Ո՞ՒՄ ՕԳՏԻՆ ԿԱՇԽԱՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Կան երևույթներ, որոնց գոյության հետ մարդիկ դժվարությամբ և դժկամությամբ են հաշտվում: Դիցուք, ՀԴՄ-ների տեղադրման հարցի շուրջ ծայր առած իրարանցումը ակամայից հիշեցրեց, որ հայրենի տնտեսվարողները մի քանի տարի առաջ էլ էին ոչ պակաս ջանասիրությամբ պայքարում` փոքրիկ այդ արկղիկից չօգտվելու իրավունքը ձեռք բերելու համար:

Նորից երկակի ստանդարտներ

Կովկասն այսօր կարևոր դեր է ստանում համաշխարհային քաղաքականության մեջ: Այստեղով են անցնում արևմուտքն ու արևելքը, հյուսիսն ու հարավն իրար կապող ճանապարհներն ու այստեղ են հատվում Արևմուտք-արևելք, հյուսիս-հարավ աշխարհաքաղաքական վեկտորները:

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼ` ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ

Ինչ-որ լարված իրավիճակի և ընդհուպ մինչև ճգնաժամի առկայության մասին պնդումների հեղինակներին շարունակաբար հիասթափեցնելն էլ է արդեն ձանձրալի ու անհետաքրքիր դառնում: Առավել ևս, երբ ինչպես ասում են, ժամանակն էլ իր գործն է անում` արձանագրելով, որ իրադարձություններն իրենց բնականոն հունով են ընթանում:

Վաճառողը ոչնչով չի տուժելու

Երեկ, մինչ ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց նաև «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» «ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, տոնավաճառներում աշխատողները «պաշարել» էին Ներկայացնելով օրենքի նախագիծը, հարկային ծառայության պետի տեղակալ Ահարոն Չիլինգարյանը նշեց, որ փաստաթղթերով աշխատելն ավելի շահեկան է լինելու, քան առանց փաստաթղթի:

Ի՞նչ ցույց տվեց պատերազմը

Օգոստոսի 7-ից ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է վրաց-հարավօսական հակամարտությանը, որը շատ արագ վերաճեց վրաց-ռուսական պատերազմի, նույնիսկ` միջազգային շատ սուր ճգնաժամի:

Ճշմարտությունը ժողովրդին ավելի շատ է պետք

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը շարունակում է իր ուսումնասիրությունները: Հանձնաժողովի անդամները հավաստիացնում են, որ իրենց գերխնդիրը տեղի ունեցածը բացահայտելն ու ըստ էության պարզաբանելն է:

Հիասթափվե՞լ են

«Հարավային Օսեթիայում ծավալված գործողություններին Վաշինգտոնի արձագանքը սոսկ ուշացած չէր: Այն ցույց տվեց, որ ԱՄՆ-ը Վրաստանի պատճառով չի սկսելու 3-րդ համաշխարհային պատերազմը»:

«Ադրբեջանն ուզում է Ռուսաստանին իր բարեկամը տեսնել, իսկ Ռուսաստանը` Ադրբեջանին»

Խորհրդային ձեռնածությամբ նվեր ստացած տարածքները, փաստորեն, նույնիսկ պատերազմով տանուլ տալը «անարդարացի» են համարում արևմտյան «բարի քեռիներին» ապավինող մեր հարևանները: Վրացիներին ոգևորող, ինչպես իրենք են ասում` բարոյական աջակցություն ցուցաբերած Ադրբեջանում,ոմանք արդեն «իրատեսության» նշաններ են ցուցաբերում:

«Ռուսաստանը հիմա հարուստ է»

Ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ Ջեյմսթաունի հիմնադրամի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սոկորովը, կարծես, փորձում է հիմնավորել, որ Ռուսաստանի դեմ ոչ թե ռազմական կամ տնտեսական, այլ քաղաքական լծակներ պետք է օգտագործել:

«Մենք Ադրբեջանի բարեկամներն ենք»

Հավաստիացրել է Ամերիկայի հրեական կոմիտեի գործադիր տնօրեն Դեյվիդ Հարրիսը£ Իր իսկ խոսքերով իրենց խումբը եկել է, որպեսզի ավելի լավ պատկերացնեն Ադրբեջանի ներկա իրավիճակը£ - Ես կարծում եմ, որ ԱՄՆ¬ում Ադրբեջանի այսօրվա իրավիճակի վերաբերյալ լրատվության որոշակի պակաս կա£ Հրեական համայնքը կարող է նպաստել, որպեսզի ամերիկացիները ավելի շատ իմանան, թե ինչ է կատարվում Ադրբեջանում£ Մեր երկու երկրները պետք է շատ մտերիմ բարեկամներ լինեն. սա է մեր նպատակը£ Հիմա` Ադրբեջանում և Նահանգներում առաջիկա ընտրություններից առաջ, ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ կլինի£ Այն, ինչ հիմա արդեն կարող եմ ասել, այն է, որ մենք` Ամերիկայի հրեական կոմիտեն, Ադրբեջանի բարեկամներն ենք և իսկապես ուզում ենք օգնել£ …Նահանգներում համոզմունք կա, որ Վաշինգտոնի համար Ադրբեջանը շատ կարևոր երկիր է, և այսպիսի տարածաշրջանում Ադրբեջանի ու Նահանգների միջև անսասան հարաբերություններ հաստատելն, անշուշտ, շատ կարևոր նպատակ է մեր և մեր երկրի համար£ Ադրբեջանցիները իբր թե հայերից «հալածյալ» լինելու նոր անհեթեթություն են մոգոնել£ Եվ դա ամերիկացի¬հրեա իրենց բարեկամին մատուցում են որպես լրատվություն. - Ծանո՞թ եք այն տեղեկատվությանը, որ Ադրբեջանի հյուսիսային Գուբա քաղաքում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են 20¬րդ դարասկզբին ադրբեջան ցիների դեմ հայերի կատարած, եղեռնի զոհ գնացած նաև հրեաների աճյուններ£ :

Ա¯յ քեզ «սողացող» մտքի թռիչք…

Իհարկե Դեյվիդ Նայիսը, հարցին ի պատասխան, միայն ափսոսանք է հայտնում, որ իր երկօրյա այցի ընթացքում չի հասցնելու Գուբա մեկնել£ Բայց նաև խոստովանում է. - Անկեղծ ասած` ես առայժմ քիչ եմ ծանոթ այդ հարցին և պետք է ավելին իմանամ, որպեսզի հետո ճշտեմ որևէ կերպ օգնություն ցուցաբերելու հնարավորությունները£ - Մեր տեսակետով` Ադրբեջանը իսկապես հանդուրժողականության մոդել է£ Սա մենք լսում ենք նաև Ադրբեջանի հրեական համայնքի կողմից… Մենք մտածում ենք, որ Ադրբեջանը կարող է օրինակ դառնալ աշխարհի երկրներում, հատկապես իսլամական աշխարհում£ Մեզ հարկավոր է հանդուրժողականության այդպիսի մոդել… Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ այս տարածաշրջանում Ադրբջանը մեզ համար շատ կարևոր երկիր է… :

Ռուսաստանն ու ՆԱՏՕ¬ն գժտվել են

ՌԴ¬Հյուսիսատլանտյան դաշինք հարաբերություններում սառնությունն ակնբախ է£ Այն սկիզբ առավ ՆԱՏՕ¬ի գլխավոր քարտուղար Յան դե Հոոպ Սխեֆֆերի վերջին հայտարարություններից հետո£ Մասնավորապես` վրաց-օսեթական հակամարտության հիմնախնդրին նվիրված արտակարգ նիստից հետո Սխեֆֆերը ոչինչ չի ասել հարձակման զոհերի մասին, չի դատապարտել Վրաստանի ռազմական նվաճողական հարձակումը£ Ավելին, նա քննադատել է Ռուսաստանին, որի քաղաքացիները զոհվել են` վրացական բանակի հարձակման արդյունքում£ ՆԱՏՕ¬ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինն էլ գլխավոր քարտուղարի հայտարարությունը որակել է որպես երեսպաշտական ու անպատասխանատու£ Իսկ պատերազմը, ըստ նրա` ամենից ավելի ձեռնտու էր Նահանգներին, որը ձգտում է թուլացնել Ռուսաստանի կապերը Եվրոպայի հետ£ Բացի այդ, Վաշինգտոնին ձեռնտու է Կովկասի անկայունությունը և իր հսկողությամբ նավթի մատակարարումը. - Որքան էլ տարօրինակ հնչի, այս պատերազմը նավթի համար էր,¬ բարձրաձայնել է ռուս պաշտոնյան£ Ռուս չինովնիկին բնորոշ` առարկություններ չհանդուրժող կտրականությամբ, Ռոգոզինը քննադատության այլ թիրախներ էլ է խոցել£ Վրաստանի առաջնորդի մասին, օրինակ, ասել է. - Արևմուտքում լուրջ մարդիկ կսկսեն մտորել, որ անձամբ Սահակաշվիլիի հետ արդեն գործ բռնել անհնար է£ Եվ նրան փոխարինող կորոնեն` հավանաբար հենց իր մերձավոր շրջապատից£ Սակայն նրան չեն ների կործանումը վրացական բանակի ընտրանու, որը դաստիարակվել-նախապատրաստվել էր ամերիկյան հրահանգիչների կողմից և ֆինանսավորվել, զինվել էր ՆԱՏՕ¬ի անդամ շատ երկրների միջոցներով£ Եվ ոչ միայն ՆԱՏՕ¬ի. Իսրայելը, Ուկրաինան նույնպես ջանացել էին,¬ հայտարարել է Ռոգոզինը ՁԹՃ¬ին£ Չնայած Ռուսաստանի ներկայացուցչի նման կոշտ արտահայտություններին, Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների փոփոխությունն առայժմ ընդհանուր առմամբ չի վտանգում անվտանգությունը£ Այդուհանդերձ, Հյուսիսատլանտյան դաշինքի արտակարգ նիստը (օգոստոսի 12¬ին), ամերիկյան կողմի խնդրանքով, անցկացվել է առանց Ռուսաստանի£ Իսկ Ռոգոզինը դեռ այնքա¯ն ասելիք է ունեցել հատկապես` շատ խնամքով նախապատրաստված լրատվական պատերազմի` կեղծ լրատվությամբ, փաստերի աղավաղմամբ միջազգային հանրությանն ընդդեմ Ռուսաստանի ապակողմնորոշելու մասին£ :

Խորհրդակցություն Հ.Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարանում

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը խորհրդակցություն անցկացրեց Մարշալ Հ.Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարանում` «Ռուբեժ 2008» զորավարժության 3-րդ և 4-րդ փուլերը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ողջ ղեկավար և հրամանատարական կազմը, ինչպես նաև հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից:

Պարգևատրվեցին Իրաքում խաղաղապահ առաքելության ընթացքում աչքի ընկած զինծառայողները

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում տեղի ունեցավ Իրաքի հետպատերազմյան վերականգնման գործընթացի շրջանակներում խաղաղապահ առաքելություն իրականացրած 6-րդ հերթափոխի` (18.07.2007-25.12.2007) ՀՀ ԶՈՒ զինծառայողներին ԱՄՆ զինված ուժերի, ինչպես նաև ՀՀ ԶՈւ գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և թանկարժեք նվերներով պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Հաղորդագրություն մամուլի համար

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ վրացական և ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից տարածված հայտարարությունը, թե իբր վրացական ավիաբազաների վրա հարձակումներն իրականացրել են ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ավիաբազայի ինքնաթիռները, չի համապատասխանում իրականությանը:

ՓՈԽԼՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ, գնդապետ Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻ հետ շփման առաջին պահից հասկանում ես, որ գործ ունես բարեկիրթ, լայնախոհ, համակողմանի զարգացած ու ազնվաբարո զինվորականի հետ: Նրա խառնվածքի ցայտուն գծերից է պարկեշտությունն ու սեփական առաքինությունների մասին հնարավորինս քիչ խոսելու ցանկությունը:

Պետքական, գիտակ ու բարի մարդը Դեպի ՏԻՄ ընտրություններ

Այցեքարտ. ՎԼԱԴԻՄԻՐ ՔՈՉԻՆՅԱՆ. ծնվել է 1960-ին, Երևանում, լոռեցի ծնողների ընտանիքում: 1979-81-ին ծառայել է խորհրդային բանակում:

Ստվերը մնում է ստվեր նույնիսկ` կառավարության տեսքով

Իրեն այլընտրանքային իշխանություն հռչակող կամ ստվերային կառավարության մոդել ձևավորող Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ռուս-վրացական բախումների առթիվ իր անհանգստությունը նույնպես արտահայտում է Հայաստանի իշխանություններին դատափետելու «դիտարկետից»: - Սա շատ բարդ կոնֆլիկտ է:

ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ 1. Բացօթյա հանդիսությունների փառատոն

Ամենևին էլ 2001¬ին նախաձեռնած «Նազենիկ»¬ի վերընձյուղումը չէր Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի մտահղացած նոր փառատոնը:

Ջհանգիրյանը անձամբ շահագրգռված է եղել»

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Գրիգորյանը ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում 15 տարվա ազատազրկման է ենթարկվել 1999 թ. մարտին` ՀՀ Քր. օրենսգրքի 99 հոդվածի 1-ին ու 7-րդ, 268 հոդվածի «ա» կետերի պահանջով և 90 հոդվածի 3-րդ մասով:

Հանրօգուտ միտումների ուրվագիծը

Որքան էլ գերտերությունները մրցակցեն ամենահզոր զենքը ստեղծելու համար, միևնույն է, մոլորակի համար թիվ 1 վտանգը ինքը` մարդն է. առանց կողմնակի` բնական աղետների միջամտության էլ նա ջանասիրաբար գտնում է ինքնաոչնչացման միջոցներ` խաթարելով բնության շնորհած կենսապայմանները:

«ՆԱ ՀԱՃԵԼԻՈՐԵՆ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ Է»

Այսօր հայ շոուբիզնեսում, մասնավորապես` երգարվեստում, կայուն տեղ ունենալը դժվար է: Ամեն օր համալրվում է երգիչների շարքը, բայց ցավալի է, որ նրանցից քչերի մոտ է նկատվում ինքնատիպություն:

Պետական վերահսկողության մեխանիզմներ են անհրաժեշտ

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ իրականացրած սպառողական զամբյուղի մի շարք սննդամթերքների գների մոնիտորինգի արդյունքները Ինչպես հայտնի է, մի շարք մեծածախ պարենային ապրանքատեսակների գները միջազգային շուկայում աճել են: