ԱՌԱՋԱՐԿԸ` ԻՆՔՆԱԶՈՀՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ

Նախընտրական քարոզչության կարևորագույն փուլերից ևս մեկն ավարտվեց: Ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետի լրանալուց հետո պարզ դարձավ, որ նախագահացուների թիվն անփոփոխ է մնալու, և արդեն տպագրվող քվեաթերթիկները պարունակելու են նախապես առաջադրված բոլոր ինը թեկնածուների անուն-ազգանունները:

Դեմքով դեպի ապագան

Վերջին օրերին, չնչին բացառություններով, Նախագահի թեկնածուներն ավելի հաճախ են սկսել ընտրությունների երկրորդ փուլի մասին խոսել: Այս հարցում պասիվ չեն ոչ միայն այն նախագահացուները, որոնց համեմատաբար բարձր վարկանիշ է վերագրվում, այլ նաև մրցարշավի ակնհայտ հետնապահները:

Քարոզարշավի խարդավանքները

Անցյալ շաբաթվա սկզբին Նախագահի թեկնածուներից Արթուր Բաղդասարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեցին, թե իրենք բանակցում են ընտրապայքարում ուժերը մեկտեղելու շուրջ: Այդ բանակցությունների արդյունքները հայտնի պիտի դառնային շաբաթվա վերջին:

ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏՈՒՄ Է

«Անհայտ անձինք»` նույն ձեռագրով և նույն թեկնածուի դեմ n Անհայտ անձը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, Մարտունի քաղաքի բնակելի շենքերի պատերին փակցրել է սեռական բնույթի հայհոյանքներ պարունակող թռուցիկներ` ուղղված ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին եւ Մարտունի քաղաքի մի շարք պաշտոնատար անձանց:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստակամ է...»

- 29 տարի առաջ` այս օրը, Իրանի Իսլամական Հանրապետությունը տոնեց իր հաղթանակը և ապացուցեց, որ ամբողջ աշխարհում խաղաղության, կայունության և միասնության խորհուրդն է, և ԻԻՀ-ն կայունության գրավականն է:

ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը

Հաշված օրեր են մնացել մինչև փետրվարի 19-ը. ասել է թե` ևս մի քանի օր շարունակվելու է նախընտրական ծրագրերի ու խոստումների շքահանդեսը:

ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՏ ԵՆ

- Դեռևս 2003 թ. հաստատված Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերն ամբողջովին և բոլոր ուղղություններով կատարվել են: Այն աշխատանք ները, որ չեն ավարտվել 2007-ին, ավարտին կհասցվեն 2008-ին,- հավաստիացնում է Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:

«Միավորում` կառավարման սկզբունքներով և պատասխանատվությամբ»

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ԱՄՆ կատարած վերջին այցից հետո քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառ վում ՀՀՇ, ՕԵ և «Ժառանգություն» կուսակցությունների միավորման մասին, ինչը չեն ժխտում նաև Նախագահի երկու թեկնածուներն էլ:

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցությունը` l Հայ ժողովրդի իրական ընտրության ճշմարտացի հաստատագրումը որպես առաջին անհրաժեշտություն ընդունելու եւ լեգիտիմ նախագահով միջազգային հանրության առջեւ ժողովրդավարության դիրքերից հանդես գալու տեսանկյունից առանցքային համարելով փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունները, l հաշվի առնելով «Ժառանգություն» կուսակցության անդամների, համակիրների, 2007թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցությանը վստահության քվե տված ընտրողների եւ բազմաթիվ քաղաքացիների հիմնավոր կարծիքներն առ այն, որ նախագահական ընտրությունները կավարտվեն նոր իշխանության ձեւավորմամբ, l սթափ գնահատելով իշխանությունների քաղաքական, տնտեսական, իրավական եւ սոցիալական ուղղվածության գործողությունների իրական պատկերը, l կարեւորելով երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելուն ուղղված ցանկացած հնարավորության օգտագործման անհրաժեշտությունը, ՈՐՈՇԵՑ 1. Հայաստանի Հանրապետության` ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին հորդորել. l փետրվարի 19-ին անպայման գնալ ընտրատեղամաս եւ քվեարկել, տեղի չտալ որեւէ ճնշման եւ չվաճառել սեփական ձայնը` քաջ գիտակցելով, որ համապետական ընտրությունները հենց պետականաշինության բաղկացուցիչ մասն են, եւ անբարո է դրանք առուծախի առարկա դարձնելը, l առաջնորդվել երկրի տիրոջ` քաղաքացու վճռորոշ քվեի կեղծումներ եւ հնարավոր այլ ընտրախախտումներ թույլ չտալու, արդար ընտրությունների անցկացումն ապահովելու քաղաքական ու քաղաքացիական հրամայականով, l քվեարկության ավարտից հետո օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով վերահսկել արդյունքների արդարացի արձանագրումը եւ հրապարակումը` մինչեւ վերջ իրականացնելով օրինական իշխանություն հաստատելու ձեր մենաշնորհը:

ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԱՂՈՒԹԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ

Հ. Ս. Քոթանջյան, գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ռազմական ակադեմիայի իսկական անդամ, ԱՄՆ-ի Պաշտպանության ազգային համալսարանի հակաահաբեկչության գծով փորձագետ, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների և հետազոտողների հանրությունում ընդունված է ամեն տարվա սկզբին խաղաղարարական լավատեսություն դրսևորել այս հարցի լուծման վերաբերյալ:

" Единорос "-ների արժանի հերթափոխ

Ռուսաստանում իշխանական դարձած "ժՊՌվՈÿ ՀՏրրՌÿÿ" կուսակցությունը որոշել է բոլոր դպրոցականներին իր «արժանի հերթափոխը» դարձնել` երկրում ստեղծելով մանկապատանեկան հասարակական կազմակերպություն: Թերևս` խորհրդային պիոներիայի օրինակով:

Չեչնիայում են միջազգային ահաբեկիչ-համակարգողներ

Սա ՆԳՆ-ի կարծիքն է: Ինչպես հաղորդել է այս գերատեսչության ղեկավարի տեղակալ Արկադի Եդելևը` միջազգային մի քանի ահաբեկիչներ Չեչնիայի տարածքում համակարգում են մարտիկների գործողությունները:

Իրաքում մանկահասակ մահապարտներ են պատրաստում

Ամերիկացի զինվորների ձեռքն է ընկել «Ալ-Քաիդա»-ի մարտիկների երիտասարդ սերնդի նախապատրաստությունը պատկերող տեսաերիզներ: Սև դիմակներով այդ երեխաներից ամենակրտսերը հազիվ 10 տարեկան է:

20 տարի առաջ վախճանվեց Գեորգի Մաքսիմիլիանի Մալենկովը

Ականավոր կոմկուսակցական գործիչ Գ. Մալենկովի մասին քիչ բան է հայտնի: Ստալինի մերձավոր այս զինակիցը, թերև, ամենահանելուկային անհատն է Խորհմիության պատմության մեջ:

Ղազախստանը ճամփա է ընկել դեպի Արևմուտք

Երկրի նախագահ Նորսուլթան Նազարբաևն անցյալ չորեքշաբթի ժողովրդին է դիմել ամենամյա ուղերձով:

Կաստրոն դատափետել է Բուշին` Նրան անվանելով ամերիկյան «կայսրության» լավագույն քննադատը

Կուբայի առաջնորդը խստագույն դատապարտել է ԱՄՆ¬ի կոնգրեսում Բուշի ամենամյա ուղերեձը£ «Էթիկայի հակադրությունը» վերնագրված իր զեկուցումը Կաստրոն նվիրել է անցյալ երկուշաբթի Նահանգների կոնգրեսում երկրի նախագահի հնչեցրած ուղերձի քննադատությանը£ Ֆիդել Կաստրոն նշել է, որ Բուշի այդ ճառը վատթարագույնն է հենց իր` Բուշի «ամբողջ ամբոխավարության, կեղծիքի և էթիկայի պակասի» ընթացքում, ¬ Բուշն ավելի շատ խոսում է իր արտահայտություններով, քան իր խորհրդականների գրած բառերով£ Գրելու, կարդալու և մտածելու ունակություն ունեցող ազգաբնակչությունը չի կարող կայսրության ավելի նրբաճաշաւկ քննադատություն առաջարկել, քան ինքը` Բուշն է,¬ հայտարարել է Կուբայի ղեկավարը£ Վերջինիս կարծիքով, Աֆղանստանում ամերիկյան հրամանատարության վարած պատերազմը նույնն է, ինչ ցանկանում էր անել ԽՍՄՀ¬ը` իր զինված ուժերով գրավել երկիրը£ Այդ գաղափարը անվերապահ պարտություն կրեց, երբ անսպասելիորեն բախվեց սովորույթների, կրոնի և մշակույթի տարբերությունների հետ£ Ավելին, Կաստրոն վստահ է, որ 2001 թ. սեպտեմբերի 11¬ի ահաբեկչությունը Ամերիկայի նախագահն առիթ դարձրեց` Իրաք ներխուժելու, որպեսզի գրավի նավթարդյունաբերության օբյեկտները£ ¬ Եվ դա հարյուր հազարավոր կյանքեր և միլիոնավոր բռնագաղթածներ արժեցավ,¬ վրդովվել է Կաստրոն` ինչպես հաղորդում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն£ :

ԹԱՏՐՈՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հայաստանում այսօր գործող մյուս 15 պետական թատրոնների աշխատակիցներին (նկատի ունեմ ստեղծագործական և վարչատնտեսական ողջ կազմը) խորթ կարող է թվալ Տիկնիկայինում նախաձեռնված, ավանդույթ դառնալու միտում դրսևորող այս աշխատաոճը:

Պատմական անցյալի մնայուն էջերից

Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսը ներկայացնում էր «Գոմելի կալվածքի տերեր Ռումյանցևներն ու Պասկևիչները» հուշապատմա կան հավաքածուն:

Հյուսիսային ծիածանը` մերօրյա գույներով

Հազվադեպ է պատահում, որ մշակութային որևէ միջոցառման մասնակիցը լինեն հասարակության գրեթե բոլոր խավերի ներկայացուցիչներ:

Պոեզիան` երաժշտություն

Ինչպես ամեն ամ, այս տարի ևս փետրվարի 9-ին Կոմիտասի անվան պանթեոնը վերստին ուխտատեղի դարձավ Վահան Տերյանի պոեզիայի երկրպագուների համար: Բազմաթիվ են անդրադարձները բանաստեղծի ստեղծագործությանը:

ՄԱՐ«Ցուրտ է առանց քեզ»

Միշտ հավատարիմ ինքն իրեն` Ալլա Պուգաչովան իր արվեստով ու անձով շարունակում է մնալ հանրության ջերմ ուշադրության կենտրոնում: Նրա «առեղծվածներից» մեկն էլ հերթական սենսացիաներն են` ամուսնանալու հակման շուրջ:

Սկինհենդների հերթական զոհերը

Մերձմոսկովյան Վոլոկոլամսկ քաղաքի շուրջ 30 բնակիչներ ներխուժել են մասնավոր մի ձեռնարկության տարածք, ուր վագոն-կացարաններում բնակվում են 40 կորեացի բանվորներ: Բեյսբոլի զարկիչներով և մետաղյա ձողերով նրանք գանահարել են (ծեծի են ենթարկել ՞) կորեացիներին:

Մարիխուանան` նաև ատամնաթափության վտանգ

Գիտնականների միջազգային խումբը ուսումնասիրել է ատամների առողջության խնդիրները` Նոր Զելանդիայում 1972-73 թթ. ծնված 1000 մարդկանց շրջանում: Հետազոտողներն հայտնաբերել են, 32 տարեկանների 1/3-րդը տառապում է լնդաբորբով` մարիխուանա ծխելու արդյունքում:

«Հարության» հույսով

22-ամյա մայրը մեկուկես տարի պաշտգամբում պահել է որդու զմռսած դիակը` հուսալով, որ մանկիկը կվերակենդանանա: Տղայի կիսաքայքայված պստլիկ մարմնիկը, որն այդ ընթացքում վերածվել է մումիայի, պատշգամբում` շինարարական աղբով ծածկված, պատահաբար հայտնաբերել են Վիկտորիա Տ.-ի հարազատները: