ՎԱՂԸ ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ Է

  Մայիսի 5-ը հայտարարված է լռության օր: Այսինքն, այսօր նախընտրական քարոզչության վերջին օրն է, ինչը նշանակում է, որ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերն ու մեծամասնականով ներկայացված թեկնածուները կփորձեն մի վերջին անգամ շփվել ընտրողների հետ, ներկայացնել իրենց ծրագրերն ու խոստումները:

  ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՇԵՄԻՆ

  Հայաստանը ժողովրդագրական աղետի շեմին է հայտնվել: Ասվածը հիմնավորելու համար դիմենք հետևյալ վիճակագրությանը. «այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում ծնվել է 19 հազար 569 երեխա, ինչը անցած տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 5.7 տոկոսով:

  ԻՍԿ Ո՞Վ Է ՀԱՇՎԱՐԿԵԼ

  Օրերս այսպիսի հրապարակում գրավեց մեր ուշադրությունը. «Ամերիկյան BlooΗberg գործակալությունը հրապարակել է վարկանիշային մի աղյուսակ, որը վերաբերում է օրինական ու ապօրինի թմրանյութերի, խաղամոլության, ալկոհոլի նկատմամբ աշխարհի տարբեր երկրների բնակիչների հակվածությանը: Այդ աղյուսակում Հայաստանը Չեխիայից, Սլովենիայից և Ավստրալիայից հետո չորրորդ տեղում է»:

  Օրենքից իրենց վեր դասողները կպատժվեն

  Լավագույնս գիտակցելով առաջիկա օրերին կայանալիք համապետական ընտրությունների դերն ու կարևորությունը` ՀՀ ոստիկանությունը պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել հասարակական կարգուկանոնի, ընտրությունների պատշաճ իրականացման և բնականոն ընթացքի ապահովման իր առաքելությունը: Հենց այս նպատակների իրագործմանն են միտված Ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի կողմից իրականացվող լայնածավալ աշխատանքները:

  Հա՞ որ...

  Թերթերի հավաքածուներից մեկն աչքի անցկացնելիս ուշադրությունս գրավեց «Ծիծաղելին լուրջի հետ» խորագրի տակ զետեղված «Թույլ սեռը» յոթտողանոց այս տեղեկատվությունը. «Նրանք, ովքեր կարծում են, թե բրիտանական պառլամենտի անդամները փայլուն են տիրապետում հռետորական արվեստին, խորապես սխալվում են:

  ԸՆՏՐԵԼ ԸՆՏՐՎԱԾԻՆ

  Նախագահ Սերժ Սարգսյանն օրերս Աբովյանում կոչ է արել ընտրել մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Գագիկ Ծառուկյանին: Նախագահի խոսքը չափազանց հետաքրքիր տրամաբանություն է ունեցել. - Ես հասկանում եմ, որ Կոտայքի մարզում քաղաքական պայքարը թեժ է:

  ԵՐԵՎԻ ԱՄԱՉՈՒՄ Է

  Հանրությանը «Բենզին Ռուբո» մականունով հայտնի Ռուբեն Մասումյանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 12 ընտրատարածքում: Առաջադրողն էլ նրա հարազատ «Օրինաց երկիր» կուսակցությունն է:

  ԱՐԴՅՈ՞Ք ՃԻՇՏ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

  Գյումրիում արդեն խոսում են, թե Հանրապետական կուսակցությունն այս քաղաքում ձևավորված երկու ընտրատարածքներից էլ պատգամավոր չի ունենալու, չնայած թիվ 34-ում որպես թեկնածու գրանցված է Արման Սահակյանը: Խնդիրն այն է, որ Սամվել Բալասանյանին արդեն կարելի է համարել ընտրված պատգամավոր, քանի որ նա միակ թեկնածուն է այստեղ:

  Մասնակի ազատ

  FreedoΗ House կազմակերպության ամենամյա հետազոտությունների արդյունքներով` վրացական լրատվամիջոցները երրորդ տարին անընդմեջ ճանաչվում է որպես «մասնակի ազատ»: ԶԼՄ-ների ազատության վարկանիշային ցանկում ընդգրկված 197 երկրների շարքում Վրաստանը 111-րդ տեղում է` Բանգլադեշի, Քենիայի և Մավրիտանիայի հետ համատեղ:

  Ահաբեկչական ծրագրերը «պոռնոփաթեթում»

  Ասում են` չարակամներն ավելի հետևողական են իրենց հանցավոր մտադրություններում և հնարամտորեն սողանցքներ են գտնում` դրանք կյանքի կոչելու: Այդպես էլ կա, ու դրա լավագույն ապացույցներից մեկն էլ բացահայտվել էր անցյալ տարի:

  Դիտավորությո՞ւն էր, թե զուգադիպություն

  Իհարկե` Միացյալ Նահանգների նախագահը չհայտարարված այցով էր 2 օր առաջ Աֆղանստան մեկնել: Նա բանակցել է տեղի առաջնորդ Համիդ Քարզայի հետ:

  Բայց չթռչել չենք կարող

  Չնայած թռչելն ավելի վտանգավոր է դարձել: 2011-ին կտրուկ վատթարացել է օդային փոխադրամիջոցների անվտանգությունը և 25 %-ով ավելացել են ավիաաղետները:

  Ոչ թե հեղափոխություն, այլ` տեղափոխություն

  Ըստ վերլուծաբանների` ՀԱԿ-ը հույսը կտրել է հեղափոխություն անելուց, բայց ԲՀԿ-ի միջոցով փորձելու է «տեղափոխություն» իրականացնել: :

  «Ունիվերսալը»

  Վ. Օսկանյանը փորձում է Հայաստանում եվրառեմոնտ իրականացնել, բայց լոգարանում պահպանել ռուսական շոգեբաղնիսի «ատրիբուտները»: :

«Պարահանդեսի» անակնկալը

  Ըստ փորձագետների` Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքական կյանքի առանցքում է հայտնվելու` «C кораблянабал»-ի ռուսական սկզբունքով: :

  Ժողովրդի ամենահուսախաբ խավը` քաղուժերին

  Տերյանի խոսքերով Ոչ տրտունջ, ոչ մրմունջ սգավոր, Հեռացիր, մոռացիր ինձ հավետ, Իմ ուղին միշտ մթին, մենավոր, Կգնամ իմ դժկամ ցավի հետ: :

  «Փողին մուննաթ»

  Սամվել Ալեքսանյանի քարոզաճառից - Իմ ընտրվելու դեպքում Մալաթիա-Սեբաստիայի համայնքի ոչ աղը պակաս կլինի, ոչ` մաղը: Չընտրվելու դեպքում պահանջարկ կունենա դագաղը:

Լ. Տեր-Պետրոսյանը` իր ոճի մեջ

  Ասում են` երբ Լ. Տեր-Պետրոսյանին հարցրել են, թե ինչպես է դաշնակցականների հետ համընթաց քայլեր կատարելու, չէ՞ որ նրանց նկատմամբ քրոնիկ ալերգիա ունի, վերջինս պատասխանել է. ալերգիան քաղաքական կատեգորիա չէ, այն բժշկագիտական կատեգորիա է: :

  «Քաղաքական մետամորֆոզներ» շարքից ՀԱԿ-ի ուղերձը Գ. Ծառուկյանին`

  հայտնի գովազդի նմանությամբ - Ողջո´ւյն, մեր հոգու բաժնետեր, ցանկանում ենք, որ քո հեղինակության մակարդակը Սևանի պես բարձր լինի և սերիալների պես երկար կյանք ունենա: Քանզի միայն քո շնորհիվ ՀՀԿ-ն 50 տոկոս «զեղչի» տակ կընկնի:

  Տեսակների´ պայքար է

  Շուտով կհնչի քարոզարշավի վերջին ակորդը: Եվս մեկ-երկու օր, և երկիրը նոր խորհրդարան կընտրի:

ՔԱՐՈԶԱՐՇԱՎ. Արշավ դեպի անդո՞ւնդ

  Մոտենում են Ազգային ժողովի ընտրությունները: Գնում է թեժ ընտրապայքար ամենօրյա քարոզներով:

  ՄԵՂԱՎՈՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԵՆ

  Բառացիորեն երկու օր առաջ մենք Շուշիում էինք, հմայված նայում էինք նոր կառուցվող շենքերին, սոցիալ-մշակութային նշանակության շինություններին: Քաղաքի ազատագրման 20-ամյակը ոգևորել է շատերին, պարտադրել նոր թափ հաղորդել կառուցումներին:

  ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ «Միայն զենքով կա հային փրկություն...»

  Արթուր Ղարիբյանը սովորում էր Գեղարվեստաթատերական ինստիտուտում, երբ սկսվեց Արցախի ազատագրական պատերազմը: Նրա հոգում երևի թե ապագայի ազատամարտիկն ու քանդակագործը միմյանց հետ «վիճել են», գուցե և մտորել` ո՞րը նրանցից պիտի հաղթի:

  Խարդախության դեմ` բարեփոխումներով-2

  Խարդախ կինը դեռ երկար կշարունակեր իր չակերտավոր հաղթարշավը, եթե նրա գործունեությունը չկասեցնեին ոստիկանները: Բարձրագույնավարտ այս կինը երկու անչափահաս երեխա ունի, որոնց այսօր իր հանցավոր քայլերի հետևանքով թողել է բախտի քմահաճույքին. նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

  ԽՈՏՈՐ ՈՒՂԻ

  Ամիսներ առաջ զուտ պատահականությամբ խաչվեցին խարդախի և մի քաղաքացու ճանապարհները: Քաղաքացին տարիներ առաջ կեղծիքի էր դիմել` կեղծել էր դստեր անձնագիրը:

Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆ

  Հաճելի և հետաքրքիր զրուցակից է երգիչ, արվեստագետ Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով հավանաբար շատերին է հիացրել իր համեստ ու հավասարակշիռ պահվածքով, առաքինությամբ: Հանրությանը նա ճանաչելի է իր ինքնատիպ, մեղմ, մեղեդային և մեր օրերում քիչ հանդիպող` ասելիք ունեցող երգերով:

  Զեփյուռ, բարև տար իմ յարին... («ԱԺ-ի ուժի էժան ուժը» շարքից)

  Հարությունն իր տրամադրությունը բարձրացնելու համար հիվանդ-հիվանդ երգեց. «Զեփյուռ, բարև տար իմ յարին, գարնան արև տար իմ յարին...»: Երգի ուրախ նոտայից պալատ մտավ տիկին Զեփյուռը:

  Նախընտրական ուրախ լուրեր

  J Մեր ընտրատարածքում տեղի ունեցավ պատգամավորության թեկնածուի հանդիպումը ընտրողների հետ: Թեկնածուն ասելիք չուներ, խնդրեց, որ իրեն հարցեր տան, որոնց սիրով պատասխանեց նրա վստահված անձը:

Եղանակ

  ԱՌԱՎՈՏՅԱՆ` թեթև ամպամածություն, կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը` +14..+190C. օդի խոնավությունը` 70-72%: ՑԵՐԵԿԸ` թեթև ամպամածություն, կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը` +22..+180C. օդի խոնավությունը` 57-59%: