ՋՐԻԿ ԳՆԱՃ

Դեռ մինչև վերջերս մարդիկ սիրում էին համեմատել բենզինի ու հանքային ջրի մեկ լիտրի գինն ու տարակուսելով եզրակացնում էին, թե Հայաստանում, ի շարս այլ անոմալիաների, վառելիքն ու ջերմուկը նույն գինն ունեն£ Դժվար է ասել, թե այս խոսակցությունները երբ հասան վառելիքային շուկան տնօրինողների ականջին, բայց ստացվեց այնպես, որ վերջիններս ինչ¬որ պահից որոշեցին նշված «անհարթությունը» կարճ ժամկետներում վերացնել£ Հանքային ջուրը չէժանացավ, բայց բենզինի գինը սկսեց աճել. համեմատությունն էլ հնացած ու անիմաստ դարձավ£ Իհարկե, հնարավոր է, որ ջուրը թանկանար, և համեմատության արդիականությունը պահպանվեր, բայց, ինչպես հայտնի է, պղպջակներով ջրի շուկայում առայժմ ոլորտը տնօրինելու հարցերն են ինչ¬որ մարդկանց միջև լուծվում, և կարելի է ենթադրել, թե միայն նշված խնդիրները լուծելուց հետո վերջիններս թանկացումների մասին կսկսեն մտածել£ Իսկ նախորդ շաբաթ, հակառակ միջազգային շուկաներում անփոփոխ մնացած ցուցանիշներին, մերոնք անսպասելիորեն որոշեցին ու մի տասը րոպեի ընթացքում հանրապետությունով մեկ բենզինի մեկ լիտրի գինը տասը դրամով թանկացրին£ Համատարած գնաճի պայմաններում տասը դրամն անշուշտ աննշան գումար կարելի է համարել, եթե մեր հայրենակիցներն իրենց երկաթյա նժույգներին օրական մեկ լիտր բենզինով միայն «կերակրեին»£ Բայց խնդիրը հատկապես սպառման ծավալները չեն, քանի որ լիտրը մեկ դոլար արժողությամբ թանկարժեք հեղուկի ներկայիս գնի ուղիղ կեսը ձևավորվել է գործող գներին ժամանակ առ ժամանակ հավելվող տասական դրամների արդյունքում£ Նման գնաճային հետևողականությունը ոլորտը տնօրինողներին հիմա էլ է քիչ անհանգստացնում, քանի որ լուսնից իջած ցանկացած մեկն անգամ կարող է վերջիններիս հավատացնել, թե իրենց ապրանքն, ինչպես ասենք` հացը, ցանկացած պարագայում և անկախ նորացվող գնից, միևնույն է, սպառվելու է£ Եվ, այնուամենայնիվ, հավանական է, որ վառելիքի շուկան տնօրինողները նարդի խաղալով ու գարեջուր խմելով են իրավիճակը վերլուծում... Թանկացումից հետո նրանք «արդարացել» են, թե ապրիլի 1¬ից գործելիք գազի նոր սակագինն է նման նախաձեռնողականության մղել իրենց£ Թե ինչ կապ ունեն ռուսական «Գազպրոմի» կամայականութ յունները բոլորովին այլ վայրերից ներկրվող վառելիքի գների հետ, բնականաբար չի մեկնաբանվում£ Նարդին ու գարեջուրը, սակայն, ստիպել են տրամաբանել, թե տեղի ունեցածն առիթ է, որն առայժմ միայն ապրիլից ապրիլ է ընձեռվում, և դրանից չօգտվելը «հարիֆություն» կլինի... Վառելիք ներկրողները չեն երդվել կամ որևէ փաստաթուղթ չեն ստորագրել գները տևականորեն անփոփոխ պահելու մասին£ Բայց նման մի պայմանավորվածություն խախտելու ինքնագլխություն հիմա էլ ջրամատակարար ընկերությունն է ստանձնել£ Հայաստանում, փաստորեն, բոլոր տեսակի հեղուկներն են թանկանում, այդ թվում նաև մեր երկրի խորհրդանիշերից մեկը համարվող քաղցրահամ ջուրը£ Այն, որ շատ դեպքերում քաղցրահամ հեղուկին պարզապես ժանգաջուրն է փոխարինում` դա այլ խոսակցության թեմա է£ Մինչդեռ թանկացման հայտին զուգահեռ արժե վերհիշել, որ ըստ այս ընկերության վաղուց տրված խոստումների` ներկայում ուղիղ հակառակ գործընթացի ականատեսը պետք է լինեինք£ Այս կառույցը դեռևս հինգ տարի առաջ կառավարության հետ պայմանագիր է կնքել` խոստանալով, թե մեկ անգամ էլ ջուրը թանկացնելուց հետո և հաստատվելիք գինը երեք տարի պահպանելու դեպքում բոլոր հնարավոր ներդրումներն ավարտված է համարելու£ Կարճ ասած, այն ժամանակ ջրկիրները խոստացել են կարճ ժամանակ անց 93 դրամ արժողությամբ սակագին հաստատել£ Մինչդեռ նորերս ներկայացված հայտում սևով սպիտակի վրա 200 դրամը գերազանցող սակագնի հաստատման ճանապարհն է անշեղորեն հարթվում£ Հետաքրքիր է` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիշում ու հիշեցնելո՞ւ է գնաճ երազող ջրաբաշխներին` իրենց երբեմնի խոստում¬պայմանը£ «Երևան Ջուր» ընկերությունն, այնուամենայնիվ, ազնվության ու սեփական խոստմանը տեր չլինելու ոչ թե բացառիկ, այլ հերթական օրինակն է դառնում£ Միակ տարբերությունը (հանքային ջրի, բենզինի կամ ծորակի ջրի, թե մեկ այլ ապրանքատեսակի դեպքում) ընտրված ժամանակահատվածն է£ Գազն ապրիլի 1¬ից է թանկանում, բենզինն ավելի շուտ թանկացրին և մի տասը դրամով էլ ապրիլի 1¬ից կթանկացնեն, ջուր մատակարարողներն էլ հունիսի 1¬ն են նոր սակագները գործի դնելու հարմար ժամանակահատ ված ընտրել£ Եվ բոլոր նշված դեպքերում ակնհայտ է գնաճի ջրիկությունը, քանի որ ներկայացվող մտացածին հիմնավորումները բոլորովին հավատընծա չեն, որ մարդիկ գոնե տրամաբանական հիմնավորումներ գտնեն£ :

ՀԱ՞ ՈՐ...

ԹԵՐԵՎՍ ճգնաժամի հետևանքով առաջացած ֆինանսական սահմանափակումների հետևանքով ամենահարուստ մարդկանց ունեցվածքի չափն ու ծագումը աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել£ Հայաստանաբնակ օլիգարխների նյութական հնարավորություններին առայժմ միայն ռուսական մամուլն է անդրադառնում` վերջիններիս կողմից արժանանալով զրոյական կամ դրան շատ մոտ վերաբերմունքի£ Ամերիկյան հեղինակավոր թերթերից մեկն էլ օրերս սույն թեմայի ադրբեջանական կատարմամբ է հանդես եկել` առայժմ ներկայացնելով միայն Ալիևների գերադաստանը£ Թեև հարևան երկրի պարագայում թիրախում միայն երկրի նախագահն է հայտնվել£ Այդուհանդերձ հրապարակումն այստեղ լուրջ իրարանցում է առաջացրել£ Ադրբեջանական քարոզչամեքենան այս օրերին ակտիվորեն հերքում ու պարզաբանում է խնդրահարույց թեման` նշելով, թե իրենց երկրում գործող որևէ օրենք թիվ 1 պաշտոնյային չի արգելում սեփականություն ունենալ... Այն, որ տվյալ դեպքում խոսքն անսահման սեփականության մասին է, Բաքվի լրատվամիջոցները բնականաբար շրջանցում են£ Բայց, քանզի Ադրբեջանի բնակչությանը վաղուց է հայտնի, որ Ալիևներից Իլհամի ունեցվածքն իսկապես անհնար է հաշվել, տեղի թերթերն ամեն կերպ հավատացնում են, թե այս գերդաստանի փեսաներից մեկը կարգին մեծահարուստ է, և ամերիկյան պարբերականը վերջինիս ունեցվածքը դիտավորյալ կրտսեր Ալիևին է վերագրում£ ՈՒՇԱԳՐԱՎ թվեր է հրապարակել նաև հայրենի վիճակագրական ծառայությունը£ Առողջությանը չվնասելու, թե սահմանափակ դարձած նյութական միջոցները խնայելու ակնկալիքով` կտրուկ փոխվել է մեր հայրենակիցների վերաբերմունքը ոգելից խմիչքների հանդեպ£ Միայն հունվար ամսվա ընթացքում Հայաստանում օղու և լիկյորի արտադրության ծավալները 76,2 տոկոսով նվազել են£ Նշվում է, որ փոխարենը մոտ 5 տոկոսով գինու սպառումն է ավելացել£ Եթե հարցին վնասարարության տեսանկյունից նայենք, ապա գինու պարագայում վերջերս նույնիսկ օգտակար հատկությունների մասին է հաճախ խոսվում, և գոնե համեմատաբար թույլ խմիչք օգտագործելով` մեր հայրենակիցները միգուցե կխուսափեն բոլոր այն անցանկալի հետևանքներից, ինչին հանգեցնում են թունդ ալկոհոլային խմիչքներն ու հատկապես դրանց չարաշահումը£ Մնում է` գինու գինն էլ մի փոքր մեղմվի կամ գոնե` չբարձրանա£ ԵՐԵՎԱՆԻ քաղաքապետարանն էլ մարդկանց համբերությունն է վերջնականապես չարաշահում. այս անգամ` կենդանիներ պահելու համար սահմանած նոր հարկատեսակով£ Ժամանակին խորհրդարանի կողմից ընդունված և հիմա միայն կյանքի կոչվող անհասկանալի մի որոշամբ շուն ու կատու պահողները հետայսու տարեկան 5 հազարական դրամ պետք է վճարեն£ Հաշվարկվել է, որ ամեն համայնք, շնորհիվ մարդու հավատարիմ բարեկամների, մեկ միլիոն դրամի մուտքեր կապահովի, իսկ կենդանիների հաշվառումն սկսվելու է ամենամոտ ապագայում£ Այս գործընթացն իհարկե «լավություն անելու» կամ կաշառակերության նոր եղանակ է դառնալու, թեև քաղաքապետարանը պարզաբանում է, որ նորարարությունը ոչ թե շան կամ կատվի հարկ է, այլ` տուրք£ Բայցևայնպես քաղաքակիրթ դրամաշորթության ճշգրտվող անվանումը բոլորովին էլ չի արդարացնում այսչափ անհեթեթ մտահղացումը... :

Իսկ եթե «Ով ում է պարտք» հարթությունո՞ւմ...

Փորձենք վերհիշել մի որևէ ժամանակահատված, երբ տվյալ շրջանի ընդդիմության թիվ 1 խնդիրն ու պահանջն իշխանափոխությունը չի եղել£ Անհնար է, քանի որ նման բան պարզապես չի եղել և միգուցե չի էլ կարող լինել£ Ընդ որում, «թիվ 1»¬ն իբրև պահանջ ամենևին էլ պատահականորեն չենք շեշտում. իշխանափոխությունը վերջին հաշվով ոչ այնքան տարբեր ժամանակների ընդդիմությունների առաջնահերթություններից է եղել, այլ հենց համար առաջին խնդիրն է համարվել ու համարվում£ Եվ եթե այդպես է, ուրեմն էլ ի¯՞նչ մնաց Լևոն Տեր¬Պետրոսյանի մարտիմեկյան ելույթից, որի հանդեպ կոնգրեսամերձ շրջանակների ցնցված կամ այդպես ներկայացվող վերաբերմունքը հաջորդող տասնօրյակի ամենաաչքի զարնող «իրադարձությունն» է դարձել£ Մնաց իշխանափոխության ժամկետների շուրջ կոնկրետության մոտավոր սահմանումը, ինչը նշված պահանջն առաջիկայում շրջանցելու միակ հնարավորությունն է£ Եվ այսպես, առաջին Նախագահը պնդում է, թե, իր կարծիքով, րոպե առաջ իշխանությունից հեռանալու անհրաժեշտության առջև հայտնված մարդիկ արժե, որ ողջ գարնան ընթացքում շարունակեն աշխատել£ Նախագահը հրաժարականի դիմում պետք է գրի, խորհրդարանն էլ, ըստ ՀԱԿ առաջնորդի` պետք է լուծարվի ամռանը, ասենք, օգոստոսյան արձակուրդային սեզոնի սահմաններում£ Իսկ աշնանը կայանալիք նոր ընտրություններում արդեն Կոնգրեսը հեշտ ու հանգիստ իշխանության կհասնի... Փաստորեն, այն, ինչը կարող է երկու ամսում թեկուզև տեսականորեն իրականանալ, համեստորեն տեղաբաշխելով տարվա բոլոր ամիսների վրա` իշխանափոխության խնդիրը ՀԱԿ¬ն առաջինն է հետաձգում, հեռահար նպատակ դարձնում£ Ակնհայտ է, որ Կոնգրեսն իր մշտական խուսանավումներին վերատրվելով ոչ այնքան իշխանությանն է մտածելու «ժամանակ տալիս», ոչ այնքան Հայաստանի և նրա շուրջ ստեղծված իրավիճակն ինքն իր համար «քննելու և զննելու» նպատակով ամիսներ է շահում, այլ ամենից առաջ գոյության իրական նպատակին` արտահերթ ընտրություն ներին ու դրանց անհնարինության մտքին է նորից ու նորից հանգում£ Այսինքն, ժամանակի պահանջով, թե իրերի դասավորության բերմամբ` հրապարակում հայտնված կուսակցությունների խումբն իր համար անբարենպաստ հերթական անպտուղ 2008¬ը նույնպես պատմության գիրկն ուղարկելով` նոր թատերաշրջանն ու առաջին հանրահավաքը նախաձեռնում է հատկապես համակիրներին հանգիստ չտվող անորոշությունների և բազմաթիվ անհայտների շղթան չեզոքացրած լինելու նպատակադրմամբ£ Իշխանափոխության խոստումներ, իհարկե, միշտ և շատ են հնչել, և ով¬ով, բայց դրանց հեղինակը` Լ. Տեր¬Պետրոսյանը, այդ հայտարարությունները հաստատ չի մոռացել£ Քաղաքական փորձառության պակաս չունեցող առաջին Նախագահը հավանաբար նաև լավ է գիտակցում, որ պահանջը (առավել ևս, երբ խոսքն իրեն է վերաբերում) և դրա իրագործման հնարավորություններն ու հավանականությունը լրիվ տարբեր «կատեգորիաներ» են£ Ասել է թե` եթե շուրջ մեկ տասնյակ մեծ ու փոքր քաղուժեր և շուրջ մեկ տասնյակ հազար մեր հայրենակից վաղը մեկ ուրիշ պահանջ ներկայացնեն, ապա միայն պահանջելը բավարար չէ` ցանկությունը ժամանակային տեղաբաշխման միջոցով «լրջացնելու» և այն իրականացված-վերջացրած համարելու համար£ Հետևաբար, եթե կա խոստումը, ուրեմն արդեն սահմանված ժամկետների վերջում անխուսափելիորեն առաջ է գալու նաև հաշիվ տալու խնդիրը£ Եվ նույն ընտրառեսուրսը` հիմա, թե ժամկետի վերջում` այլևս ոչ այնքան միջոցի, այլ պահանջատիրոջ դերում է ներկայանալու£ Ուստիև հրատապ կարող է դառնալ ոչ թե իշխանափոխության, այլ հենց ռեսուրսի` քանակապես նվազած, բայց ամենահավատարիմը մնացած ընտրազանգվածի հետ խնդիրը լուծելու անհրաժեշտությունը£ Մանավանդ, որ այս խնդիրը` իշխանափոխության մասին միալար պնդումը, ներկայում ոչ հասարակությանը, ոչ էլ առավել ևս իշխանութ յանը չի հետաքրքրում£ Այն ՀԱԿ¬ի պարագայում ավելի շատ ներքին մտավախության է վերածվել, և կողմերը` տվյալ դեպքում Կոնգրեսն ու իր ընտրազանգվածն ինքնահնար մոլորությունն ինքնուրույն պետք է հարթեն£ Սակայն հերթական հիասթափությունն ու ձախողումը կանխատեսելի լինելուց ավելի տեսանելի է£ Բանն այն է, որ Կոնգրեսն իրեն նեղություն չի տալիս նույն ժամանակացույցի վերջում նախանշելու, թե ինչ է ծրագրում այն պարագայում, երբ իր հերթական անելիքը սովորականի նման չիրականանա£ Եթե համարենք, որ ՀԱԿ առաջնորդին ինքնավստահության բարդույթն արդեն հանգիստ չի տալիս կամ հակառակը` Լ. Տեր¬Պետրոսյանը վաղօրոք վստահ է, թե իշխանափոխության նորացված ծրագիրը միևնույն է չի իրագործվելու, ապա երկու դեպքն էլ վերջինիս օգտին չեն խոսում£ Իսկ փոքրաքանակ համակիրների շրջանում, երբ շատ չանցած` հերթական խանդավառությունը հերթական հիասթափության վերափոխվի, ապա հաշիվ պահանջելու հերթն ընտրազանգվածին է հասնելու£ Ի վերջո, եթե հարցը «Ով ում է պարտք» հարթությունում դիտարկենք, ուրեմն իշխանափոխության պայմանական ժամանակացույցը համակիրներին վերջնական հնարավորություն է տալու` ՀԱԿ¬ին նաև ստախոսության համար մեղադրելու£ :

Թիվ 252¬ը` թակարդ Թուրքիայի համար

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձևի ընդունումը հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին կարծես նոր որակ ու բովանդակություն հաղորդեց£ Այժմ արդեն գործընթացը, թերևս, կարելի է ժամանակային առումով բաժանել երկու մասի, հստակ նշելով` մարտի 4¬ից առաջ և հետո£ Երբ լրատվամիջոցներն աշխարհին տեղեկացրեցին, որ մարտի 4¬ին վերոհիշյալ հանձնաժո ղովում քվեարկության է դրվելու թիվ 252 բանաձևը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շտապեց հայտարարել, թե Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարելի է ճնշումների լեզվով խոսել£ Անկարայում ճիշտ էին հասկացել. Միացյալ Նահանգները պատրաստվում էր օգտագործել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը` հայ¬թուր քական արձանագրությունների վավերացումը արագացնելու համար Անկարայի վրա ճնշում գործադրելու նպատակով£ Ի սկզբանե հասկանալի էր, որ թուրքերին անհանգստացնում էր հիշյալ բանաձևի քվեարկությունը, որի դրական ելքի դեպքում ի թիվս այլ հնարավոր անախորժությունների, երկրում կարող էր է°լ ավելի սրվել ներքաղաքական իրավիճակը£ Եվ այն, որ թուրքերին, մեղմ ասած, խիստ անհանգստացնում էր թիվ 252¬ի քվեարկությունը, արտահայտվեց այն իրողությամբ, որ մարտի 4¬ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի` արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Թուրքիայի խորհրդարանի 2 պատվիրակություն էր ներկա£ Նաև` Անկարան դեռևս մի քանի օր առաջ էր առևտրային գործարք առաջարկել Վաշինգտոնին` հակահրթիռային պաշտպանական համակարգերի ռադարների տեղակայման համար առաջարկելով իր տարածքը£ Ակնարկն ավելի քան թափանցիկ էր. տարածքն առաջարկվում էր թիվ 252 բանաձևի քվեարկությունը կասեցնելու դիմաց£ Բանաձևի քվեարկության ընթացքը հայտնի է բոլորին£ Նաև կոնգրեսականների ելույթներից էր հասկանալի, թե նրանց հետ ինչպես էր աշխատել թուրքական լոբբին£ Բանաձևի ընդունմանը դեմ արտահայտվողներն իրենց դիրքորոշումը փորձում էին հիմնավորել, թե այդպիսի բանաձևի ընդունման պահը ճիշտ չի ընտրված£ Թուրքիան 1600 զինվոր է տրամադրել Աֆղանստանում ռազմական գործողություններին մասնակցելու համար, ամերիկյան զինուժը օգտվում է Թուրքիայի «Ինջիրլիկ» ռազմաբազայից... Այնուամենայնիվ, ձայների` 23 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ, Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձևն ընդունվեց£ - Ես 27 տարի կոնգրեսական եմ, և այդ ընթացքում երբեք այդ հարցի ընդունման համար հարմար ժամանակ չի եղել£ Ե՞րբ է գալու այդ ժամանակը,¬ հռետորական հարց հնչեցրեց հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը£ Եվ` ոչ միայն նա£ Նիստի սկզբում նա կոչ էր արել հանձնաժողովականներին` կողմ քվեարկել բանաձևին£ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկվել են նաև 2000, 2005, 2007 թվականներին£ Սակայն, մասնավորապես, 2007¬ին հիշյալ հանձնաժողովում այն ժամանակ թիվ 106 բանաձևն ընդունվելուց հետո, Բուշի վարչախմբի ջանքերով` Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ չմտավ£ Այս անգամ էլ, թերևս, նույնը կրկնվի£ Հանձնաժողովի նիստից առաջ Հիլլարի Քլինթոնն ու Բարաք Օբաման հանձնաժողովի նախագահին հորդորել են չընդունել Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը£ Իսկ մարտի 4¬ից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղարն ասել է, թե ինքն ու նախագահ Օբաման համոզված չեն, թե Կոնգրեսի կայացրած որոշումները միշտ արդյունավետ են լինում£ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման փոփոխությունը տիկին Քլինթոնը բացատրել է իրավիճակի փոփոխությամբ. հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսված, և երրորդ երկրները չպետք է խանգարեն Հայաստանին ու Թուրքիային£ Ուրեմն, ինչով է թիվ 252¬ի ընդունումը տարբերվում մյուս նույնատիպ բանաձևերից£ Խնդիրն այն է, որ թիվ 252¬ը ընդունվեց հայ¬թուրքական հայտնի գործընթացի վերջնամասում և, ինչպես ասվեց սկզբում` նոր որակ ու բովանդակություն հաղորդելով այդ գործընթացին£ Այս բանաձևի քվեարկությանը նախորդած ու հաջորդած զարգացումները` թուրքական կողմից հնչած հայտարարությունները, թույլ են տալիս ասել, որ հայ¬թուր քական արձանագրությունները ստորագրելիս թուրքերը հետապնդում էին երեք նպատակ£ Առաջին. հաստատել Կարսի պայմանագրով գծված հայ¬թուրքական սահմանի ճանաչումը£ Թուրքիայի սահմաններն Արևմուտքի հետ հաստատվել են Լոզանի պայմանագրով£ Սակայն արևելյան հարևանների, մասնավորապես, Հայաստանի հետ սահմանը գործում է Ռուսաստանի հետ կնքված Կարսի պայմանագրի համաձայն, ինչը վաղ, թե ուշ` Հայաստանը կարող է անվավեր համարել£ Երկրորդ. Ղարաբաղի հարցում հասնել թուրք¬ադր բեջանանպաստ տարբերակով լուծմանը£ Պատահական չէ, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան կարող է հիմա էլ բացել սահմանը, բայց հայ¬ադրբեջանական ճակատում ու ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ստիպված կլինի նորից փակել այն£ Սա, իհարկե, շանտաժ է, որը թուրքական արտաքին քաղաքականության անբաժան մասն է£ Երրորդ. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցում£ Հենց այս նպատակն է հետապնդում ցյուրիխյան արձանագրություններում պատմական ենթահանձնաժողովի մասին կետի ներառումը£ Ի դեպ, այս երեք նպատակների մասին բարձրաձայնեց նաև Թուրքիայում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանը` դեռևս մարտի 4¬ի նախօրեին£ Թիվ 252 բանաձևի, այն է` Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը Կոնգրեսի հանձնաժողովի կողմից, ըստ էության մեծ հարցականի տակ է դնում այս երեք նպատակների իրականացումը` նույնիսկ հայկական և թուրքական խորհրդարաններում ցյուրիխյան արձանագրությունների վարվերացման պարագայում£ Նաև` այդ փաստաթղթերը ստորագրվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ, և այժմ սեփական ստորագրությունից հրաժարվելը, մեղմ ասած` ցանկալի լինել չի կարող£ Այս առումով, պատահական չէ, որ Թուրքիան արդեն մի քանի ամիս է, ինչ առիթ է փնտրում` հայ¬թուրքական գործընթացի ձախողման մեղքը Հայաստանի վրա բարդելու համար£ Մի պահ նրան թվաց` առիթը Հայաստանն արդեն ինքն է սկուտեղի վրա մատուցել£ Մեր երկրի Սահմանադ րական դատարանի որոշումն էր£ Սակայն, Վաշինգտոնն ամենաբարձր մակարդակներով ի լուր աշխարհի հայտարարեց` Հայաստանի Սահմանադրական դատարանը կանաչ լույս է վառել արձանագրությունների վավերացման համար£ Եվ հիմա, այս ամենի արդյունքում Թուրքիան թակարդն է ընկել£ Հայ¬թուրքական ցյուրիխյան գործընթացի պարագայում նույնիսկ Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ չմտնելու դեպքում, թիվ 252 բանաձևի ընդունումը փաստում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շարունակականությունը, ինչը կարող է հզոր հաղթաթուղթ լինել հայության ձեռքում£ :

ՎԵՐՔԸ ԽՈ¯ՐՆ Է

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի քննարկման արդյունքը, թվում է` միանգամայն անսպասելի էր Թուրքիայի ղեկավարության համար: Մինչև հանձնաժողովի նիստը նրանք արել էին հնարավոր ու անհնար ամեն ինչ` Բանաձևի ընդունումը խափանելու համար:

Նույնիսկ ամենանոր ժամանակները սեփական անցյալի շարունակությունն են

Միակուսակցական համակարգի փլուզումից հետո, չգիտես ինչու` կուսակցական կամ քաղաքական գործունեությունն ամենամատչելին թվաց£ Եվ ինքնահռչակ քաղգործիչների հաղթարշավը ոչ միայն կայացած կառույցները, այլ, որ ավելի դժվարուղղելի է` մարդկանց պատկերացումներն ու վերաբերմունքը փոխեց քաղաքականություն կոչվածի ու քաղգործիչների նկատմամբ£ (Հիշում եք, չէ՞. 1990-ականներին մեկ տառափոխությամբ էին կնքել նրանց` քաղգործիքներ)£ Նախկիններին տեղ չկար նորերի շարքերում£ Սակայն նորերը շուտով «ինքնազտումների» կարիք ունեցան` մասնատվելով ու մասնատելով հասարակությունը, իսկ նախկին կոչվածներն առաջին պահի ընկճվածությունը շուտ թոթափեցին£ Նրանցից մեկն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, Համաշխարհային Հայկական Կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Գասպարի ՍԱՐԳՍՅԱՆԸ, ում համոզմամբ` քաղաքական գործիչը նախևառաջ ազգային շահերով պետք է առաջնորդվի£ - Բարեբախտաբար` սկսել է կարևորվել մարդու անցած ճանապարհը£ Այդ առումով Դուք շահեկան վիճակում եք£ Միջին և ավագ սերնդի ներկայացուցիչները հիշում են Ձեր հրապարակումները համամիութենական «Կոմսոմոլսկայա պրավդա», ապա` «Պրավդա» թերթերում, որոնց սեփական թղթակիցն էիք Հայաստանում£ Այնուհետև Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը դարձաք£ Ասել է թե` կուսակցական աշխատանքն անկախության «շնորհ» փորձարարություն չէր Ձեզ համար£ Դուք ոչ միայն ծանոթ, այլև ակտիվ մասնակիցներից եք 2 հասարակարգերի քաղաքականությունների£ Ինչպե՞ս եք գնահատում մերօրյա քաղաքական ոլորտը£ -Այո, մասնագիտությամբ ժուռնալիստ եմ և պարծենում եմ դրա համար. այն հասարակարգում ընթերցողի պահանջներն անհամեմատ մեծ էին£ Ամենակարևորը` լրատվամիջոցները հասարակական կարծիքի ձևավորման ամբիոն էին և ճշմարիտ արժեքների քարոզչամիջոց£ Սակայն, ինչպես ասում են` իմ սիրած մասնագիտությունից ինձ բաժանեցին և տեղափոխեցին կուսակցական աշխատանքի£ Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա դրանում գլխավորը գործունեության, ծրագրերի ու նպատակների ուղղութ յամբ թափված ջանքերի արդյունքն է£ Իհարկե` այդ արդյունքին հասնելու միջոցները` նույնպես, որովհետև նպատակն իրագործելու համար ցանկացած միջոցի դիմողն ուղղակի բռնակալ մենիշխան է կամ պարզապես հանցագործ£ Սա բոլոր հասարակարգերում էլ նույնն է£ Խնդիրը քաղաքական, տնտեսական և քաղաքակիրթ այլ մեթոդներով նպատակին հասնելն է£ Սովետական Միությունում, առկա բոլոր արատներով, թերություններով հանդերձ, կար ամենագլխավորը` գաղափարախոսությունը, որն իշխանական բուրգին պարտադրում էր սոցիալական ճիշտ քաղաքականություն վարել£ Այս իրողությունն արդեն ընդունում են նաև նրանք, ովքեր մոլեգնորեն ժխտում ու ջնջում են սովետական տարիներին առնչվող ամեն ինչ£ Ինքս ժամանակին քննադատական հոդվածներ եմ գրել առանձին թերությունների դեմ, սակայն պետք է օբյեկտիվորեն վերաբերվել նաև դրականին£ Ոչ մեկը չի կարող ժխտել, որ Հայաստանը վերածնունդ ապրեց հենց այդ` «փնովելի» տարիներին£ Ասեմ ավելին, մեր Կենտկոմի բոլոր քարտուղարներն առաջնադասել են ազգային շահը£ Այսօր չենք կարող նշել նրանցից մեկի անունը, ով ապազգային քաղաքականություն է վարել` սկսած Աղասի Խանջյանից£ Անգամ Գրիգոր Հարություն յանը, որ ստալինյան բռնապետության ամենածանր տարիներին (1937-1953 թթ.) է եղել ՀԿԿ Կենտկոմի 1¬ին քարտուղար, 1947 թ. Ղարաբաղի հարցով դիմել է Ստալինին£ Նույնն արել են և Անտոն Քոչինյանը, Կարեն Դեմիրճյանը` իրենց պաշտոնավարման տարիներին£ Չմոռանանք` հենց այն տարիներից մտավորականության պահանջով մեր Սահմանադ րության պետական լեզուն հայերենն է£ Այսօր դա կարող է սովորական օրինաչափություն դիտվել, բայց այն ժամանակները… - Ասում եք` մտավորականության պահանջով ու ճնշմամբ. բայց դա որպես քաղաքական պայքար չէր «մեծարվում», և ազգամետ ոչ մի կարևորագույն քայլ չէր ուղեկցվում անվանարկումներով, մի խումբը մյուսին վատաբանելով ու վարկաբեկելով£ - Ասում են` այն տարիներին ընդդիմություն չի եղել£ Իհարկե եղել է, այն էլ` բավական լուրջ. մտավորականներն իրենց պահանջները, դժգոհությունները ներկայացնում էին ստեղծագործական միությունների ժողովներում, պլենումներում£ Ի շահ ժողովրդի բազմաթիվ հարցեր են լուծվել Պ. Սևակի, Հ. Շիրազի, Ս. Կապուտիկյանի, Հ. Սահյանի և մյուս մտավորականների շնորհիվ£ Կուզենայի, որ հատկապես երիտասարդներն իմանան` 1960-ական թվականներին արդեն Հայաստանում ձևավորվել էր գիտական մտքի մի ողջ համաստեղություն. համաշխարհային համբավ էին վայելում մեր բազմաթիվ գիտնականներն ու ստեղծագործողները, որոնցով հպարտանում էինք բոլորս£ Լայնամասշտաբ շինարարությունը, զարգացած արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը երկրի կայացածության երաշխիքն ու լավագույն ապացույցներն էին£ Սովետմիությունում Հայաստանն ամենակրթված ազգն էր` հենց վիճակագրական տվյալներով£ Այսինքն` մենք արդեն իսկ կայացել էինք որպես ազգ` իր ուրույն նկարագրով, որին ճանաչում ու գնահատում էին նաև դրսում£ - Այո, մեր ամենամեծ հարստությունը մտավոր ներուժն է, որը մասամբ տարհանվեց, իսկ երկրի ներսում անկում ապրեց£ - Դա շատ լուրջ խնդիր է, որին հավանաբար առանձին գրքով կանդրադառնամ£ Այդ երևույթը միայն մեր ներքին խնդիրներով չէր պայմանավորված, այլ ԽՍՀՄ փլուզումից հետո կատարված փոփոխություններով£ Եվ, ընդհանրապես, դեռ վերջնական գնահատական չի տրվել Միխայիլ Գորբաչով երևույթին. մարդ, ով այսպես կոչված բարեփոխումներ իրականացնելու` Արևմուտքի պատվերի դիմաց ընդամենը 3,5 միլիարդ դոլար խնդրեց. աղքատի հոգեբանություն, ինչը նրա էությունից էր բխում£ Այն օրերին ես ականատեսն էի այն ամենի, ինչ կատարվում էր պոլիտբյուրոյում£ Դա առանձին թեմա է£ - ԽՍՀՄ փլուզումը Հայաստանից սկսվեց, ինչը վկայում էր, որ խորհրդային կապանքները չէին կաղապարել մեր ժողովրդի մտածողությունը£ - Հայաստանի ղեկավարությունն այն ժամանակ անպատրաստ էր. իհարկե` չպետք է անտեսել նաև կենտրոնի պահանջներն ու թելադրանքները£ Նրանք չկարողացան պարզ զրույցներ, ուղղակի հանդիպումներ ունենալ զանգվածների հետ£ Մինչդեռ Ղարաբաղյան շարժումն օգտագործելով` իշխանության եկան անձինք, ովքեր մարդկանց հետ աշխատելու և պետական կառավարման փորձ չունեին, ընդհանրապես կապ չունեին քաղաքականության հետ£ Շատ համեստ ապրած այդ երիտասարդները, իշխանության բուրգի գագաթին հայտնվելով, չկարողացան հաղթահարել գայթակղությունը£ Եվ սկսվեց` «այս սարն իմն է, այն ծառն իմն է» ագահությունը£ Նրանք ոդեգրեցին այսպես կոչված ազատական գաղափարախոսությունը (սոցիալիստականը թույլ չէր տա` նրանց իրականացրած սեփականաշնորհումը կատարել), որն Արևմուտքում կառավարելի է ու կարգավորվող£ Բայց այստեղ անհրաժեշտ էր անվերահսկելի իշխանություն հաստատել£ Արդյունքը տնտեսության հիմնիվեր քայքայումն էր£ Նույնիսկ ծանր արդյունաբերությունը, որի քայքայումն անխուսափելի էր, կարելի էր վերապրոֆիլավորել և պահպանել Հայաստանում առկա տնտեսական ներուժը£ Նույն անթույլատրելի մեթոդներով հողի հետ վարվեցին. սեփականաշնորհեցին, և գյուղացին էլ պարտադրված վերցրեց` չունենալով ո°չ տեխնիկա, ո°չ սերմացու ու բուժանյութեր£ Դարձյալ` անկում, որն առ այսօր շարունակվում է£ Նույնը` գիտության, մշակույթի, արվեստի, կրթության… բոլոր¬բոլոր բնագավառներում£ Մի ամբողջ սերունդ ավելորդ դարձավ. սկսվեց արտագաղթը, որի պատճառը միայն սոցիալական դժվարությունները չէին£ Դա մեր ամենամեծ ողբերգությունն էր£ - Մեծագույն չարիքը նաև ժողովրդի հոգեբանության խաթարումն էր. որպես բարձրագույն արժեքներ` հրամցվեցին միայն փողն ու դիրքը, իսկ մտավորը, գաղափարականն ու հոգևորը վտարվեցին բոլոր հարաբերություններից£ Հավատն է կորել և հարգանքը` մարդու և իշխանավորի հանդեպ£ Անկախացած մեր պետության 1¬ին իշխանավորներն իսկապես ժողովրդի ընտրյալներն էին, սակայն պետության ղեկին տիրանալուց հետո ժողովուրդն ընդամենն ընտրությունից¬ընտրություն հիշվող «սիրելի ընտրող» դարձավ£ - Չափազանցնում եք. նրանք ընտրյալներ չէին. ժողովրդի մի մասն էր նրանց ընտրել, իսկ հրապարակված տոկոսները կեղծված էին£ Իրենց իսկ հրապարակած ազատական գաղափարախոսությունն էլ ընդամենը ծխածածկույթ էր` երկրի ունեցվածքն իրար մեջ բաժանելու համար£ Տասնամյակների ընթացքում ձեռք բերված մեր հոգևոր ու նյութական արժեքները կորցրինք մի քանի տարում, որովհետև իշխանության եկածները ոչ միայն շլացել էին իրենց թռիչքից, այլև դրսի ուժերի կամակատարն էին դարձել£ Որքան էլ Լ. Տեր¬Պետրոսյանն ու նրա մերձավորները փորձեն իրենց սուրբ ներկայացնել, միևնույն է` ժողովուրդը չի կարող մոռանալ իր նվաստացման տարիները£ Կամ, եթե հարցնեք, թե ի՞նչ արեց Ռ. Քոչարյանը, կպատասխանեմ հակիրճ` «Երևանի Կենտրոնը ցուցափեղկ սարքեց»£ Առաջին հայացքից կարծես ամեն ինչ շքեղ է, բայց այդ արտաքինի տակ դատարկություն է` էություն չկա£ Ո՞ւմ է հավատում ժողովուրդը, նրանց, ովքեր իրավունք ունեն խոսել բարոյականությունից և գործով են ապացուցում, որ իշխանությունը սոսկ սեփական շահերն ու միայն թիմակիցներին բավարարելու միջոց չէ£ Այնպես որ` մեզ համակարգային ամբողջական փոփոխություններ են պետք. ասել է թե` ոչ միայն տնտեսական ու սոցիալական, այլ նաև բարոյահոգեբանական արժեհամակարգի£ Գործող նախագահ Սերժ Սարգսյանի պարագայում դրական միտումներ տեսնում եմ, բայց պաշտոնավարման 2 տարիների ընթացքում նա ավելի մեծ քաղաքական կամք պետք է դրսևորեր` ժողովրդի իրական վստահությունը շահելու. դիցուք` օլիգարխների ախորժակն ու դատական համակարգը սանձահարեր, կամ, կոռուպցիայի դեմ պայքարն այնքան բացորոշ պետք է լիներ, որ տեսանելի ու զգալի դառնար բոլորին, և տնտեսության հետընթացը միայն ճգնաժամով չարդարացվեր£ Գների այսպիսի անհասկանալի բարձրացումն ավելի չի՞ խորացնելու հիասթափությունն ու հուսահատությունը… - Այդպես է, իհարկե, բայց չէ՞ որ Ս. Սարգսյանը շատ ծանր ժառանգություն ստացավ` Մարտի 1¬ի տեսքով. դրա հետևանքները հարթելը և օլիգարխներին զսպելն ու դատական իշխանությունը սանձելը, ընդունենք, որ դյուրին գործ չէ£ Առավել ևս` ամեն գնով պետք է խուսափել ցնցումներից£ - Այո, Մարտի 1¬ը դաժան «նվեր» էր Լ. Տեր¬Պետրոսյանից, Ռ. Քոչարյանից£ Բայց Սերժ Սարգսյանի մի շարք արժանիքները գնահատելով հանդերձ, պետք է կրկնեմ` ժողովրդի համար ամենացավոտ խնդիրը արդարությունը չվերականգնելն է£ Այդ ուղղությամբ ամենաաննշան փոփոխությունն իսկ կվերադարձնի ժողովրդի վստահությունը£ Իսկ իշխանութ յունը կայանում և երկիրը կայունանում է այն դեպքում, երբ առկա են ժողովրդի վստահությունն ու սոցիալական արդարությունը£ Պետական ամբիոններից էլ խոսվում է օլիգոպոլիայի մասին, բայց միայն քննադատելով այն ո°չ կվերանա, ո°չ էլ կվերանայի իր վարքագիծը£ Մի փոքրիկ խումբ կազմող մեծահարուստները շարունակում են մնալ անձեռնմխելի, իսկ հարկային օրենքների ամբողջ ծանրությունը շարունակում ենք բարդել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների ուսերին£ Ասելիքս է` որ նոր դժգոհություն ների ալիք բարձրացնել պետք չէ. մի՞թե պետությունը անկարող է վերահսկել գների աննախադեպ ու ոչնչով չարդարացվող բարձրացումը, որով հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն իսպառ ընչազուրկ են դառնում£ Այդ դեպքում ժողովուրդն ինչպե՞ս հավատա ու վստահի իշխանությանը£ - Արդյո՞ք ճիշտ է միայն հարկերով բյուջեն լցնելը£ Արդյո՞ք պետական ձեռնարկությունների գոյությամբ չեն լուծվի մերօրյա ամենաբարդ խնդիրները` գործազրկության վերացում, մասնավորի հետ առողջ մրցակցություն և գնաճի զսպում£ - Շնորհակալ եմ հարցի համար, որովհետև դա նեոլիբերալիզմի վախճանի օգտին է խոսում£ Ի դեպ` ողջ աշխարհին պատուհասած այս ճգնաժամը ոչ այնքան տնտեսական ու ֆինանսական էր, որքան` համակարգային. սա միջազգայնորեն ճանաչված մասնագետների կարծիքն է£ Բոլորը եկան մի եզրահանգման, որ կապիտալիստական կոչվող համակարգն սպառել է իրեն ու այլևս վերակենդանացման հնարավորություն չունի£ Մենք պարտավոր ենք հասկանալ, որ աշխարհը կանգնած է նոր համակարգի շեմին, և սպառված, վերացող երևույթներից ժամանակին չհրաժարվելը տխուր հետևանքների է հանգեցնում£ Պետական կարգավորման անհրաժեշտության մասին խոսելով` մենք նկատի ունենք նաև այն, որ պետությունը պետք է ունենա համապատասխան լծակներ, որպեսզի մրցակցություն ապահովի և արգելի մենաշնորհը£ Նույնիսկ համաշխարհային բանկի ներկայացուցիչը վերջերս հայտարարեց, որ մեզ այլևս վարկեր չեն տրամադրի` եթե մենաշնորհը չվերացվի£ Աշխարհում ամենաազատական Միացյալ Նահանգները, ինչպես և Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան ինչ¬որ չափով պետական սեփականություն դարձրին մասնավորը և այդ կերպ հիմա կարգավորում են իրավիճակը£ Հայաստանը չունի այդ հնարավորությունը, բայց օր առաջ հարկ է օգտագործել դեմոկրատական սոցիալիզմի հիմնարար սկզբունքները£ Մենք հայտարարեցինք, որ երկրում դրական ոչ մի փոփոխութ յուն չի լինի, եթե չփոխվի իշխանությունների գաղափարախոսությունը և եթե չհրաժարվենք օլիգարխիկ հասարակությունից£ Մեր կուսակցության կարգախոսը հենց այդ մտահոգությունից է ծնվել` «Շուկան այնքանով, որքան հնարավոր է, պետական կարգավորումն` այնքանով, որքան անհրաժեշտ է»£ Սա եվրոպական սոցիալ-դեմոկրատիայի հիմնարար սկզբունքն է, և կիրառելի չի դառնում մեզանում£ - Քաղուժը կայացած և կենսունակ է այնքանով, որքանով այն ազդեցություն ունի քաղաքական զարգացումների, գործընթացների վրա£ Ընդդիմություն¬իշխանություն պայմանական սանդղակի ո՞ր հատվածում է Դեմկուսը և ունի՞ կամ արդեն ներկայացրե՞լ է որոշակի առաջարկներ` նպաստելու երկրում կատարվող-կատարվելիք վերափոխում ներին£ - Լևոն Տեր¬Պետրոսյանի օրոք մենք միայն լրջագույն քննադատողի դիրքերից էինք հանդես գալիս և նրանց ծրագրերին չէինք միանա, որովհետև համոզված էինք, որ ոչինչ չեն անելու£ Ռոբերտ Քոչարյանին էլ մենք հիմնականում քննադատել ենք, որովհետև տեսնում էինք, որ առաջարկները չեն ընկալվում, և քայլ չի արվում` իրավիճակը շտկելու£ Եթե ՀՀ I Նախագահին մենք համարում էինք ինքն իրենով հրապուրված նարցիս, ով որևէ մեկին չի լսում, իսկ 2¬րդ Նախագահն էլ չափից ավելի ինքնավստահ էր` համոզված, որ միայն ինքն է ճիշտ, ապա գործող Նախագահի պահվածքը ողջունելի է. լսել, քննարկել, վերլուծել` որոշում կայացնելուց առաջ£ Թարմ օրինակ բերեմ. հայ¬թուրքական հարաբերությունների առնչությամբ լսելով կուսակցությունների ղեկավարների, Սփյուռքի և հասարակության ներկայացուցիչների կարծիքները, Սերժ Սարգսյանը վերափոխեց իր դիրքորոշումը£ Կամ, ինչպես տեղյակ եք` մեր կուսակցությունը վերջերս հայտարարեց, որ նեոլիբերալիզմի վախճանին չեն հավատում միայն ՀՀ իշխանությունները£ Բայց անցյալ շաբաթ համոզվեցինք, որ արդեն հավատում են. Հանրապետության նախագահի հանձնարարությամբ վերահսկողական ծառայության պետը դատախազության և հարկային մարմինների ներկայացուցիչների հետ արդեն իսկ փորձում են հայտնաբերել ու պատժել ստվերում աշխատող գործարարներին£ Կառավարությունն էլ իր հերթին փորձեց նման քայլ կատարել£ Դա մեզ, իհարկե, ուրախացնում է£ Ուստի ներկա պահին մենք կբավարարվենք մեր այս կարգավիճակով և կշարունակենք մեր առաջարկները ներկայացնել£ Հայաստանի Դեմկուսի նպատակն է երկրում հնարավորինս արդարություն ապահովել£ Կարևորը` որ կայուն վիճակ լինի, և արթնանա ժողովրդի վստահությունն` իշխանություն ների հանդեպ£ Չնայած` որպես սոցիալիստամետ կուսակցություն, մենք հասկանում ենք, որ մեր ծրագիրը` Դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդելը, մե°նք կարող ենք լիարժեքորեն իրականացնել£ Իհարկե` մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք ընկալում և ընդհանուր առմամբ ընդունում են մեր գաղափարական առանձնահատկությունն ու պատրաստ են մեզ հետ միասին իրականացնել նշածս համակարգային փոփոխությունները£ Եվ 2012 թ. կայանալիք խորհրդարանական ընտրութ յուններին մասնակցելու ենք` մեր ողջ զինանոցով£ Պոզիտի՞վ է մեր այսօրվա պահվածքը£ Հավանաբար` այո£ Ես չեմ կարծում, թե իշխանական կառույցներում չընդգրկված քաղուժերը միմիայն թերությունները պետք է դատափետեն£ Նաև իրենց կառուցողական առաջարկներով պետք է իշխանություններին մղեն` չշեղվելու արդարության ճանապարհից£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Թուրքական մետրո ԱՄՆ ներկայացուցիչների պալատ (մարտի 4). - Զգուշացե°ք, դռները փակվում են£ Հաջորդ կայարանը` ԱՄՆ նախագահի նստավայր (ապրիլի 22¬ին)£ Ապրիլի 22£ - Զգուշացե°ք, սահմանը բացվում է£ Հաջորդ կայարանը` Բաքու£ ՀՅԴ¬ն` Վերին Լարսի անցակետի բացման առիթով Մեզ կհուզի Վերին Լարսը` Երբ ետ բերենք կորսված Կարսը£ Էրդողանը` ԱՄՆ գործուղված թուրք պատգամավորներին, որոնք պետք է կանխեին ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը («Ոսկե ցլիկը» ֆիլմի ոճով) - Ո՞ւմ հետ էիք ֆուտբոլ խաղում£ - Ամերիկյան հրեական համայնքի ղեկավարի:

Նշվեց ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 51 ամյակը

Ամեն տարի մարտի 5-7 ՀՀ ՊՆ բոլոր զորամասերում, ՊՆ Դաստիարակության ու անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով վարչության նախաձեռնությամբ անցկացվում են Վ. Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներ` այցեր դեպի նրա ծննդավայր և տուն-թանգարան, Եռաբլուր պանթեոն, ժամկետային զինծառայողներին ծանոթացնում են նրա կենսագրության ու անցած ուղու հետ£ Եվ, ընդհանրապես, կազմակերպվում են ռազմահայրենասիրական տարբեր թեմաների քննարկումներ` ավելի լավ ճանաչելու մեր ազգային հերոսներին և մեր բանակի անցած տարեգրությունը:

ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2000 թվականի մարտի 9-ին պաշտոնապես գրանցվեց Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդը, որի նախագահն է տիկին Ռիմա Առաքելյանը: Նպատակը` արժևորել, գնահատել նրանց արած գործը:

Յուշչենկոն` վարչապետ. կդառնա՞

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռադային շտապեցնում է` հավաքվել բանակցությունների սեղանի շուրջ և վերջապես գործունակ կոալիցիա ստեղծել£ Սակայն «Մեր Ուկրաինան` ժողովրդական ինքնապաշտպանություն» դաշինքի խմբակցութունը պահանջ է ներկայացրել, որ բանակցությունները կկայանան` եթե երկրի վարչապետ նշանակվի Յուշչենկոն£ - Անկասկած` մենք կդիմենք Ուկրաինայի Սահմանադրական դատարան` եթե Տարածաշրջանների կուսակցությունը կոալիցիա ձևավորի ոչ սահմանադրական ճանապարհով£ Նրանք արդեն Կանոնակարգի մասին օրենքում փոփոխություն են գրանցել և ակնհայտ է, որ պատրաստվում են գնալ հենց այն ճանապարհով` երբ իրենց սցենարով կոալիցիա կարող է ձևավորվել ոչ միայն խմբակցություններից, այլև առանձին պատգամավորներից£ Մենք դա թույլ չենք տա,¬իրավիճակն այսպես է մեկնաբանել ԲՅՈՒՏ խմբակցության փոխնախագահ Անդրեյ Կոժեմյակինը£ ¬Մեզ չի զարմացնում, որ նրանք ցանկանում են վարչապետ դարձնել Յուշչենկոյին£ Մենք այդ մասին վաղուց նախազգուշացրել ենք և նման կոալիցիայի ոչ մի պայմանով չենք մասնակցի£ :

Հարուցվել է ևս 3 գործ

ՌԴ դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեի հետաքննության գլխավոր վարչությունը 2008 թ. օգոստոսին Հարավային Օսիայի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ցեղասպանության և զանգվածային սպանությունների առթիվ քրեական գործի քննության ընթացքում ապացույցներ է ձեռք բերել` վրացի զինծառայողների կողմից Քրօրենսգրքի ևս 3 հոդվածների խախտման մասին£ - Հայտնաբերվել և փաստաթղթավորվել են փաստեր Հարավային Օսիայի խաղաղ բնակչության և ռուսաստանցի խաղաղարարների նկատմամբ վրացի զինվորականների կողմից կատարված միջազգային մարդասիրական իրավունքների և մարդու իրավունքների նորմերի բազմաթիվ խախտումներ,¬ տեղեկացրել է դատախազության ներկայացուցիչ Վլ. Մարկինը£ Նրա խոսքերով` ապացույցներ են ձեռք բերվել գրոհային ծանր զենքերի և միջազգային պայմանագրերով արգելված զինամթերքի ու 500 կիլոգրամանոց ավիացիոն ռումբերի օգտագործման մասին£ Նաև հաստատվել է այն փաստը, որ վրացական կողմը հարձակումներ է գործել ռուս խաղաղարարների ու միջազգային պաշտպանությունից օգտվող հիմնարկների վրա£ Բացի այդ, հետաքննությունը հաստատել է, որ վրացական զորամիավորումներում մարտական գործողություններին մասնակցել են վարձկաններ, որոնց հավաքագրմամբ զբաղվել է երկրի ՆԳՆ¬ն£ Այդպիսով, ձեռք բերված ապացույցների հիման վրա հարուցվել է նոր քրեական գործ` «Պատերազմում արգելված միջոցներ և մեթոդների կիրառում», «Վարձկանություն» և «Հարձակում այն անձանց և հաստատությունների վրա, որոնք օգտվում են միջազգային պաշտպանությունից» հոդվածների հատկանիշներով£ :

Պատիժ` գինենենգներին

Ֆրանսիայում դատապարտել են գինեգործական շուկայի 12 մասնակիցների` Միացյալ Նահանգներում կեղծված գինի վաճառելու համար (հաղորդել է The Times¬ը)£ Դատավճռով հիմնավորվել է, որ մեղադրյալները ենթարկվել են 3 հազարից մինչև 180 հազար եվրո տուգանքի£ Բացի այդ, նրանցից մի քանիսը դատապարտվել են նաև պայմանական ազատազրկման£ Այդ կեղծարարության գլխավոր դերակատար ճանաչված Կլոդ Կուրսեն գինու վաճառքով զբաղվող ու այլ խարդախություններում ներգավված Ducasse ընկերության ղեկավարներից մեկն է և 45 հազար եվրո տուգանքից զատ վեցամսյա պայմանական ազատազրկման է դատապարտվել£ Գինենենգներն հասցրել են Միացյալ Նահանգներ առաքել 13,5 միլիոն լիտր (կամ 18 միլիոն շիշ) կեղծված գինի` վաստակելով շուրջ 7 միլիոն եվրո£ Ֆրանսիացի դատավորն իր կայացրած որոշման մեջ նշել է, որ «այդ չափի խարդախությունը լուրջ վնաս է հասցրել Լանգեդոկա գինիներին, որոնց համար ԱՄՆ¬ը կարևոր շուկա է»£ Իսկ 180 հազար եվրո տուգանված Sieur d°Argues ընկերության փաստաբան Մարի Բուռլանն էլ նշել է, որ ո°չ ամերիկացի վաճառողը, ո°չ գինի գնողները որևէ բողոք չեն ներկայացրել` ապրանքի ցածրորակության վերաբերյալ£ :

Հավերժության թևեր

Երաժշտական գարնանամուտը մայրաքաղաքում պոռթկում է նորահաս բողբոջի նման£ Հանրության ընդհանուր տպավորությամբ` կախարդական փայտիկի մի հարվածով միաժամանակ Երևանում են հայտնվում մեծահամբավ կենդանի լեգենդներ Պինկաս Ցուկերմանը` «Zukerman Chamber players» և Էմիր Կուստուրիցան` «The no smoking orchestra» երաժշտախմբերով£ Օպերայինի նորանշանակ գլխավոր բալետմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Խառատյանի նորաոճ բեմադրամտահղացմամբ` բեմ են բարձրանում 2 բալետային ներկայացումներ` «Stabat Mater» և «Բախի կրքերը»£ Գարնանային երաժշտական զարթոնքը խորանում է Յուրի Բաշմետի գլխավորությամբ անցկացվող «Աննա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում» հնգօրյա համերգաշարով£ «Բախի կրքերը» և Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» մեկ գործողությամբ բալետային ներկայացումները տարիներ առաջ հմայել էին արդեն Վաշինգտոնի «Լիսներ» և «Կեյ» թատրոնների հանդիսատեսներին իրենց պլաստիկ հուզականությամբ, պարզ ու անպաճույճ արտահայտչականությամբ£ Անցյալ ամռանը ցուցադրվելով Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնում, Ռուդոլֆ Խառատյանի «Արքա» բալետախմբի կողմից, ջերմ ըմբռնում գտել£ Առաջնախաղերը այս գարնանամուտին, հայ արտիստների մարմնավորմամբ, ոչ միայն հուսադրեցին տեղի արվեստասերներին գրիգորովիչյան «Սպարտակ»¬ից վերսկսված հարությամբ` անկախական թոհուբոհում մարմրած մեր պարարվեստի, այլև հավատ ներշնչեցին ստեղծագործական երիտասարդացած խմբի ներթաքույց կարողությունների նորաբացահայտման ու հնարամիտ նկատելի զարգացման հանդեպ£ Տիեզերական անսահմանությունը խորհրդանշող դատարկ բեմում, նախաստեղծ գեղեցկությունը շեշտադրող համեստ հանդերձավորմամբ, տեսարան առ տեսարան թանձրացավ հոգևոր կենսուժը Բախի ու վաղամեռիկ Պերգոլեզիի փոթորկահույզ երաժշտության£ Հուզառատ վերապրումով նորովի իմաստավորեցին Stabat Mater (վշտահար մայր) օրհներգով արտահայտված տոկուն տառապանքները Մարիամ Աստվածածնի` ամբողջանալով Մարիամ Մագթաղենացու և Սուրբ Հովհաննեսի մայր Մարիամ մենապարերով£ Ներգործուն տպավորվելով զուգընթաց երգչախմբային, անհատ կատարումներով ու զուգերգերով£ Միջնարարով առանձնացումը հնարավորություն ընձեռեց անջատ¬անջատ ընկալելու և համադրելու յուրաքանչյուրի ենթաշերտերում խմորված խորախորհուրդ երաժշտամտորումների համամարդկային, վոկալով ուժգնացող շեշտադրումները£ Միաժամանակ` անսայթաք որսալու հարահոս վերերկրային զգացողությունների հավերժության գաղափարի հաստատուն կազմավորումը Բախի ու Պերգոլեզիի երկմիասնությամբ£ Համաշխարհային պարաբեմում արդիաշունչ փորձառությամբ հարստացած մեր կենդանի լեգենդներից մեկի` ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Խառատյանի միանձնյա բեմավորմամբ (մտահղացումը, բեմադրությունը, ձևավորումը) ուշագրավ շարունակություն գտավ, փաստորեն, վերակազմավորումը արդի հայ դասական պարարվեստի£ Նորանշանակ գլխավոր բալետմայստերը, կարևոր համախոհություն կայացնելով միջազգային միտումներից գրեթե անտեղյակ մեր շնորհալի երիտասարդների և, առաջին հայացքից, արտասովոր իր բեմադրամտահղացման գեղագիտության ու նորահայտ պլաստիկ հնարքների միջև` հնարավորություն ընձեռեց նյութական ռեսուրսների անբավարարությունից տկարացող օպերային թատրոնի բալետախմբի ստեղծագործական առօրյան աշխուժացնելու, ձեռք բերած «մարզավիճակը» գեթ պահպանելու£ Թթվածնի թարմ հոսանքով արարելու կենսակունք գտած մոտ երկու տասնյակ սկսնակ ու արդեն ճանաչում վայելող արտիստները, իրենցում թրծելով մշտնջենական գաղափարներով հյուսվող վերացարկ ված բարդ երաժշտախոհերի առանցքային հարամնա հոգևոր բովանդակությունը, մանրանկարչական տպավորիչ պատկեր¬տեսարաններ են մարմնավորում£ Հստակեցնելով հնագույն ժամանակներից մեզ հասած խորհրդանիշների ենթիմաստները` փորձում վերապրել տարբեր մետաֆիզիկական ազդեցությունները տիեզերական գերհզոր ուժի` Երկիր մոլորակի ամբողջ կենսատարածքին սփռված բազմալեզու մարդ արարածին սերնդեսերունդ գենետիկորեն փոխանցվող դարավոր առեղծվածային զգացողությունների ընդհանրացմամբ£ Փոքրածավալ այս ներկայացումներով յուրովի, զրո դրամ ներդրումով ու համառ աշխատանքով, նախապատրաստվում է սկիզբը հաջորդ բեմադրության` Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի մասսայական գունեղ թատերայնացման£ 2006¬ից օպերայինի նկատմամբ անհամեմատ ուշադիր մեր պետությունը, կարծում եմ, չի զլանա նպաստել դրա արժանաշուք իրագործմանը£ Օպերայինում պաշտոնական բարոյական և նյութական միաձույլ աջակցության են կարոտ, «Սպարտակ»¬յան կայուն վերաբերմունքի£ Եղած ու աշխարհի բեմերով սփռված ստեղծագործական ներուժը միանգամայն պատրաստակամ և ունակ է հրաշագործ արարման£ Միայն թե չնվազի վերազարթնած բարյացակամ հոգատարությունը, հնարավորինս հաղթահարվեն արդի հայ պարարվեստի լուծման կարոտ հիմնախնդիրները հանուն երկար սպասված վերընթացի ամրապնդման, չարգելափակվի ստեղծագործող անհատի ազատ, հավատընծա ինքնարտահայտումը£ Բնականոն դարձած ներկուլիսային խլրտումը մրցանակված ու հանիրավի կարևորվող միջակութ յունների, ինչպես արդեն զգացվում է, թափ է առնում£ Թույլ չտանք հերթական կապանքումը մշակութային նոր սլացքի, չէ՞ որ հավերժության մեր թևերը այդպիսով միայն ի զորու կլինեն ճգնաժամի ճահճից շուտով մեզ դուրս բերել£ :

Եվրոպական լուսամուտի միջով անցնող հոգևոր կամուրջ

Մտերմությունը բելգիացի մեր հայրենակից, Եվրոպայում մեծ հեղինակություն վայելող տաղանդավոր ջութակահար Խաչատուր Ալմազյանի հետ բացահայտեց հանրահռչակ կինոբեմադրիչ, երաժիշտ և պրոդյուսեր Էմիր¬Նեմանյա Կուստուրիցայի համար մտերմիկ աղերսները հայ և սերբ ժողովուրդների պատմական դառը ճակատագրի, ներկայիս «կարգավիճակի»£ Դեպի Եվրոպա բացվող լուսամուտի հակառակ կողմերում, յուրատիպ կղզյակների վերածված` ազգերի համաշխարհային ընտանիքում, նրանք ընդվզում են պատմական անարդարության դեմ` կերտելով ինքնատիպ բարձր մշակույթ համամարդկային շեշտադրումներով£ Բարեպատեհ հրավերը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի` հնարավորություն է ընձեռում լիուլի վայելելու հայկական հյուրընկալությունը£ «Ավանգարդ» ֆոլկ ակումբի կազմակերպչական եռանդը տաքսիրտ իրականացումն է ապահովում մեն¬մի զանգվածային հանդիպման մեր օպերայինի կամարների ներքո` «The no smoking orchestra»¬ի բաս կիթառահարը 1986¬ից կյանքի ակամա թելադրանքով ու համախոհությամբ դարձած Էմիր Կուստուրիցայի£ Նրա որդու` հարվածայինների վրա նվագող Ստրիբորի, «նոր պրիմիտիվիզմի» հետնորդ երաժշտախմբի հիմնադիր մեներգիչ Նելե Կարայլիչի և ավտոտնակներից լավագույն համերգասրահներ հայտնի արյունալի իրադարձությունների դեմ իրենց մշակութային բողոքը հասցրած մյուս երաժիշտ կատարողների կրքահարույց արվեստի հետ, որի անդրադարձները առկա են «Սև կատու¬սպիտակ կատու» և «Կյանքը հրաշք է» ֆիլմերի երաժշտահենքում£ Եվ եռօրյա առաջին այցը Հայաստան դեբյուտային` «Դուք հիշո՞ւմ եք Դոլի Բելին» ֆիլմով համաշխարհային կինոաշխարհում հաստատված սերբ արվեստագետի Սերգեյ Փարաջանովի տուն¬թանգարանից ձգվելով դեպի Ծիծեռնակաբերդ, «Մարիոթ»¬ում փոխըմբռնում գտնելով ԶԼՄ¬ների ստվար խմբի հետ` աղմկոտ ու զվարթ պարառիթմերով է լցնում օպերայինի հանդիսասրահը£ Կապտաչղջիկ կերպավորմամբ համերգային շոու¬ելույթի շարժիչ ուժը դարձած Նելե Կարայլիչի «բեթմենային» աշխուժությամբ մոռացած մեկնարկի երկարաձգման ձանձրույթը` լեփլեցուն հանդիսասրահը շուտով ներգրավվում է սերբական, գնչուական, հրեական ֆոլկ ռիթմերով տարաոճ երաժշտության մանևրների տիրույթում£ Պաշարելով բեմի կիսաշրջանը` մերթ ընդ մերթ հորդում դեպի վեր ու յուրովի լրացնում երաժշտախմբի կատարումների արթնացրած անբարդույթ կենսախնդությունը£ Կարծես հանպատրաստից ծնված երաժշտասյուժեների գործող անձ դառնում, ինչպես նորօրյա Ջուլիետի «դերակատարմամբ» Ռոմեո¬Կարայլիչի «խաղընկերուհին» դարձած երկարածամ ու բարետես հայուհին£ Արտասովոր գործիքային աճպարարություններով ջութակի ու բաս կիթառի` զարմանքի ալիք է բարձրանում պարառիթմերի համընդհանուր հիպնոսին ենթարկված հանդիսաս րահում£ Անջատ¬անջատ իրենց հնչողության ուրույն հմայքն են տարածում սաքսաֆոնն ու ակորդեոնը հարվածայինների մենանվագից հետո£ Եվ սրընթաց ակնթարթի հանգույն հանգչում են մոտ մեկուկես ժամ փայլփլած ռիմթերը երկար սպասված այս համերգային հանդիպման£ Կրակոտ ռիթմերի արձագանքներն ունկերում պահած` մշակութային բուհերի ուսանողները խռնվում են «Մոսկվա» կինոթատրոնում£ Եվ ծայր է առնում խոսքուզրույցը 9 գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի հանրաճանաչ հեղինակի հետ£ Կաննի միջազգային կինոփառատոնի Ոսկե արմավներին («Երբ հայրիկը մեկնել էր գործուղման» և «Ընդհատակ») և Բեռլինի` Արծաթե արջին («Արիզոնայի երազանքը») արժանացած Էմիր Կուստուրիցան անկեղծորեն զարմացնում է աֆորիստիկ խոսքի տարողունակությամբ£ Նաև` կինոբիզնեսով երբևէ չզբաղվելու հաստատակամությամբ£ «Իմ ֆիլմերը մասսայական կինոդիտողի պահանջների բավարարումը իսպառ բացառում են, դրանք նեղ ինտելեկտուալ շրջանակին են հասցեագրված,¬ ասում է Մարադոննային երկրպագող, որևէ խենթություն իրեն չմերԺած արվեստագետը£¬ Գուցե թե իմ հանդիսատեսի հետ կենդանի շփման մղումով էր, որ բեմում հայտնվեցի բաս կիթառով»£ Հանդիպումները ՀՀ նախագահի ու հոգևոր առաջնորդի հետ, հավանաբար, իրական հիմքեր կձևավորեն կինոհամաստեղծագործության£ Նրա հայաստանյան այցելությունը արդեն 2 ֆիլմերի մոտալուտ ծնունդն է նախապատրաստում` Կոհկի¬Ստեֆան Հուսեինի (Ճապոնիա) և Մարատ Սարգսյանի (Լիտվա)£ Չի բացառվում, որ ինքն էլ ձեռնարկի Հայաստանի մասին նոր ֆիլմի£ Մի երկրի, որի բացահայտումը Կուստուրիցայի կարգի բազմափորձ ու անկանխատեսելի ինքնատիպ արվեստագետին չի կարող ներշնչանքի աղբյուր չդառնալ£ Այդուհանդերձ, եթե երբևէ նրան առիթ ներկայանար Նոյի նորաստեղծ տապանում հայտնվել, իր հետ, որպես ամենաթանկագին կինոգանձ, Ֆելինիի ֆիլմերը միայն կվերցներ... :

Անլուծելի երաժշտական առեղծված

«XXI¬ի հեռանկարներ»¬ի նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանի և գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի քառամյա միաձույլ ջանադրությամբ` 11¬րդ փառատոնի բացումը շռնդալից փաստ է արձանագրում մեր արդի մշակութային կյանքում£ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կես դար շարունակ անլուծելի մնացած իր առեղծվածն է կենդանացնում ԱՄՆ երաժշտարվեստի խորհրդանիշներից մեկը դարձած անզուգական ջութակահար Պինկաս Ցուկերմանը, ում մասնագիտական մկրտության մեջ անզուգական դերակատարություն է ունեցել 1962¬ին մեր հայրենակից Իվան Գալամյանը, ամերիկյան «Ջուլիարդ» դպրոցում ուսանելիս£ 5-6 տարեկանից ջութակով գերված Ցուկերմանը, ով իր երաժշտական հանճարով, արտասովոր կատարողա կան վարպետությամբ և կայուն գեղարվեստական սկզբունքներով տասնամյակներ շարունակ զարմացնում է հավասարապես թե° ունկնդիրներին, թե° քննադատներին, առաջին երաժիշտն է, ով 2002¬ին արժանացել է «Նյու Յորք սիթի»¬ում կայացած արվեստների ազգային մրցանակաբաշխության Իսահակ Ստերնի անվան մրցանակին£ Հանդես գալով աշխարհի լավագույն նվագախմբերի հետ` 2009¬ից գլխավորում է Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը£ Կանադայի ազգային արվեստների կենտրոնի երաժշտական ղեկավարությանը զուգահեռ Մանհեթենի երաժշտանոցում կատարողական վարպետության իր ծրագիրն է ուսուցանում, որում կարևորում է կամերային ստեղծագործությունների կայացնող ներուժը£ Հանրահայտ ընկերությունների կողմից արված նրա հարյուրից ավելի ձայնագրություններից թվայնացվել են 21¬ը, որոնցից երկուսին շնորհվել է Գրեմիի մրցանակ£ Իբրև ակտիվ կամերային երաժիշտ` 2003¬ին հիմնել է «Zukerman Chamber players» անսամբլը, որին մեծ ճանաչում են բերել նախորդ 4 համերգաշրջանները ամենահեղինակավոր սրահներում ու փառատոներում£ Կվինտետով ու սեքստետով մատուցելուն հարմար երաժշտակտավներից կազմված երկացանկով Ցուկերմանի գլխավորած խումբը գայթակղում է հայ արվեստասերներին Բոկերինիի, Մոցարտի ու Բրամսի երկերի կենդանի հմայքով£ Անքթիթ հետևելով կենդանի երաժշտալեգենդի բեմական ինքնարտահայտմանը` ունկնդիրները մունջ ընդունում են նաև կատարողական վարպետությունը ջութակահար Ջեսիկա Լինեբախի, ալտահարներ Ջեթրո Մարկսի ու շրիլանկացի Աշան Փիլայի, ճապոնացի թավջութակար Սադաո Հարադայի£ Ինչպես նաև` Ցուկերմանին աշակերտած թավջութակահար կնոջ` Ամանդա Ֆորսայթի£ Վերջին ալբոմը դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանի հետ ձայնագրած այս տարազգի երաժշտախումբը կրթական ընդգրկուն ծրագրեր է հընթացս իրականացնում աշխարհով մեկ «Որ պահին երաժիշտը մտածեց` փայլուն է նվագում, ձախողված է որպես արվեստագետ» ցուկերմանյան սկզբունքով£ Հենց այս սկզբունքին ապավինելով է պահպանում մեծահամբավ երաժիշտն իր առեղծվածային երկարակեցությունը երաժշտարվեստի Պառնասում` թույլ չտալով բազմաշերտ ունակությունների բյուրեղացման հարահոս ընթացքի դանդաղումը£ :

ՆԱՆԵ 3.Ավա՞րտ, թե՞շարունակություն

Ես առիթ եմ ունեցել մահվան սահմանից այն կողմ կարճ կամ ավելի երկար ժամանակ անցկացրած մարդկանց լսել անձամբ. նրանք չեն պատմում ինչ¬որ մշուշոտ տեսիլքի կամ երազի մասին, նրանք բոլորը պնդում են, որ իրականություն է եղել իրենց տեսածը£ Բայց ավելի լավ է հենց նրանք պատմեն. մարդիկ, ովքեր ապրել են, կամ շարունակում են ապրել մեր կողքին, բայց արդեն շատ բաների վերաբերվում են այլ ընկալումով, որովհետև որքան էլ լսողները թերահավատորեն թոթվեն իրենց ուսերը, լռեցնեն նրանց` հալուցինացիաների ու ցնորանքների իրենց պարզաբանումներով, ծաղրեն անգամ, նրանք վստահ են, որ... իրենք Գիտեն... իրենք Տեսել են... Կարինե Դանիելյան. կենս. գիտ. թեկնածու, աշխ. գիտ. դոկտոր, էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ… ԵՊՀ դասախոս Ռուսերենից թարգմանաբար ներկայացնում եմ Կարինե Դանիելյանի կողմից տարիներ առաջ «Ուրարտու» թերթում տպագրության հանձնված նյութը` վիրահատութ յան ժամանակ իր վերապրածի մասին, և մեր զրույցը ընդամենը մի քանի օր առաջ. :

Չի կարող պատահել

Աչքերդ փակիր և հաշվիր մինչև հարյուրը: Երբ արթնանաս, ամեն բան արդեն ետևում կլինի£ Ոչ մի կերպ քնել չեմ կարողանում:

Նա գնաց, ավա¯ղ ու դարձավ կարոտ (խոսք Յուրա Պետրոսի Մելքոնյանի անանց հիշատակին)

Չգիտե°մ, իմաստ ունի՞ արդյոք ինչ¬որ չարագուշակություն տեսնել այն տխուր զուգադիպության մեջ, որ և մեր ընկերությունը պետք է քառասուն տարի տևեր և ես, ավա¯ղ, չկարողանալով մասնակցել թաղմանդ, միայն «քառասունքիդ» պետք է հնչեցնեի քո այս անսփոփ կորստից բխած, իմ այս ցավագոռուն գրավոր խոսքը... չգիտեմ, գուցե և ունի£ Չէ՞ որ պատահաբար ոչինչ չի լինում£ Բայց փառք Աստծո, որ գոնե այսպես հասցրի, թե չէ ինձ` երբեք չէի ների£ Չէ՞ որ հիշատակի հավերժության առումով հենց գրավոր խոսքն է (էն էլ` ցավախոսական) իր մնայուն արժեքի մեջ և ոչ թե, կներեք, շիրիմին դրվող ծաղիկները£ ...Անխիղճ, ինչո՞ւ շտապեցիր£ Գոնե ևս 10 տարի ապրեիր, որ քո հյուրընկալ օջախում այդժամ բացվեր արդեն մեր (և ոչ միայն մեր) կեսդարյա ընկերության հոբելյանական սեղանը և դու նորից, քո իմաստուն խոսք ու կատակով` զարդարեիր այն... Սակայն, էս ինչե՞ր եմ երազում. էդ ե՞րբ են բոլոր երանիները մի տեղում լինում£ Չէ՞ որ կյանքում, ցավոք, միայն վիշտն է մեկտեղվում կորստի հետ և մեկ էլ, որպես միակ սփոփանք` անանց վերհուշն ու այրող կարոտը, իրենց հիմքում ունենալով հավերժ ներկայի թողած բարի անունն ու գործը£ ...Սիրելի Յուրան կար այնպիսին, ինչպիսին չէր կարող չլինել (իմա` մարդկանց պետքական ու մտերիմ)£ Որպես ազնվազարմ մտավորական ընտանիքի արժանավոր զավակ, նույնպես բարեկիրթ ու խորագիտակ (Արամ Պետրովիչի ականջը կանչի), նա հրաշալի տիրապետում էր նաև ճիշտ սիրել¬սիրվելու դժվար արվեստին, որի շնորհիվ էլ կարողացավ իր կյանքն անվարան կապել մի այնպիսի հալալ կաթնակեր ու նույնպիսի մտավորական հայուհու հետ, որ միասին կարողանային ազգն ու տոհմը հարստացնել այնպիսի անզուգական սիրասուն բալիկներով ու թոռնիկներով, ինչպիսիք այսօր կան£ ...Մեր ընկերությունը (նրա, իմ և Ռոլանդ Թոռչյանի) սկսվեց 1970 թվականից, երբ ինքն արդեն ՍՍՀՄ¬ով մեկ մեծ ճանաչում ունեցող «Ռաստր» գործարանի թափով տնօրենն էր, իսկ ես` հենց գործարանի քիփ կողքին կառուցված (Նոր¬Նորքի 3¬րդ զանգված) N 143 դպրոցի... Մենք առավել մտերմացանք, երբ մտանք «շեֆական» կապերի մեջ, իսկ Ռոլանդը շուտով դարձավ Խորհրդային շրջանի գործկոմի նախագահի տեղակալ և կարողացավ նպաստել, որ ես գործարանին հատկացնեմ մի փոքր տարածք, իսկ Յուրան` դրա դիմաց, ՍՍՀՄ¬ով մեկ` մի աննախադեպ շեֆական կամեցողություն... 700 մետր երկարությամբ քարե պարիսպ, ՀԿԿ կենտկոմի անզուգական Առաջին քարտուղար Կ. Ս. Դեմիրճյանի բարձր հովանու ներքո` համակարգչային կաբինետի ստեղծում և մեր սեփական դպրոցական հեռուստակենտրոնի տեխ. հագեցում, դպրոցի բակում, նրա 10-ամյակի պատվին (1979 թ.), ազգասիրական համառ ջանքերով վեր խոյացած (ինչպես, ժամանակին, Անդրանիկ զորավարի արձանը` Ուջանում) Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» հուշակոթողի ճարտարապետական միջավայրի ձևավորում և բարեկարգում... և (որը պակաս աննախադեպ չէր, քան առաջին երեքը) շեֆ¬գործարանի բնակ¬ֆոնդի հաշվին, հնգամյակը մեկ, դպրոցի կարիքավոր ուսուցիչներից երկուսին` բնակարանով ապահովում, որի իրագործման արդեն երրորդ տարում, մեր կոլեկտիվի միջնորդությամբ (բնականաբար` ՀԿԿ Խորհրդային շրջանի առաջին քարտուղար Միքայել Մկրտչյանի, գործկոմի նախագահ Լյուդմիլա Բլաժենայի և ԽՍՀ լուսավորության նախարար Սեմյոն Հախումյանի վճռորոշ միջամտությամբ) ՍՍՀՄ լուսավորության նախարարությունը Յուրի Պետրովիչին պարգևատրեց «Դպրոցի բարերար-բարեկամ» ոսկե մեդալով, որը Հայաստանում եղավ միակն ու ՍՍՀՄ փլուզումից հետո` դարձավ վերջինը... Ոչ միայն սույն հիրավի զարմանահրաշ փաստերի, այլև բոլոր առումներով Յուրան ընդհանրապես այդպիսին էր և միշտ ձգտում էր կյանքը լավացնել այնտեղ, որտեղ ինքն էր և դրանով միշտ արժանի դառնում մնալու Մեծն Թումանյանի «Մարդու գործն է միշտ անմահ» իմաստախոսության բարձունքին£ Յուրա Պետրոսի Մելքոնյանը իր իմաստալից կյանքն ապրեց նախ իր հարազատներին, հետո իր ընկերներին ու բարեկամներին, հող հայրենիին ու իր ժողովրդին անմնացորդ նվիրվելու և նրանց միշտ պետքական ու մտերիմ լինելու ոսկե կանոնով, ու իր ետևից թողնելով անանց ու բարի հիշատակ` գնաց դեպի հավերժություն ու դարձավ ԱՆՀԱԳ ԿԱՐՈՏ£ Խոնարհումով` Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ :

Թուրքական պատվամոլություն

Գերմանաբնակ 19-ամյա թուրք Ալի Օե¬ն 2 տարի պայմանական ազատազրկման է դատապարտվել` ընտանիքի պատիվը պաշտպանելու նպատակով իր ավագ քույրերի դեմ մահափորձի համար (հաղորդել է ԺՀԸ¬ն)£ Ալիի 2 քույրերը (21 և 22 տարեկան) վիճել են մոր հետ, որը դուստրերին արգելել է հեռանալ տնից ու առանձին ապրել£ Ընտանեսեր Ալիի հոգում իսկույն արթնացել է յաթաղանավոր թուրքը, և նա խոհանոցային դանակով հարձակվել է քույրերի վրա` կյանքի համար վտանգավոր 2 հարված հասցնելով ավագ քրոջ որովայնին ու թիկունքին£ Դատարանում թրքաբարո պատանին հայտարարել է, որ չի հիշում, թե իր հետ ինչ է կատարվել£ Նա պնդել է, թե որևէ մեկին սպանելու նպատակ չի ունեցել. ուղղակի պաշտպանել է մորը£ Մինչդեռ ոստիկանությունում նա ասել էր, որ թուրք աղջիկները մինչև ամուսնանալն իրավունք չունեն լքել ծնողների տունը£ Նաև հավաստիացրել էր, որ ցանկացել է դաս տալ ավագ քույրերին£ Ինչպես նշել է Spiegel¬ը` քանի որ ընտանիքում հայր չկա, Ալին իրեն համարել է տան ղեկավարը և հրամաններ է արձակել ու արգելքներ դրել քույրերի համար£ Դատարանը նվազագույն պատիժ է սահմանել` գտնելով, որ հնարավոր չէ պարզել` երիտասարդը կանխամտածվա՞ծ է հանցանք գործել, թե՞ հոգեկան հուզմունքի վիճակում փորձել է պաշտպանել մորը£ :

Նաոմին շարունակում է ոտնձգել

Նաև իր կռվասեր բնավորությամբ հայտնի Նաոմի Քեմպբլի հերթական թիրախը վարորդն է, ում գլխին մի լավ հարվածելուց հետո սուպերմոդելը չքվել է «հանցանքի վայրից»£ Միջադեպն անցյալ շաբաթ տեղի է ունեցել Նյու Յորքում, 27-ամյա վարորդը պատմել է, որ Քեմպբլն հարձակվել է հետևի նստատեղից և այնպես է խփել իր գլխին, որ ինքը դեմքով ընկել է ղեկի վրա£ Նա ստիպված է եղել արգելակել մեքենան և օգնություն խնդրել ճանապարհային ոստիկանից£ Իսկ մինչ այդ` 39-ամյա մոդելը փախել է «դեպքիվայրից»£ Սա Քեմպբլի առաջին հարձակումը չէ£ Անցյալ տարի, օրինակ, նա 200 ժամվա հասարակական աշխատանքների էր դատապարտվել` օդանավում կռիվ սարքելու և ոստիկաններին անպատվելու համար£ Դրանից առաջ էլ օրենքը նրան պարտադրել էր 5 օր աղբատար մեքենաների գարաժի հատակը լվանալ. այդ պատժի պատճառն էլ հյուրանոցի սպասուհու վրա նրա հարձակումն է եղել£ :

Կտտանքների մասին իմացել են Կոնգրեսի 68 անդամներ

Ամերիկյան Կոնգրեսի առնվազն 68 օրենսդիրներ 2001-2007 թթ. ընթացքում զեկուցումներ են ստացել ԿՀՎ¬ի (ՃՀձ) «տանջաքննման» ծրագրի մասին£ Reuters գործակալության փոխանցմամբ` այդ մասին տեղեկատվություն է պարունակվում իրավապաշտպանների պահանջով գաղտնազերծված նյութերում£ 2009¬ին, ԱՄՆ¬ում նախագահական վարչախմբի հերթափոխից հետո, հետախուզության դաժան մեթոդները քաղաքական վեճերի առարկա են դարձել£ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել` ահաբեկչության մեջ կասկածվողների հանդեպ կիրառվել է արդյունավետ հարցաքննության մեթոդների համալիր£ Մասնավորապես, ակտիվորեն օգտագործվել է այսպես կոչված «մասնակի ջրախեղդությունը» կամ ջրային խոշտանգումները£ Այս ամենի մասին տեղեկություններն առիթ դարձան, որպեսզի դեմոկրատները քննադատություն հնչեցնեն Ջորջ Բուշ¬կրտսերի հանրապետական վարչախմբի հասցեին£ Սակայն հետո պարզվել է, որ դաժան հարցաքննությունների մասին իմացել են նաև առաջատար դեմոկրատ-քաղգործիչները, այդ թվում և Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փիլոզին£ ԿՀՎ նյութերը, որոնք նոր լույս են սփռում դաժան մեթոդներով կատարված հարցաքննությունների վրա, գաղտնազերծվել են պահպանողական իրավաբանական Judicial Watch հիմնադրամի պահանջով£ Հրապարակված փաստաթղթերը հաստատում են, որ 2002 թ. Փիլոզին ու Ներկայացուցիչների պալատի հետախուզության գործերով կոմիտեի ևս 7 անդամներ լսել են զեկույցը «Ալ¬Քաիդա»¬ի գրոհային Աբու Զուբայդահի հարցաքննումների մասին. նրա հանդեպ կիրառվել էր «մասնակի ջրախեղդում» մեթոդը£ :

Ամենաբարձր վարձատրվող նախկին հացթուխը

Wells Fargo բանկի տնօրենների խորհրդի նախագահ Ջոն Շտումպֆն իր աշխատանքային գործունեությունն սկսել է որպես հացթուխ£ Իսկ 2009 թ. արդյունքներով` նա ամերիկյան ամենաբարձր վարձատրվող բանկիրն է, վաստակն անցյալ տարի կազմել է 18,7 միլիոն դոլար (The Guardian)£ Գնահատման նույն չափանիշներով` 2¬րդ տեղում JP Morgan¬ի ղեկավար Ջեյմն Դայմոնն է` 17,6 միլիոն վաստակով£ Եռյակն ամփոփում է Goldman Sachs¬ի ղեկավար Լլոյդ Բլանկֆեյնը` 9 մլն դոլարով£ Շտումպֆի բանկն այն վարկային հիմնարկներից է դարձել, որոնք ամենաքիչն են տուժել ֆինանսական ճգնաժամից. անցյալ տարի նրա եկամուտը կազմել է 12,3 միլիարդ դոլար£ Դրամատան հաջողությունը բացատրվում է նրանով, որ այն կարողացել է ժամանակին դուրս գալ հիպոթեքային շուկայի ֆինանսական չարաշահումներից£ Ավելին, Wells Fargo¬ն ոչ միայն հասցրել է բարելավել իր ֆինանսական վիճակը, այլև նշանակալիորեն ընդլայնվել` կլանելով սնանկության եզրին հասած այլ բանկերի£ Ի դեպ, 2008 թ. Շտումպֆը վաստակել է 9 միլիոն դոլար, 2007¬ին` 11,5 միլիոն դոլար£ :

Ռեյգան թոռնիկի «չարաճճիությունները»

Միացյալ Նահանգների 40¬րդ նախագահի թոռանը` Քեմերոն Ռեյգանին ձերբակալելու հրամանաթուղթ է ստորագրվել Կալիֆոռնիայում£ 31¬ամյա Քեմերոնը նշանակված օրը չի ներկայացել դատարան, ուր պետք է լսվեր թմրանյութեր պահելու մասին գործը£ Կրտսեր Ռեյգանը ձերբակալվել էր դեռևս նոյեմբերի 9¬ին£ Նրա մեքենան կանգնեցրել էին Մալիբուում` թույլատրելի արագությունը գերազանցելու պատճառով. սակայն մեքենայում նաև մարիխուանա է հայտնաբերվել£ Հունվարի 8-ին պետք է կայանար դատը, բայց նախօրյակին թոռնիկ Ռեյգանը նորից ձերբակալվել է£ Այս անգամ նա խառնաշփոթ է ստեղծել ծնողական տանը` սեղմելով տագնապի ազդանշանը և վիրավորելով այդ տագնապի կանչով «օգնության» հասած ոստիկաններին Տեղին է նշել, որ իրականում արյունակցական կապ չկա Քեմերոն և Ռոնալդ Ռեյգանների միջև£ Քեմերոնի հորը` Մայքլին, վաղ մանկուց որդեգրել են Ռ. Ռեյգանը և նրա առաջին կինը` երգչուհի ու արտիստուհի Ջեյն Ուայմանը£ :