ԵԹԵ ԳՆԱՃՆ ԷԼ ԿԱՆԽՎԵՐ...

Ժամանակի ընթացքում քաղաքական դաշտն էլ ի°ր բնավորությունն է հասցրել ձևավորել, ինչի համապատասխան դրսևորումների ականատեսը հանրությունը շատ հաճախ է դառնում£ Շաբաթներ առաջ Էկոնոմիկայի նախարարի միջոցով մեր հանրապետությունը նույնպես հայտարարեց տնտեսական ճգնաժամը հաղթահարած լինելու մասին... Վաղուց սպասված ավետիսի առաջին տպավորությունը դժվարին ժամանակները վերջապես անցյալում թողած լինելու ոգևորությունն է£ Սակայն պաշտոնապես հնչած հայտարարությունը քաղաքական դաշտում «բնականաբար» միարժեք ընդունելության չէր կարող արժանանալ£ Նման դեպքերում սովորաբար քննարկումներ են սկսվում` «արդյո՞ք այդպես է» կամ, լավագույն դեպքում` «որքանո՞վ է այդպես» հարցերի շուրջ£ Եվ հարցերն այս այնքան են չարչրկվում, որ քննարկման բուն թեման աստիճանաբար մոռացվում է... Տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին լուրը, սակայն, հազվադեպ բացառությունների շարքը համալրեց£ Թեև արդեն մի քանի շաբաթ է անցել, բայց, ինչպես տեսնում ենք, գործադիրի փաստարկները հերքելու միտումներ կարծեք թե չկան£ Մնում է ենթադրել, որ առանձին դեպքերում ակնհայտը հերքել, չնկատել ու իրականության հետ պարզապես հաշվի չնստել անգամ քաղուժերին է հաջողվում£ Հետևաբար, փոքր չէ նաև հավանականությունը, որ հավանության կարժանանան նաև Տիգրան Սարգսյանի վերջին հայտարարությունները£ Եվ ամենակարևորը, ինչը ներկայացվեց կառավարության վերջին նիստում, արդեն երեք տոկոսը գերազանցած տնտեսական աճի մասին պնդումն է£ Ինչպես հայտնի է, ավելի վաղ նման հավաստիացում ընթացիկ տարվա համար էր խոստացվել£ Եվ նշված ցուցանիշը բազմապատկելու մասին կանխատեսումները հիմա ավելի հավանական են թվում, քանի որ հաջողվել է հայրենի տնտեսությունը ոչ միայն մեռյալ կետից առաջ շարժել, այլ, որ պակաս կարևոր չէ, սովորաբար անբարենպաստ համարվող առաջին եռամսյակում առաջընթաց է արձանագրվել£ Ուստիև այն ոլորտները, որոնք տնտեսության շարժիչ ուժն են համարվում, խնդրո առարկայի առումով այսուհետ պետք է գործընթացի վրա իրենց նպաստավոր ազդեցությունն ունենան և առաջիկայում «կենդանության նշաններ» ցուցաբերեն£ Դիցուք, որքան էլ շինարարության բարձր տեմպերին տարբեր տեսանկյուններից նայվի, և ոլորտի զարգացումն ըստ նպատակահարմարության քննարկվի ու կարևորվի, միևնույն է, հակառակ նախորդ տարի գրանցված աննախադեպ անկմանն ու ընթացիկ տարվա համար արվող անորոշ կանխատեսումներին, նույնիսկ ճգնաժամային շրջանի ցուցանիշների պահպանման դեպքում շինարարությունը լրջորեն նպաստելու է տնտեսական աճին£ Մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ հատկապես վերջին տարիներին, առանց շինանյութերի արտադրության և շինարարության ՀՆԱ¬ի ձևավորումը անհնար է պատկերացնել£ Սակայն սեզոնային գործոնը, ինչը լուրջ ներգործություն ունի ոչ միայն այս, այլ նաև մի շարք այլ ոլորտներում ևս, բնականաբար բավարար չէ` ճգնաժամային շրջանը միայն նախորդ տարվան վերագրելու և գոնե նախաճգնաժամային ժամանակները լիարժեքորեն վերականգնված համարելու առումով£ Ի վերջո, հակառակ լավատեսութ յանն ու նույնքան լավատեսական կանխատեսումներին` ամեն ինչ այս առումով դեռ նոր է սկսվում, և միայն առաջիկա ամիսներին կարող է պարզ դառնալ, թե իրավիճակն ինչպես և ում օգտին է փոխվում£ Տնտեսական աճի մասին ազդարարող կառավարության նույն նիստում վարչապետն ի վերջո փաստեց նաև, որ չկա նախադեպ, երբ բարձր տնտեսական աճը, գնաճը և կայուն փոխարժեքը զուգորդվեն£ Եվ իրոք, եթե մյուս անբարենպաստ գործոններն անգամ անտեսենք, ապա գնաճն ու արտարժույթի անկայուն փոխարժեքն արդեն իսկ տնտեսության զարգացման արգելքների են վերածվել£ Ու եթե նույնիսկ ընդունենք, որ 400 դրամը գերազանցած դոլարի փոխարժեքը դեռ ինչ¬որ ժամանակ անփոփոխ է մնալու, ապա թանկացումները կանխելու հարցում առայժմ կարծեք թե բոլորն են անզոր£ Այս առումով վիճակագրությունն ակնհայտորեն շատ ավելի համեստ տոկոսներ է արձանագրում£ Սակայն կարելի է ընդհանրապես նաև ոչինչ չարձանագրել, եթե ամեն ինչ սոսկ գրագրությամբ է սահմանափակվում£ Մինչդեռ հուսադրող թվերից առաջ հանրությունն աշխատանք և խոշոր ձեռնարկատերերի բարեխղճությունն է ակնկալում£ :

Հստակեցումներ` գագաթաժողովից առաջ

Գալիք` ապրիլի 12¬ից 18¬ի շաբաթն աչքի կընկնի աշխարհի համար կարևոր իրադարձությամբ£ Միացյալ Նահանգներում երկուշաբթի օրը կսկսվի միջազգային անվտանգության գագաթաժողովը, որին մասնակցելու է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը£ Նախատեսվում է, որ այլ հարցերի թվում կքննարկվեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ու հայ¬թուրքական հարաբերությունների խնդիրները նույնպես£ Քաղաքագիտական շրջանակներում կարծիք կա, որ այդ գագաթաժողովում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն արդեն ստիպված կլինեն հստակ պատասխանել` վերջ ի վերջո ստորագրելո՞ւ են հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթուղթ£ Բոլորովին պատահական չէին այս գագաթաժողովին նախորդած քաղաքական անցուդարձերը£ Նախագահ Սարգսյանի այցերը, մասնավրապես, Լոնդոն, վերջերս էլ` Փարիզ, Հայաստանի ինքնուրույն արտաքին քաղաքականության ու այդ դաշտում հարաբերությունների հստակեցման դրսևորումն էին£ Այս իրողությանը Ռուսաստանն, իհարկե, խանդով է վերաբերվում£ Մոսկվան չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ղարաբաղյան հարցում չհաջողվեց առաջ անցնել ԵՀԱԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրներից և Մադրիդյան նորացված սկզբունքներին համաձայն լինելու մասին կողմերի հավաստիացումներն առաջինն ինքը ստանար£ Հայաստանն ուշացրեց հիշյալ սկզբունքների վերաբերյալ առաջարկությունները` Փարիզում պնդելով, թե Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ£ Ըստ էության, պաշտոնական Երևանն այդպիսով հստակ բարձրաձայնում էր իր մոտեցումը` ԼՂՀ անկախության ընդունում, հետո միայն` տարածքային խնդիրների քննարկում£ Իսկ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը Գերմանիայում ոչ ավել-ոչ պակաս, հայտարարեց, թե Հայաստանը կմասնակցի «Նաբուկո» գազային ծրագրին£ Նկատենք` խոսքն այն նախագծի մասին է, որի իրականացումը թույլ չտալու համար Ռուսաստանն ամեն ինչ անում է£ Եվ այդ պարագայում Նալբանդյանի հիշյալ հայտարարությունը, թերևս, ոչ այլ ինչ էր, եթե ոչ նախազգուշացում մեր երկրի ռազմավարական գործընկերը համարվող Ռուսաստանին առ այն, որ ադրբեջանամետ քաղաքականության շարունակման դեպքում Հայաստանը նույնպես կարող է այլընտրանք ունենալ£ Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում հակամարտող կողմերը, շախմատային տերմինաբանությամբ ասած, հանգել են պատային դրության£ Մի կողմից` հարցի ուժային լուծումը ոչ մեկին ձեռնտու չէ, ու նաև պարզապես թույլ չի տրվի պատերազմել£ Մյուս կողմից էլ` խնդրի ընդունելի լուծմանն ուղղված քայլը ոչ մեկը չի ուզում առաջինն անել` վստահ չլինելով, որ դիմացինը ևս նույն կերպ կվարվի£ Հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն էլ իր հերթին է անչափ բարդ ու ներքին հակասություններով լի£ Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս գործընթացն ամերիկյան նախաձեռնություն է£ Սակայն նաև պարզ է, որ Թուրքիան մտադիր է ո°չ մերժել, ոչ էլ վավերացնել արձանագրությունները£ Մեծ թվով վերլուծա բաններ կարծում են, թե Անկարան չի շտապելու կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, և դժվար թե Միացյալ Նահանգների, Եվրամիության և Ռուսաստանի հորդորներով թուրքական իշխանությունները վավերացնեն արձանագրությունները ու բացեն հայ¬թուրքական սահմանը£ Թուրքիայի ներսում են նաև այն խնդիրները, որոնց պատճառով Անկարան կոշտ դիրքորոշում է որդեգրել Հայաստանի նկատմամբ£ Այդ երկրի համար մեծ և լրջագույն խնդիր է այսօր սեփական զինված ուժերում տիրող վիճակը. Թուրքիայի ներքին կյանքում լուրջ դերակատարում ունեցող բանակը քաղաքական առումով միատարր չլինելով` որոշակի բարդություններ է ստեղծում£ Ի հավաստումն ասվածի, պետք է հիշատակել «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպությանը մեծ թվով բարձրաստիճան սպաների անդամակցության փաստը£ Վերջերս ազատ արձակվեցին ձերբակալված 40 այդպիսի սպաների միայն մի մասը£ Նրանք կասկածվում էին երկրում խառնաշփոթ առաջացնելու և այդպիսով «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իշխանությունից հեռացնելու ծրագրերին մասնակից լինելու մեջ£ Սակայն ռազմական հեղաշրջում այսօր բանակն ի վիճակի չէ իրականացնել£ Խնդիրն այն է, որ բարձրաստիճան սպաները, գեներալները քեմալականներ են, իսկ ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող հրամանատարների շարքերում քիչ չեն նաև այսպես ասած` չափավոր իսլամիստները` իշխող կուսակցության կողմնակիցները£ Եվ ահա, գեներալները վստահ չեն, թե հարկ եղած դեպքում իրենց ենթակաները կկատարեն հեղաշրջում իրականացնելու հրամանները£ Մյուս կողմից էլ, իշխանություններն աշխատում են գոհացնել ծայրահեղ ազգայնական տրամադրություններով առաջնորդվող բարձրաստիճան հրամանատարներին£ Ըստ էության, թերևս, այս համատեքստում կարելի է դիտարկել վարչապետ Էրդողանի հայտարարությունները` Թուրքիայում անօրինական գտնվող` Հայաստանի քաղաքացիներին վտարելու մասին£ Հատկանշականն այն է, որ Էրդողանի այդ հայտարարությունը մեղմելու` նախագահ Գյուլի անհաջող փորձից հետո էլ վարչապետը դարձյալ կրկնել է այն, կարծես աշխարհին ցույց տալու` որ իրենց համար միևնույնն է, թե ինչ կմտածի միջազգային հանրությունն իրենց մասին£ Հատկանշական է նաև Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն առնչվող վերջին տեղեկատվությունը£ Վանի նահանգապետն անցյալ տարվա վերջին դիմել էր կառավարությանը` առաջարկելով թույլատրել եկեղեցում քրիստոնեական հոգևոր արարողություն` պատարագ կատարել£ Կառավարությունը թույլատրել էր, նշվել է օրը` 2010¬ի սեպտեմբերին£ Նահանգապետը նույնիսկ այդ օրվա համար հրավերներ էր ուղարկել Երևան£ Հունվարին հայ¬թուրքական գործընթացի «սառելու» հետևանքով Սուրբ Խաչում պատարագ մատուցելու մտադրությունը կարծես մոռացվել էր£ Եվ ահա, վերջերս նահանգապետը նույն խնդրանքով դարձյալ դիմել է կառավարությանը և ստացել նույն պատասխանը£ Բնականաբար, թարմացրել է նաև Երևան հղած հրավերը£ Այս պատմությունն առաջին հայացքից կարող է անմեղ թվալ£ Բայց բավական է այն դիտարկել, ասենք թե` Էրդողանի հիշյալ հայտարարության համատեքստում և անմիջապես կերևակվի դրանում թաքնված միտումը. ամեն կերպ ցուցադրել Թուրքիայի և թուրքերի առավելությունը Հայաստանի և հայերի նկատմամբ, վերջինիս կախվածությունը Անկարայի կամքից£ Միացյալ Նահանգներում կայանալիք գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է նախագահ Օբամայի հանդիպումը Սերժ Սարգսյանի և Էրդողանի հետ£ Միայն ենթադրել կարելի է, թե ինչպիսի ճնշում կգործադրվի ԱՄՆ¬ի կողմից Թուրքիայի վրա` հայ¬թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգելու համար£ Այսօր հստակ է` երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը տեղից շարժեքը հնարավոր կլինի միայն ուժային կենտրոններից մեկի կողմից Անկարայի վրա ազդելու միջոցով£ Այդ հնարավորությունն այսօր Վաշինգտոնի ձեռքում է, մանավանդ, դրա համար նպաստավոր պայմանները, կարծես, առկա են£ Առջևում Ապրիլի 24¬ն է, և Թուրքիան խիստ անհանգստացած է ու վախենում է, որ Միացյալ Նահանգներն ու աշխարհը ձայները մեկ արած` կճանաչեն Հայոց ցեղասպանությունը£ Հստակ է, որ առաջիկա գագաթաժողովում քննարկվող հարցերը նորանոր մարտահրավերներ են պարունակելու և° Թուրքիայի, և° Ադրբեջանի, և° Հայաստանի համար£ :

ՔԱՂԳԻՏԱՓՈՐՁԵՐ` ցուցադրական նշանակության

Քաղաքական ուժերին կլոր սեղանի շուրջ տեսնելու ցանկությունը միշտ էլ ամենահրապուրիչներից է եղել£ Այլ հարց է, որ նման նախադեպեր գրեթե դեն եղել, թեեև, միաժամանակ, դրանց բացակայությունը կամ հազվադեպությունը բոլորովին էլ չի ենթադրում, թե կլոր սեղանի շուրջ քաղուժերի համախմբումն ընդհանրապես կարելի է բացառել£ Այդ սեղանի ամբողջ «հմայքն» առաջին հերթին այն է, որ կուսակցություններին կողք¬կողքի տեսնելն արդեն իսկ հաճելի իրադարձությունների շարքից է£ Սակայն պարզ է, որ միայն համատեղմամբ ոչինչ էլ չի ստացվի, քանզի ավելի ուշ` դրա գլխավոր շարժառիթների «վերծանման» արդյունքում, թերևս, կարող է պարզ դառնալ, թե, ասենք, սեղանի շուրջ համախմբվելու նպատակը «հանունի՞», թե՞ «ընդդեմի» շրջանակներում է£ Այսուհանդերձ, ցուցադրական միավորման թեման հիմա նորից է հրատապներից դարձել£ Ավելի են հաճախակիացել քաղաքական շրջանակներից հնչող պնդումներն ինչ¬որ օրհասական վիճակների մասին, և կուսակցություններն ազգն արհավիրքներից փրկելու հավերժական խնդրին նոր թարմություն են ցանկանում հաղորդած լինել£ Եվ ահա, այս անգամ էլ քարն առաջինը նետողը «Ժառանգությունը» դարձավ` սեղանին ամենաշուտը մոտենալու նախաձեռնությունն ստանձնելով և կանխավ անհաջողութ յան դատապարտված սույն կուսակցական ակցիային օրեր շարունակ ամենայն լրջությամբ ու ցուցադրական սպասումներով վերաբերվելով£ Եվ ինչ... քաղաքական դաշտի երևելիների սառը վերաբերմունքը հերթական անգամ փաստեց, որ ազգի առաջ ծառացած լրջագույն մարտահրավերներ իսկի էլ չկան, և կամ «Ժառանգությունն» այն ուժը չէ, որի հետ կարելի է հաղթահարել դրանք£ Արդյունքում, դարձյալ կրկնվեց անհեթեթ այն իրավիճակը, որում հայրենի քաղուժերը տարբեր առիթներով և բավական հաճախ են հայտնվում£ Խնդիրը բոլորովին էլ այն չէ, թե հատկապես ով էր կլոր սեղանի նախձեռնողը... «Ժառանգության» փոխարեն նման առաջարկ պարունակող հայտարարություն կարող էր շատ ավելի աննշան մի քաղուժ հրապարակել` բայց շատ ավելի գործնական ու շոշափելի վերաբերմունքի արժանանալով£ Իսկ համագործակցության ձախողման ողջ «գաղտնիքն» այն է, որ մեր ամեն մի կուսակցություն իր կլոր սեղանն ունի և այն անփոխարինելի է համարում ցանկացած պարագայում ու իրադրությունում£ Այլ հարց է, որ նույն այդ քաղուժերը տարբեր պարբերականությամբ անսպասելի նախաձեռնողականությամբ են հանդես գալիս` ակամայից, թե վաղօրոք սահմանված գրաֆիկով դառնալով տվյալ շաբաթվա ներքաղաքական կյանքի գլխավոր հերոսը£ Նախորդ շաբաթ, ինչպես նշեցինք, «Ժառանգությունը» նման փորձ ձեռնարկեց£ Մի փոքր ավելի վաղ այդ դերում Ռ. Քոչարյանն էր£ Այս շաբաթ էլ ասպարեզը Հայ Ազգային Կոնգրեսին է թողնվելու£ Բառի և° լավ և° վատ իմաստով ՀԱԿ¬ը խաղացողներից ամենածանրակշիռն է, թեև միաժամանակ` ամենականխատեսելին£ Իհարկե, Լ. Տեր¬Պետրոսյանի և մյուսների ելույթներում սովորականի նման գերակշռողը հոռետեսության անկշռելի չափաբաժինն է լինելու£ Բայց երբ նախկինում առաջին Նախագահը «տակառ էր գլորում», ապա, անկախ ուղղությունից, այն հնարավորինս տպավորիչ ազդեցություն էր թողնում այդ շրջանում իսկապես բազմաքանակ ունկնդիրների, ինչպես նաև «տակառների» հասեցատե րերի շրջանում£ Այն որոշակի ուժգնության դղրդյուն էր արձակում ու մինչև անգամ դժվարությամբ մաքրվող հետագիծ թողնում£ Հասցեատերերին էլ անսպասելի, թե ուժգին հարվածից թեթև ցնցումներ էին պատճառվում£ Հիմա ժամանակները փոխվել են, և նախորդող շրջանում ժամանակն ի վնաս առաջին Նախագահի է աշխատել£ Քննադատվելիք նոր հերոսներ չկան, ընտրազանգվածը պասիվ է, ու ինչպես ասում են, ընտրված ձևաչափի աննպատակահարմարությունը հանրահավաքից հանրահավաք ավելի առարկայական է դառնում£ Հանրահավաքային պայքարն, իհարկե արմատականներն իրենք են ընտրել, բայց եթե ոչ շատ առաջ դրանք ինքնադրսևորման հիրավի անփոխարինելի միջոց էին, ապա արդեն նշված ձևաչափը մինչև վերջ սպառել է իրեն£ Հետևաբար, ՀԱԿ¬ի, թե մյուս քաղուժերի պարագայում նախընտրելին (ինչը նոր ու թարմ լիցքեր կհաղորդի ներքին զարգացումներին), ինչ¬որ նոր մոտեցումներ գտնելն ու առաջադրելն է... «Ժառանգության» այդպես էլ չկայացած կլոր սեղանն էլ միգուցե վաղուց մոռացված այն հինն է, որ կարող էր նորացվել£ Սակայն նախորդող շաբաթն ապացուցեց, որ այս մեխանիզմը նույնպես չի կարող աշխատել£ Փորձն, ինչպես միշտ, այս դեպքում էլ փորձանքի չվերափոխվեց ու միգուցե դրա հավանականության առկայությունը ընդհանրապես ձեռնպահ դարձներ քաղուժերին£ Բայց կարևորը ոչ այնքան մեր խամրած քաղաքական դաշտում իրականացվող փորձերն են, այլ դրանց նպատակահարմությունն ու ի սկզբանե անտեսանելի, գոյություն չունեցող հեռանկարները£ Իսկ քաղուժերի նման անհեռատեսությունը ստիպում է կասկածել, թե քաղգիտափորձերը միայն արտաքին¬ցուցադրական նշանակություն ունեն, և դրանց հեղինակներն իրենք էլ առանձնապես շահագրգռված չեն սեփական նախաձեռնությունների հաջողությամբ, կամ չեն էլ պատկերացնում, թե ինչի համար և ինչ են անում£ :

Հա՞ որ...

ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը դժվարին իրավիճակում է հայտնվել£ Եթե ուրիշ ոչինչ հաշվի չառնենք, ապա մի քանի շաբաթվա ընթացքում երկրի գլխավոր հարկահավաքի ղեկավարած կազմակերպության շենքում տեղադրված ռումբերի մասին կեղծ տեղեկություններն արդեն բավարար էին` այս կառույցի հանդեպ ոչ այնքան ցանկալի հետաքրքրասիրության մեծացման համար£ Ավելին, չարագուշակ ահազանգերը թերևս Խաչատրյանի պաշտոնանկության խնդրի անհրաժեշտության մասին էին վկայում, և առաջին հայացքից մանկական խաղ հիշեցնող խուլիգանությունն ամենայն հավանականությամբ բավական հետաքրքիր վերջաբան է կարծեք թե ունենալու£ Ամանորի առթիվ հարկատուների հաշվին իրականացված մեծամեծ ծախսերի մասին սկանդալային պատմությունը գլխավոր հարկահավաքը թեև ուշացումով, բայց, ըստ երևույթին, չի մարսելու£ Նախ, այս կառույցն այնպիսին է, որի առաջին դեմքերը սովորաբար երկար չեն պաշտոնավարում£ Իսկ տվյալ դեպքում պետության միջոցները սեփական բիզնեսի զարգացմանն ուղղելու նախադեպը դրա հեղինակի հետագա գործունեությունն այս ոլորտում շատ ավելի արագ հարցականի տակ դրեց£ Հետաքրքիր է նաև, որ ամանորյա սկանդալից հետո Գ. Խաչատրյանն ինքը հրաժարական չտվեց` դրանով իսկ մի փոքր էլ երկարաձգելով բարձր պաշտոն ունենալու հնարավորությունը, ինչպես նաև տեղի ունեցածի հանդեպ անտարբերությունը պահպանելով ու դրանով իսկ փորձելով ապացուցել, թե առանձնապես ոչինչ տեղի չի ունեցել£ ԻՆՉ ԽՈՍՔ, առաջին հայացքից ամեն ինչ հրաշալի ու մինչև անգամ օրինակելի է թվում£ Տնտեսական ճգնաժամի հաղթահարումը նպաստել է նաև հարկահավաք կառույցի բնականոն գործունեության վերականգնմանը£ Համենայն դեպս ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ամփոփումները հենց այս պնդման օգտին են խոսում£ Զգալիորեն աճել են ոչ միայն հարկային ու մաքսային մուտքերը, այլ նաև սոցվճարները£ Եվ դատելով հրապարակվող տվյալներից` խոսքն ինչ¬որ խորհրդանշական տոկոսների մասին չէ... Նման իրավիճակն, ինչպես նշեցինք, հրաշալի է, իսկ մի քանի ամիս առաջ մինչև անգամ երանելի կարող էր համարվել£ Մյուս կողմից էլ, սակայն, երկրի գլխավոր հարկահավաքը ոչ ավել - ոչ պակաս հանրապետության Նախագահի «անսպասելի» քննադատությանն է արժանանում... Ինչ կարելի է եզրակացնել տեղի ունեցածից. կառույցը փաստորեն լավ չի աշխատում, իսկ վճարումների արձանագրված աճը երկրի բարձրագույն իշխանությունը գերազանցապես տնտեսական իրավիճակի շտկմամբ է պայմանավորում£ Նման իրավիճակում պաշտոնափոխությունը ոչ միայն հասունացած, այլ նույնիսկ հրատապ կարելի է համարել£ ԱՆԿԱԽ այս ամենից` Պետեկամուտների կոմիտեն դարձյալ բնակչության ուշադրության կենտրոնում է հայտնվել£ Նախօրեին տարածվեց այս կառույցի հայտարարությունը` քաղաքացիների կողմից առաջին եռամսյակում կուտակված ՀԴՄ կտրոնների խմբաքանակների դիմաց բոնուսների վճարման գործընթացի մեկնարկի մասին£ Մի քանի բանկերում և փոստային բաժնամունքներում սկսվելիք բաշխումը ավելի հավանական է, որ զուրկ լինի նախկին ակտիվությունից£ Եվ սա ոչ միայն այն պատճառով, որ վերջին շրջանում գնողունակությունն է զգալիորեն նվազել, այլև տարեվերջյան որոշման հետևանքով, երբ 2,5-3 տոկոսանոց պարգևավճարը 1 տոկոսի հասավ£ Մի քանի օր անց արդեն պարզ կդառնա, թե նշված տարբերությունը որքանով է նվազեցրել մարդկանց կուտակած կտրոնների քանակը, և որքան են դրանք կազմելու սահմանափակված պարգևավճարների պարագայում£ Իսկ համապատասխան եզրակացության հանգել ու միգուցե նոր որոշում կայացնել` հնարավոր կլինի արդեն մի փոքր ավելի ուշ£ :

Անգելա Մերկելն այդ քայլը… չարեց

Անցյալ շաբաթ ավարտվեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի երկօրյա պաշտոնական այցը Անկարա: Դրա արդյունքներին նվիրված համատեղ ասուլիսում երկու երկրների ղեկավարները շոշափեցին նաև այնպիսի հարցեր, որոնք անմիջականորեն առնչվում էին մեր շահերին:

ՆԱՏՕ¬ն մերժել է ՌԴ խնդրանքը

Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը մերժել է Ռուսաստանի առաջարկը` թունաքիմիկատների միջոցով ոչնչացնելու Աֆղանստանի օփիումային կակաչի ցանքերը (հաղորդել է Reuters¬ը)£ Ապատուրայի խոսքերով` «Թալիբան» շարժման պահուստներում օփիումի այնպիսի քանակ կա, որ ցանքերի միանգամյա ոչնչացումն անարդյունավետ կլինի£ Բացի այդ, ՆԱՏՕ¬ն գտնում է, որ Աֆղանստանում նարկոտիկների արտադրության խնդիրը պետք է շատ զգուշորեն լուծել, որպեսզի չհարուցվի տեղաբնակների դժգոհությունը. թմրանյութեր աճեցնելը նրանցից շատերի եկամտի միակ աղբյուրն է£ - Մենք չենք կարող մեզ դնել այն վիճակում, որ աղքատությամբ աշխարհում 2¬րդ երկրում ապրող մարդկանց զրկենք եկամտի միակ աղբյուրից` առանց ինչ¬որ այլընտրանք նրանց առաջարկելու,¬ ասել է ներկայացուցիչը£ Նա Ռուսաստանին խորհուրդ է տվել ավելի ակտիվորեն մասնակցել Աֆղանստանում թալիբների դեմ պայքարի գործողություններին£ ՆԱՏՕ¬ի կարծիքով` հենց թալիբների ղեկավարներն են թմրանյութեր արտադրող լաբորատորիաների կազմակերպիչները, ինչպես նաև հերոին արտահանողները` այդ թվում և Ռուսաստան£ Ի դեպ` թմրանյութերի շրջանառության վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավար Վ. Իվանովը Հյուսիսատլանտյան դաշինքին կոչ էր արել պարտավորություն ստանձնել` ՄԱԿ¬ից մանդատ ստանալով, ոչնչացնել աֆղանական օփիումի դաշտերը£ Նա փաստարկել էր, որ օփիումի չարաշահումից Ռուսաստանում տարեկան մինչև 30 հազար մարդ է մեռնում, իսկ Աֆղանստանում այդ թիվը հասնում է 100 հազարի£ Բացի այդ, ՆԱՏՕ¬ի 40 անդամ-երկրներում ամեն տարի հերոինի չարաշահման զոհ է դառնում 10 հազար մարդ. թիվ, որը 50 անգամ գերազանցում է աֆղանական գործողություններում դաշինիքի կորուստները£ :

«Հըզբոլլա»¬ն համաձայնել է համագործակցել ՄԱԿ արտակարգ դատարանի հետ

Արմատական շիա խմբավորման առաջնորդ Սայիդ Հասան Նասրալան հայտարարել է, որ իր կազմակերպությունը պատրաստ է համագործակցել ՄԱԿ միջազգային հատուկ դատարանի հետ, որն հետաքննում է Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը (տեղեկացրել է Associated Press¬ը)£ «Ալ-Մանար» հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում Նասրալան նշել է, որ իր խմբավորման 12 անդամներ պատրաստ են հանդես գալ որպես վկաներ£ Ավելին, նա նախազգուշացրել է, որ «Հըզբոլլա»¬ն ուշադրությամբ հետևելու է հետաքննության ընթացքին և ցանկացած պահի կարող է դադարեցնել համագործակցությունը£ ԼՁԸՀ-ՁԸհհ¬ն էլ ճշտել է, որ խմբավորման ղեկավարի տեղեկացմամբ` միջազգային փորձագետները պարտավորվել են չհրապարակել «Հըզբալլա»¬ի անդամների հետ զրույցների բովանդակությունը£ Ռաֆիկ Հարիրիի կյանքը խլած ահաբեկչության արդյունքում զոհվել է ևս 20 մարդ. 2005 թ. փետրվարի 4¬ին ճանապարհին դրված ռումբը պայթել է վարչապետի ավտոշարասյունն անցնելու պահին£ Հետաքննության վարկածով` այդ ահաբեկչությանը մեղսակից կարող էին լինել սիրիական ու լիբանանյան հատուկ ծառայությունները. վերջիններս, սակայն ժխտում են այդ փաստը£ Պայթյունի հնարավոր կազմակերպիչների շարքում նշվում է նաև «Հըզբոլլա»¬ի անունը£ Հատկապես այդ գործի քննության նպատակով 2009¬ի մարտի 1¬ին Հաագայում բացվել է ՄԱԿ հատուկ դատարանը, որի կազմում ընդգրկված 11 դատավորների անունները չեն հրապարակվում` իրենց իսկ անվտանգության նկատառումներով£ Ղեկավարի անունը, սակայն, հայտնի է` իտալացի Անտոնիո Կասսեզե£ Դատարանին առայժմ 3 տարվա մանդատ է տրվել, սակայն սպասվում է, որ հետագայում այդ ժամկետը կերկարաձգվի£ :

400 հազար դոլար` Ռադայից

Ուկրաինայի գերագույն Ռադայի պատգամավոր Վլադիմիր Ստրետովիչի անկիզելի պահարանից գողացել են 400 հազար դոլար£ Այս մասին տեղեկացրել է ՈՒՆԻԱՆ¬ը£ Ժուռնալիստների հարցին, թե իսկապե՞ս ինքը գողերի զոհն է դարձել, Ստրետովիչը պատասխանել է. - Դրանով թող իրավապահ մարմինները զբաղվեն£ Իսկ երկրի միլիցիան ու դատախազությունը, ընդ որում` նաև Գլխավոր դատախազությունը, հայտարարել են, այդ հարցով իրենց դիմող չի եղել£ Ռադայից «տուժողի» գործընկերներից ոմանք նույնպես ասել են, որ գողության մասին ոչինչ չեն լսել£ Մնում է միայն ենթադրել, թե ինչու աստղաբաշխական այդ գումարի կորստի մասին չի բարձրաձայնում թալանված պատգամավորը£ :

Ստվերային կառավարությունից էլ դուրս մնաց

Անցյալ շաբաթ Յուլյա Տիմոշենկոյի կողմնակիցները հաստատել են ստվերային կառավարության կազմը` Սերգեյ Սոբոլևի վարչապետությամբ£ Այնտեղ ընդգրկվել են 3 փոխվարչապետներ` Վլադիմիր Ստրետովիչը, Յուրի Կառմազինը և Օլես Դոնիյը£ Ինչպես և խոստացել էր անձամբ` Տիմոշենկոն այդ կազմում չի ընդգրկվել£ Նրա հետ նաև` իր մեձավոր զինակիցներ Ալեքսանդր Տուռչինովը (նախկին փոխվարչապետ) և նախկին ՆԳ նախարար Յուրի Լուցենկոն£ Ս. Սոբոլևի փաստմամբ` ստվերային կամ ընդդիմադիր կոչվող այս կառավարության անդամներից (14 նախարարներից) յուրաքանչյուրի թեկնածությունը քվեարկվել է առանձին¬առանձին. նիստն ու քվեարկությունն էլ տեղի են ունեցել լրագրողների աչքից հեռու£ Իրենց նիստերն այսուհետ նրանք անցկացնելու են Գերագույն Ռադայի շենքում` ամեն հինգշաբթի£ Տիմոշենկոյի 11 թիմակիցներ, փաստորեն, ստվերային նախարարներ են£ Յուլյայի բացակայության պատճառը, երևի վերջերս տարածված այն լուրերի իսկությունն է, որ նա ընտրվել է Ռադայի ԲՅուՏ խմբակցության ղեկավար` պատգամավոր չլինելով հանդերձ£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Կառավարությունը` չքավոր խավին, որն օղու 100 տոկոսանոց թանկացումից հետո սկսեց անորակ սպիրտ խմել «01-99» - 2010 Լյա°րդդ ո՞¯նց ա, լյարդդ... Ժողովրդի տարակուսանքը - Այդպես էլ չհասկացանք` մե՞նք ենք ճգնաժամը հաղթահարել, թե՞ ճգնաժամն է «հաղթահարել» մեզ£ Դիտարկում Հայտնի հայտարարությունից հետո սեփական դեմքը փրկելու անհուսությունից` Էրդողանը կառչեց Պետրոս-օղլիների փրփուրից£ Օբաման Հ. Քլինթոնին` Դավութօղլուի հետ վերջինիս 40 րոպեանոց հեռախոսազրույցից հետո «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի մոտիվով - Ի՞նչ է, Թուրքիայի դեսպա՞նը քեզ պիտի գեղեցկացնե£ Պետբյուջեն թալանողների տրամաբանությունը - Հիանալի է, հանգիստ գողանում ենք£ 10¬ից հինգ դեպքում բռնվում ենք, գողոնը ետ վերադարձնում, հինգ դեպքում չենք բռնվում և «մարսում» - բարգավաճում ենք£ Կառավարության «երգը»` ճգնաժամի հաղթահարման առիթով հփՈրՑՖպ ոսՌջՍՏ, րփՈրՑՖպ ՊՈսպՍՏ ժչՏ վՈռՑՌ ՑՐցՊվՏ Ռ սպչՍՏ... Թուրքիայի իշխանությունների դժգոհությունը` ժամանակի արագ ընթացքից - Աչքդ փակում¬բացում ես, Ապրիլը գալիս-չոքում է դռանդ£ Ժողովրդի տրտունջը կամ դժբախտ երջանկություն - Ախր ոնց երջանկանանք բյուջեի մուտքերի ավելացումով, Երբ դժբախտանում ենք ահասարսուռ գներին նայելով£ Դավութօղլուի սպասվելիք ելույթը ԱՄՆ հայկական համայնքի առջև կամ երեսպաշտության գլուխգործոց - Ես չեմ «հասկանում», թե դուք ինչո՞ւ եք լքել ձեր պատմական հայրենիքը և հարյուր հազարներով գաղթել ԱՄՆ, բայց հաստատ գիտեմ, որ դարասկզբի «կռիվների» ժամանակ մի քանի թուրք ընտանիքներ ապաստան են տվել «պատահականորեն» որբացած մի քանի մանուկների£ Ժողովրդական ասույթի ոճով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային կինոդահլիճի տեղում եկեղեցի կառուցելու կողմնակիցները ճարտարապետների միությանը նամակ են գրել հետևյալ բովանդակութ յամբ. «Ձեզանից Պողոս-Պետրոս դուրս չի գա, բայց Վարչապետից` «դուրս կգա»£ Կինեմատոգրաֆիստների միության հայտարարությունը Հասարակության ամենաաղքատ խավի ներկայացուցիչները, ովքեր չեն դիմանում ապրանքների գների աճին, հրավիրվում են նկարահանվելու «Կյանքի գինը-2» նոր հեռուստասերիալում£ Ժողովրդի մեկ բառանոց, հեգնախառն արձագանքը նպաստների և թոշակների աննշան բարձրացման առիթով «12 աթոռ» 2010 - «ԻպսպջվՏ! ! !» :

Բանակ¬հասարակություն կապի ամրապնդմամբ

ՀՀ պաշտպանական գերատեսչության աշխատանքների թափանցիկությունը հնարավոր է դարձրել համոզվել, որ համակարգի ղեկավարության ջանքերը սոսկ երկրի պաշտպանվածությունն ապահովելուն չեն ուղղված£ Հանրության հետ կապերի ամրապնդման ու պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերը նույնպես նախարարությունն իր առաջնահերթ խնդիրներից է համարում£ Հենց այդ նպատակով էլ կառուցվածքային բարեփոխումների շրջանակում Տեղեկատվության և հասարակայ նության հետ կապերի վարչության կազմում ստեղծվել է Հասարակայնության հետ կապերի և ռազմահայրենասիրական դաստիարակության բաժին, որի աշխատանքների հիմքում նպատակասլաց համագործակցությունն է տարբեր գերատեսչությունների հետ£ Վարչության պետ, քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի պետական խորհրդական Վարդան ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ու պետի տեղակալ, քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական Ֆելիքս ՊՈՂՈՍՅԱՆԸ երկուսն էլ արցախյան մարտերի բովում թրծված անհատներ են, ովքեր լավագույնս պատկերացնում են, թե որքան կարևոր է` Զինված ուժերի համար արժանի հերթափոխ պատրաստելը£ Իսկ Հասարակայնության հետ կապերի և ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի պետ Վանիկ ՄԻՆԱՍՅԱՆԸ հանրության հետ աշխատելու հարուստ փորձ ունի և ռազմահայրենասիրական դաստիարակությունը համարում է կարևորագույն կռվանը` պետականության կերտման և երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու գործում£ Վ. Մինասյանի հետ մեր զրույցը կատարված աշխատանքների, առաջիկա ծրագրերի մասին է£ - ՀՀ պաշտպանության նախարարը կարևորում է ռազմահայրենասիրական դաստիարակությունը և հասարակայնության հետ կապերի ամրապնդումն ու խորացումը£ Մեր վարչության վերակազմավորման և բաժնի ստեղծման առաջին իսկ շաբաթից խորացրել ենք կապերն ու համագործակցության նոր եզրեր ենք գտել Կրթության և գիտության նախարարության, մարզպետարանների կրթվարչությունների, դպրոցների հետ£ Դեռևս անցյալ տարի ԿԳ և Պաշտպանության նախարարները համատեղ հրաման ստորագրեցին` ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավման վերաբերյալ£ Երկու նախարարների հրամանով, հանրապետության 1450 դպրոցներ կցագրված են զորամասերին, և համատեղ են կազմակերպվում տոնական, համապետական, ներբանակային գրեթե բոլոր միջոցառումները£ Արդեն ավանդական դարձող փոխայցելությունների միջոցով փորձում ենք վաղվա զինվորին ճանաչելի դարձնել բանակը£ Արդյունքը գոհացուցիչ է. ավարտական դասարանների սաներն ու շրջանավարտներն, ինչպես ասում են` բանակը ճանաչում են ներսից ու որոշակի պատրաստվածություն ձեռք բերում` համալրելու հայրենիքի պաշտպանների շարքերը£ Ինչ խոսք, այս առումով կարևորվում են նաև ուսանող երիտասար դության շրջանում տարվող աշխատանքները£ Բնականաբար` այս աշխատանքներում ընդգրկված են նաև ռազմահայրենասիրական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունները, արցախյան ազատամարտի մասնակիցները£ Տարին ամփոփելու և հետագա խնդիրները կարևորելու նպատակով, անցյալ տարեվերջին հրավիրեցինք գիտագործնական կոնֆերանս` Հանրապետության Պաշտպանության, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի, Արտակարգ իրավիճակների, Մշակույթի նախարարների և Ոստիկանության պետի մասնակցությամբ£ Ներկայացուցչական այս կազմն արդեն իսկ հուշում է, թե որքան համակողմանի քննարկում է ծավալվել` կոնկրետ ու համապարփակ խնդիրների առաջադրմամբ£ Դրանից առաջ նույն 5 նախարարներն համատեղ հրամանով վավերացրել էին «Նախազորակոչային տարիքի պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության, հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավման ծրագիրը»¬ը£ Դրա իրականացման համար ստեղծված աշխատանքային խումբն ամեն ամիս քննարկում է կատարվող աշխատանքները£ - Դրվատելի է, որ վերստին կարևորվում է ռազմահայրենասիրական դաստիրակությունը£ Եթե կարելի է` փոքր¬ինչ մանրամասնեք այդ ուղղությամբ կատարվող աշխատանք ները£ - Շատ մեծ ուշադրություն ենք հատկացնում նախնական զինպատրաստության դասասենյակների կահավորմանը£ Պաշտպանության նախարարությունն իր հնարավորութ յունների սահմաններում տրամադրում է ուսումնական պարագաներ, կրակային վարժասարքեր, պլակատներ, ոստիկանությունն օգնում է ուսումնական զենք ձեռք բերել£ Ըստ ծրագրի` յուրաքանչյուր մարզում պետք է կահավորենք զինվորական պատրաստության հենակետային մեկ դասարան£ Այսինքն` լավագույնս կահավորված դասարան, շարահրապարակ, մարզահրապարակ£ Այդ ամենը ոչ միայն գաղափարադաստիարակչական աշխատանքների հաջողությանը կնպաստեն, այլ նաև` գեղագիտական, ֆիզիկական ու բարոյական դաստիարակությանը£ Այդպիսի դպրոցներ արդեն ունենք Երևանում և Աշտարակում£ Անցյալ տարի միայն ՊՆ ջանքերով այդպիսի ցուցադրական 5 դասարաններ ենք կահավորել. Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում և մայրաքաղաքում£ - Իհարկե` տարվող աշխատանքները միայն ապագա զինվորների, ասել է թե` տղաների շրջանում չեն. ռազմահայրենասիրական նախնական գիտելիքներին ինչպե՞ս են վերաբերվում աղջիկները և ի՞նչ չափով մասնակցում դասերին ու միջոցառումներին£ - Գուցե թե զարմանալի թվա, բայց աղջիկներն սպասվածից ավելի մեծ հետաքրքրություն են դրսևորում£ Ասեմ ավելին. մեր վարչությունն անցյալ տարի սոցիոլոգիական հարցումներով փորձեց ուսումնասիրել հատկապես կանանց ու աղջիկների վերաբերմունքը` զինծառայության նկատմամբ£ Բավական հետաքրքիր արդյունք արձանագրվեց. պատկառելի թիվ էին կազմում բանակում ծառայելու ցանկություն հայտնած աղջիկները£ Եվ, ընդհանրապես, կրակային պատրաստությանը, տարբեր մարզական խաղերին անչափ ակտիվ են դպրոցների ու վարժարանների սանուհիները£ - Վարչությունը գործնական սերտ կապեր է հաստատել նաև ուսխորհուրդների հետ£ - Այո, մեզ հետ համագործակցելու հայտ են ներկայացրել 17 բուհերի ուսանողական խորհուրդներ£ Նրանց մասնակցությամբ անդրանիկ միջոցառումը Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում էր£ Երկօրյա այդ մրցույթը ներառում էր 5 մարզաձև և ինտելեկտուալ խաղ` 100 մասնակիցներով£ Ի դեպ` դարձյալ մեծ թիվ էին կազմում ու բավական ակտիվ էին հատկապես աղջիկները£ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ հետզհետե ավելանում են ուխտագնացությունների մեկնել ցանկացողները, անհամեմատ շատացել են դպրոցականներին արցախյան պատերազմի մարտական ուղիներով տանելու հայտերը, ազատամարտի վավերագրերի ու ազատամարտիկների թանգարանների այցելություն ները… - Ինչպե՞ս է պահպանում կապը` հասարակության հետ£ Ինչպե՞ս է ապահովվում հետադարձ կապը£ Լրատվամիջոցների հետ համագործակցության մասին խոսելն ինքնանպատակ կլինի, որովհետև տեղեկատվությունը բավական օպերատիվ է, և լրագրողներիս հուզող հարցերն անարձագանք չեն մնում£ - Մեր առաջնային խնդիրներից մեկն էլ այն է, որ ճշգրտենք, թե ովքեր են իրապես ու արդյունավետորեն համագործակցում մեզ հետ£ Իսկ համագործակցությունն արդյունավետ է` եթե համակողմանի է և նպաստում է բանակային խնդիրների լուծմանը£ Մեզ հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնած շուրջ 7 տասնյակ կազմակեր պություններից 30-40¬ը շատ ակտիվ են£ Նաև նրանց նախաձեռնություններով են ուսանելի միջոցառումներ կազմակերպվում, մարտական փառքի վայրեր այցելում£ Ուշադրություն են նվիրում զոհված ազատամարտիկների ընտանիքներին... Այդ կապերի խորացման, դրանք ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, այս տարեսկզբին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատեց հանրապետության պետական ու ոչ պետական բուհերին ՊՆ և Գլխավոր շտաբի բարձրագույն սպայակազմի կցագրումների ցանկը£ Այսինքն, տվյալ բուհին կցված բարձրաստիճան սպաներն այցելությունների ընթացքում զրույցներ, միջոցառումներ, հանդիպումներ կազմակերպելով պետք է ուսանող երիտասարդությանը հայրենասիրությամբ համակեն, արծարծեն հայրենիքի պաշտպանությանը վերաբերող ամենատարբեր հարցեր£ Այս առումով կուզենայի առանձնացնել նույնպես ավանդական դարձած Արիության դասերը, որ պարտադիր կարգով անցկացվում են սեպտեմբերի 1¬ին, մայիսի 5¬ին ու 8¬ին, և որոնք վարում են բարձրաստիճան սպաները£ Մի խոսքով` ամենատարբեր միջոցներով ու բոլոր առիթներով ձգտում եք երիտասարդությանը զգոնության կոչել` Հայրենիքի ու սեփական ուժերով նրա պաշտպանը դառնալու£ Միայն անցյալ տարվա ընթացքում ռազմահայրենասիրական 180 միջոցառում ենք անցկացրել£ Դրանցից զատ, մեր բաժինը «Զինվորի ընթերցարան» մատենաշարով գրքույկներ է հրատարակում, որոնք բաժանվելու են հանրակրթական դպրոցներին, հ/կ¬ներին և, իհարկե, զորամասերին£ - Արցախյան պատերազմը մեր ժողովրդի հայրենասիրության լավագույն քննությունն էր£ Սակայն 2¬րդ աշխարհամարտում նույնպես հայ ռազմիկներն անօրինակ սխրանքներ են գործել£ Հրաշալի է, որ Պաշտպանության նախարարությունը, և, իհարկե, մեր իշխանությունները, չեն անտեսում 1941-45 թթ. պատերազմի մասնակիցներին£ Այդ հաղթանակի 65-ամյա հոբելյանի առնչությամբ ի՞նչ ծրագրեր ունեք£ - Պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել է միջոցառումների լայնածավալ ծրագիր. վերջերս, օրինակ, Էրբունի համայնքում ծառատունկ կազմակերպեցինք£ Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ բարեկարգման ու մաքրման աշխատանքներ ենք ծրագրել զորամասերի մշտական տեղակայման վայրերին մոտ գտնվող հուշարձանների տարածքում և հոգևոր ու մշակութային կենտրոններում£ Հայրենական մեծ պատերազմի թեմատիկայով ցուցահանդես` «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում և տոնական միջոցառումներ, հիշատակի ցերեկույթներ` զորամասերում, բուհերում ու դպրոցներում£ Որպես բարոյական աջակցություն` այցելություններ կկազմակերպվեն 2¬րդ աշխարհամարտի վետերանների բնակության վայրեր, ինչպես նաև` Մեծ Հայրենական ու արցախյան պատերազմների վետերանների հանդիպումներ և մեծարման երեկոներ... Ծրագրերը շատ են... - Իսկապես, ընդգրկուն են ու բազմաբնույթ. բոլորին անդրադառնալն այսօր դժվար է£ Եթե կարելի է` մեր զրույցն ամփոփենք ամենքին հուզող մեկ այլ խնդրով. Ձեր դիտարկումներով, ինչպիսի՞ երիտասարդություն է այսօր մեծանում£ - Եթե շատ անկեղծ լինեմ` երիտասարդության ընդհանուր դաստիարակության առումով մենք մտահոգվելու լուրջ առիթներ ունենք` սկսած նրանց կրթական մակարդակից£ Տառաճանաչ լինելը կամ նույնիսկ բարձրագույն կրթություն ունենալը դեռևս չի նշանակում, որ մեր բոլոր երիտասարդները հայրենասեր են£ Դրանում մեղքի բաժին ունի ողջ հասարակությունը£ Մեզ մտահոգում է նաև հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալներով քարոզվող բարոյախոսությունը£ Եվ ընդհանրապես, դաստիարակությունը համալիր, համակողմանի գործընթաց է£ Լիարժեք զինվորը և° ֆիզիկապես կոփված, և° հոգով արի, և° գիտելիքներով զինված պետք է լինի£ Բարեբախտաբար մենք ունենք պատասխանատ վությամբ օժտված և ֆիզիկապես կոփված ու գիտակից զինվորներ£ Սակայն միայն բանակից չպետք է պահանջել ճիշտ ու լիարժեք դաստիարակություն£ Ճիշտ հակառակը` բանակին լավ զինվորներ են պետք, ովքեր քաղաքացիական ճիշտ դաստիարակություն են ստացել և զինծառայության ընթացքում պետք է կոփվեն, ավելի ամրանան, առնականանան£ Ես լավատես եմ£ Բանակ¬հասարակություն կապի ամրապնդումը կհասցնենք ցանկալի արդյունքի£ :

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

n ԱՅՍՕՐ հայ-ադրբեջանական սահմանագծի Երասխավան-Սադարակ հատվածում ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին կհանձնվի ՀՀ տարածքում ձերբակալված սահմանախախտ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հասանով Ռաֆիկ Ռահման օղլին:

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ «ԲԱՐԵՎ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ, ԼԱ՞Վ ԵՔ...»

ՀՀ սփյուռքի նախարարությունը, բարձր գնահատելով անվանի սփյուռքահայ, Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի հայրենանվեր գործունեությունը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հրատարակչության խմբագիր Ասպրամ Ծառուկյանի «Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք...» գրքի դերն ու նշանակությունը Մոնթե Մելքոնյանի նվիրական կերպարը սերունդներին ներկայացնելու գործում, ՀՀ պաշտպանության նախարարության հետ երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, անցկացրեց վերոնշյալ գրքի շնորհանդեսը:

Ի ՎԵՐՈՒՍՏ ԷՐ ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ ԱՎՈՅԻ` ՄԱՐՏՈՒՆԻ ԳԱԼԸ

Հատված ...Հեքիաթի պես եկավ Ավոն: Առաջին անգամ նրան տեսա 1992 թ. հունիսին, Գյուլաբլուում:

«Հպարտանում եմ բոլոր կին զինծառայողներով»

Դարեր շարունակ կանայք սատարել են մարտնչող զինվորներին, իսկ այսօր նրանք նաև ծառայում են Հայոց բանակում և` ոչ միայն որպես բժիշկ ու բուժքույր£ Մայրության ու գեղեցկության գարնանային գեղեցիկ տոնի առթիվ շնորհավորելով պաշտպանության համակարգում աշխատող բոլոր կանանց, մաղթում ենք կանացի անանց հմայք և խիզախություն£ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կադրերի և շարային մասի պետ Սուսաննա ՄԱԹԱՆՅԱՆԻ հետ զրույցն անդրադարձ է հայրենապաշտպան կնոջ նկարագրին£ Ծնվել է 1968 թ. հոկտեմբերի 1-ին` Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում:

«ՄԵՂԱ¯, ՄԵՂԱ¯ ԱՐԱՐԱՏԻՆ...»

«Կա բան մը ավելի ճակատագրական, ավելի աններող, ահեղ, անդիմադրելի` նահանջն է ան... նահանջը հայերուն հոգիներու... Գլխի պտույտ տվող զառիթափին վրա սա նահանջը կջնջե, կձուլե, կանհետացնե ամեն բան£ Կնահանջեն ծնողք, որդի,... բարք, ըմբռնում, բարոյական, սեր, լեզուն. բանիվ և գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, մեղա¯, մեղա¯ Արարատին»£ ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ «Թուրքի հաղթական մույկի հարվածով» Պոլսից Փարիզ նետված հայերի կենսակերպի անդրադարձը Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Նահանջը առանց երգի» (բեմադրիչ` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյան) ներկայացման երևանյան առաջնախաղի հանդիսատեսին նախևառաջ գրավեց Շահնուրի մոտ մեկդարյա վաղեմության (1927-29 թթ.) վեպի և ֆրանսիական գեղանկարչության (հատկապես` Պիկասոյի) խորունկ ընկալմամբ գտնված նկարչական խաղացկուն, թող որ ընդհանուր առմամբ աղքատիկ միջոցներով իրագործված կերպարով£ Իր բազմամյա բեմափորձի տեսիլքով` Արթուր Հարությունյանը կարողացել էր «հայրենիքի մը գաղափարը շատ անգամ գարշապար մըն է», ավաղ, մշտնջենական բանալիով շեշտադրել գրեթե անփոփոխ աղերսները անցյալ և ներկա դարամուտերի հայության աշխարհասփյուռ դեգերումների, ապազգային նկարագրի, կենսամտածողության, բարոյալքված վարքագծի£ Ծածուկ պոռնկագրությամբ մեծ կարողություն դիզած Լեսքյուռի (Բագրատ Գևորգյան) լուսանկարչատանը կուշտուկուռ անկյուն գտած Պիեռ-Պետրոսի առօրյայի պարային պլաստիկ թերամարմնավորմամբ` նսեմացվում է ճերմակահանդերձ, ջրացող նախադրությամբ ակնկալվող տպավորիչ թատերազարգացումը դժվարին բեմադրամտահղացման£ «Փարիզուհիներու մոտ ամոթխածության պակասի» թյուրըմբռնումը կանանց դերակատարուհիների (հատկապես` անվարժ պարուհիների)` զգալիորեն գռեհկացնում է շահնուր յան զարհուրանքի էությունը` հայ տղամարդուն խորթ օտար կանանց «արտասովոր համարձակութենեն, լպրշութենեն, ներկեն, հագուստներեն» հարուցված£ Երաժշտական ֆրանսահայ սինթետիկ հենքի ակտիվացմամբ (ձևավորումը` Ռոբերտ Խանոյանի), կիսահայ-կիսաֆրանսիացի ընկերախմբի հավաքական նկարագրի դրվագային ամբողջացմամբ` շուտով գրեթե հաղթահարվում է առաջին տեսարանների ծանրընթաց, մասնակիորեն հասկացվող պարզունակությունը£ Պետրոս-Նենեթ (Ժանն) սիրային հիմնարար հարաբերությունների զարգացումը անկեղծանում, տեղ¬տեղ կենդանի համոզչականություն է ստանում£ Կուտակած կատարողական ներուժի անմնացորդ ներդրումով է իր հերոսին հնարավորինս հավաստի կենդանացնում Մխիթար Մելքոնյանը£ Ռեժիսորական սեղմագրում հիմնականում հարազատ մնալով վիպական ատաղձին` բեմադրիչը, լավատեսության կարոտով, մռայլ դրամատիզմով հագեցած բեմապատումով չարդարացված հանգուցալուծմամբ է վերջակետում ներկայացումը£ Այդուհանդերձ, Պիեռ¬Մելքոնյանը, հազվադեպ «պատանեկան» սայթաքումներով, հաջոցեղնում է ծածանել ավարտական տեսարանում ազգասիրության նորաբողբոջ գաղափարակրի իր դրոշակն այնպես, որ նրա սյուքից համահայկականի շուրջ մշտալլկումի թույլ հոսանքներով ակամա պաշարվում է ամբողջ հանդիսասրահը£ Կարծում եմ, ժամանակավրեպ էր ակնառու արտիստական հմայքով օժտված Հասմիկ Վերդյանին բեմ հանել հոգեբանական ներքին ապրումի որոշակի վարպետություն պահանջող գլխավոր դերակատարությամբ£ Տեսած ու նկատած լինելով գեղեցկատես սկսնակ դերասանուհու առաջին մեծ բեմելը Կոմեդիայի թատրոնում (Սպասուհի ¬ Ժան Անույ, «Շրջազգեստով գեներալները»)` վստահաբար հավատացնում եմ, որ շնորհալի պարմանուհին համարժեք դերերով ու կենսափորձով, բեմադրական սրաչք ուղղորդմամբ դեռ պիտի հասունանա քայլ առ քայլ, որպեսզի ի զորու լինի անսայթաք վերապրել բալզակյան տարիքի հերոսուհու խրթին ճակատագիրը` դրամատիկ կերպավորման հնարքների փորձարկված, անվրեպ ընտրությամբ£ Եվ, ըստ իս, անհամեմատ արդյունավետ կլիներ ու նվազ ջանադիր նրա աշխատանքը, եթե ներդրվեր, ասենք, Մյուզիք¬հոլի դերասանուհու կերպավորման վրա (ի դեպ, ներկայացման մուտքն էլ կշահեր այդպիսով)£ Մինչդեռ... Բնատուր շնորհներով առաջին իսկ մուտքից համակրելի Հասմիկ Վերդյանի բեմական անփորձությամբ ու հերոսուհու կերպարային անլիարժեք բեմադրական «խմբագրմամբ» (ամենևին հարկը չկար Նենեթին հոգեգարության մատնելու) Մելքոնյան-Վերդյան զուգախաղը, նաև դրամատիկ անցումներով առլեցուն վիպական իրադարձությունների ոչ այնքան կուռ թատերայնացումը փոքր¬ինչ ծանծաղ, անհամաչափ հունով է առաջ գնում` կենսական ինչ¬ինչ թատերալիցքեր ստանալով հավատարիմ սպասավոր Կոստանի (Վոլոդյա Հովհաննիսյան) և Սուրեն¬Հրաչ¬Միսակ (Սամվել Ղազարյան, Հարություն Մինասյան, Գագիկ Թովմասյան) եռամիասնության աշխույժ, առավելապես կենցաղագրական «միջամտությամբ»£ Ազգ կորուսյալի ցավագին իրողությունները, ի հայտ գալով «Էրգրեն» ստացված մայրական նամակի ռեֆրենային հնարքով աներևույթ կարևորվող հեռավոր հայրենիքի կերպարով, ընկերային խնջույքներում սպրդող անբուժելի կարոտախտով, իրենց ողջ ահասարսուռ էությամբ բեմատարածք են ներխուժում Զարեհ-Լոխումի կիսախելագար, ողբերգական հայտնությամբ£ Հայրենիք վերադառնալու հնարավոր դռները ապարդյուն թակելուց ուժահատ, մուրացիկի անասնացնող գոյակերպից հյուծված, հաշիշով մթագնած ուղեղով այս խառնափնթոր արարածի մեջ նշույլ իսկ չի մնացել Կեդրոնականի երբեմնի քաղցրաբարո սանից. տարօրինակ է հնչում «Լոխում» մականունը, հնօրյա հուշի անընկալելի ծվեն£ Անկարող այլևս անարև իր կյանքում որևէ ապրեցնող լույսի շող գտնելու, հայրենի ճահճուտների բարեբեր չորացմանը նվիրաբերվելու, կործանման հորձանքին թուլակամ հանձնված` Լոխում¬Աբրահամյանը, նախ, կարեկցանք է արթնացնում իր բեմական անսեթևեթ դրսևորումներին ակնդետ հետևող հանդիսատեսի մոտ£ Ապա` ամոթ. հայի այսօրինակ կերպարանափոխությունը խորունկ խոցում է ազգային արժանապատվությունդ£ Գարեգին Աբրահամյանի հոյակերտ, զգայացունց դերամարմնավորմամբ խորհրդանշական հարկավոր թանձրության է հասնում ներկայացման գլխավոր ասելիքը` օտար ափերում անփառունակ այլասերման անխուսափելիությամբ յուրատիպ սթափության ահազանգի հնչողություն ստանում£ Միաժամանակ խթանելով Մխիթար Մելքոնյանի ստեղծագործական ներշնչանքը` իր Պիեռ¬Պետրոսին վերապահված «բաժնեմասով» առավել սրելու և ավարտական ուժգին ակորդով ամփոփելու ներկայացմամբ հետապնդված գերնպատակի համազգային հրատապությունը մեր օրերում£ Անձնական երջանկության հիմնահատակ փլուզմանը հայեցի նախնական, արժանավայել նկարագրին անհապաղ վերադարձի գիտակցությամբ դիմակայելու պատրաստ Պետրոս-Մելքոնյանը, ի տարբերություն Շահնուրի Պիեռ¬Պետ րոսի, «ներքին խժալուր աղմուկներուն մեջ» արթնացած շատ հին ու հարազատ մեղեդուն ապավինած, ինքնախարազանումից զգաստացած, արիակամ կոչ է անում մաքրել ազգային համընդհանուր դիմագիծը օտար ազդեցությունների այլասերումներից, ինքնությունը վերագտած` տոկալ միաբանված£ Քանզի, կրած փորձություններով իմաստնացած, հավատում է վերստին հայոց փյունիկվող ներուժին£ Երերուն է, անշուշտ, «դրամատուրգիական նախահողը» գլխավոր հերոսի շրջադարձային այս վերափոխման£ Բայց և, համազգային ինքնագիտակցության օրավուր աղճատմամբ, «առանց երգի շարունակվող նահանջով», վաղուց հարատևման նախապայման է դարձել համերաշխ վերադարձը հինավուրց արմատներին մեր պապերի£ Ի վերջո, ականջալուր լինենք սթափության գեթ այս համազգային աղաղակին£ Շրջվենք դեմքով դեպի մեր նվիրական Արարատը£ Ապաշխարենք` մեր կրավորական գոյատևման մեղքի գիտակցությամբ£ Ձերբազատվենք իրենց երբևէ չարդարացրած դարավոր ախտերից ու դադարենք «եսամոլ, անձնասեր, անմիաբան, նպարավաճառ...» լինելուց£ Եթե, իհարկե, իսկապես կամենում ենք արժանիորեն հաստատվել ազգերի համաշխարհային ընտանիքում ու հարատևել առանց անդառնալի կորուստների£ :

Լույս` ճերմակած էջերին

Ազգային պատկերասրահի երկրորդ հարկի ցուցասրահի միջանկյալ սենյակներում կազմակերպված ցուցադրությունը Սեդրակ Առաքելյանի (1884-1942) ստեղծած նկարների 20 էսքիզների ու ճեպանկարների և Վանո Խոջաբեկյանի (1875-1922) 12 մատիտանկարների, ոչ միայն յուրովի նշանավորում է հայ կերպարվեստի տարեգրության մեջ սեփական հետագիծը թողած վարպետների 125 և 135 ամյակները, այլև հանրաճանաչման լույս սփռում ակամա մոռացության մատնված նրանց բարձրարվեստ ստեղծագործության անհայտ մնացած էջերին£ Պատմագեղարվեստական արժեք ներկայացնող այս հավաքածուն ի հայտ է բերվել տարիներ առաջ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի շենքի վերանորոգման ժամանակ գրադարանը գույքագրելիս£ ԵԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանի և Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի փոխհամաձայնությամբ նվիրաբերվելով մեր պատկերասրահին` գտել հուսալի հանգրվան հայ կերպարվեստի արդի ամենախոշոր գանձարանում£ Եվ գիտահետազոտական բուռն գործունեութամբ զբաղվող այս մշակութային օջախի նվիրյալներին պատկառելի հիմք տվել խորազնին ուսումնասիրություններով լրացնելու անվանի արվեստագետների ավանդած ժառանգության համապատկերը£ Անմիջական հայեցողությամբ արված այս գործերը դիտելիս այցելուներն առանց ավելորդ ջանադրության կրկին ու նորից հավաստիանում էին դասական վարպետության պարզ ու խորունկ արտահայտչականության անփոխարինելի, իմաստուն, անսեթևեթ պատկերավորության մեջ£ Անհամեմատ տպավորիչ էին, առաջին հայացքից, Սեդրակ Առաքելյանի` սև ու գունավոր մատիտներով, ջրաներկով ու գուաշով արած «Ընթերցող տղամարդ», «Աղջկա գլուխ», «Կնոջ դիմանկար», «Այրիվանքի Սուրբ գիրքը» զարմանալիորեն ավարտուն աշխատանքները, ծեր կնոջ ճեպանկարները£ Կերպարային բնութագրականությամբ առանձնացող «Ինքնադիմանկար»¬ից (1918) նկարիչն ինքն էլ, ասես, ակնդետ հետևում էր նորահայտ պատկերաշարը զննող այցելուի ընկալման ընթացքին, աներևույթ ուղղորդում£ Ոտք դնելով Վանո Խոջաբեկյանի «հարկաբաժինը»` շուտով գլխի ես ընկնում, թե որքան խեղճուկրակ է եղել նրա անցած երկրային ուղին£ «Փեսացուի հարսանեկան նվերները», «Խոյերի կռիվը», «Զատկի առևտուր», «Ավանակների պայտումը», «Շատախցի զինվորները» և մյուս խունացած մատիտանկարները, ակնածանք ներշնչելով մեն¬մի գծով ամբողջական պատկեր ստեղծելու նրա բնատուր շնորհի հանդեպ, տխրեցնում են դրա լիարժեք ու բեղուն դրսևորման հնարավորությունից իրապես զրկված լինելու փաստով£ Գուցե թե կենսական անբարենպաստ հանգամանքների մռայլի թանձրացմամբ են սրվել ողբերգական շեշտադրումները հայ գաղթականությանը պատկերող մատիտանկարներում£ Թիֆլիսահային բնորոշ արտիստիկ կենսախնդությունն է ցայտում հարսանեկան, խրախճանային ու հասարակ ժողովրդի առօրյայից քաղված այլ կոլորիտային դրվագներից£ Պատահաբար չէ, որ Խոջաբեկյանը հին Թիֆլիսի ժողովրդական խավերի նկարիչ-տարեգրի համարում է ձեռք բերել իր ստեղծած կերպարների ցայտուն բնութագրականությամբ, տեղական ու ազգային յուրահատկությունների դիպուկ ընդհանրացմամբ£ Լինեն դրանք` մեծահարուստ, թե կինտո. քելեխ ուտող, թե զուռնաչի. հարսանքավոր, թե Երևանի կամ Էջմիածնի գաղթական` Մեծ Եղեռնից մազապուրծ փրկված£ Քաջատեղյակ ազգային պատկերասրահում հաստատված ու տարեցտարի ընդլայնվող արվեստապահպան «նիստուկացին»` գոհունակությամբ ես հեռանում հանիրավի ստվերված արժեքների, թող որ հանգամանքների բերումով` ժամկետանց, հոգատար վերագնահատության հավաստիք այս ցուցահանդեսից£ Հայ կերպարվեստի պատմության ճերմակած այս էջերին հառված լույսի ուժգնությամբ նրանցում թաքուստված անանցողիկ հարստությանը անմիջականորեն հաղորդակցվելուց սրտապնդված£ :

«Պետք է մարդուն վայել ապրել, որ անտարբերությունից դավաճանություն չծնվի»

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Մենք անցնելիք ուղին` հեշտ, թե դժվար, մնեք ինքներս ենք ընտրել£ Ասում եմ մենք, որովհետև մենակ չեմ ապրում. ապրում եմ ընկերներիս ու ինձ պես մտածող մարդկանց հետ£ Այլ տեսակ անձանց հետ ուղղակի չեմ շփվում£ Ունեմ ընկերական մեծ շրջապատ և դեռ դավաճանության դեպք չեմ արձանագրել` չհաշված ինչ¬որ փոքր երևույթներ£ Դժվարությունները երևի նյութականի հետ են կապված, բայց այդ նյութական ասվածը գումարայինը չէ, զուտ նյութի խնդիրն է£ Այսօր, թեպետ դժվար ճանապարհով, բայց ունեմ ընտանիք, ընկերներ, որոնցով ինձ երջանիկ եմ զգում£ Մնացած խնդիրները լուծելի են£ Հոգեբանական դժվարություններից փորձում եմ ինքնուրույն դուրս գալ. որևէ մեկին չեմ ներքաշում դրանց մեջ£ Մարդիկ տարբեր են. մեկն ապրում է այնպես, որ ուրիշին վնաս չտա. մյուսն էլ` վնաս տալու առիթ չունի, բայց միջոցներ է փնտրում դիմացինին վնասելու համար£ Հոգեբանական խնդիր ասվածը լայն հասկացություն է£ Ցանկացած սոցիալական խնդիր կարող է հոգեբանական ակունք ունենալ£ Մի բան կա, որ փորձում եմ ինձանից հեռու վանել. դավաճանությունն է£ Խոսքս միայն հայրենիքի, ընտանիքի դավաճանության մասին չէ, այլ ընդհանուր, համամարդկային£ Սիրում եմ տվածս ետ ստանալ, այսինքն` այն անկեղծությունը, որ ցուցաբերում եմ ընկերություն անելիս, ուզում եմ, որ փոխադարձ լինի. պարտադիր չէ լիարժեք ձևով, որովհետև գիտեմ ումից ինչ սպասել£ Կարծում եմ` դավաճանությունը երկրագնդի քաղցկեղն է£ Եթե դավաճանությունը չլիներ, ազգամիջյան խնդիրներ էլ չէին լինի£ Քաղցկեղից հիմնականում բուժվում են նրանք, ովքեր հոգևոր անտարբերությամբ են նայում այդ հիվանդությանը£ Լավի հանդեպ պետք է ուշադիր լինել, վատն` անտարբերության մատնել£ Ես փառքի հասնելու ճանապարհը չեմ ընտրել£ Ասում եմ, ինչը զգում եմ, ու այդ զգացածս տեղ է գտնում նաև իմ երգերում£ Այսօր մտավորական հասկացությունը մի տեսակ ուրիշ ձևաչափի մեջ է£ Ինձ համար մտավորականը նա է, ով չի վանում իրենից տառապանքը, այլ փորձում է հաղթահարել£ Ես ո°չ վատատես եմ, ո°չ էլ տխուր մարդ£ Իսկ երգերս ծնվում են ինչ¬որ զգացողութ յուններից, ապրումներից£ Եթե ասելիք չի լինում, ինձ չեմ ստիպում գրել£ Գովազդի համար երգ գրել եմ. դա որպես աշխատանք£ Բայց այսօր քայլերգ չեմ կարող գրել£ Քայլերգ գրել եմ այն ժամանակ, երբ զգացել եմ, որ «Հայոց լեռներն ուժ են տալիս մեր քաջ որդվոց հայաստանյան»` դասական ոճի քայլերգ£ Բայց այսօր չեմ կարող գրել` հայոց լեռներն ուժ են տալիս. որպես կերպարվեստ դրանք նույնն են մնացել, բայց ոգին է պակասել£ Նժդեհը դիպուկ է ասել. «Երկիրը հայրենիքի աշխարհագրական տարածքն է, իսկ հայրենիքը` մշակույթն ու ժողովուրդը»£ Երգերս են տխուր ծնվում. ինչպե՞ս կարող են ուրախ լինել, երբ տեսնում եմ, որ հայրենիքի հանդեպ որևէ զգացմունք չունեցողն այսօր հայրենասիրական երգեր է գրում£ Եվ սա դառնում է տեսակ£ Ուզում եմ` այսօրվա մեր սերունդը հասկանա, որ հերոսը օլիգարխը կամ նյութատենչ մարդիկ չեն, այլ նրանք, ովքեր Եռաբլուրում են£ Մեր ժամանակ հերոս կերպարները Անդրանիկներն էին, Չաուշները, Պետոները£ Դե արի ու այս սերնդին բացատրի` ովքեր էին նրանք£ - Եթե ոչ հայ, ապա որ ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Այդ նույնն է` մտածես` հայրս ուրիշ կնոջ ընտրած լիներ... Բառացի համեմատություն եմ անում, որովհետև` Հայր Աստված, Մայր Հայրենիք£ Երբ լսում ենք ինչ¬որ տիեզերական սպառնալիքի մասին, նոր ենք միայն զգաստանում ու տիեզերքի մեջ ինչ¬որ փրկություն որոնում£ Մեր բաժին տիեզերքը որոշել է` մենք պետք է հայ լինենք, մեր երկիրն էլ` Հայաստանը£ Ամեն դեպքում հայից հետո ինձ ավելի հարազատ են իտալացիները, բայց դա չի նշանակում, ուզում եմ ազգս փոխել£ Բոլոր ազգերին էլ սիրում եմ£ Թուրքին չհաշված, դա ուրիշ զգացողություն է£ Բայց չեմ ուզում սահմանափակել հայրենասիրությունս նրանով, որ թուրքին չեմ սիրում£ Երբ պահում ու պաշտպանում ես քոնը, չի նշանակում` մյուսին չես սիրում£ Հայրենիքը մեր մեծ ընտանիքն է£ Ինձ համար հայրենիքը համեմատական է մոր հետ. չի կարելի մորը սիրել, իսկ հայրենիքը` ոչ£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Ես այն եմ, ինչ կամ, ինչպես ապրում եմ£ Գրում եմ այն, ինչ ապրում ու զգում եմ£ Նույն ձևով էլ երեխաներիս եմ դաստիարակում, առաջին հերթին` որպես մարդ, հետո նոր` մասնագետ. լինի ջութակահար, դաշնակահար, թե մարզիկ, միևնույնն է, որովհետև մասնագիտությունը մարդու համար արտահայտվելու միջոց է£ Ինձ համար, օրինակ` էլեկտրիկը, ով լավ մարդ է, ավելի է կարևորվում, քան անհասկանալի ինչ¬որ կերպար, ով մասնագիտությամբ արվեստագետ է£ Մենք այսօր ՄԱՐԴՈՒ խնդիր ունենք£ Պետք է մարդուն վայել ապրել, որ անտարբերությունից դավաճանություն չծնվի£ Յուրաքանչյուրս էլ ունենք վատ բաներ, բայց ինքնամաքրման ճանապարհով պետք է վանենք այն մեզանից£ Պետք է փորձել այնպես ապրել, որ ինքներս մեզ հետ անկեղծ լինելուց չխուսափենք£ - Ի՞նչն է Ձեզ համար առեղծվածային£ - Մահն է£ Հիմա ավելի հաճախ եմ մտածում` լավ, ո՞ւր ենք գնալու... Չեմ կարծում, թե Աստված մարդկանց մեղք է տվել, որ դժոխք ուղարկի£ Այդ փորձությունը չգիտեմ` ուր է տանելու£ Երբ տիեզերքի հետ փորձում ես կռիվ տալ, այդ անհայտությունը ստիպում է քեզ հասկանալ, որ հավերժություն կա. որտեղ և ինչ տեսքով` չգիտեմ, բայց կա£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը£ - Կյանքն ինքը զավեշտալի դեպք է£ Ես վերջերս ապրելու շատ հետաքրքիր բանաձև եմ գրել` մի քիչ հումորով ապրել£ Լավ իմաստով հումորով£ Փորձում եմ ուրախ բաներ գտնել£ Լրաբեր ու նմանատիպ բաներ քիչ եմ նայում կամ լսում, փորձում եմ իրականությունից մի փոքր դուրս նայել£ - Մանկության այն հուշը, որ ուղեկցում է Ձեզ£ - Մի ռեժիսոր ընկեր ունեի, ասել է. «Մարդու, ամենաթանկ տարիքը մինչև 8 տարեկանն է£ Երբ արդեն հասկանում ես ժամանակավոր կյանքի իմաստը, զգում իրականության հետ շփումը, կյանքը գույներից փոխվում է սև ու սպիտակի»£ Այսինքն` գունավոր կյանքը մինչև 8 տարեկանն է£ Որովհետև մինչև 8 տարեկանը տոնածառն ուրիշ ձև ու իմաստ է ունենում, Ձմեռ պապիկին ուրիշ ձևով ես սպասում. ջերմության զգացողություններն ուրիշ են լինում£ Ես կուզենայի` մարդիկ հոգով մի քիչ մանուկ մնային£ Կենսաբանական մեծության մասին չէ խոսքս£ Հիմնականում մեծանում են նրանք, ովքեր սկսում են իրենք իրենց սիրել£ Այդ պատճառով էլ ուզում եմ` մեր մեջի երեխային երես չտալ, այլ ընկերություն անել նրա հետ£ Հիշում եմ` 5 տարեկան էի, այնքան էի հավատում տոնածառին ու այդ ամեն ինչին, որ տոնածառի կլոր ու փայլուն խաղալիք կերա£ Շատ եմ ուզում` հիմա այդ հետաքրքրությունն ու սերը մնա երեխաների մեջ£ Հայրս ու մայրս անժամանակ են մահացել. շատ վաղ եմ զգացել վշտի ցավը, բայց ոչ մի անգամ չի եղել` տոնածառ չզարդարեինք տանը£ Չեմ ուզում տոնածառը տանից պակասի£ Միակ բանն է, որ բոլորս ենք սիրում£ Ուզում եմ` մարդիկ այնպես մեծանան, որ տոնածառը գոնե սիրեն£ :

Գետնատնակում

1998-2000 թթ. Աղասի Հակոբյանը ժամկետային ծառայությունն անցկացնելով Արցախում` փաստագրել ու վավերացրել է հետաքրքրաշարժ նյութեր£ «Ավանգարդը» ռեպորտաժների, ակնարկների, պատմվածքների տեսքով կհրապարակի այդ նյութերը, որոնք համոզված ենք, հետաքրքրությամբ կընթերցեն ոչ միայն ներկա ու նախկին զինվորները£ Շարքի առաջին հրապարակումը նվիրվում է արցախյան գոյապայքարի կարկառուն դեմքերից մեկին` Պետոյին£ Հեղինակը Պետոյի մարտընկերոջ` Վիտալի Դավթյանի հետ զրույցը ձայնագրել է 1999 թ. փետրվարի 14¬ին£ Մռավի հսկայական զանգվածից քամին թափ հավաքելով ընկնում էր Թարթառի կիրճը, ապա սուլելով սփռվում էր բլրակների ու դաշտի վրա` ուր և գտնվում էին Պաշտպանական բանակի մարտական հենակետերը£ Գետնափոր ապաստարանում կամ ավելի ճիշտ «բլինդաժում» մոմը սրթսրթում էր մերթընդմերթ ներս սպրդող քամուց£ Ապաստարանում զորամասի հրամանատարի տեղակալը` Վիտալի Դավթյանը, պատմում էր մի քանի տարի վաղեմությամբ դեպքերի մասին ու ակնածանքով անդրադառնում Պետոյի` Պետրոս Ղևոնդյանի կերպարին£ - Որքան էլ խոսեմ նրա մասին, քիչ է, հավերժության մասին դարերով են խոսում£ Իհարկե£ Պետոն բացի հայրենասեր լինելուց` բնածին օժտված է եղել կազմակերպչի, ռազմագետի ունակություններով£ Արցախյան շարժման հենց առաջին օրերին նա նվիրվում է պայքարի գաղափարին և հավաքագրում է ազատամարտիկների£ Պետոն սկզբնական գործունեությունը ծավալել է Շահումյանի շրջանում£ 1991 թ. ապրիլին Խորհրդային զինվորական հրամանատարության ձեռնարկած «Օղակ» գործողության հետևանքները թեթևացնելու գործում մեծ ներդրում է ունենում` անվտանգ դարձնելով հայերի բռնագաղթը£ Ադրբեջանական իշխանությունները «Օղակի» միջոցով հասնում են իրենց նպատակին` հայաթափում են Շահումյանը` Գետաշեն, Մարտունաշեն... - Պետոն կողմնորոշվում էր անմիջապես£ Բավական էր մի հայացք նետեր տեղանքի վրա, ապա ճշտորեն ֆիքսում էր ռազմավարական նշանակություն ունեցող կետերը և հեռատես ու օբյեկտիվ նկատառումների շնորհիվ կազմակերպում էր պաշտպանությունը կամ հակագրոհը... - Մինչ մահ Պետոն ինձ համար կմնա բարոյական, քաջ ու անձնուրաց մարդու կերպար... - Պետոն կարճատև այցով մեկնել էր Երևան, երբ վերադարձավ ռազմաճակատ, թշնամու օդուժը ռմբակոծում էր£ Նա արագորեն իրեն գցեց գետնատնակ և «Իգլան» (հակաօդային ինքնուրույն կառավարվող հրթիռներ) ուսին դուրս եկավ£ Թշնամու ինքնաթիռը մեր գլխավերևում պտույտներ էր կատարում` ճշգրտելով թիրախները£ Պետոն զենքն ուսին օդանավի հետ պտտվում էր, այդ պահին նրա դեմքը վճռականություն էր արտահայտում` ուր որ է կպայթեցնի թուրքի ռմբակոծիչը£ Տղաները չորս կողմից գոռում էին` խփի°ր, Պետո, խփի°ր, Պետո, սակայն նա համբերատար էր£ Վերջապես հրթիռն արձակվեց և թշնամու ավեր ու մահ սփռող ՄԻԳ-25¬ը վայր ընկավ... - Ո՞ր մի դեպքը հիշեմ, ո՞ր մի սխրանքի մասին պատմեմ£ Պետոյի մեջ կար ինչ¬որ արիական, առասպելական բան, նրան բնութագրելը դժվար է... Պետոյի լեգենդար գումարտակի 1¬ին վաշտի հրամանատարը կտրվեց հիշողություններից ու զինվորներին ասաց. - Մենք պետք է անչափ ուրախ լինենք, որովհետև մեր բանակը, Պետոների շնորհիվ, ամուր հիմքերով է կառուցվել, անցած ճամփան կարճ, բայց փառահեղ է, տասը տարի հետո արդեն մեր բանակն ամբողջովին պրոֆեսիոնալ կլինի, վստահ եմ դրանում£ 14.02.1999 թ., գ. Մատաղիս Հ. Գ. 1999 թ. Վ. Դավթյանի այս պատգամը մարգարեություն չէր, այլ` իրատեսություն. չէ՞ որ մեր բանակի հիմքում այնքա¯ն արյուն կա հեղված` այդ թվում նաև մի քանի անգամ վիրավորված Վիտալի Դավթյանի արյունը£ :

Իրավապաշտպանուհուն էլ չեն խնայել

Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևայի համար տխուր հետևանքներ ունեցավ հարգանքի տուրքը «Պարկ կուլտուրի¬կոլցևայա» մետրոկայանում զոհվածների հիշատակին£ Ընդդիմության առաջնորդներ Բորիս Նեմցովի ու Լև Պոնոմարյովի ուղեկցությամբ 82-ամյա իրավապաշտպանուհին հազիվ է հասցնում ծաղիկներ դնել ահաբեկչության վայրում, երբ մոտ 40 տարեկան մի մարդ ափով հարվածում է նրա գլխին£ Նույն պահին տղամարդը ձերբակալվել է, և դրդապատճառները պարզելը, երևի թե` «տեխնիկայի գործ է»£ Իսկ Բորիս Նեմցովը նրա արարքը որակել է որպես «գազանություն»£ :

«Դուք ազատված եք աշխատանքից»

Հազիվ փոքրիշատե խաղաղվել էր «օպտիմալացում» կոչվող փոթորիկը, վրա հասավ համաշխարհային ճգնաժամը£ Ու թե առաջին դեպքում գործազուրկ դառնալու վտանգը մանկավարժներին էր պատուհասում, վերջին 1-2 տարում բոլոր բնագավառներում, գրեթե ցանկացած հիմնարկում ղեկավարներն «ավելորդ» հաստիքներից բյուջեն թեթևացնելու տենդով բռնկվեցին£ Սակայն աշխատակցին գործից վռնդելու բազմաթիվ այլ պատճառներ էլ կարող են գտնել ղեկավարները£ Արտերկրի մեր գործընկերները զավեշտի հասնող նման փաստեր են արձանագրել£ :

Շփոթել էր դուռը

Մոսկովյան շինարարական մի կազմակերպության մենեջեր Վլադիմիր Մ.¬ն գործազուրկ դարձավ հարազատ հիմնարկի 10-ամյա հոբելյանի բուռն տոնակատարությունից հետո£ Մերձմոսկովյան մի հանգստյան տուն մեկնելով, կոլեկտիվի անդամները նախ իրենց սենյակների բանալիներն են ստացել և տեղավորվելուց հետո գնացել են ուտել¬խմելու, պարելու£ Սենյակների բանալիներն էլ թողել են ընդհանուր սրահի սեղանիկին` շատերը նույնիսկ չհիշելով իրանց համարը£ Գիշերվա ժամը 1¬ի սահմաններում Վլադիմիրը հոգնել է ու գնացել իր սենյակ` հանգստանալու£ Առանց լույսը վառելու, հենց բազմոցի վրա էլ ննջել է£ Հանկարծ զարթնել է կնոջ ու տղամարդու ձայներից, որոնք ներս մտնելով, արագ տեղավորվել են բազմոցի կողքի մահճակալին£ Վլադիմիրն իսկույն ճանաչել է տղամարդու` հիմնարկի ղեկավարի ձայնը և սսկվել է` զույգին չխանգարելու բարեկրթությունից մղված£ Բայց ինչ¬որ պահի հանկարծ սկսել է անզուսպ քրքջալ` մատնելով իր ներկայությունը£ Հետո պարզվել է, որ նա սխալմամբ շեֆի սենյակի բանալին է վերցրել ու ներսից չի փակել դուռը£ Իսկ շեֆը, մտապահել է իր սենյակի համարը և, բանալին չգտնելով, մտածելով, թե մոռացել է փակել դուռը, աշխատակցուհիներից մեկի հետ ներս է մտել բաց դռնով£ Հաջորդ օրը Վլադիմիրին խնդրել են աշխատանքից ազատվելու դիմում գրել£ :

Կոտլետ էր թռցրել

Աշխատանքային ծանր օրվա ավարտից հետո Լիպեցկի պարեկային-պահակային ծառայության կրտսեր լեյտենանտ Ալեքսեյ Իվաննիկովը խորտկարան է մտել£ Գրպանում` մի քանի մանրադրամ, որը հազիվ 100 գրամ օղու կբավարարեր£ Իհարկե, միլիցիոներին այդքանն էլ հերիք էր£ Բայց հանկարծ աչքն ընկել է հարևանի ափսեում դրված կոտլետին£ Դժվար է ասել, թե այդ պահին ինչ է զգացել քաղցած լեյտենանտը. գուցե մոր պատրաստած համեղ կոտլետներն է վերհիշել... Միլիցիոներն, իր համար էլ անսպասելի, հանկարծ թռցրել է կոտլետը և ամաչելով սեփական արարքից կամ չցանկանալով համեղ ուտեստը վկաների ներկայությամբ վայելել, անհետացել է փողոցի խավարում£ Հաջորդ օրն Ալեքսեյին հեռացրել են աշխատանքից. կոտլետասերի ղեկավարն ասել է, որ հասարակական կարգի պահպանումն այդպիսիներին չեն վստահում£ :

Փականագո՞րծ ես, թե՞ երգիչ

Բեռլինի կոմունալ ծառայություններ մատուցող ընկերության փականագործն էլ աշխատանքը կորցրել է սեփական ձայնի, ավելի ճիշտ` ինքնատիպ մի սովորույթի պատճառով£ Աշխատանքային օրը նա միշտ սկսել է բարձրաձայն երգելով կամ իր ու իր սիրելիի մասին պատմելով£ Ու ամեն առավոտ փականագործի զիլ ձայնը տարածվել է գրասենյակով մեկ` վախեցնելով ու զարմացնելով այցելուներին£ Գործընկերների և ղեկավարի դիտողությունները չեն օգնել£ Ի վերջո նրան մեղադրել են` որ վնասում է ընկերութ յանը£ Երգիչը փորձել է աջակցություն հայցել գործընկերներից, որոնք, սակայն, երես էին թեքել իրենից£ Միակ «ելքը» գործին հրաժեշտ տալն էր£ :

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ԵՎ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻՆ Ո

Հաշվի առնելով Սփյուռքի բազմաթիվ կրթօջախների և լրատվամիջոցների խնդրանքները` մրցույթներին հայտերի ներկայացման վերջնաժամկետների երկարաձգման վերաբերյալ, համապատասխան մրցութային հանձնաժողովներն որոշում կայացրեցին 2010 թվականին հայտարարված «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» մրցույթի «Լավագույն հայկական կրթօջախ» և «Լավագույն հայկական լրատվամիջոց» անվանակարգերում հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգել մինչև սույն թվականի ապրիլի 30-ը: