանակը վկայում են, որ պետական պաշտոնյաների կողմից դրանք ոչ միշտ են արժանանում անհրաժեշտ ուշադրության£ Անհրաժեշտ է, որպեսզի պետական մարմինների ղեկավարներն անձամբ իրազեկ լինեն քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին£ Դրանք դառնան, ըստ էության, քննարկման առարկա և լուծվեն օրենքով սահմանված կարգով, ինչը կամրապնդի հասարակության վստահությունը և կբարձրացնի իշխանության ներկայացուցիչների հեղինակությունը£ Սա մեր պետության Նախագահի հանձնարարական է£ Այս կապակցությամբ հանձնարարում եմ. բոլոր նախարարներին, գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին և առաջարկում եմ օրենքով ստեղծված մշտապես գործող պետական մարմինների ղեկավարներին. 1. Տասնօրյա ժամկետում ընդունել իրավական համապատասխան ակտեր` քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգի վերաբերյալ. 2. Առնվազն ամիսը 1 անգամ ընդունելություն իրականացնել անձամբ£ 3. Ընդունելության կազմակերպման կարգի մասին իրազեկել հանրությանը, իսկ ընդունելության կազմակերպման կարգը սահմանող իրավական ակտի պատճեն և ընդունելության օրերի և ժամերի մասին տեղեկատվությունը տեղադրել քաղաքացիների համար հասու վայրում£ Կարծում եմ, որ իրականացումը այս հանձնարարականի` էապես կնպաստի մեր ծառայությունների որակի բարձրացմանը£ Հուսանք` Նախագահի հեռահար ծրագրերից այս հույժ կարևորի իրագործումը կսանձի անհանդուրԺելի ամենաթողությունը և ոմանց` քաղաքացիներին բարոյական վնաս հասցնելու և օրենքը շրջանցելու ձեռքբերովի բնազդը ի սպառ կվերացնի£ :

Փաստում է ՀՀ գլխավոր դատախազությունը Կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ հաշվառվել են որպես նպաստառու

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության և սոցիալական մոնիտորինգի վարչության վերահսկողության բաժնի ներկայացրած ակտերի կապակցությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցել է քրեական գործեր` կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, փաստական հանգամանքների քողարկմամբ որպես նպաստառու հաշվառվելու եւ խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու դեպքերի առթիվ:

Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, որով էական վնաս է պ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա.Սաքունցի գրավոր հաղորդման քննարկման արդյունքում Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծառայողական պարտականությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չկատարելու դեպքի առթիվ:

Մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով` ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի բաժանմունքի քննիչ Սևակ Խաչատրյանին և նույն քննչական բաժանմունքի պետ Վիկտոր Պապյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել, 2008 թվականի հուլիսի 7-ին քաղաքացի Զիրավարդ Պռազյանից առանձնապես խոշոր չափերի` 5000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար, վերջինիս որդուն` Արայիկ Պռազյանին մեղսագրված հանցանքն ավելի մեղմ հոդվածով վերաորակելու նպատակով:

Տագնապահարույց հոբելյան Իսկ կյանքում` առանց դիմակի

1. Գավառական թատերասիրություն Բեմարվեստի նկատմամբ նոր¬բայազետցիների կարծրացած պահպանողական վերաբերմունքը, փոխանցվելով սերնդեսերունդ, գրեթե անփոփոխ հասել է XXI դարասկիզբ£ Կյանքի թատրոնում անհամեմատ անկաշկանդ ու ազատամիտ` բեմում խաղացվող պայմանական իրականության արտաքին և բովանդակային դրսևորումներն ընկալում են խստահայաց անաչառությամբ£ Առանց երկնչելու երկխոսության մեջ են մտնում դերակատարների հետ£ Անդրդվելի բարոյախոսի կեցվածքով ծաղրուծանակում£ Չխնայելով կարկառուն դասականների անմահ թատերգություններն անգամ:

«Ծիրան»¬ի հասունացման շրջապտույտում

«Ոսկե ծիրան»¬ի առաջին տարեդարձի նշանավորումը սկսվեց վաղ առավոտյան£ Միաժամանակ 4 կինոդահլիճներում հրապարակային կինոցուցադրությամբ£ «Հրաշալի քաղաք», «Շանհայ տրանս», «Ինքնահաստատում», «Սեպտեմբերներ» ժապավեններից գերհագեցած մեկնարկի էստաֆետը, մի կինոնկարից մյուսին փոխանցվելով մինչև ուշ գիշեր, հընթացս լուսավորեց ևս 2 դահլիճների կինոպաստառները£ Զուգահեռ կայանում էին հանդիպումները պաշտոնական բացման պատվին արժանացած «Դրախտի թռչուններ»¬ի հեղինակ, հայազգի ճանաչված կինոարվեստագետ Ռոման Բալայանի, մրցութային ժյուրիների նախագահների հետ£ Ամենքի գնահատման չափանիշի անկյունաքարը` «ամենից առաջ բարձր պրոֆեսիոնալիզմ, գերքաղաքականացումից ազատագրված սրտառուչ մարդկային պատմություններ` ներկայիս համընդհանուր կենսախավարին հույսի շող հաղորդող և վարպետ դերակատարումներով Ավետարանի նշանակություն ձեռք բերող» ֆիլմերի արժանվույն բացահայտումն է£ Հատկապես թեժ մրցակցություն է ակնկալվում խաղարկային ֆիլմերի մրցույթում, ուստի ամենաաննա խանձելին դրանք դիտարկող հանձնախմբի նախագահ, իրանական կինոյի «Նոր ալիք» գեղագիտության պարագլուխ, «Ոսկե ծիրանի»-ի «Փարաջանովյան թալեր»-ի ասպետ Դարիուշ Մեհրջուիի վիճակն է£ Ընդունելով երևանյան միջազգային այս կինոփառատոնի վարկանիշի տարեցտարի բարձրանալու հիմնավոր փաստերը` արդի կինոաշխարհում համընդհանուր ճանաչման արժանացած կինոգործիչները եռանդուն լծվում են ֆիլմընտրության լարված գործընթացին£ Իսկ փառատոնի մասնակիցները հավաքվում են Ազգային պատկերասրահում, որտեղ ներկայացուցչական հանդիսավորությամբ բացվում է իտալացի աշխարհահռչակ կինոբեմադրիչ Միքելանջելո Անտոնիոնիի անունը հավերժացնող համեստ ցուցահանդեսը£ Ծանր հիվանդությանը իր կյանքի 36-ամյա հավատարիմ ընկերուհու և գործընկերոջ` Էնրիկայի սիրառատ խնամքով դիմագրաված ծերունազարդ վարպետի ապրած վերջին տարիների 18 գունապատկերները և Պիերո Մարսիլի Լիբելիի գեղարվեստական 13 լուսանկարների բնօրինակներին համարժեք պատճենները մասնակի պատկերացում են տալիս մեծահամբավ արվեստագետի հուզախռիվ ներաշխարհի, կյանքի մի քանի դրվագների («Ռիմինիի ծովափին»-1989, «Միքելանջելոյի լռությունը»-1989, «Տոնինո Գուեռայի հետ»¬1990…) մասին£ Անտոնիոնիի գունագծային խորաթափանցությամբ հատկապես աչքի են ընկնում «Կապույտ լուսին», «Օգոստոսի 8¬ը», «Պիկասոյական», «Լույսը հայելու մեջ» և այլ մանրապատկերներ£ Ամենատպա վորիչը, իհարկե, «Ինքնանկար»¬ն է. սև ֆոնի վրա կենտրոնացած մանուշակագույնով հստակ առանձնանում է ոսկեդեղին ժապավենի ոլորապտույտում առնված Անտոնիոնին£ Կից սրահում Էնրիկայի նկարած «Միքելանջելոյի հետ» վավերագրական ժապավենով, ասես, խմորվում է անցյալ հուլիսին մահկանացուն կնքած, իր կինոարվեստով հմայվածներով հոգեհարազատութ յան տիրույթը հետմահու ընդարձակող նորարարի աներևույթ ներկայության զգացողությունը£ Ս. Սարգիս եկեղեցում անցկացված ծիրանօրհնեքից հետո սրվում Փարաջանովի տուն¬թան գարանում, ապա «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում հայտնվում, ասես, պաշտոնական բացման մեկնարկն ազդարարող զրնգուն նվագակցությամբ£ Կինոսյուժեն, հակիրճ ներկայացնելով «Ոսկե ծիրան»¬ի անցած ճանապարհը, չի անջատում Անտոնիոնիին հայկական կինոարվեստից` շատերն են նրանից սովորել£ Պատահական չէ հետմահու «Փարաջանով յան թալեր»¬ով պարգևատրվելը` էկրանին կրկին երևալուց հետո£ Տոնական տրամադրությամբ է դահլիճը ողողվում ազգային նվագարանների ազդականչով, Ռուբեն Հախվերդյանի «Երևան»¬ով£ Եվ Շաքե Թուխմանյանով, ով աշխույժ վարելով արարողակարգը իրեն միացած Հարություն Խաչատրյանի հետ, խորհրդանշում է աշխարհասփյուռ հայության մեկտեղումը «Ոսկե ծիրան»¬ով£ Այսինքն, այլևս կասկածից վեր է ընդամենը մի քանի տարի առաջ խենթ երազանքի տպավորություն թողած 3 կինոնվիրյալների պատասխանատու հայտարարության (ծիրանի հասունացման շրջանում նոր միջազգային կինոփառատոն ձեռնարկել) իրագործման ռեալականությունը£ Հիմադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին, Միքայել Ստամբոլցյանին և Սուսաննա Հարությունյանին մնում է` իրենց «Ծիրան»¬ի շուրջ հավաքվածների հոծացող բազմությամբ, ՎիվաՍելի (գլխավոր տնօրեն, Մշակույթի ասպետ Ռալֆ Յիրիկյան) կորպորատիվ անդավաճան օժանդակությամբ և մյուս բոլոր հովանավորների ջանքերի ներդաշն միահյուսմամբ, մտահոգվել «Ոսկե ծիրան»¬ի առաջիկա 50-ամյա հոբելյանի ծրագրով£ Երաշխի՞քը£ ՀՀ նախագահի, վարչապետի և Մշակույթի նախարարի անմիջական մասնակցության հավատընծա փաստը հինգերորդ տարեդարձի տոնաշուք կայացմանը£ :

ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ

Հուլիսի 2-ը ամերիկյան նավատորմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ուղևորատար օդանավի կործանման տարելիցն էր 1988թ. հուլիսի երեքին Իրանի «Էյրբաս» ուղեւորատար օդանավը, որը Բանդար Աբբասից ուղեւորվում էր Դուբայ, Պարսից ծոցի օդային տարածքում, «Հենգամ» կղզու մոտակայքում, Պարսից ծոցում տեղակայված ամերիկյան ագրեսոր ծովային ստորաբաժանումների կողմից ենթարկվեց հարձակման եւ կործանվեց£ Այս օդանավը, որը Մեծ Սատանայի (Իրանը այսպես է անվանում ԱՄՆ-ին) ագրեսոր ուժերի «Վինսենս» ռազմանավի հրթիռի դիտավորյալ հարձակման թիրախ դարձավ, տեղափոխում էր 398 ուղեւոր ներառյալ օդանավի անձնակազմը, որոնք բոլորը` տղամարդ, կին, երեխա, պատանի եւ տարեցներ զոհ գնացին այս սարսափելի ոճրագործության£ Օդանավի ուղեւորներից 66 հոգի մինչեւ 13 տարեկան երեխաներ եւ 53 հոգի կանայք էին, նաեւ 46 օտարերկրյա քաղաքացիներ, որոնք բոլորը սպանվեցին£ Ամերիկացի ոճրագործ ների կողմից Իրանի ուղեւորատար օդանավի կործանումը իրականում ռազմի դաշտում իրաքցի ագրեսորների զորացման ուղղությամբ համաշխարհային կեղեքիչների եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ առ դեմ հայտնվելու փուլերից մեկն էր£ Օդանավի կործանումից հետո, ամերիկացի պաշտոնյաները այս աններելի ոճրագործության արդարացման ուղղությամբ ներկայացրին հակասական պատճառաբանություններ եւ ջանում էին այդ թշնամական նախաձեռնությունը դիտարկել որպես սխալմունք, սակայն, նկատի ունենալով, որ «Վինսենս» ռազմանավը կահավորված էր գերժամանակակից ռադիոտեղորոշիչ եւ համակարգչային համակարգերով, եւ այն, որ հայտնի էր թռչող օդանավի տեսակը, անվիճելի դարձավ, որ սխալմունքի հավանականություն գոյություն չի ունեցել եւ այդ քայլը լիովին թշնամական էր£ Այսուհանդերձ ամերիկացի պաշտոնյաները որոշ ժամանակ անց, ակնհայտորեն վիրավորանք հասցնելով Իրանի ժողովրդին, հիշյալ ռազմանավի նավապետին պարգեւատրեցին արիության մեդալով եւ այդպիսով պաշտոնապես հանդես եկան ի պաշտպանություն այդ ոճրագործության£ Համենայն դեպս, ամերիկյան կառավարության անթիվ ոճրագործությունների կողքին այս ոճրագործությունը եւս արձանագրվեց համաշխարհային կեղեքիչի սեւ դոսյեում եւ որպես նենգ բիծ` դրոշմվեց այդ ոճրագործների ճակատին£ Դեպքի նկարագրությունը 1981թ., Իրանի դեմ Իրաքի ռեժիմի հարձակումից մեկ տարի անց, Պարսից ծոցում սկսվեց հարձակումները առեւտրային նավերի վրա եւ ականապատված հայտարարելով Իմամ Խոմեյնի նավահանգիստը եւ 1982թ. հունվարի 21-ին առեւտրային երկու նավերի վրա հարձակումով Իրաքի կողմից խաթարվեց Պարսից ծոցի անվտանգությունը, եւ այն բանից հետո, երբ Ֆրանսիան Իրաքին հանձնեց «Սուպեր էթանդար» ինքնաթիռները եւ «Էգզոսե» հրթիռները, ընդլայնվեցին այդ հարձակումների շրջանակները£ Անվտանգության խորհուրդը համապատասխանաբար չէր արձագանքում այս հարձակումներին, որոնց պատասխանատվությունը հստակորեն Իրաքը վերցնում էր իր վրա, սակայն իրականությանը չհամապատասխանող մի շարք հարձակումները Իրանին վերագրելու եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի բողոքի դիմաց Անվտանգության խորհուրդը 1984թ. հունիսի 1-ին ընդունեց թիվ 533 բանաձեւը, որով պահանջեց այդ հարձակումների դադարեցումը£ Պատերազմի սկզբից մինչեւ 1984թ. հունիս 10-ը, Պարսից ծոցում հրթիռային հարձակման ենթարկվեցին 113 նավ£ 1985թ. Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղարին հայտնեց, որ կողջունի եւ կաջակցի ցանկացած քայլ, որը ուղղված կլինի Պարսից ծոցում նավագնացության անվտանգության եւ ազատության ապահովմանը, սակայն հարձակումները շարունակվեցին£ Մինչեւ 1987թ. հուլիսը Պարսից ծոցում նավերի բեռներից խորտակվեցին շուրջ 8.5 միլիոն տոննա ապրանքներ£ Ամբողջությամբ ոչնչացվեցին 41 նավ, վնասվեց 34 տոննա տարբեր ապրանքներ, տարբեր երկրներից զոհվեցին ավելի քան 300 նավաստիներ եւ նույնքանով էլ վիրավորվեցին£ Այսպիսով, Պարսից ծոցի պատերազմի միջազգայնացման հարցում Իրաքը բավական հաջողություններ ձեռք բերեց եւ արեւմտյան տերությունները գլխավորպես ԱՄՆ-ը ընդարձակ եւ սպառնալից ներկայություն ստացան Պարսից ծոցում եւ վերջապես քուվեյթյան նավթատար նավերը ամերիկյան դրոշով շարժվեցին Պարսից ծոցում, որով սկիզբ դրվեց Պարսից ծոցում ԱՄՆ-ի երազած նավթատարների ու առևտրային նավերի զինված ուղեկցմանը£ Սեպտեմբերի 31-ին իրանական նավը հարձակման ենթարկվեց ամերիկյան զինուժի կողմից£ Իսկ իրանական նավթային հարթակների վրա ամերիկյան ուժերի հարձակումը պարզորոշ դարձրին այդ պետության ակնհայտ միջամտությունը տարածաշրջանում` հօգուտ Իրաքի և ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության£ Ամերիկյան «Վինսենս» ռազմանավի կողմից Իրանի ուղեւորատար օդանավի կործանման մասին հաղորդագրությունը ներկայացրել է ՀՀ- ում ԻԻՀ դեսպանության հասրակայնության հետ կապերի բաժինը (Շարունակելի) :

Բազեն կրկին ճախրում է

Համահայկական երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում մեկնարկեց «Բազե-2008»-ը: 18-ից 30 տարեկան շուրջ 650 մասնակից երիտասարդների նորից մեկտեղել է Համահայկական երիտասարդական հավաքը:

Սերդյուչկան որոշել է նիհարել

Արվեստն, այո, զոհաբերություն է պահանջում, և դա այս պարագայում նաև օգտակար է£ Վերկայի «Essen» երգի նոր տեսաերիզում, ռեժիսորի հղացմամբ, ջահել Սերդյուչկան Սուպերդենիսի հետ վաճառողներ են` քաշը պակասեցնող սարքերի խանութում£ ¬ Տեսաերիզի գաղափարը Անդրեյ Դանիլկոյինն է,¬ ասել է ռեժիսոր Վիկտոր Սկուռատովսկին£¬ Ես առաջին անգամ եմ աշխատում Անդրեյի հետ և իմ գլխավոր խնդիրն եմ համարում չաղավաղել նրա կերպարը£ Մենք նաև նոր գործող անձ ենք նախատեսել` Սուպերդենիսին, ում հետ բոլոր հերոսուհիներին ավելի մոտիկից կծանոթացնենք նկարահանման հրապարակում£ Նրա հանդեպ մեծ կլինի նաև Վերկայի հակումը Ի դեպ, երկար հագուստներ չեն լինելու. Վերկան, օրինակ, հագնելու է կարճ շորտիկ£ ¬ Սերդյուչկան ջահելանալու է և անչափ վստահ է իր վրա£ Այդպիսի գեղեցկությունը թաքցնել չի կարելի,¬ ասել է ժապավենի տեսաբան Անժելա Լիսիցան£¬ Մենք նրա համար երկար ենք որոնել զավեշտական կերպար£ Եվ շատ ծիծաղեցինք` երբ փորձում էինք անտեսանելի դարձնել նրա մեծ փորը£ Անդրեյն այդ պահին հիշեց հանրակացարանում ապրող մի կնոջ, և կերպարն ինքն իրեն ստացվեց£ Նույնիսկ մայրիկին որոշեցինք ոչ թե շալվար, այլ շորտ հագցնել£Շատ հումորով ստացվեց£ :

Գոյայի 3 կտավները` 7,9 միլիոն դոլար

130 տարի շարունակ այդ կտավները կորած են համարվել և օրեր առաջ աճուրդում հայտնվելով` բավականություն են պատճառել ոչ միայն գնորդներին£ - Մեզ համար շատ հուզիչ է, որ հնարավորություն ունենք 130 տարի անց առաջին անգամ Մադրիդում, Նյու Յորքում և Լոնդոնում հանրությանը ներկայացնել այս աշխատանքները և դրանց վրա հրավիրել ամբողջ աշխարհի գնորդների ուշադրությունը,¬ ասել է «Քրիստիս» աճուրդի տան` Հին վարպետների և XIX դարի արվեստի բաժնի ղեկավար Բենջամին Պերրոնետը£ Գոյայի «Վհուկները և կանայք» ալբոմից (1819-1823 թթ)` «Վայրընթաց» և «Իսպանիայի պատկերներ» շարքից` «Կոնստեբլ Լամպիոնոսը մեռած ձիու ներսում» ու «Ապաշխարանք» կտավները նվիրված են 18¬րդ դարում Սարագոսայի ապստամբությանը£ Նկարների աճուրդային նախնական գինը կազմել է 2 մլն ֆունտ£ Ի դեպ, դրանք մինչ այս, վերջին անգամ ներկայացվել էին Փարիզում անցկացված մի աճուրդում, որից հետո համարվել են կորած£ Հիմա արդեն հայտնաբերվել են Շվեյցարիայում` մասնավոր մի հավաքածուում£ :

Համենայնդեպս` ոչ թշնամական

Մոտավորապես այսպես է գնահատել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Ռուսաստանի և Նահանգների հարաբերությունները` Վաշինգտոնից Պրագա թռիչքի ընթացքում. - Ճիշտ չէր լինի այդ հարաբերությունները բնութագրել որպես անփոփոխ թշնամական,¬ ասել է նա լրագրողներին£¬ Դա բոլորովին ուրիշ հաշտություն է. դա Սովետական Միության և ԱՄՆ¬ի հաշտությունը չէ, երբ ամեն հարցում կամ ԱՄՆ¬ն էր հաղթում կամ` ԽՍՀՄ և անհնար էր, որ երկուսն էլ հավասարաչափ հաղթեին£ Մենք մի շարք տարաձայնություններ ունենք ռուսների հետ, բայց հակահրթիռային պաշտպանության պայմանագրից դուրս գալուց հետո մենք մոսկովյան պայմանագիրը վավերացրինք, ինչը նշանակալիորեն նվազեցրեց թե° ռուսական, թե° ամերիկյան տեղակայված մարտագլխիկների քանակը£ - Վերջին յոթուկես տարիների ընթացքում մեր հարաբերություններն ավելի շատ համագործական են եղել` մի շարք տարաձայնություններով հանդերձ,¬ հավելել է Ռայսը£ Իսկ Բուշի վարչակազմում շահավետ են համարում ԱՄՆ¬ՌԴ համագործակցությունը` միջուկային տեխնոլոգիաների ոլորտում£ Նահանգների պետքարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բեռնսի կարծիքով. - Պատահական չէ, որ վերջին երկու տարում, բանակցություններ վարելով «Համաձայնություն 123»¬ի շուրջ, ռուսների կողմից միջուկային ոլորտի և Իրանի հանդեպ մենք դրական գործողություններ տեսանք£ Պավարոտիի ժառանգությունը` նրա 3 կտավներով Անցյալ տարի սեպտեմբերին քաղցկեղից վախճանված աշխարհահռչակ տենոր Լուչանո Պավարոտտին մահվան մահճում 2 կտակ էր վավերացրել£ Դրանցից մեկով, ըստ իտալական օրենքի, ունեցվածքի կեսը փոխանցվում էր նրա այրուն` Նիկոլետ Մատնովանիին. մյուս կեսը պետք է բաժանվեր երգչի 4 դուստրերի միջև£ Երկրորդ կտակի պահանջով` ամբողջ ունեցվածքը հանձնվելու էր Նիկոլետին£ Պավարոտտիի առաջին ամուսնությունից ծնված դուստրերը, սակայն, վիճարկել են երկրորդ կտակը գտնելով, որ այրին ոչինչ չպետք է ստանա£ Խնդիրն այն է, որ հայտնաբերվել է նաև ավելի վաղ վավերացված 3¬րդ կտակը, որով երգիչը ցանկացել էր, որպեսզի իր ողջ ժառանգությունը տնօրինեն չորս դուստրերը ` Լորենցան, Քրիստինան, Ալիչեն և Ջուլիանան£ Նիկոլետի փաստաբանը հրաժարվել է մեկնաբանել իր պաշտպանյալի և նրա ամուսնու` առաջին կնոջից ունեցած երեք աղջիկների միջև կայացած համաձայնության մանրամասները£ Նա նշել է միայն, որ գործարքը կօրինականացվի հուլիսի կեսերին£ :

Բրյուս Լիի տունը վաճառքի չի հանվի

Հոնկոնգում գտնվող այդ տանն իր ընտանիքով ապրել է Բրյուս Լին, և դրա տերը որոշել է չվաճառել այն£ Ավելին, նա լեգենդար դերասանի նվիրված թանգարանի է վերածելու տունը£ Միլիոնատեր Յու Պանգինն այն գնել է դեռևս 60-ական թվականներին` 850 հազար հոնկոնգյան դոլարով (109.000 ԱՄՆ դոլար)£ Վերջերս նա աճուրդի էր հանել իր սեփական անշարժ գույքը, սակայն արտիստի երկրպագուները խնդրել են պահպանել կինոյի վարպետի ապրած բնակարանը£ ԱՄՆ¬ում ծնված Բրյուս Լին վախճանվել է 1972¬ին` 32 տարեկան հասակում, նկարահանումների ժամանակ£ :