Ո´չ Ռուսաստանը, ո´չ Եվրոպան.… մե´նք պետք է մեզ փրկենք

Մեծ աղմուկ բարձրացավ, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են միանալ Մաքսային միությանը: Աղմուկն այնքան ուժգնացավ, որ փոխարկվեց հակառուսական հիսթերիայի:

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԱՅՑ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երկար սպասված այցը Հայաստան վերջապես կայացավ: Այցին նախորդող ժամերին և բուն այցի ընթացքում մայրաքաղաքի կենտրոնում ակտիվիստները երթեր կազմակերպեցին, որոնց միջոցով իրենց անհամաձայնությունն էին հայտնում Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմանը:

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ամենանշանավոր իրադարձությունը, թերևս, ՀայՌուսգազարդի 20 տոկոս բաժնեմասի հանձնումն էր ռուսական կողմին: Մոտ երկու տարի Գազպրոմը համոզում էր Հայաստանին իրեն տալ նաև այդ 20 տոկոսը, որպեսզի ամբողջապես հաստատեր իր գերակայությունը:

ԵՐԿՈՒ ԿԱՐԾԻՔ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն ըստ էության աշխարհաքաղաքական նշանակություն ուներ: Նա Երևանից կարևոր «մեսիջներ» հղեց, և նրա այցի արձագանք ները դեռ երկար կշարունակվեն մնալ որպես քաղաքական շրջանակների քննարկման նյութ:

Նոր հնարավորություններ և մարտահրավերներ

Մերձավոր Արևելյան տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական վերջին շրջանի զարգացումներն այնպիսի իրավիճակ են ստեղծել, ինչպիսին չի եղել նախորդ քսան տարիների ընթացքում: Այդ իրավիճակի վրա Հայաստանի դերի ազդեցության մասին է զրույցը քաղաքագետ Սարո ՍԱՐՈՅԱՆԻ հետ:

Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Կենսաթոշակների կուտակային համակարգի դեմ բողոքները չեն դադարում ինչպես հանրության շրջանում, այնպես էլ Ազգային ժողովում: Կառավարությունը համառորեն կամենում է ներդնել այս համակարգը` հայտարարելով, թե մի շարք երկրներում արդեն այս առաջավոր փորձն իր արդյունքներն է տվել:

 Բաց նամակ հակամաքսայիններին

Գիտեմ, կարդալով այս տողերը ամենազզվելի ածականներ կհղեք, սակայն դա ինձ չի մտահոգում: Ի՞նչ է ձեր ուզածը:

ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ

Վլադիմիր Պուտինը Հայաստան եկավ դեկտեմբերի 2-ին: Օրերի վազքի ու տեղի ունեցող բուռն իրադարձությունների բովում շատերը գուցե մոռացել են այս օրվա մասին:

ԱՄՆ-ի հաջորդ նախագահը կին կլինի. համոզված է Օբաման

Բայց ո´չ իր կողակից Միշելը: Իր այս համոզմունքը գերտերության առաջնորդը բարձրաձայնել է ABC ալիքով հեռարձարկված հարցազրույցում, որին նա մասնակցել է իր կնոջ` Միշել Օբամայի հետ:

«Պատվերով սպանությունների շուկա» համացանցում

Հրաշագործ համացանցը նաև այլասերության, մոլորությունների մեջ է մղում: Այս առնչությամբ ահազանգեր հնչեցվում են, թեև անցանկալին կանխելու մասին դեռևս ոչ մեկը չի խոսում:

Այսչափ տգե՞տ

Նիհարելու չհայտարարված մարաթոնին ինքնակամ «անդամագրված» որոշ կանայք իսպառ խելազրկվել են` մարմնի կշռի հետ կորցնելով նաև գիտակցելու ունակութ յունը: Ախորժակը զսպելու փոխարեն, սրանք սկսել են հյութի մեջ թաթախած բամբակ ուտել:

Թուրքական ձեռագիր

Ուրիշինը յուրացնելու անգերազանցելի տաղանդով` թուրքերը հերթական մշակութահենությունն են ձեռնարկել: Հիմա էլ բյուզանդական վանքն են մզկիթ դարձնում:

Մեկնարկել է 2013թ. ձմեռային զորակոչը Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին

Դեկտեմբերի 2-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը:

Տրամադրվում են ժամանակավոր օգտագործման համար

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ պարզաբանումը ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանին փոխանցվող տարածքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը տեղաբաշխված է տարբեր կետերում, որոնք կոչվում են ռազմական ավաններ:

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ

Կարծես արդեն վերջնական է այն որոշումը, որ Մշակույթի, Սպորտի և երիտասարդության նախարարությունները տեղափոխվում են Գյումրի: Անգամ խոսվեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի օր առաջ այդ քաղաք էր այցելել` վարչական շենքերի հարցեր լուծելու մտադրությամբ:

ՇՈՈՒ - ԲԻԶՆԵՍՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

«Հայաստանի ձայնը» մրցույթը գրեթե առաջին օրվանից դարձավ շատերի ուշադրության առարկան ոչ այնքան կատարումների որակների պատճառով, որքան` ներքին ինտրիգներով: Դրանցից գլխավորն առնչվում է երգիչ և հաղորդավար Սամվել Գրիգորյանի դստերը` Նարեին:

Ո՞Վ ԿՕԳՆԻ ԹՇՎԱՌ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Էդգարը 26 տարեկան է, խնդիրներ ունի մտավոր ունակությունների հետ: Նա բանակից ազատվել է հոգեկան խանգարումների համար, սակայն իրեն հիվանդ չի համարում, որովհետև ուզում է աշխատել և հոգալ իր ու քրոջ մասին:

ԻՆՉՈ՞Ւ ՄՈՌԱՑՎԵՑԻՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ

Սեպտեմբերից խոսակցություններ էին շրջանառվում, որ մի քանի մարզպետ հեռանալու է զբաղեցրած պաշտոններից: Մասնավորաբար նշվում էին Կոտայքի և Տավուշի մարզպետների անունները:

Լավագույն քաղաքներն ուսանողության համար

Այս ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների վարկանիշային ցանկում ներառվել են առնվազն 250 հազար բնակիչ և երկու համալսարան ունեցող քաղաքները, որոնք ընդգրկված են աշխարհի լավագույն համալսարանների Qs World University RΖnkings ցուցակում:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԵՌԱՑԱՎ ՄԱՐՏԱԴԱՇՏԻՑ

Մինչ Վլադիմիր Պուտինը գտնվում էր Հայաստանում, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն իսկապես սկանդալային հայտարարություն տարածեց այն մասին, որ իրենց պատվիրակությունը մեկնում է Բրյուսել` շարունակելու բանակցությունները Եվրոասոցացման հարցերով:

Թերսնված ամերիկացինե՞ր

Անհավատալիության չափ տարօրինակ է, իսկապես: Իհարկե, թերսնվածություն և աղքատություն ասվածներն էլ խիստ հարաբերական են, բայց «Նյույորքյան կոալիցիա` ընդդեմ սովի» կազմակերպության հրապարակած զեկույցն է դա փաստել:

Ինչո՞ւ ինքնասպան լինել

Մինչ օրս գիտությունը չի կարողանում վերջնական եզրակացություն անել, թե անհատն ինչու է ցանկանում հրաժեշտ տալ իր կյանքին:

Եվս 10 մարդկային տարօրինակություն

1. Լիպոդիստրոֆիա կամ ենթամաշկային ճարպի իսպառ բացակայություն. որը կարող է երանություն թվալ յուղալի պատառներ սիրողներին, բայց հաճախ պատուհաս է դառնում: Օրինակ, մեծբրիտանացի 59-ամյա միստր Փերրին ուտում է` ինչ պատահի. յուղոտ բլիթներ, տորթեր, աղանդներ… Ուտում է` որքան ցանկանա, ու ոչ մի գրամ չի չաղանում:

ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵՆՔ ՀԱՍՑՆՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Մարդը սովորականի պես ամենօրյա իր գործին էր, երբ նրան մոտեցավ մի էակ: -Հերիք է աշխատես,- ասաց,- դուրս եկ պարտեզ:

ՀՈՒՄՈՐ

***Երիտասարդ կինը մեքենան կանգնեցնում է արգելող նշանի տակ: Մոտենում է ճանապարհային ոստիկանը. - Դուք ոչինչ չե՞ք տեսնում: