ՊԱՐԶԱՊԵՍ` ԶԱՎԵՇՏ

  «ՀՀ բնապահպանության նախարարությունը, հաշվի առնելով 2011 թվականի փորձը և իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներն` ըստ մարզերի, ՀՀ կառավարությանն առաջարկել է այս տարի որսացվող գայլերի թվաքանակը հասցնել 200-ի` նախորդ տարվա 100-ի փոխարեն»: Պաշտոնական այս տեղեկատվությանը հավելենք, որ կառավարության պահուստային ֆոնդից էլ առաջարկվում է հատկացնել 20 մլն դրամ:

  1 ՀԱՐՑ

  Հնարավո՞ր է, արդյոք, որ Հրազդանում տեղի ունեցած ընտրություններից հետո Ձեր գլխավորած կուսակցությունը որոշի խորհրդարանական ընտրություններին չմասնակցել: ՍՏԵՓԱՆԴԵՄԻՐՃՅԱՆ ՀԺԿ նախագահ - Հրազդանում տեղի ունեցած ընտրությունները չեն կարող որոշիչ լինել մեր գլոբալ քայլերի համար:

  ԱՊԱԳԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ «ՄՈԴԵԼԸ»

  Քաղաքական տեխնոլոգիաներով զբաղվողներն արդեն ուրվագծում են ապագա խորհրդարանը` պնդելով, որ առաջատարները մնալու են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, որոնցից ամեն մեկն ունենալու է նշանակալի ներկայություն:

  ՕԲԱՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ

  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 19 տոկոսով կրճատել է Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը և հասցրել 32 միլիոն 543 հազար դոլարի: Ի տարբերություն Հայաստանի` Վրաստանին կհատկացվի 42 միլիոն 600 հազար դոլար:

  Ո՞Վ Է ՉՈՐՐՈՐԴԸ

  Արթուր Բաղդասարյանի կուսակցությունում չեն դադարում կռիվներն ու «ստորջրյա» «ռազբորկաները»: Արդեն տևական ժամանակ կռիվների առանցքում համամասնական ընտրացուցակն է, որի առաջին երեք տեղերը հավերժորեն զբաղված են. Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան… Իսկ ահա չորրորդ տեղից սկսած` ամեն ինչ հենվում է «մուտիլովկա ների» ու խոստումների վրա:

  ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՊՈԵՏԸ

  ՕԵԿ պատգամավոր Մարգարյան Հովհաննեսի անունից ֆեյսբուքում հայտնվել է երկու ոտանավոր` առաջինը նվիրված Սամվել Բալասանյանին, մյուսը` Արթուր Բաղդասարյանին: Շիրազի հայտնի բանաստեղծությունը փոքր-ինչ ձևափոխելով, Հովհաննես Մարգարյանին վերագրվող քառատողում մեծարվում են նրա երկու «շեֆերը», որոնցից մեկը հովանավորում էր նրան մինչև 2006-ը, իսկ մյուսը` դրանից հետո:

ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՀԱՆՈՒՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

  Երեկ խորհրդարանում սկսվեցին համամասնական-մեծամասնական ընտրակագերի շուրջ առկա բանավեճի թեմայով լսումները:

  Հրազդանը` «փորձադաշտ»

  Հայաստանի քաղաքական ուժերը կարծես հակված են Հրազդանի քաղաքապետի ընտրությունը դիտարկել որպես առաջիկա խորհրդարանական ընտրություններում կիրառվելիք ընտրական տեխնոլոգիաների փորձաքննություն: Այս ընտրությունում իշխանություն-ընդդիմություն հստակ մրցակցություն կար:

  Քար և պատիժ

  2010 թ. ապրիլի 8-ին ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը անհայտ անձը քարով հարվածել և կոտրել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Դ.-ի անձնական օգտագործ ման «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:

Վստահությունը չարաշահել է

  Գեղարքունիքի մարզի մի բնակիչ օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հայտարարություն է տվել, որ իր ծանոթուհի Անաիդա Դ.-ն չարաշահելով իր վստահությունը` 2009 թ. փետրվարին «Բիբլոս Արմենիա» բանկի «Ամիրյան» մասնաճյուղում հիփոթեքային վարկ է ձևակերպել և Կոտայքի մարզում գտնվող իր առանձնատունը ձևականորեն վաճառելով ինքն իրեն` դրա դիմաց բանկից ստացել է 21 միլիոն 900.000 դրամ և յուրացրել:

  Թմրամիջոց` աղավնու ոտքին

  Վերջերս ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձը ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի հասնող ափիոն թմրամիջոց և այն դեռևս չպարզված հանգամանքներում անցկացրել «Կոշե քրեակատարողական հիմնարկություն: Հիմնարկության աշխատակիցները աղավնիների բնից հայտնաբերել են թմրամիջոցը` որը կպչուն ժապավենով ամրացված է եղել աղավնիներից մեկի ոտքին:

  Սարկոզին կառաջադրվի

  Ֆրանսիայի նախագահը երեկ պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը` նախագահական երկրորդ ժամկետի համար. այդ մասին տեղեկացրել են Ելիսեյան պալատից: Թեկնածուները դիմումները կարող են ներկայացնել մինչև ամսի 16-ը, սակայն գործող նախագահի երկու մրցակիցներ արդեն իսկ հայտարարել են նախընտրական արշավին մասնակցելու վճռականությունը:

  Այդպես էլ չամուսնացան

  Օրերս իր առեղծվածային մահկանացուն կնքած Ուիթնի Հյուսթընի բազմաթիվ երկրպագուների շարքում եղել է և մեկը, ով սարսափի մեջ էր պահում աշխարհը: Թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենն անվերջ լսել է Ուիթնիի «I will AlwΖys Love You» երգը, իսկ երգչուհուն անվանել իր ոգեշնչողը:

  Ամենակաշառասեր երկիրը

  - Ամերիկյան The DΖily BeΖst հրատարակության կազմած` աշխարհի ամենակոռումպացված երկրների վարկանիշային ցուցակում առաջատար է Ուզբեկստանը: Բայց դա չի նշանակում, որ մյուս տեղերում իշխանավորների ու պաշտոնյաների ախորժակն ավելի փոքր է:

  Թանկարժեք քաղաքն աշխարհում

  Բնակվելու համար ամենաթանկ քաղաքը Ցյուրիխն է, ապա` Տոկիոն և Ժնևը: Հետաքրքական է, որ մոլորակի ամենաթանկ 20 քաղաքներից 5-ն ավստրալիական մեգապոլիսներն են:

  Բարի գալուստ` «սառցարան»

  Աշխարհի ամենացուրտ հյուրանոցը` կառուցված բացառապես սառցակտորներից, սառնամանիքի և արտառոցության սիրահարների լավագույն ընտրությունը կդառնա: Նրանք այստեղ սեփական մարմնով կպատկերացնեն, թե ինչպես է իրեն զգում պաղպաղակը` սառցարանում:

  Հերթական զանգվածային գերեզմանոցը

  Աֆղանստանում` Մազուրի- Շարիֆից ոչ հեռու, զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել, որն ի դեպ առաջինը չէ: Աֆղանական` Մարդու իրավունքների պաշտպանության անկախ հանձնաժողովի տվյալներով` գերեզմանոցը հայտնաբերել են ճանապարհաշինարարները:

  Հովիվ ճագարը

  Շվեդիայի հյուսիսում գտնվող մի ֆերմայում ապրող Չամպիս ճագարը յուրացրել է հովվի մասնագիտութ յունը ու հիմա հաջողությամբ արոտ է տանում ոչխարներին: Նիլս-Էլիրիկ և Գրետա Վիգրեն ֆերմերների 5 տարեկան ճագարն արածեցնելու «փեշակը» սովորել է` ուշադիր հետևելով այդ գործում հմտացած չոբանաշներին:

  ԾԱՂԻԿԸ ՓՈ˜Ղ Է, ՓՈ´Ղ

  Բարեբախտա-բար, մայրա-քաղաքի Հյուսիսային պողոտայի մի անկյունում դեռևս կանգուն է Կարաբալայի արձանը: - Ծաղիկ ծախող Կարաբալան հայտնի մարդ էր Երևանում,- գրել է Եղիշե Չարենցը:

  ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

  ԽՈՅԵՐ. Ուղղամտությունն այսօր չի կարող ցանկալի արդյունք բերել: Այսօր կշահի նա, ով կարողանում է արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում:

  Սեր` ավազի վրա

  «Ազատ դեմոկրատները» Ր. Հովհաննիսյանին` Ալիսիա Կիրակոսյանի խոսքերով Այնպես ուզում եմ անունդ գրել Կեսգիշերային ավազի վրա: :

Ժողովուրդը` ընտրարշավին պատրաստվող քաղուժերին

  Սևակաբար Մտքեր խա՞կ, թե՞ հասուն, Ո՞ւմ է պետք խոսքի մեջ: Մի կտոր հանածո ոգի է հարկավոր, Մի բացվող փակագիծ, Անհայտի մի լուծո´ւմ... Հույզեր մե՞ծ, թե՞ ճղճիմ, Իսկ ո՞վ է վճռելու:

  Ոմանց համար` մահվան բոթ

  Որոշ քաղգործիչների համար` համամասնական ցուցակում չընդ- գրկվելը հավասարազոր է «սև ցուցակում» ընդգրկվելուն, իսկ ավելի ստույգ` «սև թուղթ» ստանալուն: :

  Պուտինը ՀՀ քաղուժերին` Բենդերի ոճով

  Քողարկված «նիստը» շարունակվում է, պարոնա´յք, Ինտրիգահանդեսի հրամանատարը ե´ս եմ: :

  «Կտոր մը մանդատ»

  «Հայֆիլմ» կինոստուդիան` մեծամասնականով իրենց թեկնածությունն առաջադրած մի քանի «հեղինակութ յունների» առաջարկելու է նկարահանվել «Չէ մի չէ˜, հայ դա˜տ, կտոր մը մանդա´տ» գեղարվեստական ֆիլմում: :

  ԱԺ ընտրությունների կիրակնօրյա գիշերը. ընտրվածների «երգը»

  Մեծարենցի խոսքերով Այս գիշեր տոն է, հոգվույս կիրակի, Համբույրներ կուգան հովեն ու ծովեն... ...Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին` ՀԱՇԻՇՈՎ ՕԾՈՒՆ ՈՒ ԲԱԼԱՍԱՆՈՎ: Լուսեղեն ճամփեն ես կանցնեմ գինով, Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին: