ՈՒ ՀՆՉԵՑ ԶԱՆԳԸ, ՀՆՉԵՑ ՈՒ ՀՆՉԵՑ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ...
«Դպրոցը տաճար է. հավատով և ակնածանքով պետք է մտնել այդ տաճարը».ասում է Գայանե ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ Սակավադեպ այն պաշտոնյաներից է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ով անցել է իր ղեկավարած համակարգի բոլոր «կայարաններով»` ուսուցիչ, դպրոցի տնօրեն, այսօր արդեն` վարչության պետ: