ԻՐԱՐ ԴԵՄ ԳՈՐԾ ԵՆ ՏԱԼԻՍ...

  Օրերս Վրաստանի ինչ-որ ադրբեջանաբնակ գյուղում տեղի է ունեցել կինոփառատոն, որի կազմակերպիչներից մեկն էլ տխրահռչակ Գեորգի Վանյանն էր: Ինչպես պատմում են ականատեսները, փառատոնի բոլոր օրերին Վանյանը եղել է հարբած վիճակում:

  ՏՈ ԼԱՎ, Է˜ ԽՈՐՈՎԱԾԻ ՓԱՌԱՏՈՆ

  Վաղը` սեպտեմբերի 8-ին, կայանալու է խորովածի հերթական փառատոնը: Այսինքն, «Լոռվա ձոր» հասարակական կազմակերպության հորդորներով, հավաքվելու են մի քանի տասնյակ մարդ, բնության գրկում վայելելու են անուշահամ խորովածը, հետո այս ամենը ցուցադրելու են հեռուստատեսությամբ, իսկ ամիսներով մսի համ չտեսած շատ հայաստան ցիներ էլ լպստելու են իրենց շուրթերը:

  ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՇՈՒՐՋ

  Հայաստանում ժողովրդական բանահյուսությունը մեծ թափով զարգացում է ապրում: Ստեղծվում են նորօրյա հեքիաթներ, առասպելներ, առակներ, առածներ... Այս յուրատիպ բանահյուսության մեջ կարևորագույն տեղ է գրավում քաղաքական «կանխատեսումը»:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ

  Ռուսաստանյան որոշ դիվանագիտական աղբյուրներ, չկամենալով գաղտնազերծել իրենց հասցեները, հայտնում են, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը տեղի է ունեցել այդ երկրի իմացությամբ և գործուն մասնակցությամբ: Ավելին, Ռուսաստանում տեղյակ են եղել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը, հունգարական իրավապաշտպանների աջակցությամբ, տարիներ շարունակ նամակագրություն է ունեցել իր երկրի ղեկավարների հետ:

  ՄՈՌԱՑՎԱԾ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ

  Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված հանդիսությունները, պարզվում է, գրեթե սպառված են, գրեթե մոռացության է մատնված նշանավոր սիրերգակը: Մի քանի «հերթապահ» միջոցառումներից զատ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում նշվող հոբելյանը կազմակերպողներին փաստորեն ուրիշ ոչինչ չի հետաքրքրում:

«ՊԱՀՈՒՄՆԵՐ» ԵՆ ԱՐՎՈՒՄ

  Ըստ մեզ հասած տեղեկությունների, Ստեփանավանում 16 հազար դրամ ստացող շատ նպաստառուներից «պահումներ» են կատարվում: Եվ դա արվում է բավական հետաքրքիր «մեխանիզմով». - Այս դեպքում 16 հազար դրամ նպաստ ստացող նպաստառուի 6000 դրամը սոցիալական ծառայության աշխատողները հետ են վերցնում փոստային աշխատողի միջոցով:

ԱՅԼ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐ

    Հունգարիան Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին ոչ միայն ֆինանսական նկատառումներով Ի՞նչը դրդեց Հունգարիայի ղեկավարությանն Ադրբեջանին արտահանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Սաֆարովին: Չի կարելի չհամաձայնել այն հանգամանքի հետ, որ Հունգարիան ուղղակիորեն վաճառել է Սաֆարովին:

  ԱՐԴՅՈ՞Ք ՍԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ Է

  Չբավարարվելով իր «սենսացիոն բացահայտումներով»` Միխայիլ Ալեքսանդրովը խոսում է այն մասին, որ զորավարժությունների երրորդ կողմը վերաբերում է ղարաբաղյան գոտում հնարավոր պատերազմական գործողություններին: «Մեծն» փորձագետն ասում է. - Ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Լեռնային Ղարաբաղի համար, ապա ռազմական գործողությունները չեն կարող լոկալացվել միայն հակամարտության գոտում:

  Քվեբե՞կն էլ անջատողական

  Ինքնորոշման «խութին» կարող է նաև Կանադան բախվել: Այս շաբաթասկզբին երկրի Քվեբեկի Ազգային ժողովի ընտրություններում հաղթել է այսպես կոչված անջատողական կուսակցությունը (հաղորդել է FrΖnce-Press գործակալությունը):

  Ռեկորդային գործազրկություն, ծայրահեղ հոռետեսություն

  Այ թե ինչքան փխրուն են ֆրանսիացիք. ամեն չնչին պատճառով կորցնում են լավատեսությունը: Ահավասիկ, աշխատունակ բնակչության 10 %-ը գործազուրկ է և հույս էլ չունի, թե կարճ ժամանակում իրավիճակը կբարվոքվի:

  Միապետը կարևորում է կանանց խորհուրդները

  Որքան անսովոր ու փոքր-ինչ էլ ձևական է 21-րդ դարում թագավոր լինելը, նույնքան անակնկալ էր սաուդյան արքայի` կին-խորհրդականներ ունենալու որոշումը: Այո, միապետի խորհրդականների խորհրդի անդամների 20 %-ը կանայք են լինելու:

  Սարկոզին դեմ չէ դասախոսել

  Բա հո օլիգարխ կամ ավարա չէ՞ր դառնալու Ֆրանսիայի էքս նախագահը: Նա որոշել է լրացուցիչ վաստակ ապահովել` շատ պետությունների պաշտոնաթող առաջնորդների նման դասախոսելով. - Սարկոզին արդեն մեկ դասախոսություն կարդացել է,- «Եվրոպա-1» ռադիոկայանով հայտարարել է երկրի ՆԳ նախկին նախարար, Սարկոզիի մտերիմ Կլոդ Գեանը:

  Ծեծող հոգևորականը

  Եկեղեցու սպասավոր լինելը դեռ երաշխիք չէ եղբայրասիրության կամ քույրասիրության: Հաստագլուխ «ապեր»-ներն էլ երբեմն վեղարավորվում են` հաճախ մոռանալով կամ չիմանալով Աստծո պատվիրանները:

Եթե... եթե... եթե

  Եթե դաշնակցությունը «սիրեր» Ր. Հովհաննիսյանին, Ր. Հովհաննիսյանը` Գ. Ծառուկյանին, Գ. Ծառուկյանը` Լ. Տեր-Պետրոսյանին, ընդդիմությունը կմիավորվեր: Բայց այսքան «եթեներով» ով է ուր հասել:

Թե ինչպես Բալասանյանի բախտը բերեց

  Գյումրիում` ընդդիմությունը քաղաքապետի այս կամ այն թեկնածուին պաշտպանելու հարցում այնպիսի «շիլա է եփել», որ խեղճ գյումրեցիները, թերևս, կգերադասեն տասը շիշ գարեջուր կոնծելով փխսել, քան այդ ճաշը ուտել: :

Մի՞թե Թումանյանը «վրիպել» է

  Երբ ՀԱԿ-ը ընտրություններում պաշտպանում է ՀՅԴ թեկնածուին, ակամա մտածում եմ, որ հանճարեղ Թումանյանի «Շունն ու կատուն» ժամանակավրեպ է դարձել. համենայն դեպս` քաղաքականության մեջ: :

«Ժառանգության» բնութագիրը

  Ըստ Չարենցի  «Մարիոնետկա» էպիգրամի Զարմանալի մի շնորհք կա թաքնված նրանում- Աջ ձեռքը չի իմանում, թե ձախը ի՞նչ է անում... Զարմանալի մի շնորհք կա թաքնված նրանում: :

Արամ Զ. Սարգսյանը` Լ. Տեր-Պետրոսյանին

  - Հիմա վերջապես հասկացա՞ր, որ թշնամուդ բարեկամը քեզ նույնպես բարեկամ լինել չի կարող: Քո «փայ թիքեն» դաշնակը մնաց:

ՀԱԿ ակտիվիստների մտորումները

  Ավելի լավ էր ՏԻՄոշենկոյի խնդրով զբաղվեինք, քան ՏԻՄ ընտրություններում մանթրաժ վիճակում հայտնվեինք: :

Կուսակցության «պիտակ»

  ՀՅԴ - Կուսակցություն. «արտադրվել» է 110 տարի առաջ. պիտանելիության ժամկետը` պայմանական: Գինը` պայմանագրային:

  Սուրբ Հոգու հետ Ոչ միայն հացիվ

  «Սկզբում էր Բանը. և Բանն Աստծո մոտ էր. և Բանն Աստված էր: ...Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհաննես 1:

  «ՆԱՐԵԿԻ» ԱՌԵՂԾՎԱԾԸ

  Գրիգոր Նարեկացու «Գիրք բժշկութեանցը» դարձել է սպեղանին հազարավոր վերքերի, հազարավոր վիրավոր հոգիների, դարձել է հույս ու փրկություն, իր աստվածային լույսով առաջնորդել հավատավորին... Այսօր էլ հազարավոր հիվանդներ բուժվում են «Նարեկի» զորությամբ` առաջնորդվելով ճշմարիտ հավատի ճանապարհով: Եվ այդ հարցում նրանց օգնում է հոգեթերապևտ, նարեկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:

  ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  Ականավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ով միշտ կանգնած է եղել ղարաբաղյան խնդրի ակունքների մոտ, այս օրերին մեծ զայրույթ ու ցավ է ապրում:

  Փաստերն անողոք էին

  Ոստիկանության Կապանի բաժնում աշխատանքային օրը ահազանգով սկսվեց: 57-ամյա կինը հուզմունքը մի կերպ զսպելով պատմում էր գլխին եկածը:

  «Մեղա, տեր...»

  Օրերս ոստիկանության Մարտունու բաժին էր զանգահարել Հայ Առաքելական եկեղեցու Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Սիմոնը և հայտնել, որ մի հարբած տղամարդ օրը ցերեկով մտել է եկեղեցի, անհիմն վիճաբանել իր հետ և հայհոյանքներ տեղացել իր հասցեին:

  «Գողը` տնից, եզը` երդիկից»

  Վերջերս մի կին ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը բաց երդիկից մուտք են գործել իր առանձնատուն և գողացել 2 զույգ ոսկյա ականջօղեր, ոսկյա շղթա, ոսկյա խաչ և բջջային հեռախոս` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:

Այսօր էլ` ինչպես 20 տարի առաջ

  Աշխարհաքաղաքականությունը և Ղարաբաղի արյունը Անդրեյ ՆՈՒՅԿԻՆ Աշխարհաքաղաքականությունը և Ղարաբաղի արյունը «ԱՎԱՆԳԱՐԴ». 23 հուլիսի, 1992 թ. ՆՈՒՅՆԻՍԿ նրանց համար, ովքեր աչալուրջ հետևում են Անդրկովկասի իրադարձություններին, ծավալվող շատ բան առավել քան հանելուկային Է:

  «Հիտլերը» զայրացրել է իսրայելցիներին

  Հնդկաստանի գործարարներն էլ երևի հայերի նման են մտածում. որքան տարաշխարհիկ, օտարահունչ ու անհասկանալի լինի ձեռնարկության, խանութի, սննդօբյեկտի անունը` այնքան «պրեստիժ է: Նրանցից մեկն էլ` ձեռնարկատեր Ռաջեշ Շահը, Գուջարաթ նահանգում բացած հագուստի իր խանութն անվանել է «Հիտլեր»:

  Կովը` մարզական պարգև

  Հարավաֆրիկյան Հանրապետությունը չափազանց ինքնատիպ պարգևի է արժանացրել լոնդոնյան Օլիմպիադայում մեդալների արժանացած իր 6 մարզիկներին (4 թիավարներ և 2 լողորդ): Միջազգային մարզատոնին հաջող հանդես գալու համար նրանցից յուրաքանչյուրին «կշնորհվի»... մեկական կով:

  Նորից գլխաշորով

  Եգիպտոսի պետական հեռուստատեսության կեսդարյա պատմության մեջ առաջին անգամ հաղորդավարուհին հեռուստաէկրանին հայտնվել է մուսուլմանական գլխաշորով: Նախկինում` Հոսնի Մուբարաքի աշխարհիկ իշխանության ժամանակ, կիսապաշտոնապես արգելվել էր, որ կանայք եթեր դուրս գային գլխանոցներով:

  Կայծակից զարկվածը

  Վարպետ Հմայակը շրջապատում լավ հյուսնի համբավ էր վայելում: Շրջակա գյուղերից նրան էին պատվիրում դուռ, լուսամուտ, սայլ և կենցաղային այլ անհրաժեշտ իրեր:

  Խոսքից զարկվածը

  Տիկին Հրանուշը մոտ կես տարի, գործից հետո, քնի, հանգստի հաշվին գործել, ավարտել էր մի գեղեցիկ սվիտեր: Արդեն ձմեռնամուտ էր, իսկը տաք հագուստ հագնելու սեզոն: