ԻՆՉՈՒ ԷՐ ԳՆԱՑԵԼ ՄԱՐԱԼԻԿ

  Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզի մեր աղբյուրները, անցած կիրակի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մեկնել էր Մարալիկ: Դե, այնքան էլ տարօրինակ չպետք է համարվեր դատախազի այցը Մարալիկ, քանի որ տարիներ առաջ նա աշխատել էր Արթիկում. Արթիկն էլ Մարալիկից հեռու չէ:

  ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՆՏՐԻԳ

  «Օրինաց երկիր» կուսակցությունը բավական տարօրինակ ինտրիգ է հասունացրել 41-րդ ընտրատարածքն ընդգրկող Իջևան քաղաքում: Այս ընտրական հանձնաժողովի նախագահը Տավուշի փոխմարզպետ, օեկական Վ. Վարդապետյանի կինն է, ով նույնպես նախատեսում  է մասնակցել առաջիկա  ընտրություններին:

ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ ՉԻ ԱՅՐՈՒՄ

  Արամ Զ. Սարգսյանը գտել է ՀԱԿ-ի հետ վերջերս առաջացած տարաձայնությունները հարթելու ելքը: Մի քանի մեծամասնական ընտրատարածքներում «Հանրապետություն» կուսակցությունը թեկնածուներ է առաջադրելու` նպատակ ունենալով մայիսի 6-ին հնարավորինս աջակցել Կոնգրեսին և իր կողմից առաջադրված անհատ-պատգամավորացուների աջակցությամբ  մեծացնել ՀԱԿ-ին տրվելիք քվեների չափը:

  1 ՀԱՐՑ

  - Ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները միշտ հակամարտության բնույթ են կրում, ինչից կարելի է ենթադրել, որ հնարավոր չէ համատեղ ծրագրեր իրականացնել: Դուք իշխանության հետ համագործակցության ուղիներ տեսնո՞ւմ եք` ժողովրդաշահ ծրագրեր իրականացնելու առումով:

  ՎԵՐՋԱՊԵՍ ԼՍԵՑԻՆ

  Գյումրու հիվանդանոցներում և այլ բուժհաստատություններում վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ստուգումներ են իրականացվում: Ստուգումների «թիրախը» հիմնականում դեղորայքներն են, քանի որ շատ վաղուց հենց այս քաղաքի բուժհաստատությունները հիվանդներին պարտադրում են դեղատներից գնել թանկարժեք այն դեղերը, որոնք պարտավոր են ապահովել հաստատությունները:

  ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ

  Գեներալ Սեյրան-Սեդրակ Սարոյանը խորհրդարանում ամենապասիվ պատգամավորներից մեկն է: Բայց այս հանգամանքը չի խանգարել, որպեսզի նա արդեն իսկ առաջադրվի Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում:

  ՇՈՒՇԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԵՐԳԵԼՈՒ

  Ուշագրավ է, որ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը պատգամավոր դառնալու մտադրության մասին բարձրաձայնեց այն ժամանակ, երբ ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը` երգչուհու հարազատ հորաքույրը, հայտարարեց, որ այլևս չի կամենում զբաղվել պատգամավորական գործունեությամբ: Գիտենք, որ լուրջ հակամարտություններ կան երգչուհու և հորաքրոջ միջև:

  ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է

  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանն այլևս պատգամավոր չի լինի: Նրա փոխարեն Ավանի թիվ 1 ընտրատարածքում կառաջադրվի Հայկական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանը:

  ՓԱՐԱՔԱՐԻ ԱՐԾԻՎԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

  Երբ «Արմավիան» գործադուլ հայտարարեց, շատերին թվաց, թե այդ քայլը պայմանավորված է Արամ Կարապետյանի քաղաքական ակտիվացմամբ: «Նոր ժամանակների» առաջնորդը 4-5 տարի անհետանում է քաղաքական արենայից և վերադառնում միայն ընտրությունների ժամանակ:

  ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ԿԱՆ, ԱՇԽԱՏՈ՞Ղ ՉԿԱ

  Մայրաքաղաքի երթուղիներում աշխատելու նպատակով Չինաստանից ներկրված ավտոբուսները վաղուց Երևանում են, բայց չեն շահագործվում: Անհայտ է նաև, թե Երևանի փողոցները երթուղային միկրոավտոբուսների գերբեռնումից երբ «կազատագրվեն»:

  Փորձել էր փախչել հատուցումից

  Անհերքելի է, որ հանցանք կատարած և փախուստի դիմած անձը, աշխարհի որ անկյունում էլ փորձի թաքնվել,‘ երբևէ  ապաստան չի կարող գտնել այնտեղ, որտեղ ոճիրը դատապարտելի է:

  Պատերազմի Հավանականությունը փոքր է

  Իրականում ո՞րն է Իրանի և Միացյալ Նահանգների հակադրության պատճառը, ինչպե՞ս կարող է այն անդրադառնալ մեր երկրի անվտանգության վրա: Այս հարցերի շուրջ է զրույցը Քաղաքագետների միության վարչության անդամ, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ:

  Պատճառ, հետևանք և հետևություն

  Ու, հավանաբար` իրատեսակա´ն, սթափ հետևություն: Մի քանի օր առաջ Կանդագար գավառում ամերիկացի սերժանտի ձեռքով 16 խաղաղ բնակիչների (նրանցից 9-ը երեխաներ էին) գնդակահարությունը ոչ միայն վրդովեցրել է տեղի բնակչությանը և հուզել աշխարհի մարդկությանը, այլև լուրջ եզրահանգումների առիթ է դարձել Միացյալ Նահանգների նախագահի համար:

  «Ղարաբաղի վերքերը»

  - Թե ինչու է Հայաստանը դարձել իմ երկիրը, չեմ կարող ասել: Կարևոր չէ, որտեղ ես դու գտնվում այս աշխարհում:

  Անշնորհակալ դեր

  «Հայֆիլմ» կինոստուդիան Լ. Տեր-Պետրոսյանին հրավիրել է նկարահանվելու «Զգուշացիր ցուցակից» նոր կատակերգա-ողբերգական ֆիլմում, որում նա կատարելու է համամասնական ցուցակից բացի «ժուլիկների» ցուցակը կազմող գլխավոր հերոսի դերը: :

  Շանտաժի ՊԱՀեստապետը

  Ըստ Արամ Կարապետյանի` իշխանություններին տապալելու համար «ամեն ինչը կա, բայց պահի հետ կապված խնդիր կա»: Դե ինչ, ՊԱՀմտոցի խաղալու սիրահարը միշտ էլ ՊԱՀԻ խնդիր է ունենալու, քանզի իր ՊԱՀապան հրեշտակը Փարաքարում լքել է իրեն:

  «Բաշինքյարթման»  գլուխ կգա՞

  Ըստ իրազեկ աղբյուրների` ԱՄՆ-ը «Ժառանգությանը» և «Ազատ դեմոկրատներին» ցանկանում է զոռով «բաշինքյարթմա» անել` իր քավորությամբ: Սակայն հարցը ձգձգվում է, որովհետև երկու կուսակցությունները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, թե այդ «ամուսնությունում» ով է լինելու կինը,  ով` ամուսինը:

  Գյուղացիները դեռևս դժգոհ են Ի գիտություն գյուխնախարարի

  Հ. Սարուխանի խոսքերով ...Եվ կովերի տխուր աչքերի մեջ Մարմրեցին գյուղի լույսերն  աղոտ, Եվ քնի մեջ Հնձվորները շփոթեցին Հայհոյանք ու աղոթք: :

  Լ. Տեր-Պետրոսյանի մտորումներն ընտրացուցակի վերաբերյալ Սևակաբար

  - Իսկ միգուցե Այդ ցուցակի վրա «Յոթտապակ մեղր քսել ու կլլել... Դառը, բայց բուժիչ դեղահաբի պես»: :

  Փախուստ դագաղից

  Չինաստանի 95-ամյա բնակչուհի Սյու Ֆենգը, ով արդեն 6 օր մահացած էր համարվում, նույնիսկ հավուր պատշաճի իրականացվել էին հուղարկավորման բոլոր ծեսերը, դուրս է պրծել դագաղից և վերադարձել տուն:

  99 տարեկանում էլ են  խանդում

  Տարեց այս իտալացին չկարողացավ ներել 98-ամյա իր կնոջը, ում հետ ապրել էր 77 տարի: Նեապոլցի Անտոնիոն իր 100-ամյա հոբելյանի նախաշեմին որոշեց արմատապես փոխել անձնական կյանքը և ամուսնալուծության հայցապահանջ ներկայացրեց կնոջը` Ռոզային:

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

    15-մարտի-2012թ   ԽՈՅԵՐ. Երկիմաստ օր է: Առաջին կեսին ցանկացած գործ նվազագույն ջանքեր կպահանջի, և արդյունքն էլ աննշան կլինի:

Եղանակ

  ԱՌԱՎՈՏՅԱՆ` անձրև. օդի ջեր­մաս­տի­ճա­նը` +3..00C. օ­դի խո­նա­վութ­յու­նը` 80-82%: ՑԵՐԵԿԸ` անձրև. օ­դի ջեր­մաս­տի­ճա­նը` +5..+20C. օ­դի խո­նա­վութ­յու­նը` 59-61%: