ԸՆԴԴԻՄԱԴԻՐ «ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐ»` ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ

  Կան քաղաքական գործիչներ և նրանց սպասարկու լրատվամիջոցներ, որոնք շրջանցելով բարոյականության մասին բոլոր պատկերացումները` ողբերգություններն անգամ օգտագործում են իրենց շահերի համար: Այս կերպ նրանք ձգտում են ստանալ «դիվիդենտներ», որոնք, հավանաբար, անհրաժեշտ են իրենց քաղաքական վերելքի, կորսված հեղինակության վերականգնման և կամ ընթերցողական լսարան ապահովելու համար:

  ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

  Նորից որոշ շրջանակներ սկսել են խոսակցություններ ծավալել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին: Գիտենք ու համոզված ենք, որ նման դաշտում լուրերի տարածմամբ կամ էլ խոսակցությունների շրջանառմամբ շահագրգռված են որոշակի դեմքեր, ովքեր անգամ գումարներ են ծախսում, պատվերներ տալիս` հասարակական կարծիք ու տրամադրություն ներ ձևավորելու համար:

  Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ Է ՍՏԱՑԵԼ

  ՀՀ նախկին վարչապետ և այժմ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մի խոստովանություն է արել. - Կոնյակի գործարանում աշխատած ութ տարիների ընթացքում որպես աշխատավարձ ստացել եմ մոտ 1 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ` ամսական մոտ 7,5 միլիոն դրամ:

  ՀԻՄԱ ԷԼ` ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԸ

  Թուրքիայում ժամանակ առ ժամանակ, հավանաբար քաղաքական նկատառումներով հայտարարություններ են անում իրենց ճանաչված գործիչների հայկական ծագման մասին: Եթե այդ գործիչները ողջ են, ապա հուզվում են, դատի տալիս հայտարարողին և երդվում, որ իրենք հայկականության հետ որևէ կապ չունեն:

  ԱՍՏՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԴ ԼԻՆԻ

  Կանդամակցի՞ Հայաստանն այդ նոր ստեղծվող Եվրասիական միությանը, թե ոչ` գերադասելով Եվրամիությանն ասոցացված անդամակցությունը, Հայաստանի ժողովրդի և իշխանություննե րի որոշելիքն է: Այս օրերին էլ այդ հարցը, թերևս, ամենաարդիականն է և քննարկվում է մեր երկրի քաղաքական, ինչպես նաև քաղաքացիական ամենատարբեր շրջանակներում:

  ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ԿՀԵՌԱՆԱ

  «Ավանգարդի» աղբյուրները հայտնում են, որ նախագահականում արդեն լուրջ խոսակցություններ են ընթանում Միխայիլ Բաղդասարովին հետ մղելու և «Արմավիայից» մենաշնորհը վերացնելու մասին: Ռուսաստանյան մի շարք ընկերություններ իրենց դժգոհությունն են հայտնել ազգային փոխադրողի գործունեության առթիվ, և այդ ամենին գումարվել են նաև սիրիահայերի բողոքները:

  ՈՎ ՈՒՄ Է ԶԱՅՐԱՑՆՈՒՄ

  Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, առաջիկայում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում: Նախարար Սերգո Կարապետյանը, բնականաբար, հրաժեշտ չի տա իր պաշտոնին, սակայն այստեղ «գորգ» կկանչվեն մի շարք վարչությունների պետեր, նկատողություններ կստանան գյուղատնտեսության մեջ սխալ քաղաքականություն վարելու համար:

  ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է

  - Իշխանության կողմից ղեկավարվող մամուլը շարունակում է անձնավորել ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի պայքարը: Օրերս որոշ լրատվամիջոցներում տեղ գտան հրապարակումներ, որով փորձ էր արվում հակամարտություն ստեղծել Տիգրան Կարապետյանի և Ռուբեն Հայրապետյանի միջև:

  Մեկդարյա «արտաքսում»

  Իշխանություններն ի վերջո իրավունք ունե՞ն իրենց ղեկավարած երկիրը, կամ քաղաքը զերծ պահել այլասերումից: Պարզվում է` ցանկության դեպքում իրավունք էլ ունեն:

Սպառնալիքների թատերաբեմ

  Պատերազմներն ավելի հաճախ նվաճողական են` ուրիշինը խլելու, ուրիշներին հպատակեցնելու նպատակով: Եվ որպես կանոն` դրանք ատելություն են ծնում, ոչնչացնելու մոլուցք` թե´ նախահարձակ, թե´ դիմակայող կողմերի համար:

  Երևիստիպված են

  Եվրոպան երևի չափից ավելի հյուրընկալ գտնվեց տարատեսակ եկվորների հանդեպ, և թե հիմա զանազան փոքրամասնությունները հաճախ ինչ գլխացավանք են դառնում քաղաքակրթութ յան կենտրոն որոշ երկրներում` ամենքն են տեսնում: Հավանաբար դա է պատճառը, որ երկրում ներքին կարգուկանոնը պահպանելու նպատակով Գերմանիայի Գերագույն դատարանն աննախադեպ որոշում է կայացրել:

  Համբույրի հուշաքար

  Ո՞ւմ չի թևավորել առաջին համբույրը` որը հասուն սիրո նախաքայլն է: Երևի ոչ մեկը հետո չի մոռանում դրա համն ու բույրը, բայց ոչ բոլորն են, որ այդ վայրը հուշաքարով են զարդարում:

  Այնուամենայնիվ, հույսը չի մարել

  Ընդդիմադիր ուժերը ինչ-որ բան շինելու հույսերն արդեն կտրել են, բայց ինչ-որ բան քանդելու հույսեր դեռ փայփայում են: :

Նախ դո´ւ եղիր թափանցիկ

  Քանի դեռ ՀՅԴ ժողովները գաղտնի են, այս կուսակցությունը ընտրությունների, իշխանությունների գործունեության թափանցիկության մասին խոսելու իրավունք չունի: :

  Ցույց կտա, թե որտեղ են ձմեռում խեցգետինները

  Եթե Ռուսաստանին հաջողվի սիրիական ճգնաժամը հանգուցալուծել իր օգտին, ապա Արևմուտքին կցուցանի, որ «խեցգետինները ձմեռում են» Աֆրիկայում: :

  Լավ է` ոչխարներին «չկպան»

  Եզդիների մտորումները Էս մի փորձանքից պրծանք: Կառավարությունը խոսք տվեց վերանայել աղջիկներին 18 տարեկանը լրանալուց հետո ամուսնանալու թույլտվության մասին օրենքը:

  Եզդի աղջնակները` վարչապետին

  Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, որ փրկեցիք եզդի աղջիկներիս` պառաված օրիորդի կարգավիճակում հայտնվելու ամոթից: :

  Հանգիստների փոխատեղում

  Պատգամավորները շուտով կվերադառնան ակտիվ հանգստից և արդեն աշնան սկզբներից նրանց զգալի մասը կանցնի պասիվ հանգստի: :

  Գյումրեցու վիճակն` ընտրությունների օրը

  Մի գյումրեցի, իրեն համար, գարեջուր էր խմում հենց շշից, Մեկ էլ դեմի ձորակից... (թե ով կտրեց առջևը, կհասկանան ամենքը)... ::

  ՈՎ ՄՈՏԵՑԱՎ ՊԱՇՏՈՆԻՆ` «ԿԿՈՐՑՆԵՆՔ»

  Գրեթե նման հայտարարություն է արել Արարատի մարզի Ազատավան գյուղի գործող գյուղապետ Սարգիս Խաչատրյանը` տեղեկանալով, որ գյուղապետի թեկնածու է առաջադրվել նաև համագյուղացի Արուս Հովհաննիսյանը: Իսկ ահա գործող գյուղապետի որդին էլ ավելացրել է, որ գյուղապետությունն իրենց ընտանիքին տրվել է որպես ժառանգություն:

  ԵՎ ՆՈՐԻՑ` ՔՈՉԱՐՅԱՆԸ

Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան շատ է խոսվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին: Հատկապես վերջին շրջանում լույս են տեսնում մի շարք հոդվածներ, որոնցում անդրադարձ է կատարվում քոչարյանական շրջանի ձեռքբերումներին:

  ԿԱՐԵՎՈՐՆ ԱԶԳՈՎԻ ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆ Է

  Այսօր Մերձավոր Արևելքում, Սիրիայում կատարվող իրադարձությունները մի շարք քաղաքագետների, վերլուծաբանների կարծիքով նպատակաուղղված են նաև տարածաշրջանում Իրանի ազդեցության սահմանափակմանը, ինչը կարող է չհամընկնել նաև մեր ազգային շահերին: Այս իմաստով առանձնապես կարևորվում է հայ-իրանական համագործակցությունը:

  ՄԻ՞ԹԵ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է

Արարատի մարզպետ գեներալ Էդիկ Բարսեղյանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կարող է անսպասելիորեն բացահայտել Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի շատ ապօրինություններ, եթե վերջինս չենթարկվի մարզպետին ու չկատարի նրա հրահանգները: Քաղաքապետն էլ, անշուշտ, ունի «թույլ կողմեր», որոնք կարող են նրա պաշտոնանկության պատճառ դառնալ:

  ՄԵԿ ՁԱՅՆԸ` ԵՐԵՔ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ  

  Գյումրիից մեր իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ քաղաքում լուրեր են շրջանառվում առաջիկա ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի քվեարկության համար սահմանված ընտրակաշառքների մասին: Ըստ տարածված լուրերի, ֆավորիտ հանդիսացող Սամվել Բալասանյանը որոշել է մեկ ձայնի համար վճարել երեք հազար դրամ:

Ո՞Վ Է ՀԱԼԱԾՎԱԾԸ

  Տարատեսակ աղանդների տարածվածության, օրավուր ահագնացող դրանց ծավալների, քայքայիչ ազդեցության ու դառնագին հետևանքների մասին խոսում ենք ամեն օր, ամեն ժամ: Իսկ մոլորյալներին ջանասիրաբար իրենց ծուղակը գցող հոգեորսներին հանդիպում ենք ամեն խաչմերուկում:

  ԻՇԽԱՆԱԴՈՒՍՏՐ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ

  Չնայած ամռան շոգին և մարդկանց արձակուրդային տրամադրություններին, Հայաստանում այս օրերին բոլորից շատ քննարկվող թեմաներից մեկն էլ երգչուհի Լուսինայի` Լուսինե Անդրանիկի Մանուկյանի ամուսնության հարցն է:

  «ՏԱՐՕՐԻՆԱԿ» ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ

  Վանաձորի մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս Արամ Համբարյանի դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ Քր. օր.-ի 138 հոդվածի 1-ին մասով` տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ նրա կամքին հակառակ, վերջինի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակից օգտվելով, որը պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով:

  «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ» ՕՐՀԱՍԸ

  Ինչպես արդեն նկատում ենք, օրավուր փլուզվում ու անէանում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որն իր առաջին քայլերով լուրջ հայտ էր ներկայացրել, հույս ներշնչել, թե դառնալու է այլընտրանքային ընդդիմություն` Հայաստան բերելով նոր ժողովրդավարական արժեքներ:

  ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ և մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգը

  (Սկիզբը «Ավանգարդի» թիվ 57-59-ում) Նկատենք, որ եվրոպական երկրներում այս հայեցակարգն ունեցել է թե´ հաջողություններ և թե` ցուցադրել իր թերությունները: Հաճախ անհատականության բարձր մակարդակով է բացատրվում ժողովրդագրական անկումը, հակասոցիալական ու անբարոյական վարքը, այսինքն այն ամենը, ինչն այսօր հասարակական խնդիր է Արևմուտքում:

  Որպեսզի ձեր բանկային քարտերը չդատարկվեն

  Վիճակագրությունը փաստում է, որ վերջին տարիներին, բանկոմատների և բանկային հաշվեհամարների ի հայտ գալուն և լայն տարածում գտնելուն զուգընթաց, աշխուժացել են նաև այսպես կոչված, բանկոմատային խարդավանքները: Այդօրինակ հանցագործությունների դրսևորումները բազմազան են, և մեր թերթը կշարունակի ժամանակ առ ժամանակ անդրադառնալ դրանց:

  Ինտերնետային նամակագրության ծուղակում

  Ի՞նչ են անում այսօր համացանցում, ժամանակակից տերմինով ասած, օգտատերերը. տեկատվություն են որոնում, երաժշտություն լսում, ֆիլմ դիտում, նամակագրությամբ զբաղվում, այցելում են ժամանցային կայքեր, ապրանքներ պատվիրում և այլն: Օր-օրի ինտերնետը դառնում է մեր առօրյայի անբաժան մասը, և դրան զուգահեռ` ավելանում է նաև վիրտուալ խարդախների բանակը:

  Գուրգեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԵՐԿՆՔՈՒՄԳԵՐՎԱԾՆԵՐԸ

  (Սկիզբը «Ավանգարդի» թիվ 57-59-ում) ՍԵՆԻԿ _ «…Գառնուկին իմ, Տե´ր, մարդիկ ուզում են զոհել քեզ համար: Ուզում են այդպես քո սիրտը շահել…»:

Անկոչ բրդոտ հյուրերը

  «Արջն ու աղջիկը» հեքիաթը իրականություն է դարձել նորվեգական Յաֆորդ գյուղում: Չնայած` «դեպքերը» զարգացել են ճիշտ հակառակ տրամաբանությամբ:

  Գուցե իսկապե՞ս խածել է

  Ինքնապաշտանական բնազդները ենթագիտակցության թելադրանքով են ի հայտ գալիս: Ու որպես կանոն` այնքան անակնկալ, որ այդ թելադրանքին ենթարկվածը երբեմն չի հավատում, թե տվյալ արարքն ինքն է թույլ տվել:

Եղանակ

  ԱՌԱՎՈՏՅԱՆ` պարզ. օդի ջերմաստիճանը` +23..+250C. օդի խոնավությունը` 47-49%: ՑԵՐԵԿԸ` պարզ. օդի ջերմաստիճանը` +28..+300C. օդի խոնավությունը` 31-29%: