ԱՄՆ-ԹՈՒՐՔԻԱ.ՆՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԹԵ՞ ՀԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐԱՑՈՒՄ 

  Ինչպես արդեն հայտնի է դարձել, ԱՄՆ վերընտրված նախագահ Օբաման մտադիր է առաջիկայում այցելել Թուրքիա, տարածաշրջանային խնդիրներով (ինչպես մեկնաբանում են Սպիտակ տանը): Անտարակույս, այս այցը երկարատև քննարկումների և պայմանավորվածությունների հետևանք է, մանավանդ որ տևական ժամանակ Օբաման հրաժարվում էր Էրդողանի հետ առերես հանդիպումներից:

  ՆՈՐ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ. ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞ 

  Օրերս կրթական խնդիրներով զբաղվող  «Լույս» հիմնադրամը կոչ է արել դրամահավաքի միջոցով միավորվել կրթության շուրջ:

  ՈՉ ՈՔ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ 

  Մեկ անգամ գրել ենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում  Ջրից դեպի շուկա բաղադրիչին վերաբերող ծախսերի միևնույն հաշվետվությունում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի «ձեռքի տակ» հայտնվել է 16.6 միլիոն դոլար, իսկ Ֆինանսների նախարարության կայքէջում տեղադրված փաստաթղթում` 6.6 միլիոն:

  «ՄՈՌԱՑԿՈՏ» ՕԵԿ-Ը 

  «Օրինաց երկրում» երևի չեն սիրում, որ լրագրողները մոռանան իրենց «կուրյոզները» և «տարօրինակ» պահվածքը:

  ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է 

  Երկուշաբթի, նոյեմբերի 12-ին, տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետ Բալասանյան Սամվելի երդմնակալության արարողությունը: Այն բավական անշուք էր կազմակերպված, չէին մասնակցում Շիրակի մարզպետ Ա. Գիզիրյանը, Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորները, քաղաքում հայտնի մարդիկ:

  ՆՈՐ ԿՐՔԵՐ 

  Ինչպես վաղուց տեղեկացրել էինք, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանի` Ալվարդ Պետրոսյանի որդու մահից հետո, տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նրա կինը` Աննա Մնացականյանը, ով մասնագիտությամբ մաթեմատիկոս է: Վերջին օրերին քոլեջի սովորողներն ու դասատուները բողոքի ակցիաներ են կազմակերպում` պահանջելով քոլեջ բերել նկարչի կամ արվեստաբանի:

ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ 

  Արտահանումների ծավալներն ընդլայնելու համար անհրաժեշտ է տնտեսության պետական քաղաքականություն, ինչի մասին, ցավոք, առայժմ ոչ ոք հստակ դիրքորոշումներ և ծրագրեր չի առաջարկում:

  ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՑԱՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԸ

  Տարբեր առիթներով նշել ենք, որ հանդիսանալով Մինսկի խմբի համանախագահող անդամ, Ռուսաստանը ոչ միշտ է անկեղծ և օբյեկտիվ ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում: Գիտենք ու համոզված ենք, որ Ռուսաստանն այն պետությունների շարքում է, որոնք խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը:

ՎՐԱՍՏԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ 

  Վրաստանում գործում է մոտ 28 հազար թուրքական ընկերություն, իսկ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն անցնում է մեկ միլիարդ դոլարից: Սա, բնականաբար, չափազանց ձեռնտու վիճակ է Թուրքիայի համար, որը վաղուց Վրաստանում իրականացնում է թրքացման քաղաքականություն:

  Բացակայում է տնտեսական այլընտրանքը 

  - Այնտեղ, որտեղ հույս ունեմ, որ փոփոխություններ կարող են լինել և կուզենայի փոփոխություններ տեսնել, դա տնտեսական փոխգործակցությունն է: Աշխատատեղերի ստեղծումը Միացյալ Նահանգներում և Հայաստանում շատ կարևոր են երկու երկրների համար էլ:

  Հացադուլավոր քաղաքապետը

  Բողոքի այս ծայրահեղ միջոցին վերջերս դիմել է Ֆրանսիայի Սևրանի քաղաքագլուխ Ստեփան Գատինյոնը` հացադուլի նստելով երկրի Ազգային ժողովի պատի տակ: Պահանջն էլ անձնական չէ. նրա ղեկավարած քաղաքը հայտնվել է սնանկացման եզրին, և Գատինյոնը բյուջետային լրավճարներ է պահանջում:

  Իսլամիստները` Ռուսաստանում 

  Նրանց ակտիվացումն ամենուր ակնբախ է: Բնականաբար` հեռահար իրենց ծրագրերով, իսլամիստները նորանոր թիրախներ են ընտրում:

  Կրեմլի շուկայական գինը 

  Եթե շուկա` ուրեմն առք և վաճառք ու նաև` սակարկումներ: Եթե շուկայական գնի ճշգրտում, ուրեմն` վաճառելու ցանկություն:

  «Նրբանկատ» բրյուսելցիք 

  կամ` Տոնածառը կարող է վիրավորել մահմեդականներին Նրբանկատ` ոչ թե ուրախաբեր ավանդույթի, ոչ էլ քրիստոնյաների հանդեպ: Դե, քրիստոնեությունը հանդուրժողականության մարմնացում է, քրիստոնյաներն էլ պարտավոր են զույգ այտերը տրամադրել ապտակողին. երևի այսպես են մտածել այս «նրբանկատության» ճարտարապետները:

Ռ. Քոչարյանը` խորհրդարանական համակարգի անցնելու կապակցությամբ 

  Ռազմիկ Դավոյանի ոճով - Ինձ մի թաքցրեք հովհարների տակ, Մի հայտնաբերեք ինձ կրկեսներում, Համակարգային այս խաղերի մեջ, Հեռուն գնացող` լուրջ գործ եմ անում:  :

Նոր քաղաքական ասացվածք 

  Երբ փակուղուց դուրս գալն անհնարին է` շուռ տուր համակարգը:  :

Գործընթացի հայտնի-անհայտ սկզբնաղբյուրը 

  Երբ առաջարկվեց անցնել խորհրդարանական համակարգի, յուղի ամենահաստ շերտը «նստեց» ՀՅԴ-ի սրտին: ԲՀԿ-ն ընդամենը միջնորդ է:

Հովհարային անջատումներ 

  Դիպուկ է կոմկուսի առաջնորդ Ռ. Թովմասյանի արտահայտությունը, որ ընդդիմադիր դաշտում շարունակվում են հովհարային անջատումները: Միանալուց շատ չանցած` ընդդիմադիր ուժերը կրկին անջատվում են:

Կովերն էլ անպաշտպան են 

  Պարզվում է` պետպատվերի շրջանակներում հնարավոր չէ բուժել ոչ միայն մարդկանց, այլև` չորքոտանիներին: Եթե կովերը վճարունակ լինեին, անասնաբույժները հաստա´տ կբուժեին սիբիրախտը:

Դերերի փոփոխություն 

  Մինչ իշխանությունները փորձում են երկրի «մարշրուտը» բարեփոխել, ընդդիմությունը «ձուկը պոչից է բռնում»` դեմ տալով կառավարման համակարգի փոփոխության խնդիրը:  :

  Սահմանապահ գյուղի փխրուն խաղաղությունը... 

  Այստեղ ապրում են զարմանալի ուժեղ, ամուր կամքով մարդիկ: Այնքան ուժեղ, որ կարող ես անգամ մի պահ մոռանալ, որ մինչև հակառակորդի գյուղն ընկած տարածքը հաշվվում է ընդամենը մետրերով, որ անզեն աչքով կարող ես նշմարել նրանց դիրքերը:

  ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄ  ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ 

  Ժամանակակից հայ արձակի շնորհալի դեմքերից մեկը` Հրաչյա Մաթևոսյանը, դարձավ 75 տարեկան: Գրողը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին, բայց գրական հանրությունը օրերս նշեց նրա հոբելյանը` համոզված, որ ուշացած չեն լինում գնահատության խոսքերը:

  ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ԸՍՏ ԱՀԱՐՈՆԻ 

  Բազմաթիվ առիթներով նշել ենք, որ Հայաստանում քաղաքագիտությունը կամ էլ քաղաքական վերլուծությունները շատ հաճախ չեն անցնում սովորական ենթադրությունների սահմաններից: Ու ստացվում է, որ ցանկացած սուբյեկտիվ կարծիք կարող է դառնալ «քաղաքագիտական արժեք»:

  Մեկը` հարազատ պապից,  մյուսը` սկեսրայրից 

  Օրերս ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 18-ամյա Արտաշես Մ.-ին:

Լքված երեխաներ… 

  Ընտանիք, երեխա հասկացությունները միշտ էլ գերակա արժեք են, բայց, փաստորեն, կարող են լինել դեպքեր, երբ ծնողի անտարբերության, անպատասխանատվության, թեթևամտության պատճառով երեխան շրջանցում է մանկության ոսկե հասակը:

  ԱՇՈՒՆ է 

  Եվ այնպես գունեղ` Կարծես Սարյանն իր ներկապնակը Շրջել է դաշտ ու սարերի վրա: (Ասես թե նա է ներկել աշխարհը):

  Կույրի  պատմածը 

  - Սիրահարվել էի, էն էլ` վիրտուալ աշխարհում. տարօրինակ բան չկա: Առավոտյան մատս տարա սուրճի մրուրի մեջ:

  ԽՈՍՏՈՒՄՆԱՇԱՏԸ 

  Ասատուրը շա˜տ էր խոստումնաշատ: Շա˜տ նեղյալների է օգնել. բայց` միայն խոսք ու խոստումով:

  Համեղ պատիժ 

  Ճանապարհային պատահարների մեղավոր վարորդների համար ամերիկյան օրենքը նաև հավելյալ պատիժ է նախատեսում: Այն էլ` ի˜նչ ինքնատիպ պատիժներ:

  Հիտլերի տունն «օրակարգում» 

  Վայրագության խորհրդանիշ դարձած ֆյուրերի անունը չի մոռացվում: Իհարկե, քչերը կկամենան այդպես հիշվել, բայց Հիտլերը հիշվում է:

  Հրաժարումն` ներմուծվող պերճանքից 

  Իրանի իշխանություններն արգելել են պերճանքի առարկաներ ներմուծել: Դա թելադրված է Իրանի դեմ գործող պատժամիջոցների և ազգային արժույթի արժեզրկման պայմաններում տարադրամի ծախսերը կրճատելու անհրաժեշտությամբ (հաղորդել է AssociΖted Press-ը` վկայակոչելով Իրանի կառավարության IrΖn պաշտոնաթերթը):

  Սուպերբուս Wubbo 

  - Օ˜,- կզարմանան կամ կհիանան շքեղ մեքենաների սիրահարները:- Սա նորաձև լիմուզին է: